Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.76K subscribers
1.01K photos
136 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Forwarded from Elbakyan's diary
Գրիգորի Խաչատուրովը կապիտուլյնատական դարաշրջանում ՀՈՂ ԱԶԱՏԱԳՐԱԾ միակ գեներալն է։ Սա գեղարվեստական չափազանցություն չէ։ 2018 Թ․-ԻՑ ՀԵՏՈ ՀՈՂ ՉԿՈՐՑՐԱԾ ԵՎ, ԸՆԴՀԱԿԱՌԱԿԸ, ՀՈՂ ԱԶԱՏԱԳՐԱԾ ՄԻԱԿ ԳԵՆԵՐԱԼԸ։
Կալանավորելով նրան՝ կապիտուլյանտականները լուծում են թուրք-ադրբեջանական ծրագրի մի կարևոր մասը՝ հայոց բանակի, սպայակազմի կազմաքանդում և թուրքական օկուպացիայի հեշտացում։

քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
«Պատերազմի խորագույն ճշմարտությունն այն է, որ ճակատամարտի ելքը որոշվում է զորահրամանատարների մտքերում, այլ ոչ թե նրանց ռազմիկների մարմիններում։» (Լիդդըլ Հարտ)

Բնական վիճակ է, երբ պատերազմի յուրաքանչյուր կողմ ձգտում է հասնել հաղթանակի կամ իր համար ցանկալի արդյունքի՝ նվազագույն կորուստներով։ Ռազմական գիտությունը դարեր շարունակ ուսումնասիրել և ուսումնասիրում է պատերազմների բնույթը, օրենքները և վարման եղանակաները՝ նպատակ ունենալով առանձնացնել հիմնական սկզբունքներն ու օրինաչափությունները, որոնցից պետք է օգտվեն ռազմական և քաղաքական գործիչները հակամարտությունների ժամանակ։

Այս առիթով շատ հետաքրքրական է Առաջին համաշխարհային պատերազմի մասնակից, բրիտանական բանակի կապիտան Սըր Բեզիլ Հենրի Լիդդըլ Հարտի մոտեցումը և առաջ քաշած ռազմական տեսությունը, որը կարող եք կարդալ մեր թելեգրաֆում՝
https://telegra.ph/Ինչպես-հաղթել-ցանկացած-պատերազմում-03-20 ։

Իսկ այս և այլ կարևոր աշխատանքների և ռազմավարական մտածողության մասին այլ գիտելիքներ կարող եք ստանալ՝ հաճախելով «Հայկական համալսարանի» դասընթացներին։

@armenianuniversity
🛑Շրջափակված Արցախի կյանքը անցած 100 օրերի ընթացքում

📷120.000 հոգու ապրած 100 օրվա մի ամբողջ պատմություն` ամփոփված 10 լուսանկարներում: Պայքար, վիշտ, ծնունդ, նորաստեղծ ընտանիքներ... Այս ամենը տեղի է ունեցել կողք կողքի, լիակատար շրջափակման պայմաններում:

Ձեզ ենք առաջարկում «Հայկական ալիք»-ի հետ միասին վերհիշել անցած 100 օրերի այս դրվագները:

Հ.Գ. Լուսանկարները վերցված են լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի և Արցախի տեղեկատվական շտաբի էջերից:

Հայկական ալիք | @hayaliq
ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ

Ադրբեջանի պետական պաշտոնական հռետորաբանությունը վերջին 24 ժամերի ընթացքում հստակ ցույց է տալիս, որ ստեղծված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա հարձակման անհրաժեշտ «հիմնավորումները»։
Պետական պաշտոնական թեզն առ այն, որ «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և Ադրբեջանը պարտավոր է կանխել այդ հարձակումը, հակառակն անթույլատրելի է» լայնորեն տարածվում է երեք լսարանների համար՝ տեղական (սեփական ժողովրդի), միջազգային (եթե կռիվ սկսվի, «հայերն են մեղավոր») և հայկական (վախի քարոզ և հետևողական «ապաարցախացում»)։
Եթե այս հռետորաբանությանը գումարենք Ադրբեջանի Զինված ուժերի սահմանային կուտակումները, ինչպես նաև ակնհայտ անհանգստությունները, որոնք ցուցադրում է Իրանը, կարող ենք ասել, որ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման հավանականությունը բարձր է։
Չեմ բացառում, որ սա Ադրբեջանը այս ամենն օգտագործում է՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը վերջնական կապիտուլիացիայի դրդելու համար։ Սակայն միաժամանակ եթե հնարավոր լինի նոր տարածքներ գրավել, որոնք կմնան Ադրբեջանին (ինչպես որ 2021-2023 թթ. ընթացքում ՀՀ երեք մարզերից արդեն գրավված տարածքները), պաշտոնական Բաքուն միանշանակ փորձելու է օգտվել։ Իսկ հաշվի առնելով, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի պատրաստվում ուժով դիմադրել, այլ ընդհակառակը՝ շարունակում է քանդել բանակը (օրինակ շինծու գործով ձերբակալելով մեր լավագույն գեներալներից մեկին՝ Գրիգորի Խաչատուրովին), ապա Ադրբեջանը ցանկացած սցենարում հաղթող է դուրս գալիս։ Ուստի ինչպես որ բազմիցս պնդել եմ, նորից պիտի ասեմ. այս իրավիճակը փոփոխելու միակ, կրկնում եմ՝ միակ ձևը, դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից ազատումն է։ Այլ իրական արդյունավետ քայլ չկա։
Միայն այդ դեպքում կձևավորվի մեր ռեսուրսներին ու հնարավորություններին արժանի կառավարում և իրական հնարավորություն կլինի դիմադրել։

Այս գործում ամենամեծ պատասխանատվությունը ազգային քաղաքական ու հասարակական ուժերինն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։

Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի՝ կա՛մ իրանական կողմը փաստացի հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ, կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր, ուստի նաև քարոզչական գերակտիվությամբ և Բաքվի բարբարոսական վարչախմբի հանդեպ ոչ պաշտոնական սպառնալից հռետորաբանությամբ փորձում է կանխարգելել սադրանքը։

#մահ_թշնամուն

🆔 @vardan_voskanyan
💬«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է» արտահայտությունը բազմիցս ենք լսել և արտաբերել ինքներս:

Իսկ ի՞նչ է առհասարակ ռազմավարական դաշնակցությունը, ի՞նչ պատկերացումներ և ակնկալիքներ ունեն այդ դաշնակցության վերաբերյալ երկու կողմերը:

🇦🇲Հայ-ռուսական🇷🇺 դաշինքը ունի կենսական նշանակություն մեզ համար, սակայն ամենից առաջ պետք է հստակ գիտակցել մի քանի բան.

1. Մենք ձախողվել ենք այդ հարաբերությունների կառուցման հարցում
2. Մենք պետք է հստակ ձևակերպենք մեր ակնկալիքներն ու շահերը այս դաշինքում
3. Պետք է վերականգնենք մեր երբեմնի դիրքերը և ոչ մի դեպքում իրավունք չունենք «Ալիևին զիջելու Մոսկվան»:

🌊«Հայկական ալիքն» ընթերցողներին է ներկայացնում արևմտահայ գրող, հոդվածագիր, ազգային-հասարակական գործիչ Կարո Արմենյանի խոհերը հայ-ռուսական դաշինքի ներկայիս վիճակի, ստեղծված դրության պատճառների և հայոց պետականության զարգացման տեսանկյունից Ռուսաստանի դերի մասին։
https://hayaliq.com/strategicpartnershiprussia/

Հայկական ալիք | @hayaliq
Կա պարզ ճշմարտություն. ով հայկական Արցախը որևէ հիմնավորմամբ գործով ու մտքով հանձնի Ադրբեջանին, պետական ու ազգային դավաճան է` անկախ այն հանգամանքից, թե այդ որոշման հիմքում մեկ մարդու ստորագրություն է, թե ոչ:
Անկախ բոլոր հանգամանքներից` դավաճան են նաև նրանք, ովքեր կհամաձայնեն այդ իրավիճակին:
Արցախը պահելու հնարավորություններ դեռ կան:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կարինի (Էրզրումի) հայության ներկայացուցիչներն են 1915 թ. Հայոց ցեղասպանությունից առաջ։
Իրենք, ինչպես հայության մի զգալի հատվածը, հավատում էին, որ 20-րդ դարում կոտորածներ չեն լինում ու հանգիստ ապրում էին իրենց հայրենի քաղաքում՝ հավատալով, որ շուտով կլինի խաղաղություն և «հանգիստ կապրեն»։
Ու էդպես շատերը «գլուխները կախ իրենց գործն էին անում»։ Հետո եղավ ցեղասպանություն և նկարում պատկերված զարգացած հայերը, որոնք խոսում էին վեհ արվեստից ու աշխարհքաղաքականությունից, դարձան աքսորյալ կամ ուղղակի կոտորվեցին։
Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ։ Սակայն հիմա դեռ կա հնարավորություն այդ փոթորիկը կասեցնել։ Դրա բանալին դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացնում է ու ազգային պետության վերականգնումը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Եվ նորից արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետներին հաջողվում է շեղել հանրային ուշադրությունը երկրորդական թեմաների վրա։
Այսպես, էտված ծառերի քննարկման ֆոնին փաստացի անտեսված է մնում այն, որ Ադրբեջանի պահանջներով մեր հանձնվելու նոր թուղթը՝ երկրորդ կապիտուլիացիան ստորագրման վերջին փուլ է մտել, որի մասին այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը։
Արցախն ու Հայաստանի տարածքների նոր հանձնումն է միակ թեման, որ պիտի մեզ հետաքրքրի, որովհետև եթե պետություն չմնա, ծառերից զատ կտրվելու են նաև հայ մարդկանց կյանքերը...

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman