Դետք | Detq
🚩Արցախը եղել է, կա և կլինի՝ անկախ պատմությունը վերաշարադրելու փորձերից. Ռուբեն Վարդանյանի ուղերձը բանտից Երեկ Ռուբեն Վարդանյանը հեռախոսազրույց է ունեցել ավագ որդու՝ Դավիթ Վարդանյանի հետ։ Նա հայտնել է, որ առաջիկայում իրեն կտրվի եզրափակիչ խոսքի հնարավորություն…
Ռուբեն Վարդանյանը խնդրել է նաև հանրությանը փոխանցել իր որոշ մտքեր և երախտագիտություն է հայտնել բոլոր նրանց, ովքեր իրեն աջակցում ու զորակցում են.
«Պետք չէ վախենալ մահից կամ փորձել «հաղթել» նրան: Մահը սարսափելի չէ: Սարսափելի է անտարբերությունը, որն աննկատ, աստիճանաբար, ասես ճառագայթում, թափանցում է մեր մեջ և ներսից քայքայում:
Մի վախեցեք հետևել ձեր սեփական ճանապարհին, փնտրել, սխալվել և մինչև կյանքի վերջը ճանաչել աշխարհը։ Կարևորը՝ սեփական ճանապարհը գիտակցաբար գնալն է:
Ամենակարևորը՝ չվնասելն է: Չխախտել այն ներդաշնակ հավասարակշռությունը, որ գոյություն ունի բնության մեջ ու աշխարհում: Մենք բոլորս մասնիկներն ենք մեկ ընդհանուր տարածության, որը կարող է գոյություն ունենալ միայն հավասարակշռության և ներդաշնակության մեջ:
Զգույշ եղեք խոսքի նկատմամբ: Խոսքը կարող է խոցել, բայց կարող է նաև զարգացման, աջակցության ու ստեղծարարության հզոր խթան դառնալ:
Ես երջանիկ եմ, որ կարող եմ լինել իմ ժողովրդի ծառան: Երախտապարտ եմ բոլորին, ով եղել է և մնում է իմ կողքին այս դժվարին ժամանակահատվածում»:

❤4🫡1
🔺Նիկոլ Փաշինյանը հենց նոր, ուղիղ եթերում հաստատեց, որ Վեհափառի «օտար երկրների ծառայություններին զեկուցելու» իր իսկ մեղադրանքի վերաբերյալ իրավապահ որեևէ մարմնում վարույթ գոյություն չունի, ինչպես նաև հաստատեց, որ նա ԱԱԾ-ին պաշտոնապես այդ մեղադրանքի հետ կապված տեղեկություններ չի փոխանցել:
Այս մասին գրել է ՀԱԿ փոխնախագահ Լևոն Զուրաբյանը:
«Ի՞նչ է ստացվում: Վեհափառի հեռացման Փաշինյանի ներկայացրած գլխավոր «պատճառաբանությունը», պարզվում է, որեևէ իրավական հիմք կամ ապացույց չունի, հետևաբար, տարրական զրպարտություն է: Այսինքն, եկեղեցու դեմ կատարված իր ապօրինի հարձակումների «գաղափարական» հիմնավորումները նույնքան ապօրինի են, ինչքան որ ապօրինի են հարձակումները ՀԱԵ-ի դեմ:
Մի բան էլ ասաց. որ իրավական գործընթացներին ընթացք չեն տալիս` ելնելով ազգային անվտանգության շահերից:
Էս տգետին մի բան պիտի բացատրեմ: Աշխարհի բոլոր բռնապետները սահմանադրության և օրենքների խախտումները և բռնապետության հաստատումը հիմնավորել են ազգային անվտանգության շահերով, ոչ թե, օրինակ, իշխանությունը պահելու մոլագար ցանկությամբ»,- գրել է նա:

❤2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Գիշերը ուկրաինական անօդաչու թռչող սարքերը հարձակվել են «Տոլյատյազոտ» գործարանի վրա, որը Ռուսաստանի ամենամեծ քիմիական գործարաններից մեկն է։
🚩Կառավարությունը ֆինանսավորում է ՀՀ-ն օկուպացված պահող Ադրբեջանի բանակը
Գաղտնիք չէ, որ ադրբեջանական զինված ուժերն այս պահին օկուպացված են պահում ՀՀ տարածքները։
Գաղտնիք չէ նաև, որ Ադրբեջանի զինված ուժերը ֆինանսավորվում են Ադրբեջանի պետական բյուջեից։ Իսկ Հայաստանը սկսել է վառելանյութ գնել Ադրբեջանից, ինչով ուղղակիորեն ֆինանսավորում է Ադրբեջանի զինված ուժերին, որոնք օկուպացված են պահում Հայաստանի ինքնիշխան տարածքները։
Սակայն, ըստ Ռուբինյանի, «Հայաստանն ու Ադրբեջանը հակամարտության ռեժիմից տեղափոխվում են տնտեսական համագործակցության ռեժիմ»։
Ռուբեն, իրականում դու և քո թիմակիցները հովանավորում եք ռազմական հանցագործ թշնամու բանակը։
Այն թշնամու, որը պատանդառել ու ցուցադրաբար կեղծ դատավարություններ է իրականացնում հայ մարդկանց նկատմամբ՝ նրանց ազգային և կրոնական պատկանելիության համար, ինչպես նաև օկուպացված է պահում ՀՀ տարածքները։
Վստահաբար պնդում եմ, որ ՀՀ կառավարությունը և ՔՊ կառավարող թիմը ՀՀ քաղաքացու անունից և հաշվին սկսել են ֆինանսավորել Հայաստանն օկուպացված պահող թշնամու՝ Ադրբեջանի բանակը:
Էդմոն Մարուքյան

😢1
🚩Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն։
Այս մասին հայտարարություն է տարածել ինստիտուտը շեշտելով, որ հայ պատանդները փաստացի լքված են արտաքին աշխարհի կողմից այն դեպքում, երբ նրանք գտնվում են մի պետությունում, որը վերջին հինգ տարվա ընթացքում երեք ցեղասպանական պատերազմ է մղել հայերի դեմ:

🤔1
Դետք | Detq
🚩Լեմկինի ինստիտուտը Թրամփին կոչ է արել օգնել, որ Բաքվում պահվող հայ գերիներն ազատ արձակվեն Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը բաց նամակով դիմել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին հորդորելով ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերում պահվող հայ գերիներն…
«Նրանց ազատ արձակումը մեծ հումանիտար և աշխարհաքաղաքական հաղթանակ կլինի նախագահի համար և կամրապնդի Հվ. Կովկասում ու Մերձավոր Արևելքում տևական խաղաղություն հաստատելու նրա ջանքերը: Քանի որ նախագահ Թրամփը ձգտում է ցուցադրել ԱՄՆ-ի հզորությունն ամբողջ աշխարհում, Ադրբեջանից հայ քրիստոնյա պատանդներին ազատելու հաջողված փորձը կհաստատի նրա հեղինակությունը ոչ միայն Ադրբեջանի, այլև Իսրայելի և Թուրքիայի նկատմամբ. ԱՄՆ երկու դաշնակիցներ, որոնք սովորություն են դարձրել թելադրել իրենց կամքը»,– ասված է բաց նամակում։
Լեմկինի անվան ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը հիշեցրել է, որ նախագահ Թրամփը նախընտրական արշավի ժամանակ խոստացել էր պաշտպանել հայ քրիստոնյաներին: Նկատել են, որ Հայ առաքելական եկեղեցու հետևորդ քրիստոնյաները Սուրբ ծնունդը նշում են հունվարի 6-ին և հորդորել են մինչ այդ ամեն ինչ անել, որ Բաքվի բանտերից հայ գերիները տուն վերադառնան։

🚩ԵՄ-ն 90 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի Ուկրաինային
ԵՄ առաջնորդները խոստացել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ՝ անհետաձգելի ֆինանսական կարիքները հոգալու համար, սակայն չեն կարողացել համաձայնության գալ շատերի համար նախընտրելի տարբերակի շուրջ՝ այդ վարկը Ռուսաստանի սառեցված ակտիվների դիմաց ապահովելու հարցում։
Եվրամիության առաջնորդների բանակցությունների ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան լրագրողներին ասել է. «Մենք պարտավորվել ենք և կատարել ենք»։ Նա ասել է, որ ԵՄ առաջնորդները հաստատել են Ուկրաինային հաջորդ երկու տարիների համար 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը։

🚩Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Կառույցում այսօր ընդունված բանաձևը նաև քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին՝ ազգային անվտանգության պաշտպանության քողի տակ ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատազրկելու համար։
«Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ», - հայտարարել են ԵԽ պատգամավորները։
Փաստաթուղթը մատնանշում է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից, գիտնական Բահրուզ Սամեդովի և թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի ձերբակալությունները՝ դրանք որակելով ապօրինի: Եվրոպացի պատգամավորները փաստում են, որ նրանց դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, խախտվել են արդար դատավարության չափանիշները և անմեղության կանխավարկածը։
Միակ ապացույցը, որը ներկայացվել է դատարանում, երիտասարդ գիտնականների կապերն են հայ գործընկերների հետ։ Նրանք դատապարտվել են 15-18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։

🤡1
🚩Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին
Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել Ադրբեջանի բենզինը գնելու Հայաստանի քայլը։
Թուրքական մամուլում եւ սոցցանցերում այս լուրը հիմնականում որակվել է Ադրբեջանի կողմից որպես «մարդասիրական» քայլ ուղղված Հայաստանին։ Իսկ Օրինակ թուրքական հայտնի T24.com լրատվական կայքն այս քայլն Ադրբեջանի կողմից բարի կամք է համարում։
Նշենք, որ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR–ը Հայաստան է ուղարկել 22 վագոն բենզին։ Նշվում է, որ գործարքը զուտ բիզնես բնույթ ունի եւ բենիզնի վաճառքը տեղի է ունեցել միջազգային գներով, ոչ թե մարդասիրական քայլ է։

🤬3
Դետք | Detq
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր և անբարոյականություն, որ բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից` ներքին և արտաքին։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան…
«Մեր պետության, ժողովրդի դեմ ծանրագույն հանցանքներ գործած, մեղքերի մեջ թաթախված իշխանությունը հերթական դավադրությունն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ` փորձելով տապալել մեր պետականության, ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից ևս մեկը։
Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ էր
Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
Ինչի համար խորապես շնորհակալ ենք:
Սիրելի' հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։
Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել` մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք միասնական»,-գրել է նա:
Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ էր
սեփական ուխտի, հավատավոր եղբայրների նկատմամբ։ Ինչին ի պատասխան, հնչեց Վեհափառի արժանապատիվ խոսքը, որ անկեղծ կոչ էր ազգային համախմբվածության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության իր հանդեպ հնչող ատելության, թշնամանքի խոսքերի փոխարեն։Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։
Ինչի համար խորապես շնորհակալ ենք:
Սիրելի' հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։
Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել` մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք միասնական»,-գրել է նա:
🫡1
🔺«Ես չեմ բացառում Վենեսուելայի դեմ պատերազմը։ Եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել, ապա նրանք կուղևորվեն մեր նավահանգիստներից մեկը», - հայտարարել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցի ժամանակ։
Թրամփը, սակայն, հրաժարվել է ասել՝ արդյոք վենեսուելական նավերի վրա հարվածները կարող են հանգեցնել հակամարտության: Նա նաև հրաժարվել է ասել, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումն է իր վերջնական նպատակը:
«Նա հստակ գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա դա ավելի լավ գիտի, քան որևէ մեկը», - ասել է ԱՄՆ նախագահը։

🤬1
🔺Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:
Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։
Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը։
Ժողովին առաջարկ ներկայացվեց համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։

🔺Մինչ վարչապետը համարում է՝ «խաղաղությունն այլևս իրականություն է», Բաքվի դատարանում շարունակվում են հայերի դեմ կեղծ դատավարությունները
🔺Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը։
Նշվում է, որ այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։
Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։

😢3❤1
🔺Բաքվի ոչ խաղաղասիրական հայտարարությունների ֆոնին՝ Փաշինյանի երախտագիտությունը Ալիևին
«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար»։
Այս մասին ԵԱՏՄ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետը։

🤬2
🚩Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։
Ադրբեջանի Հանրապետության նախագահը չի մասնակցել նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։

😁2❤1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում` բյուջեի քննարկման ժամանակ
🚩Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, հայտնում է Associated Press-ը:
Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, AP-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։
Ըստ պաշտոնյաների, դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո, եթե ցանկանան, կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ։
Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թ․ փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։
Մինչ Հայաստան ժամանելը 2020-2022 թվականներին դեսպան Քվինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։

🚩Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան. «Փաստ»
«Փաստ»-ը գրում է. «Թուրքական առաջատար լրատվամիջոցների վերջին հրապարակումները Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները ներկայացնում են ոչ թե որպես ներքին եկեղեցական գործընթաց, այլ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։ Դեկտեմբերի 19-ին և 20-ին Թուրքիայի երկու խոշոր լրատվամիջոցներ՝ «Aydınlık»-ը և «Sözcü»-ն, ծավալուն հոդվածներ են հրապարակել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, որ Անկարան ձգտում է վերահսկողություն հաստատել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դաշտում՝ միջամտելով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացին։ «Aydınlık»-ը գրում է․ «Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում»։