ԵՐՐՈՐԴ ԲԱՆԸ
Սիրեք այս երկիրը։ Բայց ոչ բառերով, ֆեյսբուքի ստասուսներով ու պաթոսառատ կենացներում։ Սիրեք այս երկիրը՝ այստեղ ապրելով։ Սիրեք՝ ճանաչելով։ Եղեք այն տեղերում, ուր չեք եղել ու նույնիսկ չգիտեք դրանց մասին։ Ճանաչեք այս երկիրն այնպես, ինչպես ձգտում եք ճանաչել ինքներդ ձեզ։

👍4
ԲԱՆ ՉՈՐՐՈՐԴ
Ինչ-որ պահից՝ կլինի դա երեք շաբաթից, հինգ ամսից, թե մեկ-երկու տարի անց, Հայաստանը վերածվելու է Սիրիա-Ուկրաինայի։ Սա իրողություն է, պետք չէ վարդագույն ակնոցներ ունենալ՝ կարծելով, թե ռուսները եթե դուրս գան, ապա լավ կլինի, կամ՝ Իրանը կգա և կպաշտպանի ՀՀ սահմանները։ Մեր երկրի տարածքն արդեն իսկ պրոքսի կոնֆլիկտին հարմարեցված է։ Հայաստանի սահմանների մի մասը հսկում եմ ռուսները, մի մասը գրավել են ադրբեջանցիները, Սյունիքի հարակից հատվածներում վարձկան ահաբեկիչներ են։
Սա չի նշանակում, որ Հայաստան այլևս չի լինելու, այլ այն, ինչին անդրադարձա վերևում՜՝ «փակ ցիկլ»։
Այստեղ ամենևին կոչ անելու միտք չունեմ, միայն հիշեցնում եմ իրականությունը։ Լավ կլինի պահուստավորել կամքն ու համբերատարությունը, ռեալ դիմավորել նոր, ավելի ծանր փորձությունները, որովհետև ի վերջո ԼՈԽ ԼՅԱՎԱ ԻՆԱՆ։ Իսկ մինչ այդ՝ լուսաբացից առաջ խիտ խավարի պես։

👍2
Forwarded from Elbakyan's diary
Media is too big
VIEW IN TELEGRAM
ԱՊՐՈՒՄԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ
• «Ես որ սալյուտ չարեցի, Արցախի ճամփեն բացվելո՞ւ ա», «համերգ որ չէղավ, գերիներին հե՞տ են տալու» և այլ հարցերը մանիպուլյատիվ են և ինվալիդ։ Հրավառություններ ու այլ զեխություններ չանելու նպատակն ապրումակցել (էմպատիա/սիմպատիա) կարողանալն է։
• Ապրումակցումը՝ որպես կենսաբանական դրսևորում, էվոլյուցիայի ընթացքում ծագած ադապտատիվ մեխանիզմ է, որ կենդանական խմբերին, այդ թվում՝ մարդկանց, թույլ է տվել վերապրել։ «Այսօր ես քեզ եմ ապրումակցում, վաղը՝ դու ինձ»։ Սա է պարզ բանաձևը, որ ձևավորվել ու ավանդույթների տեսքով խտացել է հարյուրհազարավոր տարիների ընթացքում։ Ավանդույթին ձևական տրամաբանության տեսանկյունից մոտենալու դեպքում կարելի է նաև թաղման ծեսերի չգնալ՝ ասելով՝ «պանիխիդա որ գնացի, մահացածը հարությո՞ւն ա առնելու»։
• Որտեղ չկա ապրումակցում, այնտեղ չկա խմբային ինքնություն, կա զուտ անասնական անհատապաշտություն։ Որպեսզի պարզ լինի ապրումակցման համատարածությունը բարձրակարգ կենդանական աշխարհում, առաջարկում եմ դիտել այս տեսանյութը, որտեղ փղերը մի քանի րոպե սգում են մահացած փղի աճյունի շուրջ։ Գիտահետազոտական խմբի անդամների տվյալներով՝ մահացած փիղը ոչ մի ազգակցական կապ չուներ սգացողների հետ, բայց միևնույնն է՝ կենդանիներն ապրումակցում են իրենց տեսակակցին։
• ՀՀ դե-ֆակտո իշխանություններին ձեռնտու չէ, որ հայերը՝ որպես քաղաքական խումբ, ապրումակցում տածեն իրար հանդեպ։ Պատճառը պարզ է․ խոցելի խմբերից որ մեկի հանդեպ էլ ապրումակցում լինի՝ ռազմագերիներ, արցախցիներ, զոհվածների հարազատներ, վարկերի տակ կքած գյուղացիներ, ազգային հողի վրա աշխատանքից ազատվածներ, վրաերթի ենթարկված հղիներ, օրահացով ապրող առևտրի կենտրոնի այրված աշխատողներ, պարզվելու է, որ մեղավորը հենց իշխանություններն են։ Սա՛ է եղելությունը։ ՀՀ դե-ֆակտո թուրքական իշխանությունները հայությանը քաղաքական ազգից սրընթաց կերպով վերափոխում են մի անդեմ զանգվածի, որը բառի գիտական իմաստով կլինի ավելի պակաս ինտելեկտուալ (բանական), քան այս տեսանյութի փղերը։
• Մենք՝ ես, ընկերներս և մեր պես բազում-բազում մարդիկ հանապազօր աշխատելու ենք, որ կասեցնենք այդ ազգակործան գործընթացը։
#ՀաջորդՏարիՇուշիում
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Elbakyan's diary
ԱՊՐՈՒՄԱԿՑՄԱՆ ՄԱՍԻՆ • «Ես որ սալյուտ չարեցի, Արցախի ճամփեն բացվելո՞ւ ա», «համերգ որ չէղավ, գերիներին հե՞տ են տալու» և այլ հարցերը մանիպուլյատիվ են և ինվալիդ։ Հրավառություններ ու այլ զեխություններ չանելու նպատակն ապրումակցել (էմպատիա/սիմպատիա) կարողանալն է։…
ԲԱՆ ՀԻՆԳԵՐՈՐԴ
Բնականաբար հարկավոր չէ բոլորին սիրել և ապրումակցել։ Սակայն իմ համոզմամբ Հայաստանում ապրելիս հստակ պետք է կարողանալ ճանաչել և տարբերակել ինքնությամբ իրենց իրապես հայ ընկալողներին՝ «խաղաղասեր» ու «առևտուրը» ազգային ինքնությունից առավել գերադասող տեսակից։ Իսկ երկրորդաբար սովորել աշխատել հանուն, ժողովրդական լեզվով ասած՝ «իրար հասնել»։

This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կասեք՝ «երազանքը պաթոսային է» և այլն, իսկ ես միայն հիշեցնում եմ։ Արցախը 21-րդ օրն է՝ բլոկադայում է:
Չնայած… ամերիկաների փիարը հենց american dream-ի կոնցեպտին է հանգել։
©️ Տեսանյութը՝ Զառա Զաքարյանի էջից
Ֆիլմը՝ Արցախի ՀԸ ալիքում

Ճանաչելու, թացը չորից տարբերելու, չմանիպուլացվելու մասին շարքս համալրեմ էս սքրինով։
Չէ, խոսքը Պուտինին սիրողներից շատ Պուտինի նկարներով կիսվող էս անձի մասին չի լինելու (իր հետ վաղուց ամենը պարզ է), այլ երևույթի։ Տևական ժամանակ տարբեր մակարդակներով, այդ թվում՝ դիվանագիտական և պառլամենտական օղակներով, ջանքեր են գործադրվել չեզոքացնելու ադրբեջանական քարոզչությունն առ այն, թե Նժդեհը ֆաշիստ է և Հայաստանում հերոսացնում են ֆաշիստին։ Նժդեհին և Բանդերային նույն հարթության մեջ դնելը բնականաբար լեգիտիմացնում է ադրբեջանական քարոզչությունը: Կասեք՝ «դե, Խզմալյանը փոքր ֆիգուր է, ո՞վ է սրան լուրջ վերաբերվում»: Կհամաձայնեի այդ մտքին, եթե չլիներ փոքր նյուանս. սույն անձին հրավիրում են հանրային հեռուստատեսություն՝ դիրքորոշում հայտնելու, կանչում են վարչապետի հետ հանդիպումներին։ Այլ խոսքով, կշիռ են տալիս խոսքին, հետևաբար՝ իր թեզերին։ Եվ ամենևին էական չէ, որ Հայաստանում կա զանգված, որն այսպես չի մտածում։ Այդ զանգվածը չունի լծակներ (կամ՝ չի ցանկանում դրանք իրագործել) քարոզչական գործիքակազմով հակազդելու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ճանաչելու, թացը չորից տարբերելու, չմանիպուլացվելու մասին շարքս համալրեմ էս սքրինով։ Չէ, խոսքը Պուտինին սիրողներից շատ Պուտինի նկարներով կիսվող էս անձի մասին չի լինելու (իր հետ վաղուց ամենը պարզ է), այլ երևույթի։ Տևական ժամանակ տարբեր մակարդակներով, այդ թվում՝…
Էլբակյանը անդրադարձել է թացը չորից տարբերելու կարողությանը՝ «ազգի մեծերի» կոնտեքստում։
Ենթադրում եմ, շատերի համար բնորոշումները կարող են կոշտ և կտրուկ թվալ։ Սակայն, իրականությունն ամեն դեպքում այն է, որ իշխանազավթման արդյունքում ջրի երես դուրս եկած հաստաշերտ կեղտն ու սեփական հասարակության իրական վիճակի բացահայտումը ազգի առողջ զանգվածի համար հնարավորություն է հասկանալու և գիտակցելու իր դերն արժեքային հեղափոխության, իմա՝ ճգնաժամը հաղթահարելու մեջ։
Իսկ վերոնշյալին հասնելու ճանապարհին անհրաժեշտ է, կոպիտ ասած, տարբերակել սրբերին լրբերից։ Մեծերին էլ գնահատել ճշգրտորեն։ Առավել ևս, երբ խոսքը մտավորականների մասին է (այն ժամանակ էին նրանք մտավորական, հիմա պրոդվինուտի բառ կա՝ «կարծիքի առաջնորդ». հիմիկվաներից ի՞նչ մտավորական)։ Առավել ևս՝ «թղթեշերեփական» մտավորականությունն ու դրանց հովանավորյալ Պղինձ Արթինները (Սիլ Գռզոները)։

🔥3👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հայերս ուրիշների երազանքով ենք ապրում։ Սա ոչ միայն ազգային ինքնության տեսակետից է, այլև անձնական։ Միջին վիճակագրական հայի երազանքը ձևավորվում է հոլիվուդյան ֆիլմերի և ինստա-տիկտոկյան թրենդների ազդեցությամբ։ Նորմալ է։ Նորմալ է, որովհետև նրանք ստեղծում են, իսկ մենք սպառում։ Իսկ ազգային մակարդակում ո՞րն է հայկական երազանքը. Արարատ լե՞ռը Հայաստանի սահմաններից ներս տեսնե՞լ (ու նոր մեռնելը), Շապուհի վրանում Հայաստանից տարված հողի վրա կանգնած Արշակի պես պետություն ունենա՞լը։ Վստահաբար 10 հոգու հարցնենք, 10-ից առնվազն 7-8-ի պատասխանը չի համընկնելու։ Մենք բողոքում ենք նրանից, որ չունենք քաղաքականապես հասուն հասարակություն («քաղաքական հայեր»), որ մարդկանց մեջ իրենց շրջափակված հայրենակիցներին ապրումակցումը ստորադասվում է շնասիրությանը։ Քանի դեռ չկա ազգային էլիտա, որը հետևողականորեն կդաստիարակի և կամրապնդի մարդկանց մեջ հայկականության շրջանակում երազանք, նպատակ, գաղափար, ցանկացած բարոյախրատական առակներն ու առաքելական քրիստոնյայի առաքինությունների քարոզչական բառաճիպոտային լեկցիաները օդ կրակոցի են։

👍3
Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
2022-ը շատ բան է փոխել միջազգային հարաբերություններում։ Բազում փորձագետների կողմից նշվող նոր աշխարհակարգի ձևավորումը դեռևս երկար ժամանակ է սպասել տալու։ Մինչ այդ աշխարհն ընթանալու է առանձին բլոկերի ձևավորման, միմյանց հանդեպ բազում պատժամիջոցներ կիրառելու, փոքր երկրների վրա մեծ ճնշումներ գործադրելու և տարատեսակ այլ դժվարությունների ճանապարհով։ Հենց այսօր, մեր աչքի առջև երկաթյա նոր վարագույրներ են «տեղադրվում» աշխարհաքաղաքական մրցակցության գոտիներում հայտնված տարածաշրջաններում։
Հարավային Կովկասը, բնականաբար, բացառություն չէ։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում մենք մտածելու շատ թեմաներ ունենք։ Ի՞նչ անել ստեղծված վիճակում և ինչպիսի՞ հարաբերություններ կառուցել մեծ տերությունների հետ։ Կարծում եմ՝ այս հարցերն այսօր ավելի քան արդիական են։ Ուստի առաջիկայում հանդես կգամ մի շարք հոդվածներով՝ փորձելով նախ մանրամասն վերլուծել Հայաստանի շուրջը տեղի ունեցող քաղաքական գործընթացները, ապա նաև որոշակի լուծումներ առաջարկել մեր երկրի համար։
Առաջին հոդվածն արդեն հասանելի է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի բաժանորդների համար։
✍️ Հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։ Ի՞նչ սպասել ապագայում
Հուսով եմ՝ այն կհետաքրքրի մեր ընթերցողներին։
🔺 Հարգելի հետևորդներ, մի քանի օր անց նյութը հասանելի կլինի նաև լայն լսարանին։ Սակայն եթե ունեք հնարավորություն, խնդրում եմ բաժանորդագրվել «Ոսկանապատ» ՎԿ-ի Patreon էջին և օգնել մեր հետազոտական աշխատանքներին։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՌԱԿ ԱՆԳԼՈՒԽ ԱՔԱՂԱՂԻ ՄԱՍԻՆ
Լինում է, բայց չլինելու է լինում, մի աքլոր է լինում։ Էս աքլորին ով հասցնում՝ մորթում է։ Բայց սա հաստակող էր. գլուխն էին կտրում՝ նորն էր դուրս գալիս, մարմինն էլ բմբլանահան անում՝ նոր փետուրներ էին դուրս գալիս։ Բայց դա չէր խանգարում, որ ամեն անգամ սրան մորթեն։ Ամեն անգամ էս աքլորի կտրած գլուխն ակնկալում էր, որ անգլուխ մնացած իր մարմինը պետք է սթափվի ու պայքարի գլուխը կտրողների դեմ։ Անգլուխ մարմինն էլ կարծում էր, թե ստամոքսը սոված է մնում, որովհետև էդ գլխի վրայի կտուցն է փետուրները քամուն տալիս։
Հուսամ, առակի խրատը ընկալելի է։

👍1
Forwarded from Elbakyan's diary
«Երեք բան կա, որոնցից դողում է երկիրը, և մի չորրորդն էլ կա, որից չի կարողանում հանդարտվել. ծառան, եթե թագավոր է դառնում, անմիտը, եթե կշտանում է հացով, աղախինը, եթե վռնդում է իր տիրուհուն, և ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ»։ Առակաց 30։21-23
👍2
Հիշո՞ւմ եք հայոց պատմության չափ հին անեկդոտը, որով բացատրվում էր հայկական ինքնությունը։
—— —— —— —— ——
Աստված առավոտյան լույսը բացվելիս տեսնում է Տղմուտի մի ափին պարսիկները պատրաստվում են մարտի, փղերին մարտական վիճակի են բերում։ Նայում է մյուս ափին. հայերը բաստուրմա դրած միսն են շամփուրներին քաշում, որ խորոված անեն։ «Էս հայերն էլի հույսը դրել են իմ վրա». մտածում է արարիչը։
—— —— —— —— ——
Հետաքրքիր է, որ ռացիոնալ դաշտում գրեթե բոլորի մոտ կարդում եմ նույնաբովանդակ կոչեր ինքնության սպառնալիքին ընդառաջ համախմբվելու խիստ անհրաժեշտության մասին։ Միայն թե «բանը դիվան բաշուն չի հասնում», որովհետև յուրաքանչյուր խումբ ունի իր բզիկները, իր պայմանները և չի ցանկանում համախմբվել մյուսի հետ։ Սա կատարյալ հնարավորություն է ստեղծում արտաքին ու ներքին թշնամիների համար, որոնք հիանալի կերպով, երկու բառով ասած՝ divide et impera: Ինձ համար այսուհետ ակնհայտ է, որ վերջնականապես անհնար է հուսալ միասնականության, համախմբվածության մասին։ Առավելագույնը, որպես քրիստոնյա՝ երևի հույսը դնենք Աստծո ողորմածությանը, որ օրինաչափությունից և տրամաբանությունից դուրս ինչ-որ հրաշքով մեր ինքնությունը կպահպանվի։

Ժամանակակից շախմատ. «իմ թագավորն իրեն նույնականացնում է որպես թագուհի»։
— Գնանք, ռուսներից պահանջենք՝ գան, որ մեզ պաշտպանեն։ Ինչի՞ չեն պաշտպանում...
Հայաստանը չի ցանկանում ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ։
https://news.1rj.ru/str/rian_ru/190844

Telegram
РИА Новости
❗️Минобороны Армении сообщило ОДКБ, что Ереван считает нецелесообразным проведение в стране учений организации
Այս կոնտեքստում երեք հարց է ինձ համար անհայտ.
1) Պատերազմի մեկնարկի օրը։
2) Որքա՞ն խորք են հասնելու ռազմական գործողությունները ՀՀ տարածքում։
3) Ովքե՞ր են ծռիստների հետ նույն ճակատում կռվելու… չնայած, չէ, այս հարցի պատասխանը գիտեմ:

Ես ասեմ՝ «չենք կարող դնել», դուք հասկացեք՝ «դնում ենք»… («դրել՝ պրծել ենք»)։
Ըստ ամենայնի, վերջնականապես մտնում ենք ուկրաինազացման փուլ: Պե՞տք է արդյոք խուճապի մատնվել։ Եթե դրանից իրավիճակը կփոխվի, ապա ինչու ոչ։ Այլ հարց, որ դա միայն վնասելու է, մասնավորապես՝ հոգեբանորեն։ Իսկ վտանգին հոգեպես պատրաստ լինելը փոքր-ինչ մեծացնում է դիմադրողականությունը, բժշկական տերմինալոգիայով՝ «իմունիտետը»։ Հանկարծ երբ հայտնաբերեք երկիրը այն վիճակում, որը մեզ սպասվում է, չզարմանաք ու չվհատվեք այնպես, կարծես անսպասելի էր. ինչպես ամեն անգամ անում ենք, էլի։ Այո՛, մեր երկրում հիմա գրեթե նույն վիճակն է, ինչ Արտաշիսյաններից հետո էր։ Նույն ցիկլը դարերով կրկնելն էլ մեր ազգային խաչն է։ Ու էդ ցիկլով մենք շարունակելու ենք չարչարվել այնքան, մինչև մեր բազմաչարչար ժողն ու էլիտան միևնույն ազգային հաճախականությունը չբռնեն։