Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Շախմատում սկզբնախաղին հնարավոր չէ գնահատել, թե ում դիրքն է առավել շահավետ։ Առհասարակ շախմատային պարտիաներում հաղթում է նա, ով ավելի ուշադիր է և պարտվում է նա, որ առաջինն է սխալվում։

Երկրորդ օրն է։ Հիմա արդյունքի մասին խոսելը դեռ վաղ է։ Շատ բան կարող է փոխվել։ Այժմ կարևոր է համբերատար լինել, ցանկացած դեպքում չհուսալքվել, երեկոյան գնալ հանրահավաքի։

Դրածոն այս պարտիայում մեկ սպասելիք ունի։ Թողնել, որ մարդիկ գան ցույցերի, չստանան ցանկացածը՝ դրածոյի հրաժարականը, և ի վերջո այլևս չգնալ հրապարակ՝ մարեցնելով շարժումը։

Միևնույն ժամանակ՝ որքան մարդիկ շատանան և անկախ նրանց ակնկալիքների չիրականացումից՝ շարունակեն մնալ հրապարակում նույն պահանջով, այնքան նյարդերը տեղի են տալու։ Եվ հենց այդտեղ դրածոն թույլ կտա իր առաջին և ճակատագրական սխալը։

Սա կանխատեսում չէ, այլ հնարավոր սցենարի նկարագրություն։ Ամեն ինչ կախված է մանր դետալներից և մարդկանց համբերատարությունից ու հավատից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
5👍2
Ակնհայտ է, որ շարժումը թափ է հավաքում, ուստի կարևոր է ոչ միայն մարդկանց մասնակցությունը:

Խիստ կարևոր է նաև ամենատարբեր ոլորտների գործարարների կողմից հանգստյան օրերին շարժմանն աջակցության և երկուշաբթի օրվանից ընկերություններում գործադուլ անելու մասին հայտնելը։

Խոսքս ուղղված է, առաջին հերթին, 50-100+ աշխատողներ ունեցող ֆիրմաների սեփականատերերին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
7
«Հայբուսակում» վստահաբար գիտեն՝ Շառլ դը Գոլի դեմ ֆրանսիացի ուսանողների հուժկու բողոքի ակցիաները այնպիսի քաղաքական իրավիճակ էին ստեղծել երկրում, որ նախագահը ստիպված էր հեռանալ պաշտոնից։

‼️ Քաղաքական պրոցեսին մասնակցելը յուրաքանչյուր քաղաքացու սահմանադրական իրավունքն ու պարտականությունն է։ ‼️

Եվ, ընդհանրապես, ՀԱԵ արքեպիսկոպոսին «կեղծ հայրենասեր» անվանելը ինձ թույլ է տալիս մտածելու, որ «Հայբուսակը» կառավարվում է օտարածին ֆինանսավորմամբ որոշակի աղանդավորական խմբերի կողմից։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
12
Այս ընթացքում Զելենսկին հայտնել է, որ ռուսները հարձակում են սկսել Խարկովի ուղղությամբ։

Ամեն ինչ գնում է նրան, որ ՌԴ-ն ի վերջո իր պայմաններն է թելադրելու։ Սա մեր տարածաշրջանի համար ազդանշան է, որ «Ռուսաստանի փլուզման մասին» արևմտյան քարոզչության թեզը չի աշխատում, իմա՝ ՌԴ-ն կրկին սահմանելու է մեր տարածաշրջանը՝ որպես իր ազդեցության գոտի։ Կկիսի՞ այդ ազդեցությունը Իրանի և կամ Թուրքիայի հետ և ի՞նչ չափով կկիսի՝ կախված է տարբեր գործոններից։

Սա Հայաստանի համար ո՛չ լավ է, ո՛չ վատ։ Ռուսաստանն իրեն դիրքավորում է որպես խոշոր տերություն և եթե կամ երբ պահը գա՝ «պուպուշ» բաներով չի առաջնորդվելու նախկինում իր տարածքի մաս կազմող երկրների հետ հարաբերություններում։

Մենք մեր խնդիրն ունենք. ազատվել դրածո իշխանությունից, որի նպատակները հակադրվում են հայկական ազգային-պետական շահերին։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
5
Քանի որ այս մի շարժումը հավաքվել է «ստի և կեղծիքի դեմ պայքարի» գաղափարի շուրջ և հիմնվում է լույսի ու ճշմարտության վրա, ցանկանում եմ ձեզ հետ կիսվել մի քանի ճշմարտություններով՝

1️⃣ Ինչպես իմանում ենք Ադրբեջանի ԱԳ նախարարի խոսքից՝ սահմանազատման աշխատանքները շարունակվում են։

Ասել է թե՝ դրածոն շարունակում է հանձնել ՀՀ տարածքները և կանի դա ամեն օր, ամեն վայրկյան, քանի դեռ կարող է օգտագործել պաշտոնի հնարավորությունները։ Այլ կերպ չի լինելու։

2️⃣ Դրածոն հրաժարական չի տալու։ Իմպիչմենթի գործընթացը ավելի հավանական է, որ կտապալի, նույնիսկ եթե ինչ-որ պահի ինչ-որ քպականներ համաձայնեն իր դեմ քվեարկել։

Դրածոն հեշտ և սահմանադրական ճանապարհով չի հանձնելու իր համար այդքան տենչալի իշխանությունը, որը խլել է շանտաժի գնով։

3️⃣ Դրածոյի թիկունքում կանգնած շահագրգիռ կողմը շտապում է։ Դա ակնհայտ է դառնում Էրդողանի և Ալիևի հայտարարություններից։ Սա նշանակում է, որ շարժման առաջնորդներն ու բոլոր մարդիկ, ովքեր դրածոյին ուղղակի կամ անուղղակի չեն աջակցում, պետք է ֆիքսեն՝ սա Հայաստանի դեմ պատերազմի վճռական փուլն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍5
Պետք է հասկանալ, որ քաղաքական պրոցեսներում շատ բան կախված է առաջնորդ(ներ)ից, բայց գործը չի կարող հաջողել, եթե չկա կրիտիկական զանգված։ Դա առաջնային գործիքն է ցանկացած իշխանության վրա ճնշում գործադրելու։ Չկա զանգված՝ չի լինելու փոփոխություն։ Ուստի․

Ի՞նչ պետք է արվի շարժման առաջնորդների կողմից․


⚡️Շարժմանը ճիշտ ընթացք տալու համար, իմ համոզմամբ, պետք է որոշակի մարտավարական աշխատանքներ տարվեն։

❗️Որպեսզի միանգամից հուժկու կերպով սկսված պրոցեսը չմարի՝ միայն տասնյակ հազարավոր մարդկանց ներկայությունը հանրահավաքներին և փողոցները կաթվածահար անող անհնազանդության ակցիաները բավարար չեն։

❗️Սկսած երկուշաբթի օրվանից՝ պրոցեսում պետք է ներառվեն հանկարծակի գործողություններ, որոնք չպետք է լինեն չափազանց կտրուկ, միևնույն ժամանակ՝ նախորդ անգամներում գործադրված չլինեն։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ դրածոների իշխանության հեռացման համար․

❗️Շատ կարևոր է․ ամեն առավոտ չարթնանալ հույսով, թե հենց այսօր հրապարակում կանգնած առաջնորդն ու ժողովուրդը կհասնեն դրածոյի հրաժարականին, և չգնալ քնելու՝ հիասթափված, որ այսօր էլ դա տեղի չունեցավ։

❗️Շատ կարևոր է․ անկախ ամեն ինչից՝ հետևել Սրբազանին, գնալ հանրահավաքներին, մասնակցել հնարավորության չափով գործողություններին։

❗️Շատ կարևոր է․ գիտակցել, որ սա հիբրիդային պատերազմ է։ Այստեղ դեր են խաղում ոչ միայն պրակտիկ քայլերը, այլև ամուր հոգեբանությունը։ Դա ենթադրում է՝ չսասանվող հավատ, սառը էմոցիաներ, ռացիոնալ վերլուծություն։

Հետևաբար հարց տվեք ձեզ՝ դուք իրապես ցանկանո՞ւմ եք իրավիճակ փոխել, թե՞ ձեր գործը կողքից հետևելն է և ներգրավվելը՝ երբ արդեն պրոցեսը հաջողի։ Եթե դուք հակված եք երկրորդին, ապա չմեղադրեք Սրբազանին ու քաղաքականությանը ձախողման համար։

Ի՞նչ պետք է արվի շարժման առաջնորդների կողմից:

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥3👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Պետք է հասկանալ, որ քաղաքական պրոցեսներում շատ բան կախված է առաջնորդ(ներ)ից, բայց գործը չի կարող հաջողել, եթե չկա կրիտիկական զանգված։ Դա առաջնային գործիքն է ցանկացած իշխանության վրա ճնշում գործադրելու։ Չկա զանգված՝ չի լինելու փոփոխություն։ Ուստի․ Ի՞նչ պետք…»
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Ի՞նչ պետք է անի յուրաքանչյուր մարդ դրածոների իշխանության հեռացման համար․ ❗️Շատ կարևոր է․ ամեն առավոտ չարթնանալ հույսով, թե հենց այսօր հրապարակում կանգնած առաջնորդն ու ժողովուրդը կհասնեն դրածոյի հրաժարականին, և չգնալ քնելու՝ հիասթափված, որ այսօր էլ դա տեղի…»
🇺🇸 🇬🇪 ԱՄՆ-ի Կոնգրեսի 29 անդամ նամակ է հղել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեին՝ կոչ անելով հետ կանչել «օտարերկրյա գործակալների մասին» օրենքի նախագիծը։

Ի․Գ․ Նույն օրինագիծը ԱՄՆ-ում ընդունվել է հեռավոր 1938թ․։

ԱՄՆ-ում այսքան մտահոգված չէին լինի, եթե, ըստ էության, օրենքի նախագիծն ուղղված չլիներ նաև [հատկապես/մասնավորապես] ամերիկյան ֆինանսական աղբյուրներից սնվող կառույցների դեմ։

Վրաստանում հասկանում են, թե ի՞նչ ընթացք են ունենում աշխարհաքաղաքական իրադարձությունները մեր տարածաշրջանում և հիմա այնտեղ դեռևս կուլիսային ոչ ակտիվ պայքար է գնում ռուսական և ամերիկյան ազդեցության ներքո գտնվող ուժերի միջև։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Թշնամին հիմնահատակ քանդել է օկուպացված Բերձորի Սբ. Համբարձման եկեղեցին։

Ադրբեջանն այսպես վարվելու է ամեն մետրի հետ, որը Հայաստանի դրածո իշխանությունը կհանձնի։

Տարածքի հետ, հայկական ճարտարապետական շինությունների հետ, հայ մարդու հետ։

Ուստի հենց դրածոյի բառերը վերաձևակերպելով՝ «կա՛մ դրածոն չի մնա վարչապետ, կա՛մ Հայաստանը չի մնա»։

Ո՞րն ենք նախընտրում. թե՞ մեզ համար միևնույն է՝ կարևորը «նախկինները չգան»…

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
😢7
Մի քանի դիտարկում մարդկանց ակնկալիքների և ինքնախաբեության-ինքնարդարացման մասին

▪️Նայելով Հայաստանում քաղաքական պրոցեսների հանդեպ մարդկանց արձագանքին՝ ինձ մոտ տպավորություն է, թե մարդիկ սպասում են, որ իրենց առաջնորդողները պետք է սրբեր լինեն։

Հասկանում ենք, չէ՞, որ խիստ մաքուր կենսագրությամբ ոչ միայն քաղաքական գործիչ, առհասարակ մարդ գտնելը՝ անիմաստ գործ է։

▪️2018-ից հետո առիթ եմ ունեցել շփվելու «նախկինացավով» տառապող շատ մարդկանց հետ։

Մարդկանց հիմնական միտքը՝ «թալանում էին, կգան՝ նորից կսկսեն թալանեն»։ Երբ հիմնավորում էիր, որ «սրանք էլ են թալանում»։ Սովորաբար պատասխանը գրեթե նույնաբովանդակ էր՝ «ով էլ լինի, դե կթալանի»։ Այսինքն՝ խնդիրը բացարձակ «թալանի մեջ չէ», այլ ինչ-որ երևակայական վախ, ինչ-որ երևակայական բանից։

▪️ «Գործողություններ են պետք»

Կտրուկ գործողությունները բերելու են բախումների ոստիկանության հետ։ Մենք գիտենք, որ ի տարբերություն 2018-ի ոստիկանության, ներկայիս ծառայողները հանուն վարկը փակող պարգևավճարի կանանց էլ ոտատակ կանեն։

Հետևաբար երբ ակնկալում ենք կտրուկ գործողություն՝ ինքներս պատրա՞ստ ենք դրա պատասխանատվության տակ մտնել, թե՞ առաջնորդվում ենք բազմոցաբունկերային շտաբի» լոգիկայով։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
🇷🇺 Իսկ այս ընթացքում Ռուսաստանում շատ հետաքրքիր տեղափոխումներ են։

ՌԴ նախագահ Պուտինը պաշտպանության նախարարի պաշտոնում առաջարկել է Անդրեյ Բելոուսովի թեկնածությունը։

Բելոուսովը մինչ այս զբաղեցրել է տնտեսության ոլորտը համակարգող փոխվարչապետի պաշտոնը։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢1
Չգիտեմ՝ շփվո՞ւմ եք արդյոք նիկոլական մտածողության («զզվում են նիկոլից, բայց քաղաքականությամբ չեն զբաղվում, որովհետև նախկինները…») տեր մարդկանց հետ, բայց այս օրերին առիթ եմ ունենում առնչվելու մարդկանց հետ, ովքեր իմ քաղաքական հայացքներից տեղյակ չեն, ուստի անկաշկանդ արտահայտվում են։

Չեք պատկերացնի նրանց քամահրանքը, թե ինչպես են չարախնդում մարդկանց, ովքեր դեմ են Հայաստանի հանձնմանը։

Ինչո՞ւ եմ սա ասում։ Սա չպետք է լինի հերթական ձախողումը։ Այս պայքարը պետք է լինի մինչև վերջ (բարև, ԼՏՊ):

Պետք է շարունակել գնալ, աջակցել, տարածել։

Առանց գեթ մեկ վայրկյան երկմտելու և հավատը կորցնելու։

Սա իմ համոզմունքն է և, հուսով եմ, այն կիսում եք ինձ հետ։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍16
Բոլոր նրանց համար, ովքեր փողոցում են և խաղաղ անհնազանդության գործողություններ են իրականացնում։

պ.գ.թ., թյուրքագետ Վարուժան Գեղամյան | @varuzhandragoman
👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «Չգիտեմ՝ շփվո՞ւմ եք արդյոք նիկոլական մտածողության («զզվում են նիկոլից, բայց քաղաքականությամբ չեն զբաղվում, որովհետև նախկինները…») տեր մարդկանց հետ, բայց այս օրերին առիթ եմ ունենում առնչվելու մարդկանց հետ, ովքեր իմ քաղաքական հայացքներից տեղյակ չեն, ուստի անկաշկանդ…»
🇦🇲 🇫🇷 🇦🇿 Ֆրանսիայի ԱԳՆ.

Կոչ ենք անում շարունակել հայ-ադրբեջանական սահմանազատումն ապրիլի 19-ի արձանագրության սկզբունքների հիման վրա։


- - - - - - - - -

Ահա և Հայաստանում շատերի ընկալմամբ «ՀՀ դաշնակից» Ֆրանսիայի դիրքորոշումը։

Իրականում այսպիսի արձագանքը լավ է։ Նշանակում է՝ ամեն ինչ այս պահին ճիշտ ուղու վրա է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2🤣1
✔️Տեսնում եմ, որ տարբեր բուհերում և քոլեջներում դասադուլ են անում:

Հերթը գործադուլ հայտարարող միջին ու խոշոր ընկերություններինն է։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍6
Մայիսի 9-ից սկսած մի բան եմ նկատել։

Հիմնականում բոլորից դժգոհ, ներկա իշխանության հեռացմանը չհավատացող մարդկանց շրջանում ստվար զանգված կա, որը պարբերաբար հետևում է լուրերին, դիտում կադրեր կամ լայվեր։

Սա նշանակում է, որ կա զանգված, որին կայծ է հարկավոր։

Մի կայծ՝ և ամեն ինչ կփոխվի։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
👍13
«ՍՐԲԱԶԱՆ ՇԱՐԺՄԱՆ» ՄԱՍԻՆ.
Ինտելեկտը՝ ընդդեմ տգիտության


Այս շարժումը նախորդներից տարբերվում է իր, այսպես ասած, «ակադեմիականությամբ»։

❗️Բագրատ Սրբազանը սկսել է իր հռչակած հանդիպումների շարքի ոչ քաղաքական մասը նկարիչների ու գրողների միություններով, ԳԱԱ-ով, այսօր այցելելու է ԵՊՀ։

Ցանկացած քաղաքական շարժում գայթակղում է ոչ միայն գաղափարական խմբերին, այլև որոշակի շահեր հետապնդող մանր ու միջին խմբերին։

❗️Հատկապես՝ այս դեպքում, երբ շարժման փաստացի առաջնորդը հեռու է քաղաքականությունից, իր շուրջ հավաքվածների մեջ միանշանակ կան «պիրանյաներ»։ Այս առումով կարևոր է Սրբազանի ճկունությունը և արագ ու ճշգրիտ կողմնորոշվելու ունակությունը։

Իմ երկու տարեկան աղջիկը հաճախ է անհամբերություն դրսևորում, ինչին ի պատասխան տատը նրան հիշեցնում է մի հայտնի արտահայտություն՝ «համբերությունը կյանք է»։

❗️Հենց դա է պակասում մեզ։ Կարծում ենք, որ եթե մի օր շուտ դրածոյին չհեռացնենք՝ ամեն ինչ կորած է։

❗️Մինչդեռ ա) չափազանց շտապողականությունը մեծացնում է կրկին սխալվելու հավանականությունը, բ) հարցի արագ լուծումը ենթադրում է մի սցենար, որի տակ շտապեցնողներից հազիվ թե որևէ մեկը կմտնի։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2