Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
🇺🇸🇬🇪 ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը Թվիթերում գրել է.

Ես հայտարարում եմ վիզաների սահմանափակման նոր քաղաքականության մասին այն անձանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ինքնիշխան ժողովրդավարության խախտման համար, այդ թվում՝ կապված «Վրացական երազանքի» առաջարկած «օտարերկրյա ազդեցության մասին» օրենքի ընդունմամբ։


Դուք չեք հասկանում։ 90 առաջ ԱՄՆ-ում ընդունված նույնաբովանդակ օրենքը, ռուսերեն ասած՝ «это другое» («դա ուրիշ է»)։ Ինչի մասին է խոսքը։ ԱՄՆ-ը դա անում էր հանուն ժողովրդավարական արժեքների տարածման։

Առհասարակ, նախկին կայսրության դեմ իր երբեմնի տարածք հանդիսացող ներկայիս պետություններին պատերազմի, այն է՝ ահռելի տարածքային և մարդկային կորուստների, հրահրելով՝ Միացյալ Նահանգները միայն այդ երկրների լավն են ցանկանում:

Որպեսզի մենք բոլորս բարգավաճենք և լավ ապրենք։

Բա հո մսաղաց չենք՝ մեծ տերությունների միջև ազդեցության համար պայքարում զոհաբերվող։

Նահանգների ցինիզմը հաղթահարել է դժոխքի բոլոր 9 շրջանները։ Չենք գնահատում էլի ԱՄՆ-ի բարի կամքը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4🤣1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
🇺🇸🇬🇪 ԱՄՆ-ի պետքարտուղար Բլինքենը Թվիթերում գրել է. Ես հայտարարում եմ վիզաների սահմանափակման նոր քաղաքականության մասին այն անձանց հանդեպ, ովքեր պատասխանատու են Վրաստանում ինքնիշխան ժողովրդավարության խախտման համար, այդ թվում՝ կապված «Վրացական երազանքի» առաջարկած…
🇪🇺 ԵՄ արտաքին քաղաքականության և անվտանգության պատասխանատու Ժոզեպ Բորրել.

«Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքը չի համապատասխանում ԵՄ արժեքներին»։


🇫🇷 ԵՄ ներկայացուցչի ասածը գետնով չտալու համար Ֆրանսիայում՝

Սենատն ընդունել է օտարերկրյա միջամտության մասին օրինագիծ։

Կարծեմ, մեկնաբանության կարիք չկա 👀

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😁1
🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա.

ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը ետ է կանչվել Մոսկվա՝ խոհրդակցությունների նպատակով։


Պատրաստվենք ծանր օրերին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ալբերտիչ | հեղինակային ալիք
🇦🇲🇷🇺 ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովա. ՀՀ-ում ՌԴ դեսպան Կոպիրկինը ետ է կանչվել Մոսկվա՝ խոհրդակցությունների նպատակով։ Պատրաստվենք ծանր օրերին։ 🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
⚡️Աշխաբադում ԱՊՀ երկրների վարչապետների հանդիպմանը Հայաստանը ներկայացնում է Բելառուսում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Ռազմիկ Խումարյանը։

Ըստ ամենայնի, ՀՀ և ՌԴ դիվանագիտական հարաբերությունները եթե նույնիսկ չխզվեն, ապա իջեցվելու են աննախադեպ ցածր մակարդակի։

Նկատի ունենալով վերջին շրջանում
արևմտյան երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հաճախակի դարձած այցերը Երևան և դրանցից հետո Հայաստանի իշխանությունների վարքը, ՌԴ իշխանությունների կողմից ՀՀ-ում դեսպանի կանչը Մոսկվա՝ կարող եմ ինձ թույլ տալ ենթադրելու, որ մինչև տարեվերջ հայ-ռուսական փոխհարաբերությունները պաշտոնական մակարդակում կդադարեցվեն։

Եթե կտրուկ որևէ բան չփոխվի․․․

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
‼️ ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ ‼️

Խորհուրդ-խնդրանքս.

ՈՉ ՄԻ ԴԵՊՔՈՒՄ չարձագանքե՛լ ու չտարածե՛լ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի այսօրվա հերթական «ուղերձից» բացարձակ ոչ մի միտք։

Փորձեք մաքսիմալ անտարբեր մնալ՝ ինչ էլ որ ասի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍18
Երկու փաստ.

🔹 Ալիևը Բաքվի բանտում պահում է Արցախի բարձրաստիճան պաշտոնյաներին։

🔹 Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը Երևանում գործ է հարուցում Արցախի քաղաքապետների նկատմամբ կամ ձերբակալում։

Ավելին ասելու կարիք չկա։

Ալիևն ու սա պաշտոնյաներից հետո կհասնեն նաև սովորական քաղաքացիներին՝ զրկելով ապրելու համար նույնիսկ նվազագույն հնարավորություններից:

Արցախի հարցը վերջնական փակելուն զուգահեռ նույն գործողությունները կանեն Տավուշի, Սյունիքի, մնացած մարզերի նախկին պաշտոնյաների ու սովորական քաղաքացիների հանդեպ։ Վստահ եղեք։

Հետևաբար ի՞նչ է հասնում անել մեզնից յուրաքանչյուրից.

➡️Գնալ մայիսի 26-ի հանրահավաքին։

➡️Չնայել նրան, թե ովքեր են այս պահին շարժման առաջին պլանում խցկվում։

➡️Նույնիսկ եթե այս մարդկանց ներկայությունը հակասում է արդարության, ազնվության և այլ արժեքաբանական ձեր պատկերացումներին, հիշե՛ք.

➡️Շարժումը կհաջողի, նախ, քանակական ճնշման շնորհիվ։

➡️Սա միակ շարժումն է, ուր կգտնեք ձեր գաղափարական-արժեքային մտածողությունը կիսող մարդկանց, որոնք ի տարբերություն վերոնշյալների՝ շարժման մեջ մեծամասնություն են, նաև ձեր ներկայությամբ։

➡️Դրանից հետո այն ինքնաբերաբար զտվելու է՝ աստիճանաբար ազատելով Հայաստանի ճակատագրի համար պատասխանատու շրջանակին նիկոլականությունից։

Կհանդիպենք մայիսի 26-ին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍11
ՕՐԱԿԱՐԳ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հայաստանում դեռևս իշխանություն հանդիսացող ուժը այլևս չի կարողանում օրակարգ թելադրել։

Այն, ինչ եղավ երեկ՝ ոչ այլ ինչ էր, քան որևէ ասելիք չունենալով՝ մարդկանց քննարկման առարկա դառնալու ճղճիմ փորձ։

«Ուղղաթիռի հարկադրված վայրէջքը» (ցինիզմն էլ սահման ուներ ժամանակին… էլ չունի) նույն օպերայից է։

Ըստ այդմ՝ պետք է ամեն կերպ իշխանության մասին ցանկացած կարծիք հայտնելու, մեկնաբանելու գայթակղությանը չտրվել։

Գրել ինչից ասես՝ Սրբազան շարժման, անձնային որակների, Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու, եղանակի, հոլիվուդյան ֆիլմերի, Ջեքի Չանի, նախանձ հարևանի, շներին սիրելու մասին, բայց չանդրադառնալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի և նրա թիմի որևէ անդամի բարբաջանքին, գրառումներին կամ արարքներին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍71
Չեմ բացառում, որ Կիրանցում իր ձախողված փիարից հետո, եթե վաղն էլ մեծաքանակ եղավ հանրահավաքը, Հայաստանի վարչապետի պաշտոնը զբաղեցնողը կարող է դիմել իր միջնեկ եղբորը՝ Ալիևին։

Աստված տա, սխալվեմ, բայց ես չեմ տեսնում ի դեմս նրա՝ մարդու, ով պատրաստակամ է հոժարակամ և հանդարտ հեռանալու այդքան տենչալի իշխանությունից՝ ո՛չ նա, ո՛չ էլ Արտաշիսյանների վերջին թագուհու ինքնահռչակ ժառանգը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
Բնական աղետներն ընդհանրապես դժվար կառավարելի են։ Այնպես չէ, որ երկրում հիանալի աշխատող համակարգ ունեցար, ապա կկարողանաս կանխել աղետը կամ առավելագույնս վերացնել հետևանքները։ Դա խիստ հարաբերական է՝ կախված տարբեր գործոններից։

Փոխարենը՝ կառավարումը աղետալի վիճակի բերածների կողմից նոր բնական և արհեստական աղետների հասցնելը հնարավոր է կանխել։

🟣Կանխելու ձև գիտենք։ Հավատն ունենք։

⚫️Մնացածը՝ ժամանակի խնդիր է։

🟣Դեռ էլի դժվարությունների միջով ունենք անցնելու։

⚫️Հաղթանակը մանանա չէ։ Այն պետք է վաստակել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
«Դիմադրության շարժումը», բացի անպտուղ քայլերթերից, առանձնանում էր նաև հաճախակի անբարենպաստ եղանակային պայմաններով։

Այսօր էլ հանրահավաքից երկու ժամ առաջ, թվում էր, անհնարին կլինի այն կազմակերպել, բայց արի ու տես, որ ժամ-ժամուկեսում իրավիճակ փոխվեց։

Հենց սրա մասին եմ՝ պարբերաբար կրկնելով հավատի ու համբերության կարևորության մասին։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
🇦🇲 Հայաստանը կա ու կմնա՝ Արցախով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7
ԵՎ ԱՅՍՊԵՍ

✔️ Հոգևոր շարժումը պետք է ունենար հոգևորական առաջնորդ։ Հետևաբար Սրբազանի անձն այստեղ տրամաբանական է (ճիշտ կլիներ նաև, որպեսզի իր հոգևոր գործունեությունը չսառեցվեր)։

✔️ Քիչ եմ հավատում, թե վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողն ունակ է խելամիտ քայլի դիմելու։ Թեև, ով իմանա, հնարավոր է իր անվտանգությունը գնահատելու կարողություն դեռ ունի։

✔️ Շարժումը ճիշտ ընթացքի մեջ է։ Կհաջողի վաղը, երկու շաբաթից, թե 6 ամսից՝ այն հաջողելու է։

✔️ Շարժման երեք առաջնային խնդիրներն այս պահին, ըստ իս.

1️⃣ Ցանկացած պարագայում կարճաժամկետում հասնել ներկայիս իշխանության հեռացմանը։

2️⃣ Մաքրել պետական համակարգը՝ ձևավորելով նորը իրապես արժանավորներից։

3️⃣ Պատրաստել երկիրը ծանր ժամանակների՝ ելնելով այն պարզ իրողությունից, որ կարճաժամկետում մեր տարածաշրջանը խաղաղություն չի տեսնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6
🇦🇲 🇮🇷 ԻՊՀԿ-ի (վստահ չեմ, որ ուղղակի առնչություն ունի) թելեգրամյան ալիքը գրում է.

«Մի իրանցին Հայաստանի վարչապետի պաշտոնում տեսնում է մյուս իրանցուն։

Հայաստանում իրանագիտության հիմնադիր պրոֆեսոր Գուրգեն Մելիքյանը երեկ հայտնեց, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանին տեսնում է՝ որպես Հայաստանի ապագա վարչապետի միասնական թեկնածուի։

Հայկական ԶԼՄ-ների տվյալներով՝ երկու անձանց մայրերն ու հայրերը հայկական ծագմամբ իրանցիներ են»։

Ասանկ հետաքրքիր բաներ։

[ Զարմանալի է, որ ՔՊ-ից դեռ Իրանին չեն մեղադրել Հայաստանում հեղաշրջման փորձի մեջ։ Դժվար էլ համարձակվեն մեղադրել ]

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍42
Ոստիկանները շարունակելու են նման վարքագիծը 3 պատճառով.

1️⃣ Հանուն պարգևավճարի։

2️⃣ Քանի որ անպատիժ են մնում՝ անկախ գործադրած բռնության չափից։

3️⃣ Գիտեն, որ հակադարձ ազդեցություն չկա՝ ակցիաների մասնակիցները եկան, փողոց փակեցին, բերման ենթարկվեցին և վերջ՝ այդքանով ոստիկանի առջև կանգնած մարդկանց ազդեցությունը մաշվեց։

Ըստ այդմ՝ հստակ է, որ նույնաբովանդակ ակցիաներով համակարգը չես մաշեցնի։

Համակարգը պահող ուժայինները չեն հոգնելու «երկու կոպեկի համար» անընդհատ վազվզելուց։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
📣🇦🇲Վաղը՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ ալիքում կհրապարակվի ծալավուն տեքստ, որում կանդրադառնամ մի քանի թեմաների, այդ թվում՝

☑️ Ոչ թե քաղաքական, այլ արժեքային հեղափոխության անհրաժեշտությանը։

☑️ Ակնկալիքների ռացիոնալության կարևորությանը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍72
Ալբերտիչ | հեղինակային ալիք
📣🇦🇲Վաղը՝ մայիսի 28-ին, Հայաստանի առաջին հանրապետության անկախության օրվա առթիվ ալիքում կհրապարակվի ծալավուն տեքստ, որում կանդրադառնամ մի քանի թեմաների, այդ թվում՝ ☑️ Ոչ թե քաղաքական, այլ արժեքային հեղափոխության անհրաժեշտությանը։ ☑️ Ակնկալիքների ռացիոնալության…
Տեքստը ալիքում կտեղադրվի 1 ժամից։ Մինչ այդ մի քանի մեջբերում․

1️⃣ Մեր ընկալման մեջ այսօր պրոցեսները նույնականացել են ինստագրամյան ռիլերին։

2️⃣ Ցանկանում ենք առավոտյան սկսած գործողությունից երեկոյան արդյունք ստանալ։

3️⃣ Դա նույնն է, ինչ 9 ամիս տևող հղիության պրոցեսից ակնկալենք, որ երեխան ծնվի բեղմնավորման հաջորդ օրը։

4️⃣ Մենք պայքարում ենք ուռուցքի դեմ, առանց մետաստազները չեզոքացնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
5️⃣ Հանգամանքների բերումով, մետաստազները, ինչպիսիք են, օրինակ, անհայտ շահեր սպասարկող փոքր ու միջին խմբեր և առանձին անհատներ հայտնվել են հակաիշխանական պայքար մղողների շարքերում։

6️⃣ Այսպիսի իրավիճակում քաղաքական իշխանության փոփոխությունը բերելու է նրան, որ իբր առողջացած համակարգում նորից հայտնվելու են այդ «մետաստազները»․․․

7️⃣ Ստացվում է, որ ձեզ հետ պետք է անկեղծ լինեն, այսինքն՝ պարզ ասեն․ «Այո', Նիկոլը չարիք է, բայց մեկ այլ չարիք էլ մեր սահմանին կանգնած թշնամին է։ Ուստի Նիկոլի հեռացումը չի չեզոքացնելու վտանգը։ Պետք է պատրաստվենք»։

8️⃣ Միևնույն ժամանակ՝ ձեր չսթրեսման համար ականջահաճո բան ասեն, թե՝ «Նիկոլը գնա՝ ամեն ինչ լավ է լինելու»...

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
ԱՆԿԱԽ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ

Այսպիսի պայմաններում, առանց նշածս բաների վերացման, հնարավոր չէ հասնել քաղաքական այնպիսի փոփոխության, որ ունենանք մեր պատկերացրած Հայաստանը, ուր Արցախն արժեք է, Տավուշը՝ հայկական, Հայոց ցեղասպանությունը՝ պահանջատիրություն, խաղաղությունը՝ ոչ միակողմանի զիջումներով և ծռած վզով, կքած մեջքով։


Ամբողջական հոդվածը՝ https://bit.ly/albertich_1

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ալբերտիչ | հեղինակային ալիք pinned «ԱՆԿԱԽ ՄՏԱԾՈՂՈՒԹՅՈՒՆ Այսպիսի պայմաններում, առանց նշածս բաների վերացման, հնարավոր չէ հասնել քաղաքական այնպիսի փոփոխության, որ ունենանք մեր պատկերացրած Հայաստանը, ուր Արցախն արժեք է, Տավուշը՝ հայկական, Հայոց ցեղասպանությունը՝ պահանջատիրություն, խաղաղությունը՝…»
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Պետության և ինքնության պահպանման ակունքներում կանգնած ՀԱԵ-ի մուտքը Սարդարապատի հուշահամալիր փորձում են փակել պետության կազմաքանդման մեջ գերագույն պատասխանատուի թիկունքը պահելու համար «երկու կոպեկով» հոգին վաճառած ոստիկանները։

Ըստ երևույքին, ոստիկանությունն այն համակարգն է, որ առաջիններից մեկը պետք է մաքրվի։ Մի առանձին քավարան էլ իրենք ունեն անցնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5👎2