Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.76K subscribers
1.01K photos
136 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️ Ադրբեջանի հարձակման ներքո և վերջիններիս Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների գործուն աջակցությամբ Արցախը կապիտուլացվեց։ Սա պաշտոնական տեղեկություն է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի լիարժեք հայաթափումը օրերի հարց է։ Ձև կա կանգնացնելու, եթե այսօր փոխվի Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը։
Այս նույն քայլից է կախված Սյունիքի ապագան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կատարվեց «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»-ը։ Բոլոր դա կրկնողները շուտով կտեսնեն, թե ինչ «հանգիստ» է իրենց սպասում։ Թուրք-ադրբեջանական հանգիստ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կատարվեց «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»-ը։ Բոլոր դա կրկնողները շուտով կտեսնեն, թե ինչ «հանգիստ» է իրենց սպասում։ Թուրք-ադրբեջանական հանգիստ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։
Ասեմ։

1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։

2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։

3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։

4. Սյունիքով և Տավուշով Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մեկը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է»։

5. Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։

6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխություն։

7. Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հետապնդում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։

Էս ամենը երաշխավորված կլինի, եթե Հայաստանում մնա այսօրվա դե-ֆակտո իշխանությունը, որոնք այս ամենի միակ և գլխավոր մեղավորն են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2👍2🔥1
ՀՀ դե-ֆակտո վարչապետը շուտով ելույթ կունենա։ Կասի, որ իրենք մեղք չունեն, որ Արցախում կստեղծվեն մեխանիզմներ, որ հայերը ապրեն ու որ Հայաստանը պայքարելու է իր ինքնիշխանության համար։
Իսկ մեզ բոլորիս կանվանի աթոռակռվի համար պայքարողներ։
Ու դա կլինի նույն այն սուտը, որով պահեց իշխանությունը, երբ նոյեմբերի 9-ին, Շուշին հանձնած, ասեց, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախում Ադբեջանը դեռ շարունակում է կրակել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախը Ադբեջանի մաս առաջինը և միակը ճանաչել է Հայաստանի դե-ֆակտո վարչապետ փաշինյանը: Վերջ: Դրանից հետո ինչ արել են ուրիշները, էական չի: Հայաստանի դե ֆակտո վարչապետն է տվել ամենը թուրքերին: Վերջ:
Ու չփորձվեք իմ ալիքում, իմ ներկայությամբ որևէ այլ բան ասել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍1
Ստեփանակերտից էս պատկերը նայեք, ու պատրաստվեք նույնին ողջ Հայաստանում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Գերիները մեզ կներեն»,
«Արցախի հայերը Ադրբեջանի կազմում կապրեն, իսկ մենք ուշադիր կհետևենք»,
«Աղքատությունը ձեր գլխում ա». սրանք բոլորը Հայաստանի դե-ֆակտո իշխանության խոսքերն են:
Հարց է. բա էլ ինչու՞ համար եք դուք իշխանություն:
👍2
Իմ Արցախ, իմ տուն:
Մինչև վերջին շունչս քո համար եմ պայքարելու: Քո միջոոցով` ողջ հայրենիքիս, որովհետև ում ա պետք կյանքն առանց տուն, առանց Արցախ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…»
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Ադրբեջանը պահանջել է Արցախի պետական և ռազմական գործիչներին հանձնվել իրեն որպես «ռազմական հանցագործներ»: Սա 7-րդ կետի սկիզբն է:
Այն պահից, ինչ Հայաստանը թղթով ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս, Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսելու ցանկացած հայի նկատմամբ, ով երբևէ որևէ կապ է ունեցել Արցախի հետ` սովորական ժամկետային զինծառայողից մինչև նախագահ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Մի քանի րոպեից կլինեմ 168.am-ի ուղիղ եթերում`
https://www.youtube.com/live/dRmm0PED2Pc?si=EJXV2aX_zRDBVVfg
Բազմահազարանոց ցույց Հանրապետության հրապարակում:
Ալիևի հայտարարությունը, թե իբր վերջինս աչք չունի Հայաստանի հողերի վրա, մի մեկնաբանեք որպես խաղաղության հիմք:
Ալիևի պատկերացմամբ Հայաստանը միայն Էջմիածինն է և Կոտայքի հարավը: Մնացյալը` Արևմտյան Ադրբեջանն է, որի մեջ մտնում է ամեն ինչ` Սյունիք, Վայոց Ձոր, Գեղարքունիք, Տավուշ և Երևան: Այնպես որ Ալիևը չի խաբել, բայց նրան պետք է ճիշտ հասկանալ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանցիները երեկվանից դիրքավորվել են Ստեփանակերտի անմիջապես մատույցներում, ինչպես նաև` բլոկ-պոստեր են տեղակայել շրջաններից Ստեփանակերտ եկող ճանապարհին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
3 բան, որոնք բացարձակ ճշմարտություն են։

Արցախի պետականության անկման, հազարավոր զոհերի, հարյուր հազարաներով անտուն գաղթականների համար մեղավոր ու պատասխանատու է Հայաստանի դե-ֆակտո վարչապետը և իր գլխավորած խմբավորումը։ Մնացածը՝ ներքին, թե արտաքին, օգնել են իրենց, բայց մեղավորը դրանք են։

Հայաստանի մնացած հատվածին մնացել է կարճ կյանք, բայց փրկելու հնարավորություն դեռ կա։

Այս օրերին փողոցում առկա քաղաքական դեմքերը և ուժերը, ցավոք, ունակ չեն լուծել ազգային իշխանություն ձևավորելու հարցը‍‍՝ պայմանավորված նախապատրաստական աշխատանքի բացակայությամբ։

Սա նշանակում է, որ պայքարն ավելի բարդ է, քան պատկերացնում ենք։ Բայց պայքարը նաև այլընտրանք չունի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այն մասին, թե ինչ է մտածում Թուրքիան Հայաստանի ապագայի վերաբերյալ, կարելի է տեսնել Էրդողանի այս խոսքերում. «Այն տարածքում, որտեղ այսօր գտնվում է Հայաստան պետությունը, բնակչության 80 տոկոսից ավելին կազմում էին մուսուլմանները»։
Այսպիսի պնդումները հարևան պետության ղեկավարի կողմից կարելի է դիտարկել որպես ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ հավակնությունների լեգիտիմացում. եթե Հայաստանի բնակչությունը մեկ դար առաջ կազմում էին թուրքերն ու չերքեզները, ուրեմն կասկածի տակ են առնվում հայկական պետականության հիմքերը՝ որպես իրենց պատմական հայրենիքում ապրող հայերի պետական կազմավորում։ Ավելին, այս թեզի շարունակական շրջանառման պարագայում կարելի է ակնկալել նաեւ ՀՀ սուվերեն տարածքի հանդեպ ավելի առարկայական ոտնձգությունների իրականացում։ Օր.՝ տարաբնույթ հայրենակցական միությունների ստեղծում, միջազգային ատյաններում հայցերի բարձրացում եւ այլն, ինչն արդեն սկսվել է և շուտով Հայաստանում կտեսնենք թուրքական հայրենակցական միությունների աշխատանքը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman