Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Կանցնեն տասնամյակներ։ Մեր սերունդները հետհայացով կքննադատեն մեզ, որովհետև պատմական բացառիկ ժամանակաշրջանում, երբ շուրջբոլորը ռազմականացվում էին, մենք, կներեք արտահայտությանս, «մուկ էինք տշում»։

Նայում ես, թե ինչպես է դարերով սեփական ոչինչ չունեցած, քոչվորական անցյալով և արհեստածին պետության ինչ-որ ցինիկ ղեկավար ամենօրյա ռեժիմով նվաստացնում երկիրդ, որովհետև փոխարենը բազմադարյա փորձառությունից իմաստնանալու՝ երկիրդ՝ իր էլիտայի ու ժողովրդի հավաքականության մեջ, դատարկ մեծամտացած, անկուշտ սովյալի հոգեբանությամբ և վաճառական մտածողությամբ կուլ է գնացել արտաքին էժանագին մանիպուլացիաներին։

Ասես կոկորդումդ ստորացման զգացողություն սնուցող գուղձ լինի մնացած, որ ստիպում է ինքդ քեզ հարցնել․ «բայց ինչո՞ւ, եթե․․․»։

Իրապես։

Ինչո՞ւ ենք մենք այսքան չարացած ինքներս մեր հանդեպ։

Ինչո՞ւ ենք շարունակում «էշի ականջում քնած մնալ», ասես՝ վաղը հարձակվելու են Հայաստանի վրա, բայց անհատապես հենց մեզ ոչինչ չի լինելու։

Ինչո՞ւ ենք թույլ տալիս մի չկայացած, մանկական տրավմաների պատճառով «հայ» արմատն ունեցող ամեն ինչի ու մեկի հանդեպ այդքան չարացած, թշնամու շահերն ամենաբացահայտ կերպով առաջ տանողին իշխել մեր երկրում։

Ապրում ենք հանուն ինչի՞։ Կարծես ոմն իշխանատենչ տիկին ճիշտ էր․ մենք հանուն ոչնչի ենք ապրում։

Ամենևին նկատի չունեմ, թե պետք է ամեն ինչի վրա խաչ քաշել և մեռնել հանուն հայրենիքի։ Բայց որո՞նք են մեր առաջնահերթությունները։ Մենք ցանկանում ենք ապրել որպես մարդ՝ արժանապատիվ, արժեքային որոշակի համակարգի շրջանակում, թե՞ լինել ծնկած, ստրկացած, ստորացված ու խեղճ՝ զոռով քարշ տալով խղճուկ գոյությունը։

Ո՞րն է մեր նպատակը։ ՀԱՎԱՔԱԿԱՆ ՆՊԱՏԱԿԸ․․․

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ուշ գիշերով միջազգային մեդիային եմ հետևում։ Առավելագույն լարվածության մթնոլորտ է ԶԼՄ-ներով։ Բոլորը սպասողական վիճակում են։ Այսպիսի իրավիճակը, մի կողմից, սթրեսային է Իսրայելի համար, մյուս կողմից, անդրադառնալու է Իրանի վրա։ Բոլորը սպասում են խոշոր մասշտաբի…
Նասրալլայի սպանության մասին. ինչպես ասում են՝ «իսկ ես ասում էի»։

Իակ եթե լուրջ, ապա միջազգային հարաբերություններում մարգարե լինել հարկավոր չէ։ Բավական է իմանալ դրանց բնույթը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🇬🇪 Վրաստանի իշխող կուսակցության առաջնորդ Բիձինա Իվանիշվիլի.

«Կարևոր է Վրաստանի Սահմանադրության մեջ ընդգծել Ուղղափառ Եկեղեցու դերը որպես՝ վրացական պետության ինքնության հիմնասյան»։


Փաստենք.

✔️Մենք «ոչխար» էինք անվանում և վերևից էինք նայում ադրբեջանցիներին, մինչդեռ նրանք մեզ ոչ միայն պարտության են մատնել, մեր գլխին Նիկոլ անունով աղետ բերել և շարունակում են նվաստացնել ամենօրյա ռեժիմով, այլև տարածաշրջանում կարևոր գործոն են այս պահին։

✔️Մշտապես չենք սիրել վրացիներին, մինչդեռ նրանք, գիտակցելով երկրի վրա կախված վտանգները, շատ հստակ են իրենց պետությունը չկորցնելու գործում։

Արդյունքում.

Մենք չափազանց մեծամիտ ու գոռոզ ենք և դարեր շարունակ ասորիների ճակատագրին չենք արժանանում զուտ անտրամաբանական ինչ-որ ուժի շնորհիվ, որը մեզ պարբերաբար թույլ է տալիս դրսևորելու մեր ինքնությունը։

Այս մասով կարելի է հիշել Աստծուց օգնություն խնդրող խեղդվողին, որը հրաժարվում է շրջակայքում անցնող նավերից օգնությունից, որովհետև սպասում էր, որ Աստված պետք է փրկի։

Ամեն դեպքում լիահույս եմ, որ առաջիկա ծանրագույն ժամանակները մեզ դուրս կհանեն սեփական կամքով ստեղծած մղջավանջից։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
ԿԱՐՃ ԴԱՅՋԵՍՏ

🇮🇷 Իրանը փրկեց իր դեմքը։

🇮🇱 Իսրայելը ևս մի առիթ ստացավ պատերազմում ավելի շատ դերակատարների ներգրավվելու իր ծրագրերի համար։

🇺🇸 Միացյալ Նահանգներին նոյեմբերի ընտրություններից առաջ միայն սա էր պակաս։

🇱🇧 Արաբները նոր ալիքից առաջ շունչ քաշելու հնարավորություն ստացան։

2025-ը ավելի բուռն է լինելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
ՔԱՐՈԶՉԱԿԱՆ ԽԱՂԵՐ vs ԻՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Զավեշտալի է կարդալ իսրայելական պաշտոնական աղբյուրների «Շուշիի համար մարտերը շարունակվում են» ոճի մեջ հայտարարությունները, երբ համացանցում տարածված վիդեոներից հստակ երևում է, թե ինչպես են տասնյակներով անխոչընդոտ հարվածներ հասցնում իրանական հրթիռները։

Ցանկացած պոպուլիստական քարոզչություն ունի մեկ թույլ կողմ՝ ՓԱՍՏԵՐ։

Նման քարոզչությունը աշխատում է կարճաժամկետ, բայց ունի ուժեղ կողմ մերօրյա Homo Confusus տեսակի մարդկանց բազմության շրջանում, ուր որպես առաջին արձագանք տիրապետող են տաք էմոցիաները։

Այլ կերպ ասած՝ մարդկանց էմոցիոնալության հաշվին կեղծ քարոզչական թեզերը սկզբնական փուլում իրենց խնդիրը լուծում են։ Իսկ դրանից հետո նույնիսկ ճշմարտության բացահայտումը ազդեցություն չի ունենում, քանի որ հետադարձ ուժ չկա։

Սակայն, այս ամենը հեշտ հաղթահարելի է, երբ կունենաս կեղծ քարոզչությանը դիպուկ հակազդող հասարակություն։ Իսկ դա ներկա իրողություններում ուտոպիա է։ Չկա որևէ մեխանիզմ, որով կարողանաս մարդկանց, կներեք ոչ հայերեն բառիս համար, «պռաշիվկան» փոխես։ Մարդն իր բնույթով էմոցիոնալ էակ է։ Առանձին անհատների մակարդակում միանշանակ հանդիպում են բանական մարդիկ, բայց բացարձակ մեծամասնության մեջ շփոթված մարդիկ գերակա են։

Ասածս ինչ է։ Աշխատեք ձեզ վրա՝ ամեն օր ցանկացած տեղեկատվություն սառը դատողականությամբ դիմավորելու ուղղությամբ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍81
Լիբանանի ԱԳ նախարարը հայտնել է, որ «Հեզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլան սպանվել է անմիջապես այն բանից հետո, երբ համաձայնել է սկսել բանակցություններ, ինչին համաձայնություն է տվել նաև Իսրայելի վարչապետ Նեթանյահուն։ Եվ այդ համաձայնությունը տալուց հետո Նասրալլայի գտնվելու վայրի ուղղությամբ մոտ 80 հրթիռ է ուղարկվել։

Այլ կերպ ասած՝ Իսրայելին խաղաղություն հարկավոր չէ։ Ճիշտ այնպես, ինչպես այդ խաղաղությանը չի ձգտում մեր տարածաշրջանի «փոքրիկ Թուրքիան»՝ միաժամանակ Ռուսաստանի, ԱՄՆ-ի, Թուրքիայի, Իրանի և Իսրայելի հետ խաղեր տվող Ադրբեջանը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՆԱՏՕ-ի նախկին քարտուղար Ստոլտենբերգը կոչ է արել Ուկրաինային հրաժարվել իր տարածքի մի մասից՝ հանուն անկախության պահպանման։

Այսպիսին է Արևմուտքի մոտեցումը։ Սկզբից քեզ դրդում են գնալ պատերազմի՝ երևակայական դեմոկրատական արժեքներով ԵՄ անդամակցելու խոստումներով։ Հետո, երբ մտնում ես պատերազմի աղետով պայմանավորված ճահիճը, քեզ հորդորում են հրաժարվել հակառակորդիդ/թշնամուդ կողմից այդ պահին օկուպացրած տարածքներից՝ երևակայական անկախությունդ պահպանելու համար։

🇬🇪 Այս ճանապարհով անցել էր Վրաստանը։

🇺🇦 Այս ճանապարհով անցնում է Ուկրաինան։

🇦🇲 Այս ճանապարհին սրընթաց և առանց արգելակների ընդառաջ ենք գնում մենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7🤣1
Հարաբերությունների մակարդակի մասին՝ խոսուն դիվանագիտական լեզվով.

1) ՌԴ-ում Հայաստանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ. «դաշնակցային կապերի ամրապնդում»։

2) ՌԴ-ում Ադրբեջանի նորանշանակ դեսպանի հետ հանդիպման վերաբերյալ տեքստում. «մեր երկրի դաշնակցի և ռազմավարական գործընկերոջ՝ բարեկամ երկրի…»։

Սրան մենք հասել ենք Հայաստանի իշխանությունների ջանքերով։ Մնացած խոսակցությունները կա՛մ մանիպուլացիա են, կա՛մ միայն մասնակի ճշմարտություն։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍2
Դառն օրեր են առջևում։ Իսրայելի ու Իրանի հակամարտությունը ինչ-որ պահի ուղիղ կերպով կանդրադառնա մեր տարածաշրջանին։

Ակնհայտ է, որ որպես պետություն մենք դրան պատրաստ չենք։ Հոգեբանորեն պատրաստ են քչերը։

Ինչևէ։ Լիահույս եմ և հավատով, որ մենք կդիմակայենք այս փորձությանն էլ, ինչպես բազմիցս ենք արել մեր պատմության ընթացքում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պոզները՝ հայերի մասին…

Առաջին անգամ այսօր տեսա այս կտորը։ Ինչ ասեմ… այն, ինչի մասին ինքս եմ բազմիցս ասել։ Չկա որևէ հայտնի երկրային տրամաբանություն, որով հնարավոր կլիներ բացատրել հայերի ֆիզիկական գոյությունը 21-րդ դարում։

Սա ինքնին նշանակում է, որ մենք պատահաբար չենք հասել այս ժամանակաշրջան։ Դրանից էլ հետևում է, որ պետք է սա ընդունել որպես հենման կետ և շարժվել առաջ։

Չնայած… մենք մեր մեծամասնության մեջ գերադասում ենք շարունակ նվվալ, տզզալ, դժգոհել և չհավատալ։ Հետաքրքիր է, էլի։ Սար բարձրանալու, սեփական նպատակներին, կարիերայում հաջողության հասնելու համար ինչ փորձություն ասես կհաղթահարեն, ազգային դժվարություններին հենց հերթը հասնում է՝ «վա՜յ կործանվում ենք, վա՜յ թույլ ենք, վա՜յ էս, վա՜յ էն»… միայն թե սեփական անգործությանը, հուսահատությանն ու վախերին արդարացումներ գտնենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
Ռուսներն էլ են մի «հրաշք»։

Շատ չի անցել այն ժամանակահատվածից, երբ Իրանը մեդիայով մատ էր թափ տալիս Մոսկվայի ուղղությամբ՝ վերջինիս կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեման շահարկելու համար։

Եվ ահա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի առանձին հանդիպումներին անդրադառնալիս ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը հայտնում է, որ «հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել նաև «Զանգեզուրի միջանցքին»։

Ասածս ի՞նչ է։ Կարծում եք, եթե ռուսների համար «միջանցքը» եղելություն է, դրան են ձգտում նաև Արևմուտքում, ապա Իրանը ի՞նչ է անելու…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ռուսներն էլ են մի «հրաշք»։ Շատ չի անցել այն ժամանակահատվածից, երբ Իրանը մեդիայով մատ էր թափ տալիս Մոսկվայի ուղղությամբ՝ վերջինիս կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեման շահարկելու համար։ Եվ ահա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի…
Ի հավելումն՝

2025թ. հունվարի 1-ից ԻԻՀ սահմանին ծառայություն են իրականացնելու միայն ՀՀ սահմանապահները։

Իրանի գործողությունների մասին հարցս այս կոնտեքստում էլ ավելի ակտուալ է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Թշնամին ամեն կերպ մեզ վախեցնում է նոր պատերազմով։

Մենք էլ մուկ ենք տշում ազգովի՝

— ազգային կոչվող էլիտայում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել.

— «նախկինները» մինչ օրս այդպես էլ ընդունակ չեղան լիարժեքորեն գիտակցելու սեփական սխալները,

— «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» արհեստածին ծիրի մեջ մնացածները խելքի պակասից ունեցած ձախողումները շարունակում են հիմարաբար բարդել ուրիշների վրա՝ «Սերժն ա մեղավոր, Քոչարյանն ա մեղավոր» ոճի մեջ,

— ներսի փանջունիները շարունակում են «իմաստուն», համա թե մոլորված ժողովրդի ականջներին բրնձի լապշայի անվան տակ պլաստիկից սպագետտի կախել և ամեն անգամ նույն հաջողությամբ նույն կուտը ստացվում է կերակրել,

— հազարամյա կյանք ունեցող, բայց արագ զարգացող դեմենցիայի նշաններով մի բուռ ժողովուրդը վերջին 150 տարվա սեփական սխալները, արաբների, վրացիների ու ուկրաինացիների սխալներն աչքի առաջ գերադասում է շարունակել հիմարանալ։

Եվ այսքանով հանդերձ, գալու է օրը, երբ մենք էլ ինքնամաքրված դուրս կգանք։ Թեև ափսոս է, որ հենց հիմա՝ այս անցումային փուլում լիքը հնարավորություններից օգտվելու փոխարեն՝ մտել ենք քավարան։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Նոր լուր հանդիպեցի, որ բանակում հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրել։

Չգիտեմ՝ դուք էլ ֆիքսե՞լ եք, թե՞ ոչ, բայց բանակում ինքնասպանությունների թիվը կրկին աճում է։ Դանդաղ, բայց հաստատուն։

Շատ խաղաղ կյանքից է։ 2018-ի հունիսի 1-ին ԱԺ ամբիոնից «կախարդական փայտիկ կա» ասողն էստեղ էլ է կախարդել՝

— հիմա էլ առաջվա պես թալան չկա,
— կյանքը հրաշալի է,
— տնտեսությունը տիեզերք թռած առաջին հայկական արբանյակի բարձրությանն է հասել,
— «նախկինների» թալանից հոգնած ու հեղաշրջումը գովերգող ժողովուրդին, ըստ էության, թալանը չէր խանգարում, այլ թալանողները, հենա՝ հիմա «ժողովրդից դուրս եկած մեկն է»,
— ազգային էլիտան էլ վախերով տապակված և ամուլ է։

Մի խոսքով, ի՞նչ ես էսքան բողոքում, Ալբերտիչ, նայի՝ ինչքան բան է փոխվել, մի քիչ պոզիտիվ եղի էլի…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍63
Տևական ժամանակ անձնական պատճառներով ու նաև անընդհատ չկրկնվելու ցանկությամբ պայմանավորված՝ սոց.ցանցերում ապակտիվ էի։ Շատ թույլ էի հետևում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։

Առանձնապես նոր բան հիմա էլ չկա ասելու, թեև մի քանի կարևոր բան կընդգծեմ։

1️⃣ Որքան էլ Հայաստանում իրենց նեգատիվ չհաղորդելու նվնվոցով, բայց հիմար թեմաների մեջ սեփական տափակ հումորը ի ցույց դնող բացարձակ մեծամասնությունը շարունակի ապրել սեփական «բաբլի» մեջ՝ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է կրկնելու Ուկրաինայի և Սիրիայի ճակատագիրը։ Ինչո՞ւ, որովհետև էլիտա չունենալու արդյունքում դարձել ենք ամուլ և վախկոտ՝ թույլ տալով, որ մեզ օգտագործեն։

2️⃣ Մի քանի տեղ հանդիպեցի ընդհանրական կարծիքի, թե Սիրիան ընկավ սիրիական բանակի պատճառով։ Իրականում Սիրիան ընկել է ռուս-իրանա-թուրքական կուլիսային պայմանավորվածությունների պատճառով, քանի որ Իրանն ու Ռուսաստանը ռեսուրս չունեն խոշոր պատերազմի մեջ ներքաշվելու (մինչդեռ որքան դրանից երկուսն էլ խուսափեն, այնքան ավելի շատ է օղակը նրանց շուրջ սեղմվելու և խոշոր կոնֆլիկտում ներգրավվածությունն անխուսափելի է դառնալու)։ Իզուր չէ, որ դեռ երեկ թաքֆիրական «ահաբեկիչներին» նույն Իրանում աստիճանաբար սկսում են կոչել «ընդդիմություն»։

3️⃣ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ դիվանագիտության միակ գործառույթը հասարակությունների ականջներից հնարավորինս երկար սպագետտի կախելն է, որպեսզի ականջներից բացի՝ աչքերն էլ փակվեն։ Բոլոր խոսակցություններն ու շոուները, թե բանակցում են, համաձայնվում են և այլն՝ ժամանակ ձգելու համար են, մինչդեռ ամբողջ աշխարհում պատերազմները պարզապես անխուսափելի են։ Մոտակա 10-15 տարում ինչ-որ պահի պայթելու են բոլոր սառեցված կոնֆլիկտները։ Հետևաբար կեղծ հույսով սնվելը կամ «ես ու իմ կյանքը» բաբլի մեջ փակվելը անօգուտ են։

— — —

Դուք կարող եք հանգիստ ապաբաժանորդագրվել իմ ալիքից, հագնել միայն վարդագույն ակնոցներ։ Մինչդեռ աշխարհում գաղջը, կեղծիքը, չարությունն ու ատելությունը միայն շատանում են։ Վաղը ադրբեջանցին Հայաստանի տարածք մտնելիս վարվելու է նույն դաժանությամբ, որով Սիրիայում ահաբեկիչները սպանում են մարդկանց։

— — —

4️⃣ Երբ 2018-ին քանիցս պնդում էի, որ ք**ը նոր է դուրս գալու ջրի երես, հստակ պատկերացնում էի, որ պղտորվածությունը մաքրելու համար շատ ջրեր պետք է հոսեն։ Եվ 2024-ին էլ, երբ հոգևորականը որոշեց կանգնել չարիքի ճամփին՝ պնդեցի, որ ոչինչ չի փոխվի, որովհետև չարության և ատելության մեջ խեղդվող երկրում ինքնամաքրումը քաղաքական պայքարով պայմանավորող զանգվածը ձախողելու է։ Եվ ինչպես ցույց տվեց այդ վերջին շարժումն էլ՝ մեր երկրում այլևս զղջացողներ և ինքնամաքրվողներ չեն լինելու։ Ով զղջացել է՝ զղջացել է, ով հասկացել է՝ հասկացել է…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍103
Բազային մասնագիտությունս ինձ ընձեռել է միջազգային հարաբերություններն ու աշխարհաքաղաքական իրողությունները ոչ միագծորեն հասկանալու կարողությամբ։

[մաս I]

Եթե ավելի պարզ, ապա, օրինակ՝ բազմաշերտ և բարդ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունը՝ «Էրդողանը կրեց, Իրանն ու ռուսները թքեցին փայտիկին» ոճի մեջ վերլուծելը՝ նույնն է, ինչ վերլուծական հարց տաս ChatGPT-ին, որի պատասխանը վերլուծության իմիտիացիա է լինելու՝ տարբեր աղբյուրներից պրիմիտիվ ծաղկաքաղ։

Նախ, Մերձավոր Արևելքում իրավիճակը արագ և շատ կտրուկ բազմիցս է փոխվել և դեռ էլի է փոխվելու։

Երկրորդ, շատերը լավ չեն պատկերացնում գերտերությունների տեղաշարժերը։

Երրորդ, լավ եմ հասկանում, որ հայկական մեդիադաշտում ամեն ինչ իջեցվել է պարզամիտ քարոզչության մակարդակի, երբ, օրինակ, ոչ փոքր լսարան ունեցող մարդիկ կարող են իրենց լսարանի մոտ դժգոհել տարբեր երկրների պաշտոնյաների արձագանքից կամ քաղաքականությունից՝ «այ դուք հիմար եք, ինչպես չեք հասկանում, հասկացեք էլի վերջապես»։ Մյուս կողմից, ինձ համար ընկալելի կլիներ, եթե դա արվեր իշխանություններին հարող(ներ)ի կողմից, իսկ այս դեպքում սա վերագրում եմ կա՛մ գիտակցված մանիպուլացիա անելուն, կա՛մ ոչ վերլուծական, առավելապես էմոցիոնալ մղմամբ առաջնորդվելուն։

Այդ թվում՝ երբ խոսվում է ռուս-թուրքական փոխհարաբերությունների մասին։ Հայաստանում մինչ օրս ո՛չ փորձագիտական մակարդակում (եթե էդպիսին կա էլ), ո՛չ էլ հանրային ընկալման մեջ այդպես էլ չի կաղապարվել վերոնշյալ հարաբերությունների էությունը, որը հետևյալն է։ ՌԴ և Թուրքիայի միջև արդեն ավանդույթ են իրավիճակային հարաբերությունները։ Կախված շահից՝ դրանք կա՛մ հարվում են, կա՛մ հակադրվում։ Մենք մեր բնում նստել ենք ու 300 տարի է ռուսներից պահանջում ենք, որ մեզ փրկեն։ Ռուսը մեր հարազատ եղբայրը չէ և ոչինչ էլ մեզ պարտավոր չէ։ Բայց մեզ թվում է մենք մեր մեկհարկանի խրճիթից ավելի շատ բան ենք տեսնում, քան մի քանի աշտարակից ներքև նայող հյուսիսային մարդիկ։

Կարևոր. ամենևին չեմ փորձում արդարացնել ռուսների գործողությունները, նրանք դրա համար բազմաթիվ քարոզչական ալիքներ ու անհատներ ունեն, ում համար դա պրոֆեսիոնալ աշխատանք է։ Պարզապես ատում եմ պրիմիտիվիզմն ու այլ մարդկանց պրիմատի տեղ դնելու որոշ մարդկանց ձգտումը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
Եթե առաջ տարածված էր փոքր կամ միջին կշռով որևէ պետության ձախողման համար մեղադրել ամերիկացիներին կամ ռուսներին, ապա հիմա ռուսները, օրինակ, նոր բան են սովորել՝ «հասարակությունն ինքն է ընտրել», «դա այդ երկրի քաղաքացիների որոշումն է» և այլն։

Նույն պրիզմայի մեջ ռուսական ու իրանական քարոզչությունը Սիրիայում Ասադի ձախողումը կախեց սիրիացիների վզից։

Հայաստանում էլ, որքան հասկանում եմ, շատերն են այս ուղեծրի մեջ։

Իրականությունը, ինչպես միշտ, փոքր-ինչ մեջտեղում է։ Սիրիան, Հայաստանը-Ուկրաինան-Վրաստանը (վերջինս՝ 2004-2012թթ) ունեն համընդհանուր մի խնդիր։

Այս երկրներում գործել և գործում են այլ երկրների հատուկ ծառայություններ։ Ավելի խորքային են այն ծառայությունները, որոնք աշխատում են «փափուկ ուժի» տրամաբանությամբ։ Կարճ ասած՝ Արևմուտքի հետ կապված ծառայությունները։ Մի կողմից, տարատեսակ «յուէսայդիները» լվանում են հասարակության ուղեղը, մյուս կողմից՝ կախյալ տնտեսություն, երրորդ կողմից՝ տնտեսական կամ անձնական ֆինանսական միջոցների հանդեպ պատժամիջոցների սպառնալիքներ։

Նշյալ երկրներն ինքնուրույն ռեսուրս բնականաբար չունեն լիարժեքորեն հակազդելու։ Այդ ռեսուրսներն ու տեխնոլոգիաները չեն կիրառվում նաև Արևմուտքին հակադրվող ուժերի կողմից (Ռուսաստան, Իրան ևն)։

Ըստ այդմ՝ ունենք իրավիճակ, երբ ազդեցության գոտիների կորուստը ոչ միայն այդ գոտիներում բնակվող հասարակությունների ոչ բավարար ինտելեկտուալ մակարդակի հետևանքով «հավի կտերով միամտաբար խաբվելու», այլև «խաբողներին» հակադրվող ուժերի կողմից այդ գոտիներում ոչ բավարար հակազդող մեխանիզմների կիրառման արդյունքն է։

Իհարկե, մենք ենք մեղավոր, որ շատ վաղուց չունենք սեփական կաշին ազգային շահից գերադասող էլիտա։ Բայց, մյուս կողմից, մեր ամենաազգային էլիտան էլ չէր կարող ոչինչ անել ռուս-թուրքական ոխերիմ բարեկամության հետ, եթե ունակ չլիներ անել այն, ինչ արել են ռուսաստանաբնակ ադրբեջանցի հրեաները (թաթերը) թուրք-ադրբեջանական լոբբինգի համար (Ժիրինովսու հաջորդ Լեոնիդ Սլուցկին՝ վկա)։

Հ.Գ. Բացի այն, որ տանել չեմ կարողանում պրիմիտիվիզմը, նաև չեմ մարսում միակողմանիությունը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Քաղաքական հայացքների մոդա գոյություն ունի։ Նախկինում մոդա էր ընդդիմադիր հայացքներ ունենալը։ Հետո այդ մոդայի առաջամարտիկները պահի բեկմամբ հանկարծակի հայտնվեցին իրենց դավանած մոդայի «հակառակ կողմում»։

Հիմա մոդան ընդդիմության ընդդիմություն լինելն է։

Մարդիկ իներցիայով դեռևս գոյություն ունեցող երկրում շարունակում են քաղաքական ակնկալիքներ ունենալ։

Մյուսները սին հույսեր են փորձում կախել մարդկանց ականջներին։

Իսկ իրականությունն այն է, որ առաջիկա մեկ-երկու տարում այն Հայաստանը, որը մենք գիտեինք որպես երրորդ հանրապետություն դադարելու է գոյություն ունենալ։

Մեր երկրում այս փաստի հետ շատ-շատերը չեն համակերպվում։ Մարդիկ ապրում են անցյալից կախված։ Իսկ աշխարհը շատ արագ տեմպերով գնում է առաջ։ Աշխարհում հնի ու նորի հանդուգն պայքար է։ Հինը՝ փտած, բարոյականի սահմանները լղոզած, նյութապաշտ համակարգն է։ Նորը… մենք՝ Հայաստանում ապրողներս նորը չենք ցանկանում։ Վախվորած կառչած ենք հնից՝ «վա՜յ մեր պատմական անցյալը, վա՜յ էս, վա՜յ էն»։ Անցյալը մի բանի համար է՝ այն կուտակված փորձն է, որի միակ նպատակը ճշգրիտ ներկա ունենալն է։

Մեր վախերի, բարդույթների ճահճից դուրս գալու ձգտում չունենք։

Իսկ վաղը գալու է։ Հարց է՝ ի՞նչ կարգավիճակում մենք այն կդիմավորենք՝ Արցախով, ինտելեկտով, պոտենցիալը ռեալիզացնող հասարակությամբ, թե ջարդված, այլ երկրների միջև հերթական անգամ բզկտված ու իրարից անջատ…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4😢1
Հաճախ ենք էլիտայի մասին գրելիս-խոսելիս ավելացնում «ազգային» ածականը։

Ինքս եմ պարբերաբար այն օգտագործել։ Բայց վերջերս ինձ համար մի կարևոր դիտողություն եմ ընդգծել։

Հայրենիքի, ազգայինի հանդեպ սերը շատ վերացական է։ Կա մեկ այլ բան, որ վերացական չէ՝ ինտելեկտը։

Կարճ ասած՝ էլիտան պետք է ինտելեկտուալ լինի։ Ազգային արժեքների կրող կարող է լինել նաև պարզամիտ գյուղացին կամ «Օպել» վարող տաքսիստը, բայց պետության կառավարման առաջին պայմանը պետք է լինի իչ թե ազգայինը, այլ ինտելեկտը։

Սա ամենևին չի նշանակում, որ պետության կառավարման վերնախավում կարող են լինել ապազգային տարրեր։

Ներկայիս վերին օղակում հենց տգետներ են։ Տգետ են, դրա համար էլ հեշտ կառավարվող են, հետևաբար՝ ունակ չեն ընկալելու ազգային-պետական շահերը։

Հ.Գ. Ադրբեջանի բողոքները ՌԴ և Իրանի ուղղությամբ շատ հետաքրքիր նախադրյալների մասին են հուշում։ Կատարյալ կլիներ, եթե հենց այս ժամանակահատվածում ռացիոնալ վերնախավ լիներ Հայաստանում, բայց, ցավոք, մոտ ապագայում մենք միմիայն տգետների արածների հետևանքներն ենք տեսնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍53
«ՀԱՅԺՈՂԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՐԵԿԸ, ՃԱՀՃԱՅԻՆ ԱՅՍՕՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇ ՎԱՂԸ»

— — —

միջդիսցիպլինար, ոչ ակադեմիական բառամթերք պարունակող գեղարվեստական էսսե՝ նվիրված երկրագնդի գրավիտացիայի ողջ ծանրությունն իր ուսերին տանող Ատլանտի կոռան թոռի ծոռ Հայկի թոռան տղա Տորք Անգեղի սերունդների ազգային-ժողովրդական առանձնահատկություններին և դրանց դրսևորմանը։

— — —

Էսսեի խնդիրն է հորատել հայժողի կարծրացած հոգեմտածողության հանքապարային շերտերը՝ նպատակ ունենալով ընդերքից վերհանել և ճակատաթիրախային ճըպպացման գործողությամբ բացահայտել հայժողի չարչրկված դարդերն ու դրանց պատճառահետևանքային կապերը։

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՐԵԿԸ

Շատերն են արծարծում Պապ թագավորի թեման և երիտասարդ ու անփորձ, արկածախնդիր այդ արքայի կերպարը որպես դերային մոդել ընդունածին՝ պալատում հեղաշրջում կազմակերպած ծաղրածուին։ Հսկայածավալ մերձգիտական աշխատություններ են գրվում նույնիսկ ազգի միջակավոր-ինտելեկտուալ շրջանակներում ամենագետ անհատականությունների կողմից։

Իսկ ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել մեկ այլ պատմական կերպարի վրա։

Տիգրան Մեծ. թվում է, արքայից արքան բոլոր դարերում հայժողի հպարտությունն է, գերագույն պարծանքը։ Մինչդեռ, հարգելի ընթերցող, Տիգրան Մեծը հայժողին արջի ծառայություն է մատուցել։

Եթե ընթերցողը սիրում է պատմական անալոգիաները, ապա դիպուկ կլիներ ասել, որ Տիգրան Մեծը ժամանակակից Սերժ Սարգսյանն էր։

Դու կարող ես լինել հիանալի զորավար կամ հիանալի դիվանագետ, պետական գործիչ, փայլուն ռազմագետ (ակադեմիական բառապաշար նախընտրողների համար՝ ստրատեգ), բայց… ցանկացած համակարգ՝ լինի հանրապետության թե միապետության ձևաչափում, հենվում է ուղղահայաց սյուների վրա։ Վերնախավը՝ իր բոլոր դրսևորումներով։

Տիգրանը լավ ռազմագետ էր, բայց ներքին հենարանը շատ թույլ էր։

Տիգրանի պալատականները և նրանց հաջորդները՝ ընդհուպ մինչև ծաղրածուի ու գարզուի շվիի տակ պար եկող օլիներ ու գարխիներ, պատվազուրկ մորթապաշտ պաշտոնացուներ էին օտար նվաճողների մոտ։

Սիրելի ընթերցող, էսսեի հեղինակն իր ալիքի նոթերում և հեղինակային պսևդոանալիտիկ ակնարկներում բազմիցս է մաստակել համակարգի կայունության թեման։ Ուստի ընթերցողիս աչքերի հոգնաձանձրույթային ֆունկցիոնալության համար պատասխանատու նեյրոնային ցանցում կարճ միացումը բացառելու համար փորձեմ էսսեի առաջին մասի ամփոփիչ գիրը կարճ կապել։

Ճգնաժամը, որի մեջ, ինչպես մեր ազգի փայլուն ուղեղներն են համոզում, կապված չէ մանուկ հասակում կկվի բնի վրայով թռչելիս գլխի հոգեխանգարվածք ստացած Փաշունու հետ, ավելին՝ ճգնաժամը հնարավորություն դարձնելու վիրահատական քայլերի համար պետք է շատ ավելի համալիր անալիզի ենթարկել ողջ հետտիգրանյան ժամանակաշրջանը՝ ներառելով մինչև մեր օրերը։

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1🤔1