This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հայաստանի դե-ֆակտո վարչապետի խոսնակը ներողություն է խնդրում «Արցախ» բառն օգտագործելու համար։
Այստեղի պարզ է դառնում, որ պետական արգելք կա չօգտագործել «Արցախ» բառը, ինչում հավանաբար համոզվել եք վերջին մի տարում։
Կարելի է ենթադրել, որ դա էլ է Ադրբեջանի պահանջներից մեկը։
Թուրքամետությունը պոզով-պոչով չի լինում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️ Հայկական ու ադրբեջանական աղբյուրները հայտնում են, որ Ադրբեջանը Արցախում գերեվարել է Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյանին։ Հուսամ, որ լուրը կհերքվի։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Լուրը հաստատվեց, ցավոք: Արցախի պաշտպանության նախկին նախարար, գեներալ Լևոն Մնացականյանը ևս գերեվարվել է Ադրբեջանի կողմից:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր հերթական ցուցադրական դեմարշներն են եղել Ռուսաստանի դեմ Հայաստանի դե-ֆակտո իշխանության կողմից:
Ցուցադրական:
Ու սա նպատակաուղղված քաղաքականություն է, որը ոչ թե պիտի օգնի բարելավել հարաբերությունները, այլ վերջնականապես խզել:
Իսկ գիտե՞ք, թե որտեղ են ամենաշատը ուրախանում հայ-ռուսական հարաբերությունների վատեարացմամբ:
Թուրքիայում և Ադրբեջանում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ցուցադրական:
Ու սա նպատակաուղղված քաղաքականություն է, որը ոչ թե պիտի օգնի բարելավել հարաբերությունները, այլ վերջնականապես խզել:
Իսկ գիտե՞ք, թե որտեղ են ամենաշատը ուրախանում հայ-ռուսական հարաբերությունների վատեարացմամբ:
Թուրքիայում և Ադրբեջանում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ըստ պաշտոնական տվյալների` Արցախի 120 հազար հայության մեծ մասը` շուրջ 100 հազարը արդեն հասել է Գորիս: Բռնագաղթի ավարտը մոտենում է:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք։
Ի՞նչ եմ ես մտածում այդ մասին։
1. «Միծինգ հանուն միծինգի»
Հանրահավաքները քաղաքական պայքարի կարևոր մասն են, բայց ոչ միակ։ Դրանք ամփոփում են արդեն կատարված աշխատանքը, որը շատ դեպքերում կարող է անտեսանելի լինել։ Ակնհայտ է, որ ազգային ուժերը հանրահավաքները դիտարկում են ինքին որպես առանձին վերցրած քաղաքական գործողություն, որը չի կապվում մնացած աշխատանքի հետ։ Սա սխալ մոտեցում է, որի արդյունքում էլ մարդկանց և կազմակերպիչների սպասումները հանրահավաքից տարբերվում են։ Եթե նախապես արվի «տնային աշխատանքը», հանրահավաքին եկողներն ու դրա կազմակերպիչները կլինեն բոլորովին այլ՝ ավելի շահեկան վիճակում։ Ցավոք, ազգային ուժերը, իմ համեստ կարծիքով, չեն կատարում անհրաժեշտ նախապատրաստական աշխատանքը՝ ողջ ուժը կենտրոնացնելով բուն հանրահավաքի վրա և ունենալով անտեղի սպասումներ այդ գործողությունից։ Վերջիններիս նույն մտածողությունը ընդօրինակում են նաև շարքային քաղաքացիները։
2. «Հանրահավաքների իմաստը»
Հանրահավաքները լավ առիթ են հնարավորինս մեծ լսարանի հասցնելու ուզածդ ուղերձը։ Ընդ որում այդ լսարանը ունակ է տարածման իմաստով արագ բազմապատկելու ասածներդ, եթե ասածդ շատ հստակ է։ Այլ բառերով ասած՝ ինչքան հստակ խոսես ու ասես, թե ինչ ես արել և ինչ ես ակնկալում մարդկանցից, այնքան ավելի մեծ կլինի հանրահավաքի արդյունավետությունը մնացյալ պայքարի համար։ Ցավոք, մեր տեսած հանրահավաքները ոչ միայն զուտ տեխնիկապես թույլ չեն տալիս հստակ ուղերձ փոխանցել (երբեմն բեմից 30-40 մետր հեռավորության վրա արդեն ոչինչ չի լսվում), այլ նաև բովանդակային առումով պարունակում են հիմնականում քաղաքագիտական, այլ ոչ թե քաղաքական վերլուծություններ, իսկ եղած ուղերձներն էլ ոչ հստակ են։ Օր.՝ «Պետք է անել անհնազանդության գործողություններ» արտահայտությունը հստակ չէ, դրա փոխարեն պետք է լինի «Այս ինչ ժամին այս ինչ քանակով այս ինչ տեղում այս ինչ ձևաչափով անում եք այս ինչ բանը, որը տալու է այս ինչ արդյունքը, հետո մյուսը, ապա երրորդը»։ Դա վերաբերում է բոլոր հարցերին։
3. «Նոր դեմքեր»
Հանրահավաքներին մասնակցողներից շատերը պահանջում են «նոր դեմքեր»։ Պետք է հասկանալ, որ այդ պահանջը ավելի շատ բխում է ոչ թե իսկապես հռետորական արվեստի լավ օրինակներ տեսնելու և լսելու ցանկությունից, այլ այն հանգամանքից, որ բեմից հնչող խոսքը չի պարունակում հստակություն (տե՛ս վերևի կետը), քաղաքագիտական է, այլ ոչ քաղաքական։ Սա տեսնելով՝ պայքարող մարդիկ ուզում են նոր դեմքեր՝ վերջիններից ակնկալելով ոչ թե սիրուն խոսք, այլ հստակ քաղաքական ծրագիր։ Այլ պարագայում սիրուն խոսք ասողներ շատ կան։ Խնդիրը քաղաքական է։ Իհարկե, սիրուն և համոզիչ խոսքը կարևոր է, բայց մեր պարագայում շատ հստակ է, որ պայքարի պատրաստ մարդկանց համար այս փուլում դա պակաս նշանակություն ունի, քան բուն ասելիքը։ Այլ բառերով՝ պոպուլիզմը կարևոր է միշտ, սակայն մեր դեպքում խնդիրը հստակ քաղաքական ծրագրի բացակայությունն է։
4. «Քաղաքական ծրագիր»
Ազգային ուժերը ունեն մեկ ծրագիր՝ խաղաղ անհնազանդության գործողությունների միջոցով հասնել պետական համակարգի ուժային հատվածի պարալիզացմանը, ինչի արդյունքում կլինի քաղաքական հրաժարական։ Այս ծրագիրը մի շարք առումներով խիստ խոցելի է։ Սակայն վատ է նաև այն, որ այն միակ առկա տարբերակն է քաղաքական ուժերի մոտ։ Չկան այլ սցենարներ։ Որոշ դեպքում կա կույր հավատ, որ 2018 թ.-ին հենց այդպես է եղել։ Ոչ, 2018թ.-ի ապրիլի մի քանի իրադարձությունները նախապես կատարված աշխատանքի միայն երևացող հատվածն են եղել, բայց ոչ հիմնականը։
Մեկ սցենարի առկայությունը հեշտացնում է իշխանության գործը. իշխող ուժը իր ողջ ռեսուրսը կենտրոնացնում է այդ մի սցենարի լիարժեք չեզոքացմանը։ Չկա անկանխատեսելիության, անսպասելիության գործոն, ինչը թուլացնում է պայքարի արդյունավետությունը։
Ինչ վերաբերում է քաղաքական ծրագրի մյուս՝ ապագայի հատվածին, ապա այն ևս բացակայում է։ Չկա պարզ քայլերից կազմված հստակ ծրագիր, որը կպատասխանի իշխանական քարոզչության կողմից առաջ մղվող «ով էլ գա, բան չի փոխվի» թեզին։ Այլ բառերով ասած՝ պայքարին ակտիվ չմասնակցող, բայց կողքից հետևող ու իշխանությանը դեմ մարդը չգիտի, թե «բա որ սրանք եկան, ինչ են անելու Արցախի ու Սյունիքի համար» հարցի պատասխանը։ Քանի սա չկա, չի լինի մարդկանց ավելացում, հետևաբար չի լինի նաև առկա միակ սցենարի հաջողություն։

Այսօր՝ սեպտեմբերի 30-ին Ազգային կոմիտեն հրավիրել է հանրահավաք։ Ի՞նչ եմ ես մտածում այդ մասին։ 1. «Միծինգ հանուն միծինգի» Հանրահավաքները քաղաքական պայքարի կարևոր մասն են, բայց ոչ միակ։ Դրանք ամփոփում են արդեն կատարված աշխատանքը, որը շատ դեպքերում կարող է անտեսանելի…
ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ ⬆️⬆️⬆️
5. Վերջինը՝ «Բայց ժամանակ կա՞»
Ժամանակը միշտ քիչ է։ Մեր դեպքում ու այս պայմաններում՝ ավելի քիչ։ Բայց ինչքան չարվի այս պարզ, բայց ջանք ու ամենօրյա աշխատանք պահանջող գործը, ժամանակն էնքան կքչանա, կքչանան նաև դիմադրության ռեսուրները։ Եվ որևէ դեպքում հաղթանակ չի գրանցվի։
Սրանք իմ մի քանի դիտարկումներն են։
Ազգային կոմիտեն և ազգային քաղաքական ուժերն ընդհանրապես, կարծում եմ, որ պետք է վերանայեն իրենց մոտեցումները։ Այդ մոտեցումներից գլխավորը պետք է լինի հետևյալը. սա ազգային ազատագրական պատերազմ է։ Եթե լիարժեք չես մտնում կռվի մեջ, ապա պարտությունդ երաշխավորված է։
Շարքային քաղաքացիները պետք է այս պահանջը պարտադրեն ազգային ուժերին։ Իսկ դա անելու լավագույն ձևը հանրահավաքին մասնակցելն է և հենց տեղում այդ օրակարգը պահանջելն է։ Այլ տարբերակով չի լինում։ Հետևաբար պետք է մասնակցել հանրահավաքներին՝ հասկանալով, որ հանրահավաքի արդյունավետությունը կախված է ոչ միայն կազմակերպչից, այլև լսարանից։
Այսօրվա հանրահավաքը սկսում է 17:00-ին։

ՄԱԿ-ն ուրախ-ուրախ հայտնել է. «ՄԱԿ-ի առաքելությունը ԼՂ կմեկնի այս շաբաթ»։
Այլևս ոչինչ չնշանակող գործողություն, որը, սակայն, համապատասխան քարոզչական մատուցման պարագայում կլինի հերթական խայծը մեր հանրության համար։
Այս առաքելությունը իմաստ կունենար մինչև փաստացի ցեղասպանության և բռնագաղթի իրացումը։ Իսկ հիմա այն ունի զրոյական արժեք։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այլևս ոչինչ չնշանակող գործողություն, որը, սակայն, համապատասխան քարոզչական մատուցման պարագայում կլինի հերթական խայծը մեր հանրության համար։
Այս առաքելությունը իմաստ կունենար մինչև փաստացի ցեղասպանության և բռնագաղթի իրացումը։ Իսկ հիմա այն ունի զրոյական արժեք։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը հաստատեց, որ գերեվարված է նաև Դավիթ Բաբայանը:
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
Իմիջիայլոց, այս մարդկանց գերեվարումը ձեռնատու է նաև Հայաստանի դե-ֆակտո իշխանություններին:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում րոպեներ առաջ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկու ահաբեկիչներից մեկը նախ կրակել է, ապա ինքն իրեն պայթացրել է Ներքին գործերի նախարարության՝ Թուրքիայի խորհրդարանին մոտ գտնվող շենքերից մեկի մոտ, իսկ մյուսին չեզոքացրել է ոստիկանությունը։
Կան վիրավորներ։
Թուրքական մեդիայում ամենատարածված վարկածն այն է, որ ահաբեկիչների թիրախը եղել է հենց Ներքին գործերի նախարարությունը։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կան վիրավորներ։
Թուրքական մեդիայում ամենատարածված վարկածն այն է, որ ահաբեկիչների թիրախը եղել է հենց Ներքին գործերի նախարարությունը։
Այլ մանրամասներ հայտնի չեն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայի մայրաքաղաք Անկարայում րոպեներ առաջ ահաբեկչություն է տեղի ունեցել։ Երկու ահաբեկիչներից մեկը նախ կրակել է, ապա ինքն իրեն պայթացրել է Ներքին գործերի նախարարության՝ Թուրքիայի խորհրդարանին մոտ գտնվող շենքերից մեկի մոտ, իսկ մյուսին չեզոքացրել է ոստիկանությունը։…
Անկարայում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքները ցուցադրող կադրեր։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կաթողիկոս Գարեգին Բ-ի այսօրվա ուղերձը շատ հստակ է.
«Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։
Այսօր Հայաստանի Հանրապետությունն է նույն սպառնալիքի առջև, անթաքույց խոսվում է ինքնիշխանության և պետականության կորստի վտանգների մասին, անվտանգային մարտահրավերները, տարածքային կորուստները, ակնհայտ հարկադրանքի ներքո խաղաղության հաստատման գործընթացում դրսևորվող շտապողականությունը անվստահության մթնոլորտ են առաջացրել և ընդվզում առաջ բերել…»։

Կաթողիկոս Գարեգին Բ-ի այսօրվա ուղերձը շատ հստակ է. «Ադրբեջանի զավթողական, ցեղասպանական գործողություններն, աշխարհի անհամարժեք արձագանքը, Արցախի նկատմամբ ՀՀ իշխանությունների որդեգրած քաղաքականությունը և մեր ժողովրդի երկպառակությունը հանգեցրին Արցախի կորստյանը։…
Սա ևս շատ կարևոր հատված է, որը փաստում է, որ Մայր Աթոռում հասկանում են, թե ինչ են իրենցից ներկայացնում Թուրքիան և Ադրբեջանը։ Եվ որ վերջիններս չեն սահմանափակելու միայն Սյունիքի զավթումով.
«Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
«Արցախյան արյունալի պատկերը վկայությունն է այն իրողության, որ անզուսպ են թշնամու զավթողական ձգտումները, և խտրություն չի դրվում միջոցների ընտրության հարցում»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…
Թուրքիան դիմել է ՄԱԿ` Հայաստանի ատոմակայանը փակելու պահանջով:
Ինչպես և կանխատեսել էի (տես կետ 6-րդը):
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ինչպես և կանխատեսել էի (տես կետ 6-րդը):
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիան դիմել է ՄԱԿ` Հայաստանի ատոմակայանը փակելու պահանջով: Ինչպես և կանխատեսել էի (տես կետ 6-րդը): պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ատոմակայանի փակումը զրկելու է մեզ էներգետիկ անվտանգությունից և ինքնիշխանությունից, չէ որ ատոմակայանը ապահովում է մեր հոսանքի 40%-ը:
Այս թեմայով ներկայացնում եմ քաղաքագետ Վահե Հակոբյանի կարճ գրառումը.
«Անկարան դիմել է ՄԱԳԱՏԷ Հայկական ԱԷԿ-ի կանսերվացման պահանջով:
Նշեմ, որ ՄԱԳԱՏԷ-ն ՄԱԿ-ի համակարգի մեջ մտնող կառույց է: Նույն այն ՄԱԿ-ի, որն այսօր փաստացիորոն լեգիտիմացրեց Արցախում ազերիների ոճրագործությունը:
Հայկական ԱԷԿ-ը Բաքվի ու Անկարայի կողմից թիրախավորվում է 1995 թ.-ից սկսած, երբ վերագործարկվեց կայանի երկրորդ էներգաբլոկը: Այս տարիների ընթացքում թուրք-ադրբեջանական պրոպագանդան ջանք ու եռանդ չէր խնայում հակամիջուկային լոբբինգ իրականացնելու համար՞ Բազմիցս հայտարարվում էր կայանի շահագործման էկոլոգիական ռիսկերի, սահմանամերձ գոտում գտնվող թուրքական բնակավայրերում ուռուցքաբանական հիվանդությունների տարածման, անգամ անոմալիաներով ծնվող երեխաների մասին: Երևանը մշտապես գիտական, քաղաքական, հրապարակախոսական մակարդակներում հեշտությամբ հերքում էր այդ զառանցանքը:
Այսօր Անկարայի ռազմավարության իրականացման համար ստեղծվել է առավել քան բարենպաստ պայմաններ:
Հաշվի առնելով Հայաստանի էլեկտրաէներգետիկ շուկայի ազատականացումը՝ ԱԷԿ-ի կոնսերվացումը կարող է դարձնել Հայաստանը էլեկտրաէներգիա ներկրող երկիր: Միաժամանակ, մենք կարող ենք կորցնել տարածաշարջանում «խաղաղ ատոմ» զարգացնող միակ երկրի ռազմավարական կարգավիճակը:
Հաշվի առնելով այն, որ Թուրքիան ներկայումս կառուցում է հսկայական միջուկային համալիր, իսկ Բաքուն բանակցություններ է վարում «Ռոսատոմի՛» հետ Ադրբեջանում առաջին ԱԷԿ-ի կառուցման վերաբերյալ, Հայկական ԱԷԿ-ի կոնսերվացումը լրջագույն հարված կարող է հասցնել թե մեր էներգետիկ, թե առհասարակ՝ ազգային անվտանգությանը»:

Երեկ Թուրքիան հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցին (ՄԱԳԱՏԵ)՝ պահանջով փակել տալ Հայաստանի ատոմակայանը։
Լուրն անսպասելի չէր և մտնում է Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների ցանկի մեջ։
Որպեսզի առաջիկայում նորից անակնկալի չգաք՝ ահա այս պահի դրությամբ Թուրքիայից Հայաստանին «նախապայմանների» անվան տակ ներկայացվող պահանջների հիմնական ցանկը։ Նշեմ, որ գրեթե բոլոր կետերով Թուրքիայի և Ադրբեջանի բարձրագույն ռազմաքաղաքական ղեկավարությունն արդեն բազմիցս արտահայտվել է։
Ահա պահանջների ցանկը.
◾Ճանաչի Թուրքիայի և Ադրբեջանի տարածքային ամբողջականությունները, ինչպես նաև 1921 թ. Կարսի պայմանագիրը,
◾Ադրբեջանին հանձնի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից տարածքներ՝ «անկլավներ» անվան տակ,
◾Սյունիքով և Վայոց Ձորով Ադրբեջանին տրամադրի հատուկ կարգավիճակ ունեցող ճանապարհ («միջանցք»),
◾Կրճատի Հայաստանի զինված ուժերը՝ հասցնելով նվազագույնի թե՛ անձնակազմի, թե՛ տեխնիկայի քանակը ու տեսակը,
◾Փակի Մեծամորի ատոմակայանը,
Վերասահմանազատում կատարի Թուրքիայի Հանրապետության հետ,
◾Փոխի Հայաստանի կրթական համակարգը, Հայաստանի բոլոր խորհրդանիշները և տոնացույցը,
◾Հայաստանում թույլ տա թուրքերի և ադրբեջանցիների կոմպակտ բնակավայրերի ստեղծում, թյուրքական մշակութային ինքնավարությունների կազմավորում և նրանց իրավունքների երաշխավորում,
◾Հայաստան-Թուրքիա սահմանից հեռացնի ռուս սահմանապահներին,
◾Փակի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման հարցը։
Ցանկը համալրվելու է Հայաստանի կողմից ամեն հաջորդ զիջումից հետո։

❤2👍2👎1🤡1
Լրագրող Արշալույս Մղդեսյանը հիշել է երկու մեջբերում, որոնք ցույց են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության՝ վերջին տարիներին արձանագրած տապալումը։
««ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու՝ Ադրբեջանի կանխամտածված գործողությունների մասին ահազանգերը չհանգեցրին միջազգային հանրության գործուն քայլերին».
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, 02.10.2023 թ.
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ».
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան/ 13.04.2022 թ.»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
««ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու՝ Ադրբեջանի կանխամտածված գործողությունների մասին ահազանգերը չհանգեցրին միջազգային հանրության գործուն քայլերին».
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, 02.10.2023 թ.
«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ».
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան/ 13.04.2022 թ.»։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Երեկ Թուրքիան հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցին (ՄԱԳԱՏԵ)՝ պահանջով փակել տալ Հայաստանի ատոմակայանը։ Լուրն անսպասելի չէր և մտնում է Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների ցանկի մեջ։ Որպեսզի առաջիկայում նորից անակնկալի չգաք՝ ահա…»
Թուրքիայի ամենաազդեցիկ լրագրողներից Հիլալ Քափլանը, ով համարվում է իշխանության ոչ պաշտոնական խոսնակներից մեկը, թուրքական «Սաբահ» օրաթերթի իր այսօրվա սյունակում անդրադարձել է հայկական սփյուռքի կողմից շարունակվող պայքարին և վերջիններիս աջակցող գործիչներին։
Քափլանի սյունակը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը այն վերնագրել է բավական խոսուն՝ «Փաշինյանը հասկացավ, դուք էլ կհասկանաք»։ Իսկ բուն սյունակում նա նշում է, որ Ադրբեջանի վերջին սանձազերծած պատերազմում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը «կատարվողի մասին ծպտուն չհանեց՝ խուսափելով երկրորդ անգամ «նեօլդու փաշինյան» ամոթից»։
Իսկ վերջում լրագրողը ավանդական սպառնալիքն է հնչեցնում սփյուռքի հասցեին. «Ոչ Ադրբեջանն է նախկին Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան է նախկին Թուրքիա։ Սա պար բռնող Փաշինյանը ամոթով հասկացավ, անշուշտ դուք էլ կհասկանաք»։
Վերջին տարիներին, սփյուռքը փաստացի մենակ մնալով, աննախադեպ ճնշումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Քափլանի գրածը հուշում է, որ թուրքական պետությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել։

⚡️⚡️⚡️
Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ գերեվարել և Բաքու է առևանգել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։
Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).
1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
5. Բակո Սահակյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2007-2020 թթ.)
6. Արկադի Ղուկասյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (1997-2007 թթ.)
7. Դավիթ Իշխանյան - Արցախի Ազգային ժողովի նախագահ