Վերջին 24 ժամը մեր անմիջական հարևանությամբ։
Իսրայելի կազմակերպած պայթյուն Բեյրութում, որի արդյունքում զոհվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը։
Թուրքիան ձերբակալում է 30-ից ավել մարդկանց, որոնք, ըստ պաշտոնական աղբյուրի, լրտեսում էին ի օգուտ Իսրայելի։
Իրան Քերման քաղաքում տեղի է ունենում ահաբեկչություն, որի արդյունքում մի քանի տասնյակ զոհ կա։
Այս տարի Մերձավոր Արևելքը աննախադեպ ուժգնությամբ է թեժանալու։
Պատրաստվեք։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Վերջին 24 ժամը մեր անմիջական հարևանությամբ։ Իսրայելի կազմակերպած պայթյուն Բեյրութում, որի արդյունքում զոհվում է ՀԱՄԱՍ-ի ղեկավարներից մեկը։ Թուրքիան ձերբակալում է 30-ից ավել մարդկանց, որոնք, ըստ պաշտոնական աղբյուրի, լրտեսում էին ի օգուտ Իսրայելի։ Իրան Քերման…
Եվս 24 ժամ անց:
ԱՄՆ մի քանի հրթիռային հարված է հասցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադին` սպանելով բարձրաստիճան զինվորականների:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
ԱՄՆ մի քանի հրթիռային հարված է հասցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադին` սպանելով բարձրաստիճան զինվորականների:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեք կանոն զանգվածային քաղաքականության մասին՝ քաղաքագիտության ու քաղաքականության դասականներից։
◾ Քաղաքականությունը չի արտացոլում մեծամասնության կարծիքը, քաղաքականությունը ստեղծում է այդ կարծիքը (Սթյուարթ Հոլլ)։
◾Իրական առաջնորդը նա չէ, ով փնտրում է կոնսենսուս, այլ նա, ով ձևավորում է այն (Մարտին Լյութեր Քինգ)։
◾Քաղաքական ցանկացած խնդրի համար պայքարը պետք է լինի պայքար իշխանության համար (Վլադիմիր Իլյիչ Լենին)։
Գուցե սրանք օգտակար լինեն հասկանալու, թե ինչու մեզ մոտ չի ստացվում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
◾ Քաղաքականությունը չի արտացոլում մեծամասնության կարծիքը, քաղաքականությունը ստեղծում է այդ կարծիքը (Սթյուարթ Հոլլ)։
◾Իրական առաջնորդը նա չէ, ով փնտրում է կոնսենսուս, այլ նա, ով ձևավորում է այն (Մարտին Լյութեր Քինգ)։
◾Քաղաքական ցանկացած խնդրի համար պայքարը պետք է լինի պայքար իշխանության համար (Վլադիմիր Իլյիչ Լենին)։
Գուցե սրանք օգտակար լինեն հասկանալու, թե ինչու մեզ մոտ չի ստացվում։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤2💯1
«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը
Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված այդ հարցազրույցը, ըստ էության, Ալիևի նախընտրական քարոզարշավի առաջին մեծ միջոցառումն էր։ Ես մանրամասն ծանոթացա հարցազրույցի բովանդակությանը և ահա, թե ինչն եմ առանձնացրել ձեզ համար՝ «Ալիևի բառերով»։ Միանգամից ասեմ, որ սրանք փաստացի այն տրամաբանությունն ու կետերն են, որոնք ընկած են այսպես կոչված «հայ-ադրբեջանական խաղաղության բանակցությունների» հիմքում։
1. «Խաղաղության պայմանագիր» կոչվող թղթում, եթե այն ստորագրվի, որևէ կերպ չի նշվելու Հայաստանի ու Ադրբեջանի միջև սահմանը և հստակ տարածքը, հետևաբար՝ Ադրբեջանը ցանկացած պահի կարող է խախտել այն՝ պնդելով, որ «սահման չկա, չկա նաև սահմանի խախտում»։ Թուղթ ոչմի բանի մասին, բայց որը լիարժեք մաքրում է Ադրբեջանին Արցախի հարցում կատարած հանցաքներից ու իրավական առումով այն փակում։ «Կադաստրի թուղթ» կոչված տգիտությունը ևս փչվեց։
2. Ադրբեջանը չի ազատելու 2020 թ. նոյեմբերից հետո գրաված Հայաստանի միջազգայնորեն ճանաչված տարածքը (առնվազն՝ 300 քառակուսի կմ)։ «Զորքերի հայելային հետքաշում» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
3. Ադրբեջանն ամեն ինչ անում է, որ թուղթը ստորագրվի առանց միջնորդ, որպեսզի կարողանա ցանկացած պահի առանց ավելորդ գլխացավանքի խախտել այն։ Այս կետը դուր չի գա «միջազգային երաշխիքներ կլինեն» և «աշխարհը չի թողնի, որ մեր վրա հարձակվեն» թեզերի սիրահարներին։
4. Ադրբեջանը չի բացելու Հայաստանի հետ սահման և շարունակելու է Հայաստանի լիակատար շրջափակումը։ Հետևաբար, նույնը անելու է նաև Թուրքիան։ Ավելին՝ այս պահին խնդիր է դրված Հայաստանին կտրել իր երկու հիմնական արտաքին ճանապարհներից՝ դեպի Վրաստան և Իրան։ Դա անելու համար օգտագործում են այսպես կոչված անկլավների թեման (տե՛ս հաջորդ կետը)։ «Խաղաղության խաչմերուկի» գաղափարի փուչ լինելը հերթական անգամ ապացուցվեց։
5. Ադրբեջանը ելնում է այն դրույթից, որ Հայաստանը այս պահին օկուպացրել է Ադրբեջանի 8 գյուղեր, որոնցից 4-ը բուն սահմանին, մյուս 4-ը՝ սահմանից ներս («անկլավի» տեսքով»)։ Ադրբեջանը «չի կարող հանդուժել այս իրավիճակը» և «ամեն ինչ անելու է, որ դրանք ազատագրի»։ Ավելին, Ադրբեջանը պնդում է, որ դեպի անկլավներ տանող ճանապարհներ պետք է տրվեն, որոնք «պետք է բնակեցվեն ադրբեջանցիներով»։ Սրանք մինի-միջանցքներ են։ Իմիջիայլոց, Ալիևն ասաց, որ այս թեման այժմ քննարկվում է սահմանազատման հանձնաժողովում։ Չի բանացկվում, այլ Ադրբեջանի պայմանի տեխնիկական իրականացման հարցերն են քննարկվում։
6. Ադրբեջանը պահանջում է միջանցք Սյունիքի տարածքով։ Այո՛, հենց միջանցք, ուրիշ ոչ մի բան՝ «անխոչընդոտ անցում» անվան տակ։ Ընդ որում՝ շատ կոնկրետ տեղով՝ Մեղրիով, քանի որ այն «ամենակարճ և ամենահարմար ճանապարհն է» դեպի Նախիջևան։ Միաժամանակ Ալիևը ակնարկեց, որ ցանկացած պահի կարող է զենքով վերցնել այդ ճանապարհը։
7. Ադրբեջանը խոստովանում է, որ Հայաստանի Հանրապետության հանդեպ իր հավականությունները հնարավոր են դարձել Արցախում տարած հաղթանակի շնորհիվ։ Ալիևը բառացի ասում է, որ Շուշիին գրավելը թույլ տվեց բացել Զանգեզուրի հարցը։ Սրանից ավելի լավ ապացույց, որ Արցախը Սյունիքի ու Հայաստանի մնացյալ մասերի պաշտպանության գլխավոր միջոցն էր, դժվար է գտնել։ Ընդ որում՝ թշնամու բերանով է ասված։
8. Ադրբեջանն ամեն ինչ անելու է նախագահներ Սերժ Սարգսյանին ու Ռոբերտ Քոչարյանին ևս գերեվարելու համար։ Այդ մասին ուղիղ նշեց Ալիևը։
9. Ամբողջ հարցազրույցի ընթացքում Ալիևը Հայաստանի բոլոր տարածքների համար օգտագործում էր թյուրքական տեղանուններ՝ «Իրևան» (Երևան), «Արևմտյան Զանգեզուր» (Սյունիք), «Իստիսու» (Ջերմուկ) և այլն։ Նաև նշում, որ եթե սահմանազատում լինի քարտեզով, ապա պետք է քննարկել Երևանի պատկանելիության հարցը։ Սա Ադրբեջանի ծավալապաշտության կարևորագույն դրսևորումներից է, որով այժմ դաստիարակվում է ադրբեջանական հասարակությունը։
շարունակությունը՝ ⬇️⬇️⬇️

❤3
Սկիզբը՝ վերևում ⬆️⬆️⬆️
10. Ադրբեջանը Եվրամիության գլխավոր գործընկերներից է գազի մատակարարման հարցով։ Հետևաբար Ադրբեջանը ոչ մի դեպքում չի վախենում Արևմտյան ճնշումից, որովհետև այն չի լինելու։ Ադրբեջանին մնում է խելացի խաղալ Ռուսաստանի հետ, ինչը և արվում է (նույնիսկ հարցազրույցի մակարդակում ճիշտ ուղերձներ հղելով Մոսկվային)։
Հարցազրույցում այլ հետաքրքիր կետեր ևս կային, բայց այս 10 կետը այն հիմնականներն էին, որոնք, փաստացի, կազմում են այս պահին այսպես կոչված «հայ-ադրբեջանական» բանակցությունների փաթեթը։
Հետևություն. Ադրբեջանը որևէ նպատակ չունի Հայաստանի հետ խաղաղ գոյակցության։ «Խաղաղության պայմանագիրը» ընդամենը պարզ մանիպուլիացիա է՝ Հայաստանում ժողովրդի դիմադրությունը կոտրելու համար։
Այս կետերից որևէ մեկով զիջումը բերելու է Ադրբեջանի և Թուրքիայի կողմից նոր պահանջների, ինչպես Արցախի հարցում զիջումը բերեց Սյունիքի ու Ջերմուկի վտանգների։

👍1
Հարգելի՛ հետևորդներ, հաշվի առնելով շատերիդ առաջարկները՝ իմ գրառումները հասանելի դարձնել նաև այլ լեզուներով, բացել իմ ռուսալեզու ալիքը՝ t.me/dragomanru
Խնդրում եմ բաժանորդագրվել և տարածել ձեզ ծանոթ ռուսալեզու շրջանակներում, իսկ ես կփորձեմ ժամանակին ապահովել ամենակարևոր իրադարձությունների ռուսալեզու լուսաբանումն ու իմ մեկնաբանությունները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Խնդրում եմ բաժանորդագրվել և տարածել ձեզ ծանոթ ռուսալեզու շրջանակներում, իսկ ես կփորձեմ ժամանակին ապահովել ամենակարևոր իրադարձությունների ռուսալեզու լուսաբանումն ու իմ մեկնաբանությունները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Telegram
Дневник драгомана (тюрколог Варужан Гегамян)
Телеграм канал тюрколога, кандидата исторических наук Варужана Гегамяна о политике в Турции и Азербайджане, о деталях армяно-турецкого конфликта, и о геополитике на Южном Кавказе и Ближнем Востоке.
Основной канал на армянском - t.me/varuzhandragoman

❤2🔥1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Եվս 24 ժամ անց: ԱՄՆ մի քանի հրթիռային հարված է հասցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադին` սպանելով բարձրաստիճան զինվորականների: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում:
Գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ:
Հիմա ամենաէական հարցը այն է, թե ինչքանով սա կդրդի Եմենի հուսիտների կառավարության ետևում կանգնած Իրանին ուղիղ ներգրավվել պատերազմի մեջ:
Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ: Հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ:
Հիմա ամենաէական հարցը այն է, թե ինչքանով սա կդրդի Եմենի հուսիտների կառավարության ետևում կանգնած Իրանին ուղիղ ներգրավվել պատերազմի մեջ:
Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ: Հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում: Գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ: Հիմա ամենաէական հարցը այն է, թե ինչքանով սա կդրդի Եմենի հուսիտների կառավարության ետևում կանգնած Իրանին ուղիղ ներգրավվել պատերազմի…
Երեք կարևոր փաստ, որ պետ է իմանալ Եմենի մասին:
▪️Եմենը գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմտյան ծայրամասում` Կարմիր ծովի ափին:
▪️Այս տարածքի ռազմավարական գլխավոր արժեքն այն է, որ այն վերահսկում է Միջերկրական ծովը Հնդկական օվկիանոսին կապող գլխավոր երկու նեղուցներից մեկը` Բաբ էլ Մանդեփի նեղուցը: Եվրոպան Ասիային կապող ամենակարճ ճանապարհի վրա գտնվող այս նեղուցով է անցնում համաշխարհային առևտրի մի հսկայական մասը:
▪️Եմենը փաստացի բաժանված է երկու մասի` պրո-իրանական արևմուտքը, որի դեմ կռվում են ԱՄՆ և Բրիտանիան, և արևելյան, որոնք Սաուդյան Արաբիայի ազդեցության գոտում են:

❤1👍1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Երեք կարևոր փաստ, որ պետ է իմանալ Եմենի մասին: ▪️Եմենը գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմտյան ծայրամասում` Կարմիր ծովի ափին: ▪️Այս տարածքի ռազմավարական գլխավոր արժեքն այն է, որ այն վերահսկում է Միջերկրական ծովը Հնդկական օվկիանոսին կապող գլխավոր երկու…
Եմենի շուրջ կատարվող իրադարձությունների կարևորությունը կարելի է հասկանալ մեկ նկարով:
Ահա թե ինչ է լինում, երբ Կարմիր ծովի մուտքը վերահսկում են Իրանի հովանու ներքո գործող հուսիթները:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ահա թե ինչ է լինում, երբ Կարմիր ծովի մուտքը վերահսկում են Իրանի հովանու ներքո գործող հուսիթները:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված…
Իմիջիայլոց, այսօր արդեն հունվարի 13-ն է: Հունվարի 10-ին` Ալիևի հայտնի հարցազրույցից հետո անցել է երեք օր:
Երեք օր է` ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ադրբեջանական կողմի ոչ մի ասածի` սկսած նրանից, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչև Տավուշում փետրվարի մեկին «ադրբեջանական գյուղեր» անվան տակ հայկական նոր տարածքներ հանձնելու քննարկման անցկացման պայմանավորվածությունը:
Բայց բոլորդ լսել եք ինչ-որ զինվորականի ինչ-որ փոքրիկ միջադեպի մասին ու երկու օր է` քննարկում եք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երեք օր է` ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ադրբեջանական կողմի ոչ մի ասածի` սկսած նրանից, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչև Տավուշում փետրվարի մեկին «ադրբեջանական գյուղեր» անվան տակ հայկական նոր տարածքներ հանձնելու քննարկման անցկացման պայմանավորվածությունը:
Բայց բոլորդ լսել եք ինչ-որ զինվորականի ինչ-որ փոքրիկ միջադեպի մասին ու երկու օր է` քննարկում եք:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
❤1
Պետական մտածողության մասին
Իրաքում վերջին օրերին քրդերի կողմից սպանվել է Թուրքիայի բանակի 9 զինվոր։
Մայրաքաղաք Անկարայի և Ստամբուլի ճանապարհային մեծ ցուցանակները երեկվանից փառաբանում են զոհվածներին՝ հիշեցնելով ազգային գլխավոր կարգախոսներից մեկը.
«Շեհիթներն (զոհերը) անմահ են,
Հայրենիքը՝ անբաժան»։
(Şehitler ölmez, Vatan bölünmez)

2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։
Դրանք բոլորը, առանց բացառության, տապալվել են։ Ահա դրանց մոտավոր ժամանակագրությունը։
⛔️ 2018 թ. մայիս - Արցախյան հակամարտության հարցում «Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ»
⛔️ 2020 թ. փետրվար - Արցախի հարցի լուծման «Մյունխենյան 6 սկզբունքներ»
⛔️ 2020 թ. սեպտեմբեր - «Հայաստան 2050»
⛔️ 2021 թ. մայիս - «Զորքերի հայելային հետքաշում»
⛔️ 2021 թ. սեպտեմբեր - «Խաղաղության դարաշրջան»
⛔️ 2022 թ. փետրվար - «Խաղաղության խաչմերուկ» (նախկինում՝ «Հայկական խաչմերուկ»)
⛔️ 2022 թ. ապրիլ - «Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության ապահովման միջազգային մեխանիզմների ստեղծում»
Պետք է նշել, որ բոլոր այս նախաձեռնությունների տապալումը ոչ միայն պարզապես տապալում է եղել, այլ հանգեցրել է կորուստների կամ անմիջապես, կամ նպաստել է ընդհանրապես Հայաստանի բանակցային ու ռազմական դիրքերի աստիճանական թուլացմանը։
Երեկ հրապարակվել է հերթական նոր նախաձեռնությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ»։ Կարծում եմ՝ կարելի է կռահել, թե ինչ ճակատագիր է սպասվում այս նախաձեռնությանը ևս։

Թուրքիայի Մանիսա նահանգի դպրոցներից մեկի սովորական դասերից մեկն է։
Աշակերտները ցույց են տալիս թյուրքական ազգայնամոլական «գորշ գայլեր» նշանը և պանթյուրքականության խորհրդանիշ կապույտ դրոշը։
#խաղաղության_վկաները
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Աշակերտները ցույց են տալիս թյուրքական ազգայնամոլական «գորշ գայլեր» նշանը և պանթյուրքականության խորհրդանիշ կապույտ դրոշը։
#խաղաղության_վկաները
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍3
2021 թ. սեպտեմբերի 27
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիև. «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն»։
2024 թ. հունվարի 19
Հայաստանի դե-ֆակտո վարչապետ. «Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։
Ի - ինքնիշխանություն

🤬34😱9👎4😢4👍3🤔3🔥1🤡1
Իրավիճակի մասին՝ հնարավորինս ամփոփ
https://youtu.be/HApbjuN4oWs?si=u0flSMC0w_U2RGRI
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
https://youtu.be/HApbjuN4oWs?si=u0flSMC0w_U2RGRI
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
YouTube
Այսօր Սյունիքը, վաղը` Գյումրին. Փաշինյանի զրոյական կետի նոր սպառնալիքը՝ նոր աղետ. Վարուժան Գեղամյան
Սաթիկ Սեյրանյանի հյուրը` թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանը քարտեզներով հանգամանալից ներկայացնում է Արցախի, Զանգեզուրի միջանցքի, Սյունիքի աշխարհաքաղաքական նշանակությունը, Էրդողան-Ալիև-Փաշինյան եռանկյունու քայլերի կործանարար նշանակությունը…
👍29❤1👏1
Առաջին նկարում 1918 թ., Բաքու քաղաքն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) շենքի դիմաց (աջում) մարզվում է հայկական զորամիավորումը, որը այդ օրերին դիմադրում էր դեպի Բաքու արշավող օսմանյան բանակին։ Եթե նրանք հաջողեին կամ գոնե մեկ ամիս ավել կարողանային դիմադրել Նուրի փաշայի գլխավորած բանակին, ապա մեծ է հավանականությունը, որ օսմանների քաղաքական ծրագիրը՝ Ադրբեջան պետությունը չստեղծվեր կամ չլիներ այն տեսքով, որը մենք գիտենք, այլ շատ ավելի փոքր ու թույլ։
Երկրորդ նկարում՝ հայկական զորամիավորման քայլերթն է, հետևի աջ անկյունում՝ Կույս Մարիամի եկեղեցին։
Երրորդ նկարում ՀՅԴ Բաքվի կոմիտեի նախկին շենքն է՝ խորհրդային տարիներին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Երկրորդ նկարում՝ հայկական զորամիավորման քայլերթն է, հետևի աջ անկյունում՝ Կույս Մարիամի եկեղեցին։
Երրորդ նկարում ՀՅԴ Բաքվի կոմիտեի նախկին շենքն է՝ խորհրդային տարիներին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍45
Երեկվանից հայկական ցանցում ակտիվորեն տարածվում են Բաքվում գերության մեջ գտնվող հայ ռազմաքաղաքական առաջնորդների՝ Արցախի նախագահների և զինվորականների նկարները։ Թե ինչու է դա կատեգորիկ սխալ, գրել է լրագրող, մեդիա-փորձագետ Լիկա Թումանյանը.
«Ինչու չի կարելի տարածել մերոնց լուսանկրաները Բաքվի բանտից։
Հիմա մի քանի հարց տամ, դրանց պատասխանելուց ինքներդ կհասկանաք․
- արդյոք էդ նկարները թարմ են
-արդյոք այդ նկարներն արվել են կամավոր ու բեմադրված չեն
- եթե բեմադրված են, ապա ինչի համար․ գուցե հանրությանը համոզելու, որ մերոնք դեռ ողջ են ու առողջ։ Իսկ ինչին ա պետք ինչ որ բան համոզել, եթե չկա դրա հիմնավոր կասկածը
- արդյոք ադրբեջանական տեղեկատվական կանալները համարվում են հավաստի ու ճշգրիտ
- արդյոք ադրբեջանցիների նպատակն է փոխանցել մեզ ճշմարտությունը, այլ ոչ թե հոգեբանական ճնշում գործադրել
- արդյոք եթե վաղը մերոնց ստիպեն ինչ որ բաներ ասել տեսագրությամբ, մենք հավատալու ենք ասվածներին
Կարճ ասած, մյուս անգամ որևէ բան պոստ անելուց հիշեք․ չի կարելի տարածել և ոչ մի բան, ինչի սկզբնաղբյուրը ադրբեջանականն է, չի կարելի վստահել ու հավատալ և ոչ մի բանի, ինչում նրանք ուզում են մեզ համոզել։ Անգամ եթե երբեմն այդ շարքում կա որևէ լուր, որն իսկապես հաստատվում է։
Ինչ արեցինք մենք երեկ․
- օգնեցինք ադրբեջանցիներին տժժալ մերոնց վրա՝ թե բա, տեսեք- տեսեք, լավ էլ պայմաններում ֆուտբոլ են նայում, լավ էլ նստած են․․
- օգնեցինք ցավեցնել մեր գերիների հարազատներին ու ընտանիքներին․ ահավոր ցավ ա տեսնել նրանց նման վիճակում
- օգնեցինք նրանց տեղեկատվական օպերացիայում, դառնալով նրանց զենքը մեր իսկ դեմ։
Նման օպերացիաները շարունակական են լինելու, քանի դեռ մենք այս տարրական «չի կարելիները» լուրջ չենք ընդունում»։

💯50👍38❤11