Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.7K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.3K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Նիկոլ Փաշինյանի շնորհավորական ուղերձը ԼՂ անկախության հռչակագրի ընդունման օրվա առիթով. ▫️Հիմնազուրկ են ԼՂ՝ որպես տարածքային միավոր գոյություն չունենալու և ԼՂ հիմնախնդրի հանգուցալուծված լինելու մասին բոլոր հայտարարությունները, քանի դեռ անբեկանելիորեն հասցեագրված…
🟨 ՀՀ վարչապետի խոսքերը լրջորեն վնասում են խաղաղ կարգավորման գործընթացին` ապացուցելով Ադրբեջանի ինքնիշխանության և տարածքային ամբողջականության նկատմամբ ոտնձգությունների պահպանումը և Ղարաբաղում անջատողականության խրախուսումը:

Ադրբեջանի ԱԳՆ-ն պատասխանել է Նիկոլ Փաշինյանի ուղերձին:
🟨 Սուրեն Պապիկյանն այցելել է ՊՆ կենտրոնական կլինիկական զինվորական հոսպիտալ, տեսակցել սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով վիրավորում ստացած 2 զինծառայողներին:

ՀՀ ՊՆ
Radar Armenia
🟨 Ռեանիմացիոն ինտենսիվ միջոցառումների արդյունքում Նարեկ Կարենի Պողոսյանի սրտի զարկը վերականգնվել է։ ▫️Զինծառայողը գտնվում է ծայրահեղ ծանր վիճակում։ Նրա անունը նախորդ հաղորդագրությունից հեռացվում է։ ՀՀ ՊՆ ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Նարեկ Պողոսյանը տեղափոխվել է Կենտրոնական հոսպիտալ, ենթարկվել վիրահատական բարդ միջամտության, վիրահատությունը հաջող է անցել, վիճակը դեռևս գնահատվում է ծայրահեղ ծանր:

Մյուս վիրավորի վիճակը գնահատվում է միջին ծանրության, այս պահին կյանքին վտանգ չի սպառնում:

Երկու վիրավորներն էլ հոսպիտալի բուժանձնակազմի հսկողության տակ են։

ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար /©️ Radar Armenia
🟨 Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր սեպտեմբերի 2-ին` ժամը 12։58-ի սահմաններում, ՀՀ ԶՈՒ-ն կրակ է բացել սահմանագոտու հարավարևմտյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, ապատեղեկատվություն է։

ՀՀ ՊՆ
🟨 Ադրբեջանական ԶԼՄ-ներում շրջանառվող տեղեկություններն այն մասին, թե իբր Ադրբեջանի ԶՈՒ կիրառած ԱԹՍ հարվածի հետևանքով հայկական կողմն ունի զոհեր և վիրավորներ, չի համապատասխանում իրականությանը: Սեպտեմբերի 1-ին ադրբեջանական սադրանքի հետևանքով զոհվել են 3 և վիրավորվել 2 զինծառայողներ. այլ կորուստների կամ տուժածների  մասին տեղեկությունները կեղծիք են:

ՀՀ ՊՆ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ադրբեջանում փոկը հարձակվել է Կասպից ծովում լողացողների վրա։
👍1
🟨 Ազատության հրապարակում ընթանում է ԼՂՀ հռչակման օրվա առթիվ ընդդիմության հրավիրած հանրահավաքը:
🟨 Պատմամշակութային շենքերի բոլոր մանսարդները ապամոնտաժվելու են։ Բոլորի հետ կապված իրավական պրոցես ենք սկսել։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟧 Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 16:00-16:10-ն Ադրբեջանի ԶՈւ-ն հրաձգային զենքերից կրակ է բացել Նորաբակի հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

ՀՀ ՊՆ
🟨 Սերժ Սարգսյանը նույնպես ներկա է գտնվել այսօրվա հանրահավաքին։

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ռոբերտ Քոչարյանը ևս մասնակցել է ընդդիմության հանրահավաքին։
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ռոբերտ Քոչարյանը ուրախացել է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի հրաժարականով։
🟨 2023թ. ավելի շատ աշխատանք է արվում, քան նախորդ 3-4 տարիներին միասին վերցրած։ Եվ այդ աշխատանքները կատարվում են, որովհետև ժողովուրդը մեզանից պահանջել է։ Մենք արդարացումներ չենք փնտրել, փնտրել ենք լուծումներ։

Տիգրան Ավինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
🟨 Ըստ էության, այո՛, ստացվում է, որ ՌԴ խաղաղապահ ուժերը չեն կատարում եռակողմ հայտարարության իրենց ստանձնած առաքելությունը, և սա լուրջ մտահոգության առիթ է։

▫️Նրանց՝ ԼՂ-ում ներկայության հիմնական նպատակներից էր քաղաքացիական հասարակության անվտանգությունը։ Տվյալ դեպքում անվտանգությունը, այդ թվում՝ ազատ տեղաշարժի իրավունքը, չի ապահովվում։

Նիկոլ Փաշինյանի հարցազրույցը La Repubblica-ին
🟨 Եթե Հայաստանը և Ադրբեջանը փոխադարձաբար չճանաչեն միմյանց տարածքային ամբողջականությունը, դա նշանակում է՝ խաղաղություն երբեք չի լինի։ Եթե խաղաղության պայմանագրի մեջ չլինեն ԼՂ հայության իրավունքների ու անվտանգության մասին երաշխիքներ, այդ պայմանագիրն անիմաստ կլինի։

Նիկոլ Փաշինյան
🟨 19:15-ի դրությամբ Ազատության հրապարակում գտնվել է շուրջ 10.500 մարդ:

Իրազեկ քաղաքացիների միավորում
🟨 Հայաստանի հանրությունը խորը հիասթափություն է ապրել և ապրում ՀԱՊԿ-ի գործելակերպից, սա է պատճառը, որ ՀԱՊԿ-ի 2022թ․ աշնանը Երևանում տեղի ունեցած գագաթնաժողովի ընթացքում չվավերացրեցինք մի շարք պայմանագրեր։

Նիկոլ Փաշինյան
🟨 Հայաստանի Հանրապետությունն ստեղծվել է Ղարաբաղյան շարժման արդյունքում, ունի Արցախին տեր կանգնելու առաքելություն։ Եթե մենք հրաժարվում ենք այդ առաքելությունից, վերանում է ՀՀ գոյության իմաստը։

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյան
🟨 Հայաստանի անվտանգային ճարտարապետությունը կապված է եղել ՌԴ հետ, բայց այսօր ՌԴ-ն ինքը զենք-զինամթերքի կարիք ունի։

▫️Անվտանգային ոլորտում կախվածություն ունենալ միայն մի տեղից՝ ռազմավարական սխալ է։ Հիմա աղոտ փորձեր ենք անում դիվերսիֆիկացնելու մեր անվտանգային քաղաքականությունը։

Նիկոլ Փաշինյան
🟨 Փաստացի՝ Լաչինի միջանցքը պետք է լիներ ՌԴ խաղաղապահ զորախմբի հսկողության տակ։ Թե ինչու այդպես չէ՝ կա 2 պատճառ։ Կամ ՌԴ-ն չի կարողանում պահել հսկողություն, կամ չի ուզում։ Կարծում եմ՝ տեղ-տեղ չեն ուզում, տեղ-տեղ չեն կարողանում։

Նիկոլ Փաշինյան
⬛️ Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, ինժեներական աշխատանքներ կատարելիս պայթյունի հետևանքով մահացել են զինծառայողներ մայոր Արման Ռուբիկի Բաբաջանյանը և Արթուր Հայկի Պողոսյանը:

ՀՀ ՊՆ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ