Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
🇺🇦 🇱🇻 Լատվիայի ռազմաօդային ուժերի հրամանատար Վիեստուրս Մասուլիսը գերմանական Berliner Zeitung պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ

«հավանաբար Ուկրաինան պետք է ինչ-որ բան զիջի՝ ինքնիշխանության և ՆԱՏՕ-ի կազմում ընդգրկվելու համար»։


Այս նույն ծուղակում ժամանակին Վրաստանն էր, որին հրահրեցին Ռուսաստանի դեմ պատերազմի։

Նույն ծուղակում Հայաստանն է։

Նույն սցենարով.

մեդիա-մանիպուլացիաներ =>

իշխանության զավթում =>

դրածո իշխանություն =>

ռազմական գործողություններ =>

տարածքային կորուստներ =>


Արամայիս Սահակյանի բառերով գրված «Արեգակին պետք է հեռվից նայել» երգի «Արեգակի» կարգավիճակում ՆԱՏՕ և ԵՄ, իմա՝ «բա՛ գիտեք, մեր շարքերը համալրելու համար դա քիչ է, պետք է դեռ սա անել, նա անել, բլա-բլա-բլա»։

Այս բոլոր ծուղակների վերջն ինձ հիշեցնում է հայտնի մուլտսերիալի մի դրվագ, բայց դրա մասին մեկ ուրիշ անգամ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
🤔 Հիշում ենք, չէ՞՝

Դրածոյի ասածները չենք կարդում և չենք տարածում։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍101
«Fear of missing out» կամ «կորցնելու վախ»

Այս երևույթը թեև վերաբերում է հոգեբանությանը, բայց այն շրջանառության մեջ է դրել ամերիկացի վենչուրային կապիտալիստ Պատրիկ Մաքգիննիսը։ Այն ինչ-որ կարևոր բան, իրադարձություն/հնարավորություն կորցնելու, ձեռքից բաց թողնելու մասին է։ Կոպիտ ասած՝ «եթե այսինչ բանը չունենաք, այնինչ բանը/բանի շանսը կկորցնեք»։

Ըստ մի հետազոտության՝ 10 մարդուց 4-ը գոնե երբեմն ունեցել են այդ զգացողությունը։ Հատկանշական է, որ այս երևույթը մանիպուլացիայի ձևով շատ հաճախ արդյունավետորեն կիրառվում է վաճառքներում՝ որպես մարքեթինգային գործիք։

Ըստ էության՝ երևույթը վստահաբար նաև օգտագործվում է քաղաքական տեխնոլոգիաներում։ Օրինակ՝ Հայաստանում։

Դիցուք, դրածոն առաջ է քաշում մի թեզ, որի համաձայն՝ «Եթե մարդիկ իրեն չաջակցեն, ապա կկորցնեն տները, քանի որ պատերազմ կլինի։ Եթե աջակցեն՝ վերջապես խաղաղ կապրեն»։

Ինչո՞ւ սրա այլընտրանքը չի աշխատում։

Ըստ իս, նախ, որովհետև այն «առաջնային առաջարկ» է։

Երկրորդ, ի հակադրություն դրան,՝ մարդիկ լսում են մոտավորապես այսպիսի տեքստ՝ «դրածոյին հարկավոր է հեռացնել իշխանությունից»։

Նրանք չեն լսում այստեղ այնպիսի տեքստ, որն իրենց ականջին հաճո կլինի, ասենք՝ «հեռացնենք, որ պատերազմից խուսափենք և պարտադրենք խաղաղություն»։

Այլ կերպ ասած՝ մարդկանց գիտակցությունը «քաղցր խոսքի» ծուղակում է։ Մարդիկ ուզում են «ապրել խաղաղության մեջ»։ Նրանց հիշողության մեջ «նախկինները» ասոցացվում են «մութուցուրտ տարիների և պատերազմի հետ» ու հենց դրա ենթագիտակցական վախն է, այլ ոչ թե՝ «օլիգարխիկ պետությունից»։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍3
🇦🇲🇷🇺 Մայիսի 8-ին կայացավ Պուտին-դրածո հանդիպումը։

Եթե մաքսիմալ հակիրճ՝ հանդիպման բաց մասում ակնարկ էր արվում տարածաշրջանային անվտանգության խնդիրների հարցը փակ քննարկելու անհրաժեշտության մասին։

Իսկ չլուսաբանվող հատվածը, ըստ լուրերի, տևել է «ավելի, քան մեկ ժամ»։ Այլ կերպ ասած՝ դրանք անցել են կա՛մ «բոլոր հարցերում արագ կոմպրոմիսի գալու», կա՛մ «սկզբունքային անհամաձայնության» պայմաններում։

Առաջիկա մեկ տարվա ընթացքում Հայաստանի ապագան է կանխորոշվելու՝ ի՞նչ կարգավիճակով է մեր երկիրը մտնելու նոր աշխարհակարգ։

Հուսամ, այս օրը՝ ճիշտ սկզբի, լույսի օրն է՝ թե՛ եռատոնի իմաստով, թե «սրբազան» կոչված երթի միջնաժամկետ արդյունքների։

Իսկ հաղթանակների օրվա առթիվ մի փոքր ծավալուն հրապարակում կլինի ալիքում մինչև 16:00:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
ՀԱՂԹԱՆԱԿԻ ՀՈԳԵԲԱՆՈՒԹՅՈՒՆԸ

[Թեև գիտեմ, որ երկար տեքստերից ձանձրանում եք, չեք կարդում, բայց թեման պարտադրում է։ Հայկականության և ոգու մասին հնարավոր չէ կարճ գրել՝ այնպես, ինչպես հնարավոր չէ հայոց պատմությունը տեղավորել 1 էջում (չնայած որ դրածոները փորձում են)]։

Մայիսը հայ ժողովրդի համար առանձնահատուկ ամիս է։ Այն խորհրդանշում է հայկական ինքնության փյունիկյան հավերժությունը, թե ինչպես կարող է ծնկած, կոտորված «մի բուռ» ժողովուրդը իր մեջ ուժ վերգտնել և ոչ միայն հաղթել իրեն քանակապես գերազանցող թշնամուն, այլև հերթական անգամ վերականգնել պետականությունը։

Երեկ ուշ երեկոյան դիտում էի ֆուտբոլի Չեմպիոնների լիգայի կիսաեզրափակչի Ռեալ Մադրիդ - Բավարիա հանդիպումը։ Մադրիդի Ռեալը այն ֆուտբոլային ակումբն է, որի մասին իր երբեմնի լեգենդար ֆուտբոլիստներից մեկը ասել է․ «90 րոպեն Բեռնաբեու մարզադաշտում շատ երկար է անցնում»։

Հենց այսպիսի բառերով էլ կարելի է նկարագրել այդ ակումբի փիլիսոփայությունը։

Այստեղ ընդունված չէ հանձնվել առաջին անհաջող գրոհից հետո։

Ընդունված չէ հանձնվել, նույնիսկ եթե պարտվում ես։

Այստեղ պայքարում են՝ մինչև վերջին վայրկյանը։

Վերջին 4 տարում մադրիդյան ակումբը երկու անգամ անհավանական քամբեք է կատարել։ Խաղի ավարտից 3-4 րոպե առաջ պարտվել է, ապա 3 րոպեում 2 գոլ խփելով՝ իր կողմ շրջել հաղթանակի նժարը։

Այս ակումբում չեն տրտնջում, երբ պարտվում են կամ , երբ թվում է՝ նախադրյալներ չկան, որ խաղը կհասցնեն հաղթական ավարտի։ Այստեղ տառապում են, քանի դեռ նույնիսկ 1% շանս կա հաղթելու։ [Հենց այդքան էին գնահատվում Մադրիդի շանսերը Մանչեսթեր Սիթիի հետ խաղում Ռեալի գոլից րոպեներ առաջ, բայց թիմը հաղթեց ու անցավ եզրափակիչ]։

- - - - - - - - - - - - - - - - - - - - -

Էական չէ՝ ինչպիսի ընթացք կունենա ինքնության պահպանման համար պայքարողների և այն կործանողների այս կռվում հերթական՝ «սրբազան» շարժումը։

Այն կարող է արագ ավարտվել, կարող է հասնել կուլմինացիային և կտրուկ մարել, կարող է և հաջողել։ Եթե ձախողվի էլ՝ թույլ մի՛ տվեք ձեզ հուսահատվել։

Չթողե՛ք, որ ձեր հիշողությունից ջնջեն ՀՀ Ազգային հերոս Մ․ Գորգիսյանի ճշմարտացի խոսքը՝ «սուգը հավերժ է, երբ պայքար չկա»։

Պայքարը հավերժ է, քանի դեռ աշխարհում կլինի երկու հայ։ Սա գիտեր մեծանուն Սարոյանը ևս․

«Փոր­ձե՛ք կոր­ծա­նել այս ցե­ղը, ա­սա­ցե՛ք` դարձ­յալ 1915 է, ու աշ­խար­հի աչ­քը` պա­տե­րազ­մի ծխով բռնված:
­Կոր­ծա­նե­ցե՛ք Հայաս­տա­նը, տե­սե՛ք` կկա­րո­ղա­նա՞ք: Ի­րենց տնե­րից քշե­ցե՛ք ա­նա­պատ, մի՛ մո­ռա­ցեք ձեռքնե­րից խլել ճամ­փի հացն ու ջրի վեր­ջին ում­պը, կրա­կի՛ տվեք ի­րենց ու ի­րենց Աստ­ծու տնե­րը:
­Տե­սե՛ք` նրանք դարձ­յալ պի­տի չապ­րե՞ն: ­Տե­սե՛ք` ցե­ղը դարձ­յալ պի­տի չհառ­նի՞, երբ նրան­ցից եր­կու­սը քսան տա­րի հե­տո հան­դի­պեն ու ծի­ծա­ղեն ի­րենց մայ­րե­նի լեզ­վով:
­Ջա­նա­ցեք, տե­սե՛ք` կա­րո­ղա­նա՞ք պի­տի, շուն­շա­նոր­դի­նե՛ր, նրանց ար­գե­լել, որ չծաղ­րեն ձեր մեծ-մեծ գա­ղա­փար­նե­րը, որ աշ­խար­հում եր­կու հայ չխո­սեն ի­րար հետ, փոր­ձե՛ք ջնջել նրանց
»:

Հաղթանակը մանանա չէ, այն վաստակվում է պայքարի քրտինքով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
9👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հուսամ, ձեզ կգտնեք այս վիդեոյում։ Եթե չգտնեք՝ եկեք հրապարակ և գտեք անպայման։ Մի՛ մոռացեք. քանակից է ծնվում որակը։ Այդ որակը նաև ձեզնից յուրաքանչյուրն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
14
Ի՞նչ եք կարծում, երեկ հրապարակում հրաժարական ներկայացնելու համար դրածոյին 1 ժամ տված արքեպիսկոպոսը չգիտե՞ր, որ պահանջը բնականաբար չի կատարվելու։ Գիտեր։

Բայց սա պրոցես է, որը պետք է ծամվի։ Այսպիսի գործընթացները ժամանակատար են։ Սրա հետ պետք է համակերպվել։ Մի՛ շտապեք։

Կոնկրետ այս շարժումը կարող է հաջողել, կարող է նաև չստացվել, բայց այն ձախողված չէ։ Չի կարող ձախողված լինել պրոցես, որին առաջին իսկ օրը մի քանի տասնյակ հազար մարդ է մասնակցում։

Կանխատեսումները թողնենք վատ քաղաքագետներին և ֆեյսբուքի ամենագետներին։

Ես միայն կարող եմ վստահ պնդել, որ, անկախ կարճաժամկետ արդյունքներից, մենք այս պրոցեսի ազդեցությունը կզգանք միջնաժամկետում։

Ծանր է լինելու։ Չհուսահատվե՛ք։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
9
Շախմատում սկզբնախաղին հնարավոր չէ գնահատել, թե ում դիրքն է առավել շահավետ։ Առհասարակ շախմատային պարտիաներում հաղթում է նա, ով ավելի ուշադիր է և պարտվում է նա, որ առաջինն է սխալվում։

Երկրորդ օրն է։ Հիմա արդյունքի մասին խոսելը դեռ վաղ է։ Շատ բան կարող է փոխվել։ Այժմ կարևոր է համբերատար լինել, ցանկացած դեպքում չհուսալքվել, երեկոյան գնալ հանրահավաքի։

Դրածոն այս պարտիայում մեկ սպասելիք ունի։ Թողնել, որ մարդիկ գան ցույցերի, չստանան ցանկացածը՝ դրածոյի հրաժարականը, և ի վերջո այլևս չգնալ հրապարակ՝ մարեցնելով շարժումը։

Միևնույն ժամանակ՝ որքան մարդիկ շատանան և անկախ նրանց ակնկալիքների չիրականացումից՝ շարունակեն մնալ հրապարակում նույն պահանջով, այնքան նյարդերը տեղի են տալու։ Եվ հենց այդտեղ դրածոն թույլ կտա իր առաջին և ճակատագրական սխալը։

Սա կանխատեսում չէ, այլ հնարավոր սցենարի նկարագրություն։ Ամեն ինչ կախված է մանր դետալներից և մարդկանց համբերատարությունից ու հավատից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
5👍2
Ակնհայտ է, որ շարժումը թափ է հավաքում, ուստի կարևոր է ոչ միայն մարդկանց մասնակցությունը:

Խիստ կարևոր է նաև ամենատարբեր ոլորտների գործարարների կողմից հանգստյան օրերին շարժմանն աջակցության և երկուշաբթի օրվանից ընկերություններում գործադուլ անելու մասին հայտնելը։

Խոսքս ուղղված է, առաջին հերթին, 50-100+ աշխատողներ ունեցող ֆիրմաների սեփականատերերին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
7
«Հայբուսակում» վստահաբար գիտեն՝ Շառլ դը Գոլի դեմ ֆրանսիացի ուսանողների հուժկու բողոքի ակցիաները այնպիսի քաղաքական իրավիճակ էին ստեղծել երկրում, որ նախագահը ստիպված էր հեռանալ պաշտոնից։

‼️ Քաղաքական պրոցեսին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է։ ‼️

Եվ, ընդհանրապես, ՀԱԵ արքեպիսկոպոսին «կեղծ հայրենասեր» անվանելը ինձ թույլ է տալիս մտածելու, որ «Հայբուսակը» կառավարվում է օտարածին ֆինանսավորմամբ որոշակի աղանդավորական խմբերի կողմից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12
Այս ընթացքում Զելենսկին հայտնել է, որ ռուսները հարձակում են սկսել Խարկովի ուղղությամբ։

Ամեն ինչ գնում է նրան, որ ՌԴ-ն ի վերջո իր պայմաններն է թելադրելու։ Սա մեր տարածաշրջանի համար ազդանշան է, որ «Ռուսաստանի փլուզման մասին» արևմտյան քարոզչության թեզը չի աշխատում, իմա՝ ՌԴ-ն կրկին սահմանելու է մեր տարածաշրջանը՝ որպես իր ազդեցության գոտի։ Կկիսի՞ այդ ազդեցությունը Իրանի և կամ Թուրքիայի հետ և ի՞նչ չափով կկիսի՝ կախված է տարբեր գործոններից։

Սա Հայաստանի համար ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Ռուսաստանն իրեն դիրքավորում է որպես խոշոր տերություն և եթե կամ երբ պահը գա՝ «պուպուշ» բաներով չի առաջնորդվելու նախկինում իր տարածքի մաս կազմող երկրների հետ հարաբերություններում։

Մենք մեր խնդիրն ունենք. ազատվել դրածո իշխանությունից, որի նպատակները հակադրվում են հայկական ազգային-պետական շահերին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
5
Քանի որ այս մի շարժումը հավաքվել է «ստի և կեղծիքի դեմ պայքարի» գաղափարի շուրջ և հիմնվում է լույսի ու ճշմարտության վրա, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի քանի ճշմարտություններով՝

1️⃣ Ինչպես իմանում ենք Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքից՝ սահմանազատման աշխատանքները շարունակվում են։

Ասել է թե՝ դրածոն շարունակում է հանձնել ՀՀ տարածքները և կանի դա ամեն օր, ամեն վայրկյան, քանի դեռ կարող է օգտագործել պաշտոնի հնարավորությունները։ Այլ կերպ չի լինելու։

2️⃣ Դրածոն հրաժարական չի տալու։ Իմպիչմենթի գործընթացը ավելի հավանական է, որ կտապալի, նույնիսկ եթե ինչ-որ պահի ինչ-որ քպականներ համաձայնեն իր դեմ քվեարկել։

Դրածոն հեշտ և սահմանադրական ճանապարհով չի հանձնելու իր համար այդքան տենչալի իշխանությունը, որը խլել է շանտաժի գնով։

3️⃣ Դրածոյի թիկունքում կանգնած շահագրգիռ կողմը շտապում է։ Դա ակնհայտ է դառնում Էրդողանի և Ալիևի հայտարարություններից։ Սա նշանակում է, որ շարժման առաջնորդներն ու բոլոր մարդիկ, ովքեր դրածոյին ուղղակի կամ անուղղակի չեն աջակցում, պետք է ֆիքսեն՝ սա Հայաստանի դեմ պատերազմի վճռական փուլն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5
Պետք է հասկանալ, որ քաղաքական պրոցեսներում շատ բան կախված է առաջնորդ(ներ)ից, բայց գործը չի կարող հաջողել, եթե չկա կրիտիկական զանգված։ Դա առաջնային գործիքն է ցանկացած իշխանության վրա ճնշում գործադրելու։ Չկա զանգված՝ չի լինելու փոփոխություն։ Ուստի․

Ի՞նչ պետք է արվի շարժման առաջնորդների կողմից․


⚡️Շարժմանը ճիշտ ընթացք տալու համար, իմ համոզմամբ, պետք է որոշակի մարտավարական աշխատանքներ տարվեն։

❗️Որպեսզի միանգամից հուժկու կերպով սկսված պրոցեսը չմարի՝ միայն տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը հանրահավաքներին և փողոցները կաթվածահար անող անհնազանդության ակցիաները բավարար չեն։

❗️Սկսած երկուշաբթի օրվանից՝ պրոցեսում պետք է ներառվեն հանկարծակի գործողություններ, որոնք չպետք է լինեն չափազանց կտրուկ, միևնույն ժամանակ՝ նախորդ անգամներում գործադրված չլինեն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ դրածոների իշխանության հեռացման համար․

❗️Շատ կարևոր է․ ամեն առավոտ չարթնանալ հույսով, թե հենց այսօր հրապարակում կանգնած առաջնորդն ու ժողովուրդը կհասնեն դրածոյի հրաժարականին, և չգնալ քնելու՝ հիասթափված, որ այսօր էլ դա տեղի չունեցավ։

❗️Շատ կարևոր է․ անկախ ամեն ինչից՝ հետևել Սրբազանին, գնալ հանրահավաքներին, մասնակցել հնարավորության չափով գործողություններին։

❗️Շատ կարևոր է․ գիտակցել, որ սա հիբրիդային պատերազմ է։ Այստեղ դեր են խաղում ոչ միայն պրակտիկ քայլերը, այլև ամուր հոգեբանությունը։ Դա ենթադրում է՝ չսասանվող հավատ, սառը էմոցիաներ, ռացիոնալ վերլուծություն։

Հետևաբար հարց տվեք ձեզ՝ դուք իրապես ցանկանո՞ւմ եք իրավիճակ փոխել, թե՞ ձեր գործը կողքից հետևելն է և ներգրավվելը՝ երբ արդեն պրոցեսը հաջողի։ Եթե դուք հակված եք երկրորդին, ապա չմեղադրեք Սրբազանին ու քաղաքականությանը ձախողման համար։

Ի՞նչ պետք է արվի շարժման առաջնորդների կողմից:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥3👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Պետք է հասկանալ, որ քաղաքական պրոցեսներում շատ բան կախված է առաջնորդ(ներ)ից, բայց գործը չի կարող հաջողել, եթե չկա կրիտիկական զանգված։ Դա առաջնային գործիքն է ցանկացած իշխանության վրա ճնշում գործադրելու։ Չկա զանգված՝ չի լինելու փոփոխություն։ Ուստի․ Ի՞նչ պետք…»
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ դրածոների իշխանության հեռացման համար․ ❗️Շատ կարևոր է․ ամեն առավոտ չարթնանալ հույսով, թե հենց այսօր հրապարակում կանգնած առաջնորդն ու ժողովուրդը կհասնեն դրածոյի հրաժարականին, և չգնալ քնելու՝ հիասթափված, որ այսօր էլ դա տեղի…»
🇺🇸 🇬🇪 ԱՄՆ-ի Կոնգրեսի 29 անդամ նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը։

Ի․Գ․ Նույն օրինագիծը ԱՄՆ-ում ընդունվել է հեռավոր 1938թ․։

ԱՄՆ-ում այսքան մտահոգված չէին լինի, եթե, ըստ էության, օրենքի նախագիծն ուղղված չլիներ նաև [հատկապես/մասնավորապես] ամերիկյան ֆինանսական աղբյուրներից սնվող կառույցների դեմ։

Վրաստանում հասկանում են, թե ի՞նչ ընթացք են ունենում աշխարհաքաղաքական իրադարձությունները մեր տարածաշրջանում և հիմա այնտեղ դեռևս կուլիսային ոչ ակտիվ պայքար է գնում ռուսական և ամերիկյան ազդեցության ներքո գտնվող ուժերի միջև։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Թշնամին հիմնահատակ քանդել է օկուպացված Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին։

Ադրբեջանն այսպես վարվելու է ամեն մետրի հետ, որը Հայաստանի դրածո իշխանությունը կհանձնի։

Տարածքի հետ, հայկական ճարտարապետական շինությունների հետ, հայ մարդու հետ։

Ուստի հենց դրածոյի բառերը վերաձևակերպելով՝ «կա՛մ դրածոն չի մնա վարչապետ, կա՛մ Հայաստանը չի մնա»։

Ո՞րն ենք նախընտրում. թե՞ մեզ համար միևնույն է՝ կարևորը «նախկինները չգան»…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
😢7
Մի քանի դիտարկում մարդկանց ակնկալիքների և ինքնախաբեության-ինքնարդարացման մասին

▪️Նայելով Հայաստանում քաղաքական պրոցեսների հանդեպ մարդկանց արձագանքին՝ ինձ մոտ տպավորություն է, թե մարդիկ սպասում են, որ իրենց առաջնորդողները պետք է սրբեր լինեն։

Հասկանում ենք, չէ՞, որ խիստ մաքուր կենսագրությամբ ոչ միայն քաղաքական գործիչ, առհասարակ մարդ գտնելը՝ անիմաստ գործ է։

▪️2018-ից հետո առիթ եմ ունեցել շփվելու «նախկինացավով» տառապող շատ մարդկանց հետ։

Մարդկանց հիմնական միտքը՝ «թալանում էին, կգան՝ նորից կսկսեն թալանեն»։ Երբ հիմնավորում էիր, որ «սրանք էլ են թալանում»։ Սովորաբար պատասխանը գրեթե նույնաբովանդակ էր՝ «ով էլ լինի, դե կթալանի»։ Այսինքն՝ խնդիրը բացարձակ «թալանի մեջ չէ», այլ ինչ-որ երևակայական վախ, ինչ-որ երևակայական բանից։

▪️ «Գործողություններ են պետք»

Կտրուկ գործողությունները բերելու են բախումների ոստիկանության հետ։ Մենք գիտենք, որ ի տարբերություն 2018-ի ոստիկանության, ներկայիս ծառայողները հանուն վարկը փակող պարգևավճարի կանանց էլ ոտատակ կանեն։

Հետևաբար երբ ակնկալում ենք կտրուկ գործողություն՝ ինքներս պատրա՞ստ ենք դրա պատասխանատվության տակ մտնել, թե՞ առաջնորդվում ենք բազմոցաբունկերային շտաբի» լոգիկայով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4