Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
🟨 ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել:

Նիկոլ Փաշինյան
👍485👎62
Radar Armenia
🟨 ՀՀ-ն իր դաշնակցային պարտավորություններից երբեք չի հրաժարվել և դաշնակիցներին երբեք չի դավաճանել: Նիկոլ Փաշինյան
🟨 Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու խնդիր են դրել:

Նիկոլ Փաշինյան
👍456👎50
Radar Armenia
🟨 Իրադարձությունների վերլուծությունը ցույց է տալիս, որ անվտանգության այն համակարգերը և այն դաշնակիցները, որոնց վրա երկար տարիներ մենք հույս ենք դրել, մեր խոցելիություններն ի ցույց դնելու և հայ ժողովրդի անկախ պետություն ունենալու անհնարինությունը հիմնավորելու…
🟨 Ընդ որում, նման քաղաքականությունը ամենևին էլ կապ չունի 2018թ. Հայաստանում տեղի ունեցած ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությամբ հաստատված կառավարության հետ:

Նիկոլ Փաշինյան
👍378👎73
🟨 Մենք կոչ ենք անում և հորդորում ենք մեր գործընկերներին հարգել մեր պետությունն ու ինքնիշխանությունը և մեր վճռական կամքն ենք արտահայտում ուժեղացնելու մեր պետականությունը, ինքնիշխանությունը, ժողովրդավարությունը, արտաքին և ներքին անվտանգությունը:

▫️Միջազգային հանրությանը կոչ ենք անում անսասան աջակացություն հայտնել Հայաստանի անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանն ու ժողովրդավարությանը:

Նիկոլ Փաշինյան
👍517👎60
🟨 Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև միջազգային քրեական դատարանի հնարավորություններից:

▫️Հռոմի ստատուտը վավարեցանելու որոշումը մենք կայացրինք 2022 թ. դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ դարձավ, որ ՀԱՊԿ և հայ-ռուսական ռազմավարական գործընկերության գործիքները բավարար չեն Հայաստանի արտաքին անվտանգությունն ապահովելու համար:

Նիկոլ Փաշինյան
👍515👎50
🟨 Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն, թե՞ վախվորած ծայրագավառ. արդեն բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում:

Նիկոլ Փաշինյան
👍500👎73
Radar Armenia
🟨 Հայաստանը լինելու է ազատ, ինքնիշխան, ժողովրդավարական պետությու՞ն, թե՞ վախվորած ծայրագավառ. արդեն բաց և թափանցիկ այս ընտրությունն է դրվում Հայաստանի ներքաղաքական դաշտում: Նիկոլ Փաշինյան
🟨 Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության:

Նիկոլ Փաշինյան
👍501👎69
Radar Armenia
🟨 Հռոմի ստատուտի վավերացումը ՀՀ-ին հնարավորություն կտա արտաքին անվտանգության ապահովման գործում օգտվել նաև միջազգային քրեական դատարանի հնարավորություններից: ▫️Հռոմի ստատուտը վավարեցանելու որոշումը մենք կայացրինք 2022 թ. դեկտեմբերին, երբ բոլորիս համար ակնհայտ…
🟨 Հռոմի ստատուտի վավերացման որոշումը որևէ կերպ ուղղված չէ ՀԱՊԿ-ի կամ ՌԴ-ի դեմ, դա բխում է մեր արտաքին անվտանգության շահերից և նման որոշում կայացնելը մեր սուվերեն իրավունքն է:

Նիկոլ Փաշինյան
👍523👎59
Radar Armenia
🟨 Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության: Նիկոլ Փաշինյան
🟨 Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է:

Նիկոլ Փաշինյան
👍544👎122
🟨 Քաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:

▫️Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍164👎11
🟧 Կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

▫️Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:

Արցախի կառավարություն
👍295👎19
🟨 Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:

▫️ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍252👎45
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք:

▫️«Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամները պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք  օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը:

UPD: Այս գործի շրջանակներում է ձերբակալվել նաև Ալբերտ Բազեյանը։
👍364👎42
🟨 Ռեջեփ Էրդողանը Իլհամ Ալիևի հրավերով սեպտեմբերի 25-ին կայցելի Նախիջևան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎304👍5
🟧 Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ ավտոբուսներով ու անձնական տրանսպորտային միջոցներով կապահովվի զինաթափված և զորացրված զինված ուժերի անձնակազմի ելքը Ղարաբաղից՝ Լաչինով։
👍168👎37
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լեռնային Ղարաբաղից առաջին փախստականները ժամանել են հայկական Կոռնիձոր գյուղ:

RT-ի ռազմական թղթակից Իլյա Վասյունի
👍216👎36
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրավիճակը Կոռնիձոր գյուղի մուտքի մոտ, ուր Լեռնային Ղարաբաղից առաջին փախստականներն են ժամանում։

▫️Տեղում նկատվել են նաև շտապ օգնություն և ԵՄ դիտորդների մեքենա։

RT
👍135👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ըստ խաղաղապահների տելեգրամ ալիքի հրապարակման, Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով և խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոչ մի բռնաճնշում չի նկատվում:
👎310👍37
🟨 Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ-ի առկայության մասին կեղծ պնդումը:

▫️ՊՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ-եր ԼՂ-ում չկան:

ՀՀ ՊՆ
👍200👎6