Forwarded from ArmInfo
Media is too big
VIEW IN TELEGRAM
Կարեն Ասլանյանը (63կգ) կիսաեզրափակիչում ժամանակից շուտ 8։0 հաշվով հաղթեց ուկրաինացի Ալնդրեյ Սեմենչուկին և վաղը գոտեմարտելու է ոսկե մեդալի համար
Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55կգ քաշային Մանվել Խաչատրյանն էլ կիսաեզրափակիչում պարտվեց, ու վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։
Բրատիսլավայում ընթացող հունահռոմեական ոճի ըմբշամարտի Եվրոպայի առաջնությունում 55կգ քաշային Մանվել Խաչատրյանն էլ կիսաեզրափակիչում պարտվեց, ու վաղը գոտեմարտելու է բրոնզե մեդալի համար։
🔥18👍5❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Ըմբշամարտի միջազգային ֆեդերացիան Օլիմպիական խաղերի չեմպիոն Արթուր Ալեքսանյանի մասնակցությամբ տեսանյութ է հրապարակել, որտեղ նա փորձում է ձեռքի սեղման ուժը: Ալեքսանյանն իր ցուցանիշով գերազանցել է իրանցի ըմբիշ Ամիր Ռեզա Մասուրիի արդյունքը, որն ըստ UWW-ի համաշխարհային ռեկորդ է:
❤26👍9
Media is too big
VIEW IN TELEGRAM
Բայրամովը ԼՂ հակամարտությունը վերածեց հայ-ադրբեջանականի, խոսեց ՀՀ Սահմանադրության փոփոխության մասին
👎12🤮7🤬3👍1
Ամերիկյան երեսունվեց կոնգրեսականներ՝ Դինա Տայթուսի և Քրիս Սմիթի առաջնորդությամբ, ապրիլի 11-ին պետքարտուղար Մարկո Ռուբիոյին կոչ են արել «Գլոբալ Մագնիցկու» ակտի շրջանակներում պատժամիջոցներ կիրառել ադրբեջանցի այն պաշտոնյաների նկատմամբ, ովքեր պատասխանատու են հայերի նկատմամբ մարդու իրավունքների կոպիտ խախտումների համար՝ ներառյալ ռազմագերիների և Արցախի նախկին ռազմաքաղաքական ղեկավարության անօրինական կալանքների, բռնությունների և կեղծ դատավարությունների համար։ Հայ դատի Ամերիկայի հանձնախումբը ողջունում է կոնգրեսականների այս երկկուսակցական նամակը՝ որպես պատասխանատվությանը և արդարության վերականգմանն ուղղված կարևոր քայլ։
👍19🙏18❤3
ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման մասին
Նշվում է, որ կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։
Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։

👍11❤1👎1🤬1
🚩Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում, «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ սրվեց բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությունում որևէ դրույթ չկա, որը կհակասի Արցախի մասով խաղաղության պայմանագրի կնքմանը։ «ՀՀ Սահմանադրությունը հանրային փաստաթուղթ է։ Կարող եք ստուգել՝ այնտեղ ոչ մի տեղ չի ասվում, որ Ղարաբաղը Հայաստան է։

👍9🤬3❤2
🔹Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է Արարատ Միրզոյանը
📌Նա նշել է, որ եկել է ժամանակը՝ Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։
📌Նա նշել է, որ եկել է ժամանակը՝ Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։
👍10🤬2❤1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցերի շուրջ անուղղակի բանակցություններն ավարտվել են
👍4🤔1
🔹⤵️Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը, կորցրել ենք Ղարաբաղը՝ մեծ զոհերի գնով, Փաշինյանը Պրագայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և հիմա արդեն մի նոր փուլ է մտել և ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել եւ հանել մեր հիշողությունից։
Վարդան Օսկանյան
Դրա համար նրա առջև 4 խնդիր կա դրված: Առաջինը փոխել Հայաստանի Սահմանադրությունը, երկրորդը՝ միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը, երրորդը՝ Մինսկի խմբի չեղարկումն է, չորրորդը՝ այնքան վատթարացնել արցախցիների վիճակը, որ լքեն Հայաստանը։
Վարդան Օսկանյան
👍15🤮7
«Զանգեզուրի միջանցքը» ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրերից մեկն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ
«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում. Ամիրբեկով
«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում. Ամիրբեկով
👎13👍3❤1🤬1
🏋️♀️Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:
Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
❤30
Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը
Արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը
Արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը
👎8❤3🤬3👍2
🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այդ մասին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը:
«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման անհրաժեշտությունը: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ։ Կարևորվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում փոխգործակցության շարունակումը, ինչպես նաև «Կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:

👍8👎7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանն ու կինը Մեղրիում անցկացրել են «Կրթվելը նորաձև է» արշավ
👎17👍8🤬8❤1