Առաջիկա 2-3 տարվա ժամանակագրությունը.
Այսօր՝ «Եթե չփոխենք Սահմանադրությունը, պատերազմ կլինի»։
Վաղը՝ «Եթե չտանք Տավուշի ու Արարատի գյուղերը, պատերազմ կլինի»։
Վաղը չէ, մյուս օրը՝ «Եթե չլուծարենք հանրապետությունը և չդառնանք ինքնավար մարզ, պատերազմ կլինի»։
2-3 տարուց՝ «Եթե այստեղից չգաղթենք, պատերազմ կլինի»։
Ձև կա՞ արդյոք փոխելու սա։ Այո՛։
հ.գ. Կից քարտեզում Թուրքիայի մեդիաներից մեկով վերջերս ցուցադրված հերթական քարտեզն է, որտեղ երևում են Թուրքիայի մասին թուրքական պատկերացումները 2025 թ. համար։ Ուշադիր նայենք և կտեսնենք, որ Հայաստան չկա։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman

👍31😢14❤6💯4👎2🤔1
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Առաջիկա 2-3 տարվա ժամանակագրությունը. Այսօր՝ «Եթե չփոխենք Սահմանադրությունը, պատերազմ կլինի»։ Վաղը՝ «Եթե չտանք Տավուշի ու Արարատի գյուղերը, պատերազմ կլինի»։ Վաղը չէ, մյուս օրը՝ «Եթե չլուծարենք հանրապետությունը և չդառնանք ինքնավար մարզ, պատերազմ կլինի»։…
Այս ժամանակագրության մեջ կար նաև «երեկը».
«Եթե չհանձնենք Արցախը, պատերազմ կլինի»։
«Եթե չհանձնենք Արցախը, պատերազմ կլինի»։
👍7😢2
Սահմանադրության և «խաղաղության» միջև կապի բացակայության մասին բավական մանրամասն պատմել եմ տաս օր առաջ՝
https://youtu.be/ijzje7KLLuc?si=mKSLWukesOhKK6Qu

YouTube
Արցախ ասելու համար կարող է դատեն,եթե Ադրբեջանի ու Թուրքիայի պահանջով Սահմանադրություն փոխվի․Գեղամյան
Արցախ #Արցախ ասելու համար կարող են դատել, եթե Ադրբեջանի ու Թուրքիայի #թուրքիա պահանջով Սահմանադրություն # Սահմանադրություն փոխվի։
«Կիզակետում Արկադի Գրիգորյանի հետ» հաղորդման ժամանակ ասել է թյուրքագետ Վարուժան Գեղամյանը․
«Սյունիքի վրա Ադրբեջանի #ադրբեջան…

👍18💯5❤3🤡1
Ամերիկյան ամենահեղինակավոր վերլուծական կենտրոններից մեկը՝ Council on Foreign Relations-ը (Արտաքին հարաբերությունների խորհուրդ) 2024 թվականի համար իր տարեկան կանխատեսման մեջ նշել է, որ Հայաստան-Ադրբեջան նոր պատերազմը հավանական է, սակայն ԱՄՆ համար չունի առանջնահերթություն։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍13❤2
Ալիևը վերընտրվեց։ Լավ, բա հետո՞ 🧐
Երեկ կայացած ընտրություններում Ադրբեջանի նախագահ Ի. Ալիևը «Հաղթանակած ազգին հաղթանակած առաջնորդ» կարգախոսով վերընտրվեց՝ առանց որևէ արտառոց ջանքերի ստանալով ձայների շուրջ 92 %-ը։ Առաջին հայացքից ոչ մի յուրահատուկ բան։ Սակայն այս ընտրությունները տարբերվում էին նախորդներից։
Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Ալևի արտաքին ու ներքին քաղաքականության հիմնական նպատակ է հայտարարված Հայաստանի ու հայության դեմ շարունակական պայքարը և Թուրքիայի (Թյուրքական աշխարհի) հետ միավորումը, ապա նրա վերընտրությունը ներքին լեգիտիմություն է հաղորդում ադրբեջանական այս քաղաքականությանը։
Սա էլ, իր հերթին, նշանակում է, որ Ադրբեջանը լիարժեք ու նոր թափով շարունակելու է Հայաստանի դեմ ագրեսիան՝ նպատակ ունենալով առաջին հերթին չեզոքացնել Հայաստանի դիմադրողականության հնարավորությունները, ինչը թույլ կտա հեշտացնել տարածքային նոր նվաճումները (առաջին հերթին Գեղարքունիքի, Վայոց Ձորի և Սյունիքի ուղղություններով)։
Հայաստանի հետ խաղաղության կամ բարդիդրացիական հարաբերությունների մասին նույնիսկ խոսք չկա։

👍19❤5🥴2
Սիրելի ընթերցողնե՛ր,
Հիշեցնեմ, որ իմ ռուսալեզու տելեգրամ ալիքին կարող եք հետևել այս հղումով՝ https://news.1rj.ru/str/dragomanru

Telegram
Дневник драгомана (тюрколог Варужан Гегамян)
Телеграм канал тюрколога, кандидата исторических наук Варужана Гегамяна о политике в Турции и Азербайджане, о деталях армяно-турецкого конфликта, и о геополитике на Южном Кавказе и Ближнем Востоке.
Основной канал на армянском - t.me/varuzhandragoman

👍19❤6🤮2🥰1
Հայկական պետությունը լիարժեք ապամոնտաժվում է:
Հաջորդ քայլով կլինի ինքնության փոփոխությունը: Օրինակ պետական մարմինները կդադարեն ծննդյան վկայական տալ Արարատ, Անի կամ Մոնթե անունով երեխաներին: Կամ կարգելվեն հայկակակ ազգային երգ ու պարի խմբերի գործունեությունը: Էլ պետական խորհրդանիշների մասին չեմ հիշեցնում. դրանք արդեն փոփոխման փուլում են:
Այս ամենի արդյունքում և եղած հայկականի փոխարեն Հայաստանը դրսից կառավարողների խմբավորումը ստեղծելու է հարկ վճարողների անդեմ միավորում, որն աստիճակաբար կենտրոնանալու է մեկ փոքր տարածքում (օրինակ` Կոտայքի մարզում):
Մնացածը` կանցնի Թուրքիային կամ Ադրբեջանին:
Կասկածու՞մ եք ասածներիս:
2020-ի գարնանն ու ամռանն էլ էիք կասկածում, որ պատերազմ է լինելու ու Արցախը հանձնելու են:
2021-ին կասկածում էիք, որ թուրքերը կմտնեն Սյունիք ու Ջերմուկ: Դե իսկ էս բոլոր տարիներին կասկածում էիք, որ իրավիճակը կհասնի սրան:

😢46💔15💯11❤6👍4🤬4👎1🔥1😡1
«Պիտի զիջենք էս, էն ու էն մյուսը, թե չէ մեզ կկոտորեն» բանաձևը, որը դավանում է Հայաատանը փաստացի կառավարողների խմբավորումը, վերջում դառնալու է «Հայաստանից գաղթենք, որ մեզ չկոտորեն» պարզ իրականության: Սա թուրքական հերթական ցեղաապանություն է, որում ֆորմալ առումով թուրքերը կապ չեն ունենա:
Այս բանաձևն արդեն աշխատել է Արցախում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այս բանաձևն արդեն աշխատել է Արցախում:
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍56💯17😢13❤11😡6💔1
Հարցազրույց այն մասին, թե ինչ է կատարվում ու ինչու չի ստացվում փոխել դեպքերի այս ընթացքը`
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
YouTube
Ադրբեջանը խաղաղություն չի ուզում, հակառակը պնդողները տգետ են կամ դավաճան. Վարուժան Գեղամյան
#Վարուժան_Գեղամյան #Հարցազրույց #5tv
Պատմական գիտությունների թեկնածու, թուրքագետ Վարուժան Գեղամյանն ասում է, որ Ադրբեջանում Հայաստանի հետ խաղաղության օրակարգ չկա: Հակառակը պնդողները դավաճան են կամ տգետ:
01:25-09:44 Ադրբեջանը զավթում է ռազմավարական դիրքերը:…

❤32
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Հարցազրույց այն մասին, թե ինչ է կատարվում ու ինչու չի ստացվում փոխել դեպքերի այս ընթացքը` պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Media is too big
VIEW IN TELEGRAM
Հայկական պետության իմաստի և դրանից հրաժարվելու պարագայում մեզ սպասվող ապագայի մասին։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
💯29👍11👏4❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Այն մասին, թե ինչու է մեր կյանքը նման կորեական հայտնի «Игра в кальмара» (Squid Game) սերիալին։
Ամբողջական հարցազրույցը այստեղ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Ամբողջական հարցազրույցը այստեղ։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍15👏2🔥1
Իրանի նախագահն այսօր ՀՀ դե-ֆակտո փոխվարչապետի հետ հանդիպմանն ասել է.
«Մենք համաձայն չենք խնդիրներ լուծելու պատրվակով տարածաշրջանում արտաքին ուժերի ներկայությանը, և կարծում ենք, որ նրանց ներկայությունը ոչ միայն որևէ խնդիր չի լուծելու, այլև այն կդառնա ավելի մեծ խնդիր տարածաշրջանի ժողովուրդների ու պետությունների համար»։
Դիվանագետերեներից եթե սա թարգմանենք, կնշանակի, որ Իրանի հետ հարաբերություններն էլ են փչանում, քանի որ Հայաստանը կառավարողների խմբավորումը փորձում է Իրանի սահմաններին տեղակայել Իրանին թշնամական արևմուտքի ուժերին։
Այստեղ պետք է հիշել, որ մեր տարածաշրջանում կա երեք անմիջական մեծ պետություն՝ Ռուսաստան, Իրան, Թուրքիա։ Վերջինը հստակ ուզում է մեզ ոչնչացնել։ Առաջին երկուսը ունեն կայսերական շահեր, որոնց հետ հնարավոր է խաղալ և ստանալ փոխշահավետ իրավիճակ։ Հայաստանի դե-ֆակտո իշխանությունը սրա փոխարեն թշնամանում է առաջին երկուսի հետ՝ այդպիսով հեշտ թիրախ դառնալով երրորդի համար։

👍35💯10❤6
Անձնական-մասնագիտական
Դրվագ աշխարհի խոշորագույն արևելագիտական կենտրոններից մեկում՝ Սանկտ Պետերբուրգի պետական համալսարանի արևելագիտության ֆակուլտետում (որն այս տարի նշում է 170-ամյակը) օրերս տեղի ունեցած աշխատանքային քննարկումից։
Այս նկարն ինձ համար խորհրդանշական է.
որպես իմ հարազատ ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի շրջանավարտ, իսկ այժմ՝ դասախոս, ես գտնվում էի արևելագիտական իմ երկրորդ տանը՝ Պետերբուրգում, ուր սովորել եմ մագիստրատուրայում և ասպիրանտուրայում, շրջապատված իմ դասախոսներով։
Ինձանից աջ՝ իմ ուսուցիչ, ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան պրոֆեսոր Ռուբեն Մելքոնյանն է։ Նրանից աջ՝ պետերբուրգյան արևելագիտության ֆակուլտետի դեկանն է՝ Էրմիտաժի տնօրեն Միխայիլ Պիոտրովսկին։
Յուրատեսակ մասնագիտական բախտավորություն է լինել թե՛ հայկական, թե՛ ռուսական այս ավանդական դպրոցների ներկայացուցիչը։

👍63❤37👏3
Forwarded from Vardan Voskanyan's Channel
Այսօր 1988թ. Արցախյան շարժման տարեդարձն է՝ շարժում, որն ինձնից՝ 16-ամյա պատանուցս, կերտեց հասուն տարիքի մարդ, բյուրեղացրեց իմ ինքնությունը և հնարավորություն տվեց ազատվելու ցեղասպանված ժողովրդի զավակ լինելու բարդույթից ու լիաթոք զգալու հաղթանակած ազգի և պետության ներկայացուցչի աննկարագրելի պատիվը։
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
#հավերժականՀայաստանը
🆔 @vardan_voskanyan
❤98👍47🤝1
Կա պարզ իրողություն, որը շատերը չեն ուզում ընդունել կամ հատուկ չեն ընդունում։
Հարավային Կովկասում Եվրամիության և ՆԱՏՕ-ի միակ իրական գործընկերը Թուրքիան է։
Չնայած Թուրքիայի հետ ունեցած բոլոր խնդիրներին՝ հավաքական Արևմուտքը հենց այս երկրին է տեսնում որպես Կովկասում և Կենտրոնական Ասիայում իր ներկայացուցիչ, որի հետ նշված տարածաշրջաններում կա ընդհանուր շահ։
Դեռևս 19-րդ դարից այդ շահը շատ հստակ ձևակերպում է ստացել. դուրս մղել Ռուսաստանին նշված գոտիներից, որը Թուրքիայի համար ազգային-պետական գլխավոր նպատակներից է։
Հենց այս պատկերացմամբ էր առաջնորդվում երեկ Անթալիայի դիվանագիտական ֆորումի ժամանակ Հվ. Կովկասում ԵՄ ներկայացուցիչ Տ. Կլաարը, երբ նշում էր, որ «Թուրքիան է տարածաշրջանի առաջատար ուժը» և պետք է տարածաշրջանային նոր պայմանագրերի միջոցով «ցեմենտի իր այդ դերը»։
Արևմուտքի կողմից Հայաստանի հասցեին արվող առանձին ռևերանսները ոչ միայն մակերեսային են, այլև Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների համեմատ «գրոշի արժեք չունեն» և զոհաբերվելու են հանուն դրանց։ Ավելին, այդ ռևերանսներն արվում են որպես այդ զոհաբերության մաս։

👍73❤7😱2
Քիչ անց կլինեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ուղիղ եթերում, որտեղ ավելի ազատ ձևաչափով կպատմեմ Թուրքիա-Հայաստան հակամարտության ներկա փուլի մասին: Կարող եք հետևել այս հղումով` https://www.youtube.com/live/_yoRWwwG1kc?si=Yxr3ykX3NQC1YWFm
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
YouTube
(LIVE) 1 տարի եթերում, ՀՀ ինքնիշխանությունը ՌԴ–ի և Թուրքիայի արանքում. «Իմնեմնիմի» փոդքասթ #78
«Իմնեմնիմի» փոդքասթ #78–ին Նարեկ Սամսոնյանը և Վազգեն Սաղաթելյանը հյուրընկալել են թյուրքագետ Վարուժան Գեղամյանին
Աջակցեք «Իմնեմնիմի» փոդքասթին.
▶️ DonationAlerts: https://www.donationalerts.com/r/antifake_am
▶️ Patreon: https://www.patreon.com/Imnemnimipodcast…

❤32👍17
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Քիչ անց կլինեմ «Իմնեմնիմի» հաղորդաշարի ուղիղ եթերում, որտեղ ավելի ազատ ձևաչափով կպատմեմ Թուրքիա-Հայաստան հակամարտության ներկա փուլի մասին: Կարող եք հետևել այս հղումով` https://www.youtube.com/live/_yoRWwwG1kc?si=Yxr3ykX3NQC1YWFm պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան…
Երեկվա եթերի ժամանակ պատմեցի այն մասին, թե ինչպես է տխրահռչակ Թալաաթ փաշան պատերազմում պարտությունից հետո թողել իշխանությունը, սակայն շարունակել է Բեռլինից հեռագրերով ու նամակներով կազմակերպել նոր թուրքական դիմադրությունը։ Այս գործողության արդյունքում ծնվեց ժամանակակից Թուրքիան, և Թալաաթի ներդրումը դրանում հույժ կարևոր էր։
Այդ մասին կարող եք կարդալ հայտնի հետազոտող, պատմաբան Հանս Լուկաս Կեյզերի «Talaat Pasha: Father of Modern Turkey, Architect of Genocide» (2018) գրքում։
Գիրքը կարող եք անվճար ներբեռնել այստեղից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Այդ մասին կարող եք կարդալ հայտնի հետազոտող, պատմաբան Հանս Լուկաս Կեյզերի «Talaat Pasha: Father of Modern Turkey, Architect of Genocide» (2018) գրքում։
Գիրքը կարող եք անվճար ներբեռնել այստեղից։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍62❤10👏1
Մի քանի տասնյակ հայ ռազմագերիներ արդեն ավելի քան երեք տարի է՝ Բաքվի բանտերում են (որոշները խոշտանգումների ենթարկված)։
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։
Այս ամենին զուգահեռ՝
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Բայց դե իհարկեթուրքին հանձնվելը «բարի կամքն» ավելի կարևոր է։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը կես տարի է՝ գերեվարված է Ադրբեջանի կողմից։
Հայաստանի Հանրապետության տարածքի մոտ 300 քառակուսի կմ գրավված է Ադրբեջանի ԶՈՒ կողմից։
Ադրբեջանը հավակնում է Հայաստանի նոր տարածքների ու խոսում է վերջնագրերով։
Այս ամենին զուգահեռ՝
Հայաստանի դե-ֆակտո իշխանությունները ադրբեջանցի դիվերսանտին հետ են հանձնում «որպես բարի կամքի դրսևորում»։
Հայաստանում ամենապաշտպանվածը Թուրքիայի և Ադրբեջանի զինվորներն, որոնք համատեղության կարգով նաև մեր ցեղասպաններն են։
Բայց դե իհարկե
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍72😢15🤯11❤9💔1
Սույն թվականի մարտի 1-ին Ադրբեջանի պետական մանկավարժական համալսարանում բացվել է «Արևմտյան Ադրբեջանի հետազոտությունների կենտրոնը»։ Բացման արարողությանը մասնակցել են ոչ միայն պետական բուհի ղեկավար կազմը, այլև Ադրբեջանի պետական այրեր և խորհրդարանի պատգամավորներ։ Բոլոր մասնակիցները իրենց խոսքում նշել են, որ «Արևմտյան Ադրբեջանը հայրենիքի անբաժան մասն է» և ադրբեջանական պետության ու ազգի «նոր նպատակներից մեկը»։
Կենտրոնի պատին փակցված է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ամբողջական քարտեզը (նայե՛ք տեղանուններին)։ Մանկավարժներ պատրաստող գլխավոր բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարավորություն «գիտականորեն» ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջանը»։
Զուգահեռ իրականությունում Հայաստանի պետական հաստատությունների և դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
Կենտրոնի պատին փակցված է այսպես կոչված «Արևմտյան Ադրբեջանի» ամբողջական քարտեզը (նայե՛ք տեղանուններին)։ Մանկավարժներ պատրաստող գլխավոր բուհի ուսանողներն այսուհետ ունենալու են հնարավորություն «գիտականորեն» ուսումնասիրել «Արևմտյան Ադրբեջանը»։
Զուգահեռ իրականությունում Հայաստանի պետական հաստատությունների և դպրոցների պատերից հեռացնում են հայ հերոսների նկարներն ու անունները։
պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍25😢12❤7👎4
Վարուժան Գեղամյան, թյուրքագետ /Dragoman
Ինձ հարցնում են, թե ինչ է լինելու հետո։ Ասեմ։ 1. Արցախի գրեթե լիարժեք հայաթափում։ Էլ չի լինելու Արցախ մի քանի օրից։ 2. ՀՀ-Ադրբեջան պայմանագրի ստորագրում, որտեղ կլինեն մի քանի կետ (տե՛ս հաջորդ տողերը)։ 3. Հայաստանի Տավուշի, Արարատի և Վայոց Ձորի մարզերից…
Դեռևս սեպտեմբերին ասել էի (տե´ս 7-րդ կետը), որ Ադրբեջանը հերթով բազմաթիվ հայերի միջազգային հետուխուզում է հայտարարելու զուտ բանակում ծառայելու համար:
Ահա առաջին 300 հոգին. «Ադրբեջանը Հայաստանի «պատերազմական հանցագործությունների» հետ կապված մոտ 300 անձի նկատմամբ միջազգային հետախուզում է հայտարարել»։

👍7🤔2❤1😱1