Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
«Առանց բանակ չկա հայկական պետություն». ազգային պատգամավոր Քրիստինե Վարդանյան։
Գիշերը հարվածային անօդաչուներով գրոհ է եղել հարևան Իրանի վրա. փորձ է կատարվել խոցել մի քանի կարևորագույն ռազմական օբյեկտներ մի շարք քաղաքներում (այդ թվում Թավրիզ, Սպահան), այդ թվում՝ Իրանի պաշտպանության նախարարության օբյեկտներից մեկը։
Իրանը պաշտոնապես հաստատել է հարձակման փորձը և նշել, որ անօդաչուները խոցվել են հակաօդային համակարգի կողմից և զոհեր չկան։
Թեև այս պահին համաշխարհային մեդիայում շրջանառվում են տեղի ունեցածի բազմաթիվ վարկածներ, այդ թվում՝ Իսրայելի կողմից Իրանի դեմ լայնածավալ պատերազմի մեկնարկ, սակայն խոսել լիարժեք պատկերի մասին դեռ վաղ է, պատերազմի մասին՝ ևս։
Սակայն նաև հստակ է երկու բան։
Առաջին. մեր տարածաշրջանում հասունանում է մեծ պատերազմ, որը անխուսափելիորեն ազդելու է կամ գուցե ընթանալու է մեր տարածքում։ Այս հարձակումը այդ պատերազմի ազդանշաններից հերթականն է։
Երկրորդ. Իրանի թուլացումը ուղիղ կերպով ազդելու է Հայաստանի ու Արցախի հանրապետությունների անվտանգության վրա՝ բացասական իմաստով։ Այլ բառերով՝ ինչքան թուլանա Իրանը, այնքան թուլանալու է Հայաստանը և հատկապես Սյունիքը։
Այնպես որ գիշերը տեղի ունեցածը ևս մեկ մտահոգիչ ազդանշան է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հակաիրանական լրատվամիջոցներով այս պահին փորձ է կատարվում հնարավորին ուռճացնել անօդաչուներով Իրանի վրա գիշերային տեղային հարձակումները՝ փորձելով ցույց տալ, թե այս երկիրն իբր անպաշտպան է և հրահրել խուճապ, մինչդեռ իրանական ՀՕՊ-ը, դատելով առկա տեղեկատվությունից, աշխատել է հնարավորին արդյունավետ, իսկ վնասված մի քանի օբյեկտները չունեն խիստ կենսական նշանակություն Իրանի պաշտպանական համակարգի համար։

Ուշագրավ է, որ մեր հարևան և բարեկամ պետությունը հարձակման է ենթարկվել հենց այն ժամանակ, երբ Իրանի փրկարարական ծառայությունները ներգրավված են եղել Խոյում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքների վերացման գործում։

#մերբարեկամԻրանը

🆔 @vardan_voskanyan
ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը հերթական հային թույլ չի տվել, որ մտնի Հայաստան, որովհետև էդ երիտասարդ տղան՝ Նժդեհը Սփյուռքում ու Հայաստանում պայքարում է թուրքական հարձակման դեմ։ Նժդեհին ու նժդեհներին ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը «անցանկալի անձ» է համարում։
Հայաստանը վերածվել է թուրքական բռնապետության՝ ֆաշիզմի երանգներով։ Այլ բառեով՝ փաշիզմ։
Պետք է ազատվել այս ռեժիմից, որպեսզի Հայաստանը նորից դառնա հայերի հայրենիքը։
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը հերթական հային թույլ չի տվել, որ մտնի Հայաստան, որովհետև էդ երիտասարդ տղան՝ Նժդեհը Սփյուռքում ու Հայաստանում պայքարում է թուրքական հարձակման դեմ։ Նժդեհին ու նժդեհներին ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը «անցանկալի…
Իմիջիյալոց, ինչպես լավ է նկատել իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը, ինչ տարբերություն կա՞ Արցախը արդեն 50 օր շրջափակման մեջ պահող Ադրբեջանի ղեկավարության և սեփական հայրենիքի մուտքը հայրենասար հայ երիտասարդի առջև փակած ՀՀ դե-ֆակտո իշխանությունների միջև։
Forwarded from Elbakyan's diary
1896-2023 ԹԹ․

• 1896 թ․-ին Վանի ինքնապաշտպանության հանգուցալուծման օրերին քաղաքի ռուսական հյուպատոսը հայերին հորդորում էր չլքել քաղաքը, իսկ անգլիական հյուպատոսը հավաստիացնում էր, որ կարող են անվտանգ հեռանալ։ Արդյունքում հայերը հեռացան, բայց ոչ անվտանգ, որովհետև Պարսկաստան չհասած՝ Գարահիսար լեռան կրծքին, քրդական մազրիկ ցեղը հարձակվեց և գրեթե բոլորին կոտորեց։ Այդ կոտորածի համար 1 տարի անց վրեժ լուծեցին և հայի զինական պատիվը վերականգնեցին ԱՐՑԱԽՑԻ Նիկոլ Դումանն ու Վարդանը՝ Խանասորի կանաչ դաշտում մեկ ժամվա մեջ ոչնչացնելով քրդական մազրիկ ցեղը։

• Այսօր էլ շատ բան չի փոխվել։ Հիմա էլ անգլոամերիկյան նեոգաղութատիրությունը, Ռուսաստանին ինադու, հայերին համոզում է լքել Արցախը, նույնիսկ բաց տեքստով դա հնչեցնում են Արցախի պետնախարարի հետ հարցազրույցում։

• Պա՞րզ է, չէ՞, որ դա ձեռնտու է նաև Հայաստանի ներքին թշնամիներին՝ դե-ֆակտո իշխանություններին, որովհետև եթե Արցախն ու արցախականությունը չլինեն, մեր թշնամիներից վրեժ լուծող և հայության զինական արժանապատվությունը վերականգնող էլ չի լինի…

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
⬛️ Այս գիշեր 7,8 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ է տեղի ունեցել Թուրքիայի հարավ-արևելքում և Սիրիայի հյուսիսում։ Հազարավոր վիրավորներ կան, զոհերի թիվն աճում է։

🇸🇾 Այս պահի դրությամբ Սիրիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 237-ի։ Եվս 639 մարդ վիրավորվել է։ Հալեպում երկրաշարժի հետևանքով մահացել են հալեպահայեր՝ մայր և որդի։

🇹🇷 Թուրքիայում տեղի ունեցած երկրաշարժի հետևանքով զոհվել է 284, վիրավորվել՝ 2383 մարդ:

Հայկական ալիք | @hayaliq
Թուրքիա-Հայաստան սահմանի «Մարգարա» անցակետով Հայաստանի դե-ֆակտո իշխանության ուղարկած նվերը հասել է Թուրքիա։ Կտեսնեք, թե թուրքերը ինչպես են թեման շուռ տալու որպես Հայաստանին արված բացառիկ դրական քայլ։ Ու դրանով փորձեն կոծկել Արցախի արդեն ավելի քան 60 օր տևած լիարժեք շրջափակումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կուզեի՞ք ապրել մի պետությունում, որտեղ պետության ղեկավարն օգնում է թշնամուն, բայց չի օգնում այդ պետության քաղաքացուն։ Հավանաբար կասեք ոչ։
Շնորհավորում եմ, մենք հիմա ապրում ենք Հայաստանում, որը չի օգնում հային, ավելի ճիշտ՝ օրինակ Արցախում թուրքի կողմից շրջափակված 120 հազար հային, կամ Բավքի բանտում Թուրքիայի աջակցությամբ պահվող մոտ 100 հայ տղուն, բայց օգնում ա Թուրքիային։
Սա կոչվում է օկուպացիա՝ «ինքնիշխանության» սոուսի տակ։
Վայելե՛ք։ Սա դեռ սկիզբն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հայաստան-Թուրքիա սահմանը չի բացվել։
Հայաստանի շրջափակումը, որը սկսվել է 1993 թվականին և դրսևորվել է Թուրքիայի կողմից Հայաստանի Հանրապետության հետ սահմանի միակողմանի կերպով փակմամբ, շարունակվում է և դեռ շարունակվելու է։
Հետևաբար, Հայաստանի Հանրապետությունից դուրս եկած բեռնատարը Թուրքիայի թույլտվությամբ է մտել Թուրքիայի կողմից փակված սահմանով։
Իսկ ինչո՞ւ է Թուրքիան թույլատրել հայկական մեքենայի մուտքը «Մարգարա» անցակետով և այսչափ գովազդում այդ իրադարձությունը։
Երկու հիմնարար պատճառով.
1. «Մարգար» անցակետով մի քանի բեռնատարի երթևեկությունը ներկայացվելու է արտաքին լսարանին որպես Հայաստան-Թուրքիա հակամարտության կարգավորման ապացույց և կոչ է արվելու որևէ կերպ չմիջամտել այդ հարցին, իսկ իրականում՝ չճնշել Թուրքիային Հայաստանի վրա ճնշում գործադրելու հարցերում։
2. Անցակետի բացումը թուրքական կողմը ՀՀ դե-ֆակտո թուրքամետ իշխանությունների հետ միասնաբար հայկական լսարանում ներկայացվելու(ում) է որպես տխրահռչակ «խաղաղության» գործընթացի մեկնակետ, որը նպատակ է հետապնդելու թուլացնել հայ հասարակության զգոնությունը թուրքական վտանգի առջև։
Դե իսկ հայերի կողմից ստացված անվճար օգնությունը այս դեպքում դառնում է պարզապես հաճելի «բոնուս» վերոնշյալ փաթեթում։
Թուրքիան և Ադրբեջանը շարունակում են շրջափակված պահել Հայաստանի Հանրապետությունը իր հիմնադրման օրվանից, որը միջազգային իրավունքում փաստացի պատերազմական գործողություն է։
Ադրբեջանը, Թուրքիայի օգնությամբ, 2022 թ. դեկտեմբերի 12-ից՝ ավելի քան 2 ամիս՝ լիարժեք շրջափկման մեջ է պահում հայկական Արցախը։
Սա է մեծ պատկերը, որտեղ շահում են թուրքերը։
Մի՛ տրվեք մանիպուլիացիայի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ՀՀ դե-ֆակտո արտգործնախարար ա. միրզոյանը վաղը՝ փետրվարի 15-ին այցելելու է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած գոտի թուրքերին կարեկցելու ու օգնություն առաջարկելու։
ՀՀ ոչ մի պաշտոնյա արդեն 2 ամսից ավել Արցախում լիակատար շրջափակման մեջ գտնվող հայերին որևէ կերպ չկարեկցեց ու չփորձեց մոտենալ Արցախի սահմանին։
Հայկական իշխանություն չկա, կան թուրքամետներ։

Թ- թուրքամետ դե-ֆակտո իշխանություն
Օ - օկուպացիա

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
ՀՀ դե-ֆակտո արտգործնախարար ա. միրզոյանը վաղը՝ փետրվարի 15-ին այցելելու է Թուրքիա՝ երկրաշարժից տուժած գոտի թուրքերին կարեկցելու ու օգնություն առաջարկելու։ ՀՀ ոչ մի պաշտոնյա արդեն 2 ամսից ավել Արցախում լիակատար շրջափակման մեջ գտնվող հայերին որևէ կերպ չկարեկցեց…
Իմիջիայլոց, եթե դե-ֆակտո իշխանության սատարողների մոտ գավառական մտածողությամբ եթե կա պատրանք, որ այսպիսի քայլերով թուրքերին սիրաշահելով՝ խուսափելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հաջորդ հարձակումից, ապա դա հերթական պատրանքն է։ Թուրքիան, ի տարբերություն տեղական գավառամիտների, լուրջ պետություն է, որն անշեղորեն իրականացնում է սեփական շահերից բխող քաղաքականությունը, որն էլ, իր հերթին, նպատակ ունի վերացնել տարածաշրջանում հայկական ինքնիշխան քաղաքական գործոնը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իմիջիայլոց, եթե դե-ֆակտո իշխանության սատարողների մոտ գավառական մտածողությամբ եթե կա պատրանք, որ այսպիսի քայլերով թուրքերին սիրաշահելով՝ խուսափելու ենք Թուրքիայի և Ադրբեջանի համատեղ հաջորդ հարձակումից, ապա դա հերթական պատրանքն է։ Թուրքիան, ի տարբերություն տեղական…
Եվս մեկ հավելում. միրզոյանն այցելելու է Ադըյաման քաղաքը, որը մինչև ցեղասպանությունը մեծամասամբ հայկական բնակչություն ունեցող քաղաք էր։ ՀՀ դե-ֆակտո արտգործնախարարը գնալու է մի քաղաք, ուր 100 տարի առաջ կոտորել են հայերին այն օրերին, երբ թուրքերը փորձում են Արցախում կոտորել հայերին։
Օկուպացիոն վարչակարգի քրոնիկոնն է մեր աչքերի առջև։ Միակ փրկությունը՝ դիմադրությունը, որի օրինակ է մեզ ծառայում Ադըյամանում ծնված ու Ֆրանսիական դիմադրության շարժման առաջնորդներից Միսակ Մանուշյանը։ Այդ մասին կարդացե՛ք @hayaliq-ի հոդվածն այստեղ՝
https://hayaliq.com/vichyregimeexplainer/
🇦🇲🇹🇷 Այսօր Էրդողանական վարչախմբի արտգործնախարար Չավուշօղլուն հայտարարեց, որ հայաստանցի փրկարարներն Ադիյամանում ավերակների միջից փրկել են մի երեխայի և երիտասարդ կնոջ կյանք։

Այս նույն ժամանակահատվածում Էրդողանական վարչախմբի եղբայր Բաքվի բարբարոսական վարչախումբը շրջափակման մեջ է պահում տասնյակ հազարավոր մեր երեխաների և կանանց Արցախում։

Սա է թշնամու իրական դեմքը՝ բարբարոս և անգութ։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
🇦🇿Ադրբեջանի ՊՆ-ը տարածել է տեսանյութ, որում պաշտպանության նախարար Զաքիր Հասանովն այցելել է հայկական օկուպացված տարածքներում գտնվող զորամաս։

Զորանոցներից մեկի սենյակում կախված քարտեզում ՀՀ տարածքի զգալի մասը՝ ամբողջ Տավուշի մարզը, Գեղարքունիքի մարզի արևելյան կեսը, Վայոց Ձորի և Սյունիքի մարզերն ակնհայտորեն պատկերված են ոչ որպես Ադրբեջանին հարևան ՀՀ տարածքներ։

☝️Այսպիսի ուրվագծով քարտեզը նոր չէ և վերջին տարիներին հաճախ է շրջանառվում ադրբեջանական պաշտոնական և մերձպետական խողովակներով։ Սա հստակ ցույց է տալիս Ադրբեջանի ագրեսոր լինելը և այն, որ հայ-ադրբեջանական հակամարտության պատճառն Արցախը չէր, պատճառն Ադրբեջանի ցեղասպանական ռասիզմն է։

📌Ընդհակառակը՝ Արցախն արևելյան ամուր վահան էր թշնամական ծավալապաշտության դեմ, որի թուլացումով հակամարտությունը տեղափոխվեց դեպի արևմուտք։

📌Ակնհայտ է, որ ագրեսորին խաղաղեցնելու տխրահռչակ քաղաքականությունը, որ վարում են ՀՀ դե-ֆակտո իշխանությունները, չի կարող ոչ մի լավ հանգրվանի հասցնել, քանզի միջազգային փորձն էլ հուշում է, որ ագրեսորին հնարավոր է զսպել միայն ուժով և ոչ զիջումներով։
📌Ուղիղ 29 տարի առաջ՝ 1994 թվականի փետրվարի 18-ին, Արցախի պաշտպանության բանակը, ջախջախելով Մռավի լեռնաշղթան ճեղքած ադրբեջանական բրիգադներին, երկրորդ անգամ ազատագրում է Քարվաճառի շրջանը։

🌊«Հայկական ալիք»-ը ձեզ է ներկայացնում այդ բեկումնային իրադարձությունը, որը և վճռեց Արցախյան հերոսամարտի ելքը⤵️
https://hayaliq.com/karvacharreliberation/

Հայկական ալիք | @hayaliq
Էն որ Գրիգորի Խաչատուրովի ետևից դավաճանների այս իշխանությունը գալու էր, կարծում եմ, ոչ ոք չէր կասկածում։ Ախր ո՞նց կարող էր Նիկոլը ներեր Խաչատուրովին, օրինակ, 2020թ. հուլիսյան մարտերի հաղթական ավարտը։ Կամ այն փաստը, որ Խաչատուրովն, ի տարբերություն շալվար հագնող բազմաթիվ այլ «գեներալների», Նիկոլի հրաժարականը պահանջելուց հետո չեկավ կանգնեց շտաբում ու պատվի չառավ դավաճանին։ Չէր կարող։ Ու հիմա վաղեմության ժամկետն անցած գործով, սուտ մեղադրանքներ հորինելով, գալիս ու ձերբակալում են Խաչատուրովին։

Իսկ ամենաշատը գիտե՞ք ինչն է վրդովեցնում։ Այն, որ կարողանում են դա անել։ Այն, որ կարծում են, թե ժողովուրդը չի կանգնի իր հերոսի թիկունքին։ Որովհետև իրենց արդեն շատ բան է թույլ տրվել։ Շատ բան են մարսել։ Մտածում են՝ Խաչատուրովին էլ կարող են մարսել։
‼️Մերժվել է Գրիգորի Խաչատուրովին կալանավորելու միջնորդությունը:

🔻Միջնորդությունը մերժելու որոշումը կայացրել է Հակակոռուպցիոն դատարանի դատավոր Տիգրան Դավթյանը։

🔻Գ. Խաչատուրովը ազատ կարձակվի դատարանի դահլիճից:

Հայկական ալիք | @hayaliq
Հետևելով ՀՀ դե-ֆակտ թուրքամետ իշխանությունների վերջին շաբաթների քարոզչությանը` կարելի է տեսնել մի նոր հետաքրքիր միտում: Կապիտուլյանտները առանձնացնում են Թուրքիան` Ադրբեջանի վարած հակահայ քաղաքականությունից: Այլ բառերով` փորձում են հայ հանրությանը մոլորեցնել` պնդելով, թե Թուրքիան լավն է, իսկ Ադրբեջանը` վատ: Կապիտուլյանտական մեդիա-կայսրությունը հենց այս թեզն է պտտում օրն ի բուն: Սա ոչ միայն կեղծիք է, այլև հերթական կործանարար մանիպուլիացիան:
Առաջիկա օրերին մի քանի օրինակներով ավելի մանրամասն կանդրադառնամ թեմային, սակայն մինչ այդ նշեմ, որ Ադրբեջանն ու Թուրքիան ոչ միայն լիարժեք համադրում են իրենց հակահայկական գործոզությունները, այլև կարող ենք ասել, որ հենց Թուրքիան է հիմնական համակարգողն ու թելադրողը ու վերջինիս կենսական շահերին է ծառայում ոչ միայն հակահայկականությունը, այլև ինքնին Ադրբեջան պետության գոյությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman