Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Արցախի անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը.

«Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»:
Սա աղետ է, ու Արցախի մահախոսականը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Արցախի անվտանգության խորհրդի նիստի արձանագրությունը. «Արցախը հարկադրված կլինի դիմել համապատասխան քայլերի՝ գերնպատակ ունենալով առաջնահերթորեն ապահովել բնակչության ֆիզիկական անվտանգությունը»: Սա աղետ է, ու Արցախի մահախոսականը։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան…
Այս ամենի գլխավոր մեղավորը ունի անուն ազգանուն և պաշտոն՝ ՀՀ դե-ֆակտո վարչապետն ու իր գլխավորած խմբավորումը։
Պակաս մեղավոր չեն բոլոր նրանք, ովքեր իրենց պասիվությամբ, «քաղաքականությամբ զբաղվելով», «սաղ էլ նույնն են» և այլ հիմարություններով չեն թողել, որ մենք հաջողենք այդ խմբավորման դեմ մեր արդար պայքարում։
Մեղավոր եք։ Ու դա միշտ հիշվելու է։
Ու սա վերջը չէ։ Հաջորդը՝ Սյունիք ու Վայոց Ձոր։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսկ այս ամենի ընթացքում Հայկական բանակը հետևում է, թե ինչպես են մեր հայրենիքի մի հատվածում կոտորվում 120 հազար հայեր։ Ում են պետք ձեր կոչումները, մեդալներն ու ուսադիրները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Սեփական իշխանությունը պահելու համար Արցախի կամ որևէ այլ էական հարցի համար ցանկացած բողոքի գործողություն Հայաստանի ներկայիս դե-ֆակտո իշխանությունը կոչում է «հեղաշրջում», իսկ մասնակիցներին՝ «օտարներին ծառայող 5-րդ շարասյուն»։
Մինչդեռ չի հերքում, որ Արցախը հանձնել ու հանձնում է Ադրբեջանին։ Այստեղից տրամաբանական հարց. Արցախը թուրքին հանձնողը հա՞յ է, իսկ այն հայը, որը պայքարում է այդ հանձնումը կանգնացնելու համար, ո՞չ։
Օտարներին ծառայողները Հայաստանի դե-ֆակտո իշխանություններն են։ Նաև նրանք մեր թշնամիների իրական դաշնակիցները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հռոմի պապն էլ է կոչ անում, որ Արցախում Ադրբեջանի պատերազմը դադարի, Հայաատանի իշխանությունն էլ: «Հռոմի պապից ավելի կաթոլիկ» ասացվածքը նոր իմաստ է ստանում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Արցախում երեխաների զանգվածային սպանություններ են լինում, հասկանում ե՞ք։ Խփել են երեխաների տեղափոխող մեքենայի , ընկել է ձորը, երեխաները փախել են անտառ, թուրքը հետևից սկսել է կրակել ու սպանել։

Ժողովուրդ, վաղը ձեր երեխաներին էլ է թուրքը այդպես սպանելու։ Դուք էս ի՞նչ հումքից եք ստեղծված, որ էսքան անսիրտ եք, էս ինչ եք դարձել, ժողովուրդ։

Եթե Հայաստանը էս կողմից չմտավ, մի քանի օր քնց նույն բանն անելու են Գորիսում, Սիսիանում, Կապանում, Ջերմուկում, Վարդենիսում, Ճամբարակում, Բերդում, Նոյեմբերյանում ու այդպես հերթով։
Արցախցի հայ զինվորականի վերջին գրառումը.

«Վերջին գրառում
Ի՛մ սիրելիներ, բոլորի վրեժը լուծեք և իմ մասին չմոռանաք…

ՊԱՏԻՎ, ՊԱՐՏՔ, ՀԱՅՐԵՆԻՔ։

Կապի վերջը🇦🇲»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️
Ադրբեջանի հարձակման ներքո և վերջիններիս Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների գործուն աջակցությամբ Արցախը կապիտուլացվեց։
Սա պաշտոնական տեղեկություն է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️ Ադրբեջանի հարձակման ներքո և վերջիններիս Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների գործուն աջակցությամբ Արցախը կապիտուլացվեց։ Սա պաշտոնական տեղեկություն է։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի լիարժեք հայաթափումը օրերի հարց է։ Ձև կա կանգնացնելու, եթե այսօր փոխվի Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը։
Այս նույն քայլից է կախված Սյունիքի ապագան։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կատարվեց «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»-ը։ Բոլոր դա կրկնողները շուտով կտեսնեն, թե ինչ «հանգիստ» է իրենց սպասում։ Թուրք-ադրբեջանական հանգիստ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կատարվեց «Ղարաբաղը տանք, հանգիստ ապրենք»-ը։ Բոլոր դա կրկնողները շուտով կտեսնեն, թե ինչ «հանգիստ» է իրենց սպասում։ Թուրք-ադրբեջանական հանգիստ։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։
Ասեմ։

1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։

2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։

3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից նոր տարածքների հանձնում Ադրբեջանին՝ «անկլավ» անվան տակ։

4. Սյունիքով և Տավուշով Ադրբեջանին ու Թուրքիային միջանցքի տրամադրում։ Դրանցից մեկը այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքն է»։

5. Հայաստանի Հանրապետության տարածքում ադրբեջանցիների և թուրքերի զանգվածային (մի քանի տասնյակ հազարի) բնակեցում և նրանց իրավունքների ապահովում՝ թուրք-ադրբեջանական միջազգային երաշխիքներով։

6. Հայաստանի Հանրապետության զինված ուժերի կրճատում, ատոմակայանի փակում, կրթական համակարգի փոփոխություն։

7. Հայաստանի Հանրապետության բազմաթիվ քաղաքացիների հետապնդում՝ «Ադրբեջանի տարածքային ամբողջականության դեմ» գործած հանցանքների (այսինքն բանակում ծառայելու) համար։

Էս ամենը երաշխավորված կլինի, եթե Հայաստանում մնա այսօրվա դե-ֆակտո իշխանությունը, որոնք այս ամենի միակ և գլխավոր մեղավորն են։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2👍2🔥1
ՀՀ դե-ֆակտո վարչապետը շուտով ելույթ կունենա։ Կասի, որ իրենք մեղք չունեն, որ Արցախում կստեղծվեն մեխանիզմներ, որ հայերը ապրեն ու որ Հայաստանը պայքարելու է իր ինքնիշխանության համար։
Իսկ մեզ բոլորիս կանվանի աթոռակռվի համար պայքարողներ։
Ու դա կլինի նույն այն սուտը, որով պահեց իշխանությունը, երբ նոյեմբերի 9-ին, Շուշին հանձնած, ասեց, որ «Շուշիի համար մարտերը շարունակվում են»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախում Ադբեջանը դեռ շարունակում է կրակել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախը Ադբեջանի մաս առաջինը և միակը ճանաչել է Հայաստանի դե-ֆակտո վարչապետ փաշինյանը: Վերջ: Դրանից հետո ինչ արել են ուրիշները, էական չի: Հայաստանի դե ֆակտո վարչապետն է տվել ամենը թուրքերին: Վերջ:
Ու չփորձվեք իմ ալիքում, իմ ներկայությամբ որևէ այլ բան ասել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍1
Ստեփանակերտից էս պատկերը նայեք, ու պատրաստվեք նույնին ողջ Հայաստանում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Գերիները մեզ կներեն»,
«Արցախի հայերը Ադրբեջանի կազմում կապրեն, իսկ մենք ուշադիր կհետևենք»,
«Աղքատությունը ձեր գլխում ա». սրանք բոլորը Հայաստանի դե-ֆակտո իշխանության խոսքերն են:
Հարց է. բա էլ ինչու՞ համար եք դուք իշխանություն:
👍2
Իմ Արցախ, իմ տուն:
Մինչև վերջին շունչս քո համար եմ պայքարելու: Քո միջոոցով` ողջ հայրենիքիս, որովհետև ում ա պետք կյանքն առանց տուն, առանց Արցախ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…»
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…
Ըստ «Հրապարակ» օրաթերթի՝ Ադրբեջանը պահանջել է Արցախի պետական և ռազմական գործիչներին հանձնվել իրեն որպես «ռազմական հանցագործներ»: Սա 7-րդ կետի սկիզբն է:
Այն պահից, ինչ Հայաստանը թղթով ճանաչի Արցախը Ադրբեջանի մաս, Ադրբեջանը քրեական հետապնդում է սկսելու ցանկացած հայի նկատմամբ, ով երբևէ որևէ կապ է ունեցել Արցախի հետ` սովորական ժամկետային զինծառայողից մինչև նախագահ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman