ԱՄՆ-ն Ուկրաինայի հետ քննարկում է Կուրսկի շրջանում գրոհի երկարաժամկետ նպատակները։
Քաղաքական հայտարարությունների ձևական ձևակերպումների շղարշը եթե հանենք, ապա ունենք հետևյալ իրավիճակը։
❓Այսքան պարզ փաստերից հետո եթե գտնվի մեկը, ով կասի, թե ամերիկացիները հայերին շատ են սիրում, դրա համար են ամեն ինչ անում, որպեսզի ռուսները Հայաստանից հեռանան, մեր երկրի տարածքն էլ պոտենցիալում օգտագործվի Իրանի դեմ, ապա այդ մեկը կա՛մ խիստ մոլորյալ է, կա՛մ գիտակցում է՝ իրականում ինչի համար են «հայերին սիրում» ԱՄՆ-ում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍6🤣1
Մի ակտուալ խնդրի մասին կցանկանայի կիսվել։
Սովորություն ունեմ, ըստ անհրաժեշտության, օգտվելու բոլոր տեսակի փոխադրամիջոցներից՝ սեփական ոտքերից, տաքսիներից, ծանոթների մեքենաներից, հասարակական տրանսպորտից ու մետրոյից։
Տրանսպորտը, այն էլ ամառվա տապին, ամենաքիչ նախընտրելին է՝ հաշվի առնելով մարդկանց ճխլվածությունը։ Թեև ժամանակ առ ժամանակ օգտվում եմ. ժլատությունից տնտեսելու մարդկային գործոն, խմբային պայմաններում մարդկանց հավաքական և անհատական վարքն ուսումնասիրելու հոբբի, դստերս ավտոբուսասիրություն և այլն։
Այսօր հերթական անգամ ավտոբուսով երթևեկելիս մի դեպք եղավ, որն էլ ստիպեց կիսվել ձեզ հետ իմ մտահոգությամբ։
Կանգառից մի կին նստեց ու դեռ երկու քայլ չէր արել՝ ընկավ հատակին։ Ավտոբուսում հավանաբար մոտ 30 ուղևոր կար և վարորդը։ Մարդիկ շփոթված չգիտեին ինչպես օգնել։ Կարող էին նաև սխալ օգնություն ցուցաբերել՝ վատ հետևանքներով։
Բարեբախտաբար ուղևորներից մի կին արագ կողմնորոշվեց։ Նրա ճշգրիտ գործողությունների շնորհիվ մյուս կինը մի քանի րոպեում ուշքի եկավ։
Ամենևին չեմ պնդում, թե բոլոր ուղևորները, բոլոր քաղաքացիները պարտավոր են անգիր իմանալ բուժօգնության ձևերը, միջոցներն ու կանոնները, բայց կարծեմ քաղաքապետարանի ենթակայությամբ աշխատող վարորդներին կարող են տանել դասընթացի։
Չէ, հասկանում եմ, որ բացարձակ դեգրադացման եզրագիծը հատող մեր հասարակության համար ասածս ավելի անհավանական է, քան Հաքսկլիի ու Բրեդբերիի հակաուտոպիաների իրականություն դառնալու հավանականությունը։
Ամեն դեպքում 20/80 հարաբերակցությամբ կրթված փոքրամասնություն ունենալու ձգտման իրավունք ինքս ինձ վերապահում եմ՝ վստահ, որ ինչի միջով էլ անցնենք առաջիկա 10-15 տարում, վերջնարդյունքում դրան կհասնենք։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք

👍9
ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԿԱՐԵՎՈՐՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
❓Օրական քանի՞ լուր եք կարդում Հայաստանի տարածքում այս կամ այն ողբերգական դեպքի մասին՝ մահ, սպանություն, վրայերթ։
❓Իսկ օրական քանի՞ լուր եք տեսնում այս կամ այն գյուղում-քաղաքում ծնունդների, հարսանիքների և նման այլ իրադարձությունների մասին։
Ամենևին չեմ պնդում, թե պետք է երկուսն էլ հավասարաչափ լինեն կամ դրականը գերազանցի բացասականին։
Այսուհանդերձ, մահերի մասին լուրերը լցնելու իմաստն ինձ ընկալելի չէ։
Այս ֆոնը մարդկանց անընդհատ ապատիայի մեջ է պահում։
Առավել ևս պատերազմական վիճակում գտնվող երկրի, որի բնակչությունը վաղվա օրվա հանդեպ անորոշության վախի մեջ է։
Իհարկե, մարդկանց մեծ մասը չի գիտակցում իր վախը։ Այն պահից, երբ ուղեղը գիտակցությանը հասցնի վաղվա օրվա հանդեպ անվստահությունը, մարդու գլխում կսկսեն տեղի ունենալ բաներ, որոնք նրան ապատիայից մինչև շիզոֆրենիայի կարող են հասցնել, երկու բառով՝ մարդ կգժվի։
Դրա համար մեր երկրում մարդկանց բացարձակ մեծամասնությունն ապրում է բթացած։
Ինձ պարբերաբար հարցնում են՝
— Դու տենց բաներից լավ ես։ Վերջն ի՞նչ է լինելու։
— Պատերազմ։ Ծանր օրեր։ Բարդ ժամանակներ։ Անդառնալի կորուստներ։
— Վա՜,յ ինձ տենց բաներ մի՛ ասա։ Կվատանամ…
Հասկանում ենք, չէ՞։ Մարդու ուղեղը չի ցանկանում տեսնել բացասականը, նույնիսկ եթե իրականության մեջ հոլիվուդյան «հեփփի էնդը» չկա։
Ասածիցս չի հետևում, որ մարդիկ պետք է վախենան։
Ես, իհարկե, կարծում եմ, որ մարդ պետք է ունակ լինի առերեսվելու իր վախի հետ։ Բայց վախը շատ հարաբերական է, ամեն վախ չէ, որին կարող է առերեսվել ցանկացածը։
Ամեն դեպքուն տեղեկատվության կառավարումը, ֆիլտրումը, ընկալումը շատ ավելի կարևոր են, քան քլիքերը։ Թեև ասածիս հանդեպ (ընդդիմադիր) ԶԼՄ-ները և դրանց ֆինանսապես աջակցողները խուլ են. «որտեղ հաց, այնտեղ կաց» բանաձևը ժամանակակից լեզվով՝ «տրաֆիկ = փող»:
Դա էլ եմ հասկանում, թեև հավանաբար՝ ոչ, չեմ հասկանում…

👍8
Ռուսաստանում կարծես հետաքրքիր զարգացումներ են սպասվում։
Այսօր ռադիկալ իսլամիստ կալանավորները պատանդ են վերցրել Վոլգոգրադի ՔԿՀ անձնակազմին։
Հետաքրքիր փաստ.
№1. Ըստ աղբյուրների՝ կալանավորները ՔԿՀ-ում չեն հայտնվել ահաբեկչության վերաբերող հոդվածներով։ Նրանք հենց կալանավայրում են տարվել արմատական գաղափարներով։
№2 Տեղից լուսանկարների մեջ երևացել է նաև կալանավոր, ում ձեռքին ահաբեկչական ԻՊ խմբավորման դրոշ էր։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Այսօր ռադիկալ իսլամիստ կալանավորները պատանդ են վերցրել Վոլգոգրադի ՔԿՀ անձնակազմին։
Հետաքրքիր փաստ.
№1. Ըստ աղբյուրների՝ կալանավորները ՔԿՀ-ում չեն հայտնվել ահաբեկչության վերաբերող հոդվածներով։ Նրանք հենց կալանավայրում են տարվել արմատական գաղափարներով։
№2 Տեղից լուսանկարների մեջ երևացել է նաև կալանավոր, ում ձեռքին ահաբեկչական ԻՊ խմբավորման դրոշ էր։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🔥1
Ամոթ է…
🤦🏻 Իրապես ամոթ է, որ այսպիսի վարչապետ ունենալու գործում մեծագույն ներդրումն ունեցած քաղաքական ուժի ներկայացուցիչը դեռ ամոթանք տալու երես էլ ունի։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🤦🏻 Իրապես ամոթ է, որ այսպիսի վարչապետ ունենալու գործում մեծագույն ներդրումն ունեցած քաղաքական ուժի ներկայացուցիչը դեռ ամոթանք տալու երես էլ ունի։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Միքայել Մինասյանը «Հրապարակում» հոդված է հրապարակել (կներեք «տաֆտալոգիան»), ուր անդրադառնում է հայերիս՝ որպես ազգի, վերելքներին ու անկումներին։
Նախկին դեսպանը մի շարք դիտարկումներ է արել, որոնց համամիտ եմ, թեև հստակ գիծը, որը նա տանում էր ամբողջ հոդվածի ընթացքում (եթե հնարավորինս պարզ՝ «ձուկը գլխից էր հոտել», այն է՝ էլիտայի, մտավորականության մտածողության հետևանքն է) ինքն էլ չեզոքացնում է վերջին նախադասությամբ.
Ըատ էության, Մինասյանը հավասարության նշան է դրել, իր բառերով հենց իր բառերով ասած, երկու հավաքականության մեջ՝ «ժողովրդի» ու «էլիտայի»։ Մինչդեռ ցանկացած համակարգ չի կարող բուժվել ներքևից վերև։ Այն ընդունակ է ապաքինման միայն վերից վար ձևաչափում։ Սա պարտադիր է շեշտել։
Նախկին դեսպանի հոդվածը որևէ բացահայտում չի պարունակում, նոր բաներ չեն խոսվում այնտեղ։ Այն պարզապես հերթական առիթն է էլիտայի և հանրության առողջ մասնիկների ընդհանուր քննարկումների համար։
Չնայած… համոզված եմ, որ հոդվածը որոշակի քաղաքական հայացքների տեր մարդկանց մոտ միայն մեկ բան է առաջացնելու՝ սռաչ. «բա դուք էլ էիք ժամանակին սենց արել, նենց արել, դուք եք հենց Նիկոլի իշխանության գալու հիմքը դրել»։
Ճիշտ այն պահին, երբ սռաչի փոխարեն սակավաթիվ մարդիկ կանեն այն, ինչ ունակ չեղան անելու ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները Էջմիածնում, կկարողանանք խոսել առողջացման համազգային կամքի մասին։
Հ.Գ. Չափանիշներ, որոնցով օժտված կլիեին նշածս մարդիկ՝
1) հանրային տրամադրությունների վրա ազդեցության լծակներ,
2) ունեն ազգային ինքնության պահպանման գիտակցում,
3) ներեցեք արտահայտությանս համար, իրար հանդեպ «աբիժնիկի» և նախանձի զգացողությամբ լցված չեն,
4) չեն ներկայացնում դատարկ ամբիցիաներով ինստաբլոգերական շրջանակները (իրենք այնքանով են կարծիքի առաջնորդ, որքանով ես՝ գինեկոլոգ)։
Հ.Գ.2 Ներողամիտ եղեք, բայց ես Մինասյանի հանդեպ ո՛չ տաք եմ, ո՛չ սառը: Իր անձը, ընտանեկան կապերը, անցյալն ու ներկան բացարձակ հետաքրքիր չեն։ Եթե թեմայի շուրջ մեկնաբանություններ ունեք՝ համեցեք, այլ պարագայում միմյանց ժամանակն անիմաստ չվատնենք։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Նախկին դեսպանը մի շարք դիտարկումներ է արել, որոնց համամիտ եմ, թեև հստակ գիծը, որը նա տանում էր ամբողջ հոդվածի ընթացքում (եթե հնարավորինս պարզ՝ «ձուկը գլխից էր հոտել», այն է՝ էլիտայի, մտավորականության մտածողության հետևանքն է) ինքն էլ չեզոքացնում է վերջին նախադասությամբ.
Կգա՞ այդ համազգային գիտակցումը (ինչպես ցեղասպանությունից հետո եկավ), կցանկանա՞ ազգն առողջանալ, ուրեմն կգան հաղթանակները, հաջողությունները, ի վերջո՝ պատիվն ու առաքինությունը։
Ըատ էության, Մինասյանը հավասարության նշան է դրել, իր բառերով հենց իր բառերով ասած, երկու հավաքականության մեջ՝ «ժողովրդի» ու «էլիտայի»։ Մինչդեռ ցանկացած համակարգ չի կարող բուժվել ներքևից վերև։ Այն ընդունակ է ապաքինման միայն վերից վար ձևաչափում։ Սա պարտադիր է շեշտել։
Նախկին դեսպանի հոդվածը որևէ բացահայտում չի պարունակում, նոր բաներ չեն խոսվում այնտեղ։ Այն պարզապես հերթական առիթն է էլիտայի և հանրության առողջ մասնիկների ընդհանուր քննարկումների համար։
Ճիշտ այն պահին, երբ սռաչի փոխարեն սակավաթիվ մարդիկ կանեն այն, ինչ ունակ չեղան անելու ՀՀ առաջին ու երկրորդ նախագահները Էջմիածնում, կկարողանանք խոսել առողջացման համազգային կամքի մասին։
Հ.Գ. Չափանիշներ, որոնցով օժտված կլիեին նշածս մարդիկ՝
1) հանրային տրամադրությունների վրա ազդեցության լծակներ,
2) ունեն ազգային ինքնության պահպանման գիտակցում,
3) ներեցեք արտահայտությանս համար, իրար հանդեպ «աբիժնիկի» և նախանձի զգացողությամբ լցված չեն,
4) չեն ներկայացնում դատարկ ամբիցիաներով ինստաբլոգերական շրջանակները (իրենք այնքանով են կարծիքի առաջնորդ, որքանով ես՝ գինեկոլոգ)։
Հ.Գ.2 Ներողամիտ եղեք, բայց ես Մինասյանի հանդեպ ո՛չ տաք եմ, ո՛չ սառը: Իր անձը, ընտանեկան կապերը, անցյալն ու ներկան բացարձակ հետաքրքիր չեն։ Եթե թեմայի շուրջ մեկնաբանություններ ունեք՝ համեցեք, այլ պարագայում միմյանց ժամանակն անիմաստ չվատնենք։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Times.am
Որքան Նիկոլը դառնում է հակաժողովրդական, այնքան ժողովուրդը դավադրության տեսություններ է հորինում․ Միքայել Մինասյան
👍2
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Միքայել Մինասյանը «Հրապարակում» հոդված է հրապարակել (կներեք «տաֆտալոգիան»), ուր անդրադառնում է հայերիս՝ որպես ազգի, վերելքներին ու անկումներին։ Նախկին դեսպանը մի շարք դիտարկումներ է արել, որոնց համամիտ եմ, թեև հստակ գիծը, որը նա տանում էր ամբողջ հոդվածի ընթացքում…
👆ՀԱՎԵԼՈՒՄ.
Ժողովրդի ու էլիտայի միջև մեկ շերտ էլ կա։ Մեդիան՝ իմ ցավը… աղտն ու մետաստազները տարածողը հենց մեդիան է՝ ԶԼՄ-ները։
📌 Մինիմում գրագիտություն։
📌 Մինիմում էթիկա։
📌 Զրոյի ձգտող պրոֆեսիոնալիզմ։
📌 Քլիքամոլություն՝ հանուն փողի։
📌 Նեգատիվ ֆոնի, ատելության գեներացման հիմնական աղբյուր։
📌 Էժանագին մանիպուլացիաների, կեղծիքի տարածման աղբյուր։
Էլիտայի ինքնամաքրման կարևոր նախապայմանը նրանց ֆինանսավորման ներքո գործող ԶԼՄ-ների զտումն է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ժողովրդի ու էլիտայի միջև մեկ շերտ էլ կա։ Մեդիան՝ իմ ցավը… աղտն ու մետաստազները տարածողը հենց մեդիան է՝ ԶԼՄ-ները։
📌 Մինիմում գրագիտություն։
📌 Մինիմում էթիկա։
📌 Զրոյի ձգտող պրոֆեսիոնալիզմ։
📌 Քլիքամոլություն՝ հանուն փողի։
📌 Նեգատիվ ֆոնի, ատելության գեներացման հիմնական աղբյուր։
📌 Էժանագին մանիպուլացիաների, կեղծիքի տարածման աղբյուր։
Էլիտայի ինքնամաքրման կարևոր նախապայմանը նրանց ֆինանսավորման ներքո գործող ԶԼՄ-ների զտումն է։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Քիչ առաջ Երևանի օղակաձև այգում 15-20 ուկրաինացիներ Ուկրաինայի դրոշներով ու «Слава Украине» գրվածքով ցուցանակներով լուսանկարվում էին ուկրաինացի գրող Տարաս Շևչենկոյի արձանի կողքին։
Ոչ մի արտառոց բան, այնպես չէ՞։ Մարդիկ խաղաղ կերպով արտահայտվելու իրենց իրավունքն են իրացնում։
Պարզապես գրեթե նույն կերպ իրենց իրավունքի իրացման համար վերջին մեկ տարում հավաքվող արցախցիներին Հայաստանում բերման էին ենթարկում, դրոշ խլում և բռնություն գործադրում։
Ինքնիշխան, թե բա վիզը ծռածների պետություն։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ոչ մի արտառոց բան, այնպես չէ՞։ Մարդիկ խաղաղ կերպով արտահայտվելու իրենց իրավունքն են իրացնում։
Պարզապես գրեթե նույն կերպ իրենց իրավունքի իրացման համար վերջին մեկ տարում հավաքվող արցախցիներին Հայաստանում բերման էին ենթարկում, դրոշ խլում և բռնություն գործադրում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Ալբերտիչ | հեղինակային ալիք
👆ՀԱՎԵԼՈՒՄ. Ժողովրդի ու էլիտայի միջև մեկ շերտ էլ կա։ Մեդիան՝ իմ ցավը… աղտն ու մետաստազները տարածողը հենց մեդիան է՝ ԶԼՄ-ները։ 📌 Մինիմում գրագիտություն։ 📌 Մինիմում էթիկա։ 📌 Զրոյի ձգտող պրոֆեսիոնալիզմ։ 📌 Քլիքամոլություն՝ հանուն փողի։ 📌 Նեգատիվ ֆոնի, ատելության…
ԶԼՄ-ների մասին թեմայի վառ օրինակներից։
ԻՄԱԱԱԱՍՏԸ այս նյութը հայկական միջավայրում տարածելու։
ԻՄԱԱԱՍՏԸ 🤦🏻🤦🏻🤦🏻
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ԻՄԱԱԱԱՍՏԸ այս նյութը հայկական միջավայրում տարածելու։
ԻՄԱԱԱՍՏԸ 🤦🏻🤦🏻🤦🏻
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ու Մոսկվայում ԻԻՀ դեսպանը քննարկել են Ադրբեջանի տարածքով անցնող «Հարավ-Հյուսիս» տրանսպորտային հանգույցի վերաբերյալ հարցեր։
ՌԴ նախագահ Պուտինն էլ օրեր առաջ հանդիպել էր Ալիևն։ Ռուսաստանի ղեկավարը խոսքի մեջ ասել էր, թեկտեղեկացնի հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին Հայաստանի վարչապետին։
Հավանաբար ինչ-որ սիմվոլիզմ կա, որ ինչպես և 100 տարի առաջ, այժմ էլ տարածաշրջանի շուրջ բանակցություններում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը, և միայն Հայաստանն է պոստֆակտում տեղեկանում, թե ինչ ճակատագիր է սպասվում մեր երկրին։
Արտառոց բան չկա։ Ինչպես և 100 տարի առաջ՝ նույն քաղաքական սխալ որոշումները, ոչ բարենպաստ արտաքին քաղաքական պայմանները, հիստերիկ «հեղափոխականները»։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
ՌԴ նախագահ Պուտինն էլ օրեր առաջ հանդիպել էր Ալիևն։ Ռուսաստանի ղեկավարը խոսքի մեջ ասել էր, թեկտեղեկացնի հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին Հայաստանի վարչապետին։
Հավանաբար ինչ-որ սիմվոլիզմ կա, որ ինչպես և 100 տարի առաջ, այժմ էլ տարածաշրջանի շուրջ բանակցություններում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը, և միայն Հայաստանն է պոստֆակտում տեղեկանում, թե ինչ ճակատագիր է սպասվում մեր երկրին։
Արտառոց բան չկա։ Ինչպես և 100 տարի առաջ՝ նույն քաղաքական սխալ որոշումները, ոչ բարենպաստ արտաքին քաղաքական պայմանները, հիստերիկ «հեղափոխականները»։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Վստահաբար Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին հիմնովին քանդելու և փոխարենը՝ մզկիթ կառուցելու լուրը հաստատապես մեր հասարակության մեջ չի ունենալու նույն ռեզոնանսն, ինչ կունենան ինչ-որ հեծանվաերթի համար ծախսված գումարների մասին տեղեկատվությունն ու նման բնույթի այլ լուրեր։
Սա նորմալ է։ Ժամանակներն են այդպիսին։ Մարդու էությունն է խեղված։
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(խառը էքզիստենցյալ մտքեր)
Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումը Փարիզում մեծ ռեզոնանս է գտել աշխարհում, թեև հազիվ թե հենց այս փուլում կանխի Արևմուտքում դեմոկրատական արժեքների անվան տակ այլասերվածության և տոտալիտարիզմի տարածումը։
Կկանխի այնքանով, որքանով 1915-ին «միջազգային հանրությունը» կանխեց Հայոց ցեղասպանությունը։
Այսուհանդերձ, ոչ մեկ դեռ չի հերքել ֆիզիկայի օրենքն այն մասին, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն։
Տենդենցը խոսում է այն մասին, որ հակաուտոպիստական համակարգերը իրականություն են դառնում՝ տոտալ վերահսկման չինական և արևմտյան մոդելների շնորհիվ։
Դրանց ռեալիզացումն անխուսափելի է։ Ճիշտ այնքան, որքան դրանց հետագա քանդումը։ Ըստ որում՝ ինչպես ստեղծողը, այնպես էլ քանդողը մարդն է լինելու։
Ամեն դեպքում մարդն իր էությամբ ազատատենչ է։ Այդպես եղել է ի սկզբանե։ Թեկուզ հիշենք մարդկության ստեղծման հնագույն լեգենդներից մեկը, որ մեզ է հասել Աստվածաշնչյան մեկնաբանմամբ։
Աստված ստեղծում է մարդուն, բնակեցնում դրախտում և թույլ տալիս վայելել բոլոր բարիքները, մինչդեռ դնելով մեկ սահմանափակում։ Ի՞նչ է անում մարդը։ Ճիշտ է։ Չի հետևում կանոնին։
Իմ սուբյեկտիվ ընկալմամբ (որը հնարավոր է թյուր է), Աստծո կանոնին չհետևելը այդքան էլ հակաաստվածային քայլ չէր, եթե ելնում ենք այն դրույթից, որ «Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով»։
Բանական մարդուն հնարավոր է փակել որոշակի սահմանափակումներով համակարգում, ինչն անում են, օրինակ, բռնապետությունները։ Բայց մարդն ինչ-որ պահի ապստամբում է դրա դեմ, որովհետև համակարգը սահմանափակում է մարդու՝ ինքն իրեն ճանաչելու հնարավորությունները։
Այսպես, ինտելեկտուալ մտքի գիգանտներից մեկը համարվող Նոամ Խոմսկին (Չոմսկին) ասում է, որ պետությունը, որպես այդպիսին, սահմանափակում է մարդու ստեղծագործական պոտենցիալը։
Այս ամենը ճշմարիտ է, թեև, իհարկե, կա մեդալի հակառակ կողմը։ Առանց համակարգի, առանց պատվիրանների, կանոնների, օրենքների՝ մարդը հեշտորեն կարող է ընկնել հակառակ ծայրահեղության մեջ։
Մարդ արարածը որքան բանական է, նույնքան օժտված է կենդանական բնազդներով․ մարդու և մնացած կենդանիների ուղեղները գլխավորապես տարբերվում են առկա նեյրոնային կապերի թվով։
Որոշակի նպաստավոր պայմաններում գայթակղությունները (անծանոթ, չտեսած, չզգացած բաները) և սահմանափակումները մարդուն հետ են քաշում դեպի քարանձավ՝ դեպի իր կենդանական էություն։
Մյուս կողմից, բանական մարդը բավական ամուր է տարատեսակ մանիպուլյացիաներին տրվելու համար։
Հավանաբար այստեղ էլ նեյրոնային կապերի խնդիր է։ Ըստ էության, ավելի շատ նեյրոնային կապերը թույլ են տալիս մարդուն ինֆորմացիան ֆիլտրել՝ ոչ միայն զուտ էմոցիաներին հենվելով, այլև ռացիոնալ վերլուծության միջոցով։
Ի դեպ, հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր զանգվածի՝ իրենցից ավելի էմոցիոնալ մարդկանց հանդեպ անհանդուրժող են և պարբերաբար փորձում են այս կամ այն ինֆորմացիան, կոպիտ ասած, «գլուխը մտցնել», այնինչ «գելի գլխին ավետարան կարդալը» անարդյունավետ է նույնքան, որքան «Նիկո՛լ, հեռացի՛ր» կարգախոսով իշխանափոխության հասնելու ճանապարհը։
Ըստ այդմ՝ երբ 40 խելոքով հավաքվում եք, ավելի հեռանկարային կլիներ, եթե քննարկեիք ոչ թե հիմարի նետած քարը ջրհորից հանելու մեթոդները, այլ հիմարին այդ ջրհորին մոտ չթողնելու հնարավորությունները։

👍4❤1
Վստահ եմ, որ ձեզնից հավանաբար ոչ մեկ չգիտեր, որ թելեգրամն ունի համահիմնադիր՝ Պավել Դուրովի եղբայրը։
Ֆրանսիայում նրա հանդեպ ևս քրեական հետապնդում են սկսել։
Կասկած ունեմ, որ թելեգրամի ստեղծման, ծրագրային ապահովման հետևում հենց եղբայրն է, մինչդեռ Պավելը բեմի համար է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ֆրանսիայում նրա հանդեպ ևս քրեական հետապնդում են սկսել։
Կասկած ունեմ, որ թելեգրամի ստեղծման, ծրագրային ապահովման հետևում հենց եղբայրն է, մինչդեռ Պավելը բեմի համար է։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Քանի հայկական մեդիադաշտում «այ-վույներ» են՝ կապված Հայաստանում 2027թ. նախատեսվող Սահմանադրության «վայ-փոփոխությունների» (խմբագրում. նոր «վայ-Սահմանադրության») շուրջ, շտապեմ ասել, կրկնել հետևյալը։
📍Ցավոք, և միաժամանակ՝ բարեբախտաբար, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը կախված չէ ո՛չ Նիկոլից և Ալիև-Էրդողանի քմահաճույքները հաճույքով կատարելու նրա մղումներից, ո՛չ Ալիևից։
Այս կոնֆլիկտի ընթացքն ու դրա հանգուցալուծումը կախված է Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողություններից։
Իսկ թե Հայաստանն ինչ կարգավիճակ կունենա այդ կարևոր հատվածում, կախված է նրանից, թե որքանով կկարողանա ազգային էլիտան կոնսոլիդացվել և ճշգրիտ կողմնորոշվել ուժային կենտրոնի մասով։
Մնացածը «պետք է»-ներ ու «եթե»-ներ են։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
📍Ցավոք, և միաժամանակ՝ բարեբախտաբար, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը կախված չէ ո՛չ Նիկոլից և Ալիև-Էրդողանի քմահաճույքները հաճույքով կատարելու նրա մղումներից, ո՛չ Ալիևից։
Այս կոնֆլիկտի ընթացքն ու դրա հանգուցալուծումը կախված է Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողություններից։
Իսկ թե Հայաստանն ինչ կարգավիճակ կունենա այդ կարևոր հատվածում, կախված է նրանից, թե որքանով կկարողանա ազգային էլիտան կոնսոլիդացվել և ճշգրիտ կողմնորոշվել ուժային կենտրոնի մասով։
Մնացածը «պետք է»-ներ ու «եթե»-ներ են։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՀԻՄԱՐԻ ՆԵՏԱԾ ՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Դիցուք, կրակն ենք ընկել, հիմարին գլխներիսգերագույն թագավոր են կարգել։
Էս հիմար թագավորը մի օր զարթնում է ու ասում, թե ինքը ՌԴ նախագահին ասել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար երկկողմ ձևաչափը լավ է, ասել է թե՝ «Պուտին ջան, ես ու Ալիևն էդքան էլ չենք ուզում, որ միջնորդը դու լինես»։
Նույն հիմար թագավորը հաջորդ նախադասությամբ նույն ռուսներին մեղադրում է, որ վերջիններս բավարար ջանք չեն գործադրում Բաքվում պահվող գերիներին ազատելու հարցում։
❓Ես չեմ, դուք եք։ Նման բան ասողը՝
ա/ հիմա՞ր է,
բ/ ցինիկ մանիպուլյատո՞ր,
գ/ դավաճա՞ն,
դ/ բոլոր տարբերակները։
Վերոնշյալ հարցին պատասխան տալուց հետո խնդրում եմ պատասխանել մյուս հարցին։
❓Իսկ ի՞նչ են հիմարի կողմից գրավված պալատում դիրք ունեցող արքունականները, որոնք, նախ, թույլ են տվել արքունիքում դավադիր հեղաշրջում, ապա հետագա անգործության են մատնվել՝ թողնելով, որ հիմարն իշխի։
Հ.Գ. Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ հիմարի խոսքերի մասին հեզաճկուն նաիրյան հետազոտական աշխատանքներ չեմ տարել և թողել եմ այդ խոսքերն առանց բազմաբովանդակ և ծավալուն քաղաքական գնահատականի։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Դիցուք, կրակն ենք ընկել, հիմարին գլխներիս

🇲🇩 Մոլդովայի ԱԳ նախարար Միխայ Պոպշոյ.
Ուկրաինայի ճակատագիրը մեզ է սպասվում։
Արևմուտքի ձեռքին ռուսների դեմ պայքարի գործիք։
Անտեղի զոհեր, տարածքային կորուստներ։
Հանուն ինչի՞։
Ինչպես կասեր մի հայտնի ծղոտցի՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ։
Դուք կարող եք ձեր երազներում երևակայել արևմտյան դեմոկրատիայի մասին, բայց իրականության մեջ, ցավոք թե բարեբախտաբար, ռուսները հերթով «տալու են բոլոր այն երկրների գլխին», որոնք գայթակղվել են «դեմոկրատիայի» արևմտյան մոդելով։
Եթե կկարծեք, թե սա ռուսամոլություն է, ցավոք, ես ոչ միայն ռուսամոլ չեմ, առհասարակ՝ մոլ չեմ, նույնիսկ՝ հայամոլ էլ չեմ։ Կա ռացիոնալ ընկալում, մի փոքր էլ մասնագիտական գիտելիքներ ու աշխարհաքաղաքական իրողությունների ընթացքը հասկանալու քթածակ և փորձ։ Մնացած լիրիկաները՝ կողքի ալիքներում։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ուկրաինացի զինվորականները ապահովում են Մոլդովայի, մեր ընդհանուր անվտանգությունը։ Եվ անում են այդ հաջող կերպով, հատկապես՝ վերջին շրջանում Կուրսկում։
Ուկրաինայի ճակատագիրը մեզ է սպասվում։
Արևմուտքի ձեռքին ռուսների դեմ պայքարի գործիք։
Անտեղի զոհեր, տարածքային կորուստներ։
Հանուն ինչի՞։
Ինչպես կասեր մի հայտնի ծղոտցի՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ։
Դուք կարող եք ձեր երազներում երևակայել արևմտյան դեմոկրատիայի մասին, բայց իրականության մեջ, ցավոք թե բարեբախտաբար, ռուսները հերթով «տալու են բոլոր այն երկրների գլխին», որոնք գայթակղվել են «դեմոկրատիայի» արևմտյան մոդելով։
Եթե կկարծեք, թե սա ռուսամոլություն է, ցավոք, ես ոչ միայն ռուսամոլ չեմ, առհասարակ՝ մոլ չեմ, նույնիսկ՝ հայամոլ էլ չեմ։ Կա ռացիոնալ ընկալում, մի փոքր էլ մասնագիտական գիտելիքներ ու աշխարհաքաղաքական իրողությունների ընթացքը հասկանալու քթածակ և փորձ։ Մնացած լիրիկաները՝ կողքի ալիքներում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🤣1
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2
Մշտապես խնդրահարույց եմ համարել Արցախի անկախությունը, քանի որ այն ձևական էր։ Ի սկզբանե Հայաստանը փաստացի վերահսկեր Արցախի ողջ տարածքը՝ լրիվ այլ տրամաբանությամբ կընթանար գործընթացը։
Ինչևէ, չգիտեմ՝ ում համար է հարցը փակված, ում համար այս օրը ռոմանտիզմով տարվելու օր է, իսկ ես ունեմ ներքին համոզմունք, որ իրավիճակը որոշ ժամանակ անց անսպասելի փոխվելու է։ Շատերիդ համար խիստ անսպասելի էր 2018-ի հեղաշրջումը, չէ՞։ 18-ի ապրիլ-հունիսին պնդում էի, որ Նիկոլը աղետաբեր է։ Հիմա էլ վստահ եմ, որ Արցախի հարցը փակված չէ։
Համբերություն և հավատ։

👍8❤6
«Կետերը, որոնցով կողմերը համաձայնության չեն եկել, ուղղակի հանված էին տեքստից։ Հայաստանը համարում է, որ այդ հարցերը կարելի է լուծել այդ կերպ։ Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է ավելի լուրջ մոտենա հարցին»։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ՝ «
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբ նեղսրտում եք ռուսների և թուրքերի «սիլիբիլիներից», ապա հենց այդ պահին վերցրեք աշխարհի քաղաքական քարտեզը, նայեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, բանակի թիվը, ապա փորձեք նույն քարտեզի վրա գտնել Հայաստանը, ֆիքսեք հարևաններին, Հայաստանի բնակչության թիվն ու ռեսուրսները։
Համեմատեցի՞ք։
Դե, դադարեք նվնվալ։ Թուրքիան «էսկորտի աղջնակի» կարգավիճակում դեռ միջնադարից է։ Իսկ մենք
ա) շատ տևական ժամանակ չենք ունեցել պետականություն,
բ) տարբեր կայսերական էլիտաների մոտ ասոցացվում ենք որպես անընդհատ աղաչող,
գ) ոչինչ չունենք առաջարկելու, բացի մի խեղկատակից, որն էլ հազիվ թե մեկին պետք գա։

❤1👍1😢1
ՄԵԴԻԱՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Ժամանակ առ ժամանակ անձնական մոնիթորինգ եմ անում թելեգրամում հայկական լրատվական ալիքների բովանդակությունը։
Քանի որ շատ վաղուց ինձ զերծ եմ պահում իշխանական քարոզչությունն ընթերցելուց, ապա բնականաբար թիրախս ընդդիմադիր դաշտի ալիքներն են։
Ինչ կարող եմ ասել․
🔴 ՔՊ,
⚫️ նախկին պորտաբույծ - ներկայիս պաշտոնյաների ունեցվածք,
🔴 քրեական հեղինակություններ,
⚫️ ավտովթարներ,
🔴 ընդդիմադիր գործիչների անբովանդակ ելույթներ։
Սա ես կբնութագրեի որպես Նիկոլից ավելի Նիկոլ լինելու ձգտում։ Մարդիկ, ըստ ամենայնի, կարծում են, որ եթե Նիկոլը, 20-30 տարի իրենց վրա ցեխ շպրտելով, էժանագին հոդվածներով, սրա-նրա ունեցվածքը հաշվելով, եկել է իշխանության, ապա դա միակ ձևն է նրանից իշխանությունը խլելու։ Մուռ են հանում, էլի։
Լուրջ չէ, ընկերներ։ Անբարոյականության դեմ պայքարում հաղթելու համար անբարոյական մեթոդները․․․ հին ժողովրդական խոսք կա՝ «Եկել ես սատանի մայլեն, քյանդրբազությո՞ւն ես անում»։
Ատելության դեմ ատելությամբ պայքարելը միայն ավելի մեծ ատելություն է ծնում։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ օդ եմ կրակում, քանի որ ԶԼՄ-ները մի օրում մոտեցում չեն փոխելու, մանավանդ՝ մոտեցում, որ տրաֆիկ է բերում։ Հատկապես՝ իմ պես փոքր, ոչ հայտնի մարդու այսքան գրածներից։ Ամեն դեպքում պնդաճակատ և կարծրացած լինելով՝ հայրենիքից, հայրենասիրությունից, պետությունից խոսելն առնվազն անօգուտ է, ազնիվ չէ։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ժամանակ առ ժամանակ անձնական մոնիթորինգ եմ անում թելեգրամում հայկական լրատվական ալիքների բովանդակությունը։
Քանի որ շատ վաղուց ինձ զերծ եմ պահում իշխանական քարոզչությունն ընթերցելուց, ապա բնականաբար թիրախս ընդդիմադիր դաշտի ալիքներն են։
Ինչ կարող եմ ասել․
Սա ես կբնութագրեի որպես Նիկոլից ավելի Նիկոլ լինելու ձգտում։ Մարդիկ, ըստ ամենայնի, կարծում են, որ եթե Նիկոլը, 20-30 տարի իրենց վրա ցեխ շպրտելով, էժանագին հոդվածներով, սրա-նրա ունեցվածքը հաշվելով, եկել է իշխանության, ապա դա միակ ձևն է նրանից իշխանությունը խլելու։ Մուռ են հանում, էլի։
Լուրջ չէ, ընկերներ։ Անբարոյականության դեմ պայքարում հաղթելու համար անբարոյական մեթոդները․․․ հին ժողովրդական խոսք կա՝ «Եկել ես սատանի մայլեն, քյանդրբազությո՞ւն ես անում»։
Ատելության դեմ ատելությամբ պայքարելը միայն ավելի մեծ ատելություն է ծնում։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ օդ եմ կրակում, քանի որ ԶԼՄ-ները մի օրում մոտեցում չեն փոխելու, մանավանդ՝ մոտեցում, որ տրաֆիկ է բերում։ Հատկապես՝ իմ պես փոքր, ոչ հայտնի մարդու այսքան գրածներից։ Ամեն դեպքում պնդաճակատ և կարծրացած լինելով՝ հայրենիքից, հայրենասիրությունից, պետությունից խոսելն առնվազն անօգուտ է, ազնիվ չէ։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇷🇺 Ռուսների դիրքորոշումն այստեղ հստակ է։ Ռուսները, գնահատելով Հայաստանի իշխանությունների թուրքամետ գործողությունները, եզրակացրել են, որ այդ «միջանցքը» Նիկոլն ու իր մանկլավիկները ուշ թե շուտ տրամադրելու են Բաքվին։ Սրանից ելնելով՝ նրանք փորձում են վերահսկողական լծակներ ունենալ այդ ճանապարհի հանդեպ։ Որևէ այլ շահ, ռուս-թուրքական դաշինք և այլ նման մանիպուլյատիվ բաներ այստեղ չկան։
🇮🇷 Մինչդեռ Իրանի դիրքորշումը ևս պարզորոշ է՝ չի կարող լինել որևէ միջանցք ցանկացած ձևաչափով, ցանկացած անվանմամբ, որի հետևանքով Հայաստանը փաստացի կորցնելու է վերահսկողությունը Սյունիքի հանդեպ։
🇦🇲 Իսկ մենք․․․ մենք մսաղացում նստած հետևելու ենք, թե ինչպես են այլ խաղացողները մեր հողերն իրար միջև բաժանում։
Թեև դա մեր պատմության ամենահաճախ կրկնվող դրվագն է։ Սովոր ենք։ Հարմարվել ենք։ Ստրկացել ենք։ Հոգնել ենք։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Tasnim News Agency
Russia Advised to Give Up Plan for So-Called Zangezur Corridor
In an interview with Russia’s Channel One during a visit to Baku on August 19, Russian Foreign Minister Sergei Lavrov pointed to a decision by Armenia and Azerbaijan Republic to set aside differences over the Zangezur corridor, amid discussions on a durable…
👍3
ՄԵԴԻԱՄՈՆԻԹՈՐԻՆԳ #2
Ես կարող եմ հասկանալ, երբ սոված մանկություն ունեցած, իմա՝ հեծանիվ չունեցած մարդը, հաշվում է մարդկանց կերած կալորիաները։ Դե, հիմա մարդ է, բարդույթավորված է, ուշադրության կարիք է զգում, հիմարություններ է խոսում։
Բայց չեմ կարողանում ընկալել այսպիսի կերպարը ոչ ընդունելի համարողների կողմից այս մարդու ամեն ասած և գործողություն քննարկման առարկա դարձնելու գայթակղությանը չդիմանալը։
Դուք հակասում եք ինքներդ ձեզ, հետևաբար հարց է ծագում՝ արդյոք դուք չեք հետապնդո՞ւմ նույն նպատակներն, ինչ այս մարդուն այսքան ազդեցիկ դարձնողները։
Ժողովրդական խոսք կա, չէ՞՝ գողն ամենից բարձրն է գոռում՝ «բռնե՛ք գողին»։