Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.78K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Լրագրող Արշալույս Մղդեսյանը հիշել է երկու մեջբերում, որոնք ցույց են տալիս Հայաստանի արտաքին քաղաքականության՝ վերջին տարիներին արձանագրած տապալումը։

««ԼՂ-ն էթնիկ զտման ենթարկելու՝ Ադրբեջանի կանխամտածված գործողությունների մասին ահազանգերը չհանգեցրին միջազգային հանրության գործուն քայլերին».
ԱԳ նախարար Արարատ Միրզոյան, 02.10.2023 թ.

«Այսօր միջազգային հանրությունը մեզ ասում է՝ մի փոքր իջեցրեք Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի հարցում ձեր նշաձողը և միջազգային մեծ կոնսոլիդացիա կապահովեք Հայաստանի և Արցախի շուրջ».
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյան/ 13.04.2022 թ.»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman pinned «Երեկ Թուրքիան հերթական անգամ դիմել է ՄԱԿ-ի համապատասխան կառույցին (ՄԱԳԱՏԵ)՝ պահանջով փակել տալ Հայաստանի ատոմակայանը։ Լուրն անսպասելի չէր և մտնում է Թուրքիայի կողմից Հայաստանին ներկայացվող պահանջների ցանկի մեջ։ Որպեսզի առաջիկայում նորից անակնկալի չգաք՝ ահա…»
Թուրքիայի ամենաազդեցիկ լրագրողներից Հիլալ Քափլանը, ով համարվում է իշխանության ոչ պաշտոնական խոսնակներից մեկը, թուրքական «Սաբահ» օրաթերթի իր այսօրվա սյունակում անդրադարձել է հայկական սփյուռքի կողմից շարունակվող պայքարին և վերջիններիս աջակցող գործիչներին։
Քափլանի սյունակը հետաքրքիր է նրանով, որ հեղինակը այն վերնագրել է բավական խոսուն՝ «Փաշինյանը հասկացավ, դուք էլ կհասկանաք»։ Իսկ բուն սյունակում նա նշում է, որ Ադրբեջանի վերջին սանձազերծած պատերազմում Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը «կատարվողի մասին ծպտուն չհանեց՝ խուսափելով երկրորդ անգամ «նեօլդու փաշինյան» ամոթից»։
Իսկ վերջում լրագրողը ավանդական սպառնալիքն է հնչեցնում սփյուռքի հասցեին. «Ոչ Ադրբեջանն է նախկին Ադրբեջանը, ոչ էլ Թուրքիան է նախկին Թուրքիա։ Սա պար բռնող Փաշինյանը ամոթով հասկացավ, անշուշտ դուք էլ կհասկանաք»։
Վերջին տարիներին, սփյուռքը փաստացի մենակ մնալով, աննախադեպ ճնշումների է ենթարկվում Թուրքիայի և Ադրբեջանի կողմից։ Քափլանի գրածը հուշում է, որ թուրքական պետությունն այս ուղղությամբ շարունակելու է աշխատել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️
Ադրբեջանը պաշտոնապես հաստատեց, որ գերեվարել և Բաքու է առևանգել Արցախի Հանրապետության նախկին նախագահներ Բակո Սահակյանին, Արկադի Ղուկասյանին, ինչպես նաև Արցախի Ազգային ժողովի նախագահ Դավիթ Իշխանյանին։

Այս պահի դրությամբ ադրբեջանցիների կողմից գերեվարված են Արցախի պետական ու ռազմական գործիչներ (հաստատված ցանկ).

1. Ռուբեն Վարդանյան - պետնախարար
2. Դավիթ Մանուկյան - Արցախի ՊԲ հրամանատարի նախկին տեղակալ, գեներալ
3. Լևոն Մնացականյան - ՊԲ նախկին հրամանատար, գեներալ
4. Դավիթ Բաբայան - Արցախի նախկին արտգործնախարար
5. Բակո Սահակյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (2007-2020 թթ.)
6. Արկադի Ղուկասյան - Արցախի Հանրապետության նախկին նախագահ (1997-2007 թթ.)
7. Դավիթ Իշխանյան - Արցախի Ազգային ժողովի նախագահ

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Իրանի խորհրդարանի հայ պատգամավոր Ռոբերտ Բեգլարյանը հայտնել է, որ Իրանի կառավարությունը նախապատրաստական ​​աշխատանքներ է իրականացնում՝ մարդասիրական օգնություն ուղարկելու Հայաստան։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրանից խոստացված բեռները այսօր հասել են Հայաստան։
Արցախից բռնագաղթի ենթարկված հայության համար Իրանի Իսլամական Հանրապետությունը Հայաստան է ուղարկել շուրջ 60 տոննա հումանիտար օգնություն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական պետական լրավտամիջոցները հայտնում են, որ գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։
Լուրը չեմ կարող դեռևս հաստատել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
📊Համեմատաբար թարմ հարցման արդյունքներ Թուրքիայից (մայիս, 2023 թ.)։
«Արդյոք դուք ապրո՞ւմ եք մի երկրում, որը օտարները փորձում են բաժան-բաժան անել» հարցին Թուրքիայի բնակչության մեծամասնությունը (62,4%) պատասխանել է «այո՛»։
Եթե լիներ նաև հարց այն մասին, թե ովքե՞ր են, ապա կլիներ մոտավոր հետևյալ ցանկը՝ քրիստոնյաներ, հայեր, հույներ, հրեաներ, ռուսներ և այլն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան |
@varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
📊Համեմատաբար թարմ հարցման արդյունքներ Թուրքիայից (մայիս, 2023 թ.)։ «Արդյոք դուք ապրո՞ւմ եք մի երկրում, որը օտարները փորձում են բաժան-բաժան անել» հարցին Թուրքիայի բնակչության մեծամասնությունը (62,4%) պատասխանել է «այո՛»։ Եթե լիներ նաև հարց այն մասին, թե ովքե՞ր…
📊Եվս մի տվյալ նույն հարցումից։
«Արդյո՞ք ապրում եք այնպիսի երկրում, որը բոլոր կողմերի շրջափակված է թշնամիներով» հարցին Թուրքիայի քաղաքացիների մեծամասնությունը (64%) պատասխանալ է «այո»։
Թուրքիան տարածքային պահանջներ ունի իր բոլոր հարևանների հետ։
Եվ այդ հարևաններից միայն մեկն է ասել, որ «մենք կադաստրի թուղթ չունենք, ասեք ինչ եք ուզում, տանք»։
Գուշակեք այդ երկիրը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիան փորձում է համոզել Իրաքի կառավարությանը՝ սկսել այս մեծ տրանսպորտային նախագիծը, որով այն կկապվի Պարսից ծոցի հետ Բասրա քաղաքի վրայով։
Այսօր Իրաքի վարչապետը հայտնեց, որ իրենք սկսում են նախագծի իրականացումը։
Թուրքական մտահաղացմամբ՝ ավտոմոբիլային ճանապարհից և երկաթուղուց կազմված այս միջանցքը պետք է Թուրքիայի հարավում միանա «Զանգեզուրի միջանցքին»՝ այդպիսով վերածելով Թուրքիային տարածաշրջանային ճանապարային և էներգետիկ գլխավոր հանգույցի։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական պետական TRT պարբերականը հայտնում է, որ օկուպացված Ստեփանակերտում կենտրոնական փողոցներից մեկը վերանվանվել է Հայոց ցեղասպանության գլխավոր կազմակերպիչներից Էնվեր փաշայի անունով։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանի միջնակարգ դպրոցների Ադրբեջանի պատմություն առարկայի դասագրքի շապիկն է:, նախատեսված 5-րդ դասարանի համար:
Քարտեզում ներկայացված է Ադրբեջանի տարածքը, որը ներառում է Հայաատանն ու Արցախի հանրապետությունները, Իրանի հյուսիսը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքական ըննդիմադիր մեդիայի պնդումներով` Էրդողանի վատառողջ լինելու պատճառով չեղարկվել է նրա Իսպանիա այցը, ինչպես նաև ներքին մի շարք միջոցառումներ:
Սա հատուկ եմ գրում, որպեսզի նորից չսկսեն տարածել նրա «մահվան» մասին լուրեր:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ադրբեջանական պետական լրավտամիջոցները հայտնում են, որ գերեվարվել է նաև Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանը։ Լուրը չեմ կարող դեռևս հաստատել։ պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական լրատվամիջոցները հրապարակել են Արցախի նախկին նախագահ Արայիկ Հարությունյանի ձերբակալման պահը ցույց տվող լուսանկարներ:
Սակայն գերեվարման մասին լուրը դեռևս պաշտոնապես չի հաստատվել:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանը այսօր պաշտոնապես հայտարարեց, որ իբր «Հայաստանը անօրինական շինարարություն է արել» Գանձասարի վանքում:
Սա ոչ այլ ինչ է, քան Գանձասարը ավերելու և դրա հայկական տեսքը խեղաթյուրելու աշխատանքի պաշտոնական մեկնարկ:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրանի «Ալիք» թերթում հրապարակվել է իմ ծավալուն հարցազրույցը Թուրքիայի՝ մեր հանդեպ ունեցած ծրագրերի մասին։ Ահա առցանց հղումը՝ https://alikonline.ir/political/armenia/2506

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական քարոզչության ամենաօրյա դրսևորում՝ «Սյունիք չկա, Զանգեզուր է»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիան և Ադրբեջանը համատեղ ջանքերով աշխատում են ստանալ այսպես կոչված «Զանգեզուրի միջանցքը», որը ոչ թե միայն պետք է իրար ցամաքային կապով միացնի այդ երկու պետությունները, այլև հիմք ստեղծի Սյունիքի սողացող նվաճման համար: Այլ բառերով ասած` թուրք-ադրբեջանական օրակարգում այժմ «Ղարաբաղն Ադրբեջան է» բանաձևի փոխարեն «Զանգեզուրն Ադրբեջան է» հայեցակարգն է:
Սրա իրականացման դեպքում Թուրքիան և Ադրբեջանը իրենց հայացքն ուղղելու են դեպի հարավ` Իրանի հյուսիսային նահանգներ, որոնք թուրքական քաղաքական խոսույթում կոչվում են «Հարավային Ադրբեջան»: Ուստի Սյունիքի վրա աշխատանքին զուգահեռ թուրք-ադրբեջանական երկյակը հետևողականորոն աշխատում է նաև Իրանի հյուսիսում:
Կից նկարում նմանատիպ քարոզչական աշխատանքի օրինակ է: Երեկ գիշեր թյուրքախոսներով բնակեցված Իրանի Թավրիզ քաղաքի փողոցներում հայտնվել են «Զանգեզուրն Ասրբեջան է» գրությամբ քարոզչական պաստառներ, որոնց մեջ նշված է նաև «Բաքու-Թավրիզ-Անկարա» առանցք ձևավորելու հեռահար նպատակը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman