Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Հարգելի՛ հետևորդներ, հաշվի առնելով շատերիդ առաջարկները՝ իմ գրառումները հասանելի դարձնել նաև այլ լեզուներով, բացել իմ ռուսալեզու ալիքը՝ t.me/dragomanru

Խնդրում եմ բաժանորդագրվել և տարածել ձեզ ծանոթ ռուսալեզու շրջանակներում, իսկ ես կփորձեմ ժամանակին ապահովել ամենակարևոր իրադարձությունների ռուսալեզու լուսաբանումն ու իմ մեկնաբանությունները։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2🔥1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Եվս 24 ժամ անց: ԱՄՆ մի քանի հրթիռային հարված է հասցրել Իրաքի մայրաքաղաք Բաղդադին` սպանելով բարձրաստիճան զինվորականների: պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
⚡️⚡️⚡️Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում:
Գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ:
Հիմա ամենաէական հարցը այն է, թե ինչքանով սա կդրդի Եմենի հուսիտների կառավարության ետևում կանգնած Իրանին ուղիղ ներգրավվել պատերազմի մեջ:
Իրանին ամեն կերպ փորձում են ներքաշել կռվի մեջ: Հաջորդ նման փորձը կարող է լինել նաև Սյունիքում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
⚡️⚡️⚡️Նոր պատերազմ Մերձավոր Արևելքում: Գիշերը ԱՄՆ և Մեծ Բրիտանիայի համատեղ ուժերը ռազմական գործողություն են սկսել Եմենի դեմ: Հիմա ամենաէական հարցը այն է, թե ինչքանով սա կդրդի Եմենի հուսիտների կառավարության ետևում կանգնած Իրանին ուղիղ ներգրավվել պատերազմի…
Երեք կարևոր փաստ, որ պետ է իմանալ Եմենի մասին:

▪️Եմենը գտնվում է Արաբական թերակղզու հարավ-արևմտյան ծայրամասում` Կարմիր ծովի ափին:
▪️Այս տարածքի ռազմավարական գլխավոր արժեքն այն է, որ այն վերահսկում է Միջերկրական ծովը Հնդկական օվկիանոսին կապող գլխավոր երկու նեղուցներից մեկը` Բաբ էլ Մանդեփի նեղուցը: Եվրոպան Ասիային կապող ամենակարճ ճանապարհի վրա գտնվող այս նեղուցով է անցնում համաշխարհային առևտրի մի հսկայական մասը:
▪️Եմենը փաստացի բաժանված է երկու մասի` պրո-իրանական արևմուտքը, որի դեմ կռվում են ԱՄՆ և Բրիտանիան, և արևելյան, որոնք Սաուդյան Արաբիայի ազդեցության գոտում են:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1👍1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
«Խաղաղության պայմանագրի» 10 կետերը Ադրբեջանում նախընտրական փուլ է, ուստի թշնամի երկրի նախագահ Ալիևը սովորականից ավելի բաց է խոսում իր ներկա և ապագա պլաններից։ Երեկ նա շուրջ երեք ժամ հարցազրույց է տվել ադրբեջանական մեդիաների լրագրողներին։ Շատ լավ կազմակերպված…
Իմիջիայլոց, այսօր արդեն հունվարի 13-ն է: Հունվարի 10-ին` Ալիևի հայտնի հարցազրույցից հետո անցել է երեք օր:
Երեք օր է` ՀՀ դե-ֆակտո իշխանությունները որևէ կերպ չեն արձագանքել ադրբեջանական կողմի ոչ մի ասածի` սկսած նրանից, որ Ադրբեջանը Հայաստանի հետ սահմանը չի բացելու մինչև Տավուշում փետրվարի մեկին «ադրբեջանական գյուղեր» անվան տակ հայկական նոր տարածքներ հանձնելու քննարկման անցկացման պայմանավորվածությունը:
Բայց բոլորդ լսել եք ինչ-որ զինվորականի ինչ-որ փոքրիկ միջադեպի մասին ու երկու օր է` քննարկում եք:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1
Պետական մտածողության մասին

Իրաքում վերջին օրերին քրդերի կողմից սպանվել է Թուրքիայի բանակի 9 զինվոր։
Մայրաքաղաք Անկարայի և Ստամբուլի ճանապարհային մեծ ցուցանակները երեկվանից փառաբանում են զոհվածներին՝ հիշեցնելով ազգային գլխավոր կարգախոսներից մեկը.

«Շեհիթներն (զոհերը) անմահ են,
Հայրենիքը՝ անբաժան»։
(Şehitler ölmez, Vatan bölünmez)

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
2018 թվականի մայիսից Հայաստանի Հանրապետության դե-ֆակտո իշխանությունը արտաքին քաղաքականության ոլորտում հանդես է եկել տարբեր նախաձեռնություններով ու ծրագրերով, որոնք, ըստ էության, ներկայացվել են որպես մեր երկրի պաշտոնական քաղաքականություն ու որպես «նոր, արմատական մոտեցումներ»։
Դրանք բոլորը, առանց բացառության, տապալվել են։ Ահա դրանց մոտավոր ժամանակագրությունը։

⛔️ 2018 թ. մայիս - Արցախյան հակամարտության հարցում «Արցախը պետք է լինի բանակցությունների կողմ»
⛔️ 2020 թ. փետրվար - Արցախի հարցի լուծման «Մյունխենյան 6 սկզբունքներ»
⛔️ 2020 թ. սեպտեմբեր - «Հայաստան 2050»
⛔️ 2021 թ. մայիս - «Զորքերի հայելային հետքաշում»
⛔️ 2021 թ. սեպտեմբեր - «Խաղաղության դարաշրջան»
⛔️ 2022 թ. փետրվար - «Խաղաղության խաչմերուկ» (նախկինում՝ «Հայկական խաչմերուկ»)
⛔️ 2022 թ. ապրիլ - «Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների պաշտպանության ապահովման միջազգային մեխանիզմների ստեղծում»

Պետք է նշել, որ բոլոր այս նախաձեռնությունների տապալումը ոչ միայն պարզապես տապալում է եղել, այլ հանգեցրել է կորուստների կամ անմիջապես, կամ նպաստել է ընդհանրապես Հայաստանի բանակցային ու ռազմական դիրքերի աստիճանական թուլացմանը։
Երեկ հրապարակվել է հերթական նոր նախաձեռնությունը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև սպառազինությունների վերահսկման մեխանիզմներ»։ Կարծում եմ՝ կարելի է կռահել, թե ինչ ճակատագիր է սպասվում այս նախաձեռնությանը ևս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
1👍1
Թուրքիայի Մանիսա նահանգի դպրոցներից մեկի սովորական դասերից մեկն է։
Աշակերտները ցույց են տալիս թյուրքական ազգայնամոլական «գորշ գայլեր» նշանը և պանթյուրքականության խորհրդանիշ կապույտ դրոշը։

#խաղաղության_վկաները

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍3
2021 թ. սեպտեմբերի 27
Ադրբեջանի նախագահ Ի. Ալիև. «Հայաստանը պետք է մշակի և ընդունի նոր Սահմանադրություն»։

2024 թ. հունվարի 19
Հայաստանի դե-ֆակտո վարչապետ. «Պետք է ունենանք Սահմանադրություն, որը Հայաստանի Հանրապետությունն ավելի մրցունակ և կենսունակ է դարձնում աշխարհաքաղաքական նոր պայմաններում»։

Ի - ինքնիշխանություն

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬34😱9👎4😢4👍3🤔3🔥1🤡1
Առաջին նկարում 1918 թ., Բաքու քաղաքն է։ Հայ Յեղափոխական Դաշնակցության (ՀՅԴ) շենքի դիմաց (աջում) մարզվում է հայկական զորամիավորումը, որը այդ օրերին դիմադրում էր դեպի Բաքու արշավող օսմանյան բանակին։ Եթե նրանք հաջողեին կամ գոնե մեկ ամիս ավել կարողանային դիմադրել Նուրի փաշայի գլխավորած բանակին, ապա մեծ է հավանականությունը, որ օսմանների քաղաքական ծրագիրը՝ Ադրբեջան պետությունը չստեղծվեր կամ չլիներ այն տեսքով, որը մենք գիտենք, այլ շատ ավելի փոքր ու թույլ։

Երկրորդ նկարում՝ հայկական զորամիավորման քայլերթն է, հետևի աջ անկյունում՝ Կույս Մարիամի եկեղեցին։

Երրորդ նկարում ՀՅԴ Բաքվի կոմիտեի նախկին շենքն է՝ խորհրդային տարիներին։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍45
Երեկվանից հայկական ցանցում ակտիվորեն տարածվում են Բաքվում գերության մեջ գտնվող հայ ռազմաքաղաքական առաջնորդների՝ Արցախի նախագահների և զինվորականների նկարները։ Թե ինչու է դա կատեգորիկ սխալ, գրել է լրագրող, մեդիա-փորձագետ Լիկա Թումանյանը.

«Ինչու չի կարելի տարածել մերոնց լուսանկրաները Բաքվի բանտից։
Հիմա մի քանի հարց տամ, դրանց պատասխանելուց ինքներդ կհասկանաք․
- արդյոք էդ նկարները թարմ են
-արդյոք այդ նկարներն արվել են կամավոր ու բեմադրված չեն
- եթե բեմադրված են, ապա ինչի համար․ գուցե հանրությանը համոզելու, որ մերոնք դեռ ողջ են ու առողջ։ Իսկ ինչին ա պետք ինչ որ բան համոզել, եթե չկա դրա հիմնավոր կասկածը
- արդյոք ադրբեջանական տեղեկատվական կանալները համարվում են հավաստի ու ճշգրիտ
- արդյոք ադրբեջանցիների նպատակն է փոխանցել մեզ ճշմարտությունը, այլ ոչ թե հոգեբանական ճնշում գործադրել
- արդյոք եթե վաղը մերոնց ստիպեն ինչ որ բաներ ասել տեսագրությամբ, մենք հավատալու ենք ասվածներին

Կարճ ասած, մյուս անգամ որևէ բան պոստ անելուց հիշեք․ չի կարելի տարածել և ոչ մի բան, ինչի սկզբնաղբյուրը ադրբեջանականն է, չի կարելի վստահել ու հավատալ և ոչ մի բանի, ինչում նրանք ուզում են մեզ համոզել։ Անգամ եթե երբեմն այդ շարքում կա որևէ լուր, որն իսկապես հաստատվում է։

Ինչ արեցինք մենք երեկ․
- օգնեցինք ադրբեջանցիներին տժժալ մերոնց վրա՝ թե բա, տեսեք- տեսեք, լավ էլ պայմաններում ֆուտբոլ են նայում, լավ էլ նստած են․․
- օգնեցինք ցավեցնել մեր գերիների հարազատներին ու ընտանիքներին․ ահավոր ցավ ա տեսնել նրանց նման վիճակում
- օգնեցինք նրանց տեղեկատվական օպերացիայում, դառնալով նրանց զենքը մեր իսկ դեմ։

Նման օպերացիաները շարունակական են լինելու, քանի դեռ մենք այս տարրական «չի կարելիները» լուրջ չենք ընդունում»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
💯50👍3811
Թուրքիայի խորհրդարանը երեկ գիշեր վերջապես վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։
Թեև ըստ օրենքի այս որոշումը դեռ պետք է վավերացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը, սակայն ամենայն հավանականությամբ դա արագ տեղի կունենա։
Շվեդիան դիմել էր ՆԱՏՕ անդամ դառնալու համար 2022 թ. գարնանը՝ Ուկրաինայում պատերազմի մեկնարկից անմիջապես հետո։
Թուրքիան մոտ երկու տարի ուշացրեց վավերացումը, ինչը անհրաժեշտ նախապայման է։

Անցնող շուրջ 2 տարվա ընթացքում այս պարզ իրավիճակից Թուրքիան իր համար քաղեց առավելագույնը։

Իսկ ի՞նչ ստացավ Թուրքիան։ Ստորև հիմնական ձեռքբերումները.

☑️ բարձրացրեց իր քաղաքական կշիռը ՆԱՏՕ կազմում,

☑️ հայտը ուշացնելու շնորհիվ հավելյալ մանևրելու տեղ ստացավ Ռուսաստանի հետ իր հարաբերություններում՝ վերջինիս «վաճառելով» իր այդ ժամանակավոր դիրքորոշումը,

☑️ ստիպեց ԱՄՆ իր հետ վերսկսել առաջադեմ ռազմական տեխնոլոգիաների մատակարարման շուրջ բանակցությունները, որոնք սառեցված էին 2018 թվականից,

☑️ Շվեդիայում ու ամբողջ Եվրոպայում բավական սահմանափակեց ու բարդացրեց քրդական ուժերի գործունեությունը։

Մի խոսքով՝ քաղաքական ու դիվանագիտական մաստեր կլասս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍342
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Թուրքիայի խորհրդարանը երեկ գիշեր վերջապես վավերացրեց Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցելու հայտը։ Թեև ըստ օրենքի այս որոշումը դեռ պետք է վավերացնի Թուրքիայի նախագահ Էրդողանը, սակայն ամենայն հավանականությամբ դա արագ տեղի կունենա։ Շվեդիան դիմել էր ՆԱՏՕ անդամ դառնալու…
Թուրքիայի կողմից Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամության հարցի ձգձգման պտուղներից ևս մեկը.

Կանադան կվերսկսի անօդաչու թռչող սարքերի բաղադրիչների արտահանումը Թուրքիա, հայտնում է Reuters-ը՝ հղում անելով աղբյուրներին։ Գործակալության տվյալներով՝ կողմերի միջև համապատասխան համաձայնությունը ձեռք է բերվել հունվարի սկզբին՝ մի քանի ամիս տևած բանակցություններից հետո։


պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
🤬15👍3👎2
Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ուղերձից՝ Հայկական բանակի տոնի աթռիվ.

«Մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։ Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։

Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին և հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը»։

Լուսանկարում՝ Արցախի պաշտպանության բանակի կերտողներ ու հրամանատարներն են՝ Լևոն Մնացականյան, Բակո Սահակյան, Արշավիր Ղարամյանը։ Առաջին երկուսը գտնվում են Բաքվում՝ գերության մեջ։

Լուսանկարը՝ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
50👍25🔥1😢1
Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաև այս առաջարկը, որովհետև, ինչպես հավանաբար կռահում եք, Ադրբեջանը ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլ նպատակ ունի գրավել ամբողջ Հայաստանը՝ վերացնելով հայկական պետականությունը։

Բայց, իհարկե, հանուն լեզվաբանական խաղի, կարելի է ստորագրել «չհարձակման մասին պայմանագիր»։ Որովհետև երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման»։ Ֆորմալ՝ ոչ մի խախտում չի լինի, հատկապես, որ «Արևմտյան Ադրբեջանի» միֆը շարունակում են ակտիվորեն տարածել հենց այս նպատակով։

Իմիջիայլոց, Արցախում վերջին պատերազը Ադրբեջանը պաշտոնապես կոչում է «հակաահաբեկչական գործողություններ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍38💯8😢32
Այսպես նախապայման առ նախապայման վերցնելու են ամեն ինչ, մինչև չհասնեն վերջնական նպատակին` Հայաստանի լիարժեք վերացմանը:
Ու ոչ մեկ չի խուսափելու ու որևէ բանի առաջ չեն կանգնելու:

https://www.panarmenian.net/arm/news/312107/
👍12💯8🤔3🤨3