#ArsenBabayan – Telegram
#ArsenBabayan
399 subscribers
241 photos
67 videos
6 files
143 links
«Հայրենիք» կուսակցության խորհրդի անդամ, իրավապաշտպան
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Մենք միասին հաջողելու ենք...
4💩1
Մեր հզոր տղերքը ոստիկանության բաժնում շարունակում են իրենց պայքարը: Տղերք ջան, դուք անպարտելի եք: Միասին վռնդելու ենք չարիքի իշխանությանը, վռնդելու ենք #նիկոլ_մահաբերին
👍21💩1
💩1
Գալիս է երրորդ ու վճռական փուլը. եթե մեկի քթից արյուն եկավ, իշխանությունն է պատասխանատու լինելու. Արթուր Վանեցյան
💩1
Հարգելի հայրենակիցներ, ԶԼՄ հարգելի ներկայացուցիչներ,

Վաղը, ապրիլի 30-ին ժամը 18:00-ին Ազատութան հրապարակում տեղի է ունենալու Արթուր Վանեցյանի ասուլիսը:

Ամփոփելու ենք մեր պայքարի առաջին երկու փուլերի արդյունքները և խոսելու ենք վճռական փուլում առաջիկա անելիքների մասին:

Հրավիրում ենք լուսաբանելու և հանրությանը հետաքրքրող հարցերը հնչեցնելու:
💩1
Առաջին նկարում #նիկոլ_մահաբերի անցյալ տարի այսօրվա ուղերձի եզրափակիչ մասն է: Երկրորդում՝ այսօրվա նույն առիթով ուղերձինը: Նկատեցի՞ք, թե ինչպես է նա հրաժարվել Արցախից: Ուրիշ ինչպե՞ս նա պիտի հստակ ասի, որ Արցախն ամբողջությամբ նվիրել է Ադրբեջանին:
🤬4😁1
Ազատության հրապարակում մեկնարկեց Արթուր Վանեցյանի մամուլի ասուլիսը
💩1
Այլևս հնարավոր չի լինելու մեր ժողովրդին խաբել․ մեր ժողովուրդը մինչև վերջ կանգնելու է և լուծելու է այս հարցը․ Ա․Վանեցյան
💩1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վաղը 15:30 հավաքվում ենք Ազատության հրապարակում և 16:00 բոլորս գնում ենք Ֆրանսիայի հրապարակ
👍1💩1
2💩1
Channel photo updated
Ինչպես կասեր դասականը՝ ռեժիմը խուճապի մեջ է 🙂

#նիկոլ_մահաբերը ոտքի է հանել իր անձնական պատգամավորական ամբողջ շարքը, որոնք հիստերիա են բարձրացրել այսօր սպասվող համահայկակամ հանրահավաքին մեր մեծ հայրենիքի արցախյան հատվածի բնակչության մասնակցության համար:

Բա ձեր կարծիքով ի՞նչ է նշանակում համահայկական հանրահավաքը: Նշանակում է, որ դրան անմիջական կամ անուղղակի մասնակցություն կունենա ցանկացած հայ մարդ:

Հիմա դուք Արցախը հանձնել եք թուրքին, արցախցուն թողնում եք անտեր ու անտուն և զարմանո՞ւմ եք, որ արցախցին մասնակցելու է մեծ հանրահավաքին:

Մասնակցելու են նաև սփյուռքից հարյուրավոր մեր հայրենակիցներ: Գիտե՞ք ինչի են գալիս մասնակցելու: Պարզ պատճառով, նրանք հայ են:

Իսկ իշխանությանն ու ադրբեջանցիներին մենք չենք էլ սպասում մեր համահայկակամ հանրահավաքին:

Եվ ուրեմն, այսօր, ժամը 15:30-ին հանդիպում ենք Ազատության հրապարակում և բոլորով միանում Ֆրանսիայի հրապարակում սպասվող համահայկական հավաքին:

ՄԵՆՔ ԱՆՊԱՅՄԱՆ, ԱՆՊԱՅՄԱՆ ՀԱՋՈՂԵԼՈՒ՛ ԵՆՔ
👍7💩1
Դատախազությունը հայտարարություն է տարածել զգուշացնելով, որ բողոքի խաղաղ ակցիաներից շեղվողները ենթարկվելու են պատասխանատվության: Կարճ ասած՝ դատախազությունը փորձում է տպավորություն թողնել, թե իրականացնում է կանխարգելիչ միջոցառում, որպեսզի տեղի չունենան հանցագործություններ: Բայց բոլորին էլ պարզ է, որ դատախազությունն ու մյուս իրավապահ մարմիններն ունեն մեկ նպատակ, այն է՝ հնարավորինս քիչ մարդ մասնակցի համահայկական հավաքին և իշխանափոխություն տեղի չունենա:

Այսպիսով դատախազությունը հաստատում է, որ ինքը մաս չի կազմում շատ շուտով սպասվող իշխանափոխությանը: Սրանով #նիկոլ_մահաբերը հետագայում չի կարողանա պնդել, թե իր հեռացման գործում դատախազությունը մասնակցություն է ունեցել, այլ կերպ՝ դատախազությունը իշխանություն հանձնող չի եղել:

Հիշո՞ւմ եք, որ դատախազությանը մեղադրում էինք Շուշին հանձնելու մեջ: Որոշ դատախազներ ու նրանց սպասարկող խորհրդականներ ծանր էին տանում այս մեղադրանքը: Փորձում էին համոզել, թե դատախազությունը կապ չունի Շուշին հանձնելու հետ: Իսկ հիշո՞ւմ եք, որ մինչ 44-օրյա պատերազմը այդ նույն դատախազությանը մենք հորդորում էինք, խնդրում էինք կանխել սպասվող հնարավոր աղետը, կանխել հանցավոր իշխանության հանցավոր նպատակները: Պահանջում էինք իրականացնել կանխարգելիչ միջոցառումներ, որպեսզի #նիկոլ_մահաբերը մեր հայրենիքը չհասցնի այս վիճակին:

Ի՞նչ էր անում դատախազությունը: Բացարձակապես ոչինչ: Չէր լսում, չէր տեսնում, հայտարարություններ չէր անում: Այդպիսով դատախազությունը, փաստորեն, մաս կազմեց Շուշին հանձնելուն:

Այո՛, մենք կարող ենք պնդել ու ապացուցել, որ դատախազությունը նպաստել է Շուշի հանձնելուն:

Ո՛չ, օրվա իշխանությունը վաղը չի կարող պնդել և ապացուցել, որ դատախազությունը նպաստել է իրենց հեռացմանը:
👍4💩1
Արթուր Վանեցյանը կարևոր հայտարարություն տարածեց

❗️❗️❗️ԿԱՐԵՎՈՐ

Խաղաղ հանրահավաք՝ հանուն մեր հայրենիքի այսօրվա և վաղվա


Սիրելի հայրենակիցներ

Երեկվանից սկսած՝ իշխանական շրջանակներից տարբեր եղանակներով ասեկոսներ են տարածվում, թե իբր այսօրվա հանրահավաքի ժամանակ ընդդիմությունը պլանավորում է ընդհարումներ և բախումներ։

Սա ցույց է տալիս երկրի քաղաքական իշխանության և մեկ հոգու վախերը։ Սա բացարձակ սուտ է և արվում է մեկ նպատակով՝ մարդկանց հետ պահել խաղաղ հանրահավաքին մասնակցելուց։

Պաշտոնապես հայտարարում եմ.

Մենք այս խաղաղ ու համերաշխ հանրահավաքին մասնակցելու ենք մեր ընտանիքների, մեր երեխաների, կանանց, ծնողների հետ միասին։ Կոչ եմ անում բոլորին՝ նույնպես ընտանիքներով գալ հանրահավաքի։

Մեր պայքարը իրավապահների, ոստիկանների հետ չէ։ Մենք բացառում ենք որևէ թշնամանք ու անհարգալից վերաբերմունք՝ ոստիկանության և մյուս իրավապահների հանդեպ։
Մեր պայքարը քաղաքական իշխանության դեմ է:
Մեր պայքարը երկրում կայուն և խաղաղ միջավայր ձևավորելու համար է՝ հանուն Հայաստանի, հանուն Արցախի, հանուն մեր քաղաքացիների, հանուն մեր ազգի, հանուն իրապես խաղաղ ու զարգացող տարածաշրջանի։

Հարգելի հայրենակիցներ, վստահ եղեք, մենք հաջողելու ենք…
Հաջողելու ենք, քանի որ հայրենիքի և սերունդների համար պայքարը սուրբ է:
Հաջողելու ենք՝ մեր միասնականությամբ, կամքով, հետևողականությամբ:
Հաջողելու ենք միասին…

Քիչ հետո՝ ժամը 13:00, այս թեմայով հանդես եմ գալու նաև տեսաուղերձով։

#Հայաստան_ոտքի
#Արցախ_ոտքի
#Հայ_ազգ_ոտքի
💩1
Սիրելի հայրենակիցներ,

ընդդիմությանն այսօր հավասարապես ռևանշիստ են անվանում Ալիևի իշխանությունն ու Նիկոլի իշխանությունը:

Հայ ժողովրդին այսօր հավասարապես պատերազմով են վախեցնում Ալիևի իշխանությունն ու Նիկոլի իշխանությունը:

Պատերազմ ցանկանալու մեջ ընդդիմությանն այսօր հավասարապես մեղադրում են Ալիևի իշխանությունն ու Նիկոլի իշխանությունը:

Դեռ երբեք Ադրբեջանի ու Հայաստանի իշխանություններն այսքան նույն լեզվով չէին խոսել:

Ժամանակն է եկել դուրս շպրտելու Ալիևի իշխանությունը մեր հայրենիքից:
💩1
Բաղրամյան-Պռոշյան խաչմերուկից բիրտ ուժի կիրառմամբ ապօրինի ձերբակալվել են տասնյակ քաղաքացիներ:

Ապօրինի ձերբակալվածների թվում են նաև «Հայրենիք» կուսակցության անդամներ Արսեն Բաբայանը, Սոս Հակոբյանը, Բաբկեն Հարությունյանը և Վարդան Մինասյանը:
💩1
Մենք ազատության մեջ ենք: Ինչքան ուզում եք ուժ կիրառեք, որքան կուզեք ձերբակալեք... #նիկոլ_մահաբերին հաշված օրեր են մնացել...
5💩1
Ահրաժեշտ է քրեադատավարական ընթացակարգով պատասխանատվության ենթարկել սույն համազգռստավորներին:
👍1💩1
Forwarded from хайтарак
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Полиция при задержании избивает людей
😁1
Հայտարարություն

Մայիսի 2-ին Երևանում և Հայաստանի Հանրապետության այլ բնակավայրերում մեկնարկած քաղաքացիական խաղաղ անհնազանդության գործողությունները Հայաստանում արդեն բռնի միջոցներով իշխանությունն իր ձեռքերում պահող վարչախմբի կողմից արժանացել են աննախադեպ բիրտ և անհամաչափ ուժի կիրառության, որը դրա հոգեվարքի անհերքելի ապացույցներից է։

Հայաստանի և Արցախի անվտանգության հարցերում «նշաձող իջեցնելու» պատրաստ այս վարչախումբը բարձրացրել է սեփական քաղաքացիների դեմ բռնաճնշումների նշաձողն՝ ապօրինի միջոցներով բերման ենթարկելով խաղաղ եղանակներով իրենց արդարացի բողոքն արտահայտող հարյուրավոր քաղաքացիների՝ այդ թվում «Հայրենիք» կուսակցության տասնյակ անդամների։

Առանձնահատուկ ուշադրության են արժանի խաղաղ ակցիաները լուսաբանող լրատվամիջոցների ներկայացուցիչների նկատմամբ ատելության խոսքը և բռնության դեպքերը, որոնք հրահանգվել և իրականացվել են պետական բարձր պաշտոններ զբաղեցնող առանձին անձանց կողմից։

Այս կապակցությամբ «Հայրենիք» կուսակցությունը, խստորեն դատապարտելով և անթույլատրելի համարելով Հայաստանում դեռևս իշխանություն հանդիսացող վարչախմբի անօրինական գործողությունները, հայտարարում է՝

1․ իշխանությունների և դրանց սպասարկու ուժային կառույցների գործողությունները, որոնք փաստագրվել են նաև մի շարք լրատվամիջոցների կողմից, պետք է արժանանան պատկան մարմինների անհապաղ ու հստակ իրավական գնահատականի և դրանից բխող իրավական գործընթացների,

2․ միջազգային հանրության ներկայացուցիչների և իրավապաշտպան կազմակերպությունների ուշադրությունն ենք հրավիրում իշխանությունների կողմից քաղաքացիների անքակտելի իրավունքների տարրական նորմերի բազմաթիվ խախտումների վրա՝ ակնկալելով միանշանակ գնահատական և արձագանք,

3․ հորդորում և պահանջում ենք ուժային կառույցներից զերծ մնալ վարչախմբի ապօրինի հրահանգները կատարելուց և գործել բացառապես օրենքի ու օրինականության շրջանակներում՝ ապահովելու բողոքի խաղաղ գործողություններ իրականացնելու մեր քաղաքացիների սահմանադրական իրավունքը,

4․ համաժողովրդական և արդեն իսկ ազգային-ազատագրական բնույթ ստացած մեր պայքարն անկասելի է ու աննահանջ, և մենք անպայման հաջողելու ենք։

«Հայրենիք» կուսակցություն
2 մայիսի 2022թ․
💩1