Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։
Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն կամ այլ նմանատիպ հույզ առաջացնող քայլ) Ֆրանսիան այս նույն տարիներին սկսել է ռազմական բնույթի արտադրանք վաճառել Հայաստանի թշնամի Ադրբեջանին։
Այսպես, 2013-2019 թթ. Ֆրանսիան 148 մլն եվրոյի ռազմական բնույթի վաճառք է արտահանել Ադրբեջան։ Դրա մեծ մասը ընկնում է այն արբանյակային համակարգերին, որոնց շնորհիվ Ադրբեջանը Արցախյան երրորդ՝ 44-օրյա պատերազմի ընթացքում կարողանում էր լիարժեք դիտարկել մեր տարածքները։ Հայաստանը Ֆրանսիայից ստացել է 4500 եվրոյի ռազմամթերք։ Այսինքն՝ գրեթե ոչինչ։
Իմիջիայլոց, եթե դեռ մինչև 2000-ականների կեսը ֆրանսիացիները խուսափում էին զինել Ադրբեջանին, ապա վերջին տարիներին ճիշտ հակառակն է։ Միաժամանակ շատացել են հայերին ուղղված դրական կոչերը։ Ինչպես միշտ՝ մեզ բարի խոսքեր, Ադրբեջանին՝ իրական օգնություն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Մեզանում Ֆրանսիայով հիացմունքի հերթական ալիքն է հասունանում, որը, բնականաբար, խիստ կազմակերպված է և անհրաժեշտ քաղաքական ուղերձներներ է պարունակում։ Հայաստանի համար փաստացի երբեք ոչ մի իրական քայլ չարած (իրական քայլ, այլ ոչ թե ոչինչ չասող հայտարարություն, մտահոգություն…
Այս թեմային առնչվող մի հարցազրույց կցեմ՝ https://www.youtube.com/watch?v=uvvV7LHjQ-k&t=1780
YouTube
Լաչինի միջանցքի փակումը թուրքական մտահղացում է, ոճը տեսել ենք Սիրիայում և Իրաքում․ Վարուժան Գեղամյան
Tert.am–ը Հայաստանի առաջատար քաղաքական–վերլուծական հարթակներից է, որն օպերատիվ կերպով լուսաբանում է Հայաստանում, տարածաշրջանում և աշխարհում տեղի ունեցող կարևոր իրադարձությունները երեք լեզվով՝ հայերեն, ռուսերեն և անգլերեն։
Ներկայում Tert.am–ը Հայաստանի ամենաշատ…
Ներկայում Tert.am–ը Հայաստանի ամենաշատ…
Այսօր առավոտյան հերթական անգամ մի գրառում է արվել կապիտուլյնատների կողմից, որը կոչված է մեզ նյարդայնացնելու և շեղելու միակ իրական օրակարգից՝ Արցախի արդեն երկու շաբաթ շարունակվող շրջափակումից։
Պետք չէ քննարկել գրառումը. պարզից էլ պարզ է, որ Արցախի շրջափակումով ուրախանում են միայն թուրքերը՝ անկախ նրանից, թե նրանք որտեղ են ապրում՝ Բաքվում, Անկարայում, թե Երևանի կենտրոնում։ Ու այդ գրառումը ընդունեք որպես թուրքական գրառում. չէ՞ որ առանձնապես չեք զարմանում, երբ Արցախում հումանիտար ճգնաժամով ուրախանում է, օրինակ, Մեհրիբան Ալիևան։
Մեզ պետք է կենտրոնանալ Արցախը պահելու ու Հայաստանը թուրքական դե-ֆակտո իշխանությունից ազատագրելու վրա։ Այլ օրակարգ ու խնդիր չկա։

Forwarded from Elbakyan's diary
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԴԱՇՆԱԿԻՑՆԵՐ ՍՏԵՂԾԵԼՈՒ ՄԱՍԻՆ
■ Ս․ թ․ դեկտեմբերի 8-11 մեր «Հայկական նախագիծը» Գորիս քաղաքում համակազմակերպել էր «Որոտան» միջազգային փորձագիտական ֆորումը։ Մեկտեղվել էին ռուս, իրանցի, հնդիկ փորձագետներ՝ ֆորմալ և ոչ ֆորմալ պայմաններում քննարկելու համատեղ հետաքրքրություն ներկայացնող հարցեր, այդ թվում՝ տարածաշրջանում պանթուրքիստական պատուհասը կանգնեցնելու անհրաժեշտության մասին։
■ Մեր իրանցի գործընկերներից միջազգայնագետ, Թաբաթաբաիի անվան համալսարանի դասախոս Էհսան Մովահեդյանը, որ մասնակցում էր «Որոտան» ֆորումին, օրերս հարցազրույց է տվել իրանական «Լրատվացանց» առաջատար լրատվահաղորդմանը՝ խոսելով Հայաստանի (չշփոթել ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունների հետ) և Իրանի համար կարևոր հարցերից, այդ թվում՝ կիրառելով «Արցախ» տեղանունը, որ գրեթե աննախադեպ երևույթ է իրանական պաշտոնական խոսույթում։ Պարոն Է․ Մովահեդյանի հիմնական թեզերն են՝
• Ադրբեջանը փակել է Լաչինի միջանցքը՝ ստեղծելով հումանիտար ճգնաժամ,
• Ադրբեջանական կողմից ճանապարհը փակել են քաղաքացիական հագուստով զինվորականները,
• Այս վիճակն ստեղծվել է Հայաստանի իշխանությունների քաղաքականության արդյունքում,
• Հայաստանի իշխանությունները հանրային դժգոհությունը կասեցնելու համար հրահրում են հակառուսական տրամադրություններ՝ իրենց վրայից մեղքը բարդելով Ռուսաստանի վրա,
• Ռուսաստանում եռակողմ հանդիպումից հրաժարվելը վնասելու է Հայաստանին, քանի որ այս ամենը հարվածում է ռուս խաղաղապահների հեղինակությանը՝ ճամփա բացելով տարածաշրջանում ՆԱՏՕ-յական, այդ թվում՝ բրիտանական և, իհարկե, թուրքական ուժերի առաջ,
• ՆԱՏՕ-ն այսպիսով փորձում է ուկրաինականից զատ՝ նոր ճակատ բացել Ռուսաստանի դեմ՝ հրահրելով կոնֆլիկտի նոր օջախ,
• Ռուսաստանն ու Իրանը պետք է խորացնեն իրենց համագործակցությունը արևմտյան-ՆԱՏՕ-այական հարձակմանը դիմակայելու համար։
■ Արձանագրենք, որ Իրանը շահագրգռված է հենց իրակա՛ն՝ հայկակա՛ն Հայաստանի հետ համագործակցության մեջ, ոչ թե թուրքական իշխանություններով Հայաստանի։ Այս ուղղությամբ մենք շարունակելու ենք «քիչ խոսք, շատ գործ» սկզբունքով մեր անխոնջ աշխատանքը։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

ԴԵ-ՖԱԿՏՈ ԹՈՒՐՔԱԿԱՆ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐՆ ԸՆԴԴԵՄ ԱՐՑԱԽԻ
• Կուսակցական որևէ պատկանելություն չունեցող, նույնիսկ Արցախի համար իրենց քաղաքական ակցիան «ապաքաղաքական» հռչակած դերասանուհի Թամարա Պետրոսյանին դե-ֆակտո թուրքական ՊԵԿ-ը տուգանել է 1.000.000 ՀՀ դրամի չափով (մոտ 2500 ԱՄՆ դոլլար)։
• Սա ևս մի ապացույց է, որ դե-ֆակտո թուրքական իշխանությունների խնդիրը ոչ թե անհատների հետ է, ոչ թե իրենց քաղաքական հակառակորդ «նախկինների» հետ է, այլ ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻ, որ ազգային օրակարգի, այն է՝ Արցախի դատին սատար է կանգնում՝ առանց անգամ դե-ֆակտո իշխանությունների հասցեին թթու խոսք ասելու։
• Պատճառն այն է, որ սրանց իշխանությունը միայն իրենց իշխանությունը չէ, այլ թուրքերի իշխանությունը, ուստի՝ անգամ եթե իրենց իշխանությանը խնդիր չի սպառնում, բայց խնդիր է սպառնում թուրքերին, իրենք պիտի գործեն։
• Հայաստանն օկուպացված է թուրքական վարչակարգի կողմից։ Հայաստանը պետք է ազատագրվի քաղաքական հայերի կողմից։

Forwarded from Հայկական ալիք
Երեկ՝ դեկտեմբերի 25-ին Արցախում՝ Ստեփանակերտում տեղի է ունեցել մեծ հանրահավաք։ Հանրահավաքի հիմնական ուղերձն այն էր, որ Արցախի ժողովրդի՝ հայերի պայքարը քաղաքական ինքնիշխանության համար շարունակվում է՝ չնայած դժվարություններին։
Այսօր լրացավ Արցախի՝ Ադրբեջանի ու Թուրքիայի կողմից շրջափակման 2-օրդ շաբաթը։
«Հայկական ալիք» | @hayaliq

Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Արցախի Ասկերանում շաքարավազի, բանջարեղենի պակաս կա, ձավարեղեն չկա, սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները
Արցախում սպառման եզրին են ծխախոտն ու հիգիենայի պարագաները
@YerevanTodaynews

Forwarded from հարթակ22
Վաղը՝ չորեքշաբթի օրը` դեկ. 28-ին Մատենադարանից դեպի ՀՀ կառավարության շենք:
Կազմակերպիչ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն
Մանրամասները՝
https://www.facebook.com/events/1073911064005142
@hartak22
Կազմակերպիչ՝ ՀՅԴ Հայաստանի Երիտասարդական Միություն
Մանրամասները՝
https://www.facebook.com/events/1073911064005142
@hartak22
Forwarded from Elbakyan's diary
ԷԼԻ ՄԻ ԹՐՔՈՒԹՅՈՒՆ
• Այսօր թշնամի Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարն ասել է, որ Հայաստան ուղարկվելիք ԵՄ առաքելության հարցերը պետք է համաձայնեցվեն Ադրբեջանի հետ, որովհետև թեպետև նրանք Հայաստանում են տեղակայվելու, սակայն դա Ադրբեջանի շահերին էլ է վերաբերում։
• Սա այն է, ինչի մասին ես և գործընկերներս զգուշացնում ենք 2020 թ․ նոյեմբերի 10-ից, որ Ադրբեջաանը ոչնչի առաջ կանգ չի առնելու, մինչև չվերացնի Հայաստանը։ Իսկ որպես հայտարարություն՝ սա միջամտություն է երկրի ներքին գործերին և ինքնիշխան որոշումների կայացմանը։
• Վստահեցնում եմ ձեզ, որ իբր ինքնիշխանության դիրքերից հանդես եկող ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները սրա դեմ որևէ քայլ չեն անելու։ Անգամ եթե մի հատ տրամվայի տակ ընկած հայտարարություն տարածի դե-ֆակտո ԱԳՆ-ն, դրանով էլ ամեն ինչ կսահմանափակվի։ Ասենք՝ հանրության շրջանում այնպիսի մոբիլիզացիոն ագրեսիա չի գեներացվի, ինչպես արվում է Ռուսաստանի դեպքում։
• Ինչո՞ւ։ Որովհետև գաղափարական-ստրուկտուրալ ծագմամբ սրանք թուրքական էլիտա են, դրա համար իրենց համար Ադրբեջանը թշնամի չէ, իսկ Ռուսաստանը թշնամի է։
• Վաղը՝ ժ․ 15։00-ին, Մատենադարանի մոտից երթ դեպի ՀՀ դե-ֆակտո կառավարության նստավայր։

Այս տարվա ընթացքում թելեգրամիս այս ալիքը մեծացավ՝ վերածվելով հայկական թելեգրամի ամենակարդացվող ալիքներից մեկը։ Ըստ TGStat-ի՝ ավելի քան 1.5 միլիոն դիտում են ունեցել իմ գրառումներն այստեղ։
Այս ալիքը վարելու իմաստը Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրների լուսաբանումն է՝ նպատակ ունենալով նպաստել դրանց լուծմանը։ Ցավոք, անցնող տարի դրանք ոչ միայն չեն լուծվել, այլ ավելացել են նորերը։ Ուստի ուրախանալ ալիքի ցուցանիշներով տեղին չէ։
Այնուամենայնիվ, շնորհակալ եմ ձեզ, որ անտարբեր չեք, հետևում եք ու հավատում եք #հավերժականՀայաստան’ի գաղափարին։ Եկող տարի պետք է լինի պետությունը վերստեղծելու տարի։
հ.գ. Արցախի շրջափակումը շարունակվում է արդեն 19 օր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս ալիքը վարելու իմաստը Հայաստանի ու տարածաշրջանի խնդիրների լուսաբանումն է՝ նպատակ ունենալով նպաստել դրանց լուծմանը։ Ցավոք, անցնող տարի դրանք ոչ միայն չեն լուծվել, այլ ավելացել են նորերը։ Ուստի ուրախանալ ալիքի ցուցանիշներով տեղին չէ։
Այնուամենայնիվ, շնորհակալ եմ ձեզ, որ անտարբեր չեք, հետևում եք ու հավատում եք #հավերժականՀայաստան’ի գաղափարին։ Եկող տարի պետք է լինի պետությունը վերստեղծելու տարի։
հ.գ. Արցախի շրջափակումը շարունակվում է արդեն 19 օր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ֆեյսբուքյան լայվի ձևաչափով տարվա ամփոփում՝ https://www.facebook.com/varujeans/videos/909429580416124
Facebook
Log in or sign up to view
See posts, photos and more on Facebook.
Forwarded from Հայկական ալիք
Արցախի շրջափակումը շարունակվում է. մթերքների սղություն, դեղորայքի պակաս, ազատ տեղաշարժի սահմանափակումներ և բազում այլ խնդիրներ։
Մենք մաղթում ենք, որ 2023-ին ոչ մի հայ ու հայկական տարածք չհայտնվի այս իրավիճակում։ Իսկ դրա համար անհրաժեշտ է բոլորիս մասնակցությունն ու ցանկությունը։
Հայկական ալիք | @hayaliq

Արցախի ճանապարհը 24 օր է՝ փակ է։
Հասկանո՞ւմ եք՝ 24 օր լիակատար շրջափակում է մեր երկրի մի մասում՝ մեր նման հայերի հանդեպ, որոնք չեն ուզում հանձնվել ու լքել իրենց տները։
Էս աղետալի իրավիճակում կա մի մեղավոր ու մի պատասխանատու՝ ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունը։ Ուրիշ ոչ մեկ։ Ոչ մեկ։ Ոչ մի պետություն հայերի պաշտպանելու հանձնառության առաջնային մանդատ չունի, բացի ՀՀ դե-ֆակտո իշխանությունից։ Ոչ մեկ, բացի հայտնի անուններից, որոնք ավարտվում են «յան»-ով։
Ու եթե կարծում եք, որ «սա էլ կանցնի, կգնա», ասեմ, որ թուրք-ադրբեջանական քաղաքականությունը արցախահայության հանդեպ արածն անելու է բոլոր հայերին՝ հերթով ու շատ արագ։ Ու երբ նմանատիպ իրավիճակում հայտնվեն, օրինակ, Վայքի բնակիչները, ՀՀ դե-ֆակտո ղեկավարությունը էլի Թումանյան է մեջբերելու ու մտահոգություն հայտնելու։ Այլ բան չի անելու։
Այս տարի աղետալի կորուստներ են սպասվում։ Միակ փրկությունը ազգային իշխանության վերականգնում է։

Սուրբ ծննդյան պատարագն Արցախում։ Շրջափակված Արցախում։
Մեր եղբայրներն ու քույրերը, մեր Արցախը։ Երանի էստեղ լինեի։
Քրիստոս ծնավ ու հայտնեցավ։