#ArsenBabayan – Telegram
#ArsenBabayan
399 subscribers
241 photos
67 videos
6 files
143 links
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան
Download Telegram
Իմ և Sos Hakobyanի հեղինակած «Հոդված 4» Podcast-ն արդեն կարող եք նաև լսել: Շատ հարմար է հատկապես մեքենայով որևէ երկար ճանապարհ գնալուց:
2-րդ թողարկման աուդիո տարբերակն արդեն հրապարակվել է և եթե ճանապարհին եք, ապա սկսեք լսել այստեղ՝ https://on.soundcloud.com/QhV7K
👍2
Նիկոլն իշխանությունը չէ

Նիկոլ Փաշինյանն ԱԺ ամբիոնից բառացի հայտարարել է՝ «Եթե եկեղեցու հարաբերությունները կառավարության հետ լավ չեն, ուրեմն եկեղեցու հարաբերությունները լավ չեն Աստծո հետ»:

Որպես այս անհեթեթության հիմք՝ Նիկոլը մեջբերել է Պողոս առաքյալից հետևյալ տողերը՝ «Չկա իշխանություն, որ Սստծուց չլինի, ով հակառակվում է իշխանությանը, Աստծուն է հակառակվում»:

Փաստորեն Նիկոլի գիտելիքներն անգամ չեն բավարարում հասկանալու, թե որն է իշխանությունը և որը՝ կառավարությունը: Նիկոլի կողմից Սահմանադրության ամենաչարաշահված հոդված 2-ը սահմանում է, որ իշխանությունը պատկանում է ժողովրդին, իսկ 4-րդ հոդվածը սահմանում է պետական իշխանության բաժանման և հավասարակշռման կանոնը, որի համաձայն կառավարությունը (իշխանության գործադիր ճյուղը) ժողովրդի իշխանության միայն մեկ ճյուղն է:

Վեհափառը իշխանության մասին ոչինչ չի ասել, այլ՝ իշխանության գործադիր ճյուղի ղեկավարի հրաժարականի իր հորդորից է միայն խոսել:

Հետևություն. Նիկոլը համարում է, թե ինքն է իշխանությունը: Սա բռնապետության ամենավառ ապացույցն է, որ երբևէ հնարավոր էր հրապարակայնորեն խոստովանել:

Եթե կլինեն մարդիկ, որ կկարծեն, թե ժողովուրդն ընտրելով Նիկոլին նրան է տվել իշխանությունը, ապա դա անհեթեթ մեկնաբանություն կլինի: Ժողովուրդը չի կարող իշխանությունը տալ կամ փոխանցել որևէ մեկին կամ որևէ քաղաքական միավորի: Ժողովուրդն ընտրությունների արդյունքներով ընտրում է այն խումբը կամ մարդուն, որը պետք է ծառայի ժողովրդի իշխանությանը և հենց ժողովրդին:

Ավելի պարզ՝ գործարարն ընտրելով կամ նշանակելով իր բիզնեսի կառավարիչ՝ իր սեփականությունը չի փոխանցում այդ կառավարչին, այլ՝ վարձում է նրան, որպեսզի վերջինս ծառայի բիզնեսին և պաշտպանի այդ սեփականութունը:
👍1
Բազմաթիվ քրեական վարույթներով, որոնցով ես պաշտպան եմ, կան Հայաստանից բացակայող մեղադրյալներ:

Այդ բոլոր դեպքերում ստանձնել եմ պաշտպանությունը մեղադրյալների կողմից ստորագրված համաձայնագրերով կամ դիմումներով, որոնց սքանավորված պատճեններն ուղարկել եմ քննչական և բոլոր այդ գործերով երբևէ պաշտպանությունը ստանձնելու խոչընդոտներ չեմ ունեցել:

Հովհաննես Շահինյանի քրեական հետապնդումը միակ ու դեռևս անկրկնելի բացառությունն է: Քննչական կոմիտեի ՀԿԳ վարչությունն ինձ որպես Շահինյանի պաշտպան չի ճանաչում, ասում են, թե պետք է գրավոր համաձայնության բնօրինակը ներկայացվի: Ի դեպ, կանխատեսելով, որ կոնկրետ Շահինյանի գործով քննչականը դիմելու է աննախադեպ ապօրինությունների՝ համաձայնագիրը քննչականին էի ուղարկել նաև հատուկ լուսանկարով, որում Շահինյանն իր ձեռքում ցույց է տալիս իր ստորագրած համաձայնությունը:

Բայց նույնիսկ այդ լուսանկարը քննչականին չկարողացավ զերծ պահել ակնհայտ ապօրինությունից: Նրանք պահանջում են բնօրինակը: Չեմ զարմանա, եթե բնօրինակն ուղարկելուց հետո էլ պահանջեն, որ այն պետք է լինի նոտարական վավերացմամբ, մինչդեռ օրենքն այդպիսի պահանջ ոչ միայն չի սահմանում, այլև բացառում է:

Այս ամենն ուղիղ վկայությունն է այն իրողության, որ Հովհաննես Շահինյանի նկատմամբ իրականացվում է հենց քաղաքական հետապնդում: Որովհետև, եթե մեկ անձի նկատմամբ նույն պայմաններում կիրառվում է խտրականություն, դրվում են պահանջներ, որոնք չէին դրվել մնացածների դեպքում, սա միջազգային բազմաթիվ փաստաթղթերով հենց քաղաքական հետապնդման ուղղակի ապացույց է:

Հ.Գ. Սա հետագայում հիմք է դառնալու եվրոպական դատարանում հաջողության հասնելու համար:

Պաշտպան Արսեն Բաբայան
Այս իշխանությանը հեռացնել կհաջողվի միայն նրանց, ովքեր իրապես չեն խուսափի ուղիղ ասել, որ իրենք պայքարում են հենց Պետությունն առաջնորդելու համար։

Սա, իհարկե, ոչ բավարար, բայց անհրաժեշտ պայման է այս իշխանությանը հեռացնելու և նրա տեղը ԳՐԱՎԵԼՈՒ համար։

Համաձայնվեք բոլոր նրանց հետ, որոնք ձեզ մեղադրում են, որ իշխանություն եք ուզում։ Համաձայնվեք բոլոր նրանց հետ, որոնք ձեզ մեղադրում են, որ իշխանության կռիվ եք տալիս։ Բաց ճակատով հայտարարեք նրանց, որ ԱՅՈ, հենց իշխանություն եք ուզում։ Սովորեցրեք նրանց, որ առանց այդ իշխանության ոչինչ անել չեք կարողանա։ Իսկ անել՝ պարտավոր ենք։

Ես այլևս չեմ հավատում թեզին՝ «հլը սրանց քշենք, հետո որոշենք, թե ով պիտի ղեկավարի պետությունը»։ Չէ, այլևս չկա նման հնարավորություն ու ես այլևս չեմ հավատում այդպիսի թեզեր տարածողներին։ Այլևս դա կիսատ է, դա չարդարացված (որոշների դեպքում գուցե արդարացված, բայց նրանք ազգին անպետք են) «ծրագիր է»։ Այլևս անցել են քաղաքական նրբանկատության ժամանակները։ Այլևս ժամանակ չպետք է ծախսել իրար սիրաշահելու վրա։ Այլևս միասին պիտի հաղթահարենք ու հաղթենք։

Ես չեմ հավատում մարդկանց, որոնք չունեն համարձակություն ասելու, որ ԱՅՈ, իրենք պայքարում են սրանց դեմ, որպեսզի հենց իրենք գան իշխանության։ Իսկ էլ ո՞վ գա հենց ձեր փոխարեն, եթե դուք եք հայտարարում, որ գիտեք սխալները։ Եթե գիտեք սխալները, ուրեմն պարտավոր եք իմանալ ճիշտ անելիքները։ Եթե գիտեք ճիշտ անելիքները, ուրեմն ձեզանից լավ ձեր փոխարեն դա որևէ մեկը չի կարող անել։
Հակառակ դեպքում ինքներդ ձեզ չեք հավատում, իսկ եթե հավատում եք՝ ուրեմն ազնիվ չեք մյուսների հետ։ Եթե չեք հավատում կամ ազնիվ չեք՝ ազգն էլ երեխու ազնվությամբ ու բնազդով դա զգում է։ Չի կարողանում բացատրել, ինչպես երեխան, բայց զգում է և դիմադրում։

Հանրության զգալի հատված կա, որ այս երկու օրերին հրապարակայնորեն առաջնորդի է փնտրում։ Պատճառը հենց ասվածն է։ Մենք (ազգը), զգում ենք, բնազդով ենք զգում, ինչպես երեխան։ Որքան էլ տիտղոսային առաջնորդներ նշանակենք, ինչքան էլ ասենք՝ խոշոր ընդդիմություն, հռչակենք ընդդիմության առաջնորդին կամ առաջնորդներին, միևնույնն է, ազգն այդ առաջնորդությունը չի զգում։ Չի զգում, քանի որ ընդամենը հռչակագրային կամ այլ (փաստա)թղթով նշանակված է, և ոչ երբեք զգացական, ոչ երբեք էմոցիոնալ, ուստի՝ ոչ երբեք հոգուց ու սրտից։

Այո, կարգախոսներով անհնար է Հայրենիք կառուցել։
Բայց այս մեկն ինձ համար սոսկ կարգախոս չէ, սա պատգամ է և այն արտասանելիս ես հոգով ու սրտով եմ զգում դրա իմաստն ու հավատում եմ դրան.

«Հայրենիք ստեղծելը հերոսություն է, հայրենիք շենացնելը` առաքինություն»։

Հ.Գ. Առաքինությունն աստվածային շնորհ է, որի առկայությամբ մարդը մտքով, խոսքով և գործով չի մեղանչում Աստծո պատվիրանների դեմ, այլ գործում է դրանց համապատասխան:
👍2
ՀՀ արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը նախարար աշխատելու ընթացքում շուրջ վեց ամիս զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ

Այսպես, «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածի համաձայն Հանրային պաշտոն զբաղեցնող անձինք չեն կարող զբաղվել ձեռնարկատիրական գործունեությամբ։ Նույն հոդվածի 7-րդ մասի համաձայն՝ ձեռնարկատիրական գործունեություն է համարվում առևտրային կազմակերպության մասնակից, բաժնետեր, փայատեր լինելը, բացառությամբ այն դեպքի, երբ առևտրային կազմակերպության բաժնեմասը, բաժնետոմսը, փայն ամբողջությամբ հանձնվել են հավատարմագրային կառավարման։

Այսինքն, ամբողջ այն ժամանակահատվածը, երբ հանրային պաշտոն զբաղեցնող անձը միաժամանակ եղել է առևտրային ընկերության փայատեր, բայց իր փայը հավատարմագրված կառավարման հանձնած չի եղել, ապա այդ ամբողջ ժամանակահատվածում նա զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ։

Այսպիսով, ուսումնասիրությունները վկայում են, որ «Էյ Էմ իրավաբանական ընկերություն» ՍՊԸ-ի 60%-ի բաժնետեր Գրիգոր Մինասյանը, ով 2022 թվականի դեկտեմբերից զբաղեցնում է արդարադատության նախարարի պաշտոնը, մինչև 2023թ-ի հունիսի 26-ը միաժամանակ զբաղվել է ձեռնարկատիրական գործունեությամբ, ինչն արգելվում է «Հանրային ծառայության մասին» օրենքի 31-րդ հոդվածով։ Այդպիսի արարքը համարվում է անհամատեղելության պահանջների խախտում և ենթակա է պատասխանատվության։

Հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի ուշադրությունը։ Իսկ փաստերը պահպանված են իրավաբանական անձանց պետական ռեգիստրի գործակալության շտեմարաններում։
Կարեն Անդրեասյանը հանդիսանում է կուսակցության ղեկավար մարմնի անդամ

Համաձայն ՀՀ Սահմանադրության 46-րդ հոդվածի 2-րդ մասի՝ դատավորները չեն կարող լինել կուսակցության անդամ:
Ինչպես գիտեք Բարձրագույն խորհրդի նախագահը դատավոր է:

ՀՀ արդարադատության նախարարության իրավաբանական անձանց պետական գրանցման գործակալության տվյալների համաձայն Կարեն Արեսի Անդրեասյանը, ով ներկայումս զբաղեցնում է ՀՀ ԲԴԽ նախագահի պաշտոնը և հանդիսանում է դատավոր, 2016 թվականից մինչ օրս հանդիսանում է «Համախմբում» կուսակցության մշտական գործող ղեկավար մարմնի անդամ:

Հ.Գ. Չեմ պնդում, թե Կարեն Անդրեասյանն ակտիվ զբաղվում է քաղաքական գործունեությամբ հենց այդ կուսակցությունում, բայց փաստն իրավաբանորեն արձանագրված է, որի վերաբերյալ հրավիրում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի (կուսակցական լինելու հայտարարգրման մասով) և Բարձրագույն դատական խորհրդի անդամների ուշադրությունը:
Forwarded from HayaQve ՀայաՔվե
Արի, ստորագրի'ր, պաշտպանի'ր։
ՀայաՔվե-ին միացե'ք հունիսի 29-ից Երևանում հետևյալ հասցեներով`

📍Աջափնյակ
Ա․Սարգսյան փ․5
📍Ավան
Խուդյակով փ․222
📍Արաբկիր
Ն․Զարյան 27
📍Դավիթաշեն
Դավիթաշեն 3-րդ թաղ 23/1
📍Էրեբունի
Սասունցի Դավիթ փ․87
📍Կենտրոն
Տերյան 44
📍Մալաթիա-Սեբաստիա
Սեբաստիաի փ․32
📍Նոր-նորք
Գայի պողոտա 19
📍Նորք-Մարաշ
Ա․ Արմենակյանի փ․272
📍Նուբարաշեն
Նուբարաշենի 9-րդ փ․4
📍Շենգավիթ
Գ․ Նժդեհի փ․ 26
📍Քանաքեռ-Զեյթուն
Դ․ Անհաղթի փ․ 11

🛂 Ստորագրել կարող են 18 տարեկանը լրացած ՀՀ քաղաքացիները։ Ստորագրահավաքին միանալու համար անհրաժեշտ է Ձեզ մոտ ունենալ անձնագիր։

❗️Ստորագրում ենք աշխատանքային օրերին՝ երկուշաբթի-ուրբաթ, աշխատանքային ժամերին՝ 09:00-18:00

Հայաստանի մարզերում Հայաքվե-ի ստորագրահավաքի հասցեները կհայտարարվեն լրացուցիչ։

————————————
❗️Արի՛, Ստորագրի՛ր, Պաշտպանի՛ր
Բաժանորդագրվեք էջին, միացեք նախագծին
👍8
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հարցազրույցս 24NEWS.am լրատվականին
2
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն այսօր հայտարարել է, որ՝ «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է»։

Նախ՝ անկլավների թեման քննարկվել և դրա վերաբերյալ վերջնական որոշում էր ընդունվել դեռևս նախորդ տարի, երբ Ադրբեջանի ԱԳՆ փոխնախարարը իրազեկեց, որ անկլավների շուրջ Փաշինյանի կառավարության հետ Ադրբեջանը եկել է վերջնական համաձայնության և այն հանձնվում է Ադրբեջանին։ Այդ պահից սկսած այլևս օրակարգում այդպիսի քննարկվող հարց չի եղել, քանի որ լուծված հարց էր։

Ես տևական ժամանակ ամենօրյա ռեժիմով ՀՀ ԱԳՆ-ին հարցնում էի, թե արդյո՞ք ստում է ադրբեջանական կողմը։ ՀՀ ԱԳՆ–ից կամ ՀՀ պաշտոնական որևէ աղբյուրից այդպես էլ ադրբեջանական հայտարարության հերքում չհնչեց։ Որից հետո, արդեն Փաշինյանի վերջին ասուլիսին, անձամբ ինքը պաշտոնապես հաստատեց, որ 86.8 հազար քմ-ի տարածքը, որ ճանաչում է Փաշինյանը, Արցախից բացի ներառում է նաև այսպես կոչված անկլավները։

Այսօր Գրանադայում Փաշինյանը ստորագրել է մի փաստաթուղթ, որով վերջնականապես գրավոր եղանակով ճանաչել է Ադրբեջանի 86.6 հազար քմ տարածքային ամբողջականությունը։ Այսինքն՝ ասուլիսում հաստատված անկլավները հետը։ Ուստի՝ բնական է, որ Գրանադայում այլևս իմաստ չուներ քննարկելը արդեն որոշված հարցը։

Վերադառնալով Արայիկ Հարությունյանի կողմից այսօր արված հայտարարությանը պետք է անհրաժեշտ մեկ շտկում և մեկ պարզաբանում կատարել՝

շտկում - «Հայաստանը Գրանադայում ինչ ցանկացել է, ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի: Անկլավների թեմա չի քննարկվել, միջանցքի թեման փակ է» հայտարարության մեջ «Հայաստան» ասելով նկատի ունի «Փաշինյանի իշխանությունը»,

պարզաբանում«(...)ստացել է՝ հասնելով լուրջ հաղթանակի(...)» տողերում առկա «լուրջ հաղթանակ»-ի Փաշինյանը հասել էր դեռևս սեպտեմբերի 20-ին, որի առթիվ ես հրապարակային շնորհավորեցի նրան։ Իսկ այդ օրը հաղթեց նա Հայաստանին՝ գրավելով Արցախը։

Այո, Նիկոլ Փաշինյանին և Իլհամ Ալիևին հաջողվեց վերադարձնել Արցախը․․․

Հ․Գ․ Հանուն արդարության պետք է արձանագրեմ նաև, որ ասուլիսում այդ հայտարարությունն անելուց Փաշինյանը խոսեց նաև Արծվաշենի մասին, նշելով, որ Ադրբեջանն էլ ՀՀ տարածքային մաբողջականությունը ճանաչում է Արծվաշենը ներառյալ։ Հույս ունեմ, որ գոնե այս հնարավորությունը, եթե իսկապես այն գոյություն ունի, փաշինյանական կառավարությունը կկարողան ճիշտ օգտագործել և հնարավորինս նվազ կորուստներ պատճառել հայերին։
Սեպտեմբերի 19-ին և 20-ին Երևանի Հանրապետության Հրապարակում տեղի ունեցած հանրահավաքների և զանգվածային ընդվզումների առթիվ ՀՀ քննչական կոմիտեում նախաձեռնվել է երկու քրեական վարույթ։

Մեկը՝ Քննչական կոմիտեի ՀԿԳ գլխավոր վարչությունում (սեպտեմբերի 19-ի դեպքեր),

մյուսը՝ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչությունում (սեպտեմբերի 20-ի դեպքեր)։

Այս երկու քրեական վարույթներով, իմ մոտ առկա տվյալների համաձայն, քրեական հետապնդում է հարուցվել 35 անձի նկատմամբ։ Կան նաև բազմաթիվ այլ անձինք, որոնց վերաբերյալ տվյալները ինքս չունեմ։

Այս պահին այդ անձանցից ազատազրկված են 20-ը։
Տնային կալանք է կիրառվել ընդամենը 3 անձի նկատմամբ։
2 անձ ձերբակալվել է, բայց ազատ է արձակվել (կալանք չի կիրառվել)։

Նրանցից 5-ի վերաբերյալ վարույթներով պաշտպանությունն իրականացնում եմ անձամբ և վստահաբար պնդում եմ, որ նրանք քաղաքական հետապնդման զոհեր են։ Իմ պաշտպանյալներից 2-ն այս պահին ազատության մեջ են, իսկ 3-ը՝ բանտարկված։ Առանձնահատուկ ուշադրություն եմ հրավիրում այն հանգամանքին, որ ձերբակալություններն ու կալանավորումները շարունակվում են մինչ այսօր։ Իմ պաշտպանյալներից վերջինը, Տիգրան Հովհաննիսյանը, ձերբակալվել, այնուհետև կալանավորվել է հոկտեմբերի 6-ին, երբ իմանալով, որ իր նկատմամբ կայացվել է ձերբակալման որոշում՝ ինքնակամ ներկայացել էր քննիչին։

Մեղադրյալներից 10-ի վերաբերյալ այս պահին տեղեկություններ չունեմ։

Առանձնահատուկ ուզում եմ նշել և շնորհակալություն հայտնել ՀՀ ԱԺ «Հայաստան» և «Պատիվ Ունեմ» խմբակցությունների պատգամավորներին, որոնք ամենօրյա ռեժիմով կապի մեջ են ինձ հետ, պարբերաբար այցելում են քրեակատարողական հիմնարկներ։

Այս ընթացքում ակտիվ աշխատել եմ նաև ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի և Քրեակատարողական հիմնարկներում հասարակական դիտորդություն (վերահսկողություն) իրականացնող խմբի ներկայացուցչի հետ և ստացել անհրաժեշտ արագ արձագանքներ և միջամտություններ։
👍1
Իշխանությունը 18-ամյա արցախցու մորն է պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն. Արսեն Բաբայան. Iravunk.com

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ռուբիկ Մխիթարյանը մերժեց արցախյան 44-օրյա պատերազմում զոհված Գեւորգ Վիրաբյանի կալանավորված քրոջ` Տաթեւիկ Վիրաբյանի պաշտպանների ներկայացրած բողոքը։ Տաթեւը կշարունակի մնալ բանտարկված: Իսկ 18-ամյա արցախցի Մարատ Հակոբյանի կալանքի գործով Վերաքննիչ քրեական դատարանը որոշում կայացրեց գրավոր ընթացակարգը վերափոխել բանավորի: Դատական նիստը նշանակվեց երկուշաբթի օրը` ժամը 14:00-ին
: Փաստաբան ԱՐՍԵՆ ԲԱԲԱՅԱՆԻ գնահատմամբ` ժողովրդավարության սկզբունքները, որոնց մասին այդքան խոսում են բարձր ամբիոններից, ոչնչացվել են: Ըստ նրա` այս իշխանության կողմից ժողովրդավարական բոլոր հնարավոր կառուցակարգերը ոչնչացված են, դրանք մնացել են միայն գեղեցիկ ելույթների համար, իսկ դրա հիմքում աշխատանքը , որ իրականացնում են, ամբողջությամբ հակասում է ժողովրդավարության բոլոր հայտնի ու անհայտ կանոններին:

— Նման կերպ հնարավո՞ր է լռեցնել այն քաղաքացիներին, ակտիվիստներին, ովքեր իրոք մտահոգ են այն ամենից, ինչ կատարվում է երկրում: Արդյո՞ք սրանով էլ ավելի չեն գրգռի նրանց:

— Գիտեք, իրենք փորձում են զսպել դժգոհության այդ ալիքը, ես օբյեկտիվորեն չեմ բացառում, որ որոշ դեպքերում դա կստացվի իրենց մոտ, մասնավորապես անչափահաս կամ նոր 18 տարեկանը լրացած տղաների ընտանիքներում, որոնք ուղղակի կուզենան գլուխներն ազատել այս տեսակ դժվարություններից, հնարավոր է` որոշ դեպքերում սա ազդի այդ մարդկանց վրա: Բայց ակնհայտ է, եւ մենք տեսնում ենք, որ հիմնական դժգոհություն ունեցող հատվածի վրա այս կերպ հնարավոր չէ ազդեցություն ունենալ, մանավանդ Հայաստանում, կարծես թե, քիչ են մնացել մարդիկ, ովքեր բանտարկությունից կվախենան: Քրեական պատասխանատվությունը, որ պետք է  լուրջ զսպող միջոց լինի` անձի վատ վարքը կանխելու, տպավորություն է, որ դարձել է սովորական: Վստահ եմ, որ այս տեսակ միջոցները, որ իրականացվում են, բերելու է , այո՛, հասարակության էլ ավելի ընդվզման, ու հասարակությունը շատ ավելի ագրեսիվ գործողությունների կարող է դիմել: Բայց սրա մասին թող իրենք մտածեն, թող իրենց գործողություններին հաշիվ տան, որովհետեւ, ի վերջո, ապագայում իրենք էլ պատասխան են տալու այս ամեն ինչի համար:

— ՄԻՊ-ին դիմել էիք` կալանքի տակ գտնվող Տաթեւիկ Վիրաբյանի առողջական վիճակի հետ կապված: Ի՞նչ արձագանք եք ստացել, առհասարակ ինչպիսի՞ն պետք է լիներ ՄԻՊ-ի գործողությունները` այս կալանավորումների հետ կապված:

— Բարեբախտաբար, ՄԻՊ-ի հետ աշխատանքը վերջին` սեպտեմբերի 19-20-ի իրադարձություններով, բարեհաջող ստացվում է, եւ անհրաժեշտության դեպքում արագ արձագանք եմ ստանում: Արագ արձագանքման շրջանակներում, կարող եմ ասել, որ գոհացուցիչ աշխատանք է  իրականացվում: Կարծում եմ` անհրաժեշտ է  առնվազն այս կալանավորումներին արձագանքել: ՄԻՊ-ը պետք է արձագանքի` հաշվի առնելով, որ մենք բազմաթիվ այլընտրանքային խափանման միջոցներ ունենք: Խափանման միջոց կալանավորումները կիրառվում են` առանց այլընտրանքային միջոցների հնարավորությունները հաշվի առնելու, եւ դրանք արձանագրված են դատական ակտերում: Այս պահին չունենք, բայց հույս ունեմ, որ ապագայում կունենանք ՄԻՊ համապատասխան զեկույցը կամ հորդորը, որ իսկապես կալանքը դարձել է մահակ, իսկապես կալանքը կիրառվում է որպես պատիժ, որովհետեւ այս բոլոր գործերում, երբ ուսումնասիրում ես նյութերը, տեսնում ես, որ կալանքը ոչ թե խափանման միջոց է կիրառվել, այլ` որպես պատժիչ գործողություն: Մենք դեպք ունենք նույնիսկ, որ 18 տարեկան արցախցու մորն են պատժում` թույլ չտալով տեսակցել իր որդուն: Ակնհայտ է, որ մայրը, ով 9 ամիս գտնվել էր շրջափակման մեջ, որեւէ կերպ չի կարող ազդեցություն ունենալ նախաքննության վրա, բայց չէ, հաշվի առնելով, թե ինչում է մեղադրվում եւ ինչ գործողություններում, եւ ո՞ւմ դեմ է դժգոհում 18-ամյա Մարատ Հակոբյանը, իշխանությունը պատժում է նաեւ նրա մորը` թույլ չտալով տեսակցել որդուն:
👍2
В Фейсбуке технические проблемы, пока неизвестно какие. Но всех выкидывает из профиля. И не только в Армении. Короче, это не от вас, что-то происходит внутри ФБ. Либо у них тотальный сбой. Либо их взломали в целом, такое уже раз было, они всех выкинули, чтоб сгорели токены. Короче, узбагойтесь, пока поймём.
Հիշո՞ւմ եք «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքն անպատեհ մեջբերող իշխանությանը: Երբ ասում էին Արցախը հանձնել եք՝ հակադարձում էին, թե նշված օրենքն ընդունելով նախկիններն են շատ վաղուց հանձնել:

Հիմա այն 8 գյուղերը, որոնք առանց նախապայմանի պահանջում է Ադրբեջանը և որոնք հանձնելու համաձայնության մասին Նիկոլ Փաշինյանն իր ասուլիսում պաշտոնապես հայտարարել է, այդ նույն «Վարչատարածքային բաժանման մասին» օրենքով հանդիսանում է բացառապես ՀՀ տարածք:

Բա հիմա՞ ինչ օրենք եք նախկինների «աչքը մտցնելու»... չնայած էլ ձեզ ոչինչ չի խանգարում, ինչ ուզում անում եք և դա յուրաքանչյուրիս թույլտվությամբ եք անում:

Դեռևս արդիական է Աղազարյան Հովիկի պնդումը. «Դե տղամարդ եք մեր նման դավաճաններին սիկտ... արեք»:
👍9💯1