Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքական ամենախոշոր ընդդիմադիր օրաթերթերից «Korkusuz»-ում («Քորքուսուզ») հայտնվել է հետաքրքրիր մի հոդված, որը նվիրված է «Զանգեզուրի միջանցքին»։ Սյունակում հեղինակը նշում է, որ չնայած Թուրքիայի իշխանությունները փորձում են միջանցքը ներկայացնել որպես Ռուսաստանից…
Թուրքական իշխանական գլխավոր «Sabah» մեդիայի («Սաբահ») վերջին բացատրական տեսանյութն է միջանցքի մասին։
Ողջ թուրքական մեդիան լցված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լուսաբանման և հանրայնացման թեմայով։
Հանրային կարծիքի կառուցարկումը շարունակվում է։ Իսկ թե ինչու է անհրաժեշտ, որ թուրքական հանրային կարծիքի համար միջանցքի թեման դառնա առաջնայինններից մեկը, կարծում եմ՝ կռահում եք։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
Հայաստանի Հանրապետության պետական բյուջեից բռնագաղթի ենթարկված հայության բոլոր ներկայացուցիչներին կտրվի միանվագ 100 հազար դրամ օգնություն։
Այս առթիվ երկու նկատառում։

Առաջին. սա որևէ կերպ չի մեղմելու հայրենազրկումն ու ցեղասպանությունը։ Արցախցիները այդ գումարի կարիքը չէին ունենա, եթե չլիներ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունների վարած հակահայ քաղաքականությունը, որի արդյունքում մարդիկ հայտնվել են այս վիճակում։

Երկրորդ. այդ գումարը տրվում է Հայաստանի քաղաքացիների հարկերից և ոչ թե անձամբ վարչապետի կամ իր խմբավորման։ Հայաստանի պետական բյուջեն հայերի համար է։ Ուստի բնական է, որ պետք է ամեն ինչ արվի։ Ու դա որևէ կերպ փիառ չի կարող արվել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կարս-Նախիջևան երկաթուղին նախատեսվում է շահագործման հանձնել 5 տարուց՝ 2028 թ.։ Ըստ Թուրքիայի մտահաղացման՝ սյս երկաթուղին «Զանգեզուրի միջանցքի» հիմնական բաղադրիչներից մեկը պիտի դառնա։
Երկաթուղու կառուցման հուշագիրը ստորագրվել էր մի քանի օր առաջ՝ Նախիջևանում Ալիև-Էրդողան հանդիպմանը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«ԶԱՆԳԵԶՈՒՐԻ ՄԻՋԱՆՑՔ» - Ի՞ՆՉ Է ԴԱ ԵՎ Ի՞ՆՉ ԱՆԵԼ

Քաղաքագետ Լուսինե Նիկողոսյանի հեղինակային թելեգրամ ալիքում (Confessions of beautyholic) մի քանի ձայնային հաղորդագրությամբ փորձել եմ ներկայացնել, թե ինչ է «Զանգեզուրի միջանցքը»՝ պատմությունից մինչև մեր օրեր։ Վերջում նաև պատասխանել եմ ընթերցողների հարցերին։
Հուսամ՝ օգտակար կլինի նաև իմ ալիքի ընթերցողներին։

6 մասի բաժանված ձայնային հաղորդագրությունները կարող եք գտնել ստորև։ ⬇️⬇️⬇️

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
1
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - պատմական ակնարկ - ՄԱՍ 1-ին։ Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - պատմական ակնարկ - ՄԱՍ 2-րդ։ Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - պատմական ակնարկ - ՄԱՍ 3-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - մերօրյա իրականություն - ՄԱՍ 4-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - ձեր հարցերի պատասխանները - ՄԱՍ 5-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - ձեր հարցերի պատասխանները - ՄԱՍ 6-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
«Զանգեզուրի միջանցքը» ներկայացնող թուրքական քարտեզ։
Արցախում ապրում էին նաև հույներ։
Նրանցից մեկը բնակվում էր նախկին հունական Մեհմանա գյուղում, որը գտնվում է Մարտակերտի շրջանում։
Մի քանի օր է՝ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Հայաստան տեղափոխվել ցանկացող, բայց սեփական ավտոմեքենա չունեցող Արցախցիները կարող են այսօր սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ավտոբուսներով Հայաստան տեղափոխվելու համար։
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքական իշխանական գլխավոր «Sabah» մեդիայի («Սաբահ») վերջին բացատրական տեսանյութն է միջանցքի մասին։ Ողջ թուրքական մեդիան լցված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լուսաբանման և հանրայնացման թեմայով։ Հանրային կարծիքի կառուցարկումը շարունակվում է։ Իսկ թե…
Սեպտեմբերի 27-ին «Զանգեզուրի միջանցքի» թեմային թուրքական տեսակետից անդրադարձել է հեղինակավոր Forbes պարբերականը։
«The Armenia-Azerbaijan Conflict Can Change The Balance Of Power In Iran, Turkey, Russia, All The Way To China» հոդվածում հեղինակը նշում է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Թուրքիայի համար պանթուրքիզմի վերակերտման հնարավորություն է, այլև Արևմուտքի համար հնարավորություն է Կենտրոնական Ասիայի վրա Թուրքիայի միջոցով մեծացնելու սեփական և նվազեցնելու Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ազդեցությունները։
Հեղինակն ամփոփում է այս միտքը հետևյալ կերպ. «Հայերը միակ աշխարհագրական խոչընդոտն են»։
Արդեն բազմիցս ասել եմ. Թուրքիային պետք է միջանցքը սեփական շահերից ելնելով։ Բայց այդ միջանցքը շատ ձեռնատու է Արևմուտքին։ Պատահական չէ, որ Իրանում այն կոչում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք