Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքական իշխանական գլխավոր «Sabah» մեդիայի («Սաբահ») վերջին բացատրական տեսանյութն է միջանցքի մասին։ Ողջ թուրքական մեդիան լցված է այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքի» լուսաբանման և հանրայնացման թեմայով։ Հանրային կարծիքի կառուցարկումը շարունակվում է։ Իսկ թե…
Սեպտեմբերի 27-ին «Զանգեզուրի միջանցքի» թեմային թուրքական տեսակետից անդրադարձել է հեղինակավոր Forbes պարբերականը։
«The Armenia-Azerbaijan Conflict Can Change The Balance Of Power In Iran, Turkey, Russia, All The Way To China» հոդվածում հեղինակը նշում է, որ Զանգեզուրի միջանցքը ոչ միայն Թուրքիայի համար պանթուրքիզմի վերակերտման հնարավորություն է, այլև Արևմուտքի համար հնարավորություն է Կենտրոնական Ասիայի վրա Թուրքիայի միջոցով մեծացնելու սեփական և նվազեցնելու Ռուսաստանի, Չինաստանի ու Իրանի ազդեցությունները։
Հեղինակն ամփոփում է այս միտքը հետևյալ կերպ. «Հայերը միակ աշխարհագրական խոչընդոտն են»։
Արդեն բազմիցս ասել եմ. Թուրքիային պետք է միջանցքը սեփական շահերից ելնելով։ Բայց այդ միջանցքը շատ ձեռնատու է Արևմուտքին։ Պատահական չէ, որ Իրանում այն կոչում են «ՆԱՏՕ-ի թուրանական միջանցք»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
#միջանցք

Թուրքիայի պաշտպանության նախարար Յաշար Գյուլերը «Հյուրրիյեթ» թերթի լրագրող Ա. Սելվիի հետ այսօր հրապարակված հարցազրույցում անդրադարձել է «Զանգեզուրի միջանցքին».
«Կայունություն հաստատելու համար միակ ճանապարհը Հայաստանի կողմից իր տված խոստումների և առաջին հերթին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կատարումն է…»։
Թուրքական կողմերը պնդում են, որ Հայաստանի դե-ֆակտո վարչապետը խոստացել է տալ միջանցք։
Հենց այդ խոստման հիմքի վրա է 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթում հայտնվել 9-րդ կետը, որը սահմանում է հատուկ կարգավիճակ Սյունիքով անցնող ճանապարհ(ներ)ի համար։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Կայունություն հաստատելու համար միակ ճանապարհը Հայաստանի կողմից իր տված խոստումների և առաջին հերթին՝ «Զանգեզուրի միջանցքի» բացման կատարումն է…»։
Թուրքական կողմերը պնդում են, որ Հայաստանի դե-ֆակտո վարչապետը խոստացել է տալ միջանցք։
Հենց այդ խոստման հիմքի վրա է 2020 թ. նոյեմբերի 9-ի կապիտուլիացիոն փաստաթղթում հայտնվել 9-րդ կետը, որը սահմանում է հատուկ կարգավիճակ Սյունիքով անցնող ճանապարհ(ներ)ի համար։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանի կողմից գերեվարված Ռուբեն Վարդանյանին առաջադրվել է մեղադրանք «ահաբեկչության» և «անօրինական զինված խմբավորումներ ստեղծելու և ղեկավարելու» համար։ Եվ նորից եմ ուզում կրկնել այս գրառումս. «Դեռ պատերազմի ավարտից հետո եմ ասել, ևս մեկ անգամ արժե կրկնել։…
⚡️ Հայկական ու ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանը Արցախում գերեվարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։
Հուսամ, որ լուրը կհերքվի։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հուսամ, որ լուրը կհերքվի։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Նկատո՞ւմ եք, թե որքան ինտենսիվ և արագ է ամեն բան ընթանում։ Թուրքիայի բարձրաստիճան պաշտոնյանները օրը մի քանի անգամ անդրադառնում են Հայաստանին և միջանցքի թեմային։
Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Գրանադայում հոկտեմբերի 5-ին գլխավոր հարցը լինելու են այսպես կոչված անկլավների հանձնումը Ադրբեջանին։
Հայկական պետականությունը սրընթաց գլորվում է դեպի անդունդը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական աղբյուրները պնդում են, որ Գրանադայում հոկտեմբերի 5-ին գլխավոր հարցը լինելու են այսպես կոչված անկլավների հանձնումը Ադրբեջանին։
Հայկական պետականությունը սրընթաց գլորվում է դեպի անդունդը։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️ Հայկական ու ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանը Արցախում գերեվարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Հուսամ, որ լուրը կհերքվի։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️ Ըստ որոշ աղբյուրների՝ Ադրբեջանը գերեվարել է նաև Արցախի հերոս, գեներալ Արշավիր Ղարամյանին։
Լուրը ճշտում եմ, հուսամ՝ սա էլ կհերքվի։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լուրը ճշտում եմ, հուսամ՝ սա էլ կհերքվի։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս պահի դրությամբ հաստատ է, որ Ադրբեջանի կողմից գերեվարվել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը։
Լևոն Մնացականյանի և Արշավիր Ղարամյանի գերեվարման մասին լուրն այս պահի դրությամբ չի հաստատվում։ Հուսամ՝ չի հաստատվի։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լևոն Մնացականյանի և Արշավիր Ղարամյանի գերեվարման մասին լուրն այս պահի դրությամբ չի հաստատվում։ Հուսամ՝ չի հաստատվի։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1920 թվականին Թուրքիան, նվաճելու համար ամբողջ Հայաստանը, իր բոլոր քայլերը քողարկում էր խաղաղության անվան տակ։
1920 թ. նոյեմբերի սկզբին Թուրքիայի արտգործնախարար Մուհթար բեյը հեռագիր-կարգադրություն է ուղարկում Արևելյան ճակատի հրամանատար Քյազիմ Քարաբեքիր փաշային` Հայաստանի հետ բանակցությունների նպատակի ու ձևի վերաբերյալ.
«... Բացարձակ անհրաժեշտություն է, որ Հայաստանը քաղաքականապես ու նյութապես մեջտեղից վերացվի:...
Դրանից բխում է, որ քննարկման առարկա չի կարող լինել հայերի հետ պարզ մի զինադադարի համաձայնության արդյունքում մեր հետ քաշվելը: Հայերին փոխանցվող զինադադարի հիմնադրույթները պիտի ուղղված լինեն ոչ թե Հայաստանից դուրս գալուն, այլ հայերին մոլորեցնելուն եւ Եվրոպայի նկատմամբ խաղաղասեր երեւալուն...
Ներկայումս բացարձակ անհրաժեշտություն է զորացրել հայկական բանակը եւ բռնագրավել նրա զենքը` այդպիսով հնարավորություն չտալով, որ վերականգնվի նրա ռազմական կառույցը: Երկաթուղիները հսկողության տակ պահելու եւ մահմեդական ազգաբնակչության իրավունքները պաշտպանելու պատրվակով անհրաժեշտ է մեր ռազմական հսկողությունը հաստատել Հայաստանի ողջ տարածքի վրա եւ այդպիսով մեր ձեռքում պահել Թուրքիան Ադրբեջանին կապող բոլոր ճանապարհները:
Վերը նշված այդ նպատակը պիտի իրականացնել քողարկված ու փափուկ ձեւով` ինչպես խաղաղության պայմանագրի տեքստում, այնպես էլ նրանից բխող գործողություններում` հայերի աչքերում մշտապես խաղաղասեր երեւալու պայմանով»:
Անցել է 103 տարի։ Իրավիճակը նույնն է, Թուրքիան հետապնդում է նույն նպատակը՝ նույն ձևերով, իսկ մենք անում ենք նույն սխալը։

Ադրբեջանը գերեվարել է Դավիթ Մանուկյանին։
Լուրը հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Հավանաբար խոսքը վերաբերում է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լուրը հայտնում է Ադրբեջանի պետական անվտանգության ծառայությունը։
Հավանաբար խոսքը վերաբերում է ՊԲ նախկին հրամանատարի առաջին տեղակալ, գեներալ-մայոր Դավիթ Մանուկյանին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի դե-ֆակտո վարչապետի խոսնակը ներողություն է խնդրում «Արցախ» բառն օգտագործելու համար։
Այստեղի պարզ է դառնում, որ պետական արգելք կա չօգտագործել «Արցախ» բառը, ինչում հավանաբար համոզվել եք վերջին մի տարում։
Կարելի է ենթադրել, որ դա էլ է Ադրբեջանի պահանջներից մեկը։
Թուրքամետությունը պոզով-պոչով չի լինում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այստեղի պարզ է դառնում, որ պետական արգելք կա չօգտագործել «Արցախ» բառը, ինչում հավանաբար համոզվել եք վերջին մի տարում։
Կարելի է ենթադրել, որ դա էլ է Ադրբեջանի պահանջներից մեկը։
Թուրքամետությունը պոզով-պոչով չի լինում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️ Հայկական ու ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանը Արցախում գերեվարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Հուսամ, որ լուրը կհերքվի։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լուրը հաստատվեց, ցավոք: Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Լևոն Մնացականյանը ևս գերեվարվել է Ադրբեջանի կողմից:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր հերթական ցուցադրական դեմարշներն են եղել Ռուսաստանի դեմ Հայաստանի դե-ֆակտո իշխանության կողմից:
Ցուցադրական:
Ու սա նպատակաուղղված քաղաքականություն է, որը ոչ թե պիտի օգնի բարելավել հարաբերությունները, այլ վերջնականապես խզել:
Իսկ գիտե՞ք, թե որտեղ են ամենաշատը ուրախանում հայ-ռուսական հարաբերությունների վատեարացմամբ:
Թուրքիայում և Ադրբեջանում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ցուցադրական:
Ու սա նպատակաուղղված քաղաքականություն է, որը ոչ թե պիտի օգնի բարելավել հարաբերությունները, այլ վերջնականապես խզել:
Իսկ գիտե՞ք, թե որտեղ են ամենաշատը ուրախանում հայ-ռուսական հարաբերությունների վատեարացմամբ:
Թուրքիայում և Ադրբեջանում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ըստ պաշտոնական տվյալների` Արցախի 120 հազար հայության մեծ մասը` շուրջ 100 հազարը արդեն հասել է Գորիս: Բռնագաղթի ավարտը մոտենում է:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք։
Ի՞նչ եմ ես մտածում այդ մասին։
1. «Միծինգ հանուն միծինգի»
Հանրահավաքները քաղաքական պայքարի կարևոր մասն են, բայց ոչ միակ։ Դրանք ամփոփում են արդեն կատարված աշխատանքը, որը շատ դեպքերում կարող է անտեսանելի լինել։ Ակնհայտ է, որ ազգային ուժերը հանրահավաքները դիտարկում են ինքին որպես առանձին վերցրած քաղաքական գործողություն, որը չի կապվում մնացած աշխատանքի հետ։ Սա սխալ մոտեցում է, որի արդյունքում էլ մարդկանց և կազմակերպիչների սպասումները հանրահավաքից տարբերվում են։ Եթե նախապես արվի «տնային աշխատանքը», հանրահավաքին եկողներն ու դրա կազմակերպիչները կլինեն բոլորովին այլ՝ ավելի շահեկան վիճակում։ Ցավոք, ազգային ուժերը, իմ համեստ կարծիքով, չեն կատարում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը՝ ողջ ուժը կենտրոնացնելով բուն հանրահավաքի վրա և ունենալով անտեղի սպասումներ այդ գործողությունից։ Վերջիններիս նույն մտածողությունը ընդօրինակում են նաև շարքային քաղաքացիները։
2. «Հանրահավաքների իմաստը»
Հանրահավաքները լավ առիթ են հնարավորինս մեծ լսարանի հասցնելու ուզածդ ուղերձը։ Ընդ որում այդ լսարանը ունակ է տարածման իմաստով արագ բազմապատկելու ասածներդ, եթե ասածդ շատ հստակ է։ Այլ բառերով ասած՝ ինչքան հստակ խոսես ու ասես, թե ինչ ես արել և ինչ ես ակնկալում մարդկանցից, այնքան ավելի մեծ կլինի հանրահավաքի արդյունավետությունը մնացյալ պայքարի համար։ Ցավոք, մեր տեսած հանրահավաքները ոչ միայն զուտ տեխնիկապես թույլ չեն տալիս հստակ ուղերձ փոխանցել (երբեմն բեմից 30-40 մետր հեռավորության վրա արդեն ոչինչ չի լսվում), այլ նաև բովանդակային առումով պարունակում են հիմնականում քաղաքագիտական, այլ ոչ թե քաղաքական վերլուծություններ, իսկ եղած ուղերձներն էլ ոչ հստակ են։ Օր.՝ «Պետք է անել անհնազանդության գործողություններ» արտահայտությունը հստակ չէ, դրա փոխարեն պետք է լինի «Այս ինչ ժամին այս ինչ քանակով այս ինչ տեղում այս ինչ ձևաչափով անում եք այս ինչ բանը, որը տալու է այս ինչ արդյունքը, հետո մյուսը, ապա երրորդը»։ Դա վերաբերում է բոլոր հարցերին։
3. «Նոր դեմքեր»
Հանրահավաքներին մասնակցողներից շատերը պահանջում են «նոր դեմքեր»։ Պետք է հասկանալ, որ այդ պահանջը ավելի շատ բխում է ոչ թե իսկապես հռետորական արվեստի լավ օրինակներ տեսնելու և լսելու ցանկությունից, այլ այն հանգամանքից, որ բեմից հնչող խոսքը չի պարունակում հստակություն (տե՛ս վերևի կետը), քաղաքագիտական է, այլ ոչ քաղաքական։ Սա տեսնելով՝ պայքարող մարդիկ ուզում են նոր դեմքեր՝ վերջիններից ակնկալելով ոչ թե սիրուն խոսք, այլ հստակ քաղաքական ծրագիր։ Այլ պարագայում սիրուն խոսք ասողներ շատ կան։ Խնդիրը քաղաքական է։ Իհարկե, սիրուն և համոզիչ խոսքը կարևոր է, բայց մեր պարագայում շատ հստակ է, որ պայքարի պատրաստ մարդկանց համար այս փուլում դա պակաս նշանակություն ունի, քան բուն ասելիքը։ Այլ բառերով՝ պոպուլիզմը կարևոր է միշտ, սակայն մեր դեպքում խնդիրը հստակ քաղաքական ծրագրի բացակայությունն է։
4. «Քաղաքական ծրագիր»
Ազգային ուժերը ունեն մեկ ծրագիր՝ խաղաղ անհնազանդության գործողությունների միջոցով հասնել պետական համակարգի ուժային հատվածի պարալիզացմանը, ինչի արդյունքում կլինի քաղաքական հրաժարական։ Այս ծրագիրը մի շարք առումներով խիստ խոցելի է։ Սակայն վատ է նաև այն, որ այն միակ առկա տարբերակն է քաղաքական ուժերի մոտ։ Չկան այլ սցենարներ։ Որոշ դեպքում կա կույր հավատ, որ 2018 թ.-ին հենց այդպես է եղել։ Ոչ, 2018թ.-ի ապրիլի մի քանի իրադարձությունները նախապես կատարված աշխատանքի միայն երևացող հատվածն են եղել, բայց ոչ հիմնականը։
Մեկ սցենարի առկայությունը հեշտացնում է իշխանության գործը. իշխող ուժը իր ողջ ռեսուրսը կենտրոնացնում է այդ մի սցենարի լիարժեք չեզոքացմանը։ Չկա անկանխատեսելիության, անսպասելիության գործոն, ինչը թուլացնում է պայքարի արդյունավետությունը։
Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրի մյուս՝ ապագայի հատվածին, ապա այն ևս բացակայում է։ Չկա պարզ քայլերից կազմված հստակ ծրագիր, որը կպատասխանի իշխանական քարոզչության կողմից առաջ մղվող «ով էլ գա, բան չի փոխվի» թեզին։ Այլ բառերով ասած՝ պայքարին ակտիվ չմասնակցող, բայց կողքից հետևող ու իշխանությանը դեմ մարդը չգիտի, թե «բա որ սրանք եկան, ինչ են անելու Արցախի ու Սյունիքի համար» հարցի պատասխանը։ Քանի սա չկա, չի լինի մարդկանց ավելացում, հետևաբար չի լինի նաև առկա միակ սցենարի հաջողություն։

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք։ Ի՞նչ եմ ես մտածում այդ մասին։ 1. «Միծինգ հանուն միծինգի» Հանրահավաքները քաղաքական պայքարի կարևոր մասն են, բայց ոչ միակ։ Դրանք ամփոփում են արդեն կատարված աշխատանքը, որը շատ դեպքերում կարող է անտեսանելի…
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ⬆️⬆️⬆️
5. Վերջինը՝ «Բայց ժամանակ կա՞»
Ժամանակը միշտ քիչ է։ Մեր դեպքում ու այս պայմաններում՝ ավելի քիչ։ Բայց ինչքան չարվի այս պարզ, բայց ջանք ու ամենօրյա աշխատանք պահանջող գործը, ժամանակն էնքան կքչանա, կքչանան նաև դիմադրության ռեսուրները։ Եվ որևէ դեպքում հաղթանակ չի գրանցվի։
Սրանք իմ մի քանի դիտարկումներն են։
Ազգային կոմիտեն և ազգային քաղաքական ուժերն ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է վերանայեն իրենց մոտեցումները։ Այդ մոտեցումներից գլխավորը պետք է լինի հետևյալը. սա ազգային ազատագրական պատերազմ է։ Եթե լիարժեք չես մտնում կռվի մեջ, ապա պարտությունդ երաշխավորված է։
Շարքային քաղաքացիները պետք է այս պահանջը պարտադրեն ազգային ուժերին։ Իսկ դա անելու լավագույն ձևը հանրահավաքին մասնակցելն է և հենց տեղում այդ օրակարգը պահանջելն է։ Այլ տարբերակով չի լինում։ Հետևաբար պետք է մասնակցել հանրահավաքներին՝ հասկանալով, որ հանրահավաքի արդյունավետությունը կախված է ոչ միայն կազմակերպչից, այլև լսարանից։
Այսօրվա հանրահավաքը սկսում է 17:00-ին։

ՄԱԿ-ն ուրախ-ուրախ հայտնել է. «ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ կմեկնի այս շաբաթ»։
Այլևս ոչինչ չնշանակող գործողություն, որը, սակայն, համապատասխան քարոզչական մատուցման պարագայում կլինի հերթական խայծը մեր հանրության համար։
Այս առաքելությունը իմաստ կունենար մինչև փաստացի ցեղասպանության և բռնագաղթի իրացումը։ Իսկ հիմա այն ունի զրոյական արժեք։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այլևս ոչինչ չնշանակող գործողություն, որը, սակայն, համապատասխան քարոզչական մատուցման պարագայում կլինի հերթական խայծը մեր հանրության համար։
Այս առաքելությունը իմաստ կունենար մինչև փաստացի ցեղասպանության և բռնագաղթի իրացումը։ Իսկ հիմա այն ունի զրոյական արժեք։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը:
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում րոպեներ առաջ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկու ահաբեկիչներից մեկը նախ կրակել է, ապա ինքն իրեն պայթացրել է Ներքին գործերի նախարարության՝ Թուրքիայի խորհրդարանին մոտ գտնվող շենքերից մեկի մոտ, իսկ մյուսին չեզոքացրել է ոստիկանությունը։
Կան վիրավորներ։
Թուրքական մեդիայում ամենատարածված վարկածն այն է, որ ահաբեկիչների թիրախը եղել է հենց Ներքին գործերի նախարարությունը։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կան վիրավորներ։
Թուրքական մեդիայում ամենատարածված վարկածն այն է, որ ահաբեկիչների թիրախը եղել է հենց Ներքին գործերի նախարարությունը։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում րոպեներ առաջ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկու ահաբեկիչներից մեկը նախ կրակել է, ապա ինքն իրեն պայթացրել է Ներքին գործերի նախարարության՝ Թուրքիայի խորհրդարանին մոտ գտնվող շենքերից մեկի մոտ, իսկ մյուսին չեզոքացրել է ոստիկանությունը։…
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքները ցուցադրող կադրեր։