ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.79K subscribers
301 photos
242 videos
54 links
Download Telegram
Forwarded from ArmInfo
‼️Ադրբեջանական հանցավոր խմբավորման մոսկովյան սփյուռքի ղեկավարն, ինչպես երևում է, նեոնացիստ է:

Եթե նախկինում Բախթիյար Հասանովը պարզապես հովանավորում էր այն տաղավարները, որտեղ սփյուռքը վաճառում էր կեղծ ապրանքներ, ապա այժմ պատմությունն էլ ավելի հետաքրքիր է։

Մոսկվայի պետական լեզվաբանական համալսարանում անցկացված միջոցառման ժամանակ Բախթիյարը ցույց տվեց իր իրական էությունը։ Իր ելույթի ընթացքում, ռեկտորին նվեր հանձնելիս, Հասանովը շեշտեց, որ այս «հրաշալի ձեռագործ արմադաները հատուկ բերվել են Շուշի քաղաքից», իսկ հետո արագորեն հաղորդագրություն ուղարկեց իր կնոջը՝ գրելով՝ «Вставил армянам»։ Կցում ենք սքրինը։

Այսինքն՝ Բախթիյարը օգտագործել է այս հարթակը՝ իր բարդույթները կյանքի կոչելու և Ռուսաստանի տարածքում ազգային ատելություն սերմանելու համար։

Ի դեպ, բառացիորեն նախօրեին Հասանովը նույն սեղանի շուրջ էր հայ սփյուռքի ներկայացուցիչների հետ, ժպտում էր ու քննարկում «կարևոր» հարցեր։

Մենք համարում ենք, որ պետք է ստուգել այդ Բախթիյարի գործունեությունը։ Այս հաղորդագրությունը փոխանցեք Քննչական կոմիտե։
👍18👏2
Forwarded from ArmInfo
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ԱՊՀ-ն կունենա նոր տիտղոս՝ «Աշխատանքային փառքի քաղաքներ. 1941-1945 թթ.», ասել է ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովը ԱՊՀ ԱԳ նախարարների խորհրդի նիստին հաջորդած մամուլի ասուլիսում։

Քաղաքների կոնկրետ ցանկը հիմա վերջնական տեսքի է բերվում, որը կհրապարակվի մոտ ապագայում։
😁4👍1
Forwarded from ArmInfo
Պուտինն այսօր կհանդիպի Ուիտկոֆի հետ, ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Պեսկովը։

«Նրանք կքննարկեն ուկրաինական կարգավորումը, սա լավ հնարավորություն է Թրամփին փոխանցելու Ռուսաստանի Դաշնության դիրքորոշումը, և գուցե բարձրացվի նաև Ռուսաստանի և ԱՄՆ ղեկավարների հանդիպման թեման»,- ասել է Պեսկովը։
👍62
Forwarded from ArmInfo
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կարեն Ասլանյանը (63կգ) կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալնդրեյ Սեմենչուկին և վաղը գոտեմարտելու է ոսկե մեդալի համար

Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55կգ քաշային Մանվել Խաչատրյանն էլ կիսաեզրափակիչում պարտվեց, ու վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։
🔥18👍51
Forwarded from ArmInfo
🇦🇲🇯🇵Ճապոնիայում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան է նշանակվել Մոնիկա Սիմոնյանը, նստավայրը՝ Տոկիո։
👍16🤡31
Forwarded from ArmInfo
🇦🇲🇦🇿Անթալիայում մեկնարկել է Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի երկկողմ հանդիպումը, «Լուրերին» հայտնել է ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանը:
👍10😈1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա փորձում է ձեռքի սեղման ուժը: Ալեքսանյանն իր ցուցանիշով գերազանցել է իրանցի ըմբիշ Ամիր Ռեզա Մասուրիի արդյունքը, որն ըստ UWW-ի համաշխարհային ռեկորդ է:
26👍9
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բայրամովը ԼՂ հակամարտությունը վերածեց հայ-ադրբեջանականի, խոսեց ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
👎12🤮7🤬3👍1
Ամերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։
👍19🙏183
ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման մասին

Նշվում է, որ կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։

Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
👍111👎1🤬1
🚩Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում, «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ սրվեց բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությունում որևէ դրույթ չկա, որը կհակասի Արցախի մասով խաղաղության պայմանագրի կնքմանը։ «ՀՀ Սահմանադրությունը հանրային փաստաթուղթ է։ Կարող եք ստուգել՝ այնտեղ ոչ մի տեղ չի ասվում, որ Ղարաբաղը Հայաստան է։
👍9🤬32
🔹Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է Արարատ Միրզոյանը

📌Նա նշել է, որ եկել է ժամանակը՝ Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։
👍10🤬21
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցերի շուրջ անուղղակի բանակցություններն ավարտվել են
👍4🤔1
🔹⤵️Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը, կորցրել ենք Ղարաբաղը՝ մեծ զոհերի գնով, Փաշինյանը Պրագայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և հիմա արդեն մի նոր փուլ է մտել և ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել եւ հանել մեր հիշողությունից։

Դրա համար նրա առջև 4 խնդիր կա դրված: Առաջինը փոխել Հայաստանի Սահմանադրությունը, երկրորդը՝ միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը, երրորդը՝ Մինսկի խմբի չեղարկումն է, չորրորդը՝ այնքան վատթարացնել արցախցիների վիճակը, որ լքեն Հայաստանը։


Վարդան Օսկանյան
👍15🤮7
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
👍4🤬1
«Զանգեզուրի միջանցքը» ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրերից մեկն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում. Ամիրբեկով
👎13👍31🤬1
🇦🇲🇦🇲🇦🇲Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5-2 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիին և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

Նրա հաջորդ մրցակիցը բուլղարացի Կիրիլ Միլովն է:
👍22🔥71
🏋️‍♀️Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
30
Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը

Արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը
👎83🤬3👍2