Դետք | Detq – Telegram
Դետք | Detq
1.46K subscribers
8.3K photos
1.17K videos
7.6K links
Telegram-канал информационно-аналитического центра «Детк», связанного с военной сферой.
Download Telegram
🚩ԵՄ-ն 90 միլիարդ եվրոյի վարկ կտրամադրի Ուկրաինային

ԵՄ առաջնորդները խոստացել են Ուկրաինային տրամադրել 90 միլիարդ եվրո վարկ՝ անհետաձգելի ֆինանսական կարիքները հոգալու համար, սակայն չեն կարողացել համաձայնության գալ շատերի համար նախընտրելի տարբերակի շուրջ՝ այդ վարկը Ռուսաստանի սառեցված ակտիվների դիմաց ապահովելու հարցում։

Եվրամիության առաջնորդների բանակցությունների ավարտից հետո Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան լրագրողներին ասել է. «Մենք պարտավորվել ենք և կատարել ենք»։ Նա ասել է, որ ԵՄ առաջնորդները հաստատել են Ուկրաինային հաջորդ երկու տարիների համար 90 միլիարդ եվրո վարկ տրամադրելու որոշումը։
🚩Եվրոպական խորհրդարանը կոչ է արել Ադրբեջանին ազատ արձակել բոլոր քաղբանտարկյալներին։ Կառույցում այսօր ընդունված բանաձևը նաև քննադատել է Ադրբեջանի գործող վարչակազմին՝ ազգային անվտանգության պաշտպանության քողի տակ ընդդիմախոսներին ճնշելու, լրագրողներին, խաղաղության պաշտպան ակտիվիստներին ու իրավապաշտպաններին ազատազրկելու համար։

«Բաքվի հետ հարաբերությունների հետագա առաջընթացը պետք է շաղկապվի այս ուղղությամբ կատարվելիք քայլերի հետ», - հայտարարել են ԵԽ պատգամավորները։

Փաստաթուղթը մատնանշում է հատկապես Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման վաղեմի կողմնակից, գիտնական Բահրուզ Սամեդովի և թալիշ հետազոտող Իքբալ Աբիլովի ձերբակալությունները՝ դրանք որակելով ապօրինի: Եվրոպացի պատգամավորները փաստում են, որ նրանց դատավարությունը տեղի է ունեցել փակ դռների հետևում, խախտվել են արդար դատավարության չափանիշները և անմեղության կանխավարկածը։

Միակ ապացույցը, որը ներկայացվել է դատարանում, երիտասարդ գիտնականների կապերն են հայ գործընկերների հետ։ Նրանք դատապարտվել են 15-18 տարվա ազատազրկման՝ պետական դավաճանության մեղադրանքով։
🤡1
🚩Թուրքիայում «բարի կամք» են համարել Ադրբեջանի կողմից բենզինի վաճառքը Հայաստանին

Թուրքական մամուլում մեծ արձագանք է գտել Ադրբեջանի բենզինը գնելու Հայաստանի քայլը։

Թուրքական մամուլում եւ սոցցանցերում այս լուրը հիմնականում որակվել է Ադրբեջանի կողմից որպես «մարդասիրական» քայլ ուղղված Հայաստանին։ Իսկ Օրինակ թուրքական հայտնի T24.com լրատվական կայքն այս քայլն Ադրբեջանի կողմից բարի կամք է համարում։

Նշենք, որ Ադրբեջանի նավթային պետական ընկերությունը՝ SOCAR–ը Հայաստան է ուղարկել 22 վագոն բենզին։ Նշվում է, որ գործարքը զուտ բիզնես բնույթ ունի եւ բենիզնի վաճառքը տեղի է ունեցել միջազգային գներով, ոչ թե մարդասիրական քայլ է։
🤬3
🚩 Այս րոպեներին Հայաստան-Վրաստան սահմանն է հատում (Այրում կայարան) 1300 տոննա ծավալով 22 վագոն ադրբեջանական ծագման A95 բենզինը, որը Հայաստան է եկել Ադրբեջան-Վրաստան-Հայաստան երկաթգծով։

Գևորգ Պապոյան
🤬9
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր և անբարոյականություն, որ բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից` ներքին և արտաքին։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան Օհանյանը:
💯1
Դետք | Detq
Այն, ինչ տեղի ունեցավ երեկ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում, ազգային խայտառակություն էր և անբարոյականություն, որ բացահայտ հրահրվել և կառավարվում էր Հայաստանի իշխանությունը զավթած ուժերի կողմից` ներքին և արտաքին։ Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» դաշինքի ղեկավար Սեյրան…
«Մեր պետության, ժողովրդի դեմ ծանրագույն հանցանքներ գործած, մեղքերի մեջ թաթախված իշխանությունը հերթական դավադրությունն իրականացրեց Հայ Առաքելական Եկեղեցու դեմ` փորձելով տապալել մեր պետականության, ազգային ինքնության կարևորագույն հիմնասյուներից ևս մեկը։

Սակայն ամենազազրելին, որին ականատես եղանք նաև երեկ, մի շարք բարձրաստիճան, տիրադավ հոգևորականների, եպիսկոպոսների ԴԱՎԱՃԱՆՈՒԹՅՈՒՆՆ էր սեփական ուխտի, հավատավոր եղբայրների նկատմամբ։ Ինչին ի պատասխան, հնչեց Վեհափառի արժանապատիվ խոսքը, որ անկեղծ կոչ էր ազգային համախմբվածության, միմյանց նկատմամբ հանդուրժողականության իր հանդեպ հնչող ատելության, թշնամանքի խոսքերի փոխարեն։

Իսկ հոգևոր սպասավորները իրենց հավասարակշռված կեցվածքով, ժողովրդի նվիրյալ զավակների հետ միաբան, երեկ ըստ արժանվույն դիմավորեցին ու ճանապարհեցին ու դեռ ճանապարհելու են նրանց։

Ինչի համար խորապես շնորհակալ ենք:

Սիրելի' հայրենակիցներ, ակնհայտ է, որ առջևում նոր զարգացումներ, նոր ասպատակություններ են լինելու Հայ Առաքելական Եկեղեցու դեմ, քանի որ իշխող խմբակը փորձելու է ամեն գնով կատարել աշխարհաքաղաքական դավադրության մաս կազմող նաև այս առաջադրանքը։

Այդ պատճառով կոչ եմ անում բոլորին լինել միասնական, ինչպես երեկ, չտրվել սադրանքների և համախմբվել, ամուր կանգնել ու պաշտպանել մեր հավատքն ու Եկեղեցին։ Պատմությունը ցույց է տվել` մենք հասել ենք հաջողության, երբ եղել ենք միասնական»,-գրել է նա:
🫡1
🔺«Ես չեմ բացառում Վենեսուելայի դեմ պատերազմը։ Եթե նրանք այդքան հիմար են, որպեսզի շարունակեն լցանավեր ուղարկել, ապա նրանք կուղևորվեն մեր նավահանգիստներից մեկը», - հայտարարել է Թրամփը NBC-ին տված հարցազրույցի ժամանակ։

Թրամփը, սակայն, հրաժարվել է ասել՝ արդյոք վենեսուելական նավերի վրա հարվածները կարող են հանգեցնել հակամարտության: Նա նաև հրաժարվել է ասել, թե արդյոք Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի տապալումն է իր վերջնական նպատակը:

«Նա հստակ գիտի, թե ես ինչ եմ ուզում։ Նա դա ավելի լավ գիտի, քան որևէ մեկը», - ասել է ԱՄՆ նախագահը։
🤬1
🔺Խաղաղությունն այլևս իրողություն է: Այս մասին գրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ իր էջում վերահրապարակելով ադրբեջանական բենզինով բեռնված գնացքի կադրերից:

Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերքով բեռնված գնացքը:
🤬4🤡3
🔺Ամենայն Հայոց Կաթողիկոսի նախագահությամբ դեկտեմբերի 18-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում տեղի ունեցավ Գերագույն հոգևոր խորհրդի հայաստանաբնակ անդամների ժողով։ Այս մասին հայտնում են Մայր Աթոռից:

Գերագույն հոգևոր խորհուրդը դատապարտելի նկատեց իշխանությունների, անձամբ վարչապետի միջամտությունները Հայոց Եկեղեցու ներքին կյանքին, կանոնական դրույթներին, ինչը հակասում է հայրենի երկրի Մայր Օրենքին, վիրավորում մեր ժողովրդի կրոնական ապրումները և ոտնահարում Հայոց Եկեղեցու իրավունքներն ու դարերով նվիրագործված ավանդույթները։

Գերագույն հոգևոր խորհուրդն անընդունելի նկատեց նաև եպիսկոպոսների բարձրաձայնած անհիմն մեղադրանքները և դրանց արծարծման կերպերը՝ կարևորելով, որ նրանք հրաժարվեն պարտադրված, հակականոնական օրակարգերից, վերադառնան Մայր Եկեղեցու գիրկը։

Ժողովին առաջարկ ներկայացվեց համապատասխան քայլեր ձեռնարկելու միջազգային կազմակերպությունների և իրավապաշտպան կառույցների հետ գործակցության ուղղությամբ՝ կասեցնելու պետական քարոզչամեքենայի կողմից Եկեղեցու շուրջ առկա իրավիճակի վերաբերյալ տարածվող թյուր ընկալումները։
🔺Մինչ վարչապետը համարում է՝ «խաղաղությունն այլևս իրականություն է», Բաքվի դատարանում շարունակվում են հայերի դեմ կեղծ դատավարությունները

🔺Բաքվի ռազմական դատարանում ավարտին է մոտենում Արցախի նախկին ղեկավարների գործով շինծու դատավարությունը։

Նշվում է, որ այսօր նրանք սկսել են հանդես գալ եզրափակիչ խոսքով։

Ադրբեջանական ԱՊԱ գործակալության փոխանցմամբ՝ առաջինը եզրափակիչ ելույթով հանդես է եկել Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
😢31
🔺Բաքվի ոչ խաղաղասիրական հայտարարությունների ֆոնին՝ Փաշինյանի երախտագիտությունը Ալիևին

«Իմ երախտագիտությունն եմ հայտնում Ադրբեջանի նախագահին Ադրբեջանի տարածքով Հայաստան բեռների տարանցումն ապաշրջափակելու որոշման, ինչպես նաև երկկողմ առևտրի մեկնարկի համար պայմաններ ստեղծելու համար»։

Այս մասին ԵԱՏՄ նիստում հայտարարել է ՀՀ վարչապետը։
🤬2
🚩Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը չի մասնակցի ԱՊՀ պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական գագաթնաժողովին Սանկտ Պետերբուրգում խիտ աշխատանքային գրաֆիկի պատճառով։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները։

Ադրբեջանի Հանրապետության նախագահը չի մասնակցել նաև դեկտեմբերի 21-ին Սանկտ Պետերբուրգում կայացած Բարձրագույն Եվրասիական տնտեսական խորհրդի նիստին։
😁21
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Ծեծկռտուք Թուրքիայի խորհրդարանում` բյուջեի քննարկման ժամանակ
🚩Թրամփը հետ է կանչում ԱՄՆ դիվանագետներին շուրջ 30 երկրից, այդ թվում՝ Հայաստանից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը հետ է կանչում շուրջ 30 երկրում դիվանագիտական առաքելություն իրականացնող դեսպանների և բարձրաստիճան դիվանագետների, այդ թվում՝ Հայաստանում Միացյալ Նահանգների դեսպանին, հայտնում է Associated Press-ը:

Պետդեպարտամենտի երկու պաշտոնյա, անանուն մնալու պայմանով, AP-ին հայտնել են, որ նախորդ շաբաթ առնվան 29 երկրի դիվանագիտական առաքելությունների ղեկավարներ տեղեկացվել են, որ նրանց պաշտոնավարումը 2026 թվականի հունվարին ավարտվելու է։ Այս բոլոր դիվանագետներն իրենց պաշտոնները ստացել են ԱՄՆ նախկին նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարման ժամանակ։

Ըստ պաշտոնյաների, դիվանագետները Վաշինգտոն վերադառնալուց հետո, եթե ցանկանան, կարող են զբաղեցնել այլ դիվանագիտական պաշտոններ։

Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը Երևան է ժամանել 2023 թ․ փետրվարի 16-ին։ Նա Միացյալ Նահանգների 10-րդ դեսպանն է Հայաստանում։

Մինչ Հայաստան ժամանելը 2020-2022 թվականներին դեսպան Քվինը եղել է ԱՄՆ գործերի ժամանակավոր հավատարմատարը Ուկրաինայում։
🚩Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը․ ու՞մ է աջակցում Անկարան. «Փաստ»

«Փաստ»-ը գրում է. «Թուրքական առաջատար լրատվամիջոցների վերջին հրապարակումները Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ ընթացող զարգացումները ներկայացնում են ոչ թե որպես ներքին եկեղեցական գործընթաց, այլ որպես տարածաշրջանային աշխարհաքաղաքական հաշվարկների մաս։ Դեկտեմբերի 19-ին և 20-ին Թուրքիայի երկու խոշոր լրատվամիջոցներ՝ «Aydınlık»-ը և «Sözcü»-ն, ծավալուն հոդվածներ են հրապարակել Հայաստանի վերաբերյալ՝ պնդելով, որ Անկարան ձգտում է վերահսկողություն հաստատել ոչ միայն քաղաքական, այլև հոգևոր դաշտում՝ միջամտելով Ամենայն հայոց կաթողիկոսի ընտրության գործընթացին։ «Aydınlık»-ը գրում է․ «Ո՞վ կդառնա Ամենայն հայոց կաթողիկոսը։ Ու՞մ է աջակցում Անկարան․ ՀՀ վարչապետ Փաշինյանը բազմիցս հայտարարել է երկրի հոգևոր առաջնորդին՝ կաթողիկոսին, փոխարինելու իր ցանկության մասին։ Սակայն գլխավոր հարցը մնում է՝ ո՞վ կզբաղեցնի նրա տեղը։ Այժմ, ըստ «Քյուլիյեի» աղբյուրների, այս որոշումը կկայացվի ոչ թե Հայաստանի հոգևոր կենտրոնում՝ Էջմիածնում, այլ Անկարայում և Ստամբուլում»։
🤬1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩ՌԴ ԶՈՒ գեներալ-լեյտենանտ Ֆանիլ Սարվարովը զոհվել է Մոսկվայում՝ մեքենայի պայթյունի հետևանքով, հաղորդում են ռուսական լրատվամիջոցները

Քննիչները սպանության վերաբերյալ տարբեր վարկածներ են քննարկում։ Մեկ վարկածի համաձայն՝ հանցագործությունը կազմակերպել են ուկրաինական հետախուզական ծառայությունները։
🚩24News-ի տեղեկությունների համաձայն, դեկտեմբերի 28-ին՝ առաջիկա կիրակի օրը, Նիկոլ Փաշինյանը պատրաստվում է վերջնական «լուծել» Մայր Աթոռի հարցը ու արդեն այս հարցով հանձնարարականներ է տվել ուժային կառույցներին։

Այսպես, այդ սցենարի համաձայն, նա ծրագրում է իր կողմնակիցների, տիրադավ եպիսկոպոսների, ինչպես նաև կարգալույծ նախկին հոգևորականների ուղեկցությամբ մտնել Մայր Աթոռ, մասնակցել պատարագի ու հասնել նրան, որ Ամենայն Հայոց կաթողիկոսը հեռանա Վեհարանից և «հանգստի կոչվի»։

Ընդ որում, մեր տեղեկությունների համաձայն, քննարկվում են այս խնդրին հասնելու ամենատարբեր սցենարներ, այդ թվում և Ամենայն Հայոց կաթողիկոսին կալանավորելու հնարավորությունը։

Կայքի զրուցակիցը պնդել է, որ ամենայն հավանականությամբ, դեկտեմբերի 28-ին «հաջողության» հասնելու համար հնարավոր է, որ ուժայինները մի քանի օր առաջ սկսեն գործողություններ՝ փակեն Մայր Աթոռի տարածքը, խուզարկություններ իրականացնեն, տարբեր պատրվակներով ձերբակալեն Վեհափառին հավատարիմ հոգևորականներին։

Մոտավորապես այնպես, ինչպես տեղի ունեցավ դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանի դեպքում։
🤬4
🇦🇲🇷🇺Պուտինը երկկողմ հանդիպում կունենա Փաշինյանի հետ

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Սանկտ Պետերբուրգում երկկողմ հանդիպում կանցկացնի Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ։

Այս մասին լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի խոսնակ Դմիտրի Պեսկովը։
😁1😢1🤡1
🔺Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ:

📌 Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում կազմակերպված այս միջոցառումներին մասնակցելու համար։

Երեկ և այսօր մենք արդեն փոխանակվել ենք մեր աշխատանքի գնահատականներով։ Ընդհանուր առմամբ, իմ կարծիքով, ամեն ինչ շատ լավ է անցել։

Հուսով եմ՝ մթնոլորտը լավն էր։ Բայց ամենակարևորը՝ մեր թիմերը քրտնաջան աշխատել են բոլոր ուղղություններով, պատրաստել են լավ փաստաթղթեր, ամեն ինչ ստորագրված է, ամեն ինչ առաջ է շարժվում։

Ինչ վերաբերում է երկկողմ հարաբերություններին, դրանք զարգանում են։ Մեր առևտրաշրջանառությունը կանոնավորվել է, երեկ մենք խոսել ենք դրա մասին։ Եթե 2024 թ-ին այն գերազանցել է 11 միլիարդը, ապա այս տարվա առաջին ինն ամիսներին այն կազմել է 4,5 միլիարդ։ Սա նույնպես լավ ցուցանիշ է, և մեզ հիմք է տալիս կարծելու, որ մոտ ապագայում մենք այն կավելացնենք։
Դետք | Detq
🔺Սանկտ Պետերբուրգում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առանձնազրույցը ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հետ: 📌 Իր խոսքում ՌԴ նախագահը նշել է. «Հարգելի Նիկոլ Վովայի, ցանկանում եմ ևս մեկ անգամ ողջունել Ձեզ, շնորհակալություն հայտնել ԵԱՏՄ-ի և ԱՊՀ-ի շրջանակներում…
Մենք նաև լավ ծրագրեր ունենք, արդեն քննարկել ենք էներգետիկան, այդ թվում՝ ատոմային էներգետիկան։ Հիմա մանրամասների մեջ չենք մտնի, բայց կա քննարկելու, խոսելու հնարավորություն։ Լոգիստիկայի ոլորտի մասին նույնպես։

Մեր նախորդ հանդիպման ժամանակ Դուք բարձրացրեցիք տարբեր հարցեր, որոնց վրա կարող ենք համատեղ աշխատել, այդ թվում՝ հին երթուղիների վերականգնումը և նոր երթուղիների ստեղծումը, որոնք կբացեն Հայաստանի սահմանները: Այսպիսով, ընդհանուր առմամբ, ամեն ինչ լավ է ընթանում: Իհարկե, կան այլ հարցեր, որոնք մենք հիմա կքննարկենք։

Շատ ուրախ եմ Ձեզ տեսնելու համար: Շնորհակալություն այստեղ գտնվելու համար»:

📌 Իր հերթին վարչապետ Փաշինյանը նշել է. «Շատ շնորհակալ եմ, Վլադիմիր Վլադիմիրի, հրավերի համար։

Կարծում եմ՝ մենք միասին շատ հագեցած երկու օր անցկացրինք ԵԱՏՄ և ԱՊՀ ձևաչափերում։ Իհարկե, շատ կարևոր որոշումներ կայացվեցին։ Եվ հիմա, Սանկտ Պետերբուրգ կատարած իմ աշխատանքային այցի տրամաբանական ավարտն է։

Իհարկե, մեր տարածաշրջանում շատ կարևոր և, բարեբախտաբար, դրական զարգացումներ են տեղի ունենում։ Եվ ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Ձեզ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացին Ձեր աջակցության համար։ Եվ, ինչպես մենք ասում էինք օգոստոսի 8-ից հետո մեր հեռախոսազրույցում, ձեռք բերված խաղաղությունը նոր հնարավորություններ կբացի Հայաստանի և Ռուսաստանի միջև երկկողմ հարաբերությունների հետագա զարգացման համար։

Եվ դա արդեն տեղի է ունեցել, քանի որ Ռուսաստանից Հայաստան գնացքներն արդեն ուղևորվում են Ադրբեջանի տարածքով, ինչը, կարծում եմ, իսկապես պատմական իրադարձություն է։ Եվ, ինչպես արդեն նշեցիք, բացվում են նոր հնարավորություններ։ Մեր երկրում երկաթուղային որոշ այլ հատվածների վերականգնման օրակարգն արդեն հասունացել է։

Ես, մասնավորապես, նկատի ունեմ Իջևանի, Երասխի և Ախուրիկի հատվածները։ Սրանք այն երկաթուղիներն են, որոնք կապում են Հայաստանն Ադրբեջանի, Ադրբեջանի հիմնական մասը Նախիջևանի և Թուրքիայի հետ, քանի որ բավականին ակտիվ քաղաքական գործընթաց է ընթանում։ Չեմ կարող ասել, որ հիմա արդեն կան քաղաքական որոշումներ այդ երկաթուղիների վերաբացման վերաբերյալ։ Բայց կարծում եմ, որ իրավիճակը հասունացել է այնքան, որ անհրաժեշտ է նախապատրաստական աշխատանքներ իրականացնել։

Մենք ներկայումս նաև շատ կառուցողական երկկողմ բանակցություններ ենք վարում Միացյալ Նահանգների հետ՝ TRIPP նախագծի իրականացման և կառուցման վերաբերյալ: Սրանք իսկապես նշանակալի և բովանդակալից փոփոխություններ են մեր տարածաշրջանի համար: Այստեղ կան նաև բազմաթիվ նրբերանգներ, որոնք առնչվում են Ռուսաստանի հետ մեր երկկողմ հարաբերությունների հետ։

Եվ այսօր, կարծում եմ, շատ լավ հնարավորություն է քննարկելու այս բոլոր հարցերը:

Կրկին շնորհակալություն հրավերի, հրաշալի ծրագրի և մթնոլորտի, և աշխատանքային ու մշակութային միջոցառումների շատ բարձր մակարդակով կազմակերպման համար։

Շատ շնորհակալ եմ»:
🔺Ադրբեջանը շարունակաբար առաջ է մղում այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» կեղծ նարատիվը

Ադրբեջանում «Զանգեզուրի միջանցքի» շինարարությունը շարունակվում է արագացված տեմպերով։

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի վարչապետ Ալի Ասադովը Ադրբեջանի և Թուրքիայի միջկառավարական համատեղ հանձնաժողովի նիստին։

Ասադովը հայտարարել է, որ սկզբնական փուլում 15 միլիոն տոննա թողունակությամբ այս երկաթուղին կդառնա «Միջին միջանցքի» գլխավոր զարկերակը։

«Ուրախալի է նշել, որ Կարս-Նախիջևան երկաթուղու հիմնաքարը դրվել է օգոստոսին, որը «Զանգեզուրի միջանցքի» մի մասն է և կծառայի թե՛ Ադրբեջանին, թե՛ Թուրքիային, թե՛ այլ երկրներին»,-ասել է նա