Սովորաբար աշխատում եմ խիստ կտրուկ չլինել իմ գնահատականներում, բայց ամեն դեպքում կխախտեմ սովորությունս։
Երբ այստեղ գրել էի, որ Հայաստանում գործարարների մեջ սկզբունքային մարդիկ շատ քիչ են, իրականում պիտի շտկեմ միտքս։
Հայաստանում չկա գեթ ՄԵԿ խոշոր գործարար, ով ունի արժանապատվություն։
Նրանք այսօր դեռևս վարչապետի պաշտոնը զբաղեցնողին դեմ չեն գնում, վաղն էլ թուրքերին բիզնեսից մասնաբաժին կտան, միայն թե ունեցածը չկորցնեն։
Թողնես, բարեգործություն կանեն, տեսանյութեր պատրաստել կտան իրենց փիարի համար, բայց ազգային նշանակության գործում նրանց վարքն ինձ հիշեցնում է պոչը տակը մտցրած վախկոտ շների, որ «հո» անես՝ վնգստալով կփախչի։
2020-ից սկսած հակաիշխանական բոլոր ձախողումների մեջ այս մարդկանց՝ այն նույն մարդկանց, որ 2018-ի ապրիլին հազարավոր մարդկանց ուղարկել էին գործադուլի, մեղքի բաժինը 30-40% է։
Վերը գրածս չի ենթադրում, թե Սրբազան շարժումն էլ է ձախողել։ Եթե այն շարունակում եք տեսնել զուտ քաղաքական խնդիր լուծող շարժում, ապա այդ տրամաբանության մեջ շարժումը ձախողվել էր հենց առաջին օրը, երբ Կիրանցում ձևավորվեց։
Մի՛ ակնկալեք արագ լուծումներ։ Մի՛ սպասեք հրաշքի հիմա։ Այն լինելու է միայն այն պահին, երբ բոլորիս այս 6-ամյա երթը կանցնի դժոխքի բոլոր 9 շրջանները։ Մենք դեռ 5-րդում ենք (պատահական չէ թիվը)։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes

Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
💸 ԲԻԶՆԵՍԻ ՄԱՍԻՆ
Ժամանակին մի ամերիկյան սերիալ կար՝ House of Cards («Խաղաքարտերի տուն»):
Ինձ համար ամենից տպավորիչը այս կտորն էր՝
«Նա փողը գերադասեց իշխանությունից։ Այս քաղաքում բոլորն են նման սխալ կատարում։
🔹Փողը առանձնատուն է Սարասոտայում, որն սկսկում…

👍5❤1
Պարզվում է, կորոնավիրուսի համաճարակի շրջանում մի շարք կանոններ եղել են ուղղակի հորինված։
[ աղբյուրը՝ Սպիտակ տան կայք ]
Չեմ զարմանա, եթե ամբողջ այդ պատմությունը համաճարակի շուրջ պարզվի ուռճացված և մեծամասնորեն սուտ։
Իհարկե, ցավալի է, որ բազմաթիվ մարդիկ, ովքեր ակտիվորեն պաշտպանել են դոկտոր Էնթոնի Ֆաուչիի հորինած կանոններն ու ագրեսիվ վարք դրսևորել այդ ամենին դեմ արտահայտվողների հանդեպ, ծիծաղի առարկա կդառնան։ Հատկապես որ նրանց մեջ կարծես բավականին ադեկվատ մարդիկ էլ կային։
Ամեն դեպքում, փաստենք, որ ապրում ենք մեծ ստերի, պահի տակ աշխատող մանիպուլացիաների ամենաակտիվ ժամանակներում։ Ուստի հարկ է ցանկացած տեղեկատվության հանդեպ լինել զգոն, նույնիսկ եթե այն տարածում են հեղինակություն ունեցող մարդիկ։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3❤1
Հետաքրքրաշարժ վիճակագրություն` ըստ «Փաստ» թերթի
«Հայաստանի առևտրաշրջանառության ծավալները Ռուսաստանի հետ աճել են միանգամից 3 անգամ և կազմել 6,3 մլրդ դոլար: Հայաստանի արտաքին առևտրաշրջանառության կախվածությունը Ռուսաստանից հասել է մոտ 60 տոկոսի»։
Կարիք կա՞ արդյոք ասելու, թե ինչ աղետալի է լինելու Ռուսաստանի Դաշնության հետ հարաբերությունների վերջնական խզումը։ Իսկ դա միայն ժամանակի հարց է։ Եվ այստեղ ամենևին էական չէ՝ դուք ՌԴ հանդեպ լավ թե վատ եք տրամադրված։ Անձնական վերաբերմունքը տնտեսության վրա ազդեցություն չի թողնելու, իսկ վարչապետի պաշտոնը զբաղեցնողի իշխանությանը գործողություններն ուղիղ ազդեցություն են ունենալու։

👍3
ՀԱ՛Մ ՆԱԼԻՆ, ՀԱ՛Մ ՄԵԽԻՆ
Հենց դա է անում Նազարյան Գեղամը։
Նա վառ օրինակն է նրա, որ ասում եմ՝ շարժումը պիտի ֆիլտրվի։
Դե, պատկերացրեք իրավիճակ։ Բագրատ Սրբազանի ղեկավարած շարժումը Երևան հասնելու 4-րդ օրը իշխանությունից զրկում է վարչապետի պաշտոնը զբաղեցնողին։ Ի՞նչ էր տեղի ունենալու։ Առանձնապես ոչինչ. նոր, թեկուզ՝ ժամանակավոր, իշխանության կազմ էին նեդթափանցելու տարբեր գեղամնազարյաններ (վստահեցնում եմ, նա միակը չի, ում համար «Նիկոլն ընկեր է, ում ինքը ներել է, բայց հանուն պետության՝ նրա դեմ պայքարում է)։
Դուք համաձա՞յն եք նման զարգացումների։ Դա՞ է վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողի դեմ պայքարողների նպատակը՝ «էական չէ, թե ով կլինի, կարևորը Նիկոլը չլինի»։
Ես դեժավյու ունեմ։ Լավ եմ հիշում, ասում էին.
— Սերժը չլինի, ով ուզում է լինի։ Նիկոլն էլ լինի, լավը չլինի՝ դուրս կգանք էլի փողոց (այս ասողներն, ի դեպ, այսօր հարմար տեղավորվել են «քաղաքականությամբ չզբաղվողների» շարքերում):
Դա՞ է մեր ուզածը…

👍10
Տեսնո՞ւմ եք, թե ինչ պատրաստություն է տեսնում իշխանությունը՝ ոստիկանական ուժերի մոբիլիզացմամբ։
Մարող/Մարած շարժման դեմ այդպես կնախապատրաստվե՞ն։
Կարծեմ, պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Մարող/Մարած շարժման դեմ այդպես կնախապատրաստվե՞ն։
Կարծեմ, պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Տեսնո՞ւմ եք, թե ինչ պատրաստություն է տեսնում իշխանությունը՝ ոստիկանական ուժերի մոբիլիզացմամբ։ Մարող/Մարած շարժման դեմ այդպես կնախապատրաստվե՞ն։ Կարծեմ, պատասխանն ակնհայտ է՝ ո՛չ։ 🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք @albertich_notes
Համենայն դեպս կրկնեմ հաճախակի գրածս միտքը.
Պայքարը դեռ առջևում է։ Այն տևական ու ծանր է լինելու։
Պայքարը չի ավարտվելու միայն վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողի հեռացմամբ՝ ինչ ճանապարհով էլ հեռանա։
Պետք է լինել համբերատար, հավատով և վճռական։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Պայքարը դեռ առջևում է։ Այն տևական ու ծանր է լինելու։
Պայքարը չի ավարտվելու միայն վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողի հեռացմամբ՝ ինչ ճանապարհով էլ հեռանա։
Պետք է լինել համբերատար, հավատով և վճռական։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍12
Պարզ ասած՝ մեզ տանում են Ուկրաինայի ճակատագրով։
Կփորձեմ մոտ օրերս ծավալուն անդրադառնալ այս օրերին տեղի ունեցող իրադարձությունների հետևանքներին, որոնք ամենայն հավանականությամբ տեղի կունենան առաջիկա մեկ տարվա ընթացքում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7
Նիկոլը 2008-ից այս կողմ մի բան է արել՝ հայի արյուն է խմել։
Մարտի 1-ը։
2020-ի 44-օրյան։
2023-ի սեպտեմբերը։
Ձեզ թվում է, թե նա դրանով բավարարվո՞ղ է։
ՈՉ։
Նա շարունակելու է խմել։ Տավուշում։ Գեղարքունիքում։ Սյունիքում։ Հասցնի՝ նաև Երևանում։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Մարտի 1-ը։
2020-ի 44-օրյան։
2023-ի սեպտեմբերը։
Ձեզ թվում է, թե նա դրանով բավարարվո՞ղ է։
ՈՉ։
Նա շարունակելու է խմել։ Տավուշում։ Գեղարքունիքում։ Սյունիքում։ Հասցնի՝ նաև Երևանում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍12👏1
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Նիկոլը 2008-ից այս կողմ մի բան է արել՝ հայի արյուն է խմել։ Մարտի 1-ը։ 2020-ի 44-օրյան։ 2023-ի սեպտեմբերը։ Ձեզ թվում է, թե նա դրանով բավարարվո՞ղ է։ ՈՉ։ Նա շարունակելու է խմել։ Տավուշում։ Գեղարքունիքում։ Սյունիքում։ Հասցնի՝ նաև Երևանում։ 🤩 Ալբերտիչ |…
Նիկոլը չի գնալո՞ւ։
Գնալու է։ Ինքնակամ չի գնալու։ Իր ոտքով չի գնալու։
Տանելու են։
Նրա գնալը ցավոտ է լինելու ոչ միայն նրա համար։ Նա բոլորին կցավեցնի։
Բայց սուտն ու չարիքը մեզանից կմաքրվեն։ Դրա այլընտրանքը բացակայում է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Գնալու է։ Ինքնակամ չի գնալու։ Իր ոտքով չի գնալու։
Տանելու են։
Նրա գնալը ցավոտ է լինելու ոչ միայն նրա համար։ Նա բոլորին կցավեցնի։
Բայց սուտն ու չարիքը մեզանից կմաքրվեն։ Դրա այլընտրանքը բացակայում է։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤11👍6
ԱԺ-ից փախուստի դիմած իշխանական խունտան օրվա վերջում ակտիվացել է և ուղիղ հարվածում է Վեհափառին, թե՝ «նա է այս ամենի պատասխանատուն»։
Սրանց այս ցինիկ զավեշտը շուտով կապելու է ՀԱԵ-ն ռուսներին։
Շատ պրիմիտիվ են խաղում նրանք, ովքեր նույն սցենարով խառնել էին Ուկրաինան։
Ամեն դեպքում, հարկ է արձանագրել, որ արդեն բաց առճակատման են գնում։
Սա իրենց վերջին կռիվն է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Սրանց այս ցինիկ զավեշտը շուտով կապելու է ՀԱԵ-ն ռուսներին։
Շատ պրիմիտիվ են խաղում նրանք, ովքեր նույն սցենարով խառնել էին Ուկրաինան։
Ամեն դեպքում, հարկ է արձանագրել, որ արդեն բաց առճակատման են գնում։
Սա իրենց վերջին կռիվն է։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
ԱԳՆ խոսնակ
Բելառուսի նախագահ Լուկաշենկոն, իհարկե, շատ բացահայտ ադրբեջանամետ է։
Սա էլ բացատրություն ունի՝ նեղ անձնական շահեր, Ադրբեջանից ստացած մի քանի հարյուր միլիոն դոլարի վարկ ևն։
Եթե Հայաստանում ունենայինք ազգային իշխանություն։ Լուկաշենկոն խիստ զուսպ կպահեր իրեն։ Հազիվ թե նաև առիթ կունենար Շուշի այցելելու։
Իսկ ներկայիս իշխանության վարքագիծը ոչ մի կապ չունի պետական շահերի հետ։ Այն ուղղված է բացառապես Ռուսաստանի հետ հարաբերությունները փչացնելուն՝ վերածելով Հայաստանը ռազմադաշտի։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
❤4👍1
Երկու մեջբերում.
Խրախուսում ենք իրավապահներին հասարակական կարգի պահպանումն իրականացնել քաղաքացիների խոսքի և հանրահավաքների ազատության իրավունքի ապահովմամբ։
Մենք ցուցարարներին հորդորում ենք հավաքների ազատության իրենց իրավունքն իրացնել պատասխանատու կերպով՝ զերծ մնալով բռնություն դրսևորելուց։ Քաղաքական տարաձայնությունների լուծումն ապահովվում է ժողովրդավարական գործընթացների միջոցով։
Աղբյուրը՝ դեսպանության ֆեյսբուքյան պաշտոնական էջ
Դիվանագիտական լեզվից թարգմանած. «ոստիկաններն ինչ անում են՝ լավ են անում, իսկ ցուցարարներին հորդորում ենք աշխարհաքաղաքական պլանները չխառնել»։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
ՉԱՐՅԱՑ ԴԻԼԵՄՄԱ
Հայաստանը կանգնած է դաշինքների ընտրության առջև։
Մի կողմից, Հայաստանը և հայաստանաբնակներին որպես մսաղացացու Ռուսաստանի Դաշնության դեմ օգտագործելու նպատակ ունեցող Արևմուտքն է։
Մյուս կողմից, միակ տրամաբանական ընտրությունը՝ Ռուսաստանը, որի հետ դաշինքը չի երաշխավորում անկորուստ և խաղաղ կյանք, քանի որ ռազմական գերտերությունը ցանկացած պահի կարող է իր շահերից բխող այնպիսի քայլ անել, որը ձեռնտու է մեր հանդեպ թշնամական Թուրքիային ու Ադրբեջանին և հակառակը՝ մեզ համար։
Այսինքն՝ երկու ընտրությունն էլ ենթադրում են զիջումներ։
Մի դեպքում՝ դրանք միակողմանի և պարտվողական են, այն է՝ Արևմուտքի հետ դաշինքը, որը երաշխավորում է մարդկային և տարածքների նոր կորուստներ, քանդված տնտեսություն, ավերակային պետություն՝ հանուն երևակայական «ժողովրդավարական արժեքների»։
Մյուս դեպքում՝ զիջումները և դրանց չափերը կախված են դիվանագիտական մանևրների ունակությունից, ինչը Հայաստանի համար ներկա քաղաքական կառուցվածքում բացառելի է։
Ակնհայտ է, որ պետք է ընտրել չարյաց փոքրագույնը, առանց նայելու այս կամ այն ուժի քաղցր առաջարկներին։
Իսկ ռացիոնալ ընտրության հնարավորության համար, նախ, պետք է ազատագրվել իռացիոնալ և հակազգային էլեմենտներից։

❤8👍3🤣1
Քանի դեռ Բագրատ Սրբազանը վերաիմաստավորում է իր առաջնորդած շարժումը, մի կարևոր արձանագրում.
Բոլոր պնդումներն առ այն, թե այս շարժումն էլ է մարած/մարելու, սխալ են։ Մի պարզ պատճառով։
Այն կարճաժամկետում զուտ հանրահավաքային մեթոդով միանշանակ չէր կարող և չի հաջողելու, բայց այս շարժումը ձևավորել է մարդկանց կորիզ, որոնք, միևնույն է, ընդվզելու են իշխանությունների դեմ, չեն հոգնելու ամեն անգամ դուրս գալու փողոց։ Այդ կորիզը տատանվում է 50.000-100.000-ի սահմաններում:
Այս թիվն էլ հավանաբար դեռ կմաղվի։
Եվ երբ որոշ ժամանակ անց հայաստանաբնակները 1-1.5 տարում կվերապրեն այն, ինչի միջով անցել են արցախցիները, Հայաստանում և Արցախի կրկին վերադարձրած տարածքներում մոխրացած ավերակների վրա իսկական արժեհամակարգով երկիրը հառնելու գործը կստանձնեն վերը նշածս մարդիկ։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Բոլոր պնդումներն առ այն, թե այս շարժումն էլ է մարած/մարելու, սխալ են։ Մի պարզ պատճառով։
Այն կարճաժամկետում զուտ հանրահավաքային մեթոդով միանշանակ չէր կարող և չի հաջողելու, բայց այս շարժումը ձևավորել է մարդկանց կորիզ, որոնք, միևնույն է, ընդվզելու են իշխանությունների դեմ, չեն հոգնելու ամեն անգամ դուրս գալու փողոց։ Այդ կորիզը տատանվում է 50.000-100.000-ի սահմաններում:
Այս թիվն էլ հավանաբար դեռ կմաղվի։
Եվ երբ որոշ ժամանակ անց հայաստանաբնակները 1-1.5 տարում կվերապրեն այն, ինչի միջով անցել են արցախցիները, Հայաստանում և Արցախի կրկին վերադարձրած տարածքներում մոխրացած ավերակների վրա իսկական արժեհամակարգով երկիրը հառնելու գործը կստանձնեն վերը նշածս մարդիկ։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍12
Երբ անդրադառնում էի Հայաստանում բիզնեսների արձագանքին տեղի ունեցող իրավիճակի շուրջ, պետք է նշեմ, որ gg-ի հիմնադիր Խաչատուր Գրիգորյանը եզակիներից է, ով ոչ միայն բարձրաձայնում էր իր կարծիքը, այլև ներկա էր գտնվում հավաքներին։
Մի առիթով մոտ մեկ ամիս առաջ ընկերներիցս մեկին ասել էի, որ զարմացած եմ, թե ինչպես է ստացվել, որ մինչ օրս Խաչատուրին չեն հետապնդում։
Փաստորեն, այդ օրն էլ հասավ։
Ինչ ասեմ։ Բոլոր այն գործարար-բիզնեսմենները, որոնք սուսուփուս նստած են, պետք է իմանան, որ իրենց էլ է հասնելու հերթը։ Էական չէ՝ նրանք կմիանան Բագրատ Սրբազանին, թե ոչ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի տեսակն է այդպիսին։ Նա տեսակով քանդող է, կործանիչ։ Ժպտացեք նրա դեմքին և վաղը ձեզ բանտ կնետի։
Այդ հերթը կհասնի հայաստանյան գործարարներից շատերին, որովհետև վախկոտ են և փողից այն կողմ շահ չունեն։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Մի առիթով մոտ մեկ ամիս առաջ ընկերներիցս մեկին ասել էի, որ զարմացած եմ, թե ինչպես է ստացվել, որ մինչ օրս Խաչատուրին չեն հետապնդում։
Փաստորեն, այդ օրն էլ հասավ։
Ինչ ասեմ։ Բոլոր այն գործարար-բիզնեսմենները, որոնք սուսուփուս նստած են, պետք է իմանան, որ իրենց էլ է հասնելու հերթը։ Էական չէ՝ նրանք կմիանան Բագրատ Սրբազանին, թե ոչ։ Վարչապետի պաշտոնը զբաղեցնողի տեսակն է այդպիսին։ Նա տեսակով քանդող է, կործանիչ։ Ժպտացեք նրա դեմքին և վաղը ձեզ բանտ կնետի։
Այդ հերթը կհասնի հայաստանյան գործարարներից շատերին, որովհետև վախկոտ են և փողից այն կողմ շահ չունեն։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍12
Եթե դու փոքր երկիր ես, ապա, նույնիսկ ակամայից, կանգնած ես դաշինքների միջև երկընտրանքի առջև։ [Չշփոթել ինքնիշխանությունն ու դաշինքի ընտրությունը]:
Բայց ընտրությունը պետք է լինի հավասարակշռված և զերծ նեղ անձնական շահերից։
Օրինակ, ինձ համար ակներև է, որ Փաշինյանն ու իր շքախումբը դրածո են։ Հենց ԴՐԱԾՈ։
Հայաստանում դրածոներին երբեք էլ չեն սիրել։ Ավելին՝ I դարում նրանց բացարձակ մեծամասնությունը երկար կյանք չունեցավ և միայն Զենոն-Արտաշեսին փոքրիշատե հանդուրժեցին։
Դրածոն չի կարող ելնել զուտ ազգային շահերից, որովհետև հենց դրա համար է դրվել՝ որպեսզի հենվի լրիվ այլ շահերի վրա։
Ինքս, թեև չհիմնավորված, բայց համոզմունք ունեմ, որ Հայաստանի ներկայիս իշխանությունների ներկայացուցիչների զգալի մասը՝ ամենավերին օղակից սկսած, 2018-ից առաջ ինչ-որ պահից հավաքագրված են տարբեր երկրների հատուկ ծառայությունների կողմից։ Բոլոր կադրերը՝ ներառյալ վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, կարծես հատուկ ընտրված հիմարներ են (ի դեպ, եթե ինչ՝ «հիմար» և «մանիպուլյատոր» բառերը որևէ կերպ իրար չեն հակասում). անհայրենիք, հայատյաց, փողասեր և փառամոլ։
Եվ հիմա, Հայաստանի առջև ծառացած աշխարհաքաղաքական ընտրությունն ինձանում ամուր կերպով ասոցացվում է ժամանակին Հռոմի և Պարթևստանի միջև աշխարհակալական հակամարտության պայմաններում գլխատված և դրածո թագավորներից էլ ավելի ճկվող Հայաստանի առջև ծառացած ընտրության հետ։
Կա՛մ ընտրելու ենք մենք, կա՛մ մեր փոխարեն ընտրելու են։ Երկրորդի պարագայում Հայաստանը կվերածվի տարբեր երկրներից կախյալ վիճակում գտնվող տարածքի, որտեղ իշխելու են դրածո տեղապահները։

👍5❤2
Media is too big
VIEW IN TELEGRAM
Ռուսական այս քարոզչական հոլովակը դիտելիս, որում ծնունդով հայ գնդապետը ՌԴ նախագահ Պուտինին ասում է, թե վերջինիս ելույթը իր մեջ առաջացնում է ռուս սպայի զգացողություն։
Ժամանակին մի «բայկա» գիտեի՝ իբր թե Ցարի գեներալներից Մադաթովը թե Բեհբութովը դառնում են Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ, ինչին ի պատասխան՝ ցարն ասում է.
«Դու իմ լավագույն հայ զորավարն էիր, հիմա դարձար հերթական ռուս զորավարներիցս մեկը»։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ժամանակին մի «բայկա» գիտեի՝ իբր թե Ցարի գեներալներից Մադաթովը թե Բեհբութովը դառնում են Ռուս ուղղափառ եկեղեցու հետևորդ, ինչին ի պատասխան՝ ցարն ասում է.
«Դու իմ լավագույն հայ զորավարն էիր, հիմա դարձար հերթական ռուս զորավարներիցս մեկը»։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
Թուրքիան Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում մշտապես երկու նախապայման է ունեցել՝ 1) Հայաստանը պետք է հրաժարվի Ցեղասպանության պահանջատիրությունից, 2) Հայաստանը պետք է «վերադարձնի» Արցախը։
Եվ հիմա «առանց նախապայմանների» կարգավորումը, փաստացի, ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի նախապայմաններին ընդառաջ գնալ։
Ասել եմ, և կրկնվեմ՝ վերջին 6 տարիներին Հայաստանի միջազգային կարգավիճակը նույնն է, ինչ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողի հայտնի նկարը՝ վիզը ծռած։
Մեր երկրում շատերն են մոլորված կամ թշնամու մանիպուլացիաների զոհ դարձած, բայց այս ամենն էլ, Սողոման Իմաստունի բառերով ասած, կանցնի։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Եվ հիմա «առանց նախապայմանների» կարգավորումը, փաստացի, ոչ այլ ինչ է, եթե ոչ Թուրքիայի նախապայմաններին ընդառաջ գնալ։
Ասել եմ, և կրկնվեմ՝ վերջին 6 տարիներին Հայաստանի միջազգային կարգավիճակը նույնն է, ինչ վարչապետի պաշտոնը դեռևս զբաղեցնողի հայտնի նկարը՝ վիզը ծռած։
Մեր երկրում շատերն են մոլորված կամ թշնամու մանիպուլացիաների զոհ դարձած, բայց այս ամենն էլ, Սողոման Իմաստունի բառերով ասած, կանցնի։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Telegram
Թուրքիան այսօր
🔴 Նրանք ընդգծել են իրենց քաղաքական կամքն առանց որևէ նախապայմանի Հայաստանի և Թուրքիայի հարաբերությունների ամբողջական կարգավորման վերաբերյալ։
🔴 Այդ համատեքստում նրանք ընդգծել են երկու երկրների հատուկ ներկայացուցիչների հանդիպումների շարունակականության կարևորությունը…

Ռուսաստանի Դաշնությունն ակնկալում է առաջիկայում գլխավոր հյուպատոսություն բացել Կապանում։
ՌԴ ԱԳ փոխնախարար Եվգենի Իվանով
Սյունիքում հյուպատոսություն բացելու նպատակի մասին վերջին 2-3 տարում հայտարարել են Ռուսաստանը, Իրանն ու Ֆրանսիան։
Որևէ մեկի համար հասկանալի չէ՞, որ 3 երկրների դեպքում էլ քաղաքացիների խնդիրներով զբաղվելու առաջնային և հիմնական նպատակ ունեցող հյուպատոսություններն իրականում ծառայելու են ռազմական-հետախուզական նպատակներով։
Այլ կերպ ասած՝ դրանք պաշտոնական խողովակներն են։ Դե, պատկերացրեք, թե որքան ոչ պաշտոնական օտարերկրյա հետախուզական խողովակներ կան Հայաստանում, որոնք ծառայում են`
🇮🇱 Իսրայելին,
🇬🇧🇹🇷 Բրիտանիային (Թուրքիային),
🇺🇸🇫🇷 ԱՄՆ-ին (Ֆրանսիային),
🇷🇺 Ռուսաստանին,
🇮🇷 Իրանին:
Երբեմն էլ՝ միաժամանակ երկուսին կամ մի քանիսին, և դա՝ սկսած ներկա իշխանության ներկայացուցիչներից (բառացիորեն բոլոր օղակներում)։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Հայտնվել է նա, ում փնտրում էին
Աղավնոյի հաշվին բուռն քաղաքական կարիերա սկսած Սուրեն Պետրոսյանը որոշել է, որ իր կորելու վերաբերյալ մարդկանց հարցերին պետք է պատասխանել «Շարժումը մարել է, բայց ես չեմ մեղավոր՝նախկիններն են իրենք են մեղավոր» ոճի մեջ։
Իմ համոզմամբ, եթե մարդն ի սկզբանե իրապես ազնվորեն եղել է պայքարի մեջ, նա չէր կարող հենց այդ շեշտադրմամբ արդարանալ։
Տեսնենք, ինչ ասուլիս կտա։ Թեև ինձ համար հստակ է և այդ մասին կրկին պիտի հիշեցնեմ․
Եթե այս շարժումը դիտարկում ենք զուտ քաղաքական շրջանակում, ապա այն հենց սկզբից դատապարտված էր պարտության։ Բայց խնդիրն այն է, որ այն ամենևին քաղաքական չէ։
Ի վերջո, պետք է հասկանալ, որ չկա «նիկոլ-ըննդիմություն-իշխանափոխություն» հարց։ Չկան անձեր։ Սա ամբողջովին «Հայաստան-հակաՀայաստան» էքզսիտենցիալ պայքարի հարց է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Աղավնոյի հաշվին բուռն քաղաքական կարիերա սկսած Սուրեն Պետրոսյանը որոշել է, որ իր կորելու վերաբերյալ մարդկանց հարցերին պետք է պատասխանել «Շարժումը մարել է, բայց ես չեմ մեղավոր՝

❤9👍7