Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
‼️Արցախի պետնախարարն իր ֆեյսբուքյան ուղիղ եթերում հայտարարել է, որ Արցախի գազամատակարարումը վերականգնվել է:

📢Վերջինս նաև հայտնել է, որ հնարավոր է միջանցքի բացում այսօր:

🔴Այս պահի դրությամբ, Արցախի ՆԳՆ-ը հայտնում է, որ ճանապարհը շարունակում է փակ մնալ:

Հայկական ալիք | @hayaliq
Արցախը շարունակում է շրջափակման մեջ մնալ:
Խնդրում եմ` չհամակերպվել այս իրավիճակի հետ:
Այսօր, երբ կնստեք հեռուստացույցների առջև տաքուկ պայմաններում, ու կդիտեք ֆուտբոլային եզրափակիչը, հիշեք, որ ձեր նման առնվազն 120 հազար հայ մարդ Արցախում հիմա թուրքերի կողմից շրջափակված է՝ առանց շարժվելու, մթերք ստանալու, հիվանդանոց գնալու և այլ սովորական բաներ անելու հնարավորության։ Արդեն յոթ օր, մի շաբաթ։
Ու հիշեք, որ հենց էդ րոպեներին դուք վարվում ենք ճիշտ այնպես, ինչի դեմ որ հաճախ բողոքում եք այլոց դեսպանատների դիմաց կամ սեղանային փիլիսոփայական քննարկումներում, որ «մեզ չեն օգնում»։
Ու նաև հիշեք, որ էս նույնը ձեզ բոլորիդ էլ է հասնելու, ցավոք և տաքուկ անկյուններ ու հեռուստացույց դիտել չեք կարողանալու, եթե թույլ տաք, որ Արցախը ցեղասպանվի ու հայաթափվի։
«Մենք ենք տերը մեր երկրի» գոռացողներին հատկապես ջերմ բարևներ։

պաստառը՝ @hayaliq պարբերականի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախում բուժօգնության կարիք ունեցող ծանր վիճակում գտնվող հիվանդներից մեկն այսօր մահացել է՝ Արցախի ճանապարհը փակված լինելու պատճառով։
Արցախի շրջափակումը շարունակվում է։

Հայկական ալիք | @hayaliq
Forwarded from Elbakyan's diary
Միջազգային հանրություն կոչվածը ոչ մեկի առաջ պատասխանատվություն չունի։ Լավագույն դեպքում՝ պետականազուրկ ժողովուրդների։ Պետություն ունեցող ժողովուրդների ճակատագրի համար պատասխանատու են իրենց պետությունները։ Հայաստանի հետ կատարվողի պատասխանատվությունը միջազգային հանրության վրա գցելը Հայաստանի պետականազրկման ու հայ ժողովրդի միլլաթացման դրսևորում է՝ անկախ նրանից՝ գիտակցված է արվում, թե ոչ։
Խստիվ դատապարտում եմ ՀՀ դե-ֆակտո իշխանությունների վրայից մեղքը վերցնելն ու երևակայական միջազգային հանրության վրա գցելը։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանը զարմանում է, որ Հայաստանի դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը Արցախի հարցում պրոթուրքական դիրքորոշում ունեն. «Հայաստանը չի արձագանքում այնպես, ինչպես ես սպասում էի, ես զարմացած եմ։ Իսկապես ինձ համար անսպասելի է տեսնել այդպիսի անտարբերություն»։
Այ եթե ժամանակին Ռուբեն Վարդանյանը արձանագրեր ու պայքարեր թուրքամետների դեմ, ապա այսօր միջանցքի փակման խնդիր հավանաբար չէինք ունենա։
Բայց էլի ուշ չէ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր 19:30-ին լինելու եմ Ազատության հրապարակում։ Նախատեսվում է ինքնաբուխ հավաք ի պաշտպանություն Արցախի։
Մասնակցելու եմ միայն բուն հավաքին, որևէ դեսպանատան դիմաց քայլերթին չեմ մասնակցելու։ Քանի Հայաստանում կապիտուլյանտներն են իշխանության, ոչ մի դեսպանատուն որևէ կերպ մեզ չի կարողանա օգնել, եթե նույնիսկ այդպիսի ցանկություն լինի (զոր օրինակ Իրանի համառ ջանքերը ՀՀ հետ նոր որակի հարաբերություններ սկսելու, որոնք արժանի պատասխան չեն ստանում)։ Ավելին՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունն է արել ամեն ինչ, որ Արցախը նորից դիտարկվի Ադրբեջանի մաս, իսկ մեր բանակը լքի Արցախը։
Մինչև չունենանք ազգային իշխանություն, ոչինչ չի ստացվելու։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի ներքաղաքական դաշտում շատ հետաքրքիր գործընթացներ են տեղի ունենում այս օրերին, որոնք կարող են ճակատագրական նշանակություն ունենալ Թուրքիայի թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքականության որոշ դրվագների վրա։
Սա կարող է նաև որոշակի հնարավորությունների պատուհան ստեղծել մեզ համար, բայց դրանից օգտվել կարողանալու համար պետք է ունենալ ազգային իշխանություն։
Առանց վերջին պայմանի՝ ցանկացած բան անիմաստ է դառնում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի շրջափակումը շարունակվում է։
Որևէ էական զարգացում անցնող 9 օրերի ընթացքում տեղի չի ունեցել և Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից փակված ճանապարհը շարունակում է մնալ նրանց վերահսկողության ներքո։ ՀՀ դե-ֆակտո իշխանությունները սահմանափակվել են բացառապես մտահոգություն հայտնելով և այլ պետություններին կոչեր հղելով։
Երեկ Ստեփանակերտի հիվանդանոցում մահացել է ծանր հիվանդներից մեկը, որին ճանապարհի փակ լինելու պատճառով չեն կարողացել տեղափոխել Երևան։
«Հայկական ալիքը» շարունակում է հետևել իրադարձություններին՝ արձանագրելով, որ ճանապարհի փակ լինելու խնդիր թիվ մեկ օրակարգն է ողջ հայության համար։

Հայկական ալիք | @hayaliq
Առավոտյան Ադրբեջանում Թուրքիայի դեսպան Ջ. Բաղջըն այցելել է Շուշի-Ստեփանակերտ ճանապարհի փակված հատվածը` աջակցելով թուրք-ադրբեջանական պետական հանցագործությանը, որի արդյունքում 10 օր է` Արցախը շրջափակված է:
Անցնող 10 օրերի ընթացքում ՀՀ դե-ֆակտո իշխանության որևէ ներկայացուցիչ չի էլ փորձել նույնիսկ մոտենալ իրադարձությունների կիզակետին: Իսկ մենք սպասում ենք, որ որևէ այլ երկրից մեկը մեզ համար կբացի ճամփան:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandrgoman
Հարգելի հետևորդներ, տեղեկատվական պատերազմի էսկալացիայի այս փուլում, ինչպես գիտեք, Telegram ալիքները բավական մեծ դերակատարում են եսկսել ունենալ։ Ընդսմին ուզում եմ խորհուրդ տալ մի քանի ալիք, որտեղ որակյալ և ամենակարևորը՝ անվտանգ բովանդակություն կա։ Ֆիլտրեք տեղեկատվություն ստանալու ձեր աղբյուրները և նույնը խորհուրդ տվեք ձեր ընկերներին։ Հավատացեք՝ հատկապես հիմա դա շատ կարևոր է։

Սկսեմ թերևս այն ալիքներից, որոնց աշխատանքներին մասնակցում եմ նաև ես։

1. «Ոսկանապատ» վերլուծական կենտրոն - @Voskanapat
2. Պատերազմներ v.5 - @Paterazmner

Փորձագետներ
1. Վարդան Ոսկանյան - @Vardan_Voskanyan
2. Վարուժան Գեղամյան - @Varuzhandragoman
3. Լիկա Թումանյան - @Likatumanyan
4. Հրանտ Միքայելյան - @Dataarm
5. Վահե Հովհաննիսյան - @Vahehovhannisyan
6. Էդգար Էլբակյան - @Elbakyan_Edgar
7. Աբրահամ Գասպարյան - @AbrahamGasparyan
8. Միկա Բադալյան - @Mikayelbad

Լրատվական-վերլուծական ալիքներ
1. Yerevan Live! - @LiveYerevan
2. Армянская вендетта - @Armenianvendetta
3. Melik Adamyan, 2 - @Melikadamyan2
4. Армения Сенсации-Reconquis - @armsens
5. Panorama.am - @Panorama_russ
6. Новости-Армения - @NovostiArmenia
7. Yerevan.Today Rus - @rusyerevantoday

Իհարկե, սա ամբողջական ցանկ չէ, բայց Telegram-ում կողմնորոշվելու և հետաքրքիր բովանդակություն ստանալու համար բավական լավ ալիքներ են։ Հետագայում այլ ալիքներ էլ խորհուրդ կտամ։
Media is too big
VIEW IN TELEGRAM
Արցախի Մարտունու շրջանի Մսմնա գյուղից անչափահաս եղբայրներ Ալենն ու Էրիկն ապրում են շրջափակման մեջ։ Նրանց ծնողները և մյուս երկու եղբայրները մնացել են Գորիսում։
Տեսանյութը պատրաստել է ԱՄՆ-ից հայրենադարձ Շանթ Չարշաֆյանը։

ՀՀ դե-ֆակտո իշխանությունները չեն ապահովում ՀՀ քաղաքացի հանդիսացող և իրենց հայրենիք Հայկական լեռնաշխարհի տարածքում ապրող անձանց անվտանգությունն ու ֆիզիկական գոյության երաշխիքները, հետևաբար՝ այդ իշխանությունները հակաժողովրդական են և լեգիտիմ չեն։

Հայկական ալիք | @hayaliq
Նկատում եմ ոգևորություն ինչ-որ դատարանի ինչ-որ անատամ որոշման հետ կապված։
Որևէ բան դա չի փոխելու։ Որքան Սևրի պայմանագիրն ունի ուժ, այնքան էլ միջազգային որևէ դատարանի թղթի կտորը կազատի մեր հայրենակիցներին, որոնք 10 օր է՝ լիարժեք շրջափակման մեջ են Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից։
Իմիջիայլոց, 1915 թվականին էլ ցեղասպանության ժամանակ եղան բազմաթիվ մտահոգ կոչեր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandrgoman
Forwarded from Elbakyan's diary
ԷԼԻ ՄԻ ԹՐՔՈՒԹՅՈՒՆ

Կապիտուլյացիայի 5-րդ կետով ֆիքսված է խաղաղապահների պարտականությունը, այն է՝ «հրադադարի վերահսկում»։ Նրանք դա գրեթե միշտ հասցեական անում են, երբ Ադրբեջանը խախտում է զինադադարը։ Փառուխի ժամանակ անգամ նշել էին, որ «Բայրակթարներ» են կիրառվել։

• Կապիտուլյացիայի 6-րդ կետով Ադրբեջանի վրա է պատասխանատվություն դրված ապահովելու «Լաչինի միջանցքով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների երկկողմանի անցման անվտանգությունը երաշխավորելու»։

• Իսկ հիմա 1 անգամից գուշակե՛ք, թե ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանություններն ում են մեղադրում եռակողմ հայտարարությունը չպահելու մեջ, երբ փակ է Բերձորի միջանցքը։ Իհարկե, իրենց թուրք-արևմտյան տերերի թշնամի Ռուսաստանին, և ոչ հայության թշնամի Ադրբեջանին, որը փակել է ճանապարհը։

• Դե բա հո իզուր չի տասնամյակներով Ռուսաստանին «զսպելու» իր քաղաքականության մեջ արևմուտքը Հայաստանի ներսում բուծել սրանց։ Էս օրերի համար է բուծել։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։
Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն կամ այլ նմանատիպ հույզ առաջացնող քայլ) Ֆրանսիան այս նույն տարիներին սկսել է ռազմական բնույթի արտադրանք վաճառել Հայաստանի թշնամի Ադրբեջանին։
Այսպես, 2013-2019 թթ. Ֆրանսիան 148 մլն եվրոյի ռազմական բնույթի վաճառք է արտահանել Ադրբեջան։ Դրա մեծ մասը ընկնում է այն արբանյակային համակարգերին, որոնց շնորհիվ Ադրբեջանը Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կարողանում էր լիարժեք դիտարկել մեր տարածքները։ Հայաստանը Ֆրանսիայից ստացել է 4500 եվրոյի ռազմամթերք։ Այսինքն՝ գրեթե ոչինչ։
Իմիջիայլոց, եթե դեռ մինչև 2000-ականների կեսը ֆրանսիացիները խուսափում էին զինել Ադրբեջանին, ապա վերջին տարիներին ճիշտ հակառակն է։ Միաժամանակ շատացել են հայերին ուղղված դրական կոչերը։ Ինչպես միշտ՝ մեզ բարի խոսքեր, Ադրբեջանին՝ իրական օգնություն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի շրջափակումը շարունակվում է:
Այսօր առավոտյան հերթական անգամ մի գրառում է արվել կապիտուլյնատների կողմից, որը կոչված է մեզ նյարդայնացնելու և շեղելու միակ իրական օրակարգից՝ Արցախի արդեն երկու շաբաթ շարունակվող շրջափակումից։
Պետք չէ քննարկել գրառումը. պարզից էլ պարզ է, որ Արցախի շրջափակումով ուրախանում են միայն թուրքերը՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ Բաքվում, Անկարայում, թե Երևանի կենտրոնում։ Ու այդ գրառումը ընդունեք որպես թուրքական գրառում. չէ՞ որ առանձնապես չեք զարմանում, երբ Արցախում հումանիտար ճգնաժամով ուրախանում է, օրինակ, Մեհրիբան Ալիևան։
Մեզ պետք է կենտրոնանալ Արցախը պահելու ու Հայաստանը թուրքական դե-ֆակտո իշխանությունից ազատագրելու վրա։ Այլ օրակարգ ու խնդիր չկա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman