Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
❗️ԼԻԿԲԵԶ [ՇԱՏ ԿԱՐԵՎՈՐ]❗️

Ես ինձ չէի կոչի գրագետ, թեև անգրագիտությունն ինձ համար սկզբունքորեն ընդունելի չէ, մասնավորապես՝ երբ խոսքը վերաբերում է պատասխանատու պաշտոն զբաղեցնողների կրթական մակարդակին։

Հուսամ, Առուշ Առուշանյանի շրջապատում կլինեն խելամիտ խորհրդականներ, որոնք այս մարդուն կբացատրեն, որ իր պաշտոնը ՔԱՂԱՔԱԿԱՆ է, հետևաբար նա ամեն աշխատանքային օր և ժամ իր պաշտոնեական գործունեության շրջանակում զբաղվում է բացառապես ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅԱՄԲ։

Չեմ հասկանում, թե ինչի՞ են մարդիկ «քաղաքականություն» բառը լսելիս պոչը տակը քաշած վախկոտ շան վարք դրսևորում։ Մի քիչ տղամարդ եղե՛ք, ձեզ վրա դրված պատասխանատվությունից մի՛ փախեք։ Մի փոքր էլ մի՛ խուսափեք կարդալուց, կամ գոնե խնդրեք ձեր շրջապատում կարդալ իմացողներն ընթերցեն ու ձեզ պատմեն ձեր պաշտոնի և գործունեության մասին։

Իսկ դուք ասում եք՝ «բա ինչի՞ են ձախողվում բոլոր շարժումները»։ Կներեք բառապաշարս, իսկ ձեր դուրը հաստատ կգա՞, որ էսպիսի մարդիկ լինեն էլիտան Հայաստանում։ Իսկ մինչ օրս մեծիմասամբ իրենք են հավակնել։ Արժանի մարդիկ էլ են «քաղաքականություն» բառից փախչում (նաև, որովհետև նիկոլական փիարի սևացումից ու քրեական գործերից են վախենում):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
🇮🇱🇦🇿Երեկ թե այսօր տարբեր մեդիա աղբյուրներ լուր տարածեցին՝ իբր Իսրայելը հրահանգել է Վրաստանում և Ադրբեջանում գտնվող իր զինվորականներին լքել այդ երկրները՝ Իրանի կողմից հավանական թիրախավորման վտանգից ելնելով։

Ադրբեջանում շտապել են այս լուրը հերքել։ Հռետորական հարց. ԻՆՉՈ՞Ւ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2
🇬🇪Վրաստանի ներկա իշխանությունները մեղադրել են Սաակաշվիլիին 2008-ի ռուս-վրացական պատերազմը սանձազերծելու մեջ:

Նշվում է, որ պատճառը եղել է ոչ թե Սաակաշվիլու հոգեկան անհավասարակշռությունը, այլ՝

․․․դրսից ցուցումների և լավ ծրագրած դավաճանության արդյունք։


Սիրտս վկայում է, որ Հայաստանում մարդ է վատացել, քանի որ իրեն հենց այսպիսի ճակատագիր է սպասվում։ Բառացիորեն նույն ճակատագիրը․․․ կամ՝ ավելի վատթար։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
Թինա Կանդելակին Վրաստանի ներկա իշխանությունների կողմից Սաակաշվիլիին մեղադրելուց հետո թելեգրամյան իր ալիքում գրառում է արել, որում ամենաուշագրավը այս հատվածն է.

«Այդ վեճերն անօգուտ էին։ Նա իրեն լրջորեն համարում էր նոր Դավիթ Շինարար թագավոր, գովում էր, թե «իր» Վրաստանի մասին դեռ երկար ու շատ են խոսելու»:


Դավիթ Շինարար, Պապ, թագավոր… պարզապես հիացած եմ որոշ հատուկ ծառայությունների կարողությամբ։

✔️ Գտնել Հերոստրատի սինդրոմով, հոգեպես անհավասարակշիռ յուրահատուկ դեգենեռատների, որոնք առաջնորդվում են նախանձով և ատելությամբ։

✔️ Հայտնի դարձնել տխմարներին։

✔️ Ստեղծել պայմաններ ակտիվ քաղաքական գործունեության համար։

✔️ Զավթել իշխանությունն ու այն հանձնել սրանց նման պատուհասներին։

✔️ Նույնիսկ «методичка» են նկարել Հոլիվուդում այդ մասին՝ անունն էլ դրել «Ջոկեր»։

Իրոք որ, ջոկեր են՝ խեղկատակ. Սաակաշվիլի, Զելենսկի, Միլեյ, ու մեր երկրի գերագույն «Ջոկեռը»…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍41
🇷🇺🇺🇦Ռուս-ուկրաինական պատերազմում Ուկրաինայի նախաձեռնած վերջին արկածախնդրությունը մեկ հիմնական պատճառ ունի․ եթե գնում ենք բանակցությունների, ապա եկեք գնանք՝ «տարածք՝ տարածքի դիմաց» փոխանակման սկզբունքով։ Երկրորդ պատճառը՝ ԱՄՆ-ի գալիք նախագահական ընտրություններից առաջ նոր աջակցության հիմնավորում ունենալու ուկրաինական իշխանությունների ձգտումը, որը մեծ հաշվով անօգուտ կլինի Թրամփի ընտրվելու պարագայում։

Եթե մի կողմ դնենք արևմտյան պոպուլիստների վերամբարձ հայտարարությունները, ապա իրականում այս արկածախնդրության հաջողությանը փաստացի չեն հավատում նույնիսկ Արևմուտքում։

Սրա միակ իրական արդյունքը մարդկանց մսաղացի մեջ ուղարկելն էր Զելենսկու կողմից։ Հավանաբար ուկրաինացիների «Դժոխքի ձորն» էլ Կուրսկն է։

Մյուս կողմից, ավանտյուրիզմն այն աստիճան հանդուգն է ստացվել, որ ռուսները դրանից հետո առհասարակ հրաժարվելու են որևէ բանակցությունից, ուր փոխզիջման հարց կդրվի։

Այստեղ նաև իմիջի խնդիր է, ռուսների ռազմական հաջողության հարցի՝ նկատի առնելով ոչ միայն ներքին լսարանի առջև պատասխան տալու հանգամանքը, այլև Աֆրիկայում և որոշ ասիական երկրներում ռուսական ռազմական ներկայության նպատակահարմարության գործոնը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31👎1
⚠️ ՍԵՊՏԵՄԲԵՐԻՆ ԸՆԴԱՌԱՋ

1️⃣Մի կողմից, Բագրատ Սրբազանը հայտարարում է, թե սեպտեմբերին ինչ-որ բան է սպասվում՝ նկատի ունենալով ներքաղաքական իրադրությունը։

2️⃣Մյուս կողմից, վերջին 1-2 ամսում Ադրբեջանի ՊՆ պարբերաբար ապատեղեկատվություն է տարածում սահմանին կրակոցների վերաբերյալ։

❗️Հետևություն․ հարց՝ ի՞նչ եզրակացություն ենք անում՝ եթե նկատի ունենանք, որ Հայաստանում ներքաղաքական իրավիճակի լարվածությունը մշտապես ուղեկցվել է Ադրբեջանի կողմից սահմանային սադրանքներով։

📌 Լրացում․ հիշում ենք նաև Ադրբեջանի հայտարարությունները հայ-ֆրանսիական երևակայական դաշինքի վերաբերյալ և ֆիքսում ենք Մակրոնի՝ սեպտեմբերին սպասվող այցի մասին այս լուրը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
📍ԼՈՒՐԵՐԻ ՏԵՍՈՒԹՅՈՒՆ

📌 Իսրայելական մեդիայից հայտնել էին, թե Վրաստանում և Ադրբեջանում գտնվող իսրայելցի զինվորականներին հետ են կանչել՝ նկատի առնելով Իսմայիլ Հանիայի սպանությունից հետո Իրանի հնարավոր պատասխանը։

📌 Ադրբեջանից շտապ հերքում են, թե իրենց տարածքում իսրայելցի զինվորականներ կան։

📌 Իրանը զորավարժություններ է անցկացնում Ադրբեջանի հետ սահմանի մոտ՝ Կասպից ծովի ափամերձ շրջանում։

📌 Ադրբեջանը ՀՕՊ զորավարժություններ է սկսել։

📌 Մենք ենք, մեր սարերը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
😢1
Եթե հանկարծ վրդովվեք ՌԴ նախագահ Պուտինի կողմից Ալիև հոր գերեզմանին դրված ծաղկեփսակի փաստով կամ փորձեք դա կապել հայ-ռուսական հարաբերությունների վատթարացմանը, ապա շտապեմ ասել, որ

նախ՝ Պուտինը ժամանակին էլ 2 անգամ այցելել է Ցեղասպանության հուշահամալիր,

երկրորդ՝ բոլոր երկրներն ունեն որոշակի արարողակարգեր և այլ երկրները պարտավոր են դրանք հարգել,

երրորդ՝ առհասարակ դա ամենակարևոր իրադարձությունը չէ, քանի դեռ Հայաստանի քաղաքական համակարգը ադեկվատ և հայրենակենտրոն կորիզով չէ համալրված։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2👍2
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գերտերություններն ու «փոքր» երկրները՝ միջազգային հարաբերություններում։

Թե նշվածներից ո՞րն է գնդակի, կարծեմ, պարզ է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրով.

«Մենք կողմ ենք խաղաղության պայմանագրի շուտափույթ կնքմանը և հաղորդակցությունների ապաշրջափակմանը։ Ցավոք, ինչ վերաբերում է Սյունիքով անցնող հաղորդակցություններին, հենց հայկական ղեկավարությունն է սաբոտաժի ենթարկում պայմանավորվածությունը, որի տակ դրված է վարչապետ Փաշինյանի ստորագրությունը: Դժվար է հասկանալ, թե որն է նման դիրքորոշման իմաստը»:


- - - - - - - - - - - - -

Շատ տարիներ առաջ տակավին պատանյակ միջազգային հարաբերությունների մագիստրոս նվաստս երբեմն չէր կարողանում հասկանալ, թե ինչու ՀՀ այն ժամանակվա իշխանությունները արտաքին քաղաքական հարցերում շատ ծանրաշարժ են մանևրում և կարծում էի, որ մեզ մանևրելու կարողություն ունեցող ղեկավար է պետք։

Հետո ժամանակի ընթացքում հասկացա «ծեր այրի կնոջ ու թագավորի մասին» առակի իմաստը։

Հ.Գ. Վստահ չեմ, որ Լավրովն այստեղ ծաղկեցնում է, որովհետև մենք հո գիտենք՝ ով է մեր գլխին ղեկավար կարգվածը։

Եվ կցանկանայի սա ֆիքսեիք, որպեսզի մի փոքր քիչ կիրառեիք «սաղ ռուսը/ամերիկացիք/եվրեյն ա մեղավոր» արտահայտությունը։

Խղճուկ ու վաճառական էլիտայի որոշումներն են ու պետական շահի չգիտակցումը։ Մնացյալը՝ ածանցյալ ու հետևանք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6
🌐 Անիմաստ եմ համարում հայաստանյան արևմտամետ-ռուսամետ ճամբարների դատարկաբան բախումը Պուտին-Ալիև հանդիպման աշխարհաքաղաքական իրողությունների շուրջ։

Պատճառ Ա.
Նրանք բոլորն էլ վճարովի քարոզիչներ են և իրենց խոսքը լուրջ զտման կարիք ունի։

Պատճառ Բ.
Ինչպես ասում էր հայտնի սկետչում դպրոցի պահակը «բոշա-փչացած» թեմայով իրար հետ վիճաբանող հավաքարարներին. «մի կռվե՛ք, երկուսդ էլ ճիշտ եք»։

Պատճառ Գ.
Գերտերությունները երբեք չեն հետապնդում բացառապես մեկ պատճառ և, ի տարբերություն փոքր երկրների, երբեք հաշվի չեն առնում այլոց, գերտերությունների պարագայում՝ փոքր երկրների շահերը։ Այս իմաստով Ռուսաստանը Ադրբեջանում հետապնդում է այնպիսի շահեր, որոնք միայն անուղղակի կարող են առնչվել Հայաստանին։

❗️ԿԱՐԵՎՈՐԸ.
Մեր էլիտան, իրական-ազգային էլիտան, հուսամ, ունակ կլինի այնպես կազմակերպվել, որ երբ հասունանա տարածաշրջանում նոր սահմանների գծման պահը, Հայաստանում լինի իշխանություն, որը կկարողանա նվազագույնը 50-60%-ով վերականգնել դրածոների իշխանության հանձնած տարածքները։

Մնացածը Մետրոպոլիտեն օպերայի լիրիկական արիայի շարքից է, որ ամեն օր կախում են ձեր ականջներից՝ զբաղեցնելու նպատակով։

Ձնահյուսը շուտով մեր դռներից էլ ներս կխուժի…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🗣 Բելառուսի նախագահը հարցազրույց է տվել «Россия» հեռուստաալիքին, ուր անդրադարձել է նաև Հայաստանին։

Լուկաշենկոն մասնավորապես ասել է․
«Ո՞ւմ են պետք հայերը՝ բացի մեզնից․․․»:

Բածկան առհասարակ սովետական դպրոց անցած նոմենկլատուրշիկ է և նրան բնորոշ է ընկածին հարվածելու թույլի վարքը։

Այսուհանդերձ, ինչպես Մամիջանյան Հայկին, այնպես էլ ինձ տհաճ է, որ վիզը ծռած մի երևույթի պատճառով, ամեն մեկը կարող է իրեն թույլ տալ նման խոսույթ Հայաստանի հասցեին (խիստ կասկածում եմ, թե Ալիևի վարկի տակից դուրս չեկած Լուկաշենկոն նույն կարծիքն իրեն թույլ կտար բարձրաձայնել երբևէ նախկինում)։

Բայց դա ուղղելի է։ Ժամանակի հարց։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
1️⃣ Վերջերս Հայաստանում տեղի էր ունեցել «ԲՐԻՔՍ-ի և ՇՀԿ հետ Հայաստանի և ԵԱՏՄ համագործակցության նոր հորիզոնները» թեմայով միջազգային ֆորում։

2️⃣ Այսօր Ադրբեջանը պաշտոնապես դիմում է ներկայացրել ԲՐԻՔՍ-ին անդամակցելու։

Հասկանո՞ւմ եք երկրորդ լուրի ծաղրանքն առաջինի հանդեպ։

Ամեն անգամ հիշում եմ պատերազմից հետո Ադրբեջանի կողմից օկուպացված Արցախում գտնվող Ալիևի քամահրական ծիծաղը։

Ամոթի ու խայտառակության զգացողությունը պարզապես խեղդում է՝ հավաստելով Չերչիլի խոսքերի ճշմարտացիությունը։

Ամեն անգամ այդ զգացողությունը վերապրելիս հաջորդիվ հիշում եմ այն նվաստացումները, որոնց միջով անցել էր Բիսմարկը՝ նախքան Գերմանիայի վերամիավորման գործը հաջողելը։

Մենք տառապելով վերածնվելու փյունիկի ԴՆԹ ունենք։

Սա էլ կանցնի։

Սա էլ կհաղթահարենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍61
🇺🇸🇷🇺ԱՄՆ պաշտպանության նախարարության մամուլի քարտուղար Պատրիկ Ռայդեր.

ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է Կուրսկի շրջանում գրոհի երկարաժամկետ նպատակները։


Քաղաքական հայտարարությունների ձևական ձևակերպումների շղարշը եթե հանենք, ապա ունենք հետևյալ իրավիճակը։

☑️ Միացյալ Նահանգները անուղղակի կերպով ռազմական ներգրավվածություն ունեն ռուս-ուկրաինական հակամարտության մեջ։

☑️ Եթե հավատանք ռուսներին, որոնք պնդում են, թե Կուրսկ ներխուժած ջոկատների մեջ կան ՆԱՏՕ ստորաբաժանումներից զինվորականներ և ԱՄՆ-ից մասնավոր զինվորական միավորման կամավորներ, ապա ռազմական ներգրավվածությունն ուղղակի է։

☑️ ԱՄՆ-ը անուղղակի կերպով ներգրավված է իսրայելա-պաղեստինյան կոնֆլիկտում, ըստ որում՝ բացահայտ կերպով պաշտպանելով Իսրայելի շահերը։

☑️ ԱՄՆ-ը անուղղակի կերպով հետապնդում է Հարավ-Չինական ծովում առնվազն տևական լարվածության պահպանման նպատակ (մայրցամաքային Չինաստանի և Թայվանի միջև):

Այսքան պարզ փաստերից հետո եթե գտնվի մեկը, ով կասի, թե ամերիկացիները հայերին շատ են սիրում, դրա համար են ամեն ինչ անում, որպեսզի ռուսները Հայաստանից հեռանան, մեր երկրի տարածքն էլ պոտենցիալում օգտագործվի Իրանի դեմ, ապա այդ մեկը կա՛մ խիստ մոլորյալ է, կա՛մ գիտակցում է՝ իրականում ինչի համար են «հայերին սիրում» ԱՄՆ-ում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6🤣1
Մի ակտուալ խնդրի մասին կցանկանայի կիսվել։

Սովորություն ունեմ, ըստ անհրաժեշտության, օգտվելու բոլոր տեսակի փոխադրամիջոցներից՝ սեփական ոտքերից, տաքսիներից, ծանոթների մեքենաներից, հասարակական տրանսպորտից ու մետրոյից։

Տրանսպորտը, այն էլ ամառվա տապին, ամենաքիչ նախընտրելին է՝ հաշվի առնելով մարդկանց ճխլվածությունը։ Թեև ժամանակ առ ժամանակ օգտվում եմ. ժլատությունից տնտեսելու մարդկային գործոն, խմբային պայմաններում մարդկանց հավաքական և անհատական վարքն ուսումնասիրելու հոբբի, դստերս ավտոբուսասիրություն և այլն։

Այսօր հերթական անգամ ավտոբուսով երթևեկելիս մի դեպք եղավ, որն էլ ստիպեց կիսվել ձեզ հետ իմ մտահոգությամբ։

Կանգառից մի կին նստեց ու դեռ երկու քայլ չէր արել՝ ընկավ հատակին։ Ավտոբուսում հավանաբար մոտ 30 ուղևոր կար և վարորդը։ Մարդիկ շփոթված չգիտեին ինչպես օգնել։ Կարող էին նաև սխալ օգնություն ցուցաբերել՝ վատ հետևանքներով։

Բարեբախտաբար ուղևորներից մի կին արագ կողմնորոշվեց։ Նրա ճշգրիտ գործողությունների շնորհիվ մյուս կինը մի քանի րոպեում ուշքի եկավ։

Ամենևին չեմ պնդում, թե բոլոր ուղևորները, բոլոր քաղաքացիները պարտավոր են անգիր իմանալ բուժօգնության ձևերը, միջոցներն ու կանոնները, բայց կարծեմ քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող վարորդներին կարող են տանել դասընթացի։

Չէ, հասկանում եմ, որ բացարձակ դեգրադացման եզրագիծը հատող մեր հասարակության համար ասածս ավելի անհավանական է, քան Հաքսկլիի ու Բրեդբերիի հակաուտոպիաների իրականություն դառնալու հավանականությունը։

Ամեն դեպքում 20/80 հարաբերակցությամբ կրթված փոքրամասնություն ունենալու ձգտման իրավունք ինքս ինձ վերապահում եմ՝ վստահ, որ ինչի միջով էլ անցնենք առաջիկա 10-15 տարում, վերջնարդյունքում դրան կհասնենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Օրական քանի՞ լուր եք կարդում Հայաստանի տարածքում այս կամ այն ողբերգական դեպքի մասին՝ մահ, սպանություն, վրայերթ։

Իսկ օրական քանի՞ լուր եք տեսնում այս կամ այն գյուղում-քաղաքում ծնունդների, հարսանիքների և նման այլ իրադարձությունների մասին։

Ամենևին չեմ պնդում, թե պետք է երկուսն էլ հավասարաչափ լինեն կամ դրականը գերազանցի բացասականին։

Այսուհանդերձ, մահերի մասին լուրերը լցնելու իմաստն ինձ ընկալելի չէ։

Այս ֆոնը մարդկանց անընդհատ ապատիայի մեջ է պահում։

Առավել ևս պատերազմական վիճակում գտնվող երկրի, որի բնակչությունը վաղվա օրվա հանդեպ անորոշության վախի մեջ է։


Իհարկե, մարդկանց մեծ մասը չի գիտակցում իր վախը։ Այն պահից, երբ ուղեղը գիտակցությանը հասցնի վաղվա օրվա հանդեպ անվստահությունը, մարդու գլխում կսկսեն տեղի ունենալ բաներ, որոնք նրան ապատիայից մինչև շիզոֆրենիայի կարող են հասցնել, երկու բառով՝ մարդ կգժվի։

Դրա համար մեր երկրում մարդկանց բացարձակ մեծամասնությունն ապրում է բթացած։

Ինձ պարբերաբար հարցնում են՝
— Դու տենց բաներից լավ ես։ Վերջն ի՞նչ է լինելու։
— Պատերազմ։ Ծանր օրեր։ Բարդ ժամանակներ։ Անդառնալի կորուստներ։
— Վա՜,յ ինձ տենց բաներ մի՛ ասա։ Կվատանամ…

Հասկանում ենք, չէ՞։ Մարդու ուղեղը չի ցանկանում տեսնել բացասականը, նույնիսկ եթե իրականության մեջ հոլիվուդյան «հեփփի էնդը» չկա։

Ասածիցս չի հետևում, որ մարդիկ պետք է վախենան։

Ես, իհարկե, կարծում եմ, որ մարդ պետք է ունակ լինի առերեսվելու իր վախի հետ։ Բայց վախը շատ հարաբերական է, ամեն վախ չէ, որին կարող է առերեսվել ցանկացածը։

Ամեն դեպքուն տեղեկատվության կառավարումը, ֆիլտրումը, ընկալումը շատ ավելի կարևոր են, քան քլիքերը։ Թեև ասածիս հանդեպ (ընդդիմադիր) ԶԼՄ-ները և դրանց ֆինանսապես աջակցողները խուլ են. «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձևը ժամանակակից լեզվով՝ «տրաֆիկ = փող»:

Դա էլ եմ հասկանում, թեև հավանաբար՝ ոչ, չեմ հասկանում…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
Ռուսաստանում կարծես հետաքրքիր զարգացումներ են սպասվում։

Այսօր ռադիկալ իսլամիստ կալանավորները պատանդ են վերցրել Վոլգոգրադի ՔԿՀ անձնակազմին։

Հետաքրքիր փաստ.

№1. Ըստ աղբյուրների՝ կալանավորները ՔԿՀ-ում չեն հայտնվել ահաբեկչության վերաբերող հոդվածներով։ Նրանք հենց կալանավայրում են տարվել արմատական գաղափարներով։

№2 Տեղից լուսանկարների մեջ երևացել է նաև կալանավոր, ում ձեռքին ահաբեկչական ԻՊ խմբավորման դրոշ էր։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥1
Ամոթ է…

🤦🏻 Իրապես ամոթ է, որ այսպիսի վարչապետ ունենալու գործում մեծագույն ներդրումն ունեցած քաղաքական ուժի ներկայացուցիչը դեռ ամոթանք տալու երես էլ ունի։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Միքայել Մինասյանը «Հրապարակում» հոդված է հրապարակել (կներեք «տաֆտալոգիան»), ուր անդրադառնում է հայերիս՝ որպես ազգի, վերելքներին ու անկումներին։

Նախկին դեսպանը մի շարք դիտարկումներ է արել, որոնց համամիտ եմ, թեև հստակ գիծը, որը նա տանում էր ամբողջ հոդվածի ընթացքում (եթե հնարավորինս պարզ՝ «ձուկը գլխից էր հոտել», այն է՝ էլիտայի, մտավորականության մտածողության հետևանքն է) ինքն էլ չեզոքացնում է վերջին նախադասությամբ.

Կգա՞ այդ համազգային գիտակցումը (ինչպես ցեղասպանությունից հետո եկավ), կցանկանա՞ ազգն առողջանալ, ուրեմն կգան հաղթանակները, հաջողությունները, ի վերջո՝ պատիվն ու առաքինությունը։


Ըատ էության, Մինասյանը հավասարության նշան է դրել, իր բառերով հենց իր բառերով ասած, երկու հավաքականության մեջ՝ «ժողովրդի» ու «էլիտայի»։ Մինչդեռ ցանկացած համակարգ չի կարող բուժվել ներքևից վերև։ Այն ընդունակ է ապաքինման միայն վերից վար ձևաչափում։ Սա պարտադիր է շեշտել։

Նախկին դեսպանի հոդվածը որևէ բացահայտում չի պարունակում, նոր բաներ չեն խոսվում այնտեղ։ Այն պարզապես հերթական առիթն է էլիտայի և հանրության առողջ մասնիկների ընդհանուր քննարկումների համար։

Չնայած… համոզված եմ, որ հոդվածը որոշակի քաղաքական հայացքների տեր մարդկանց մոտ միայն մեկ բան է առաջացնելու՝ սռաչ. «բա դուք էլ էիք ժամանակին սենց արել, նենց արել, դուք եք հենց Նիկոլի իշխանության գալու հիմքը դրել»։

Ճիշտ այն պահին, երբ սռաչի փոխարեն սակավաթիվ մարդիկ կանեն այն, ինչ ունակ չեղան անելու ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները Էջմիածնում, կկարողանանք խոսել առողջացման համազգային կամքի մասին։

Հ.Գ. Չափանիշներ, որոնցով օժտված կլիեին նշածս մարդիկ՝

1) հանրային տրամադրությունների վրա ազդեցության լծակներ,

2) ունեն ազգային ինքնության պահպանման գիտակցում,

3) ներեցեք արտահայտությանս համար, իրար հանդեպ «աբիժնիկի» և նախանձի զգացողությամբ լցված չեն,

4) չեն ներկայացնում դատարկ ամբիցիաներով ինստաբլոգերական շրջանակները (իրենք այնքանով են կարծիքի առաջնորդ, որքանով ես՝ գինեկոլոգ)։

Հ.Գ.2 Ներողամիտ եղեք, բայց ես Մինասյանի հանդեպ ո՛չ տաք եմ, ո՛չ սառը: Իր անձը, ընտանեկան կապերը, անցյալն ու ներկան բացարձակ հետաքրքիր չեն։ Եթե թեմայի շուրջ մեկնաբանություններ ունեք՝ համեցեք, այլ պարագայում միմյանց ժամանակն անիմաստ չվատնենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Միքայել Մինասյանը «Հրապարակում» հոդված է հրապարակել (կներեք «տաֆտալոգիան»), ուր անդրադառնում է հայերիս՝ որպես ազգի, վերելքներին ու անկումներին։ Նախկին դեսպանը մի շարք դիտարկումներ է արել, որոնց համամիտ եմ, թեև հստակ գիծը, որը նա տանում էր ամբողջ հոդվածի ընթացքում…
👆ՀԱՎԵԼՈՒՄ.

Ժողովրդի ու էլիտայի միջև մեկ շերտ էլ կա։ Մեդիան՝ իմ ցավը… աղտն ու մետաստազները տարածողը հենց մեդիան է՝ ԶԼՄ-ները։

📌 Մինիմում գրագիտություն։

📌 Մինիմում էթիկա։

📌 Զրոյի ձգտող պրոֆեսիոնալիզմ։

📌 Քլիքամոլություն՝ հանուն փողի։

📌 Նեգատիվ ֆոնի, ատելության գեներացման հիմնական աղբյուր։

📌 Էժանագին մանիպուլացիաների, կեղծիքի տարածման աղբյուր։

Էլիտայի ինքնամաքրման կարևոր նախապայմանը նրանց ֆինանսավորման ներքո գործող ԶԼՄ-ների զտումն է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Քիչ առաջ Երևանի օղակաձև այգում 15-20 ուկրաինացիներ Ուկրաինայի դրոշներով ու «Слава Украине» գրվածքով ցուցանակներով լուսանկարվում էին ուկրաինացի գրող Տարաս Շևչենկոյի արձանի կողքին։

Ոչ մի արտառոց բան, այնպես չէ՞։ Մարդիկ խաղաղ կերպով արտահայտվելու իրենց իրավունքն են իրացնում։

Պարզապես գրեթե նույն կերպ իրենց իրավունքի իրացման համար վերջին մեկ տարում հավաքվող արցախցիներին Հայաստանում բերման էին ենթարկում, դրոշ խլում և բռնություն գործադրում։

Ինքնիշխան, թե բա վիզը ծռածների պետություն։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5