Forwarded from Հայկական ալիք
🛑Շրջափակված Արցախի կյանքը անցած 100 օրերի ընթացքում
📷120.000 հոգու ապրած 100 օրվա մի ամբողջ պատմություն` ամփոփված 10 լուսանկարներում: Պայքար, վիշտ, ծնունդ, նորաստեղծ ընտանիքներ... Այս ամենը տեղի է ունեցել կողք կողքի, լիակատար շրջափակման պայմաններում:
Ձեզ ենք առաջարկում «Հայկական ալիք»-ի հետ միասին վերհիշել անցած 100 օրերի այս դրվագները:
Հ.Գ. Լուսանկարները վերցված են լուսանկարիչ Դավիթ Ղահրամանյանի և Արցախի տեղեկատվական շտաբի էջերից:
Հայկական ալիք | @hayaliq

ՆԵՐԿԱ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՄԱՍԻՆ
Ադրբեջանի պետական պաշտոնական հռետորաբանությունը վերջին 24 ժամերի ընթացքում հստակ ցույց է տալիս, որ ստեղծված են Հայաստանի և Արցախի հանրապետությունների վրա հարձակման անհրաժեշտ «հիմնավորումները»։
Պետական պաշտոնական թեզն առ այն, որ «Հայաստանը պատրաստվում է հարձակվել Ադրբեջանի վրա և Ադրբեջանը պարտավոր է կանխել այդ հարձակումը, հակառակն անթույլատրելի է» լայնորեն տարածվում է երեք լսարանների համար՝ տեղական (սեփական ժողովրդի), միջազգային (եթե կռիվ սկսվի, «հայերն են մեղավոր») և հայկական (վախի քարոզ և հետևողական «ապաարցախացում»)։
Եթե այս հռետորաբանությանը գումարենք Ադրբեջանի Զինված ուժերի սահմանային կուտակումները, ինչպես նաև ակնհայտ անհանգստությունները, որոնք ցուցադրում է Իրանը, կարող ենք ասել, որ Հայաստանի վրա թուրք-ադրբեջանական հարձակման հավանականությունը բարձր է։
Չեմ բացառում, որ սա Ադրբեջանը այս ամենն օգտագործում է՝ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը վերջնական կապիտուլիացիայի դրդելու համար։ Սակայն միաժամանակ եթե հնարավոր լինի նոր տարածքներ գրավել, որոնք կմնան Ադրբեջանին (ինչպես որ 2021-2023 թթ. ընթացքում ՀՀ երեք մարզերից արդեն գրավված տարածքները), պաշտոնական Բաքուն միանշանակ փորձելու է օգտվել։ Իսկ հաշվի առնելով, որ ՀՀ դե-ֆակտո իշխանությունը չի պատրաստվում ուժով դիմադրել, այլ ընդհակառակը՝ շարունակում է քանդել բանակը (օրինակ շինծու գործով ձերբակալելով մեր լավագույն գեներալներից մեկին՝ Գրիգորի Խաչատուրովին), ապա Ադրբեջանը ցանկացած սցենարում հաղթող է դուրս գալիս։ Ուստի ինչպես որ բազմիցս պնդել եմ, նորից պիտի ասեմ. այս իրավիճակը փոփոխելու միակ, կրկնում եմ՝ միակ ձևը, դե-ֆակտո թուրքամետ իշխանությունից ազատումն է։ Այլ իրական արդյունավետ քայլ չկա։
Միայն այդ դեպքում կձևավորվի մեր ռեսուրսներին ու հնարավորություններին արժանի կառավարում և իրական հնարավորություն կլինի դիմադրել։
Այս գործում ամենամեծ պատասխանատվությունը ազգային քաղաքական ու հասարակական ուժերինն է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Forwarded from Vardan Voskanyan's Channel
Հիմնականում Իրանի Իսլամական հեղափոխության պահապնների կորպուսի հետ ոչ պաշտոնապես ասոցացվող իրանական տելեգրամյան մի քանի ալիքներ պարբերաբար տեղեկատվություն են տարածում Բաքվի բարբարոսական վարչախմբի բաշիբոզուկների զորաշարժերի, արհեստածին Ադրբեջանի հետ սահմանի ողջ երկայնքով իրանական օդուժի նախապատրաստությունների և նմանատիպ այլ գործողությունների մասին։
Տեղեկատվական այսպիսի ինտենսիվ հոսքը կարող է ցուցիչ լինել երկու բանի՝ կա՛մ իրանական կողմը փաստացի հետախուզական տեղեկություններ ունի Բաքվի բռնապետի կողմից Հայաստանի և Արցախի հանրապետությունների դեմ ծրագրված հերթական ագրեսիայի վերաբերյալ, կա՛մ նման ագրեսիայի հավանականությունը գնահատում է չափազանց բարձր, ուստի նաև քարոզչական գերակտիվությամբ և Բաքվի բարբարոսական վարչախմբի հանդեպ ոչ պաշտոնական սպառնալից հռետորաբանությամբ փորձում է կանխարգելել սադրանքը։
#մահ_թշնամուն
🆔 @vardan_voskanyan

💬«Հայաստանը Ռուսաստանի ռազմավարական դաշնակիցն է» արտահայտությունը բազմիցս ենք լսել և արտաբերել ինքներս:
❓Իսկ ի՞նչ է առհասարակ ռազմավարական դաշնակցությունը, ի՞նչ պատկերացումներ և ակնկալիքներ ունեն այդ դաշնակցության վերաբերյալ երկու կողմերը:
🇦🇲Հայ-ռուսական🇷🇺 դաշինքը ունի կենսական նշանակություն մեզ համար, սակայն ամենից առաջ պետք է հստակ գիտակցել մի քանի բան.
1. Մենք ձախողվել ենք այդ հարաբերությունների կառուցման հարցում
2. Մենք պետք է հստակ ձևակերպենք մեր ակնկալիքներն ու շահերը այս դաշինքում
3. Պետք է վերականգնենք մեր երբեմնի դիրքերը և ոչ մի դեպքում իրավունք չունենք «Ալիևին զիջելու Մոսկվան»:
🌊«Հայկական ալիքն» ընթերցողներին է ներկայացնում արևմտահայ գրող, հոդվածագիր, ազգային-հասարակական գործիչ Կարո Արմենյանի խոհերը հայ-ռուսական դաշինքի ներկայիս վիճակի, ստեղծված դրության պատճառների և հայոց պետականության զարգացման տեսանկյունից Ռուսաստանի դերի մասին։
https://hayaliq.com/strategicpartnershiprussia/

Կա պարզ ճշմարտություն. ով հայկական Արցախը որևէ հիմնավորմամբ գործով ու մտքով հանձնի Ադրբեջանին, պետական ու ազգային դավաճան է` անկախ այն հանգամանքից, թե այդ որոշման հիմքում մեկ մարդու ստորագրություն է, թե ոչ:
Անկախ բոլոր հանգամանքներից` դավաճան են նաև նրանք, ովքեր կհամաձայնեն այդ իրավիճակին:
Արցախը պահելու հնարավորություններ դեռ կան:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Անկախ բոլոր հանգամանքներից` դավաճան են նաև նրանք, ովքեր կհամաձայնեն այդ իրավիճակին:
Արցախը պահելու հնարավորություններ դեռ կան:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կարինի (Էրզրումի) հայության ներկայացուցիչներն են 1915 թ. Հայոց ցեղասպանությունից առաջ։
Իրենք, ինչպես հայության մի զգալի հատվածը, հավատում էին, որ 20-րդ դարում կոտորածներ չեն լինում ու հանգիստ ապրում էին իրենց հայրենի քաղաքում՝ հավատալով, որ շուտով կլինի խաղաղություն և «հանգիստ կապրեն»։
Ու էդպես շատերը «գլուխները կախ իրենց գործն էին անում»։ Հետո եղավ ցեղասպանություն և նկարում պատկերված զարգացած հայերը, որոնք խոսում էին վեհ արվեստից ու աշխարհքաղաքականությունից, դարձան աքսորյալ կամ ուղղակի կոտորվեցին։
Ցեղասպանությունից 100 տարի անց այսօր էլ նույն քարոզն է ու նույն հանդարտությունը փոթորկից առաջ։ Սակայն հիմա դեռ կա հնարավորություն այդ փոթորիկը կասեցնել։ Դրա բանալին դե-ֆակտո թուրքամետ իշխանության հեռացնում է ու ազգային պետության վերականգնումը։

Եվ նորից արձանագրենք, որ ՀՀ դե-ֆակտո թուրքամետներին հաջողվում է շեղել հանրային ուշադրությունը երկրորդական թեմաների վրա։
Այսպես, էտված ծառերի քննարկման ֆոնին փաստացի անտեսված է մնում այն, որ Ադրբեջանի պահանջներով մեր հանձնվելու նոր թուղթը՝ երկրորդ կապիտուլիացիան ստորագրման վերջին փուլ է մտել, որի մասին այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը։
Արցախն ու Հայաստանի տարածքների նոր հանձնումն է միակ թեման, որ պիտի մեզ հետաքրքրի, որովհետև եթե պետություն չմնա, ծառերից զատ կտրվելու են նաև հայ մարդկանց կյանքերը...
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսպես, էտված ծառերի քննարկման ֆոնին փաստացի անտեսված է մնում այն, որ Ադրբեջանի պահանջներով մեր հանձնվելու նոր թուղթը՝ երկրորդ կապիտուլիացիան ստորագրման վերջին փուլ է մտել, որի մասին այսօր ևս մեկ անգամ հստակ հայտարարեց ՀՀ դե-ֆակտո վարչապետը։
Արցախն ու Հայաստանի տարածքների նոր հանձնումն է միակ թեման, որ պիտի մեզ հետաքրքրի, որովհետև եթե պետություն չմնա, ծառերից զատ կտրվելու են նաև հայ մարդկանց կյանքերը...
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը փորձում է Արցախի շրջափակումը դարձնել լիարժեք:
Forwarded from Elbakyan's diary
Հասկանալու համար, թե որտեղով է անցնում Ստեփանակերտ-Ղայբալիշեն-Լիսագոր հողային ճանապարհը, և որ բարձունքի ուղղությամբ են առաջացել թշնամիները, կարող եք անցնել այս քարտեզով։ Թշնամու առաջացած բարձունքի հեռավորությունը ճանապարհից՝ 300-350 մ։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar
Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
Որքան հասկանում եմ, առաջիկայում զարգացումները նորից բուռն են լինելու։ Ու, ինչպես նման դեպքերում միշտ լինում է, տեղեկատվական դաշտը կրկին լցվելու է ամեն տեսակ աղբով։ Նախապատրաստվել է պետք։ Ուստի մի քանի Տելեգրամ ալիք խորհուրդ տամ, որոնց կարող եք հանգիստ հետևել։
Հայերեն լրատվական/վերլուծական ալիքներ
1. Պատերազմներ v.5
2. Yerevan Live!
3. Frontline news by David Torosyan
4. Times.am
5. Arm Checkpoint
6. Հայկական ալիք
Փորձագետներ
1. Վարդան Ոսկանյան
2. Վարուժան Գեղամյան
3. Վահե Հովհաննիսյան
4. Աբրահամ Գասպարյան
5. Էդգար Էլբակյան
Ռուսերեն լրատվական/վերլուծական ալիքներ
1. Восканапат
2. Panorama.am
3. Армянская вендетта
4. Армения Сенсации-Reconquista
5. Yerevan.Today.Rus
Ռուսերեն գրող փորձագետներ և գործիչներ
1. Արման Աբովյան
2. Լիկա Թումանյան
3. Միկա Բադալյան
4. Հրանտ Միքայելյան
5. Արմեն Աշոտյան
Իհարկե, ցանկը կարելի է շարունակել։ Ու, հավանաբար, հետագայում այդպես էլ կանեմ։ Բայց հիմա չեմ ուզում շատ ծանրացնել այս գրառումը։

Տարածաշրջանում ԱՄՆ միակ ռազմական դաշնակից Թուրքիայի Հանրապետության տարածքում ԱՄՆ և ՆԱՏՕ ռազմական ներկայությունը ցուցադրող քարտեզն է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սյունիքի Տեղ գյուղը կապիտուլյանտների ձեռքով դարձավ լիարժեք սահման։
Տուն ու Տեղ ենք կորցնում։
Ու կորցնելու ենք, քանի դեռ չկա ազգային իշխանություն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Տուն ու Տեղ ենք կորցնում։
Ու կորցնելու ենք, քանի դեռ չկա ազգային իշխանություն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Հայկական ալիք
🟥Առավոտից իրարամերժ ու աղավաղված տեղեկություններ են գալիս Սյունիքում ադրբեջանական ուժերի առաջխաղացման մասին։
🔻Կառավարության նիստի ընթացքում դե ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Ադրբեջանի զինուժն այսօր գիշերը փակել է Գորիս-Ստեփանակերտ մայրուղին Աղավնո և Տեղ գյուղերի արանքում: Միաժամանակ դե ֆակտո վարչապետը հայտարարեց, որ Հայաստանը տարածք չի կորցրել և ՀՀ պետական սահմանի երկայնքով ՊՆ ստորաբաժանումները դուրս են գալու՝ ըստ պլանի, և նրանց փոխարեն տեղակայվելու են սահմանապահ զորքերի ստորաբաժանումներ։
‼️Այնուհետև տարբեր աղբյուրներից, այդ թվում՝ անձամբ Տեղ գյուղի բնակիչները, սկսեցին ահազանգել, որ թշնամին շուրջ 1կմ խորացել է Սյունիքի տարածքում։
🔻Շտապելով ճնշել դժգոհությունների ալիքը, դե ֆակտո ԱԱԾ-ն հայտարարեց, որ «որոշ տեղերում ադրբեջանական կողմը, չսպասելով նախապես պայմանավորված ճշգրտումներին, սկսել է դիրքավորվել և իրականացնել ինժեներական աշխատանքներ»:
🔻 Ընդ որում՝ «որոշ տեղերում» ասելով՝ ի նկատի ունեն ❗️շուրջ 5 կետում 100-300 մետր առաջխաղացման մասին❗️Իսկ որպես հերթական կորուստի արդարացում հասարակությանը հրամցվում է «քարտեզների տարընթերցում» առնվազն անհեթեթ պատճառաբանությունը։
❓ Ի՞նչ հետևություններ անել այս ամենից.
1. Հերթական անգամ տեղեկատվական աղմուկ է ստեղծվում, և դե-ֆակտո իշխանությունները, հավատարիմ մնալով իրենց որդեգրած քաղաքականությանը, կորուստների մասին խոսում են լղոզված, մաս առ մաս՝ հանրությանը շոկի չենթարկելու համար։

2․ Փաստերը համադրելով՝ կարելի է ենթադրել, որ թշնամին հերթական կտորն է պոկել դե ֆակտո իշխանությունների այդքան «փայփայած» 29.800 կմ-ից, և այլևս անձեռնմխելի չեն ո՛չ 29.800կմ-ը, ո՛չ Սյունիքը, ո՛չ Երևանը։Հայկական ալիք | @hayaliq
⚡️⚡️⚡️ Երեկ հայտնի դարձավ, որ Իրանը նոր դեսպան է նշանակել Հայաստանում՝ Նորանշանակ դեսպանը Մեհդի Սոբհանին է, ով 2021 թվականից Իրանի դեսպանն էր Սիրիայում։
Անցյալ տարի էլ Սյունիքում (ք. Կապան) Իրանի առաջին հյուպատոս նշանակվեց Մորթեզա Աբեդին Վարամին, ով մինչ այդ ծառայում էր Եմենում։
Թե՛ Սիրիան, թե՛ Եմենը Իրանի համար առաջնային նշանակության աշխարհաքաղաքական գոտիներ են, որտեղ Իրանն իրականցնում է ռազմաքաղաքական լայն գործունեություն։
Կարելի է ենթադրել, որ նման փորձառություն ունեցող դիվանագետների նշանակումը Հայաստանում պատահական չէ։ Մերձավոր Արևելքի բազմաթիվ գործընթացների հանգույցն այժմ Սյունիքի շուրջ է պտտվում։ Ուստի Իրանը ևս պատրաստվում է՝ Հայաստան ուղարկելով փորձված կադրերի։
Իրանի նոր դեսպանի նշանակման լուրը համընկավ Ադրբեջանի կողմից Սյունիքում հերթական տարածքային նվաճման հետ. երեկ Ադրբեջանի զինված ուժերը ՀՀ դե-ֆակտո իշխանության թույլտվությամբ նվաճել են Տեղ գյուղից մոտ 400 հեկտար տարածք։
Փաստացի, ՀՀ դե-ֆակտո թուրքամետների իշխանությունը Սյունիքի պաշտպանությամբ չի զբաղվում, և որտեղ հնարավոր է, թշնամին առաջ է գալիս։ Ու շարունակելու է գալ։ Մինչդեռ Իրանի հետ համագործակցությամբ հնարավոր է ոչ միայն թույլ չտալ առաջխաղացում, այլ անել ավելին։