Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Գիտե՞ք, թե նպատակների առումով ինչով են տարբերվում 14-րդ, 18-րդ և 21-րդ դարերի պատերազմները։

Մանր խնդիրներով դրանք գուցե տարբեր են, բայց գլոբալ առումով ամենաառաջին պատերազմներից ի վեր նպատակը մեկն է՝

❗️«տարածքներ => ռեսուրսներ»❗️

Մնացած լոլոները մանիպուլացիա սիրող ականջների համար են։

Նույնը վերաբերում է հայ-ադրբեջանական կոնֆլիկտին, որն, ի դեպ, չնայած տարիներ շարունակ եղած բոլոր ձևական ձևակերպումներին՝ երբևէ չի եղել զուտ «ղարաբաղա-ադրբեջանական»։

🤩 Ալբերտիչ| հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ըստ «Հրապարակ» թերթի՝ Բագրատ Սրբազանը հանդիպել է ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանին։ Հանդիպման ժամանակ նախագահը վստահեցրել է, որ
այս պայքարը ՀՀԿ-ի եւ իր համար իսկապես «չակնկալիքների պայքար» է` իրենց գերնպատակը Նիկոլից ազատվելն է, իսկ դրանից հետո կարող են ընդհանրապես տեղ չունենալ պետական կառավարման համակարգում։


Ըստ այդմ՝ մարդկանց համար այդքան չընդունելի «նախկիններից» առնվազն մեկը հայտնել է, որ քաղաքական ամբիցիաներ չունի։

Ո՞րն է լինելու «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» ասողների հաջորդ պահանջը․ պետական համակարգում լինեն միայն տաքսիստներն ու ծրագրավորողնե՞րը միևնույն է՝ ով է գա նույնն է լինելու, ուստի ավելի լավ է Նիկոլը մնա վարչապետի պաշտոնին։

Մի պահանջը բավարարվում է, պարզվում է՝ մարդիկ այլ պահանջ ունեն, թե՞ սխալվում եմ և այլ պահանջ չկա․․․

🤩 Ալբերտիչ| հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
ՕՐԱԿԱՐԳ ԹԵԼԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Մի 10 օր առաջ էր կարծես, երբ Բագրատ Սրբազանը վարչապետի պաշտոնը զբաղեցնողին էր դիմել, թե` «մի ժամանակ քեզ ժողովրդական մարդ էիր համարում, հեծանիվով էիր պտտվում, գետնից աղբ էիր վերցնում, սակայն շատ շուտ սկսեցիր ուղղաթիռով պտտվել»։

Արդեն 2-րդ տեսանյութն է թելեգրամյան հայալեզու լրատվական ալիքներում աչքովս ընկնում, որտեղ դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնողը հեծանիվով ինքնափիարվել է սկսել (տեսանյութերը բնականաբար չեմ տեղադրելու այստեղ

Ի՞նչ է սա, եթե ոչ Սրբազանի օրակարգով շարժվելու քայլ։

🤩 Ալբերտիչ| հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
Մոխբերի խոսքը թարգմանաբար՝

«Իրանը շարունակում է քաղաքական կուրսը, որը վարում էր Ռաիսիի օրոք։ Միևնույն ժամանակ՝ ուշադրությամբ հետևում են տարածաշրջանում ՆԱՏՕ-ի և դրա դաշնակից Իսրայելի գործողություններին ու դրանցում Ադրբեջանի դերակատարությանը»։

Ավելի պարզ լեզվով՝ համենայն դեպս զգուշացվում է Ալիևին, որ չոգևորվի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
Ոչ քաղաքական գրառում

6 տարի՝ այն պահից, ինչ Հայաստանը ամբողջովին զավթվել է թշնամու կողմից։

6 տարվա ընթացքում իրենց ներկա իշխանությանը ընդդիմադիր դիրքորոշող մարդկանց մոտ շատ դժվար է ձևավորվում մի կարևոր ընկալում։

Կետերով մանրամասնեմ։

🔹 Ատելությանն ատելությամբ պատասխանելը գերսխալ է։ Ատելությունը չարիք է ծնում մարդու մեջ, էական չէ՝ ում դեմ է այն ուղղված։

🔹 Նիկոլի ամեն խոսքը քննարկման առարկա դարձնելով՝ մենք ոչ թե թուլացնում ենք իր դիրքերը, այլ նպաստում ենք նրա՝ օրակարգում մնալու ձգտմանը։ Բազմիցս ասել եմ՝ նրանց բոլորի հանդեպ մի արձագանք կա միայն՝ անտարբերություն և արհամարհանք։ Չէ, մարդիկ անընդհատ մտնում են դատարկաբովանդակ թեմաների մեջ։

🔹 Այգեկցին մի առակ ունի՝ «Իշխանն ու այրի կինը»։ Վերընթերցեք անպայման ամեն անգամ, երբ «նախկիններից ու ներկաներից» դժգոհում եք։ Թե՛ մեկից, թե՛ մյուսից ավելի վատին դեմ չգալու համար, նախ, լավ կլիներ մեր դիրքորոշումները վերափոխեինք։

🔹 Ցանկանում ենք, որ մեզ քաղաքական պայքարի մեջ չներքաշեն, բայց և ցանկանում ենք, որ իշխանություն փոխվի, ընդ որում՝ իշխանությունը չանցնի քաղաքական ուժերին։ Միևնույն ժամանակ՝ խիստ դժգոհ ենք, որ բացարձակ ոչ քաղաքական գործիչ Բագրատ Սրբազանը քաղաքական որոշումներ կայացնի։ Հասկանո՞ւմ եք, թե որքան անհեթեթ ենք մեր պահանջներում։

Հ.Գ. Ապշում եմ, թե որքան համառ ենք մենք մեր վարքն ու մտածողությունը չփոխելու պնդաճակատության մեջ։ Չենք ուզում փոխվել, թող ուրիշները փոխվեն, մենք էլ քաղենք դրա պտուղները։ Ինչ է այս մեր վարքը, եթե ոչ ալարկոտ, ծույլ ու նախանձ մարդուն բնորոշ գիծ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
🗣 Ասում են՝ հայաստանյան հեռախոսահամարների բազայի արտահոսք է եղել (280 հազար համար)․ աղբյուրը՝ Սամվել Մարտիրոսյան։

Մարտիրոսյանը նշում է, որ այնտեղ կան նաև ԱԱԾ աշխատակիցների համարներ՝ ելնելով այն փաստից, որ ոմանք իրենց մոտ❗️ընկերների/ծանոթների անունները այդպես են նշել համարները գրանցելիս:❗️

Անկեղծ ասած, չեմ զարմանում։ Հայաստանն այն երկրներից է, որտեղ հանգիստ կարելի է զանգվածի մեջ մատնանշել ԱԱԾ ցանկացած մակարդակի աշխատակցի, ինֆորմատորի։

Հանուն ճշմարտության, սա զուտ նիկոլաՀայաստանի արդյունք չէ։

Դա նրանից է, որ իշխանական վերնախավը երբեք հոգ չի տարել պերմանենտ պատերազմում գտնվող հասարակության մեջ որոշակի կանոնների, վարքագծային նորմերի ներդրման մասին։

Դա վերաբերում է ամենապրիմիտիվից մինչև ամենապրոֆեսիոնալ բաներին։

Ամենապրիմիտիվ օրինակը․ դպրոցներում ներ էր դրվել «Ռազմագիտություն» առարկան, բայց դպրոցների զգալի մասում այն զուտ պատմողական դաս էր, ոչ ավելին։ Եվ դա, կրկնում եմ, պատերազմական վիճակում գտնվող երկրում։

Իշխանազավթումն էլ է այդ վերաբերմունքի հետևանք։ Չէր կարող բացառապես պրոֆեսիոնալներից բաղկացած համակարգն այդքան հեշտ փլվել։

Իհարկե, մյուս ճշմարտությունն էլ կա՝ հնարավոր չէ այսքան փոքր ռեսուրսներով ազգային անվտանգության գերպրոֆեսիոնալ, պետականամետ համակարգ ձևավորել, երբ կա գերտերությունների հատուկ ծառայությունների հակազդեցությունը։

Հայտնի տեսություն կա ԽՍՀՄ փլուզման պատճառների շուրջ՝ «ՊԱԿ (КГБ)` ՊԱԿ-ի մեջ»։ Սա բնականաբար միայն մի պատճառն է, բայց խոշոր հաշվով այսպիսի բաները լուրջ գործոն են պետական համակարգերի քանդման գործում։

[ Հենց այս ամենը նկատի ունենալով է նաև, որ պնդում եմ՝ պետք չէ շատ շտապել իշխանափոխության հարցում։ Սրբազանի շարժումը պետք է դեռ ֆիլտրի ու ֆիլտրվի։ ]

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Մեծ առումով, աղետների մի մասը մարդկային գործոնի հարց էլ էն պարունակում և կարող են անվտանգային կանոնների խիստ պահպանման դեպքում էլ տեղի ունենալ։ Այլ հարց է, որ մենք գործ ունենք մարդ-աղետի հետ։

Մեկի (իր շքախմբով), ով կարող է համաճարակի պայմաններում մեծ հավաքներ կազմակերպել, Լոռու և Տավուշի աղետի օրերին սեփական կնոջ կազմակերպած խնջույքի համար ոչ թե ներողություն խնդրել, այլ մանկամտորեն արդարացնել, մի քանի հոգու ծանր վիրավորման պատճառ դարձած պայթյունի հաջորդ օրը երջանիկ ապուշի ժպիտով հեծանիվով սելֆի անել։

Մարդն, ով աղետաբեր է, չի կարող խաղաղություն բերել։

Նրա անունը դարերով մնալու է որպես խարան, ասոցացվելու է աղետների հետ` պատերազմից, ցեղասպանությունից, տարերային և մարդկային աղետներից կորուստների իմաստով։

[https://news.1rj.ru/str/varuzhandragoman/2921]

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
⚡️Հայաստան է այցելելու ԱՄՆ պետքարտուղարի օգնական Ջեյմս Օ'Բրայենը։

Մինչ Վրաստանն ընտրել է Ուկրաինա չդառնալու ճանապարհը, Ադրբեջանն էլ հարմար տեղավորվում է տարածաշրջանում Ռուսաստանի դաշնակցի թափուր մնացած տեղում, Հայաստանում փաստացի դրածո իշխանությունը ամեն ինչ անում է Հայաստանի տարածքն Ուկրաինայի վերածելու արևմտյան ծրագրի ռեալիզացման ուղղությամբ։ Հենց այս պահին, ըստ երևույթին, հայ-ռուսական հարաբերությունները փչանալու անդառնալի կետին են հասել։

Ամեն անգամ Հայաստանում ձևավորված իրադրությանը նայելիս հիշում եմ Արտաշիսյանների դինաստիայի անկման և Արշակունիների հաստատման միջանկյալ կեսդարյա ժամանակահատվածը` Հռոմի դրածո թագավորներ, անկայունություն․․․

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6🤣1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հոլովակում ուկրաինացի ընդդիմադիր հաղորդավարուհին զարմանում է, որ այնպիսի պայմաններում, ինչպիսին Ուկրաինան է (հոլովակն անցած տարվա է), Զելենսկին շարունակում է հասարակության զգալի մասի մոտ ռեյտինգը բարձր պահել։

Ինչպես տեսնում եք, այս հարցը միայն Հայաստանին չէ բնորոշ, այլև բոլոր այն երկրներին, ուր տևական ժամանակ իշխել է հասարակությունից կտրված էլիտա։

Բոլոր այն երկրներում, որտեղ այդպիսի էլիտայից իշխանությունը զավթել են պոպուլիստները, կարելի է դիտարկել նման տենդենց։

Նախ, որոշ ժամանակ կույր հավատ ստվար զանգվածի շրջանում պոպուլիստի ամեն խոսքին։

Որոշակի ժամանակահատվածում բացարձակ մեծամասնության շրջանում ապատիկ տրամադրություններ, իմա՝ «բոլորն էլ նույնն են», և միայն 5-10% աղանդավորի կուրությամբ կռապաշտներ են մնում։

Այս ամենի հիմքում արտաքին էլիտաների մանիպուլացիաներն են, որոնց դեմ հիմնականում ներքին էլիտաները հակազդեցություն չեն ունենում, որովհետև պարզապես չգիտեն՝ ինչպես հակազդել և երբեք խնդիր չեն ունեցել կրթությունն ու գիտությունը զարգացնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
6
Ասեք, խնդրեմ, երբ իշխանության դիրքերը ամուր են լինում, ինչպես շատերը կարծում-պնդում են, այդ իշխանությունը կարիք ունենո՞ւմ է այսքան ոստիկանով իր դիրքերը պահելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
8
Թշնամին հասկանում է, որ նոր շարժումն ունի իրենց տեղական կամակատարին իշխանությունից զրկելու պոտենցիալ, հենց այդ պատճառով էլ այսպիսի հայտարարություն է հնչել․

Եթե ​​Հայաստանում իրավիճակը դուրս գա վերահսկողությունից, և տեղի ունենա իշխանափոխություն, ապա ադրբեջանական կողմը ստիպված կլինի ռազմական ճանապարհով հետ վերցնել այս 4 գյուղերը։


Նմանաբովանդակ հայտարարությունները միայն ուժգնանալու են, քանի դեռ Բագրատ Սրբազանի առաջնորդած շարժումը շարունակելու է լարվածության մեջ պահել վարչապետի պաշտոնը զբաղեցնողի իշխանական շրջանակներին։

- - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - - -

Հասկանում եմ, որ շատերը պատրաստ չեն, ամեն կերպ խուսափում են, փախչում են իրականությունից, բայց այն հետևյալն է՝ ինքնության պահպանումը ևս գին ունի։ Հետևաբար ով դեռ չի որոշել՝ պետք է կողմնորոշվի․ գերադասում է ծնկել՝ թրքացվելով, բայց պահպանելով անարժեք դարձած իր կյանքը, թե՞ կանգնել իր և իր սերունդների արժանապատիվ կյանքի համար։

[ Դուք կարող եք, իհարկե, այս ալիքից ապաբաժանորդագրվել, եթե ասելիքս ձեզ համար շատ սուր է։ Բայց, անկախ գրածս ընդունել-չընդունելուց, այդ իրականությունը ինչ-որ պահի թակելու է նաև ձեր դուռը, բոլորիս դռները։ ]

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍13🔥2
Երբեմն թվում է, թե մարդիկ ցանկանում են, որպեսզի հակաիշխանական շարժում առաջնորդողը միաժամանակ լինի և՛ ճիշտ արժեքներ կրող, պետականամետ գործիչ, և՛ 2018-ին «կա՛մ ես կլինեմ վարչապետ, կա՛մ Հայաստանը վարչապետ չի ունենա» գոռալով սպառնացող Նիկոլ։
- - - - -
Իշխանությունը բնական է, որ չի գնալու արտահերթ նիստ գումարելու ճանապարհով։ Հրաժարականի մասին առհասարակ խոսք լինել չի կարող։
- - - - -
Բայց․․․ Մենք վճռականություն ենք պահանջում Սրբազանից և նրա գլխավորած շարժումից։ Մարդը դուրս է գալիս և հայտարարում, որ գնում է վճռական քայլերի։ Սա ենթադրում է, որ մարդիկ պետք է գնան իր ետևից։

Ի՞նչ են անում մարդիկ։ Ճիշտ է․ գնում են տներով և լայվով հետևում` տեսնեն, թե ինչ կլինի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
Սովորաբար աշխատում եմ խիստ կտրուկ չլինել իմ գնահատականներում, բայց ամեն դեպքում կխախտեմ սովորությունս։

Երբ այստեղ գրել էի, որ Հայաստանում գործարարների մեջ սկզբունքային մարդիկ շատ քիչ են, իրականում պիտի շտկեմ միտքս։

Հայաստանում չկա գեթ ՄԵԿ խոշոր գործարար, ով ունի արժանապատվություն։

Նրանք այսօր դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնողին դեմ չեն գնում, վաղն էլ թուրքերին բիզնեսից մասնաբաժին կտան, միայն թե ունեցածը չկորցնեն։

Թողնես, բարեգործություն կանեն, տեսանյութեր պատրաստել կտան իրենց փիարի համար, բայց ազգային նշանակության գործում նրանց վարքն ինձ հիշեցնում է պոչը տակը մտցրած վախկոտ շների, որ «հո» անես՝ վնգստալով կփախչի։

2020-ից սկսած հակաիշխանական բոլոր ձախողումների մեջ այս մարդկանց՝ այն նույն մարդկանց, որ 2018-ի ապրիլին հազարավոր մարդկանց ուղարկել էին գործադուլի, մեղքի բաժինը 30-40% է։

Վերը գրածս չի ենթադրում, թե Սրբազան շարժումն էլ է ձախողել։ Եթե այն շարունակում եք տեսնել զուտ քաղաքական խնդիր լուծող շարժում, ապա այդ տրամաբանության մեջ շարժումը ձախողվել էր հենց առաջին օրը, երբ Կիրանցում ձևավորվեց։

Մի՛ ակնկալեք արագ լուծումներ։ Մի՛ սպասեք հրաշքի հիմա։ Այն լինելու է միայն այն պահին, երբ բոլորիս այս 6-ամյա երթը կանցնի դժոխքի բոլոր 9 շրջանները։ Մենք դեռ 5-րդում ենք (պատահական չէ թիվը)։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍51
🇺🇸🦠Շատ սյուռ լուրեր ԱՄՆ-ից։

Պարզվում է, կորոնավիրուսի համաճարակի շրջանում մի շարք կանոններ եղել են ուղղակի հորինված։
[ աղբյուրը՝ Սպիտակ տան կայք ]

Չեմ զարմանա, եթե ամբողջ այդ պատմությունը համաճարակի շուրջ պարզվի ուռճացված և մեծամասնորեն սուտ։

Իհարկե, ցավալի է, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ակտիվորեն պաշտպանել են դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հորինած կանոններն ու ագրեսիվ վարք դրսևորել այդ ամենին դեմ արտահայտվողների հանդեպ, ծիծաղի առարկա կդառնան։ Հատկապես որ նրանց մեջ կարծես բավականին ադեկվատ մարդիկ էլ կային։

Ամեն դեպքում, փաստենք, որ ապրում ենք մեծ ստերի, պահի տակ աշխատող մանիպուլացիաների ամենաակտիվ ժամանակներում։ Ուստի հարկ է ցանկացած տեղեկատվության հանդեպ լինել զգոն, նույնիսկ եթե այն տարածում են հեղինակություն ունեցող մարդիկ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
Հետաքրքրաշարժ վիճակագրություն` ըստ «Փաստ» թերթի

«Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները Ռուսաստանի հետ աճել են միանգամից 3 անգամ և կազմել 6,3 մլրդ դոլար: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի»։

Կարիք կա՞ արդյոք ասելու, թե ինչ աղետալի է լինելու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերջնական խզումը։ Իսկ դա միայն ժամանակի հարց է։ Եվ այստեղ ամենևին էական չէ՝ դուք ՌԴ հանդեպ լավ թե վատ եք տրամադրված։ Անձնական վերաբերմունքը տնտեսության վրա ազդեցություն չի թողնելու, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի իշխանությանը գործողություններն ուղիղ ազդեցություն են ունենալու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ, ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ

Հենց դա է անում Նազարյան Գեղամը։

Նա վառ օրինակն է նրա, որ ասում եմ՝ շարժումը պիտի ֆիլտրվի։

Դե, պատկերացրեք իրավիճակ։ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Երևան հասնելու 4-րդ օրը իշխանությունից զրկում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։ Ի՞նչ էր տեղի ունենալու։ Առանձնապես ոչինչ. նոր, թեկուզ՝ ժամանակավոր, իշխանության կազմ էին նեդթափանցելու տարբեր գեղամնազարյաններ (վստահեցնում եմ, նա միակը չի, ում համար «Նիկոլն ընկեր է, ում ինքը ներել է, բայց հանուն պետության՝ նրա դեմ պայքարում է)։

Դուք համաձա՞յն եք նման զարգացումների։ Դա՞ է վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողի դեմ պայքարողների նպատակը՝ «էական չէ, թե ով կլինի, կարևորը Նիկոլը չլինի»։

Ես դեժավյու ունեմ։ Լավ եմ հիշում, ասում էին.
— Սերժը չլինի, ով ուզում է լինի։ Նիկոլն էլ լինի, լավը չլինի՝ դուրս կգանք էլի փողոց (այս ասողներն, ի դեպ, այսօր հարմար տեղավորվել են «քաղաքականությամբ չզբաղվողների» շարքերում):

Դա՞ է մեր ուզածը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍10
Տեսնո՞ւմ եք, թե ինչ պատրաստություն է տեսնում իշխանությունը՝ ոստիկանական ուժերի մոբիլիզացմամբ։

Մարող/Մարած շարժման դեմ այդպես կնախապատրաստվե՞ն։

Կարծեմ, պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
4👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Տեսնո՞ւմ եք, թե ինչ պատրաստություն է տեսնում իշխանությունը՝ ոստիկանական ուժերի մոբիլիզացմամբ։ Մարող/Մարած շարժման դեմ այդպես կնախապատրաստվե՞ն։ Կարծեմ, պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ։ 🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Համենայն դեպս կրկնեմ հաճախակի գրածս միտքը.

Պայքարը դեռ առջևում է։ Այն տևական ու ծանր է լինելու։

Պայքարը չի ավարտվելու միայն վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողի հեռացմամբ՝ ինչ ճանապարհով էլ հեռանա։

Պետք է լինել համբերատար, հավատով և վճռական։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍12
⚡️Ի վերջո պաշտոնապես հայտարարվեց, որ Հայաստանը դուրս է գալու ՀԱՊԿ կազմից։

Պարզ ասած՝ մեզ տանում են Ուկրաինայի ճակատագրով։

Կփորձեմ մոտ օրերս ծավալուն անդրադառնալ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետևանքներին, որոնք ամենայն հավանականությամբ տեղի կունենան առաջիկա մեկ տարվա ընթացքում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7
Նիկոլը 2008-ից այս կողմ մի բան է արել՝ հայի արյուն է խմել։

Մարտի 1-ը։

2020-ի 44-օրյան։

2023-ի սեպտեմբերը։

Ձեզ թվում է, թե նա դրանով բավարարվո՞ղ է։

ՈՉ։

Նա շարունակելու է խմել։ Տավուշում։ Գեղարքունիքում։ Սյունիքում։ Հասցնի՝ նաև Երևանում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍12👏1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Նիկոլը 2008-ից այս կողմ մի բան է արել՝ հայի արյուն է խմել։ Մարտի 1-ը։ 2020-ի 44-օրյան։ 2023-ի սեպտեմբերը։ Ձեզ թվում է, թե նա դրանով բավարարվո՞ղ է։ ՈՉ։ Նա շարունակելու է խմել։ Տավուշում։ Գեղարքունիքում։ Սյունիքում։ Հասցնի՝ նաև Երևանում։ 🤩 Ալբերտիչ |…
Նիկոլը չի գնալո՞ւ։

Գնալու է։ Ինքնակամ չի գնալու։ Իր ոտքով չի գնալու։

Տանելու են։

Նրա գնալը ցավոտ է լինելու ոչ միայն նրա համար։ Նա բոլորին կցավեցնի։

Բայց սուտն ու չարիքը մեզանից կմաքրվեն։ Դրա այլընտրանքը բացակայում է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
11👍6