Radar Armenia – Telegram
Radar Armenia
76.8K subscribers
15.2K photos
12.5K videos
64 files
19.2K links
Ստուգված և հավաստի լուրեր։
🌐 www.radar.am
📩 Հետադարձ կապ։ @RadarARMENIA
📧 Էլ. փոստ։ info@radararmenia.am
🔵 Facebook: facebook.com/RadarARM
🌐 Twitter: twitter.com/RadarARMENIA
🟠 Instagram: instagram.com/RadarARMENIA
Download Telegram
Radar Armenia
🟨 Ամեն քաղաքացի պետք է ընտրություն կատարի՝ ինքն անկախության պաշտպանության շարժման մասնակից է, թե ծայրագավառային հնազանդության: Նիկոլ Փաշինյան
🟨 Ես ՀՀ վարչապետն եմ, հետևաբար առաջնորդում եմ անկախության պաշտպանության շարժումը, եթե չլինեի վարչապետ որպես քաղաքացի կգնայի Հայաստանի անկախության պաշտպանության շարժումն առաջնորդող վարչապետի հետևից՝ իմանալով, որ հեշտ չի լինելու, բայց լինելու է:

Նիկոլ Փաշինյան
👍544👎122
🟨 Քաղաքացիներից ստացված ահազանգերից (ջրից դիզվառելիքին հատուկ հոտ զգալու մասին) անմիջապես հետո Ստեփանակերտի «Ջրմուղ-կոյուղի» ՓԲԸ-ն բնակչությանը մատակարարվող խմելու ջրից նմուշառումներ է կատարել և ենթարկել լաբորատոր ստուգման:

▫️Լաբորատոր ստուգումներն ընթացքում են, բայց մինչև այս պահը որևէ վտանգավոր նյութ չի հայտնաբերվել:

Արցախի տեղեկատվական շտաբ
👍164👎11
🟧 Կիրականացվի վերջին ռազմական գործողությունների հետևանքով անօթևան մնացած և հանրապետությունից դուրս գալու ցանկություն հայտնած ընտանիքների տեղափոխում ՀՀ՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ:

▫️Բնակչության մյուս խմբերի տեղափոխման մասին կառավարությունը առաջիկայում հանդես կգա տեղեկատվությամբ:

Արցախի կառավարություն
👍295👎19
🟨 Կրկին տեղեկացնում ենք, որ սեպտեմբերի 20-ի հրադադարի մասին բոլոր որոշումները կայացվել են Լեռնային Ղարաբաղի կողմից:

▫️ՀՀ-ն որոշումների կայացման գործում ներգրավված չի եղել: ՀՀ-ն ընդհանուր առմամբ տեղյակ է եղել, որ գործընթաց է տեղի ունենում, կոնկրետ ինֆորմացիա չունենալով նրբությունների մասին:

Վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍252👎45
Media is too big
VIEW IN TELEGRAM
🟥 ԱԱԾ-ն բացահայտել և կանխել է իշխանությունը յուրացնելու դեպք:

▫️«Խաչակիրներ ռազամահայրենասիրական» ՀԿ անդամները պայմանավորվածություններ են ձեռք բերել իրենց մոտ պահվող զենք-զինամթերքը որպես հանցագործության գործիք  օգտագործելու միջոցով կյանքի կամ առողջության համար վտանգավոր բռնություն գործադրելու եղանակով և դրա սպառնալիքով զավթելու իշխանությունը:

UPD: Այս գործի շրջանակներում է ձերբակալվել նաև Ալբերտ Բազեյանը։
👍364👎42
🟨 Ռեջեփ Էրդողանը Իլհամ Ալիևի հրավերով սեպտեմբերի 25-ին կայցելի Նախիջևան:

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👎304👍5
🟧 Ադրբեջանի ՆԳՆ-ն հայտնել է, որ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածությամբ ավտոբուսներով ու անձնական տրանսպորտային միջոցներով կապահովվի զինաթափված և զորացրված զինված ուժերի անձնակազմի ելքը Ղարաբաղից՝ Լաչինով։
👍168👎37
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լեռնային Ղարաբաղից առաջին փախստականները ժամանել են հայկական Կոռնիձոր գյուղ:

RT-ի ռազմական թղթակից Իլյա Վասյունի
👍216👎36
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Իրավիճակը Կոռնիձոր գյուղի մուտքի մոտ, ուր Լեռնային Ղարաբաղից առաջին փախստականներն են ժամանում։

▫️Տեղում նկատվել են նաև շտապ օգնություն և ԵՄ դիտորդների մեքենա։

RT
👍135👎9
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Ըստ խաղաղապահների տելեգրամ ալիքի հրապարակման, Ստեփանակերտում կյանքը շարունակում է ընթանալ խաղաղ հունով և խաղաղ բնակչության նկատմամբ ադրբեջանցիների կողմից ոչ մի բռնաճնշում չի նկատվում:
👎310👍37
🟨 Սեպտեմբերի 24-ին Ադրբեջանի ներքին գործերի նախարարության հաղորդագրության մեջ, ինչպես նաև Ադրբեջանի պաշտոնական այլ հաղորդագրություններում, շարունակում է շրջանառվել ԼՂ-ում ՀՀ ԶՈՒ-ի առկայության մասին կեղծ պնդումը:

▫️ՊՆ-ն ևս մեկ անգամ հայտարարում է, որ ՀՀ ԶՈՒ-եր ԼՂ-ում չկան:

ՀՀ ՊՆ
👍200👎6
🟨 Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։

▫️Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների ուղեկցությամբ նրանք արդեն հասել են Կոռնիձոր։

Արցախի տեղեկատվական շտաբ
👍152👎8
🟨 ԿԸՀ-ն ամփոփեց Երևանի ավագանու ընտրությունների վերջնական արդյունքները։
Այսպիսով, անցողիկ շեմը հաղթահարել են հետևյալ ուժերը՝


▫️«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն- 24 մանդատ
▫️«Ազգային առաջընթաց» կուսակցություն- 14 մանդատ
▫️ «Մայր Հայաստան» կուսակցությունների դաշինք- 12 մանդատ
▫️«Հանրապետություն» կուսակցություն- 8 մանդատ
▫️«Հանրային ձայն» կուսակցություն- 7 մանդատ:
👎237👍70
🟧 ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը կմեկնի Բրյուսել։

▫️ Սեպտեմբերի 26-ին նախատեսվում է հանդիպում Ֆրանսիայի նախագահ Մակրոնի, Գերմանիայի կանցլեր Շոլցի, ԵՄ խորհրդի նախագահ Միշելի խորհրդականների և Ադրբեջանի նախագահի օգնական Հաջիևի հետ՝ նախապատրաստելու հոկտեմբերի 5-ին Գրանադայում նախատեսված առաջնորդների հանդիպումը:
👍221👎21
🟨 Երևանում զանգվածային հավաքների մասնակիցների կողմից առերևույթ հանցագործություններ կատարելու մեղադրանքերով կալանավորվել է 26 անձ:

Քննչական կոմիտե

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍299👎43
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🟨 Լեռնային Ղարաբաղից տեղափոխվող մեր 23 հայրենակիցները հենց նոր մուտք գործեցին Հայաստան` Կարմիր Խաչի ուղեկցությամբ։

ՀՀ ԱՆ
👍342👎4
Radar Armenia
🟨 Վերջին ռազմական գործողությունների ժամանակ Շուշիի շրջանի Եղցահող համայնքի բնակիչները տարհանվել են, փաստացի մնացել անօթևան և ցանկություն հայտնել տեղափոխվելու ՀՀ-ում գտնվող իրենց հարազատների մոտ։ ▫️Համաձայն ձեռք բերված պայմանավորվածության՝ ռուս խաղաղապահների…
🟨 Կարիքների առաջնային գնահատում իրականացնելուց հետո օթևանի խնդիր ունեցող մեր հայրենակիցները տեղափոխվում են Գորիսում ստեղծված կոորդինացիոն կենտրոն, որտեղից արդեն կազմակերպվում է անձանց կեցության և այլ առաջնային խնդիրների լուծումը։

▫️ԼՂ-ից տեղահանվածների կեցության կազմակերպումը Հայաստանում չի սահմանափակվելու միայն Սյունիքի մարզով։

ԼՂ-ում հումանիտար ճգնաժամի կառավարման աշխատանքային խումբ
👍126👎2
⬛️ Ասկերանի շրջանի Սառնաղբյուր համայնքի 5 բնակիչ սպանվել է, 15-ը՝ վիրավորվել, 4-ը՝ գերեվարվել Ադրբեջանի կողմից:

Քաղաքացիական զոհերի անունները՝
▫️Ալեքսանդր Ալեքսանյան,
▫️Գոհար Գրիգորյան,
▫️Նվեր Պողոսյան,
▫️Միքայել Պողոսյան,
▫️Դավիթ Ալեքսանյան։

Վերջին երեք զոհերը երեխաներ են։

Արցախի ՄԻՊ
👎565👍11
🟨 Ենթադրաբար Հունվարին Սոֆիայում եւ Վիեննայում տեղի կունենան մեր կարեւոր արվեստագետներից մեկի անհատական ցուցահանդեսները, որի կազմակերպչական աշխատանքների համար գտնվում եմ Սոֆիայում։

▫️Այցը նախատեսված է եղել դեռ ամառվանից։
▫️Կարճ ժամանակ անց կվերադառնամ Երեւան։

Աշոտ Փաշինյան

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍244👎217
🟨 Ծանր կացության մեջ հայտնված քաղաքացիները ցանկություն են հայտնել տեղափոխվել ՀՀ։

▫️Հատկացվել է թվով 30 ավտոբուս՝ վերոնշյալ քաղաքացիներին անխոչընդոտ ՀՀ տեղափոխելու նպատակով:

Արցախի տեղեկատվական շտաբ

ՄԱՆՐԱՄԱՍՆԵՐ
👍203👎7