Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman – Telegram
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
9.77K subscribers
1.01K photos
135 videos
6 files
1.14K links
Թյուրքագետ, պատմական գիտությունների թեկնածու Վարուժան Գեղամյանի ալիքը Հայաստանում և Հայաստանի շուրջ` Մերձավոր Արևելքում ընթացող ամենակարևոր իրադարձությունների մասին՝ թյուրքագետի հայացքով։ Աջակցել ալիքի զարգացմանը՝ 1570027813320300 (Ամերիաբանկ):
Download Telegram
Ամենայն հայոց կաթողիկոսի այսօրվա ուղերձից՝ Հայկական բանակի տոնի աթռիվ.

«Մեր տարածաշրջանում տիրող բարդ իրադրության մեջ առաջնային է Հայոց բանակի համակողմանի հզորացումը։ Մեզ պատած աղետալի ողբերգությունների, Արցախի բռնազավթման հանդիման՝ բոլորիս ջանքերով ըստ ամենայնի պիտի սատարենք մեր բանակին, քանզի Հայոց բանակը երաշխավորն է մեր ժողովրդի խաղաղ ու արժանապատիվ կյանքի, ապահով գալիքի ու հայոց անկախ պետականության։

Հավատն ունենք, որ Աստծո օգնությամբ, ուժեղ բանակով և համազգային միաբանությամբ կարող կլինենք դիմակայել մարտահրավերներին և հաստատել մեր պետության և աշխարհասփյուռ մեր ժողովրդի լուսավոր գալիքը»։

Լուսանկարում՝ Արցախի պաշտպանության բանակի կերտողներ ու հրամանատարներն են՝ Լևոն Մնացականյան, Բակո Սահակյան, Արշավիր Ղարամյանը։ Առաջին երկուսը գտնվում են Բաքվում՝ գերության մեջ։

Լուսանկարը՝ պատգամավոր Տիգրան Աբրահամյանի

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
50👍25🔥1😢1
Ադրբեջանը, իհարկե, մերժելու է նաև այս առաջարկը, որովհետև, ինչպես հավանաբար կռահում եք, Ադրբեջանը ոչ միայն խաղաղություն չի ուզում, այլ նպատակ ունի գրավել ամբողջ Հայաստանը՝ վերացնելով հայկական պետականությունը։

Բայց, իհարկե, հանուն լեզվաբանական խաղի, կարելի է ստորագրել «չհարձակման մասին պայմանագիր»։ Որովհետև երբ Ադրբեջանը հարձակվի Սյունիքի կամ Վայոց Ձորի վրա, նա կպնդի, որ դա ոչ թե հարձակում է, այլ «ազգային ազատագրական շարժում հանուն իրավունքների վերականգման»։ Ֆորմալ՝ ոչ մի խախտում չի լինի, հատկապես, որ «Արևմտյան Ադրբեջանի» միֆը շարունակում են ակտիվորեն տարածել հենց այս նպատակով։

Իմիջիայլոց, Արցախում վերջին պատերազը Ադրբեջանը պաշտոնապես կոչում է «հակաահաբեկչական գործողություններ»։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍38💯8😢32
Այսպես նախապայման առ նախապայման վերցնելու են ամեն ինչ, մինչև չհասնեն վերջնական նպատակին` Հայաստանի լիարժեք վերացմանը:
Ու ոչ մեկ չի խուսափելու ու որևէ բանի առաջ չեն կանգնելու:

https://www.panarmenian.net/arm/news/312107/
👍12💯8🤔3🤨3
Առաջիկա 2-3 տարվա ժամանակագրությունը.

Այսօր՝ «Եթե չփոխենք Սահմանադրությունը, պատերազմ կլինի»։

Վաղը՝ «Եթե չտանք Տավուշի ու Արարատի գյուղերը, պատերազմ կլինի»։

Վաղը չէ, մյուս օրը՝ «Եթե չլուծարենք հանրապետությունը և չդառնանք ինքնավար մարզ, պատերազմ կլինի»։

2-3 տարուց՝ «Եթե այստեղից չգաղթենք, պատերազմ կլինի»։

Ձև կա՞ արդյոք փոխելու սա։ Այո՛։

հ.գ. Կից քարտեզում Թուրքիայի մեդիաներից մեկով վերջերս ցուցադրված հերթական քարտեզն է, որտեղ երևում են Թուրքիայի մասին թուրքական պատկերացումները 2025 թ. համար։ Ուշադիր նայենք և կտեսնենք, որ Հայաստան չկա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍31😢146💯4👎2🤔1
Ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Council on Foreign Relations-ը (Արտաքին հարաբերությունների խորհուրդ) 2024 թվականի համար իր տարեկան կանխատեսման մեջ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, սակայն ԱՄՆ համար չունի առանջնահերթություն։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍132
Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞ 🧐

Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։

Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։

Հայաստանի հետ խաղաղության կամ բարդիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍195🥴2
Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է:
Հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են:
Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում):
Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին:
Կասկածու՞մ եք ասածներիս:

2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են:
2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
😢46💔15💯116👍4🤬4👎1🔥1😡1
«Պիտի զիջենք էս, էն ու էն մյուսը, թե չէ մեզ կկոտորեն» բանաձևը, որը դավանում է Հայաատանը փաստացի կառավարողների խմբավորումը, վերջում դառնալու է «Հայաստանից գաղթենք, որ մեզ չկոտորեն» պարզ իրականության: Սա թուրքական հերթական ցեղաապանություն է, որում ֆորմալ առումով թուրքերը կապ չեն ունենա:
Այս բանաձևն արդեն աշխատել է Արցախում:

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍56💯17😢1311😡6💔1
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այն մասին, թե ինչու է մեր կյանքը նման կորեական հայտնի «Игра в кальмара» (Squid Game) սերիալին։
Ամբողջական հարցազրույցը այստեղ։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍15👏2🔥1
Իրանի նախագահն այսօր ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է.

«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։

Դիվանագետերեներից եթե սա թարգմանենք, կնշանակի, որ Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբավորումը փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արևմուտքի ուժերին։

Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍35💯106
Անձնական-մասնագիտական

Դրվագ աշխարհի խոշորագույն արևելագիտական կենտրոններից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (որն այս տարի նշում է 170-ամյակը) օրերս տեղի ունեցած աշխատանքային քննարկումից։

Այս նկարն ինձ համար խորհրդանշական է.
որպես իմ հարազատ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, իսկ այժմ՝ դասախոս, ես գտնվում էի արևելագիտական իմ երկրորդ տանը՝ Պետերբուրգում, ուր սովորել եմ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, շրջապատված իմ դասախոսներով։
Ինձանից աջ՝ իմ ուսուցիչ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։ Նրանից աջ՝ պետերբուրգյան արևելագիտության ֆակուլտետի դեկանն է՝ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Յուրատեսակ մասնագիտական բախտավորություն է լինել թե՛ հայկական, թե՛ ռուսական այս ավանդական դպրոցների ներկայացուցիչը։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍6337👏3
Այսօր 1988թ. Արցախյան շարժման տարեդարձն է՝ շարժում, որն ինձնից՝ 16-ամյա պատանուցս, կերտեց հասուն տարիքի մարդ, բյուրեղացրեց իմ ինքնությունը և հնարավորություն տվեց ազատվելու ցեղասպանված ժողովրդի զավակ լինելու բարդույթից ու լիաթոք զգալու հաղթանակած ազգի և պետության ներկայացուցչի աննկարագրելի պատիվը։

#հավերժականՀայաստանը

🆔 @vardan_voskanyan
98👍47🤝1
Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։

Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։
Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։

Դեռևս 19-րդ դարից այդ շահը շատ հստակ ձևակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշված գոտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխավոր նպատակներից է։

Հենց այս պատկերացմամբ էր առաջնորդվում երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հվ. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տ. Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» և պետք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։

Արևմուտքի կողմից Հայաստանի հասցեին արվող առանձին ռևերանսները ոչ միայն մակերեսային են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն» և զոհաբերվելու են հանուն դրանց։ Ավելին, այդ ռևերանսներն արվում են որպես այդ զոհաբերության մաս։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍737😱2
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քիչ անց կլինեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ուղիղ եթերում, որտեղ ավելի ազատ ձևաչափով կպատմեմ Թուրքիա-Հայաստան հակամարտության ներկա փուլի մասին: Կարող եք հետևել այս հղումով` https://www.youtube.com/live/_yoRWwwG1kc?si=Yxr3ykX3NQC1YWFm պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան…
Երեկվա եթերի ժամանակ պատմեցի այն մասին, թե ինչպես է տխրահռչակ Թալաաթ փաշան պատերազմում պարտությունից հետո թողել իշխանությունը, սակայն շարունակել է Բեռլինից հեռագրերով ու նամակներով կազմակերպել նոր թուրքական դիմադրությունը։ Այս գործողության արդյունքում ծնվեց ժամանակակից Թուրքիան, և Թալաաթի ներդրումը դրանում հույժ կարևոր էր։
Այդ մասին կարող եք կարդալ հայտնի հետազոտող, պատմաբան Հանս Լուկաս Կեյզերի «Talaat Pasha: Father of Modern Turkey, Architect of Genocide» (2018) գրքում։
Գիրքը կարող եք անվճար ներբեռնել այստեղից։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍6210👏1
Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկված)։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։

Այս ամենին զուգահեռ՝
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։

Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։

Բայց դե իհարկե թուրքին հանձնվելը «բարի կամքն» ավելի կարևոր է։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍72😢15🤯119💔1