Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Իսրայելա-պաղեստինյան այսօրվա պատերազմի առաջին օրվա ավարտին պատկերը հետևյալն է.

◾️Պաղեստինյան ՀԱՄԱՍ-ը շարունակում է գրաված պահել Իսրայելի հարավի մի շարք տարածքներ (շուրջ 22 տեղանք) և կարևոր ենթակառուցվածքներ:
◾️ Շարունակվուն են նաև երկկողմ լայնմասշտաբ հրթիռակոծությունները:
◾️ Ակնկալվում է գիշերային լայնամասշտաբ գրոհ Իսրայելի կողմից:
◾️ Զոհեր. Իսրայել - ավելի քան 200, 1000 վիրավոր, Պաղեստին (Գազա) - 230 զոհ, 1600 վիրավոր:

Դեռևս անհայտ է, թե կմիանա արդյոք պայքարին Լիբանանում տեղակայված Հեզբոլլահը և Իրանը (միջնորդավորված): Սրանից կախված է պատերազմի շարունակականությունը:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Կետերով բացատրեմ Փաշինյանի նոր ստորագրած փաստաթղթի հետևանքները (հետևանքներն են, ոչ թե բուն փաստաթուղթը)։ Արձանագրելով Հայաստանի տարածքը 29800 քառակուսի կմ և Ադրբեջանինը՝ 86600՝ Ադրբեջանին ենք հանձնում Տավուշի և Արարատի մարզում գտնվող մի շարք տարածքներ…
⚡️⚡️⚡️ Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը այսօր Եվրոպական խորհրդի նախագահ Շ. Միշելի հետ հեռախոսազրույցում անդրադարձել է այսպես կոչված «անկլավներին».

«Ադրբեջանի 8 գյուղեր դեռևս Հայաստանի կողմից գրավված են, և կարևոր է ազատել դրանք օկուպացիայից»։

Ինչպես և կանխատեսել էի, Ադրբեջանն Արցախի հարցը լուծելուց հետո և Հայաստանի դե-ֆակտո վարչապետի կողմից Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը Գրանադայի փաստաթղթով ճանաչելուց հետո անցավ այպսես կոչված անկլավների հարցին։
Այժմ Ադրբեջանը, հենվելով այդ փաստաթղթի վրա, պահանջելու է Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մի շարք բնակավայրերի հանձնումը։ Եվ հենց սա է լինելու առաջիկա բոլոր բանակցությունների թեման։ Պատերազմը ևս չի բացառվում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իսրայելա-պաղեստինյան պատերազմի երկրորդ օրն է սկսվել։
Իսրայելական հակահարձակումը դեռևս այն մասշտաբները չունի, որն անկնկալվում է. գիշերը հրիթիռային հարվածներ են հասցվել Գազայում տեղակայված ՀԱՄԱՍ-ի ենթակառուցվածքներին
Փոքր չափով մեծացել է կռիվների աշխարհագրությունը։ Լիբանանի «Հեզբոլլահ» կազմակերպությունը կրակ է բացել Իսրայելի հյուսիսային հատվածների վրա, ինչին հետևել է իսրայելական հակահարվածը։ Սակայն դեռևս խոսք չկա ցամաքային գործողությունների մասին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեկ հյուր եմ եղել «Իմնեմնիմի» լայվ փոդքասթին (02:30։25-ից), որտեղ մանրամասն պատմել եմ նախ Իսրայելա-պաղեստինյան պատերազմի առաջին օրվա և մեզ վրա դրա ազդեցության մասին, ապա խոսել Գրանադայի հանդիպման և «անկլավների» վերաբերյալ։
Թեթև զրույց ոչ թեթև թեմաների մասին։
https://www.youtube.com/live/4n8nK01Kleg?si=IVbeL75jxOws5-Zw&t=9025

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Հաճախ ֆեյքերը ինձ գրում են, թե ես պանիկա եմ տարածում։
Այդ առիթով հիշեցի մի քանի ամիս վաղեմության այս գրառումս.

«Վերջերս ամերիկյան Foreign Policy-ում հրապարակվել էր Հարվարդի համալսարանի պրոֆեսոր Սթիվեն Ուոլտի սյունակը, որը շատ խոսուն վերնագիր ուներ՝ «Ինչո՞ւ են մարդիկ այդքան ատում ռեալիզմը» ( Why Do People Hate Realism So Much?)։ Ըստ հեղինակի, ռեալիզմն ու դրա կողմնակիցներին ատում են նաև այն պատճառով, որ վերջիններս հաճախ են ճիշտ դուրս գալիս իրավիճակի նկարագրության մեջ։ Թվում է, թե ճիշտ վերլուծելն ու ճիշտ լինելը պետք է հարգանքի արժանանա, այլ ոչ թե քննադատության։ Սակայն, ինչպես հայտնի է, շատ քչերն են սիրում խոստովանել, որ ուրիշը ճիշտ է, իսկ ինքը՝ սխալ։
Հենց սա է պատճառը, որ Հայաստանում այսօր շատերը սթափ վերլուծողներին ու թուրքական իրական վտանգի մասին խոսողներին փորձում են լռեցնել կամ քննադատել, որովհետև չեն ուզում խոստովանել, որ սխալ են։ Առավել ևս չեն ցանկանում ուղղել իրենց սխալները»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1
Գազայի հատվածը 2007 թվականից Իսրայելի կողմից գտնվում է շրջափակման մեջ։ Այնտեղ ապրում է մոտ 2,5-3 մլն արաբ։ Հենց այստեղից է եղել երեկվա պաղեստինյան հարձակումը Իսրայելի վրա։
Իմիջիայլոց, 2010 թ. մայիսին Գազայի շրջափակումը ճեղքելու փորձ արեցին թուրքական մի քանի քաղաքացիական նավեր (պետության վերահսկողության ներքո), որոնք հայտնի էին «Mavi Marmara» անունով։ Իսրայելցիները այդ ճեղքման փորձը կասեցիր՝ սպանելով 10 հոգու։ Արդյունքում՝ իսրայելա-թուրքական հարաբերությունները վատացան, իսկ այդ ֆոնին Էրդողանը կարողացավ ինքն իրենից կերտել մուսուլմանների պաշտպան առաջնորդի կերպար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Պաղեստինցիները Գազայի հատվածի վրա Իսրայելի երեկվա հրթիռակոծությունից հետո։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իրանի նախագահ Է. Ռաիսին հեռախոսազրույց է ունեցել պաղեստինցի առաջնորդների հետ, որտեղ ոչ միայն անվերապահ աջակցություն է հայտնել, այլև նշել է.
«Այն, ինչ դուք արել եք, պատիվ է, փառք և հզորություն, և Աստված ձեր օգնությունն է։… Դուք երջանկացրել եք իսլամական ազգին ձեր այս նախաձեռնությամբ»։

Առանց Իրանի աջակցության և գործողությունների մանրակրկիտ համակարգման պաղեստինյան այս վերջին գործողությունները, վստահ եմ, չէին կարող այսչափ արդյունավետ լինել։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇱🇧 Բեյրութում պրոիրանական «Հեզբոլլահ» ռազմականացված կուսակցության ցույցին վերջինիս առաջնորդները հայտարարել են, որ Հեզբոլլահը չի կարող դիտողի կարգավիճակում մնալ և իրենց մարտիկները «հիմա այնտեղ են, որտեղ պետք է լինեն»։

🇮🇱 Միաժամանակ Իսրայելի ղեկավարությունը սկսել է տարհանել Իսրայելի հյուսիսային՝ Լիբանանի հետ սահմանակից բնակավայրերի բնակչությանը։
Հավանաբար, երկու կողմն էլ պատրաստվում են պատերազմական գործողությունների նաև Իսրայել-Լիբանան սահմանի երկայնքով։
Պատերազմի ծավալները մեծանալու մեծ հնարավորություններ ունեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ադրբեջանական նկար՝ «Դիվանագիտություն. ադրբեջանական տարբերակ» վերնագրով։
Իրականում, ցանկացած հաջող դիվանագիտական աշխատանքի հիմքում ընկած է ռազմական ուժը։ Առանց դրա տարբեր սենյակներում արվող քննարկումներում բոլոր ընդունված որոշումներն ու բանակցությունները դառնում են ոչ կարևոր և գրեթե չեն ազդում իրական կյանքի վրա։
Մենք այժմ մի փուլում ենք, երբ ողջ աշխարհում այս առումով կա ռազմական ուժի վերաիմաստավորում և կարևորում, իսկ Հայաստանը, ընդհակառակը, կամովին թուլացնում է իր ռազմական ուժը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Թուրքիայի նախագահ Էրդողանը քիչ առաջ անդրադարձել է պաղեստինա-իսրայելական նոր պատերազմին, որը շարունակում է մնալ համաշխարհային քաղաքականության գլխավոր թեման՝ ստվերելով նույնիսկ ուկրաինականը։
Էրդողանը ասել է. «Միայն Պաղեստինի անկախության ճանաչմամբ է հնարավոր ապահովել խաղաղություն։
Աշխարհագրական տեսանկյունից միացյալ Պաղեստինյան պետության ստեղծումը Երուսաղեմ մայրաքաղաքով անհրաժեշտություն է, որը այլևս չի կարելի հետաձգել»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայի նախագահ Էրդողանը քիչ առաջ անդրադարձել է պաղեստինա-իսրայելական նոր պատերազմին, որը շարունակում է մնալ համաշխարհային քաղաքականության գլխավոր թեման՝ ստվերելով նույնիսկ ուկրաինականը։ Էրդողանը ասել է. «Միայն Պաղեստինի անկախության ճանաչմամբ է հնարավոր…
Թուրքիայի նախագահ Էրդողանը առիթը բաց չի թողնում նաև հիշեցնելու թուրքական ծավալապաշտության մասին.

«Այն բանից հետո, երբ Օսմանյան կայսրությունը լքեց այս տարածաշրջանը (նկատի ունի արաբական Մերձավոր Արևելքը), այս տարածքի մուսուլմանների և քրիստոնյաների իրավունքները աստիճանաբար շարունակվում են խախտվել»։
Այս արտահայտության տրամաբանական շարունակությունը դժվար չէ հասկանալ. «այ եթե մենք հետ գրավենք, ամեն ինչ լավ կլինի»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ուկրաինայում պաշտպանության նոր նախարար են նշանակելու Ռուստեմ Ումերովին։ Վերջինս, ըստ մեդիայում առկա հրապարակումների, չունի ռազմական փորձ, սակայն ունի լավ կապեր Թուրքիայի հետ։ Ազգությամբ Ղրիմի թաթար Ումերովը մտերմիկ հարաբերություններ ունի Թուրքիայի նոր արտգործնախարար…
Թուրքական «Այդընլըք» թերթը հրապարակել է ծավալուն նյութ, որը նվիրված է Ուկրաինայի նորանշանակ պաշտպանության նախարար Ռուստեմ Ումերովի թուրքական կապերին:
Լրագրողական հետաքննությունը պարզել է, որ Ումերովը ոչ միայն սովորել է Ղրիմում գործող գյուլենական դպրոցում, այլև հետագայում աշխատել է Ուկրաինայում և այլուր գործող գյուլենական ցանցի կենտրոններում:
Փաստորեն, վաղուց գտնվում է թուրքական հատուկ ծառայությունների ուշադրության ներքո: Պատահական չէ, որ նա այսօր մտերիմ է Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանի հետ, ով նախկինում երկար տարիներ զբաղեցնում էր թուրքական հետախուզական ծառայության պետի պաշտոնը:

https://www.aydinlik.com.tr/haber/rustem-umerov-ve-ukraynadaki-gulen-merkezleri-423311

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իսրայելում համընդհանուր մոբիլիզացիա է: Կիսվեմ բանակին ժողովրդական աջակցության այս նմուշով:
Իսրայելցիները մեծ քանակությամբ առևտուր են արել բանակի ու կամավորների համար ևցուցադրում են առևտրի մի քանի մետրանոց հդմ կտրոնը:


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ԵՄ-ում Հայաստանի դեսպանը բրյուսելյան թերթին հարցազրույց է տվել և հայտարարել, թե Հայաստանը սպասում է Ադրբեջանի հարձակմանը մոտակա շաբաթներին։

Հետաքրքիր է, չէ՞։ Հայաստանը զավթողները ներքին լսարանին ամենօրյա ռեժիմով հանգստացնում են, թե ոչինչ էլ չի լինելու, իրենք բոլոր դաշտերում Ադրբեջանին «հաղթած ունեն»։ Իսկ, օրինակ, ԱԳ նախարարը, ԵՄ դեսպանը անկեղծանում են ՄԱԿ-ում, ԵՄ-ում՝ խոսելով այսպես պարզ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Իսրայելը դեռևս չի սկսել ցամաքային գործողություն Գազայի տարածքում, թեև կարծես նման տարբերակը հավանական է: Մինչ այդ շրջափակման մեջ գտնվող Գազան աննապադեպ ինտենսիվությամբ հրետակոծվում է:
Այս նկարն արվել է այսօր:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️Այսօր օկուպացված Շուշի է այցելելու Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը։ Պաշտոնական առիթը՝ Տնտեսական համագործակցության կազմակերպության նախարարների խորհրդի տարեկան ժողովն է։
Չեմ բացառում, որ Շուշիում Թուրքիայի հյուպատոսություն բացելու հարցերը ևս որոշակիացվեն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Էրդողանը երեկվա իր ելույթում նորից հնչեցրել է Հայաստանին ուղղված հերթական պահանջ-նախապայմանը.

«Ակնկալում ենք, որ Հայաստանի կառավարությունը առաջիկայում կորդեգրի խաղաղությանն, անվտանգությանը և բարօրությանն ուղղված քաղաքականություն։ Նորից ուզում եմ կրկնել, որ եթե այդպես լինի, և Հայաստանը պահի իր տված խոստումները, մասնավորապես՝ «Զանգեզուրի միջանցքի» բացումը, պատրաստ ենք Հայաստանի հետ քայլ առ քայլ զարգացնել մեր հարաբերությունները։ Իսկ Իրանի կառավարությանը կոչ ենք անում միանալ այս պատմական նախագծին»։

Երեք հետևություն.

◾️Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը դեռ 2020թ.-ին խոստացել է բացել միջանցք։ Հենց այս «խոսքը պահելու» մասին է անդադար նշում Էրդողանը։

◾️ Թուրքիան ոչ մի դեպքում չի բարելավելու Հայաստանի հետ հարաբերությունները։ Նա օգտագործելու է այդ խայծ-թեման՝ Հայաստանից «քայլ առ քայլ» նոր կարևոր զիջումներ ստանալու համար։

◾️ Իրանը շարունակում է մնալ Սյունիքով թուրանական միջանցքի դեմ միակ իրական գործոնը։ Սա է պատճառը, որ վերջին շրջանում թուրք-ադրբեջանական երկյակը փորձում է ամեն գնով մեղմացնել իրանական դիրքորոշումը։

Սրա հետ միաժամանակ Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը այցելելու է այսօր օկուպացված Շուշի, իսկ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զ. Հասանովը հրամայել է ուժեղացնել Հայաստանի հետ ռազմաճակատի գծում ծառայությունը։
Պաղեստինա-իսրայելական պատերազմի ֆոնին մեր տարածաշրջանում կարող են զարգանալ ամենածայրահեղ իրադարձությունները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🇦🇿🇮🇱Կանադայի ադրբեջանական համայնքն ցույցի տեսքով աջակցություն է հայտնել Իսրայելին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Իմ տեղեկություններով` ահա այսպիսի տեսք է շուտով ունենալու Սյունիքում՝ Կապանում Իրանի Իսլամական Հանրապետության հյուպատոսությունը։
Հայկական ու իրանական ճարտարապետության տարրերով այս շենքի նոր դիզայնի հեղինակը Սպահանի (Նոր Ջուղա) հայ ճարտարապետ Մեղեդի Խոդաբախշյանն է։
Լուսանկարները հրապարակվում են առաջին անգամ։

2022 թվականին հոկտեմբերի 21-ին Սյունիքում՝ Կապանում բացվեց Իրանի հյուպատոսությունը, իսկ հյուպատոս նշանակվեց Եմենում ծառայած դիվանագետ Մորթեզ Աբեդին Վարամին։
Այս գործողությունները պատահական չէին. Իրանը այս քայլերով ևս փորձում է ցույց տալ հայկական Սյունիքի կարևորությունը իր անվտանգության համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman