🔺Կասպից ծովում Ռուսաստանի նավթագազային հարթակներին ուկրաինական ԱԹՍ-երի հարվածները վկայում են, որ Մոսկվան ունակ չէ ապահովել կասպյան ավազանի իր հատվածի անվտանգությունը: Իսկ դա նշանակում է, որ այլևս չի ստացվի «թշեր ուռցնել» և բռունցքներով սեղանին խփել ու սպառնալ մերձկասպյան մյուս երկրներին: «Վարկանիշային պատերազմն» արդեն տանուլ է տրված, և այդ պարտության գինը շատ ավելի բարձր է, քան կարող է թվալ: Պարզ ասած, Ռուսաստանի Կասպից ծովում ուկրաինական պատերազմը տանուլ է տվել:
📌Կասպյան ավազանում ռազմա-անվտանգային իրավիճակն այսպես է գնահատել Բաքվի իշխանական Minval politika լրատվական կայքը:

Դետք | Detq
🔺Կասպից ծովում Ռուսաստանի նավթագազային հարթակներին ուկրաինական ԱԹՍ-երի հարվածները վկայում են, որ Մոսկվան ունակ չէ ապահովել կասպյան ավազանի իր հատվածի անվտանգությունը: Իսկ դա նշանակում է, որ այլևս չի ստացվի «թշեր ուռցնել» և բռունցքներով սեղանին խփել ու սպառնալ…
Ուշագրավ է, որ Կասպից ավազանում ուժերի հարաբերակցության մասին խոսելիս ադրբեջանական կիսապաշտոնական լրատվամիջոցը շատ բացահայտ կերպով ասում է, որ Մոսկվան Բաքվի նկատմամբ այլևս չի կարող «թշերն ուռցնել եւ բռունցքներով սեղանին հարվածել»: Ընդսմին, տեղեկատվական դեմարշը հետևում է ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովին Ալիևի բացակայության հաջորդ օրը: Հասկացվում է, որ Բաքուն Մոսկվային ակնարկում է, որ կարող է դուրս գալ Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայից:
«ՆԱՏՕ-ի զինվորը չի հայտնվի Կասպյան ավազանում, բայց ուկրաինական ԱԹՍ-երն արդեն այնտեղ են»,- գրել է ադրբեջանական լրատվամիջոցը, որի հրապարակումն, ի դեպ, անստորագիր խմբագրական է: Բաքուն այդպիսով ակնարկում է, որ Ադրբեջանի ռազմածովային ուժերի արդիականացումը բավարար է, որպեսզի Ռուսաստանի Կասպյան նավատորմիղին հակակշիռ ստեղծվի, պարտադիր չէ, որ Թուրքիայի ռազմանավերը մտնեն Բաքվի ծովախորշ:

🔺Ադրբեջանում ապօրինաբար ձերբակալված 69-ամյա Վագիֆ Խաչատրյանը հոսպիտալացվել է։ մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ հղում կատարելով երկրի արդարադատության նախարարությանը։
Վագիֆ Խաչատրյանի առողջական վիճակը վատթարացել է, նրա մոտ առաջացել են շնչառության դժվարացում և սրտի ցավեր։ Ըստ երկրի ԱՆ-ի՝ իրականացվել է ինտենսիվ թերապիա և վերակենդանացում, սակայն քանի որ նրա վիճակի էական բարելավում չի նկատվել, նա տեղափոխվել է համապատասխան պետական բժշկական հաստատություն։
Այս պահին նրա վիճակը գնահատվում է ծանր, ինտենսիվ թերապիան շարունակվում է։
📌Հիշեցնենք, որ 2023թ. սրտի հրատապ վիրահատության համար Հայաստան տեղափոխվելիս ադրբեջանցիները Վագիֆ Խաչատրյանին գերեվարել են Հակարի կամրջի ապօրինի անցակետում:

😢2
🔻Դեկտեմբերի 22-ին Թուրքիայի ազգային ժողովում լսումներ էին հրավիրվել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հրամանագրի վերաբերյալ: Հրամանագրով նախատեսվում է վերջնաժամկետից հետո ևս 2 տարով երկարաձգել Թուրքիայի զինված ուժերի ներկայությունը Լիբիայում:
Այսպիսով, լսումների արդյունքում ընդունված հրամանագրի համաձայն՝ 2026-ի հունվարի 2-ից հետո ևս 24 ամսով կերկարի թուրքական զինուժի ներկայության ժամկետը:
🔻 Թուրքիայի զինվորները Լիբիայում ծառայություն են սկսել իրականացնել 2019-ի վերջից՝ Լիբայում ՄԱԿ-ի հովանու ներքո գործող «Միջազգային համաձայնության կառավարության» հրավերով և վերջինիս հետ համագործակցության համաձայնագրի կնքմամբ: Ռազմական ներկայությունը միտված է անկայունությանը վերջ տալուն, ահաբեկչության դեմ պայքարելուն և Արևելյան Միջերկրականում երկրի հետաքրքրությունները և տնտեսական շահերը պաշտպանելուն:

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🚩Հայաստանի արքեպիսկոպոսների կեսը ձերբակալված է
Բրիտանական հեղինակավոր The Telegraph-ի եթերում հայտնի լրագրող Թիմ Սթենլին և Հայր Բենեդիկտ Քիլին քննարկում են վարչապետ Փաշինյանի Եկեղեցու դեմ իրականացվող բռնաճնշումները։
Նրանք շեշտում են, թե ինչու է կարևոր, որ միջազգային հանրությունը և հոգևոր համայնքները բարձրաձայնեն Հայաստանում տեղի ունեցող իրադարձությունների մասին։

😢1
🚩Armenianweekly.com-ը ծավալուն հոդված է հրապարակել Փաշինյանի՝ եկեղեցու դեմ պայքարից․
Անցյալ շաբաթ, վերջին ամիսների ընթացքում երկրորդ անգամ, Նիկոլ Փաշինյանը հարյուրավոր ոստիկաններ և քաղաքացիական հագուստով գաղտնի գործակալներ ուղարկեց Սուրբ Էջմիածնի տարածք ներխուժելու։ Ոստիկանությունը պետք է ծառայի հանրությանը, այլ ոչ թե վարչապետի անձնական շահերին։ Նրանք չպետք է ենթարկվեն անօրինական հրամաններին։ Ցավոք, Փաշինյանն այժմ ավելի շատ ոստիկաններ ունի, որոնք ծառայում են որպես իր թիկնապահներ, քան զինվորներ, որոնք պաշտպանում են Հայաստանի սահմանները։
Ոստիկանությունը կրկին ստիպված եղավ նահանջել Էջմիածնից՝ բախվելով Հայ Առաքելական եկեղեցին ներխուժողներից պաշտպանելու եկած մեծ ամբոխի հետ։ Մինչ այժմ հաշիվը հետևյալն է՝ եկեղեցի 2, Փաշինյան 0։

🔺Դեսպան Նարեկ Մկրտչյանը Սպիտակ տանը հանդիպում է ունեցել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ:
Դեսպանների համար կազմակերպված միջոցառման շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Մկրտչյանը շնորհակալություն է հայտնել Թրամփին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման ուղղությամբ ցուցաբերած հետևողական ջանքերի համար։
Թրամփը Փաշինյանին է փոխանցել անձնական մակագրությամբ նվեր՝ ի նշան բարձր գնահատանքի։

🤡2🤬1
🚩«Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Երկաթը տեղափոխվեց Վարդաշեն ՔԿՀ
Քիչ առաջ Սիսիանի ոստիկանության բաժնից «Վարդաշեն» քրեակատարողական հիմնարկ տեղափոխվեց «Սիսական» ջոկատի լեգենդար հրամանատար Աշոտ Մինասյանը:
Հայտնում է ԱԺ պատգամավոր Գառնիկ Դանիելյանը․ «Հրամանատարի պարագայում սա առաջին քաղաքական հալածանքը չէ: Գաղտնիք չէ, որ այս իշխանությունների օրոք չեն հանդուրժվում հայրենասերները՝ զանազան շինծու մեղադրանքներով հայտնվելով բանտերում:
Աշոտ Մինասյանի հետ զրուցելիս անմիջապես զգացվում է, թե որքան ցավ է ապրում Արցախի կորստի համար: Եվ հիմա փորձում են ինչ-որ ապօրինի զենքի մեղադրանքով արցախյան պատերազմի մեջ անուրանալի ներդրում ունեցած, «Երկաթ» անվանումը ստացած հրամանատարին զրկել ազատությունից:
«Սիսական» ջոկատի հրամանատարն այն բացառիկ սիրված կերպարներից է, որի հերոսականության մասին նկարահանվել են ֆիլմեր, գրվել երգեր:
Հրամանատարն ինքն էլ գրում է բանաստեղծություններ:
Ինչպես ինքն է սիրում ասել. «մենք կոտրվող չենք, սյունեցին՝ առավել ևս…»:
Ազատությու՛ն լեգենդար հրամանատարին, ազատությու՛ն քաղբանտարկյալներին»։

❤1🫡1
🚩Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է
Անկարայից մեկնող ինքնաթիռն անհետացել է ռադարներից։
Reuters-ը հաղորդում է, որ ինքնաթիռում է Լիբիայի բանակի շտաբի պետը։
Haberturk-ի տվյալներով՝ միջադեպի պատճառով Անկարայի օդային տարածքը փակվել է թռիչքների համար։
Թուրքական իշխանությունները հաստատել են, որ Լիբիայի գլխավոր շտաբի պետին տեղափոխող ինքնաթիռը կործանվել է, փրկարարները հայտնաբերել են կործանված ինքնաթիռի բեկորները։
Հայտնի է, որ կործանված օդանավում է եղել 5 մարդ, այդ թվում՝ Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ Մուհամեդ Ալի Ալ-Հադդադը։
Լիբիայի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետն այսօր Անկարայում էր գտնվում թուրք գործընկեր, գեներալ-գնդապետ Սելչուկ Բայրաքթարօղլուի պաշտոնական հրավերով: Նա հանդիպել է նաև Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերի հետ:

🚩Ադրբեջանի միջոցով Հայաստան հացահատիկի մատակարարումներից բացի, Ռուսաստանը քննարկում է պարարտանյութեր մատակարարելու հնարավորությունը։ Ուսումնասիրվում է նաև հետադարձ բեռնափոխադրումներ ապահովելու հնարավորությունը, ասել է Ռուսաստանի փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկը։
«Կարևոր իրադարձություն տեղի ունեցավ. ռուսական հացահատիկ տեղափոխող առաջին գնացքը անցավ Ադրբեջանի և Վրաստանի միջով դեպի Հայաստան։ Այսինքն՝ ավելի քան 30 տարվա ընթացքում առաջին անգամ և՛ Հայաստանի, և՛ Ադրբեջանի անկախության գոյության սկզբից ի վեր առաջին անգամ հացահատիկ տեղափոխող առաջին գնացքն անցավ... Այնուհետև անցավ ղազախական հացահատիկը։ Մենք նաև քննարկում ենք այս գիծը այլ տեսակի բեռներով, օրինակ՝ պարարտանյութերով բեռնելու հնարավորությունը», - ասել է Օվերչուկը։
Նա նաև նշել է, որ վերջերս Ադրբեջանից Հայաստան է ժամանել նավթամթերք տեղափոխող գնացք։ Մոսկվան և Երևանը քննարկում են նաև հակառակ ուղղությամբ բեռներ ուղարկելու հնարավորությունը.
«Մենք նաև խոսում ենք Հայաստանից Ռուսաստան Ադրբեջանի միջով մինչև հակադարձ բեռնափոխադրումների ապահովման մասին»։

🚩Ալիևը մի կողմից ցուցադրաբար ընդգծում է Բաքվի՝ իբր խաղաղության գործընթացի նախաձեռնող լինելը, իսկ մյուս կողմից խոսում է «Խոջալուի զոհերի, անմեղ նահատակների և օկուպացիայի» մասին չմոռանալու անհրաժեշտությունից:
«Այժմ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթաց է ընթանում, և այս գործընթացի նախաձեռնողները մենք ենք։ Բոլորը գիտեն և պետք է իմանան սա։ Առաջին առաջարկը մենք ենք արել, և մենք խաղաղության պայմանագրի տեքստի և դրա բոլոր դրույթների հեղինակներն ենք»։
Ալիևն այս մասին ասել է օկուպացված Ակնա (Աղդամ) քաղաքում «վերաբնակեցված բնակիչների հետ» հանդիպման ժամանակ։
«Ինչպե՞ս կարող ենք մոռանալ օկուպացիան։ Ինչպե՞ս կարող ենք մոռանալ մեր նահատակներին։ Ինչպե՞ս կարող ենք մոռանալ Խոջալուի զոհերին, այլ անմեղ մարդկանց մահը։ Մենք երբեք չենք կարող և երբեք չպետք է մոռանանք սա», - ընդգծել է պետության ղեկավարը։

🤬3
🔺Պետությունը հայտնվում է արտաքին ազդեցության ներքո, երբ կորցնում է ուժային հավասարակշռությունը։ Տարածաշրջանում ուժային հավասարակշռության կորուստը պատճառ է հանդիսանում առաջինը՝ տվյալ պետության ինքնիշխանության մասնակի կամ ընդհանուր սահմանափակմանը, ինչպես, օրինակ, Սիրիայում եղավ։
Երկրորդ՝ տվյալ պետության էլիտաների շրջանում արժեքային, գաղափարական և ինստիտուցիոնալ չկողմնորոշվածությունը:
Այսօր «Հայաստանը` արտաքին ազդեցությունների թատերաբեմ» թեմայով քննարկմանն այս մասին ասել է Genesis Armenia ուղեղային կենտրոն/հիմնադրամի ղեկավար, քաղաքագետ Աբրահամ Գասպարյանը։
«2020-ից հետո Հայաստանը հայտնվեց հենց այս կրախի մեջ, երբ էլիտաները չունեն հստակ արժեքային կողմնորոշում, գոյություն ունի ազգային դիմագծի աղավաղում, որով քեզ աշխարհը կկարողանա ճանաչել ու ըստ այդմ՝ բանակցային օրակարգը մշակել»,- ասել է նա։

💯3
Media is too big
VIEW IN TELEGRAM
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանին պարգևատրել է «Հայրենիքին մատուցած ծառայությունների համար» 3–րդ աստիճանի շքանշանով
🤡4
🚩ՀՀ ԱԳՆ-ն հայտնել է, թե երբ կսկսվի «Թրամփի ուղու» շինարարությունը
«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
ԱԳՆ–ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։
««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է ԱԳՆ-ն:
Հայաստանը «Թրամփի ուղի» նախագծի իրականացումը համարում է ՀՀ կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության բաղկացուցիչ մաս, որը լիովին համադրելի է տարածաշրջանային փոխկապակցվածության զարգացմանն ուղղված ենթակառուցվածքային խոշոր՝ ներառյալ Միջին միջանցքի, Պարսից ծոց-Սև ծով ծրագրերի հետ:

🤬1
🚩«The Christian Post» պարբերականը գրում է․
«Կաթոլիկ և Հայ Առաքելական առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի պապ Լևոն XIV-ին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար՝ նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում քրիստոնեական ժառանգության ոչնչացումը։
The Christian Post-ի կողմից կարդացված կոչը ուղարկվել է Սուրբ Ծննդից առաջ և բանտարկյալներին նկարագրում է որպես 2023 թվականի սեպտեմբերին Ադրբեջանի կողմից տարածաշրջանի հայ բնակչության նկատմամբ իրականացված էթնիկ զտումների զոհեր։ Տասնյակից ավելի ստորագրողներին գլխավորում են Նյու Յորքի Հռոմի կաթոլիկ արքեպիսկոպոսության թոշակառու կարդինալ Թիմոթի Դոլանը և Ամերիկայի Հայ Առաքելական եկեղեցու Արևելյան թեմի արքեպիսկոպոս Անուշավան Դանիելյանը։

🚩«The Christian Post» պարբերականը գրում է․ «Կաթոլիկ և Հայ Առաքելական առաջնորդների մի խումբ կոչ է անում Հռոմի պապ Լևոն XIV-ին դիմել Ադրբեջանում պահվող առնվազն 23 արցախահայ բանտարկյալների ազատ արձակման համար՝ նշելով նրանց վատթարացող վիճակը և Լեռնային Ղարաբաղում…
Բաքվում պահվում են գրեթե երկու տասնյակ, հիմնականում նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, որոնք դատվում են փակ դռների հետևում՝ առանց անաչառ իրավաբանական խորհրդատվության կամ իրենց դեմ ապացույցները վերանայելու հնարավորության, ըստ Շվեյցարիայում գործող Christian Solidarity International-ի։ Եվրոպական խորհրդարանը զգուշացրել է, որ պատանդները ենթարկվում են «կեղծ դատավարությունների»։
«Նրանց ընտանիքների հետ արդեն սահմանափակված կապը վատթարացել է այն բանից հետո, երբ Ադրբեջանը անցյալ տարի Կարմիր խաչին վտարեց երկրից։ Նրանց քրիստոնեական հավատքը՝ և նրանց արժանապատվությունը որպես մարդկային անձինք՝ ճնշվում են»,-ասվում է նամակում։
Նամակը ստորագրողները նշել են, որ ռազմագերի տղամարդիկ մոտ 80 անձանց թվում են, որոնք անհետ կորած են համարվում Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բռնակցումից հետո։ Նրանք մտահոգություն են հայտնել, որ այս գերիներին զրկել են կապի և տարրական իրավական պաշտպանության հասանելիությունից, և որ նրանց քրիստոնեական հավատքը խախտվում է կալանքի ներքո։
Նամակում հղում է արվում այն հաղորդագրությունների վրա, որ Ադրբեջանը ոչնչացրել է պատմական հայկական եկեղեցիներն ու վանքերը՝ Իրաքում և Սիրիայում «Իսլամական պետության» գործողություններից գերազանցող մասշտաբով։ Հեղինակները դա անվանել են տարածաշրջանում քրիստոնեական գրեթե 2000 տարվա ներկայությունը վերացնելու արշավի մի մաս»։

🚩Ալիևները օկուպացված Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» են բացել
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը և առաջին տիկին Մեհրիբան Ալիևան երեկ օկուպացված Ստեփանակերտում «Հաղթանակի զբոսայգի» են բացել։
Ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ՝ զբոսայգու մուտքից դեպի «Հաղթական կամար» 44 աստիճան է շարված, որոնք խորհրդանշում են 2020 թվականի պատերազմի օրերը, բացի այդ, տեղադրվել է հատուկ հուշատախտակ, որը պատմում է «պատերազմի ընթացքի մասին, այդ թվում՝ մատնանշում ազատագրված բնակավայրերի անուններ», ինչպես նաև Արցախի դեմ 2023-ին ձեռնարկված ռազմական գործողության մանրամասները։
Զբոսայգին բացվել է Իլհամ Ալիևի ծննդյան օրը։ Պետական «Ազերթաջ» գործակալությունը նշել է, թե դրա ստեղծումն «արտացոլում է ադրբեջանական ժողովրդի աննախադեպ հերոսությունը՝ հանուն պատմական արդարության վերականգնման»:

😢2❤1🤯1
🔺Մայր աթոռը զրկվեց պետության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից
Մայր աթոռ Սուրբ Էջմիածինը զրկվեց պետության և համայնքների սեփականության հողամասերը սեփականության իրավունքով անհատույց օգտագործելու իրավունքից։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության նիստում։
Այսուհետ Մայր աթոռն այդ հողամասերը կարող է տնօրինել միայն անհատույց օգտագործման իրավունքով։

🤬2
🚩Զինվորականների ատեստավորման գործընթացը պարզեցվում է. կառավարությունը հաստատեց «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություններն ու լրացումները։
Եթե զինծառայողը նշանակվում է ոչ մարտական պաշտոնի և չի անցնում ավելի բարձր կարգավիճակի, ապա պարտադիր ատեստավորում անցնելու պահանջ այլևս չի դրվում։
Պարտադիր ատեստավորում պետք է անցնեն այն զինծառայողները, որոնք պահեստազորից ընդունվում են պայմանագրային զինվորական ծառայության, ինչպես նաև այն դեպքերում, երբ ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը նշանակվում է սպայական կազմի զինվորական պաշտոնի։
Եթե զինծառայողը նշանակվում է ոչ մարտական պաշտոնի և չի անցնում ավելի բարձր կարգավիճակի, ապա պարտադիր ատեստավորում անցնելու պահանջ այլևս չի դրվում։
Պարտադիր ատեստավորում պետք է անցնեն այն զինծառայողները, որոնք պահեստազորից ընդունվում են պայմանագրային զինվորական ծառայության, ինչպես նաև այն դեպքերում, երբ ենթասպայական կամ շարքային կազմի զինծառայողը նշանակվում է սպայական կազմի զինվորական պաշտոնի։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🔺Տաջիկստանի և Աֆղանստանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել տաջիկ սահմանապահների և Աֆղանստանից ներթափանցած զինյալների միջև, հայտնում է Տաջիկստանի ազգային անվտանգության պետական կոմիտեն
«Բախման արդյունքում զոհվել է Տաջիկստանի սահմանապահ ծառայության 2 աշխատակից։ Ներկայումս սահմանին իրավիճակը գնահատվում է կայուն և հանգիստ»,- նշում է կոմիտեն։

🤔1