Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - պատմական ակնարկ - ՄԱՍ 1-ին։ Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - պատմական ակնարկ - ՄԱՍ 2-րդ։ Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - պատմական ակնարկ - ՄԱՍ 3-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - մերօրյա իրականություն - ՄԱՍ 4-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - ձեր հարցերի պատասխանները - ՄԱՍ 5-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
Forwarded from Confessions of a beautyholic
Confessions of a beautyholic
Voice message
«Զանգեզուրի միջանցք» - ձեր հարցերի պատասխանները - ՄԱՍ 6-րդ։
Ներկայացնում է պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյանը (թելեգրամ ալիքը՝ @varuzhandragoman)։
Forwarded from Confessions of a beautyholic
«Զանգեզուրի միջանցքը» ներկայացնող թուրքական քարտեզ։
Արցախում ապրում էին նաև հույներ։
Նրանցից մեկը բնակվում էր նախկին հունական Մեհմանա գյուղում, որը գտնվում է Մարտակերտի շրջանում։
Մի քանի օր է՝ այն անցել է Ադրբեջանի վերահսկողության ներքո։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Forwarded from Nairi Hokhikyan / Նաիրի Հոխիկյան (Nairi Hokhikyan)
Հայաստան տեղափոխվել ցանկացող, բայց սեփական ավտոմեքենա չունեցող Արցախցիները կարող են այսօր սեպտեմբերի 28-ին 22։00-ից մոտենալ Ստեփանակերտի Վերածննդի հրապարակ ավտոբուսներով Հայաստան տեղափոխվելու համար։
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքական իշխանական գլխավոր «Sabah» մեդիայի («Սաբահ») վերջին բացատրական տեսանյութն է միջանցքի մասին։ Ողջ թուրքական մեդիան լցված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լուսաբանման և հանրայնացման թեմայով։ Հանրային կարծիքի կառուցարկումը շարունակվում է։ Իսկ թե…
Սեպտեմբերի 27-ին «Զանգեզուրի միջանցքի» թեմային թուրքական տեսակետից անդրադարձել է հեղինակավոր Forbes պարբերականը։
«The Armenia-Azerbaijan Conflict Can Change The Balance Of Power In Iran, Turkey, Russia, All The Way To China» հոդվածում հեղինակը նշում է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Թուրքիայի համար պանթուրքիզմի վերակերտման հնարավորություն է, այլև Արևմուտքի համար հնարավորություն է Կենտրոնական Ասիայի վրա Թուրքիայի միջոցով մեծացնելու սեփական և նվազեցնելու Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ազդեցությունները։
Հեղինակն ամփոփում է այս միտքը հետևյալ կերպ. «Հայերը միակ աշխարհագրական խոչընդոտն են»։
Արդեն բազմիցս ասել եմ. Թուրքիային պետք է միջանցքը սեփական շահերից ելնելով։ Բայց այդ միջանցքը շատ ձեռնատու է Արևմուտքին։ Պատահական չէ, որ Իրանում այն կոչում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

#միջանցք
Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրրիյեթ» թերթի լրագրող Ա. Սելվիի հետ այսօր հրապարակված հարցազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին».
«Կայունություն հաստատելու համար միակ ճանապարհը Հայաստանի կողմից իր տված խոստումների և առաջին հերթին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կատարումն է…»։
Թուրքական կողմերը պնդում են, որ Հայաստանի դե-ֆակտո վարչապետը խոստացել է տալ միջանցք։
Հենց այդ խոստման հիմքի վրա է 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթում հայտնվել 9-րդ կետը, որը սահմանում է հատուկ կարգավիճակ Սյունիքով անցնող ճանապարհ(ներ)ի համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նկատո՞ւմ եք, թե որքան ինտենսիվ և արագ է ամեն բան ընթանում։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները օրը մի քանի անգամ անդրադառնում են Հայաստանին և միջանցքի թեմային։
Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Գրանադայում հոկտեմբերի 5-ին գլխավոր հարցը լինելու են այսպես կոչված անկլավների հանձնումը Ադրբեջանին։
Հայկական պետականությունը սրընթաց գլորվում է դեպի անդունդը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս պահի դրությամբ հաստատ է, որ Ադրբեջանի կողմից գերեվարվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Լևոն Մնացականյանի և Արշավիր Ղարամյանի գերեվարման մասին լուրն այս պահի դրությամբ չի հաստատվում։ Հուսամ՝ չի հաստատվի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman