ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.74K subscribers
309 photos
248 videos
54 links
Download Telegram
Հայրենիքը չի տրվում այնպես, ինչպես ժառանգվում է հայրենական հարստությունը: Դա ձեռք է բերվում ամեն մի սերունդի և նրա առանձին անդամի կողմից. ձեռք է բերվում հայրենաճանաչումով, հայրենապաշտությամբ, նրան արժանի դառնալու ձգտումով: Կարելի է հայրենիքում լինել, բայց հայրենիքից չլինել, կարելի է հայրենիքում ապրել, բայց և այնպես հոգեհաղորդ չլինել նրան: Կարելի է, վերջապես, իրավապես հայրենատեր լինել, իսկ հոգեպես՝ անհայրենիք:

Գ. Նժդեհ
👍134😢1
Դուք հաշտվեցաք թուրքերուն հետ, բայց ինձ թույլ տվեք անհաշտ մնալու։

Զորավար Անդրանիկ
28
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Աստված պահապան բոլոր ՀԱՅ ԶԻՆՎՈՐՆԵՐԻՆ 🙏🏻
31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Լեգենդ՝ Շառլ Ազնավուր 👏🏻🇦🇲
12👍6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Բարի ու օրհնյալ կիրակի ամենքին 🙏🏻
🙏214
- Կոտորվո՞ւմ ես, ջրի չա՞փ էլ արժէք չունի արիւնդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...

- Կողոպտվո՞ւմ ես, տեր չե՞ս վաստակիդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...

- Շղթաների մէ՞ջ կը ծնեն, կ՛ապրեն, կը մեռնեն զաւակներդ՝ դու ես մեղաւոր, որովհետեւ թույլ ես...

- Կա՞խ է գլուխդ, խոնա՞րհ է ճակատդ, բռնութեան լծի տակ երկտակուա՞ծ է մէջքդ, պատուիդ տէրը չե՞ս, ցեղիդ սրբազան լեզուէն օգտուելու իրաւունքն իսկ չունե՞ս, վաղո՞ւց է ինչ եկեղեցիներիդ զանգերի քաղցր ղօղանջը չես լսում, առանց իտէալի եւ վեհութեան կը սողա՞ս միայն - ստրո՞ւկ ես՝ դու ես մեղաւոր, դու….

Գարեգին Նժդեհ
💯109
«Ես ձեզ բոլորիդ հոգուս չափ սիրեցի, բայց իմ ամենասիրելին և փառաբանյալ քաջը եղավ զորավար Մախլուտոն». Անդրանիկ Օզանյան

Սմբատ Բորոյանը ծնվել է 1875 թվականի օգոստոսի 15-ին Մուշ քաղաքի սուրբ Մարինե թաղամասում։
Մասնակցել է Առաքելոց վանքի կռիվներին, Սասունի 1904թ․-ի ինքնապաշտպանությունից մինչև Մայիսյան հերոսամարտեր։
Մահացել է 1956թ․-ին։
2
...Մայրը միշտ մայր է, որդիքն են տարբեր.
Մեկը կարող է լինել անտարբեր,
Մյուսի սրտից արյուն է կաթում,
Երբ նա մոր դեմքին ցավ է նկատում...

Պարույր Սևակ
27👍5
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վազգենի վերջին ելույթն ու ժպիտը…
6
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🙏🏻 Առավոտյան աղոթք
👍52🙏2
Խաչակնքում են աջ ձեռքով` խաչակնքվելիս երեք մատը (բթամատը, ցուցամատն ու միջնամատը) միացնում ենք իրար, որ խորհրդանշում է Սուրբ Երրորդությունը: Մյուս երկու մատները (ճկույթն ու մատնեմատը) միասին սեղմում ենք ափին, որը խորհրդանշում է Քրիստոսի կատարյալ Աստված և կատարյալ մարդ լինելը, և այդ երկուսը որպես մեկ միավորյալ բնություն (մատները սեղմված են իրար):
Ճակատը դրոշմելով` խորհրդանշում ենք կյանքը, ձեռքն իջեցնելով կրծքին` մահը, կրծքի ձախ կողմը դնելով` այս աշխարհի կյանքը, և կրծքի աջ կողմը` հանդերձյալ կյանքը: Խաչակնքվելիս դրոշմում ենք մեր ճակատը` հիշելով, որ երկնքում էինք, և ապա ձեռքն իջեցնում ենք դեպի սիրտը՝ մտաբերելով, որ երկիր ընկանք, երբ ձեռքը տանում ենք կրծքի ձախ կողմը, նշում ենք, որ ձախակողմյան (մեղավորների դասում) եղանք, ապա տանում աջ՝ հաստատելով, որ արդարների դասում ենք ցանկանում լինել: Խաչակնքվելիս երբ ձեռքը տանում ենք դեպի վեր, ուզում ենք ասել, որ մեր միտքը գամվեց խաչի վրա, և թող այսուհետև Քրիստոսի միտքն առաջնորդի մեզ: Երբ ձեռքը տանում ենք դեպի ներքև՝ ցանկանում ենք ասել, որ այլևս մեր մարմինը չէ, որ պիտի թելադրի մեզ, այլ` Քրիստոս: Ձեռքը ձախ ու աջ տանելով՝ ցանկանում ենք ասել, որ մեր ձեռքերը խաչվեցին խաչի վրա, և չար գործերի համար արդեն անպիտան են, և պիտի միայն բարին գործեն: Ձեռքը բացված տանելով դեպի սիրտը և ասելով «Ամեն», այսինքն՝ ճշմարիտ է, հաստատում ենք այս ամենը։
8🙏6
Հայն իր կյանքը պաշպանելու մեկ միջոց ունի միայն , մեկ պաշտպան, այն էլ զենքն է ու զինավարժությունը,․․․․ Զենքն է , որ մարդուն կռվելու ընդունակություն կտա և դիմադրության ոգի կստեղծի նրա մեջ։
Անդրանիկ Օզանյան
👍63
Ընկերներ ունեի ես,
Ընկերներ բակ ու թաղի,
Ընկերներ ամեն տեսակ,
Խենթության, խինդ ու խաղի...
Թաղի հետ քնում էինք,
Թաղի հետ զարթնում էինք,
Աղմուկով իրար գտնում
Եվ մի լուռ հառաչանքով
Իրարից զատվում էինք:
Մեզ համար քայլել չկար,
Երամով թռչում էինք,
Ինչ խոսել, ինչ շշնջալ,
Որոտում, ճչում էինք:
Եվ թեկուզ թաղը մեզնից
Օձիքը թափ էր տալիս,
Բայց էլի աչքի տակով
Նայում էր մեր խաղերին
Ու թաքուն ծափ էր տալիս:
Ինչ ասես` չէինք անում...
Քիվերին թառում էինք,
Նիզակով, պարսատիկով
Ծտերին վառում էինք:
Աքլորներ էինք լծում
Եվ ածուն վարում էինք...
Հավասար կիսում էինք
Բաղարջի պատառն անգամ,
Թե մի կերպ ճարում էիք:
Թե մեկի ոտքը ճամփին
Պատահմամբ փուշ էր մտնում,
Աշխարհը շուռ էր գալիս,
Բոլորիս գլխին մթնում:
Թե մեկիս տատը հանկարծ
Վտանգի հոտ էր առնում,
Ա'խ, նրա փեշը ծալ-ծալ
Բոլորիս համար բացվում,
Ճտերին պաշտպան կանգնած
Թխսամոր թև էր դառնում...
Ա~խ, ձեզ ուր փնտրեմ հիմա,
Ընկերնե'ր բակ ու թաղի,
Ընկերնե'ր խենթ ու խելոք,
Ընկերնե'ր խինդ ու խաղի...

Համո Սահյան
👍173
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Փառք նրանց' հերոսներին, ովքեր վտանգն ու մահը հեգնել գիտեն. Նժդեն
🙏162
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Օրհնյալ ու խաղաղ կիրակի բոլորիս... 🙏
5
Մեզ պակասում է հաղորդակցությունը, նայում ենք իրար ու չենք տեսնում, խոսում ենք իրար հետ ու չենք լսում:
Մեր մեջ կա անհասկանալի կարոտախտ, մենք կարոտում ենք մեզ:

Գայլա Նովենց
17
Օ՜, իմ ժողովուրդ, դու հավաքական Նարեկացի, գուցե արդա՞ր էր, որ դու՛, հենց դու և միա՛յն դու պատասխան տայիր աշխարհի մեծ ու փոքր մեղքերի համար և հենց քո ձայնը չլսեր աշխարհը, թեպետ դու աղաղակել ես հենց նրա բառերով: Օ՜, իմ ժողովուրդ, դու հանճարեղ ձախողակ: Պատմություն կոչվող դպրոցի դու միամիտ աշակերտ: Որքան ենք մեր ձախողումների պատճառը դրսում որոնել, երբ պատճառը հաճախ միայն մենք ենք եղել, միայն մենք, մեր բաժան-բաժանությունը, անխելք-հերոսությունը, խելոք-եսամոլությունը…Եվ հաճախ ինչպես ենք ատել ինքներս մեզ: Հավաքական ժողովուրդը սիրել ենք, փոխադարձաբար ատել միմյանց: Ամեն հայ պիտի մի ուրիշ հայ ունենա, որին թշնամի պիտի լինի մինչև իր կյանքի վերջը:
Վարդգես Պետրոսյան 💌
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤔52
․․․․․․․․․․․․․
Հայոց թագի շափաղն հասնի Վանա ծովի մութ վահանին,

Առագաստեմ ծովերս անտակ, թագեմ Անին՝ թագավորեմ։

Հազար տարվա կարոտ ունի իմ երազը հազարաթև,

Ախ, թեկուզ լուռ դեռ ավերակ, տեսնեմ Անին՝ ու նոր մեռնեմ։

Որպես ոսկի վաղվա գուշակ, որպես Մասիսին իմ անուշակ`

Գլխին հայոց մի դրոշակ տեսնեմ Անին ու չմեռնեմ:

Հովհաննես Շիրազ
20
Media is too big
VIEW IN TELEGRAM
🎼 Այսօր իր ծննդյան օրն է նշում մեծանուն հայ կոմպոզիտոր Տիգրան Մանսուրյանը։
Նրա երաժշտությունը խորապես հայկական է և միաժամանակ համամարդկային՝ լռության, հիշողության ու լույսի լեզվով խոսող։
Շնորհակալություն անժամանցելի ստեղծագործությունների համար։
13