ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչն ու Մոսկվայում ԻԻՀ դեսպանը քննարկել են Ադրբեջանի տարածքով անցնող «Հարավ-Հյուսիս» տրանսպորտային հանգույցի վերաբերյալ հարցեր։
ՌԴ նախագահ Պուտինն էլ օրեր առաջ հանդիպել էր Ալիևն։ Ռուսաստանի ղեկավարը խոսքի մեջ ասել էր, թեկտեղեկացնի հանդիպման ընթացքում քննարկված թեմաների մասին Հայաստանի վարչապետին։
Հավանաբար ինչ-որ սիմվոլիզմ կա, որ ինչպես և 100 տարի առաջ, այժմ էլ տարածաշրջանի շուրջ բանակցություններում հաշվի են առնվում բոլոր կողմերի շահերը, և միայն Հայաստանն է պոստֆակտում տեղեկանում, թե ինչ ճակատագիր է սպասվում մեր երկրին։
Արտառոց բան չկա։ Ինչպես և 100 տարի առաջ՝ նույն քաղաքական սխալ որոշումները, ոչ բարենպաստ արտաքին քաղաքական պայմանները, հիստերիկ «հեղափոխականները»։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes

Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Վստահաբար Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին հիմնովին քանդելու և փոխարենը՝ մզկիթ կառուցելու լուրը հաստատապես մեր հասարակության մեջ չի ունենալու նույն ռեզոնանսն, ինչ կունենան ինչ-որ հեծանվաերթի համար ծախսված գումարների մասին տեղեկատվությունն ու նման բնույթի այլ լուրեր։
Սա նորմալ է։ Ժամանակներն են այդպիսին։ Մարդու էությունն է խեղված։
ՄԱՐԴԿԱՅԻՆ ԷՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
(խառը էքզիստենցյալ մտքեր)
Թելեգրամի հիմնադիր Պավել Դուրովի ձերբակալումը Փարիզում մեծ ռեզոնանս է գտել աշխարհում, թեև հազիվ թե հենց այս փուլում կանխի Արևմուտքում դեմոկրատական արժեքների անվան տակ այլասերվածության և տոտալիտարիզմի տարածումը։
Կկանխի այնքանով, որքանով 1915-ին «միջազգային հանրությունը» կանխեց Հայոց ցեղասպանությունը։
Այսուհանդերձ, ոչ մեկ դեռ չի հերքել ֆիզիկայի օրենքն այն մասին, որ ազդեցությունը ծնում է հակազդեցություն։
Տենդենցը խոսում է այն մասին, որ հակաուտոպիստական համակարգերը իրականություն են դառնում՝ տոտալ վերահսկման չինական և արևմտյան մոդելների շնորհիվ։
Դրանց ռեալիզացումն անխուսափելի է։ Ճիշտ այնքան, որքան դրանց հետագա քանդումը։ Ըստ որում՝ ինչպես ստեղծողը, այնպես էլ քանդողը մարդն է լինելու։
Ամեն դեպքում մարդն իր էությամբ ազատատենչ է։ Այդպես եղել է ի սկզբանե։ Թեկուզ հիշենք մարդկության ստեղծման հնագույն լեգենդներից մեկը, որ մեզ է հասել Աստվածաշնչյան մեկնաբանմամբ։
Աստված ստեղծում է մարդուն, բնակեցնում դրախտում և թույլ տալիս վայելել բոլոր բարիքները, մինչդեռ դնելով մեկ սահմանափակում։ Ի՞նչ է անում մարդը։ Ճիշտ է։ Չի հետևում կանոնին։
Իմ սուբյեկտիվ ընկալմամբ (որը հնարավոր է թյուր է), Աստծո կանոնին չհետևելը այդքան էլ հակաաստվածային քայլ չէր, եթե ելնում ենք այն դրույթից, որ «Աստված մարդուն ստեղծեց իր կերպարով»։
Բանական մարդուն հնարավոր է փակել որոշակի սահմանափակումներով համակարգում, ինչն անում են, օրինակ, բռնապետությունները։ Բայց մարդն ինչ-որ պահի ապստամբում է դրա դեմ, որովհետև համակարգը սահմանափակում է մարդու՝ ինքն իրեն ճանաչելու հնարավորությունները։
Այսպես, ինտելեկտուալ մտքի գիգանտներից մեկը համարվող Նոամ Խոմսկին (Չոմսկին) ասում է, որ պետությունը, որպես այդպիսին, սահմանափակում է մարդու ստեղծագործական պոտենցիալը։
Այս ամենը ճշմարիտ է, թեև, իհարկե, կա մեդալի հակառակ կողմը։ Առանց համակարգի, առանց պատվիրանների, կանոնների, օրենքների՝ մարդը հեշտորեն կարող է ընկնել հակառակ ծայրահեղության մեջ։
Մարդ արարածը որքան բանական է, նույնքան օժտված է կենդանական բնազդներով․ մարդու և մնացած կենդանիների ուղեղները գլխավորապես տարբերվում են առկա նեյրոնային կապերի թվով։
Որոշակի նպաստավոր պայմաններում գայթակղությունները (անծանոթ, չտեսած, չզգացած բաները) և սահմանափակումները մարդուն հետ են քաշում դեպի քարանձավ՝ դեպի իր կենդանական էություն։
Մյուս կողմից, բանական մարդը բավական ամուր է տարատեսակ մանիպուլյացիաներին տրվելու համար։
Հավանաբար այստեղ էլ նեյրոնային կապերի խնդիր է։ Ըստ էության, ավելի շատ նեյրոնային կապերը թույլ են տալիս մարդուն ինֆորմացիան ֆիլտրել՝ ոչ միայն զուտ էմոցիաներին հենվելով, այլև ռացիոնալ վերլուծության միջոցով։
Ի դեպ, հաճախ եմ հանդիպում մարդկանց, ովքեր զանգվածի՝ իրենցից ավելի էմոցիոնալ մարդկանց հանդեպ անհանդուրժող են և պարբերաբար փորձում են այս կամ այն ինֆորմացիան, կոպիտ ասած, «գլուխը մտցնել», այնինչ «գելի գլխին ավետարան կարդալը» անարդյունավետ է նույնքան, որքան «Նիկո՛լ, հեռացի՛ր» կարգախոսով իշխանափոխության հասնելու ճանապարհը։
Ըստ այդմ՝ երբ 40 խելոքով հավաքվում եք, ավելի հեռանկարային կլիներ, եթե քննարկեիք ոչ թե հիմարի նետած քարը ջրհորից հանելու մեթոդները, այլ հիմարին այդ ջրհորին մոտ չթողնելու հնարավորությունները։

👍4❤1
Վստահ եմ, որ ձեզնից հավանաբար ոչ մեկ չգիտեր, որ թելեգրամն ունի համահիմնադիր՝ Պավել Դուրովի եղբայրը։
Ֆրանսիայում նրա հանդեպ ևս քրեական հետապնդում են սկսել։
Կասկած ունեմ, որ թելեգրամի ստեղծման, ծրագրային ապահովման հետևում հենց եղբայրն է, մինչդեռ Պավելը բեմի համար է։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ֆրանսիայում նրա հանդեպ ևս քրեական հետապնդում են սկսել։
Կասկած ունեմ, որ թելեգրամի ստեղծման, ծրագրային ապահովման հետևում հենց եղբայրն է, մինչդեռ Պավելը բեմի համար է։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Քանի հայկական մեդիադաշտում «այ-վույներ» են՝ կապված Հայաստանում 2027թ. նախատեսվող Սահմանադրության «վայ-փոփոխությունների» (խմբագրում. նոր «վայ-Սահմանադրության») շուրջ, շտապեմ ասել, կրկնել հետևյալը։
📍Ցավոք, և միաժամանակ՝ բարեբախտաբար, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը կախված չէ ո՛չ Նիկոլից և Ալիև-Էրդողանի քմահաճույքները հաճույքով կատարելու նրա մղումներից, ո՛չ Ալիևից։
Այս կոնֆլիկտի ընթացքն ու դրա հանգուցալուծումը կախված է Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողություններից։
Իսկ թե Հայաստանն ինչ կարգավիճակ կունենա այդ կարևոր հատվածում, կախված է նրանից, թե որքանով կկարողանա ազգային էլիտան կոնսոլիդացվել և ճշգրիտ կողմնորոշվել ուժային կենտրոնի մասով։
Մնացածը «պետք է»-ներ ու «եթե»-ներ են։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
📍Ցավոք, և միաժամանակ՝ բարեբախտաբար, հայ-ադրբեջանական կոնֆլիկտի լուծումը կախված չէ ո՛չ Նիկոլից և Ալիև-Էրդողանի քմահաճույքները հաճույքով կատարելու նրա մղումներից, ո՛չ Ալիևից։
Այս կոնֆլիկտի ընթացքն ու դրա հանգուցալուծումը կախված է Մերձավոր Արևելքում և Արևելյան Եվրոպայում աշխարհաքաղաքական իրողություններից։
Իսկ թե Հայաստանն ինչ կարգավիճակ կունենա այդ կարևոր հատվածում, կախված է նրանից, թե որքանով կկարողանա ազգային էլիտան կոնսոլիդացվել և ճշգրիտ կողմնորոշվել ուժային կենտրոնի մասով։
Մնացածը «պետք է»-ներ ու «եթե»-ներ են։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՀԻՄԱՐԻ ՆԵՏԱԾ ՔԱՐԻ ՄԱՍԻՆ
Դիցուք, կրակն ենք ընկել, հիմարին գլխներիսգերագույն թագավոր են կարգել։
Էս հիմար թագավորը մի օր զարթնում է ու ասում, թե ինքը ՌԴ նախագահին ասել է՝ հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման համար երկկողմ ձևաչափը լավ է, ասել է թե՝ «Պուտին ջան, ես ու Ալիևն էդքան էլ չենք ուզում, որ միջնորդը դու լինես»։
Նույն հիմար թագավորը հաջորդ նախադասությամբ նույն ռուսներին մեղադրում է, որ վերջիններս բավարար ջանք չեն գործադրում Բաքվում պահվող գերիներին ազատելու հարցում։
❓Ես չեմ, դուք եք։ Նման բան ասողը՝
ա/ հիմա՞ր է,
բ/ ցինիկ մանիպուլյատո՞ր,
գ/ դավաճա՞ն,
դ/ բոլոր տարբերակները։
Վերոնշյալ հարցին պատասխան տալուց հետո խնդրում եմ պատասխանել մյուս հարցին։
❓Իսկ ի՞նչ են հիմարի կողմից գրավված պալատում դիրք ունեցող արքունականները, որոնք, նախ, թույլ են տվել արքունիքում դավադիր հեղաշրջում, ապա հետագա անգործության են մատնվել՝ թողնելով, որ հիմարն իշխի։
Հ.Գ. Հայցում եմ ձեր ներողամտությունը, որ հիմարի խոսքերի մասին հեզաճկուն նաիրյան հետազոտական աշխատանքներ չեմ տարել և թողել եմ այդ խոսքերն առանց բազմաբովանդակ և ծավալուն քաղաքական գնահատականի։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Դիցուք, կրակն ենք ընկել, հիմարին գլխներիս

🇲🇩 Մոլդովայի ԱԳ նախարար Միխայ Պոպշոյ.
Ուկրաինայի ճակատագիրը մեզ է սպասվում։
Արևմուտքի ձեռքին ռուսների դեմ պայքարի գործիք։
Անտեղի զոհեր, տարածքային կորուստներ։
Հանուն ինչի՞։
Ինչպես կասեր մի հայտնի ծղոտցի՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ։
Դուք կարող եք ձեր երազներում երևակայել արևմտյան դեմոկրատիայի մասին, բայց իրականության մեջ, ցավոք թե բարեբախտաբար, ռուսները հերթով «տալու են բոլոր այն երկրների գլխին», որոնք գայթակղվել են «դեմոկրատիայի» արևմտյան մոդելով։
Եթե կկարծեք, թե սա ռուսամոլություն է, ցավոք, ես ոչ միայն ռուսամոլ չեմ, առհասարակ՝ մոլ չեմ, նույնիսկ՝ հայամոլ էլ չեմ։ Կա ռացիոնալ ընկալում, մի փոքր էլ մասնագիտական գիտելիքներ ու աշխարհաքաղաքական իրողությունների ընթացքը հասկանալու քթածակ և փորձ։ Մնացած լիրիկաները՝ կողքի ալիքներում։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ուկրաինացի զինվորականները ապահովում են Մոլդովայի, մեր ընդհանուր անվտանգությունը։ Եվ անում են այդ հաջող կերպով, հատկապես՝ վերջին շրջանում Կուրսկում։
Ուկրաինայի ճակատագիրը մեզ է սպասվում։
Արևմուտքի ձեռքին ռուսների դեմ պայքարի գործիք։
Անտեղի զոհեր, տարածքային կորուստներ։
Հանուն ինչի՞։
Ինչպես կասեր մի հայտնի ծղոտցի՝ ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ։
Դուք կարող եք ձեր երազներում երևակայել արևմտյան դեմոկրատիայի մասին, բայց իրականության մեջ, ցավոք թե բարեբախտաբար, ռուսները հերթով «տալու են բոլոր այն երկրների գլխին», որոնք գայթակղվել են «դեմոկրատիայի» արևմտյան մոդելով։
Եթե կկարծեք, թե սա ռուսամոլություն է, ցավոք, ես ոչ միայն ռուսամոլ չեմ, առհասարակ՝ մոլ չեմ, նույնիսկ՝ հայամոլ էլ չեմ։ Կա ռացիոնալ ընկալում, մի փոքր էլ մասնագիտական գիտելիքներ ու աշխարհաքաղաքական իրողությունների ընթացքը հասկանալու քթածակ և փորձ։ Մնացած լիրիկաները՝ կողքի ալիքներում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5🤣1
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 2
Մշտապես խնդրահարույց եմ համարել Արցախի անկախությունը, քանի որ այն ձևական էր։ Ի սկզբանե Հայաստանը փաստացի վերահսկեր Արցախի ողջ տարածքը՝ լրիվ այլ տրամաբանությամբ կընթանար գործընթացը։
Ինչևէ, չգիտեմ՝ ում համար է հարցը փակված, ում համար այս օրը ռոմանտիզմով տարվելու օր է, իսկ ես ունեմ ներքին համոզմունք, որ իրավիճակը որոշ ժամանակ անց անսպասելի փոխվելու է։ Շատերիդ համար խիստ անսպասելի էր 2018-ի հեղաշրջումը, չէ՞։ 18-ի ապրիլ-հունիսին պնդում էի, որ Նիկոլը աղետաբեր է։ Հիմա էլ վստահ եմ, որ Արցախի հարցը փակված չէ։
Համբերություն և հավատ։

👍8❤6
«Կետերը, որոնցով կողմերը համաձայնության չեն եկել, ուղղակի հանված էին տեքստից։ Հայաստանը համարում է, որ այդ հարցերը կարելի է լուծել այդ կերպ։ Մենք համարում ենք, որ Հայաստանը պետք է ավելի լուրջ մոտենա հարցին»։
Սա այն ամենն է, ինչ պետք է իմանալ՝ «
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
ՓՈՔՐԻԿ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ
Երբ նեղսրտում եք ռուսների և թուրքերի «սիլիբիլիներից», ապա հենց այդ պահին վերցրեք աշխարհի քաղաքական քարտեզը, նայեք Թուրքիայի աշխարհագրական դիրքը, բնակչության թիվը, բանակի թիվը, ապա փորձեք նույն քարտեզի վրա գտնել Հայաստանը, ֆիքսեք հարևաններին, Հայաստանի բնակչության թիվն ու ռեսուրսները։
Համեմատեցի՞ք։
Դե, դադարեք նվնվալ։ Թուրքիան «էսկորտի աղջնակի» կարգավիճակում դեռ միջնադարից է։ Իսկ մենք
ա) շատ տևական ժամանակ չենք ունեցել պետականություն,
բ) տարբեր կայսերական էլիտաների մոտ ասոցացվում ենք որպես անընդհատ աղաչող,
գ) ոչինչ չունենք առաջարկելու, բացի մի խեղկատակից, որն էլ հազիվ թե մեկին պետք գա։

❤1👍1😢1
ՄԵԴԻԱՄՈՆԻԹՈՐԻՆԳ
Ժամանակ առ ժամանակ անձնական մոնիթորինգ եմ անում թելեգրամում հայկական լրատվական ալիքների բովանդակությունը։
Քանի որ շատ վաղուց ինձ զերծ եմ պահում իշխանական քարոզչությունն ընթերցելուց, ապա բնականաբար թիրախս ընդդիմադիր դաշտի ալիքներն են։
Ինչ կարող եմ ասել․
🔴 ՔՊ,
⚫️ նախկին պորտաբույծ - ներկայիս պաշտոնյաների ունեցվածք,
🔴 քրեական հեղինակություններ,
⚫️ ավտովթարներ,
🔴 ընդդիմադիր գործիչների անբովանդակ ելույթներ։
Սա ես կբնութագրեի որպես Նիկոլից ավելի Նիկոլ լինելու ձգտում։ Մարդիկ, ըստ ամենայնի, կարծում են, որ եթե Նիկոլը, 20-30 տարի իրենց վրա ցեխ շպրտելով, էժանագին հոդվածներով, սրա-նրա ունեցվածքը հաշվելով, եկել է իշխանության, ապա դա միակ ձևն է նրանից իշխանությունը խլելու։ Մուռ են հանում, էլի։
Լուրջ չէ, ընկերներ։ Անբարոյականության դեմ պայքարում հաղթելու համար անբարոյական մեթոդները․․․ հին ժողովրդական խոսք կա՝ «Եկել ես սատանի մայլեն, քյանդրբազությո՞ւն ես անում»։
Ատելության դեմ ատելությամբ պայքարելը միայն ավելի մեծ ատելություն է ծնում։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ օդ եմ կրակում, քանի որ ԶԼՄ-ները մի օրում մոտեցում չեն փոխելու, մանավանդ՝ մոտեցում, որ տրաֆիկ է բերում։ Հատկապես՝ իմ պես փոքր, ոչ հայտնի մարդու այսքան գրածներից։ Ամեն դեպքում պնդաճակատ և կարծրացած լինելով՝ հայրենիքից, հայրենասիրությունից, պետությունից խոսելն առնվազն անօգուտ է, ազնիվ չէ։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ժամանակ առ ժամանակ անձնական մոնիթորինգ եմ անում թելեգրամում հայկական լրատվական ալիքների բովանդակությունը։
Քանի որ շատ վաղուց ինձ զերծ եմ պահում իշխանական քարոզչությունն ընթերցելուց, ապա բնականաբար թիրախս ընդդիմադիր դաշտի ալիքներն են։
Ինչ կարող եմ ասել․
Սա ես կբնութագրեի որպես Նիկոլից ավելի Նիկոլ լինելու ձգտում։ Մարդիկ, ըստ ամենայնի, կարծում են, որ եթե Նիկոլը, 20-30 տարի իրենց վրա ցեխ շպրտելով, էժանագին հոդվածներով, սրա-նրա ունեցվածքը հաշվելով, եկել է իշխանության, ապա դա միակ ձևն է նրանից իշխանությունը խլելու։ Մուռ են հանում, էլի։
Լուրջ չէ, ընկերներ։ Անբարոյականության դեմ պայքարում հաղթելու համար անբարոյական մեթոդները․․․ հին ժողովրդական խոսք կա՝ «Եկել ես սատանի մայլեն, քյանդրբազությո՞ւն ես անում»։
Ատելության դեմ ատելությամբ պայքարելը միայն ավելի մեծ ատելություն է ծնում։
Ես, իհարկե, հասկանում եմ, որ օդ եմ կրակում, քանի որ ԶԼՄ-ները մի օրում մոտեցում չեն փոխելու, մանավանդ՝ մոտեցում, որ տրաֆիկ է բերում։ Հատկապես՝ իմ պես փոքր, ոչ հայտնի մարդու այսքան գրածներից։ Ամեն դեպքում պնդաճակատ և կարծրացած լինելով՝ հայրենիքից, հայրենասիրությունից, պետությունից խոսելն առնվազն անօգուտ է, ազնիվ չէ։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
🇷🇺 Ռուսների դիրքորոշումն այստեղ հստակ է։ Ռուսները, գնահատելով Հայաստանի իշխանությունների թուրքամետ գործողությունները, եզրակացրել են, որ այդ «միջանցքը» Նիկոլն ու իր մանկլավիկները ուշ թե շուտ տրամադրելու են Բաքվին։ Սրանից ելնելով՝ նրանք փորձում են վերահսկողական լծակներ ունենալ այդ ճանապարհի հանդեպ։ Որևէ այլ շահ, ռուս-թուրքական դաշինք և այլ նման մանիպուլյատիվ բաներ այստեղ չկան։
🇮🇷 Մինչդեռ Իրանի դիրքորշումը ևս պարզորոշ է՝ չի կարող լինել որևէ միջանցք ցանկացած ձևաչափով, ցանկացած անվանմամբ, որի հետևանքով Հայաստանը փաստացի կորցնելու է վերահսկողությունը Սյունիքի հանդեպ։
🇦🇲 Իսկ մենք․․․ մենք մսաղացում նստած հետևելու ենք, թե ինչպես են այլ խաղացողները մեր հողերն իրար միջև բաժանում։
Թեև դա մեր պատմության ամենահաճախ կրկնվող դրվագն է։ Սովոր ենք։ Հարմարվել ենք։ Ստրկացել ենք։ Հոգնել ենք։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Tasnim News Agency
Russia Advised to Give Up Plan for So-Called Zangezur Corridor
In an interview with Russia’s Channel One during a visit to Baku on August 19, Russian Foreign Minister Sergei Lavrov pointed to a decision by Armenia and Azerbaijan Republic to set aside differences over the Zangezur corridor, amid discussions on a durable…
👍3
ՄԵԴԻԱՄՈՆԻԹՈՐԻՆԳ #2
Ես կարող եմ հասկանալ, երբ սոված մանկություն ունեցած, իմա՝ հեծանիվ չունեցած մարդը, հաշվում է մարդկանց կերած կալորիաները։ Դե, հիմա մարդ է, բարդույթավորված է, ուշադրության կարիք է զգում, հիմարություններ է խոսում։
Բայց չեմ կարողանում ընկալել այսպիսի կերպարը ոչ ընդունելի համարողների կողմից այս մարդու ամեն ասած և գործողություն քննարկման առարկա դարձնելու գայթակղությանը չդիմանալը։
Դուք հակասում եք ինքներդ ձեզ, հետևաբար հարց է ծագում՝ արդյոք դուք չեք հետապնդո՞ւմ նույն նպատակներն, ինչ այս մարդուն այսքան ազդեցիկ դարձնողները։
Ժողովրդական խոսք կա, չէ՞՝ գողն ամենից բարձրն է գոռում՝ «բռնե՛ք գողին»։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Ես կարող եմ հասկանալ, երբ սոված մանկություն ունեցած, իմա՝ հեծանիվ չունեցած մարդը, հաշվում է մարդկանց կերած կալորիաները։ Դե, հիմա մարդ է, բարդույթավորված է, ուշադրության կարիք է զգում, հիմարություններ է խոսում։
Բայց չեմ կարողանում ընկալել այսպիսի կերպարը ոչ ընդունելի համարողների կողմից այս մարդու ամեն ասած և գործողություն քննարկման առարկա դարձնելու գայթակղությանը չդիմանալը։
Դուք հակասում եք ինքներդ ձեզ, հետևաբար հարց է ծագում՝ արդյոք դուք չեք հետապնդո՞ւմ նույն նպատակներն, ինչ այս մարդուն այսքան ազդեցիկ դարձնողները։
Ժողովրդական խոսք կա, չէ՞՝ գողն ամենից բարձրն է գոռում՝ «բռնե՛ք գողին»։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ
Սյունիքի հարցում կա երկու հիմնական շահառու՝ Իրան և Թուրքիա։
Արևմուտքն ու Ռուսաստանն այստեղ կատարում են վերահսկող ուժային կենտրոնի դեր։
Եթե Արևմուտքի պարագայում հստակ է թուրքերի գիծը պահելու շահը, ապա ռուսներն Իրանի և Թուրքիայի միջև ընտրություն կատարելիս ներկա փուլում նախընտրել են վերջինի հետ 300-ամյա ավանդական «սիլիբիլին»։
Բնական է, որ ռուսների այս քայլը թե՛ աշխարհաքաղաքական, թե՛ բարոյական առումով հակասում է Իրանի տարածաշրջանային շահերին, ինչն էլ դրդել է գրեթե բոլոր օղակներով ռուսների հանդեպ տոնայնության փոփոխությանը։
Զուտ ռեալպոլիտիկի տեսանկյունից՝ ինքս հասկանում եմ ՌԴ դիրքորոշումը։ Ինչ-որ պահի ռուսները որոշեցին, որ «միջանցքը» կյանքի է կոչվելու և Հայաստանի ներկա իշխանությունն այն ուղղակի թե անուղղակի հանձնելու է Ադրբեջանին (իմա՝ մասնավոր ընկերության անվան տակ)։
«Դե, եթե այդպես է, ապա եկեք մենք էլ փորձենք վերահսկողական լծակները մեզանով անել». մտածեցին Կրեմլի ազդեցիկ աշտարակներում և փորձեցին ստուգել արձագանքները։
Ամեն դեպքում, ռուսները վստահաբար հասկանում են նաև, որ տարածաշրջանում ներկա պայմաններում իրենց ազդեցության հնարավորությունները հասել են նվազագույնի և մակարդակը միայն իջնում է։
Միակ շանսը, որ կարող է պահպանել ռուսական ներկայության հնարավորությունը, անկախ նրանից, թե դա որքանով է առհասարակ ռեսուրսների տեսանկյունից ձեռնտու բոլոր շահառու կողմերին, տարածաշրջանային էսկալացիան է։ Թեև ակնհայտ է, որ հենց հիմա ռուսները դրա տակից դուրս գալու բավարար ռեսուրս չունի։
Իրանի կարմիր գծերն էլ աստիճանաբար միայն նեղանալու են։
Բոլորը սա հասկանում են։ Հասկանում է նաև վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, ով ամեն ինչ անում է, որպեսզի Հայաստանը մոտալուտ աղետին մոտենա բացարձակ անպատրաստ և քայքայված։

Ալբերտիչ | հեղինակային ալիք
ՍՅՈՒՆԻՔԻ ՇՈՒՐՋ ԱՇԽԱՐՀԱՔԱՂԱՔԱԿԱՆ ԱՌԵՎՏՐԻ ՄԱՍԻՆ Սյունիքի հարցում կա երկու հիմնական շահառու՝ Իրան և Թուրքիա։ Արևմուտքն ու Ռուսաստանն այստեղ կատարում են վերահսկող ուժային կենտրոնի դեր։ Եթե Արևմուտքի պարագայում հստակ է թուրքերի գիծը պահելու շահը, ապա ռուսներն…
Սա էլ էսպես․ համենայն դեպս թող մնա էստեղ՝ որպես վերևի գրածիս կից տեղեկություն։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Եթե ձեր շրջապատում երբևէ բանավեճ ծագի Հայաստանի ինքնիշխանության վերաբերյալ, կարող եք մեջբերել այս երկու խոսքերն ու բանավեճն այդքանով փակել։
🇦🇲 Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան․
🇷🇺 Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանի․
Կարծեմ, երկու հայտարարությունների կոնտեքստից ակնհայտ է, որ Հայաստանը չի բացառում սեփական տարածքն ինչ-որ մասնավորի հանձնելը (առնվազն հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ ցանկացած մասնավորի հետևում պետություն է), իսկ Իրանը դրան դեմ է։
Պարզ ասած՝ Հայաստանին սեփական ինքնիշխանությունը պետք չէ։
Այսքանով ցանկացած բանավեճը կարելի է փակել և չշարունակել։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
🇦🇲 Հայաստանի ԱԳ փոխնախարար Մնացական Սաֆարյան․
Քննարկվում է դեպի Նախիջևան ճանապարհի վերահսկողությունը մասնավորին հանձնելու հարցը, բայց դեռ նոր մանրամասներ չկան:
🇷🇺 Հայաստանում ԻԻՀ դեսպան Մեհդի Սոհբանի․
Տարբեր անվանումներով, այդ թվում, այսպես կոչված՝ «միջանցքի» անվան տակ, Հայաստանի մասին երազանքներն ու ցանկություններն անիրագործելի են։ Իրանը հանդես է գալիս նրա համար, որպեսզի ցանկացած վերահսկողություն իրականացվի Հայաստանի կողմից։
Կարծեմ, երկու հայտարարությունների կոնտեքստից ակնհայտ է, որ Հայաստանը չի բացառում սեփական տարածքն ինչ-որ մասնավորի հանձնելը (առնվազն հիմար պետք է լինել չհասկանալու համար, որ ցանկացած մասնավորի հետևում պետություն է), իսկ Իրանը դրան դեմ է։
Պարզ ասած՝ Հայաստանին սեփական ինքնիշխանությունը պետք չէ։
Այսքանով ցանկացած բանավեճը կարելի է փակել և չշարունակել։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5❤1
❗️ԱԿՆՀԱՅՏ Է, ՈՐ
🔹Հայաստանն ու Ադրբեջանը, այսպես կոչված, «խաղաղության պայմանագրի» շուրջ դրական ֆոն են ստեղծում, մյուս կողմից՝ Ադրբեջանը հայտարարում է, որ Հայաստանի սահմանադրությունը խոչընդոտ է, քանի որ «պարունակում է Ադրբեջանի տարածքային ամբողջականության հանդեպ հավակնություններ»։ Այլ կերպ ասած՝ պայմանագրի ստորագրումը մոտ է այնքանով, որքանով ռուս-ուկրաինական պատերազմի ավարտը։
🔹 Չնայած Գերմանիայի կանցլեր Շոլցի այն հայտարարությանը, թե ժամանակն է բանակցությունների սեղան Ռուսաստանին հրավիրելու, նախ՝ Նիդեռլանդները, ապա ԱՄՆ-ը պաշտոնական մակարդակով սկսում են խոսել Ուկրաինային ՌԴ տարածքում ռազմական օբյեկտներին հարվածելու թույլտվություն տալու մասին։ Սա, մի կողմից, կարող է մեծացնել պատերազմի մասշտաբները, մյուս կողմից՝ նաև պառակտելու է բուն Եվրոպան, ուր կարծիքները սկզբունքորեն կիսվում են։
🔹Չնայած նրան, որ բոլորը կարծես մոռացել են Իսրայելի դեմ Իրանի պատժիչ գործողությունների հավանականության մասին, Իրանում հայտարարում են, որ վաղ թե ուշ նրանք հարվածելու են՝ անկախ ձևաչափից և միջոցներից։
Եթե փորձեմ շատ կարճ ամփոփում տալ, ապա պետք է ասեմ, որ ԱՄՆ-ը ամեն կերպ օգտագործելու է բոլոր ռեսուրսները Մերձավոր Արևելքում և Ռուսաստանի սահմաններին էսկալացիոն իրավիճակ պահպանելու համար։
Հ․Գ․ Մենք մեզ վաղուց համոզել ենք, որ «մենք փոքր ենք, ոչ մեկին պետք չենք, մեզ բանատեղ դնող չկա» (բայց նույն խոսքերի համար նեղանում ենք Լուկաշենկոյից), մինչդեռ մեր հետխորհրդային ազգային էլիտան ունակ չեղավ ընկալելու, որ մենք աշխարհաքաղաքական իմաստով Heartland-ի պերիֆերիայում ենք, հետևաբար գործոն ենք։
Ուստի ժամանակին համապատասխան քայլեր անելու փոխարեն՝ թույլ տվեցին երկրի ներսում դավադրության օղակների գործունեություն, որն էլ հանգեցրեց պետության, հենց իր՝ էլիտայի և ժողովրդի համար աղետալի հետևանքների։ Ըստ որում՝ այդ հետևանքները դեռ ընթացքի մեջ են։

🔥3
Թույլ տվեք այստեղ չհավատալ պատահականությունների։
— 2024թ. Պայթյուն Հրազդանի ՋԷԿ-ում։
— 2021թ. Խոշոր հրդեհ Երևանի ՋԷԿ-ի տարածքում։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
— 2024թ. Պայթյուն Հրազդանի ՋԷԿ-ում։
— 2021թ. Խոշոր հրդեհ Երևանի ՋԷԿ-ի տարածքում։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Հատված Ադրբեջանի ԱԳՆ մամլո խոսնակ Հաջիզադեի հայտարարությունից.
Բարդ է ընդունել, սակայն փաստացի սա ճշմարտություն է։ Ավելին՝ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները հետապնդում են նաև Արցախից տեղահանվածներին (բա ինչ կանեին ռազմաքաղաքական ղեկավարության հետ, եթե ինչ-որ հրաշքով նրանք Բաքվի բանտից վերադարձվեին):
Ընդհանրապես, այս իշխանությունը վստահելի չէ ո՛չ ներսում, ո՛չ դրսում բոլոր առումներով։ Բայց դրսում այսպիսի մոտեցումն ընդունելի է։
Վաճառվեցիր ռուսներին՝ քեզ օգտագործեն, վաճառվես Արևմուտքին՝ կօգտագործեն։
Իսկ այս ամենից միակ օգտվողը իշխանությունն է, մինչդեռ երկիրն ու բնակչությունը ամեն առուծախից հետո ունենում են հերթական կորուստը։
🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
…սակայն այն փաստը, որ Ադրբեջանի վերադարձից հետո ռազմագերիները զանգվածային ձերբակալությունների և հետապնդումների են ենթարկվել հայկական պետության կողմից, առանձնահատուկ զարմանք է առաջացնում այդ պետության կողմից իր քաղաքացիների հանդեպ «հոգատարության» համատեքստում։
Բարդ է ընդունել, սակայն փաստացի սա ճշմարտություն է։ Ավելին՝ Հայաստանի, այսպես կոչված, իշխանությունները հետապնդում են նաև Արցախից տեղահանվածներին (բա ինչ կանեին ռազմաքաղաքական ղեկավարության հետ, եթե ինչ-որ հրաշքով նրանք Բաքվի բանտից վերադարձվեին):
Ընդհանրապես, այս իշխանությունը վստահելի չէ ո՛չ ներսում, ո՛չ դրսում բոլոր առումներով։ Բայց դրսում այսպիսի մոտեցումն ընդունելի է։
Վաճառվեցիր ռուսներին՝ քեզ օգտագործեն, վաճառվես Արևմուտքին՝ կօգտագործեն։
Իսկ այս ամենից միակ օգտվողը իշխանությունն է, մինչդեռ երկիրն ու բնակչությունը ամեն առուծախից հետո ունենում են հերթական կորուստը։
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Հայաստանում հայտնել են, թե հայտնաբերել ու ձերբակալել են իշխանությունը յուրացնելու փորձ նախապատրաստող ինչ-որ խմբի՝ իբրև ՌԴ տարածքում գործող։
Նույն օրը կրկին բարձրացվում է ՀԱՊԿ-ից դուրս գալու թեման։ «Օվերտոնի պատուհանի» էֆեկտով խոսվում է նաև ՌԴ հետ երկկողմանի և բազմակողմանի (ԵԱՏՄ) տնտեսական հարաբերությունների մասին։ Ներկայումս՝ դեռ միայն դրանք չխզելու շուրջ։
Վաղը կխոսվի արդեն պատժամիջոցների պայմաններում ՌԴ հետ հարաբերությունների ոչ շահավետության, ապա դրանից բխող մյուս թեման՝ ԵԱՏՄ-ում անդամությունը պահելու նպատակահարմարության մասին։
Ոչ մեկ չի ասում, թե ռուսները «պուպսիկ են» (ով ասում է՝ հիմար է կամ մանիպուլյատոր): Բայց վրացիները 16 տարի առաջ քայլ արեցին, որի պատճառով միայն կորցրել են և հիմա նոր գիտակից քայլերով փորձում են մեղմել այն, ինչ կսպասվեր իրենց, երբ Ուկրաինայի հարցը փակվեր։
Ուկրաինայի էլիտան դաս չքաղեց և այսօր մտել են այնպիսի խաղի մեջ, որից երբեմնի մեծ և արդյունաբերական երկիրը դուրս է գալու բզկտված։
Հայաստանի էլիտան Արցախով տարված ռեսուրս չունեցավ ներսում կայունություն ձևավորելու համար, արդյունքը՝ շարունակում ենք գլորվել խորը անդունդը։
Ըստ որում՝ ի տարբերություն Ուկրաինայի և Վրաստանի, Հայաստանն ուներ ռեսուրսներով հարուստ Սփյուռք, բայց ժամանակին և թիրախային կապերի բացակայությունն այդպես էլ չստեղծեց բարենպաստ պայմաններ Սփյուռքի ողջ ներուժը Հայաստանի ամրապնդմանն ուղղելու։
Կարելի է լոլոներ գրել ու պոպուլիստական ճառեր կարդալ, թե «ի՞նչ է պետք անել», «ինչպե՞ս դուրս գալ ճգնաժամից», «փրկել երկիրը նիկոլից» և այլն, իսկ իրականության մեջ մենք փոթորկի մեջ ենք, որից դուրս գալ չենք կարողանալու այնքան ժամանակ, քանի դեռ այն չի դադարել։
Եվ այստեղ շատ կարևոր է ոչ թե մսխել ռեսուրսները՝ հիմարությամբ զբաղվելով և ամբիոններից ճոռոմ հայրենասիրություն քարոզելով, այլ ռեսուրսներն ինվենտարիզացնելով, որպեսզի դադարի պահին փոթորկի ճիրաններից դուրս գալիս նորի հիմքը հենց սկզբից չդրվի այնպես, ինչպես դրվեց 90-ականներին։

👍4🤣1
Մարդ առողջ է այնքան ժամանակ, քանի դեռ օրգանիզմի դիմադրողականությունը բարձր է։
Նույնն էլ պետությունն է։ Այն կայուն է, քանի դեռ ներսում կառավարող էլիտան ունակ է պայքարելու օտար մարմինների դեմ։
Արյան գնով Արցախ պահելը մենք չհամադրեցինք անկախության հռչակման հետ։ Արդյունքում մեզ օգտագործեցին և օգտագործում են՝ որպես մսաղացու մեծ տերությունների խաղերում։
Պատերազմն իր հետ տարավ պետության արժեքը գիտակցողներին և էլիտայում նրանց տեղը զբաղեցրին մեծիմասամբ վաճառականի հոգով փոքրոգի մարդիկ։
Պարզվեց նաև, որ եռամիասնության կարգախոսը սեղանի կենաց էր։ Կենաց էր, որովհետև մեկ ազգի մեջ հնարավոր է միայն մեկ միասնություն։
Պարզվեց, որ «մեր ժողովուրդն իմաստուն է» արտահայտությունը պոպուլիզմ է, որովհետև մեր ժողովուրդը մոլորված հոտ է՝ առանց առաջնորդի։
Այն, ինչի միջով մենք անցել ենք և դեռ կանցնենք՝ հերթական փորձությունն է։ Անկախ նրանից, որ մեզանում բացարձակ արժեզրկել են ազգային տոներն ու խորհրդանիշները, ինչպիսին են մայիսյան հաղթանակներն ու սեպտեմբերի 21-ը, այս փորձությունն էլ կանցնենք։ Դժվարությամբ, Արցախի 9-ամսյա բլոկադայի պես ծանր օրերով, բայց կանցնենք։
Հաստատապես կանցնենք։
Շնորհավոր։

👍6
Չգիտեմ, թե ինֆորմացիոն հոսքում ո՞րն է ձեզ համար առաջնային՝ հրեա Լապշինի շուրջ լապշայական թեմանե՞րը, թե՞ Լապշինի հայրենիք Իսրայելի կողմից Մերձավոր Արևելքում պատերազմի մասշտաբներն էլ ավելի մեծացնելու ջանքերը։
Չկա որևէ նախադրյալ առ այն, թե Մերձավոր Արևելքում էսկալացիան նվազելու է։ Ավելին՝ առկա են բոլոր նախադրյալները, որ ամեն ինչ արվում է Իրանին պատերազմի մեջ ներքաշելու։
Հասկանում եմ, որ մենք ապրում ենք անորոշության վախից օրվա հոգսի մեջ մնալու կոմֆորտ զոնայում։ Հասկանում եմ, որ դա անուղղելի իրականություն է։ Իսկ ես կշարունակեմ ժամանակ առ ժամանակ «օդ կրակել»։