Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
📊Համեմատաբար թարմ հարցման արդյունքներ Թուրքիայից (մայիս, 2023 թ.)։
«Արդյոք դուք ապրո՞ւմ եք մի երկրում, որը օտարները փորձում են բաժան-բաժան անել» հարցին Թուրքիայի բնակչության մեծամասնությունը (62,4%) պատասխանել է «այո՛»։
Եթե լիներ նաև հարց այն մասին, թե ովքե՞ր են, ապա կլիներ մոտավոր հետևյալ ցանկը՝ քրիստոնյաներ, հայեր, հույներ, հրեաներ, ռուսներ և այլն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
📊Համեմատաբար թարմ հարցման արդյունքներ Թուրքիայից (մայիս, 2023 թ.)։ «Արդյոք դուք ապրո՞ւմ եք մի երկրում, որը օտարները փորձում են բաժան-բաժան անել» հարցին Թուրքիայի բնակչության մեծամասնությունը (62,4%) պատասխանել է «այո՛»։ Եթե լիներ նաև հարց այն մասին, թե ովքե՞ր…
📊Եվս մի տվյալ նույն հարցումից։
«Արդյո՞ք ապրում եք այնպիսի երկրում, որը բոլոր կողմերի շրջափակված է թշնամիներով» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը (64%) պատասխանալ է «այո»։
Թուրքիան տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևանների հետ։
Եվ այդ հարևաններից միայն մեկն է ասել, որ «մենք կադաստրի թուղթ չունենք, ասեք ինչ եք ուզում, տանք»։
Գուշակեք այդ երկիրը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիան փորձում է համոզել Իրաքի կառավարությանը՝ սկսել այս մեծ տրանսպորտային նախագիծը, որով այն կկապվի Պարսից ծոցի հետ Բասրա քաղաքի վրայով։
Այսօր Իրաքի վարչապետը հայտնեց, որ իրենք սկսում են նախագծի իրականացումը։
Թուրքական մտահաղացմամբ՝ ավտոմոբիլային ճանապարհից և երկաթուղուց կազմված այս միջանցքը պետք է Թուրքիայի հարավում միանա «Զանգեզուրի միջանցքին»՝ այդպիսով վերածելով Թուրքիային տարածաշրջանային ճանապարային և էներգետիկ գլխավոր հանգույցի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական պետական TRT պարբերականը հայտնում է, որ օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Էնվեր փաշայի անունով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանի միջնակարգ դպրոցների Ադրբեջանի պատմություն առարկայի դասագրքի շապիկն է:, նախատեսված 5-րդ դասարանի համար:
Քարտեզում ներկայացված է Ադրբեջանի տարածքը, որը ներառում է Հայաատանն ու Արցախի հանրապետությունները, Իրանի հյուսիսը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական ըննդիմադիր մեդիայի պնդումներով` Էրդողանի վատառողջ լինելու պատճառով չեղարկվել է նրա Իսպանիա այցը, ինչպես նաև ներքին մի շարք միջոցառումներ:
Սա հատուկ եմ գրում, որպեսզի նորից չսկսեն տարածել նրա «մահվան» մասին լուրեր:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանական պետական լրավտամիջոցները հայտնում են, որ գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Լուրը չեմ կարող դեռևս հաստատել։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ:
Սակայն գերեվարման մասին լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ իբր «Հայաստանը անօրինական շինարարություն է արել» Գանձասարի վանքում:
Սա ոչ այլ ինչ է, քան Գանձասարը ավերելու և դրա հայկական տեսքը խեղաթյուրելու աշխատանքի պաշտոնական մեկնարկ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրանի «Ալիք» թերթում հրապարակվել է իմ ծավալուն հարցազրույցը Թուրքիայի՝ մեր հանդեպ ունեցած ծրագրերի մասին։ Ահա առցանց հղումը՝ https://alikonline.ir/political/armenia/2506

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական քարոզչության ամենաօրյա դրսևորում՝ «Սյունիք չկա, Զանգեզուր է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով աշխատում են ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ոչ թե միայն պետք է իրար ցամաքային կապով միացնի այդ երկու պետությունները, այլև հիմք ստեղծի Սյունիքի սողացող նվաճման համար: Այլ բառերով ասած` թուրք-ադրբեջանական օրակարգում այժմ «Ղարաբաղն Ադրբեջան է» բանաձևի փոխարեն «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է:
Սրա իրականացման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը իրենց հայացքն ուղղելու են դեպի հարավ` Իրանի հյուսիսային նահանգներ, որոնք թուրքական քաղաքական խոսույթում կոչվում են «Հարավային Ադրբեջան»: Ուստի Սյունիքի վրա աշխատանքին զուգահեռ թուրք-ադրբեջանական երկյակը հետևողականորոն աշխատում է նաև Իրանի հյուսիսում:
Կից նկարում նմանատիպ քարոզչական աշխատանքի օրինակ է: Երեկ գիշեր թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքի փողոցներում հայտնվել են «Զանգեզուրն Ասրբեջան է» գրությամբ քարոզչական պաստառներ, որոնց մեջ նշված է նաև «Բաքու-Թավրիզ-Անկարա» առանցք ձևավորելու հեռահար նպատակը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️
Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ գերեվարել և Բաքու է առևանգել Արցախի Հանրապետության նախկին նախագահ Արայիկ Հարությունյանին:

Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).

1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
5. Բակո Սահակյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2007-2020 թթ.)
6. Արկադի Ղուկասյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (1997-2007 թթ.)
7. Դավիթ Իշխանյան - Արցախի Ազգային ժողովի նախագահ
8. Արայիկ Հարությունյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2020-2023 թթ.)

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ես սկզբունքորեն չեմ հրապարակելու հայ որևէ գերու (անկախ զբաղեցրած պաշտոնից) գերեվարման նվաստացուցիչ կադրերը:
Նույնը հորդորում եմ անել բոլորին:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Փաշինյանը քիչ առաջ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Փաշինյանը քիչ առաջ Գրանադայում ստորագրել է հռչակագիր, որում Ադրբեջանի տարածքը ճանաչել է 86.600 քկմ, որը ներառում է նաև Լեռնային Ղարաբաղը, հայտնել է ԵՄ խորհուրդը: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է:
Փաատացի սա այսպես կոչված «անկլավների» (Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղերի) հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք է ընկած լինի ԽՍՀՄ գլխավոր շտաբի վերջին քարտեզները:


https://www.consilium.europa.eu/en/press/press-releases/2023/10/05/statement-by-prime-minister-nikol-pashinyan-of-armenia-president-michel-of-the-european-council-president-macron-of-france-and-chancellor-scholz-of-germany/

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ստորագրած հայտարարությունը բավական ընդարձակ է: Փաատացի սա այսպես կոչված «անկլավների» (Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերի մի շարք գյուղերի) հանձման հերթական իրավական մասի ապահովումն է, քանի որ, ըստ հայտարարության, Ադրբեջանի հետ սահմանազատման հիմքում պետք…
Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները (հետևանքներն են, ոչ թե բուն փաստաթուղթը)։

Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ և Ադրբեջանինը՝ 86600՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ (տե՛ս քարտեզի վրայի կարմիր կետերը)։

Ադրբեջանը հրաժարվում է Հայաստանին տալ հայկական անկլավը (Արծվաշենը)։ Այսինքն՝ զիջման դիմաց մենք որևէ բան չենք ստանում։

Տարածքային զիջումների արդյունքում Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերում մենք ստանում ենք Ադրբեջան-Թուրքիա ուղիղ ռազմական ներկայություն։

Նույն տարածքային զիջումների արդյունքում Հայաստանը զրկվում է արտաքին աշխարհի հետ կապող իր երկու հիմնական անվտանգ ճանապարհներից։ Նոր զիջումներով թուրքերի վերահսկողության տակ կհայտնվի Իրանի և Վրաստանի հետ կապող հիմնական ճանապարհները (դրանով իսկ կմեռնի «Հյուսիս-Հարավ» ճանապարհի նախագիծը)։

Այսինքն «տրանսպորտային ապաշրջափակում» գեղեցիկ արտահայությունը իրականության մեջ վերածվում է Հայաստանի լիարժեք շրջափակման։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman