✨Խաչակնքում են աջ ձեռքով` խաչակնքվելիս երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար):
Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, և կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը: Խաչակնքվելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել: Խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքն առաջնորդի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս: Ձեռքը ձախ ու աջ տանելով՝ ցանկանում ենք ասել, որ մեր ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը։

❤8🙏6
Ընկերներ ունեի ես,
Ընկերներ բակ ու թաղի,
Ընկերներ ամեն տեսակ,
Խենթության, խինդ ու խաղի...
Թաղի հետ քնում էինք,
Թաղի հետ զարթնում էինք,
Աղմուկով իրար գտնում
Եվ մի լուռ հառաչանքով
Իրարից զատվում էինք:
Մեզ համար քայլել չկար,
Երամով թռչում էինք,
Ինչ խոսել, ինչ շշնջալ,
Որոտում, ճչում էինք:
Եվ թեկուզ թաղը մեզնից
Օձիքը թափ էր տալիս,
Բայց էլի աչքի տակով
Նայում էր մեր խաղերին
Ու թաքուն ծափ էր տալիս:
Ինչ ասես` չէինք անում...
Քիվերին թառում էինք,
Նիզակով, պարսատիկով
Ծտերին վառում էինք:
Աքլորներ էինք լծում
Եվ ածուն վարում էինք...
Հավասար կիսում էինք
Բաղարջի պատառն անգամ,
Թե մի կերպ ճարում էիք:
Թե մեկի ոտքը ճամփին
Պատահմամբ փուշ էր մտնում,
Աշխարհը շուռ էր գալիս,
Բոլորիս գլխին մթնում:
Թե մեկիս տատը հանկարծ
Վտանգի հոտ էր առնում,
Ա'խ, նրա փեշը ծալ-ծալ
Բոլորիս համար բացվում,
Ճտերին պաշտպան կանգնած
Թխսամոր թև էր դառնում...
Ա~խ, ձեզ ուր փնտրեմ հիմա,
Ընկերնե'ր բակ ու թաղի,
Ընկերնե'ր խենթ ու խելոք,
Ընկերնե'ր խինդ ու խաղի...
Համո Սահյան
Ընկերներ բակ ու թաղի,
Ընկերներ ամեն տեսակ,
Խենթության, խինդ ու խաղի...
Թաղի հետ քնում էինք,
Թաղի հետ զարթնում էինք,
Աղմուկով իրար գտնում
Եվ մի լուռ հառաչանքով
Իրարից զատվում էինք:
Մեզ համար քայլել չկար,
Երամով թռչում էինք,
Ինչ խոսել, ինչ շշնջալ,
Որոտում, ճչում էինք:
Եվ թեկուզ թաղը մեզնից
Օձիքը թափ էր տալիս,
Բայց էլի աչքի տակով
Նայում էր մեր խաղերին
Ու թաքուն ծափ էր տալիս:
Ինչ ասես` չէինք անում...
Քիվերին թառում էինք,
Նիզակով, պարսատիկով
Ծտերին վառում էինք:
Աքլորներ էինք լծում
Եվ ածուն վարում էինք...
Հավասար կիսում էինք
Բաղարջի պատառն անգամ,
Թե մի կերպ ճարում էիք:
Թե մեկի ոտքը ճամփին
Պատահմամբ փուշ էր մտնում,
Աշխարհը շուռ էր գալիս,
Բոլորիս գլխին մթնում:
Թե մեկիս տատը հանկարծ
Վտանգի հոտ էր առնում,
Ա'խ, նրա փեշը ծալ-ծալ
Բոլորիս համար բացվում,
Ճտերին պաշտպան կանգնած
Թխսամոր թև էր դառնում...
Ա~խ, ձեզ ուր փնտրեմ հիմա,
Ընկերնե'ր բակ ու թաղի,
Ընկերնե'ր խենթ ու խելոք,
Ընկերնե'ր խինդ ու խաղի...
Համո Սահյան
👍17❤3
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փառք նրանց' հերոսներին, ովքեր վտանգն ու մահը հեգնել գիտեն. Նժդեն
🙏16❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Օրհնյալ ու խաղաղ կիրակի բոլորիս... 🙏
❤5
Օ՜, իմ ժողովուրդ, դու հավաքական Նարեկացի, գուցե արդա՞ր էր, որ դու՛, հենց դու և միա՛յն դու պատասխան տայիր աշխարհի մեծ ու փոքր մեղքերի համար և հենց քո ձայնը չլսեր աշխարհը, թեպետ դու աղաղակել ես հենց նրա բառերով: Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը:
Վարդգես Պետրոսյան💌
Վարդգես Պետրոսյան
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤔5❤2
․․․․․․․․․․․․․
Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,
Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին՝ թագավորեմ։
Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև,
Ախ, թեկուզ լուռ դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ։
Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ`
Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին ու չմեռնեմ:
Հովհաննես Շիրազ

❤20
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎼 Այսօր իր ծննդյան օրն է նշում մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Նրա երաժշտությունը խորապես հայկական է և միաժամանակ համամարդկային՝ լռության, հիշողության ու լույսի լեզվով խոսող։
Շնորհակալություն անժամանցելի ստեղծագործությունների համար։

❤13
Աղոթք երկնային զորքի միջնորդությամբ
Սրբեր և սիրվածներ ամենասուրբ Երրորդությունից, սպասավոր հոգիներ, Գաբրիել, Միքայել, Ուրիել, Ռափայել` հրեշտակներ ու հրեշտակապետներ, պետություններ և իշխանություններ, զորություններ և տերություններ, սերովբեներ և քերովբեներ, հոգեղեն աթոռներ, հրեղեններ, բոցեղեններ, լուսեղեններ և մնացած բոլոր այլ երկնայիններ, որոնց առջև ընկնում և երկրպագում եմ ձեզ զարդարող Տեր Աստծուն, և ձեզնից խնդրում եմ հայցել Տիրոջից իմ հանցանքների թողություն և մեղքերի քավություն: Քանի որ ձեզ տրված է համարձակություն բարեխոսելու բոլոր մեղավորների համար: Որովհետև դուք սուրբ եք և մնում եք ամենասրբի մոտ: Դուք անմարմին եք և անմեղանչական, իսկ ես մարմնավոր եմ և մեղանչական: Դուք անմահ եք և լույսի մեջ բնակվող, իսկ ես` մահկանացու և մեղքի խավարով ծածկված: Դուք թեթևընթաց եք և մտքից արագ, իսկ ես` մեղքով ծանրացած և հանցանքով մոլոր: Դրա համար աղերսում եմ ձեզ, աղաչեցեք ինձ համար Տիրոջը, թողություն հայցեցեք բազում հանցանքներիս, քանի որ մարդասերն ինքն իսկ համաձայն է կորուսյալիս փրկության: Տարագրվածիս խնդրանքը մի՛ մատնեք անուշադրության, այլ մեղուցյալիս աղաչանքը միացնելով ձեր ամենամաքուր մաղթանքներին` մատուցեցեք կորածիս որոնողին, որ իմ փրկությամբ Տերը ձեզ ուրախություն տա երկնքում, իսկ ես, ձեր միջնորդությամբ մեղքերից սրբվելով և բոլոր հանցանքներից ազատվելով, փառավորեմ ձեզ հետ ամենասուրբ Երրորդությունը` Հորը, Որդուն և Սուրբ Հոգուն այժմ և միշտ և հավիտյանս հավիտենից. ամեն:
Հովհաննես Վարդապետ Գառնեցի

❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Երկրի ու երկնքի առջև խոստովանում եմ, որ բոլոր իրավիճակներում իմ հույսը Դու ես 🙏🏻
❤19🙏4
🙏Օրվա աղոթք
31 հունվարի
Տե՛ր ամենակալ Աստված,
Այսօր, հիշատակելով Քո հավատարիմ վկային` Սուրբ Սարգիս զորավարին,
աղաչում ենք Քեզ՝ նրա բարեխոսությամբ զորացրու մեր հավատը, ամրացրու մեր սիրտը փորձությունների մեջ։
Սուրբ Սարգիս,
Քրիստոսի հավատքի անխոնջ սպասավոր, աղաչիր մեզ համար, որ այս օրն անցնենք Քրիստոսի խաղաղությամբ և սիրով։
Արագահա՛ս Սուրբ Սարգիս,
քո բարեխոսությամբ խնդրիր մեզ համար
Խաղաղություն մեր հայրենիքին,
Իմաստություն երիտասարդներին,
Առողջություն հիվանդներին,
Ուժ և կարողություն նեղությունների մեջ գտնվողներին,
Սեր և միաբանություն բոլորին
Ամեն

❤11
«Օրհներգ սիրո»
«Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, կլինեմ պղնձե շեփորի նման, որ հնչում է, կամ ծնծղաների նման, որ ղողանջում են։ Եթե մարգարեություն ունենամ, բոլոր խորհուրդներն իմանամ ու ամբողջական գիտությանը հասնեմ, և եթե լիակատար հավատ ունենամ՝ մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ, բայց սեր չունենամ, ոչինչ չարժեմ։ Եթե ամբողջ ունեցվածքս բաշխեմ աղքատներին և մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ոչնչից չեմ օգտվի։
Սերը մեծահոգի է, բարյացակամ։ Սերը չի նախանձում, չի մեծամտանում, չի գոռոզանում, անամոթ արարք չի գործում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի խորհում, անիրավության վրա չի ուրախանում, այլ ուրախակից է լինում ճշմարտությանը, միշտ տոկում է, միշտ հավատ է ընծայում, միշտ հույս տածում, միշտ համբերում է։
Սերը երբեք չի վախճանվում. թե՛ մարգարեությունները կչքանան, թե՛ լեզուները կլռեն, թե՛ գիտությունը կանհետանա։ Այժմ մասնակի գիտենք և մասնակի էլ մարգարեանում ենք։ Բայց երբ գա այն, ինչ կատարյալ է, կանհետանա այն, ինչ մասնակի է։ Մինչ երեխա էի, խոսում էի երեխայի պես, խորհում էի երեխայի պես, դատողություն էի անում երեխայի պես, իսկ երբ տղամարդ դարձա, երեխայական բաները մի կողմ դրեցի։ Այժմ աղոտ ենք տեսնում, ասես հայելու միջով, իսկ այն ժամանակ կտեսնենք դեմ հանդիման։ Այժմ մասնակի եմ ճանաչում, իսկ այն ժամանակ կճանաչեմ այնպես, ինչպես ինքն է ճանաչում ինձ։
Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից մեծագույնը սերն է »։
Ա Կորնթացիներին 13։1-13.

❤4
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աղոթել նշանակում է գնալ դեպի Աստված 🙏🏻
❤4