ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.79K subscribers
301 photos
242 videos
54 links
Download Telegram
ՀՀ ԱԳՆ-ն մանրամասներ է հայտնել Միրզոյան-Բայրամով երկկողմ հանդիպման մասին

Նշվում է, որ կողմերը քննարկել են «Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև խաղաղության և միջպետական հարաբերությունների հաստատման մասին» համաձայնագրի տեքստի վերջնականացումից հետո կարգավորման գործընթացում ներկա իրավիճակը։

Նախարարները վերահաստատել են երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը։
👍111👎1🤬1
🚩Անթալիայում ընթացող դիվանագիտական ֆորումի շրջանակում, «Հարավային Կովկասում տարածաշրջանային համագործակցության մարտահրավերներն ու հնարավորությունները» խորագրով քննարկման ժամանակ սրվեց բանավեճ Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների միջև։

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարեց, որ Հայաստանի Սահմանադրությունում որևէ դրույթ չկա, որը կհակասի Արցախի մասով խաղաղության պայմանագրի կնքմանը։ «ՀՀ Սահմանադրությունը հանրային փաստաթուղթ է։ Կարող եք ստուգել՝ այնտեղ ոչ մի տեղ չի ասվում, որ Ղարաբաղը Հայաստան է։
👍9🤬32
🔹Հայաստանը պատրաստ է ստորագրել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու մասին որոշումը հենց նույն օրը, երբ կվավերացվի Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրը, հայտարարել է Արարատ Միրզոյանը

📌Նա նշել է, որ եկել է ժամանակը՝ Բաքվի հետ խորհրդակցություններ սկսելու ու խաղաղության համաձայնագրի ստորագրման ամսաթիվն ու վայրը որոշելու համար։
👍10🤬21
Media is too big
VIEW IN TELEGRAM
Իրանի և ԱՄՆ-ի միջև միջուկային հարցերի շուրջ անուղղակի բանակցություններն ավարտվել են
👍4🤔1
🔹⤵️Փաշինյանն իր դիվանագիտական, քաղաքական, ռազմաքաղաքական կատարյալ անմեղսունակության արդյունքում ստեղծել է այս վիճակը, կորցրել ենք Ղարաբաղը՝ մեծ զոհերի գնով, Փաշինյանը Պրագայում ճանաչել է Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս, և հիմա արդեն մի նոր փուլ է մտել և ուզում է մեկընդմիշտ այս հարցը փակել եւ հանել մեր հիշողությունից։

Դրա համար նրա առջև 4 խնդիր կա դրված: Առաջինը փոխել Հայաստանի Սահմանադրությունը, երկրորդը՝ միջազգային դատական ատյաններից հետ կանչել բոլոր հայցերը, երրորդը՝ Մինսկի խմբի չեղարկումն է, չորրորդը՝ այնքան վատթարացնել արցախցիների վիճակը, որ լքեն Հայաստանը։


Վարդան Օսկանյան
👍15🤮7
🇺🇸🇺🇸🇺🇸ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը չպետք է միջուկային զենք ունենա:
👍4🤬1
«Զանգեզուրի միջանցքը» ՀՀ և Ադրբեջանի միջև ընթացող նորմալացման գործընթացի տարրերից մեկն է. Ալիևի հատուկ ներկայացուցիչ

«Զանգեզուրի միջանցքը» կարող է դիտվել որպես վստահության ամրապնդման կարևոր միջոց Հարավային Կովկասի տարածաշրջանում. Ամիրբեկով
👎13👍31🤬1
🇦🇲🇦🇲🇦🇲Հայ հունահռոմեական ոճի ըմբիշ, 97 կգ քաշային Արթուր Ալեքսանյանը 5-2 հաշվով հաղթել է Իտալիան ներկայացնող Նիկոլոզ Կախելաշվիլիին և դուրս եկել Եվրոպայի առաջնության կիսաեզրափակիչ։

Նրա հաջորդ մրցակիցը բուլղարացի Կիրիլ Միլովն է:
👍22🔥71
🏋️‍♀️Հայաստանի ծանրամարտի կանանց հավաքականի անդամ Ալեքսանդրա Գրիգորյանը ճանաչվել է 2024 թվականի Եվրոպայի լավագույն երիտասարդ ծանրորդ:

Այս մասին հայտնում է Հայաստանի ծանրամարտի ֆեդերացիան։
30
Արցախցի երեխաներին մերժել են վիզա տրամադրել, որ մեկնեն մասնակցելու կարատեի Եվրոպայի առաջնությանը

Արցախցի երեխաներին Լիտվայի դեսպանատնից մերժել են վիզա տրամադրել՝ հիմք ընդունելով Արցախի 070 կոդը
👎83🤬3👍2
Անթալիայում մեկնարկել է ՀՀ արտաքին գործերի նախարար Արարատ Միրզոյանի հանդիպումը է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանի հետ. ԱԳՆ խոսնակ
👍61🤬1
Իրան-ԱՄՆ բանակցությունները կշարունակվեն ապրիլի 19-ին
👍6
🇷🇺🇷🇺🇷🇺Ռուսաստանը պատրաստ է աջակցելու Հայաստանի և Ադրբեջանի միջև կարգավորման գործընթացին և խաղաղության պայմանագրի կնքմանը: ՌԴ ԱԳՆ հաղորդագրության համաձայն՝ այդ մասին Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը հայտարարել է Սերգեյ Լավրովը:

«Ընդգծվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների 2020-2022 թթ. եռակողմ պայմանավորվածությունների ամբողջ համալիրի իրականացման անհրաժեշտությունը: Նախարարները մտքեր են փոխանակել միջազգային և տարածաշրջանային օրակարգի արդիական թեմաների շուրջ։ Կարևորվել է «3+3» տարածաշրջանային համագործակցության հարթակի շրջանակում փոխգործակցության շարունակումը, ինչպես նաև «Կասպյան հնգյակի» աշխատանքի ակտիվացումը»,- ասված է ՌԴ ԱԳՆ հաղորդագրության մեջ:
👍8👎7
Մենք վստահ ենք, որ արդեն իսկ առկա են բոլոր նախադրյալները բացելու հարաբերությունների նոր դարաշրջան. Միրզոյան
👎95👍2🤬1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Փաշինյանն ու կինը Մեղրիում անցկացրել են «Կրթվելը նորաձև է» արշավ
👎17👍8🤬81
🥇 Մալխաս Ամոյանը դարձավ ըմբշամարտի Եվրոպայի քառակի չեմպիոն
👍4618👏1
«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Լևոն Ազիզյանը գրում է․

«Ապրիլի 12-ին Հյուսիսային կիսագնդում կլինի գարնան առաջին լիալուսինը՝ Երկրի վրայով կբարձրանա այսպես կոչված Վարդագույն Լուսինը։

Կարդալ ավելին 👈
👍183
Թրամփը ցանկանում է Խաղաղության Նոբելյան մրցանակ ստանալ. Բոլթոն

Հանուն դրա Թրամփը ձգտում է Ուկրաինայում խաղաղության հասնել. Թրամփի նախկին խորհրդական
👍53😁3
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟨 Երևանով հոսող գետերի հուներում ամեն տարի կուտակվում է մեծ քանակությամբ աղբ:

▫️Մաքրման աշխատանքների արդյունքում Հրազդան գետից հեռացվել է շուրջ 9000 խմ, Գետառից և Ողջաբերդից՝ 4040 խմ աղբ:

Երևանի քաղաքապետարան
👍103😁1
Forwarded from ArmInfo
Հայ առաքելական եկեղեցին այսօր` Սուրբ Հարության տոնին նախորդող կիրակի նշում է Ծաղկազարդը, որը Քրիստոսի հաղթական մուտքն է Երուսաղեմ:

Գարեգին Բ Ամենայն հայոց կաթողիկոսի բարձր տնօրինությամբ Ծաղկազարդը հռչակվել է մանուկների օրհնության օր, քանի որ Տիրոջ՝ Երուսաղեմի տաճար մտնելու ժամանակ մանուկներն աղաղակում էին՝ ասելով. «Օրհնությո՜ւն Դավթի որդուն»: Այդ օրը եկեղեցիներում կատարվում է Մանուկների օրհնության կարգ:
👍1611👎1
Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
👍54