This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Կասեք՝ «երազանքը պաթոսային է» և այլն, իսկ ես միայն հիշեցնում եմ։ Արցախը 21-րդ օրն է՝ բլոկադայում է:
Չնայած… ամերիկաների փիարը հենց american dream-ի կոնցեպտին է հանգել։
©️ Տեսանյութը՝ Զառա Զաքարյանի էջից
Ֆիլմը՝ Արցախի ՀԸ ալիքում

Ճանաչելու, թացը չորից տարբերելու, չմանիպուլացվելու մասին շարքս համալրեմ էս սքրինով։
Չէ, խոսքը Պուտինին սիրողներից շատ Պուտինի նկարներով կիսվող էս անձի մասին չի լինելու (իր հետ վաղուց ամենը պարզ է), այլ երևույթի։ Տևական ժամանակ տարբեր մակարդակներով, այդ թվում՝ դիվանագիտական և պառլամենտական օղակներով, ջանքեր են գործադրվել չեզոքացնելու ադրբեջանական քարոզչությունն առ այն, թե Նժդեհը ֆաշիստ է և Հայաստանում հերոսացնում են ֆաշիստին։ Նժդեհին և Բանդերային նույն հարթության մեջ դնելը բնականաբար լեգիտիմացնում է ադրբեջանական քարոզչությունը: Կասեք՝ «դե, Խզմալյանը փոքր ֆիգուր է, ո՞վ է սրան լուրջ վերաբերվում»: Կհամաձայնեի այդ մտքին, եթե չլիներ փոքր նյուանս. սույն անձին հրավիրում են հանրային հեռուստատեսություն՝ դիրքորոշում հայտնելու, կանչում են վարչապետի հետ հանդիպումներին։ Այլ խոսքով, կշիռ են տալիս խոսքին, հետևաբար՝ իր թեզերին։ Եվ ամենևին էական չէ, որ Հայաստանում կա զանգված, որն այսպես չի մտածում։ Այդ զանգվածը չունի լծակներ (կամ՝ չի ցանկանում դրանք իրագործել) քարոզչական գործիքակազմով հակազդելու։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ճանաչելու, թացը չորից տարբերելու, չմանիպուլացվելու մասին շարքս համալրեմ էս սքրինով։ Չէ, խոսքը Պուտինին սիրողներից շատ Պուտինի նկարներով կիսվող էս անձի մասին չի լինելու (իր հետ վաղուց ամենը պարզ է), այլ երևույթի։ Տևական ժամանակ տարբեր մակարդակներով, այդ թվում՝…
Էլբակյանը անդրադարձել է թացը չորից տարբերելու կարողությանը՝ «ազգի մեծերի» կոնտեքստում։
Ենթադրում եմ, շատերի համար բնորոշումները կարող են կոշտ և կտրուկ թվալ։ Սակայն, իրականությունն ամեն դեպքում այն է, որ իշխանազավթման արդյունքում ջրի երես դուրս եկած հաստաշերտ կեղտն ու սեփական հասարակության իրական վիճակի բացահայտումը ազգի առողջ զանգվածի համար հնարավորություն է հասկանալու և գիտակցելու իր դերն արժեքային հեղափոխության, իմա՝ ճգնաժամը հաղթահարելու մեջ։
Իսկ վերոնշյալին հասնելու ճանապարհին անհրաժեշտ է, կոպիտ ասած, տարբերակել սրբերին լրբերից։ Մեծերին էլ գնահատել ճշգրտորեն։ Առավել ևս, երբ խոսքը մտավորականների մասին է (այն ժամանակ էին նրանք մտավորական, հիմա պրոդվինուտի բառ կա՝ «կարծիքի առաջնորդ». հիմիկվաներից ի՞նչ մտավորական)։ Առավել ևս՝ «թղթեշերեփական» մտավորականությունն ու դրանց հովանավորյալ Պղինձ Արթինները (Սիլ Գռզոները)։

🔥3👍1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
ՀԱՅԿԱԿԱՆ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ
Հայերս ուրիշների երազանքով ենք ապրում։ Սա ոչ միայն ազգային ինքնության տեսակետից է, այլև անձնական։ Միջին վիճակագրական հայի երազանքը ձևավորվում է հոլիվուդյան ֆիլմերի և ինստա-տիկտոկյան թրենդների ազդեցությամբ։ Նորմալ է։ Նորմալ է, որովհետև նրանք ստեղծում են, իսկ մենք սպառում։ Իսկ ազգային մակարդակում ո՞րն է հայկական երազանքը. Արարատ լե՞ռը Հայաստանի սահմաններից ներս տեսնե՞լ (ու նոր մեռնելը), Շապուհի վրանում Հայաստանից տարված հողի վրա կանգնած Արշակի պես պետություն ունենա՞լը։ Վստահաբար 10 հոգու հարցնենք, 10-ից առնվազն 7-8-ի պատասխանը չի համընկնելու։ Մենք բողոքում ենք նրանից, որ չունենք քաղաքականապես հասուն հասարակություն («քաղաքական հայեր»), որ մարդկանց մեջ իրենց շրջափակված հայրենակիցներին ապրումակցումը ստորադասվում է շնասիրությանը։ Քանի դեռ չկա ազգային էլիտա, որը հետևողականորեն կդաստիարակի և կամրապնդի մարդկանց մեջ հայկականության շրջանակում երազանք, նպատակ, գաղափար, ցանկացած բարոյախրատական առակներն ու առաքելական քրիստոնյայի առաքինությունների քարոզչական բառաճիպոտային լեկցիաները օդ կրակոցի են։

👍3
Forwarded from Հրանտ Մելիք-Շահնազարյան
2022-ը շատ բան է փոխել միջազգային հարաբերություններում։ Բազում փորձագետների կողմից նշվող նոր աշխարհակարգի ձևավորումը դեռևս երկար ժամանակ է սպասել տալու։ Մինչ այդ աշխարհն ընթանալու է առանձին բլոկերի ձևավորման, միմյանց հանդեպ բազում պատժամիջոցներ կիրառելու, փոքր երկրների վրա մեծ ճնշումներ գործադրելու և տարատեսակ այլ դժվարությունների ճանապարհով։ Հենց այսօր, մեր աչքի առջև երկաթյա նոր վարագույրներ են «տեղադրվում» աշխարհաքաղաքական մրցակցության գոտիներում հայտնված տարածաշրջաններում։
Հարավային Կովկասը, բնականաբար, բացառություն չէ։ Իսկ սա նշանակում է, որ Հայաստանում մենք մտածելու շատ թեմաներ ունենք։ Ի՞նչ անել ստեղծված վիճակում և ինչպիսի՞ հարաբերություններ կառուցել մեծ տերությունների հետ։ Կարծում եմ՝ այս հարցերն այսօր ավելի քան արդիական են։ Ուստի առաջիկայում հանդես կգամ մի շարք հոդվածներով՝ փորձելով նախ մանրամասն վերլուծել Հայաստանի շուրջը տեղի ունեցող քաղաքական գործընթացները, ապա նաև որոշակի լուծումներ առաջարկել մեր երկրի համար։
Առաջին հոդվածն արդեն հասանելի է «Ոսկանապատ» վերլուծական կենտրոնի բաժանորդների համար։
✍️ Հայ-ռուսական հարաբերությունների ճգնաժամը։ Ի՞նչ սպասել ապագայում
Հուսով եմ՝ այն կհետաքրքրի մեր ընթերցողներին։
🔺 Հարգելի հետևորդներ, մի քանի օր անց նյութը հասանելի կլինի նաև լայն լսարանին։ Սակայն եթե ունեք հնարավորություն, խնդրում եմ բաժանորդագրվել «Ոսկանապատ» ՎԿ-ի Patreon էջին և օգնել մեր հետազոտական աշխատանքներին։ Կանխավ շնորհակալ եմ։

ԱՌԱԿ ԱՆԳԼՈՒԽ ԱՔԱՂԱՂԻ ՄԱՍԻՆ
Լինում է, բայց չլինելու է լինում, մի աքլոր է լինում։ Էս աքլորին ով հասցնում՝ մորթում է։ Բայց սա հաստակող էր. գլուխն էին կտրում՝ նորն էր դուրս գալիս, մարմինն էլ բմբլանահան անում՝ նոր փետուրներ էին դուրս գալիս։ Բայց դա չէր խանգարում, որ ամեն անգամ սրան մորթեն։ Ամեն անգամ էս աքլորի կտրած գլուխն ակնկալում էր, որ անգլուխ մնացած իր մարմինը պետք է սթափվի ու պայքարի գլուխը կտրողների դեմ։ Անգլուխ մարմինն էլ կարծում էր, թե ստամոքսը սոված է մնում, որովհետև էդ գլխի վրայի կտուցն է փետուրները քամուն տալիս։
Հուսամ, առակի խրատը ընկալելի է։

👍1
Forwarded from Elbakyan's diary
«Երեք բան կա, որոնցից դողում է երկիրը, և մի չորրորդն էլ կա, որից չի կարողանում հանդարտվել. ծառան, եթե թագավոր է դառնում, անմիտը, եթե կշտանում է հացով, աղախինը, եթե վռնդում է իր տիրուհուն, և ատելի կինը, որ ամուսնանում է բարի մարդու հետ»։ Առակաց 30։21-23
👍2
Հիշո՞ւմ եք հայոց պատմության չափ հին անեկդոտը, որով բացատրվում էր հայկական ինքնությունը։
—— —— —— —— ——
Աստված առավոտյան լույսը բացվելիս տեսնում է Տղմուտի մի ափին պարսիկները պատրաստվում են մարտի, փղերին մարտական վիճակի են բերում։ Նայում է մյուս ափին. հայերը բաստուրմա դրած միսն են շամփուրներին քաշում, որ խորոված անեն։ «Էս հայերն էլի հույսը դրել են իմ վրա». մտածում է արարիչը։
—— —— —— —— ——
Հետաքրքիր է, որ ռացիոնալ դաշտում գրեթե բոլորի մոտ կարդում եմ նույնաբովանդակ կոչեր ինքնության սպառնալիքին ընդառաջ համախմբվելու խիստ անհրաժեշտության մասին։ Միայն թե «բանը դիվան բաշուն չի հասնում», որովհետև յուրաքանչյուր խումբ ունի իր բզիկները, իր պայմանները և չի ցանկանում համախմբվել մյուսի հետ։ Սա կատարյալ հնարավորություն է ստեղծում արտաքին ու ներքին թշնամիների համար, որոնք հիանալի կերպով, երկու բառով ասած՝ divide et impera: Ինձ համար այսուհետ ակնհայտ է, որ վերջնականապես անհնար է հուսալ միասնականության, համախմբվածության մասին։ Առավելագույնը, որպես քրիստոնյա՝ երևի հույսը դնենք Աստծո ողորմածությանը, որ օրինաչափությունից և տրամաբանությունից դուրս ինչ-որ հրաշքով մեր ինքնությունը կպահպանվի։

Ժամանակակից շախմատ. «իմ թագավորն իրեն նույնականացնում է որպես թագուհի»։
— Գնանք, ռուսներից պահանջենք՝ գան, որ մեզ պաշտպանեն։ Ինչի՞ չեն պաշտպանում...
Հայաստանը չի ցանկանում ՀՀ տարածքում ՀԱՊԿ զորավարժություններ։
https://news.1rj.ru/str/rian_ru/190844

Telegram
РИА Новости
❗️Минобороны Армении сообщило ОДКБ, что Ереван считает нецелесообразным проведение в стране учений организации
Այս կոնտեքստում երեք հարց է ինձ համար անհայտ.
1) Պատերազմի մեկնարկի օրը։
2) Որքա՞ն խորք են հասնելու ռազմական գործողությունները ՀՀ տարածքում։
3) Ովքե՞ր են ծռիստների հետ նույն ճակատում կռվելու… չնայած, չէ, այս հարցի պատասխանը գիտեմ:

Ես ասեմ՝ «չենք կարող դնել», դուք հասկացեք՝ «դնում ենք»… («դրել՝ պրծել ենք»)։
Ըստ ամենայնի, վերջնականապես մտնում ենք ուկրաինազացման փուլ: Պե՞տք է արդյոք խուճապի մատնվել։ Եթե դրանից իրավիճակը կփոխվի, ապա ինչու ոչ։ Այլ հարց, որ դա միայն վնասելու է, մասնավորապես՝ հոգեբանորեն։ Իսկ վտանգին հոգեպես պատրաստ լինելը փոքր-ինչ մեծացնում է դիմադրողականությունը, բժշկական տերմինալոգիայով՝ «իմունիտետը»։ Հանկարծ երբ հայտնաբերեք երկիրը այն վիճակում, որը մեզ սպասվում է, չզարմանաք ու չվհատվեք այնպես, կարծես անսպասելի էր. ինչպես ամեն անգամ անում ենք, էլի։ Այո՛, մեր երկրում հիմա գրեթե նույն վիճակն է, ինչ Արտաշիսյաններից հետո էր։ Նույն ցիկլը դարերով կրկնելն էլ մեր ազգային խաչն է։ Ու էդ ցիկլով մենք շարունակելու ենք չարչարվել այնքան, մինչև մեր բազմաչարչար ժողն ու էլիտան միևնույն ազգային հաճախականությունը չբռնեն։

Պետության համար չկա ավելի մեծ վտանգ, քան դրա ներսում գործող այն աղանդ(ներ)ը, որը ձեռք է գցել քաղաքական լծակներին։
Քաղաքական աղանդի հենքը հիմարներն են, գերազանցապես աղքատ (հոգով ևս), ոչ ինքնաբավ մարդիկ։ Ի տարբերություն ինտելեկտուալ (ի.գ. ինտելեկտուալը զուտ հանրագիտարանային ուղեղ ունեցողը չէ), ինքնաբավ մարդկանց, որոնք մշտապես կասկածի տակ են դնում լիդերի կարողությունները, վերոնշյալ զանգվածի կույր հավատը դեպի իր առաջնորդը միայն ամրապնդվում է։ Ինչպես որ հավատքի տեսանկյունից աղանդը չես կարող հակաքարոզով վերացնել, կարող ես ճնշել, հետապնդել, բայց այն չի վերանալու, առավելագույնը՝ կվերափոխվի, այլ անուն կստանա, աշխարհագրությունը կփոխի։ Նույնպես քաղաքական ազդեցության լծակներով աղանդը չես կարող կազմաքանդել՝ օրինական-ընտրական ճանապարհով, աղանդավորների գլխին ավետարան կարդալով, փաստերը ճակատներին տալով։ Իսկ դա այն է, ինչով զբաղված ենք Հայաստանում։

Forwarded from Հայկական համալսարան
ՀԱՅԿԱԿԱՆ ՀԱՄԱԼՍԱՐԱՆԻ ՆՈՐ ՀՈՍՔԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
Ուրախ ենք հայտարարել «Հայկական համալսարանի» 2022-2023 թթ. ուս.տարվա նոր հոսքի ընդունելությունը:
«Հայկական համալսարանը» հայկական միջգիտակարգային բացառիկ դասընթաց է, որտեղ համադրված են մի քանի հիմնական գիտակարգեր՝ քաղաքագիտությունից մինչև տնտեսագիտություն ու սոցիոլոգիա, միջազգային հարաբերություններից մինչև արևելագիտություն և փիլիսոփայություն, որոնց միջոցով դիտարկվում են Հայաստանի ու տարածաշրջանի գլխավոր գործընթացները, սովորում անել դրանց մասին կանխատեսումներ և մշակել արդյունավետ քաղաքականություն։
Դասընթացը ներառում է նաև սեմինարներ, գիտակիրառական աշխատանքներ, արտագնա դասախոսություններ և գիտարշավներ։
«Հայկական համալսարանում» կրթությունը ԱՆՎՃԱՐ է։
«Հայկական համալսարանի» այլ մանրամասներին ծանոթանալու համար այցելե՛ք armenianuniversity.com կայք։

❤2
Մի կողմից, կրեմլյան աշտարակներից ակնհայտ շովինիստական թևի էս մեդիաալիքի լեքսիկոնը խիստ տհաճ է և վրդովվեցնող։ Մյուս կողմից, եթե Հայաստանի ազգային էլիտան այդքան թույլ էր, որ չի կարողացել դիմագրավել երկիրը խեղկատակ դրածոներին հանձնող արտաքին ուժերին, այդ թվում՝ անգլո-սաքսոնական ազդեցության գոտում գտնվող, ռուսական կապիտալով պրոթուրքական ադրբեջանա-հրեական օլիգարխիկ խմբի հակահայկական լոբբինգին (նաև Հայաստանում տեղի ունեցածին որոշակի ներգործությանը)… լեզուդ չես կարող երկար պահել և նեղանալ, մունաթ գալ այսպիսի կոնտեքստով հրապարակումների, «բանանային երկիր» պիտակի համար։ Չես կարող, որովհետև էական չէ, թե Հայաստանում քանի հազար մարդ է ռացիոնալ ընկալում Հայաստանի ազգային-պետական շահերը։ Փաստն այն է, որ Հայաստանը պաշտոնապես ներկայացնում և Հայաստանի, տեղի բնակչության անունից խոսելու լիազորությունը տրված է այդ շահերից տառացիորեն հակառակ գործող, բառացիորեն՝ թշնամական դրածո խմբին։ Չես կարող, որովհետև նույնիսկ քաղաքական քո դիրքորոշման հարող ներքին՝ որպես ազգային նույնականացվող ուժերը ամուլ են և ընդունակ չեն, կամք չունեն իրավիճակը փոխելու։ Եվ ստիպված ես/եք կուլ տալ նմանօրինակ նսեմացումները։ Հա, Բիսմարկն էլ, նախքան գերմանական հողերը միավորելը, դուքսերից ու թագավորներից բազմաթիվ ստորացումներ էր կուլ տվել, բայց հասավ իր խնդրի իրագործմանը։ Իսկ մե՞նք… մենք երևի էսպիսի տեքստերով կնվվանք, ոմանք էլի կմնան «փրկիչ-հակափրկիչ/մեղավոր» ենթատեքստի տակ։ Ու էլի ինչ-որ աստվածային հրաշքով կկարողանանք դուրս գալ կատաստրոֆիկ և վերջաբանային թվացող հերթական իրադրությունից:
👍5
Ըստ իրադարձությունների լոգիկայի՝ հաջորդն էդ կոնվենցիայիգց Հայաստանն ա դուրս գալու:
https://news.1rj.ru/str/rian_ru/191072
https://news.1rj.ru/str/rian_ru/191072
Telegram
РИА Новости
Украинский парламент проголосовал за выход из конвенции СНГ о передаче на лечение лиц с психическими расстройствами
Forwarded from Elbakyan's diary
ԱԶԳԱՅԻՆ ՀԱՐՑՈՒՄ
• Ընկերնե՛ր, հարցս սխալ չհասկանաք, գրածս մեծամտություն չկարծեք, որովհետև ես ուզում եմ մեր իսկ ազգային դաշտի համար մի փոքր «ինքնաշեն» հետազոտություն անել։
• Կգրե՞ք, խնդրեմ, թե ինչ (հակա)փաստարկներ կբերեք դուք՝ հերքելու համար կապիտուլյանտների թեզը, թե «ամբողջ աշխարհն Արցախը համարում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության մաս»։
• Կարծում եմ՝ կարևոր ու հետաքրքիր է չափել, թե ազգային մարդիկս որքանով ենք «զինված» փաստարկային տեսանկյունից։
քաղաքագետ Էդգար Էլբակյան
@elbakyan_edgar

Սա լևոնականության ու նեոլևոնականության գաղափարախոսության հիմնաքարային թեզերից է: Եթե ամբողջականացնեմ, միտքը կհնչի մոտավոր այսպես. «հայերին հայրենիք պետք չի։ 21-րդ դարում ի՛նչ հայրենիք, ի՛նչ բան։ Տարածք լինի՝ վրան ապրեն, առևտուր անեն»։
Մագիստրատուրայի ուսանող էի, երբ մեր տան թղթային արխիվում գտա Լևոն Մելիք-Շահնազարյանի հոդվածը, որում նա հիմնավորում էր Հայաստանի էքսպանսիոնիստական արտաքին քաղաքականության անհրաժեշտությունը։ Այդ օրվանից չէի հասկանում, Հայաստանի իշխանություններն ինչո՞ւ էին մեծերի պատժից վախեցող երեխայի պես, թե ինչո՞ւ չի վարվում պրեվենտիվ քաղաքականություն, այլ միայն իրավիճակային արձագանք է թշնամու գործողություններին: Չէ, բնականաբար կան որոշ օբյեկտիվ պատճառներ, արտաքին և ակամա գործոններ, բայց դրան զուգխհեռ չի եղել ներքին գործոնների հետ ճշգրիտ աշխատանք։ Օրինակ, սեփական սփյուռքի հետ ճշգրիտ կերպով կապեր չամրապնդելը, տարբեր երկրներում էլիտաների առանձին խմբերի հետ հենց նույն սփյուռքի կապերի միջոցով առավել խորը աշխատանքներ չտանելը։
Ինչևէ, ուշադիր եղեք՝ ովքեր են ձեզ շրջապատում, հատկապես՝ այս շրջանակից։

Իլոն Մասկը թվիթերում հարցրել է՝ արդյոք [Դավոսի] համաշխարհային տնտեսական ֆորումը պե՞տք է վերահսկի աշխարհը։ Մոտ մեկ միլիոնը պատասխանել է «Ոչ»:
Որքան հասկանում եմ, Մասկը դարձել է Թվիթերի ամենախոշոր բաժնետերը (9.1%)՝ ելնելով Թրամփի բացասական փորձից։ Թեև քիչ հավանական եմ համարում շշուկների լրջությունը, թե Մասկը կարող է առաջադրվել նախագահի թեկնածու 24-ի ընտրություններին, առնվազն՝ դժվար թե կարողանա կրկնել Թրամփի հաջողությունը։ Չնայած «чем чёрт не шутит»։
Հա, чёрт ասացի… Շվաբբն ու ՀՏՖ-ն կորոնավիրուսյան շոուից հետո կարծես իրոք դիրքավորվում են որպես ստվերային կառավարություն, բայց մենք այստեղ չենք տրվի դավադրապաշտությանը։ Ուղղակի մի փոքրիկ ռոմանտիկ ցանկություն ունեմ նոր աշխարհակարգի համար էս պայքարի շրջանակում՝ հայերիս մանանայի փոխարեն մի քիչ ուղեղ ուղարկեին երկնքից, ուրիշ բան չէ։

18 ՀՈՒՆՎԱՐԻ / Լավրովը հայտնում է, որ ադրբեջանցիները տվյալներ են փոխանցել՝ իբր հայկական կողմը «Լաչինի միջանցքով» ականներ է տեղափոխել Արցախ:
19 ՀՈՒՆՎԱՐԻ / Գեղարքունիքի մարզում զորամասի ինժեներասակրավորական վաշտի կացարանում (ասում են) բռնկված հրդեհից 15 զոհ ունենք։