Forwarded from Elbakyan's diary
ԷԼԻ ՄԻ ԹՐՔՈՒԹՅՈՒՆ
• Այսօր թշնամի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ, որովհետև թեպետև նրանք Հայաստանում են տեղակայվելու, սակայն դա Ադրբեջանի շահերին էլ է վերաբերում։
• Սա այն է, ինչի մասին ես և գործընկերներս զգուշացնում ենք 2020 թ․ նոյեմբերի 10-ից, որ Ադրբեջաանը ոչնչի առաջ կանգ չի առնելու, մինչև չվերացնի Հայաստանը։ Իսկ որպես հայտարարություն՝ սա միջամտություն է երկրի ներքին գործերին և ինքնիշխան որոշումների կայացմանը։
• Վստահեցնում եմ ձեզ, որ իբր ինքնիշխանության դիրքերից հանդես եկող ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները սրա դեմ որևէ քայլ չեն անելու։ Անգամ եթե մի հատ տրամվայի տակ ընկած հայտարարություն տարածի դե-ֆակտո ԱԳՆ-ն, դրանով էլ ամեն ինչ կսահմանափակվի։ Ասենք՝ հանրության շրջանում այնպիսի մոբիլիզացիոն ագրեսիա չի գեներացվի, ինչպես արվում է Ռուսաստանի դեպքում։
• Ինչո՞ւ։ Որովհետև գաղափարական-ստրուկտուրալ ծագմամբ սրանք թուրքական էլիտա են, դրա համար իրենց համար Ադրբեջանը թշնամի չէ, իսկ Ռուսաստանը թշնամի է։
• Վաղը՝ ժ․ 15։00-ին, Մատենադարանի մոտից երթ դեպի ՀՀ դե-ֆակտո կառավարության նստավայր։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Այս տարվա ընթացքում թելեգրամիս այս ալիքը մեծացավ՝ վերածվելով հայկական թելեգրամի ամենակարդացվող ալիքներից մեկը։ Ըստ TGStat-ի՝ ավելի քան 1.5 միլիոն դիտում են ունեցել իմ գրառումներն այստեղ։
Այս ալիքը վարելու իմաստը Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրների լուսաբանումն է՝ նպատակ ունենալով նպաստել դրանց լուծմանը։ Ցավոք, անցնող տարի դրանք ոչ միայն չեն լուծվել, այլ ավելացել են նորերը։ Ուստի ուրախանալ ալիքի ցուցանիշներով տեղին չէ։
Այնուամենայնիվ, շնորհակալ եմ ձեզ, որ անտարբեր չեք, հետևում եք ու հավատում եք #հավերժականՀայաստան’ի գաղափարին։ Եկող տարի պետք է լինի պետությունը վերստեղծելու տարի։
հ.գ. Արցախի շրջափակումը շարունակվում է արդեն 19 օր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Ֆեյսբուքյան լայվի ձևաչափով տարվա ամփոփում՝ https://www.facebook.com/varujeans/videos/909429580416124
Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
Forwarded from Հայկական ալիք
Արցախի շրջափակումը շարունակվում է. մթերքների սղություն, դեղորայքի պակաս, ազատ տեղաշարժի սահմանափակումներ և բազում այլ խնդիրներ։
Մենք մաղթում ենք, որ 2023-ին ոչ մի հայ ու հայկական տարածք չհայտնվի այս իրավիճակում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունն ու ցանկությունը։
Հայկական ալիք | @hayaliq

Արցախի ճանապարհը 24 օր է՝ փակ է։
Հասկանո՞ւմ եք՝ 24 օր լիակատար շրջափակում է մեր երկրի մի մասում՝ մեր նման հայերի հանդեպ, որոնք չեն ուզում հանձնվել ու լքել իրենց տները։
Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Ուրիշ ոչ մեկ։ Ոչ մեկ։ Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկ, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։
Ու եթե կարծում եք, որ «սա էլ կանցնի, կգնա», ասեմ, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ արածն անելու է բոլոր հայերին՝ հերթով ու շատ արագ։ Ու երբ նմանատիպ իրավիճակում հայտնվեն, օրինակ, Վայքի բնակիչները, ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը էլի Թումանյան է մեջբերելու ու մտահոգություն հայտնելու։ Այլ բան չի անելու։
Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է։

Սուրբ ծննդյան պատարագն Արցախում։ Շրջափակված Արցախում։
Մեր եղբայրներն ու քույրերը, մեր Արցախը։ Երանի էստեղ լինեի։
Քրիստոս ծնավ ու հայտնեցավ։

Առավոտից նայում եմ ու չեմ դադարում հիանալ Արցախից սուրբծննդյան պատարագի երեկվա նկարներով։
Նկարների մեջ երևացող հայերը, որոնք շրջափակման մեջ են արդեն մի ամիս, իրականում ամենաազատն են այսօրվա բոլոր հայերից՝ հոգով ազատ են։
Ու իրենց ֆոնին որքան խղճուկ ու ողորմելի տեսք ունեն պադավատներով ու տանսյակ թիկնապահներով շրջող, օսլայած կոստյումներով, ինքնագոհ ժպիտով կապիտուլյանտները, որոնք կապված են մեղքի ու տգիտության շղթաներով։
Սա տեսակի պայքար է։ Մեր Տիրոջից խնդրենք արցախցու տոկունություն մեզ բոլորիս #հավերժականՀայաստան’ի համար այս պայքարում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նկարների մեջ երևացող հայերը, որոնք շրջափակման մեջ են արդեն մի ամիս, իրականում ամենաազատն են այսօրվա բոլոր հայերից՝ հոգով ազատ են։
Ու իրենց ֆոնին որքան խղճուկ ու ողորմելի տեսք ունեն պադավատներով ու տանսյակ թիկնապահներով շրջող, օսլայած կոստյումներով, ինքնագոհ ժպիտով կապիտուլյանտները, որոնք կապված են մեղքի ու տգիտության շղթաներով։
Սա տեսակի պայքար է։ Մեր Տիրոջից խնդրենք արցախցու տոկունություն մեզ բոլորիս #հավերժականՀայաստան’ի համար այս պայքարում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ելույթը շատ խոսուն է։ Ահա մի դրվագ.
«Սիրելի զավակներ Մեր, Աստծո օգնականությունը խնդրելով՝ ամուր մնանք առ Փրկիչ մեր Տերը հավատքի մեջ և աներկմիտ սրտով պահպանենք մեզանում Սուրբ Ծննդյան հուսաբեր տոնի հոգևոր ապրումը։ Զորանանք հայրենիքի սիրով և ամեն կարելի հնարավորությամբ սատարենք Արցախում և Հայաստանի սահմանամերձ շրջաններում դժվարություններ կրող մեր քույրերին ու եղբայրներին։ Գիտակցենք, որ պատասխանատու ենք հայրենիքի ու սերունդների առջև և վտանգի չենթարկենք մեր անկախ պետականությունը։ Մեր բարի գործերը դարձնենք հիմերը մեր վերելքի ու հաղթության և միասնաբար կերտենք մեր հայրենիքի ու ժողովրդի ապահով, լուսավոր գալիքը։…
Հավատում ենք, որ Աստծո ողորմածությամբ մեր ժողովուրդը իրեն պատած խավարի մեջ պիտի լույս ծագեցնի և դիմագրավի իր կյանքում ծառացած լրջագույն մարտահրավերներին»։
Մեր փրկությունը մեր ձեռքերում է։

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Առավոտից նայում եմ ու չեմ դադարում հիանալ Արցախից սուրբծննդյան պատարագի երեկվա նկարներով։ Նկարների մեջ երևացող հայերը, որոնք շրջափակման մեջ են արդեն մի ամիս, իրականում ամենաազատն են այսօրվա բոլոր հայերից՝ հոգով ազատ են։ Ու իրենց ֆոնին որքան խղճուկ ու ողորմելի…
Այս նկարն էլ տեղադրեմ։
Սա է մեր փրկության նկարազարդումը. հավատ սեփական արժեքներին ու ուժեղ բանակ։
Որևէ այլ բան պետք չէ։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Արցախի Մարտունի քաղաքի կենտրոնական հրապարակն է։ Կենտրոնում Մոնթե Մելքոնյանի՝ Ավոյի արձանն է, ով Մարտունու ազատագրողն է։
Պարում են հայ երեխեքը։ Մեր երեխեքը։ Շրջափակման մեջ։
Իսկ հիմա պատկերացրեք, որ մեր անտարբերության պատճառով մեր հայերը կարող են ցեղասպանվել ու զրկվեն իրենց հայրենիքից։
Մեր անտարբերությունը սկսվում է նրանից, որ հանդուրժում ենք այնպիսի իշխանություն, որը համաձայնվել է անտարբերության մատնել մեր եղբայրներին ու քույրերին ու իրենց պաշտպանելու պարտականությունը գցել է ուրիշների վրա։
Շարունակելո՞ւ ենք անտարբեր մնալ։
Ես՝ ոչ։
տեսանյութի աղբյուրը՝ Նարեկ Մկրտչյան
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Պարում են հայ երեխեքը։ Մեր երեխեքը։ Շրջափակման մեջ։
Իսկ հիմա պատկերացրեք, որ մեր անտարբերության պատճառով մեր հայերը կարող են ցեղասպանվել ու զրկվեն իրենց հայրենիքից։
Մեր անտարբերությունը սկսվում է նրանից, որ հանդուրժում ենք այնպիսի իշխանություն, որը համաձայնվել է անտարբերության մատնել մեր եղբայրներին ու քույրերին ու իրենց պաշտպանելու պարտականությունը գցել է ուրիշների վրա։
Շարունակելո՞ւ ենք անտարբեր մնալ։
Ես՝ ոչ։
տեսանյութի աղբյուրը՝ Նարեկ Մկրտչյան
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստանում և հայկական աշխարհում հայ պարտվողական մտքի կողմնակիցները, որոնց ներկայացուցիչն են ներկայիս դե-ֆակտո թուրքամետ իշխանությունները, մշտապես, իսկ 2020 թ. կապիտուլիացիայից հետո առավել մեծ ծավալներով ու հետևողականությամբ տարածում են այն կեղծ պնդումը, որ «Թուրքիան հզոր պետություն է և անհաղթելի», հետևաբար, «անհրաժեշտ է զիջել, կատարել նրա բոլոր պայմանները և այդժամ կունենանք հանգիստ կյանք»։
Այս պնդումը ոչ միայն սխալ է այն պատճառով, որ հակասում է քաղաքական ու աշխարհքաղաքական պարզագույն իրողություններին (այն, որ պետությունները զիջելով ոչ թե հաղթում են, այլ աստիճանաբար փոքրանում ու վերանում, անհերքելի է), այլ նաև այն պարզ պատճառով, որ Թուրքիան թեև իսկապես կայացած ու մեծ հնարավորություններ ունեցող պետություն է, բայց ամենևին էլ ամենազոր չէ։ Եվ դրան դիմադրելու, ավելին՝ դրա հանդեպ պարբերաբար հաղթանակներ գրանցելու համար էլ կան հնարավորություններ։ Դիմադրության ցանկացած դրսևորում կամ դրա տեսական հնարավորություն մեր թշնամի Թուրքիայի կողմից արդեն իսկ դիտարկվում է խնդիր, քանի որ գրագետ դիմադրությունը միանգամից կոտրում է վերջինիս ամենազորության պատրանքը։ Վառ վկայությունը 2020-ից հետո Հայաստանում բողոքի նույնիսկ փոքրաթիվ ակցիաների հանդեմ Թուրքիայի ու Ադրբեջանի բարձրագույն ղեկավարության նյարդային արձագանքը։
Թուրքիան և դրա «դուստր» Ադրբեջանին հաջող դիմադրելու համար անհրաժեշտ են սակայն կամք և քաղաքական գրագիտություն, տարածաշրջանի իրողությունների սթափ իմացություն և հմուտ քաղաքականություն վարելու ունակ կադրեր։ Այս հատկանիշներին տիրապետող մարդիկ կան Հայաստանում և Սփյուռքում, բայց չկան իշխանության մեջ։ Ուրեմն մեզ մնում է միայն մեկ բան. այս «ամենազորության» պատրանքը համազգային ուժերով անհրաժեշտ է կոտրենք և մեր կարող լինելու հնարավորությունը ձևակերպենք նոր՝ ազգային իշխանության մեջ։ Սա հաջողությունների շղթան սկսելու միակ բանալին է։

Հետաքրքիր է՝ ԱՄՆ-Իսրայել դաշինքը որպես դրական օրինակ բերողները գիտեն, քանի հակաամերիկյան և/կամ պրոռուսական կուսակցություն է գործում Իսրայելում։ Ասեմ՝ ԶՐՈ։ Որովհետև Իսրայելում գիտե՛ն իրական ինքնիշխանության և իրական դաշնակից լինելու ձևը, և արևելյան պարզունակ խորամանկությամբ երբեք չեն փորձում երկու աթոռի վրա նստել՝ մոռանալով, թե ինչ տարածաշրջանում են իրենք և առանց դաշնակից ինչ վիճակում կարող են հայտնվել։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar