Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
«Չափազանց կարևոր է, որ մենք վերսկսենք ուղիղ ռազմական շփումները։ Կողմերի թյուրըմբռնումները կարող են հանգեցնել իրական խնդիրների այնպիսի պետության հետ, ինչպիսին է Չինաստանն է կամ որևէ այլ մեծ երկրի հետ, այնպես որ, ես կարծում եմ, որ մենք իրական առաջընթաց ենք գրանցել այս տիրույթում». ՉԺՀ առաջնորդի հետ հանդիպումից հետո ասել է ԱՄՆ-ի նախագահ Բայդենը։


Տարօրինակ զուգադիպությամբ ԱՄՆ-ի և ՌԴ միջև փոխհարաբերություններում լարվածությունը սկսեց աճել հենց դեմոկրատների վարչակազմի օրոք։

Երբ պետքարտուղար Քլինթոնն իր պաշտոնակցի՝ Լավրովի հետ հարաբերությունների «перезагрузка» խորհրդանշող կոճակ էին սեղմում միասին։

Միայն թե «պատահաբար» «перезагрузка»-ն ամերիկացիները «перегрузка» էին գրել։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲 Հայաստանում արդեն պաշտոնական մակարդակով բողոքում են, որ Ադրբեջանը արհամարհում է եվրոպական հարթակները։

Միևնույն ժամանակ դրածոների իշխանությունն էլ արհամարհում է ռուսական հարթակները։

❗️Այս մասին նախորդ գրածներում անդրադարձել էի, նաև նշել էի, որ միակ բանը, որը մնացել է որպես հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման հիմնաքարային խոչընդոտ՝ հարցն է, թե ո՞ր ուժային կենտրոնի վերահսկողության ներքո է ընթանալու, այսպես կոչված, կարգավորման գործընթացը։

Տարբերությունն այս է։

1️⃣ Եթե ի վերջո խնդիրը մնում է «եվրասիականության գոտիում», ապա ռուսները իրենց վրա ուղիղ և բացահայտ վերցնելու են մետրոպոլիայի/արբիտրաժի դերը։

2️⃣ Արևմուտքը, որտեղ սիրում են իրենց դեմոկրատականության մասին շոուներ անել, այդ ամենը փաթաթելու է «կողմերի միջև ուղիղ բանակցություններ» անվամբ, իրականում՝ կուլիսային կառավարման ներքո։

Դժբախտաբար երկու դեպքում էլ Հայաստանը լինելու է կախյալ և վերահսկելի։ Եվ քանի որ ոչ մեկ իր վրա չցանկացավ վերցնել ծանր բեռը, այն է՝ մեծ կորուստներով, բայց ազատել Հայաստանը դրածոներից և ձևավորել հիմքեր նոր, առավել ամուր համակարգով պետության համար, կցանկանանք մենք ընդունել իրականությունը, թե ոչ, բայց այն մեզ համար լինելու է ճիշտ այնպիսին, ինչպես նկարագրված է այս պարբերության առաջին նախադասության մեջ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich
👍1
Հոկտեմբերից արդեն տարբեր ձևաչափերով հստակ նշաններ կան, որ Ուկրաինան որպես պետություն տանելու է տրվելու Ռուսաստանի և Ուկրաինային հարակից երկրների միջև։ Դա ժամանակի հարց է։

Մյուս կողմից, Հայաստանում դրածոն դանդաղ քանդում է պետականության վերջին սյունները։

Արդեն իսկ պարզ է, որ 2024-ին Հայաստանը ՀԱՊԿ-ից դուրս է գալու։

Պարզ է, որ Ադրբեջանի ու Հայաստանի միջև խաղաղությունը փակուղում է։

Հստակ է, որ ինչ-որ պահի Իսրայելը հոկտեմբերի 7-ի համար Իրանի դեմ պրոքսի գործողություններ է սկսելու։

🗣«Ընդդիմադիրները գիտակցում են, որ իրենց համարելով ընդդիմադիր՝ ջուր են լցնում Հայաստանի կառավարիչների ջրաղացին». Այսպես արձագանքեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը իրեն և ՀՀԿ–ին թիրախավորելու վերաբերյալ հարցին։

Ուստի ծագում է հարց.
Որքա՞ն ժամանակ կպահանջվի Հայաստանի ողջ տարածքը պոլիգոնի վերածելու համար, իսկ դա, ցավոք, անխուսափելի է՝ նույնիսկ եթե շարունակում ենք մեծիմասամբ կույր մնալ ձնահյուսի առջև՝ ապրելով օրվա հացի հոգսով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
😢3
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱԾ ՄԱՆԱՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԳԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

🇦🇿 Մաս I. Ադրբեջան


Վերջին հարյուր տարում ռուսական կենտրոնով երկու կայսրության կազմաքանդումը երկնքից ընկած մանանա էր փոքր ու միջին ժողովուրդների համար՝ սեփական պետություն ունենալու։

❗️Օբյեկտիվ աշխարհաքաղաքական իրողություններից ելնելով՝ առաջին փորձը ձախողեցին նշված ժողովուրդներից յուրաքանչյուրը։

Ինչո՞ւ է տապալվում երկրորդ փորձը։

👉 Եկեք հասկանանք Հայաստանի և Ադրբեջանի օրինակով։

📌 Ադրբեջանին պետական կազմավորման տեսքով մանանայապարգևը բաժին հասավ, որովհետև այդ տարածքում առկա էին ռեսուրսներ, որոնք աշխարհաքաղաքական մեծ նշանակություն էին ունենալու դրանից հարյուր տարի անց էլ։

📌 Ադրբեջանական էլիտան՝ թուրքերին հատուկ դիվանագիտական ավանդույթներին հավատարիմ կերպով, տևական ժամանակ օգտվում էին այդ առավելությունից՝ «նստելով երկու աթոռին միաժամանակ»։

❗️Հիմա, երբ կարծես մեր դիտանկյունից թվում է, թե Ադրբեջանը շահեկան դիրքում է, իրականությունը մի փոքր այլ է։

📌 Այո՛, մեր ջանքերով այս արհեստածին պետության դիրքերը նոր աշխարհակարգի շեմին մեր համեմատ շատ ավելի բարվոք են, բայց… որպեսզի ստանա այն ամենը, ինչ նրան գերտերությունները նվիրել են՝ փաստացի չմիջամտությամբ, Ադրբեջանը զիջել է իր սուվերենության զգալի մասը։

Կասեք՝ ինչպե՞ս։

👉 Եթե կարծում եք, թե պատերազմ սանձազերծելու դիմաց լռությունը, զենքի այդքան մեծ քանակի վաճառքը արվել է Ադրբեջան պետության և Ալիևի խորունկ աչքերի-մեծ քթի համար, ապա լավ է՝ ծայրից ծայր լսեք դրածոյի բոլոր ասուլիսների հարցուպատասխանները։

📌 Եթե Հայաստանի սուվերենությունը սպառնալիք է բրիտանա-թուրքական շահերի (այդ թվում՝ այո, ՌԴ-ում ազդեցիկ պրոթուրքական թևի) համար, ապա Ադրբեջանը սպառնալիք է Իրանի (և, այո՛, ՌԴ-ում փոքր-ինչ թուլացած հակաթուրքական թևի) համար։

❗️Ուկրաինան վառ օրինակն է նրա, որ քեզ օգտագործելու են, քեզ թվա, թե Պուշկինի հեքիաթի խրճիթում ապրող կոտրած տաշտակով պառավից վերածվել ես ապարանքում ապրող թագուհու, մինչդեռ կարճ ժամանակ անց քեզ գտնելու ես նույն կոտրած տաշտակի առջև։

Նույնը սպասվում է Ադրբեջանին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
[ՍՈՒԲՅԵԿՏԻՎ ԿԱՐԾԻՔ՝ հիմնված անձնական դիտարկումների վրա]

ԱՐՑԱԽԻ ՃԱԿԱՏԱԳՐԻ ՄԱՍԻՆ


Արցախի հայաթափումը տեղի հայերի զգալի մասի մեջ ներկա դեպրեսիոն, հացուկացի խնդրի լուծման կենցաղային հարցի շրջանից հետո ձևավորելու է ոչ թե վրեժի, վերադարձի համակարգային և համընդհանուր ձգտում, այլ պրիմիտիվ համակերպվածության զգացողություն՝ հագեցած.

կարոտակեզ երգերով,

տեղահանվածներով բնակեցված փողոցին, թաղամասին արցախյան անվանումներ տալով,

աղջիկ երեխաներին Շուշի անունը դնելու մոդայով
։

Ես՝ ի տարբերություն շատերի, չունեմ պատրանք նման սցենարի համար երեք պատերազմում մոտիկ ու հեռու հարազատ ու բարեկամ կորցրած մարդկանց, տարեցների, միայնակ երկու-երեք երեխու հոգս տանող մայրերի վրա ազգային վրեժով տարվելու պատասխանատվություն դնելու։

❗️Ավելին՝ վստահ եմ, որ Արցախի նախագահներին, մի քանի կարևոր դեմքերի ձերբակալելու պատճառներից մեկը նաև արցախցիների իշխանությունը գլխատելն էր այն նույն սկզբունքով, որով 600 մարդու Կ. Պոլսից արտաքսեցին և սպանեցին։

Սակայն այստեղ տեսնում եմ նույն խնդիրը, որի համար Հայաստանում դրածոների կողմից իշխանության դյուրին զավթման մեջ «պատերազմի կուսակցության» առաջնորդների մեղքի բաժին եմ տեսնում՝ իրենց սխալ կամ բացակայող մոտեցումներով։

Ի՞նչ մոտեցման մասին եմ։

Ցանկացած իշխանության գլխավոր խնդիրը վերարտադրվելն է (եկեք մեզ չկերակրենք էլի դեմոկրատական հեքիաթներով)։ Ըստ որում՝ արդյունավետ վերարտադրումը չի ենթադրում չորս-հինգ տարին մեկ նույն դեմքերով և ցանկացած գնով հաղթանակ ընտրություններում կամ հորից որդի փոխանցվող նախագահական պաշտոն։

Ճկուն վերնախավը, որի խնդիրը արտաքին ճնշումներին և սպառնալիքներին դիմակայելուն զուգահեռ քաղաքական հենարանի ամրության ապահովումն է, ստեղծում է այնպիսի համակարգ, որ

ա/ դեմքերի փոփոխությունը չխեղի համակարգը և սողանքի չենթարկի իշխանական լծակները,

բ/ պարբերաբար տեղի ունենա քաղաքական որակյալ սերնդափոխություն։

Կարելի է հօգուտ «պատերազմի կուսակցության» առաջնորդների գտնել և կամ հորինել հազար ու մի օբյեկտիվ ու սուբյեկտիվ պատճառ այս մոտեցումները չկիրառելու համար նրանց արդարացնելու, սակայն փաստն այն է, որ պարզապես Հայաստանում խորքային համակարգ չեն ձևավորել, իսկ մնացյալն այդ բացթողումների հետևանքն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԵՐԿՆՔԻՑ ԸՆԿԱԾ ՄԱՆԱՆԱՆԵՐԻ ԵՎ ԴՐԱՆՑ ՀԱԳԵՑՈՂԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

🇦🇲 Մաս II. Հայաստան
👉
[Մաս I]

📌 100 տարի առաջ մենք պետություն ունեցանք մեծապես մեզնից չկախված հանգամանքների դրդմամբ, որոշ չափով՝ առանձին անհատների ոգու և կամքի շնորհիվ։

📌 Դրանից 100 տարի անց էլ անկախություն ստացանք գրեթե նույն սցենարով։

❗️Առաջին դեպքում նաև ժամանակի տեսանկյունից անկախության պահպանման համար ռեսուրսները խիստ նվազ էին և օբյեկտիվորեն հնարավոր չէր այդպիսի պայմաններում զերծ մնալ խորհրդայնացումից և պահպանել անկախությունը։

Իսկ ի՞նչը բերեց երկրորդ ձախողմանը։

👉 Եթե շատ պարզ ժողովրդական լեզվով ասենք, ապա պատասխանն է՝ վերնախավի և հանրային կարծիքի վրա ազդեցություն ունեզող անձանց ագահությունն ու ժլատությունը։

👉 Եթե ավելի լայն դիտանկյունից հարցին նայենք, ապա ձախողել ենք, որովհետև՝

📌 Հենց սկզբից անկախության ակունքներում կանգնած պետության կառավարիչների և Հայաստանի համար կարևոր աշխարհաքաղաքական նշանակությամբ երկրներում ազդեցիկ հայկական համայնքների միջև հորիզոնական կապեր չեն ձևավորվել։

📌 Պատերազմող երկրում օրենսդրությունը չի կարգավորել և կամ արգելել օտարերկրյա ֆինանսավորումներով գործող ՀԿ-ների, լրագրողների գործունեությունը։

📌 Լինելով մի երկիր, ուր բնակչության թվի համեմատ շախմատային գրոսմայստերների քանակը բավական մեծ էր, ինչը վկայում է ինտելեկտի բարձր մակարդակի պոտենցիալի մասին, այսինքն՝ պետությունն ունեցել է մարդկային հսկայական պոտենցիալ, ուղեղների զարգացման հաշվին տնտեսության աճ ապահովելու փոխարեն՝ Հայաստանում հարգի էր «շուստրի» մարդն ու «շատ փողով ոլորտ մտնելու», բայց տվյալ ոլորտի համար միջակ կամ ցածր մակարդակի մասնագետը։

❗️Մենք մեր այս մի «մանանան» էլ մսխել ենք։ Մեր դեպքում քաղաքական համակարգի, ընդդիմության հույսով փոփոխությունների սպասելը սին զբաղմունք է։

Նոր մանանայի հույս կա՞։

👉 Նախ, մեկ այլ հարցին պատասխանեք՝ ի՞նչն է պահել մի ժողովրդի, ավելին՝ քանիցս պատմության մեջ օժտել սեփական պետություն ունենալու հնարավորությամբ, այն դեպքում, որ տրամաբանությամբ դա անհնար է բացատրել։

‼️ Ուստի կլինեն համապատասխան պայմաններ՝ կլինի նոր մանանա։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Հռետորական հարց.

Ինչի՞ է, որ Ադրբեջանի հետ «խաղաղությունը» դրածոների շքախումբը հիմնավորում է միմիայն «առևտրով»։

Այլ բառ չունեն. առաջին բառը՝ «խաղաղություն», երկրորդը՝ «առևտուր». «խաղաղություն կլինի, առևտուր կանենք»։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5🔥1
Օրերս թելեգրամի ալիքներից մեկում հրապարակման հանդիպեցի, որում մեջբերվում էր 19-րդի դարավերջում և 20-րդի դարասկզբում ԱՄՆ-ի նախագահների ելույթներում բառապաշարի փոփոխության վերաբերյալ լեզվաբանական հետազոտության մասին։

Համաձայն հրապարակման հեղինակի՝ հետազոտության մեջ նշվում էր, որ եթե 19-րդ դարի վերջին նախագահների բառապաշարը բուհերի ուսանողների մակարդակի էր, ապա 20-րդ դարում բառապաշարը հասել էր 6-րդ դասարանցիների մակարդակին։

Կաշխատեմ առաջիկայում գտնել բուն հետազոտությունը և կիսվել ալիքումս։

— — — — —

Առհասարակ հանրային ելույթներում (հատկապես՝ առանց թղթի դեպքերում) բառապաշարի մակարդակով կարելի է չափել նաև կրթական համակարգի իրական աստիճանը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
Բարոյա-հոգեբանական համամարդկային ճգնաժամի պայմաններում ՀԱԵ հանդեպ ոչ բարոյական և խտրական վերաբերմունքի շուրջ այնպիսի արձագանքներ են, ասես մարդիկ «Արջամկան օրը» ֆիլմի մեջ են մնացել։

Դժբախտաբար մարդկությունը տարեցտարի միայն ավելի է հեռվանում իր մարդկային կերպարից՝ վերադառնալով բնազդային-կենդանական իր էությանը։

Ամեն դեպքում բանականության իրական արժեքը գիտակցող մարդկանց շուտով ոչինչ չի մնալու, քան ինչ-որ միավորող գաղափարախոսական կառույցի շուրջ հավաքվելը։

Հայկակականության պարագայում այդ կառույցի դերը կարող է ստանձնել միայն եկեղեցին։ Ինչ-որ պահից այդպես էլ լինելու է։

Իսկ մինչ այդ թեև շնորհավորելու առիթ չեմ տեսնում, սակայն իմ ալիքի բոլոր հետևորդներին մաղթում եմ կամք և տոկունություն. դրանք շուտով շատ պետք կգան բոլորիս։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍9
Քրիստոս ծնաւ և յայտնեցավ, մեզ և ձեզ մեծ աւետիս…

Խորհրդանշական է, որ այսօր Էջմիածնի Սբ Գայանե վանքում Ճրագալույցի պատարագը մատուցվելու է Արցախի թեմի առաջնորդի ձեռամբ։

Ինչո՞ւ է խորհրդանշական։

Ճրագալույցի պատարագով, այսպես ասած, ավետվում է Քրիստոսի Ծնունդը։ Ճրագալույցի պատարագ մատուցվում է նաև Սուրբ Զատկին՝ որպես Քրիստոսի հարության ավետում։ Գանք «խորհրդանշականին». Երուսաղեմ մեկնելուց առաջ Քրիստոսն անապատում փորձության է ենթարկվում սատանայի կողմից։ Վերջինիս կողմից փորձության էին ենթարկվել նաև առաջին մարդիկ՝ Ադամն ու Եվան։ Ի տարբերություն Քրիստոսի՝ Արամն ու Եվան տրվեցին գայթակղությանն ու վտարվեցին դրախտից։

Հիմա եկեք հեռանանք աստվածաշնչյան կերպարներից ու դեպքերից և դրանց կրոնական մեկնությունից։

Տարիներ առաջ Հայաստանում Քրիստոսի և Մուսոլինիի ուղին (դրանք համադրելի են միայն քայլերթի կոնտեքստում) կրկնող մեկը մարդկանց ուղեղը լցրեց «անհոգ կյանքի» կեղծ խոստման հավաստիացումներով՝ որպես արդյունք մենք կորցրինք Արցախը…

Արցախ վերադառնալու մեկ ուղի կա և այդ ուղին ամենևին էլ իշխանափոխությունը չէ։ Վերափոխման և վերադարձի ճանապարհն անցնելը նույնքան խրթին է, որքան, օրինակ, միջին վիճակագրական մարդու համար՝ հանուն վերջին մոդելի iPhone Pro Max-ի՝ վարկի տակ չմտնելը։

Դե, պատկերացրեք, ձեզ բնակեցրել են մի վայրում, որտեղ կա ամեն տեսակ սնունդ, տուն, այգի, բայց այ այգու կենտրոնում դրված Այֆոնին/Լամբորգինիին/Վայլդբերրիզի ապրանքին/շքեղ առանձնատանը/հարյուր հազարավոր ֆոլոուերներով օգտահաշվին տիրանալ չեք կարող։ Որքա՞ն կդիմանաք…

Մարդն իր բնույթով պատրաստ չէ իրեն նյութական բանից իրեն զրկելու՝ հանուն հոգևոր արժեքների։ Իսկ դուք ինչի՞ եք պատրաստ հանուն Արցախի։

Օրհնեալ է յայտնութիւնը Քրիստոսի


Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5
«Լոլոների» և ռեսուրսների մոբիլիզացիայի անկարողության մասին

Ցանկացած համակարգ ինքնին հիերարխիկ բուրգ է, ուր վերից վար կան հստակ դիրքավորումներ և պարտականություններ։ Հայաստանում ապագաղափարականության և ինքնության այս հնգամյա բացահայտ պատերազմում գաղափարազուրկ կողմն ունի բուրգ, ուր կա մեկը, իսկ մյուսներն ուղղակի նրան նույնականացված մասնիկներն են։
Երկրորդ կողմը, որն իրեն հռչակել է ինքնության գաղափարախոսության մարտիկ, ապահամակարգային է։ Այստեղ յուրաքանչյուրը ինքը գեներալ է, ինքը՝ սպա, ինքն էլ՝ շարքային զինվոր։ Դրա համար երկրորդ կողմը հիշեցնում է հին հունական Ագորա։ Մարդիկ հավաքվում են սոց.ցանցերում, միասին կամ իրար վրա գոռում են, որ սա դավաճան է, այն ինչը վատ է, այն բանը պետք է փոխել…

Արդյունքում՝ պրիմիտիվ մարտում նույնիսկ կարողանում են պարտվել. ինչ-որ մի անգրագետ, թերի կրթված «ինտելեկտուալ հիմար» որոշել էր հերթական անգամ ինքնահաստատվել։ Դրա հետևանքով դրվում է պարզապես աբսուրդային, երկրորդական նախագիծ, որտեղ… հոպ… և հիմարին նույնականացված ամբոխը կարողանում է ճնշել «դարերի պատմությամբ կերտված ինքնության մասին» աջուձախ գոռոզաբար վեր ցցած քթով հպարտացողների գաղափարական ընկերակցությանը, քանի դեռ այդ նույն ընկերակցության ամեն մի անդամ սոց.ցանցերում պարտքն է համարում, ֆիբրոզացած թոքերում հնարավոր ամբողջ թթվածինը հավաքելով, գոռալ, որ իրենց ինքնությունը թալանում են, հեռացնում են իրենցից։

Քանի դեռ ձեր ինքնությունը չունի հստակ ձևակերպված սահմանում և չի գտնվում ձեր ներսում, այլ իրեն որոնում եք ձեզնից դուրս՝ չնույնականանալով այդ ինքնության հետ, քանի դեռ ձեր ընկալման ինքնությունը չի արմատավորվում ապուպապաբար, միաժամանակ՝ կառչած մնալով անցյալի պատմական դրվագներից և չունենալով ներկայի դեմք, ապա ձեր գոռում-գոչյունները հիշեցնում են հայտնի առակը՝ խեղդվելիս Աստծուց օգնություն հայցող մասին…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍7
L'appetit vient en mangeant

Եթե մարդիկ կլինեն ձեր մեջ կամ ձեր շրջապատում, որ կարծում են, թե Ադրբեջանը սահմանափակվելու է 8 անկլավային գյուղով, ապա, խնդրեմ, ընթերցեք (կամ գուգլ-թրանսլեյթով թարգմանեք) Արագածոտնի մարզի Կաքավաձոր գյուղի մասին ադրբեջաներենով հոդվածը՝ Վիքիպեդիայում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2😢1
Անզորություն… այս մեկ բառը հավանաբար բավարար է բնութագրելու բոլոր այն մարդկանց հոգեվիճակը, ովքեր հասկանում են, թե ի՞նչ է տեղի ունենում, գրում-գոռում են սոց.ցանցերում այդ մասին, սակայն իրավիճակը մնում է նույն հունի մեջ։

2020-ից հետո, թվում է, Ադրբեջանը թղթի վրա վաստակել էր Հայաստանին վերջնականապես ջարդելու «միջազգային իրավունքը» (նույն ինքը՝ «դաբրոն»)։ Մինչդեռ ի՞նչ են անում մեր թշնամիները (այո՛, հոգնակիով, որովհետև մեր թշնամին մեկը չէ, միայն Ադրբեջանը չէ):

Մեր հավաքական թշնամին ընտրել է շատ պարզ մարտավարություն՝ «սպանել դանդաղ»։ Այս ձևով նրանք չեզոքացնում են ինքնապաշտպանության բնազդի կտրուկ արթնացումը՝ վերացնելով Հայաստանը որպես խոչընդոտ մաս-մաս։

Նշանակո՞ւմ է սա, որ մենք «վերջացած ենք»։ Մասամբ, այո։ Այո՛, քանի որ չունենք որևէ ռեսուրս դիմադրելու։ Ամենայն հավանականությամբ, այս հողի համար պատերազմում մենք կա՛մ չենք մասնակցելու, կա՛մ սեփական հողի վրա լինելու ենք էպիզոդիկ դերում։ Լինելու ենք այն նույն հույսով, որով Էջմիածնի գաղտնի ժողովի մասնակիցները մեկնել էին Եվրոպա, որպեսզի եվրոպացի իշխանները լսեն և զորքերն ուղարկեն՝ «օտարի լծից քրիստոնյա եղբայրներին՝ հայերին» փրկելու նպատակով։

Հույսը, իհարկե, վերջինն է մեռնում։ Հնարավոր է, այս անգամ էլ չմեռնի, ինչպես բազմիցս չի մեռել՝ ի հեճուկս մեր թշնամիների մեծ ցանկության։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍61
Դեպքեր, որոնք, առաջին հայացքից, կապված չեն իրար՝

1️⃣ Բրիտանական կապիտալով Հայաստան եկած «Էյչ Էս Բի Սի Հայաստան» բանկը հայտնում է վաճառվելու, այն է՝ Հայաստանից դուրս գալու մասին։

2️⃣ Դրածո վարչապետը խոսում է ԵՄ հետ համագործակցության ակտիվացման մասին։

3️⃣ Ադրբեջանը նոր սադրանք է հրահրում սահմանին, որի հետևանքով զոհվում են չորս հայ զինծառայողներ։

4️⃣ Ռուսաստանում «Ջերմուկի» որոշակի խմբաքանակ հանվում է վաճառքից ՌԴ պատկան մարմնի կողմից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Իշխանությունը զավթողներն օրինաչափորեն ինչ-որ պահից սկսում են սովորականից ակտիվ կերպով «փուռը տալ» իրենց թիմակիցներին։

Դա օրինաչափ է և անխուսափելի։

Ճիշտ այնպես, ինչպես և օրինաչափ ու անխուսափելի է լինելու համապատասխան պահին ամենամերձավոր շրջապատից դավաճանված լինելը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍2😢1
Արևմուտքում կարծես Հայաստանի «մանդատը» տվել են Ֆրանսիային։

Իսկ ի՞նչ եղավ Կիլիկիայի հետ, որի մանդատը ստանձնել էր… գուշակեք, թե ո՞վ…

Հետաքրքիր է, որ առհասարակ «լապշա կախելու» ասույթը ռուսերենից է տարածվել մեզանում, բայց այ կախողը Արևմուտքն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍8
ՈՐՈՎՀԵՏԵՎ ԱՍՏՎԱԾ ՀՈՒՅՍ Է

Մոտենում ենք մեր ժամանակների ծանրագույն շրջանին

Չեմ սիրում ամպագորգոռ բառեր, «այ թե էսպես անենք, լավ կլինի» և նմանատիպ այլ ինքնախաբ արտահայտություններ։

ԼԱՎ ՉԻ ԼԻՆԵԼՈՒ։ Լավագույն դեպքում՝ լինելու ճիշտ այնպես, ինչպես եղել է Արցախում 20 և 23 թվականների սեպտեմբերին։

Սովորաբար նման հռետորաբանության հանդիպելիս մարդիկ կա՛մ աչքերն ու ականջները փակելով հեռանում են, որովհետև իրենք չեն ցանկանում առերեսվել իրականությանը, մինչև վերջ հավատում են, որ «ձմեռ պապ կա», կա՛մ ինձ հակադարձում են, թե ես կատաստրոֆիկ վատատես եմ։

Եվ քանի դեռ այլ մարդիկ ինչ-որ հույսեր են փորձում տալ մյուսներին՝ «սրանց հանենք և ամեն ինչ լավ կլինի» ոճի մեջ, ես, անկախ նրանից, թե քանի հոգի դա կընկալի, շարունակում եմ փորձել մարդկանց իջեցնելու գետնի վրա. լավ չի լինելու… այստեղ մի փոքր նեղսրտեմ. չեմ կարողանում ընկալել մի իրողություն։ Երբ հարցնում են, պատասխանս մեկն է՝ «վատ է լինելու, բայց պետք չէ հուսահատվել»: Այս ասածիս մեջ մեծ մասը կենտրոնանում են նախադասության առաջին հատվածի վրա և ոչ մի կերպ չեն ֆիքսում երկորդ մասը։

Առհասարակ, հավանաբար ճիշտ կլինի առաջին քրիստոնյա պետության ժառանգներին հիշեցնել, որ հուսահատությունը մեղք է։ «Վատը» դեռ «վերջը» չէ։ Թափ տվե՛ք ձեր միջից վախերն ու հուսալքությունը։

Ծանր է լինելու, բայց ԼՈԽ ԼՅԱՎԱ ԻՆԱՆ…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍61
Եթե փորձենք հակիրճ բնութագրել պատմության երբեմնի ուսուցչի այցը Իրան, ապա այդ մեկ նախադասությունը կունենա այսպիսի բովանդակություն.

«Իրանում դրածո նախարարին հասկացրել են, որ Արևմուտքի հետ «սիլիբիլիները» աղետալի են լինելու հենց Հայաստանի համար»։

Ժամանակ կար, երբ Հայաստանում դրածոները երկար կյանք չէին ունենում։ Որպես արդյունք՝ Հայաստանում հաստատվեց, հետագայում էլ՝ հայացվեց պարթևական դինաստիան։

Իրականությունն այն է, որ դրածոներն ամենուր են ժամանակավոր։ Նրանց բերած աղետը լինում է կա՛մ փոքր, կա՛մ մեծ՝ կախված տվյալ արեալի բնակչության և ազդեցիկ անձանց/խմբերի կամքից։

Մեր պարագայում դրածոները դեռ շարունակում են, աղետը աղետի ետևից բերելով, մաշեցնել հայկական ինքնության դիմադրողականությունը։

— — — — —

Շնորհավորում եմ իմ ալիքի գեղեցիկ սեռի ներկայացուցիչ-հետևորդներին։ Հոգեպես պինդ եղե՛ք։ Դա այսօր շատ կարևոր է։


Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍72
Հարավային Կովկասը այնպիսի տարածաշրջան է, որը ոչ մի գերտերության կողմից չի դիտարկվել և չի դիտարկվում իր առանձին պետություններով։

Եթե հաստատել ազդեցությունը, ուրեմն՝ բոլոր 3 երկրների վրա։ Արվի դա միջնորդավորված, ինչպիսին Արևմուտքի մոտեցումն է, թե՝ ուղղակիորեն, ինչպես ավանդաբար վարվում է Ռուսաստանը։

Այսուհանդերձ, տարածաշրջանը եղել է և մնալու է մերձակա 3 տերությունների ազդեցության գոտին։ Ինչպիսին կլինի բաժանումը, մեծապես կախված է ՌԴ կարգավիճակից։

Դեռ 2022-ին, երբ շատերը Ուկրաինայում պատերազմը նոր մեկնարկած, արդեն իսկ Ռուսաստանի պարտությունն ու փլուզումն էին կանխատեսում, ինքս պնդում էի, որ չի կարելի թերագնահատել Դաշնության ռազմական պոտենցիալը։

Եվ հիմա, երբ փաստացի դանդաղ մոտենում ենք Ուկրաինայի հարցի հիմնական հանգուցալուծմանը (կոնֆլիկտը արագ չի փակվելու), մեր տարածաշրջանում ամենայն հավանականությամբ կունենանք հետևյալ պատկերը։

1️⃣ Հայ-ադրբեջանական հերթական պատերազմի անխուսափելիության ֆոնին, և՛ Հայաստանի դրածո իշխանությունների նախաձեռնմամբ, և՛ ռուսական այսրոպեական շահի դրդմամբ, մեր հյուսիսային երբեմնի «պրոտեկտորը» Հայաստանին թողնելու է անօգնական։

2️⃣ Մեր հարավային բնական դաշնակիցն ունի մեկ էքզիստենցիալ խնդիր. Սյունիքի հայկական մնալը Իրանի հյուսիսային սահմանի անվտանգության որոշակի երաշխիք է, հետևաբար՝ Սյունիքին սպառնացող վտանգի պարագայում Իրանը, կախված իրավիճակից, համապատասխան մակարդակով անուղղակի մասնակցություն է ունենալու։

3️⃣ Թուրքիայի մասով, ըստ էության, ամեն ինչ ակնհայտ է։

4️⃣ Երբ պատերազմը սկսվի, որոշակի պահից դրածոներին իրենց պատվիրատուներն անտեր են թողնելու։ Այդ պահն էլ բեկումնային է լինելու պատերազմի հետագա ընթացքի վրա։ Որքան շուտ բեկման պահը լինի, այնքան ավելի շատ օկուպացված տարածք հնարավոր կլինի ետ բերել։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍4
Իհարկե, հարկերի թեման գերագույն դրածոյի կողմից այսքան շահարկելու առաջին պատճառը տնտեսության վիճակն է, թեև սիմվոլիզմ էլ կա։

Դրածոն աստիճանաբար հստակեցնում է իր կարգավիճակը Հայաստանում որպես թուրքերի նշանակած հարկահավաք…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍7
Ես բնականաբար չեմ կարող հասկանալ մարդկանց տրամաբանությունը, ըստ որի՝ դրածոյի եղելությունն ու հազարավոր մարդկային և տարածքային կորուստները հանդուրժող զանգվածը, ասենք, Կոնսերվատորիայի փակվելը գոնե չպիտի հանդուրժի։

Որևէ բան չհանդուրժելու համար մարդը պետք է ունենա բավարար գիտակցական մակարդակ պարզամիտ բաներից չմանիպուլացվելու համար։ Բայց օրինաչափորեն «ժողովուրդը», անկախ նրանից, թե խոսքը ո՞ր էթնիկ խմբի մասին է, չունի իր ամբողջության մեջ այդքան բարձր գիտակցություն։

Առհասարակ, ակնկալիքների հասցեատիրոջ հարցում մենք դիպուկության հակառեկորդներ ենք սահմանում։

Ի վերջո, ո՞րն է մեր ընդհանրական ակնկալիքը և ումի՞ց է այն…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍52