Կարպիս Փաշոյանի հետ հերթական հանդիպումն ունեցա այսօր: Կարծում եմ լավ զրույց է ստացվել:
https://youtu.be/wp0gqPNoIRA
https://youtu.be/wp0gqPNoIRA
YouTube
Ըստ Խաչատուր Սուքիասյանի՝ բանակը հայկական չէր. ի՞նչ իրավունք ունի օլիգարխը տալու նման գնահատական
#24News #Լուրեր #Հայաստանից #Նորություններ #Ուղիղ #Հենցհիմա #Armenia #News #Новости #24TV #Հարցազրույց
Facebook: https://www.facebook.com/people/24NewsBLOG/100083690612510/
Կարող եք հետևել մեզ նաև Telegram-ում` https://news.1rj.ru/str/twentyfournews
Follow 24 TV…

👍2
Բազմաթիվ քրեական վարույթներով, որոնցով ես պաշտպան եմ, կան Հայաստանից բացակայող մեղադրյալներ:
Այդ բոլոր դեպքերում ստանձնել եմ պաշտպանությունը մեղադրյալների կողմից ստորագրված համաձայնագրերով կամ դիմումներով, որոնց սքանավորված պատճեններն ուղարկել եմ քննչական և բոլոր այդ գործերով երբևէ պաշտպանությունը ստանձնելու խոչընդոտներ չեմ ունեցել:
Հովհաննես Շահինյանի քրեական հետապնդումը միակ ու դեռևս անկրկնելի բացառությունն է: Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունն ինձ որպես Շահինյանի պաշտպան չի ճանաչում, ասում են, թե պետք է գրավոր համաձայնության բնօրինակը ներկայացվի: Ի դեպ, կանխատեսելով, որ կոնկրետ Շահինյանի գործով քննչականը դիմելու է աննախադեպ ապօրինությունների՝ համաձայնագիրը քննչականին էի ուղարկել նաև հատուկ լուսանկարով, որում Շահինյանն իր ձեռքում ցույց է տալիս իր ստորագրած համաձայնությունը:
Բայց նույնիսկ այդ լուսանկարը քննչականին չկարողացավ զերծ պահել ակնհայտ ապօրինությունից: Նրանք պահանջում են բնօրինակը: Չեմ զարմանա, եթե բնօրինակն ուղարկելուց հետո էլ պահանջեն, որ այն պետք է լինի նոտարական վավերացմամբ, մինչդեռ օրենքն այդպիսի պահանջ ոչ միայն չի սահմանում, այլև բացառում է:
Այս ամենն ուղիղ վկայությունն է այն իրողության, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականացվում է հենց քաղաքական հետապնդում: Որովհետև, եթե մեկ անձի նկատմամբ նույն պայմաններում կիրառվում է խտրականություն, դրվում են պահանջներ, որոնք չէին դրվել մնացածների դեպքում, սա միջազգային բազմաթիվ փաստաթղթերով հենց քաղաքական հետապնդման ուղղակի ապացույց է:
Հ.Գ. Սա հետագայում հիմք է դառնալու եվրոպական դատարանում հաջողության հասնելու համար:
Պաշտպան Արսեն Բաբայան

Այս իշխանությանը հեռացնել կհաջողվի միայն նրանց, ովքեր իրապես չեն խուսափի ուղիղ ասել, որ իրենք պայքարում են հենց Պետությունն առաջնորդելու համար։
Սա, իհարկե, ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է այս իշխանությանը հեռացնելու և նրա տեղը ԳՐԱՎԵԼՈՒ համար։
Համաձայնվեք բոլոր նրանց հետ, որոնք ձեզ մեղադրում են, որ իշխանություն եք ուզում։ Համաձայնվեք բոլոր նրանց հետ, որոնք ձեզ մեղադրում են, որ իշխանության կռիվ եք տալիս։ Բաց ճակատով հայտարարեք նրանց, որ ԱՅՈ, հենց իշխանություն եք ուզում։ Սովորեցրեք նրանց, որ առանց այդ իշխանության ոչինչ անել չեք կարողանա։ Իսկ անել՝ պարտավոր ենք։
Ես այլևս չեմ հավատում թեզին՝ «հլը սրանց քշենք, հետո որոշենք, թե ով պիտի ղեկավարի պետությունը»։ Չէ, այլևս չկա նման հնարավորություն ու ես այլևս չեմ հավատում այդպիսի թեզեր տարածողներին։ Այլևս դա կիսատ է, դա չարդարացված (որոշների դեպքում գուցե արդարացված, բայց նրանք ազգին անպետք են) «ծրագիր է»։ Այլևս անցել են քաղաքական նրբանկատության ժամանակները։ Այլևս ժամանակ չպետք է ծախսել իրար սիրաշահելու վրա։ Այլևս միասին պիտի հաղթահարենք ու հաղթենք։
Ես չեմ հավատում մարդկանց, որոնք չունեն համարձակություն ասելու, որ ԱՅՈ, իրենք պայքարում են սրանց դեմ, որպեսզի հենց իրենք գան իշխանության։ Իսկ էլ ո՞վ գա հենց ձեր փոխարեն, եթե դուք եք հայտարարում, որ գիտեք սխալները։ Եթե գիտեք սխալները, ուրեմն պարտավոր եք իմանալ ճիշտ անելիքները։ Եթե գիտեք ճիշտ անելիքները, ուրեմն ձեզանից լավ ձեր փոխարեն դա որևէ մեկը չի կարող անել։
Հակառակ դեպքում ինքներդ ձեզ չեք հավատում, իսկ եթե հավատում եք՝ ուրեմն ազնիվ չեք մյուսների հետ։ Եթե չեք հավատում կամ ազնիվ չեք՝ ազգն էլ երեխու ազնվությամբ ու բնազդով դա զգում է։ Չի կարողանում բացատրել, ինչպես երեխան, բայց զգում է և դիմադրում։
Հանրության զգալի հատված կա, որ այս երկու օրերին հրապարակայնորեն առաջնորդի է փնտրում։ Պատճառը հենց ասվածն է։ Մենք (ազգը), զգում ենք, բնազդով ենք զգում, ինչպես երեխան։ Որքան էլ տիտղոսային առաջնորդներ նշանակենք, ինչքան էլ ասենք՝ խոշոր ընդդիմություն, հռչակենք ընդդիմության առաջնորդին կամ առաջնորդներին, միևնույնն է, ազգն այդ առաջնորդությունը չի զգում։ Չի զգում, քանի որ ընդամենը հռչակագրային կամ այլ (փաստա)թղթով նշանակված է, և ոչ երբեք զգացական, ոչ երբեք էմոցիոնալ, ուստի՝ ոչ երբեք հոգուց ու սրտից։
Այո, կարգախոսներով անհնար է Հայրենիք կառուցել։
Բայց այս մեկն ինձ համար սոսկ կարգախոս չէ, սա պատգամ է և այն արտասանելիս ես հոգով ու սրտով եմ զգում դրա իմաստն ու հավատում եմ դրան.
«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»։
Հ.Գ. Առաքինությունն աստվածային շնորհ է, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան:

ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ
Այսպես, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման։
Այսինքն, ամբողջ այն ժամանակահատվածը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ եղել է առևտրային ընկերության փայատեր, բայց իր փայը հավատարմագրված կառավարման հանձնած չի եղել, ապա այդ ամբողջ ժամանակահատվածում նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։
Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, մինչև 2023թ-ի հունիսի 26-ը միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով։ Այդպիսի արարքը համարվում է անհամատեղելության պահանջների խախտում և ենթակա է պատասխանատվության։
Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը։ Իսկ փաստերը պահպանված են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շտեմարաններում։

Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ
Համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ:
Ինչպես գիտեք Բարձրագույն խորհրդի նախագահը դատավոր է:
ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ:
Հ.Գ. Չեմ պնդում, թե Կարեն Անդրեասյանն ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ հենց այդ կուսակցությունում, բայց փաստն իրավաբանորեն արձանագրված է, որի վերաբերյալ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (կուսակցական լինելու հայտարարգրման մասով) և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունը:

Forwarded from HayaQve ՀայաՔվե
⚡ Արի, ստորագրի'ր, պաշտպանի'ր։
❗ ՀայաՔվե-ին միացե'ք հունիսի 29-ից Երևանում հետևյալ հասցեներով`
📍Աջափնյակ
Ա․Սարգսյան փ․5
📍Ավան
Խուդյակով փ․222
📍Արաբկիր
Ն․Զարյան 27
📍Դավիթաշեն
Դավիթաշեն 3-րդ թաղ 23/1
📍Էրեբունի
Սասունցի Դավիթ փ․87
📍Կենտրոն
Տերյան 44
📍Մալաթիա-Սեբաստիա
Սեբաստիաի փ․32
📍Նոր-նորք
Գայի պողոտա 19
📍Նորք-Մարաշ
Ա․ Արմենակյանի փ․272
📍Նուբարաշեն
Նուբարաշենի 9-րդ փ․4
📍Շենգավիթ
Գ․ Նժդեհի փ․ 26
📍Քանաքեռ-Զեյթուն
Դ․ Անհաղթի փ․ 11
🛂 Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր։
❗️Ստորագրում ենք աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00
❗ Հայաստանի մարզերում Հայաքվե-ի ստորագրահավաքի հասցեները կհայտարարվեն լրացուցիչ։
————————————
❗️Արի՛, Ստորագրի՛ր, Պաշտպանի՛ր
✅ Բաժանորդագրվեք էջին, միացեք նախագծին

👍8
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ՝ «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»։
Նախ՝ անկլավների թեման քննարկվել և դրա վերաբերյալ վերջնական որոշում էր ընդունվել դեռևս նախորդ տարի, երբ Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը իրազեկեց, որ անկլավների շուրջ Փաշինյանի կառավարության հետ Ադրբեջանը եկել է վերջնական համաձայնության և այն հանձնվում է Ադրբեջանին։ Այդ պահից սկսած այլևս օրակարգում այդպիսի քննարկվող հարց չի եղել, քանի որ լուծված հարց էր։
Ես տևական ժամանակ ամենօրյա ռեժիմով ՀՀ ԱԳՆ-ին հարցնում էի, թե արդյո՞ք ստում է ադրբեջանական կողմը։ ՀՀ ԱԳՆ–ից կամ ՀՀ պաշտոնական որևէ աղբյուրից այդպես էլ ադրբեջանական հայտարարության հերքում չհնչեց։ Որից հետո, արդեն Փաշինյանի վերջին ասուլիսին, անձամբ ինքը պաշտոնապես հաստատեց, որ 86.8 հազար քմ-ի տարածքը, որ ճանաչում է Փաշինյանը, Արցախից բացի ներառում է նաև այսպես կոչված անկլավները։
Այսօր Գրանադայում Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով վերջնականապես գրավոր եղանակով ճանաչել է Ադրբեջանի 86.6 հազար քմ տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ ասուլիսում հաստատված անկլավները հետը։ Ուստի՝ բնական է, որ Գրանադայում այլևս իմաստ չուներ քննարկելը արդեն որոշված հարցը։
Վերադառնալով Արայիկ Հարությունյանի կողմից այսօր արված հայտարարությանը պետք է անհրաժեշտ մեկ շտկում և մեկ պարզաբանում կատարել՝
շտկում - «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է» հայտարարության մեջ «Հայաստան» ասելով նկատի ունի «Փաշինյանի իշխանությունը»,
պարզաբանում – «(...)ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի(...)» տողերում առկա «լուրջ հաղթանակ»-ի Փաշինյանը հասել էր դեռևս սեպտեմբերի 20-ին, որի առթիվ ես հրապարակային շնորհավորեցի նրան։ Իսկ այդ օրը հաղթեց նա Հայաստանին՝ գրավելով Արցախը։
Այո, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հաջողվեց վերադարձնել Արցախը․․․
Հ․Գ․ Հանուն արդարության պետք է արձանագրեմ նաև, որ ասուլիսում այդ հայտարարությունն անելուց Փաշինյանը խոսեց նաև Արծվաշենի մասին, նշելով, որ Ադրբեջանն էլ ՀՀ տարածքային մաբողջականությունը ճանաչում է Արծվաշենը ներառյալ։ Հույս ունեմ, որ գոնե այս հնարավորությունը, եթե իսկապես այն գոյություն ունի, փաշինյանական կառավարությունը կկարողան ճիշտ օգտագործել և հնարավորինս նվազ կորուստներ պատճառել հայերին։

armlur.am
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ ԱԳՆ-ն արձագանքում է Տավուշի 7 գյուղերն ու Տիգրանաշենը հանձնելու Ադրբեջանի առաջարկին
Հարցում էինք ուղարկել
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների և զանգվածային ընդվզումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ։
Մեկը՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում (սեպտեմբերի 19-ի դեպքեր),
մյուսը՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում (սեպտեմբերի 20-ի դեպքեր)։
Այս երկու քրեական վարույթներով, իմ մոտ առկա տվյալների համաձայն, քրեական հետապնդում է հարուցվել 35 անձի նկատմամբ։ Կան նաև բազմաթիվ այլ անձինք, որոնց վերաբերյալ տվյալները ինքս չունեմ։
Այս պահին այդ անձանցից ազատազրկված են 20-ը։
Տնային կալանք է կիրառվել ընդամենը 3 անձի նկատմամբ։
2 անձ ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել (կալանք չի կիրառվել)։
Նրանցից 5-ի վերաբերյալ վարույթներով պաշտպանությունն իրականացնում եմ անձամբ և վստահաբար պնդում եմ, որ նրանք քաղաքական հետապնդման զոհեր են։ Իմ պաշտպանյալներից 2-ն այս պահին ազատության մեջ են, իսկ 3-ը՝ բանտարկված։ Առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ձերբակալություններն ու կալանավորումները շարունակվում են մինչ այսօր։ Իմ պաշտպանյալներից վերջինը, Տիգրան Հովհաննիսյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է հոկտեմբերի 6-ին, երբ իմանալով, որ իր նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին։
Մեղադրյալներից 10-ի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չունեմ։
Առանձնահատուկ ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցությունների պատգամավորներին, որոնք ամենօրյա ռեժիմով կապի մեջ են ինձ հետ, պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ։
Այս ընթացքում ակտիվ աշխատել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդություն (վերահսկողություն) իրականացնող խմբի ներկայացուցչի հետ և ստացել անհրաժեշտ արագ արձագանքներ և միջամտություններ։

👍1
Իշխանությունը 18-ամյա արցախցու մորն է պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն. Արսեն Բաբայան. Iravunk.com
Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթեւիկ Վիրաբյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տաթեւը կշարունակի մնալ բանտարկված: Իսկ 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանի կալանքի գործով Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց գրավոր ընթացակարգը վերափոխել բանավորի: Դատական նիստը նշանակվեց երկուշաբթի օրը` ժամը 14:00-ին: Փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` ժողովրդավարության սկզբունքները, որոնց մասին այդքան խոսում են բարձր ամբիոններից, ոչնչացվել են: Ըստ նրա` այս իշխանության կողմից ժողովրդավարական բոլոր հնարավոր կառուցակարգերը ոչնչացված են, դրանք մնացել են միայն գեղեցիկ ելույթների համար, իսկ դրա հիմքում աշխատանքը , որ իրականացնում են, ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության բոլոր հայտնի ու անհայտ կանոններին:
— Նման կերպ հնարավո՞ր է լռեցնել այն քաղաքացիներին, ակտիվիստներին, ովքեր իրոք մտահոգ են այն ամենից, ինչ կատարվում է երկրում: Արդյո՞ք սրանով էլ ավելի չեն գրգռի նրանց:
— Գիտեք, իրենք փորձում են զսպել դժգոհության այդ ալիքը, ես օբյեկտիվորեն չեմ բացառում, որ որոշ դեպքերում դա կստացվի իրենց մոտ, մասնավորապես անչափահաս կամ նոր 18 տարեկանը լրացած տղաների ընտանիքներում, որոնք ուղղակի կուզենան գլուխներն ազատել այս տեսակ դժվարություններից, հնարավոր է` որոշ դեպքերում սա ազդի այդ մարդկանց վրա: Բայց ակնհայտ է, եւ մենք տեսնում ենք, որ հիմնական դժգոհություն ունեցող հատվածի վրա այս կերպ հնարավոր չէ ազդեցություն ունենալ, մանավանդ Հայաստանում, կարծես թե, քիչ են մնացել մարդիկ, ովքեր բանտարկությունից կվախենան: Քրեական պատասխանատվությունը, որ պետք է լուրջ զսպող միջոց լինի` անձի վատ վարքը կանխելու, տպավորություն է, որ դարձել է սովորական: Վստահ եմ, որ այս տեսակ միջոցները, որ իրականացվում են, բերելու է , այո՛, հասարակության էլ ավելի ընդվզման, ու հասարակությունը շատ ավելի ագրեսիվ գործողությունների կարող է դիմել: Բայց սրա մասին թող իրենք մտածեն, թող իրենց գործողություններին հաշիվ տան, որովհետեւ, ի վերջո, ապագայում իրենք էլ պատասխան են տալու այս ամեն ինչի համար:
— ՄԻՊ-ին դիմել էիք` կալանքի տակ գտնվող Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակի հետ կապված: Ի՞նչ արձագանք եք ստացել, առհասարակ ինչպիսի՞ն պետք է լիներ ՄԻՊ-ի գործողությունները` այս կալանավորումների հետ կապված:
— Բարեբախտաբար, ՄԻՊ-ի հետ աշխատանքը վերջին` սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններով, բարեհաջող ստացվում է, եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանք եմ ստանում: Արագ արձագանքման շրջանակներում, կարող եմ ասել, որ գոհացուցիչ աշխատանք է իրականացվում: Կարծում եմ` անհրաժեշտ է առնվազն այս կալանավորումներին արձագանքել: ՄԻՊ-ը պետք է արձագանքի` հաշվի առնելով, որ մենք բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ ունենք: Խափանման միջոց կալանավորումները կիրառվում են` առանց այլընտրանքային միջոցների հնարավորությունները հաշվի առնելու, եւ դրանք արձանագրված են դատական ակտերում: Այս պահին չունենք, բայց հույս ունեմ, որ ապագայում կունենանք ՄԻՊ համապատասխան զեկույցը կամ հորդորը, որ իսկապես կալանքը դարձել է մահակ, իսկապես կալանքը կիրառվում է որպես պատիժ, որովհետեւ այս բոլոր գործերում, երբ ուսումնասիրում ես նյութերը, տեսնում ես, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է կիրառվել, այլ` որպես պատժիչ գործողություն: Մենք դեպք ունենք նույնիսկ, որ 18 տարեկան արցախցու մորն են պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն: Ակնհայտ է, որ մայրը, ով 9 ամիս գտնվել էր շրջափակման մեջ, որեւէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ նախաքննության վրա, բայց չէ, հաշվի առնելով, թե ինչում է մեղադրվում եւ ինչ գործողություններում, եւ ո՞ւմ դեմ է դժգոհում 18-ամյա Մարատ Հակոբյանը, իշխանությունը պատժում է նաեւ նրա մորը` թույլ չտալով տեսակցել որդուն:

Forwarded from Samvel Martirosyan On Air
В Фейсбуке технические проблемы, пока неизвестно какие. Но всех выкидывает из профиля. И не только в Армении. Короче, это не от вас, что-то происходит внутри ФБ. Либо у них тотальный сбой. Либо их взломали в целом, такое уже раз было, они всех выкинули, чтоб сгорели токены. Короче, узбагойтесь, пока поймём.
Հիշո՞ւմ եք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն անպատեհ մեջբերող իշխանությանը: Երբ ասում էին Արցախը հանձնել եք՝ հակադարձում էին, թե նշված օրենքն ընդունելով նախկիններն են շատ վաղուց հանձնել:
Հիմա այն 8 գյուղերը, որոնք առանց նախապայմանի պահանջում է Ադրբեջանը և որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, այդ նույն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հանդիսանում է բացառապես ՀՀ տարածք:
Բա հիմա՞ ինչ օրենք եք նախկինների «աչքը մտցնելու»... չնայած էլ ձեզ ոչինչ չի խանգարում, ինչ ուզում անում եք և դա յուրաքանչյուրիս թույլտվությամբ եք անում:
Դեռևս արդիական է Աղազարյան Հովիկի պնդումը. «Դե տղամարդ եք մեր նման դավաճաններին սիկտ... արեք»:

👍9💯1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ֆիլմ այն մասին, թե ինչպես երեկ մենք «ձերբակալեցինք» ոստիկանությանը․
Մանրամասնությամբ ներկայացնում ենք, թե ինչպես ոստիկանությունն ընկավ մեր թակարդն ու ինչպես չկարողացավ տիրապետել իրավիճակին։
Դիտեք մինչև վերջին վայրկյանը, ամենազավեշտալի վայրկյանը․․․

😁5👍3
Ազատության իրական սահմանները
2019 թվականին, երբ ինձ ապօրինի ազատազրկեցին քաղաքական իշխանության ցուցումով, շատերը մտածում էին, թե ինձ իսկապես կարողացել են զրկել ազատությունից։ Իսկ իրականում այդ պահից սկսեցի զգալ մի բան, որ վաղուց կորցրել էի՝ ներքին լիարժեք ազատություն։ Ես վերագտա սեփական միտքս՝ չվերահսկվող, չզսպված, իսկապես ազատ։
Ես հստակ գիտակցում էի՝ ես ազատ եմ ավելին, քան երբևէ։ Ազատ՝ մտածելու, դատելու, ըմբոստանալու, գնահատելու։ Իսկ հենց այդ պահին ինձ կալանած իշխանության ղեկավար Նիկոլ Փաշինյանն արտաքին ազատության պայմաններում ապրում էր մտավոր փակ տարածքում։ Ոչ թե ֆիզիկապես, այլ գաղափարական առումով՝ նա գերի էր իր սեփական վախերին, վրեժին, անվստահությանը և վերահսկման մոլուցքին։
Բանտում կարդում էի Ջորջ Օրուելի «1984»-ը։ Դրա ամեն էջը դառնում էր պատուհան դեպի իմ շուրջը ձևավորված իրականությունը։ Ես հասկանում էի՝ կարող են քեզ փակել պատերի մեջ, փաստացի գողանալ մարմինդ, բայց չեն կարող խլել քո մտածողությունը։ Իսկ մտածողությունը հենց այն վերջին ու անխախտ ազատությունն է, որը եթե պահում ես ուղղահայաց և անշեղ, սկսում է քանդել ճնշման ամբողջ կառուցվածքը՝ ներսից դուրս։
Այսօր՝ տարիներ անց, ես ինձ զգում եմ ավելի ազատ, քան երբևէ։ Ոչ թե նրա համար, որ դրսում եմ, այլ որովհետև գիտեմ՝ ազատությունը իրավունք չէ, այլ աշխարհայացք է։ Եվ նա, ով այդ աշխարհայացքը վաճառել է իշխանության, փառքի կամ ապահովության դիմաց, անկախ իր կարգավիճակից, իրականում ազատ մարդ չէ։
Այս միտքը՝ ծնված փակ դռների ներսում, ինձ ուժ տվեց վերադարձի, վերաիմաստավորման, և ամենից կարևոր՝ շարունակական պայքարի համար։ Այդ պայքարը վրեժ չի պահանջում։ Դա բարոյական պատասխանատվություն է՝ բոլոր նրանց հանդեպ, ովքեր դեռ չեն գիտակցել, որ ազատությունը սկսվում է ներսից, ոչ դրսից։
Մի օր գուցե այս իշխանության պատասխանատուներն էլ զգան, թե որն է իրական ազատությունը և գուցե կարողանան ազատվել իրենց մտքի բանտից, բայց արդեն ուշ է լինելու:

Մկրտիչ Արզումանյանի և իր գործընկեր դերասանի՝ Նիկոլի առաջ արդարանալու փորձերը ինձ ամենաքիչն են հետաքրքրում։
Ամենակարևորն այն է, որ նիկոլյան իշխանությունն արդեն անցնում է մեկ այլ վտանգավոր սահման․ սկսում է խմբագրել ոչ միայն քաղաքական իրականությունը, այլև գեղարվեստական բեմադրությունները։ Երբ արվեստագետը ստիպված է իր ստեղծագործությունը համապատասխանեցնել իշխանական ճաշակին կամ քաղաքական պահանջին, դա արդեն ազատության ոչ թե սահմանափակում, այլ՝ բռնազավթում է։
Կարող ենք հաստատապես պնդել, որ «Մտքի ոստիկանության» գաղափարն այլևս գրական մետաֆոր չէ, այլ իրական գործընթաց։
Սա է խնդիրը․ ոչ թե դերասանի արդարացումը, այլ այն, որ իշխանությունը սկսում է թելադրել՝ ինչ մտածել, ինչ ասել և ինչ ստեղծել։

❤2
Լսեցի Տեր Արամ քահանայի հարցազրույցը Պետրոս Ղազարյանին։ Նախ ուզում եմ հայտնել, որ Տեր Արամի հետ անձամբ ծանոթ չեմ, բայց, զարմանալիորեն, վերջինիս մասին ճանաչողներից միայն դրականն եմ լսել։
Բայց ինձ հատկապես այդ հարցազրույցից հետաքրքրեց հետևյալ հանգամանքները․
1. Ես ինչպե՞ս հավատամ այն հոգևորականին, որը, իր խոստովանությամբ, ժամանակին վախից դեմ է գնացել իր սկզբունքներին և ենթարկվել է պարտադրանքի։ Իսկ պարտադրանքն էլ եղել է ընդդիմության հանրահավաքներին մասնակցելը։ Պարզ միտք է առաջ գալիս․ իսկ հնարավո՞ր է, որ այժմ էլ վախենում է մեկ այլ «վերադասից» և հենց այդ վախն է ստիպել գնալ Հանրային ու հնչեցնել իրար հակասող բազմաթիվ մտքեր։
2. Ես ինչպե՞ս հաղորդություն ստանամ այն հոգևորականից, ով տարիներ շարունակ ապրել է, ըստ իր պատմածի, վախի ու պարտադրանքի միջավայրում, կրել է անարդարացի պատիժներ, բայց միայն հիմա է այդ մասին բարձրաձայնում։ Իսկ հիմա, ինչպես գիտենք, հենց այն տան բնակիչը, որի օրհնությունն է ինքը կատարել, հարձակում է սկսել հենց Եկեղեցու դեմ։
Այդ ինչպե՞ս ստացվեց, որ 2019-ին ինձ «ահաբեկում» էին կալանքով՝ պահանջելով, որ իրենց համար ցանկալի ցուցմունք տամ, և ինձ կալանավորեցին, քանի որ դեմ չգնացի սկզբունքներիս և չտվեցի այդ սուտ ցուցմունքը…
Բայց հոգևորականը, որից պիտի հաղորդություն ստանա և ստացել է մի ամբողջ համայնք՝ վախեցել է կարգալուծության հեռանկարից։
Եթե ամբողջն իսկապես հենց այնպես է, ինչպես քահանան է նկարագրում, ապա այժմ հավատ չի ներշնչում «Մեխը կա, ջագուչը կա և խաչվողն է պակաս» (հենց իրեն որպես խաչվող զոհաբերվելուն նկատի ունենալով) խոսքերը։
Խաչվողը կխաչվեր դեռևս 2021-ին՝ չկատարելով այն հանձնարարությունները, որոնց ինքը դեմ էր սկզբունքորեն։ Հենց այդ ժամանակ էլ «կփրկեր» Եկեղեցին, եթե իսկապես փրկելու կարիք եւ ցանկություն լիներ:

👍3👏1
«Ես փաստաբան եմ, չեմ կարող առանց ապացույցների օդից խոսել, բայց կարող եմ հենվել այն փաստերի վրա, որոնք ունենք այս պահին։ Իսկ մենք այս պահին ունենք դատաիրավական համակարգ, որը լծված է քաղաքական ընդդիմադիրների նկատմամբ ամենատարբեր քրեաքաղաքական հետապնդումներին։ Ամբողջ ուժերը կենտրոնացրել են ընդդիմադիրներին գաղտնալսելով։ Իրավական համակարգը զբաղված է մեկ անձի քաղաքական քմահաճույքները բավարարելով ու սպասարկելով, հետևաբար այս իմաստով ցանկացած սպանություն ունի քաղաքական պատճառ»,-ասել է Բաբայանը։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հղումով. https://abcmedia.am/glxavor-noruthyunner/187425/?fbclid=IwZnRzaANAlE9leHRuA2FlbQIxMQABHiKgBtwYqQ6UPspsIYTwy0CP2Aj7UUUc5AAynO3C7cFfzJbgnCp456Gm5PXY_aem_KogThnSAI8xNMd8XC0ZGfQ
ABC MEDIA © 2025. Բոլոր իրավունքները պաշտպանված են

👍3