Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
381 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Media is too big
VIEW IN TELEGRAM
Պոզները՝ հայերի մասին…

Առաջին անգամ այսօր տեսա այս կտորը։ Ինչ ասեմ… այն, ինչի մասին ինքս եմ բազմիցս ասել։ Չկա որևէ հայտնի երկրային տրամաբանություն, որով հնարավոր կլիներ բացատրել հայերի ֆիզիկական գոյությունը 21-րդ դարում։

Սա ինքնին նշանակում է, որ մենք պատահաբար չենք հասել այս ժամանակաշրջան։ Դրանից էլ հետևում է, որ պետք է սա ընդունել որպես հենման կետ և շարժվել առաջ։

Չնայած… մենք մեր մեծամասնության մեջ գերադասում ենք շարունակ նվվալ, տզզալ, դժգոհել և չհավատալ։ Հետաքրքիր է, էլի։ Սար բարձրանալու, սեփական նպատակներին, կարիերայում հաջողության հասնելու համար ինչ փորձություն ասես կհաղթահարեն, ազգային դժվարություններին հենց հերթը հասնում է՝ «վա՜յ կործանվում ենք, վա՜յ թույլ ենք, վա՜յ էս, վա՜յ էն»… միայն թե սեփական անգործությանը, հուսահատությանն ու վախերին արդարացումներ գտնենք։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍9
Ռուսներն էլ են մի «հրաշք»։

Շատ չի անցել այն ժամանակահատվածից, երբ Իրանը մեդիայով մատ էր թափ տալիս Մոսկվայի ուղղությամբ՝ վերջինիս կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեման շահարկելու համար։

Եվ ահա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի առանձին հանդիպումներին անդրադառնալիս ՌԴ նախագահի մամլո խոսնակ Պեսկովը հայտնում է, որ «հանդիպումների ժամանակ անդրադարձ է եղել նաև «Զանգեզուրի միջանցքին»։

Ասածս ի՞նչ է։ Կարծում եք, եթե ռուսների համար «միջանցքը» եղելություն է, դրան են ձգտում նաև Արևմուտքում, ապա Իրանը ի՞նչ է անելու…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Ալբերտիչ | հեղինակային ալիք
Ռուսներն էլ են մի «հրաշք»։ Շատ չի անցել այն ժամանակահատվածից, երբ Իրանը մեդիայով մատ էր թափ տալիս Մոսկվայի ուղղությամբ՝ վերջինիս կողմից «Զանգեզուրի միջանցքի» թեման շահարկելու համար։ Եվ ահա ԱՊՀ երկրների ղեկավարների գագաթնաժողովին Ալիևի ու Փաշինյանի հետ Պուտինի…
Ի հավելումն՝

2025թ. հունվարի 1-ից ԻԻՀ սահմանին ծառայություն են իրականացնելու միայն ՀՀ սահմանապահները։

Իրանի գործողությունների մասին հարցս այս կոնտեքստում էլ ավելի ակտուալ է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Թշնամին ամեն կերպ մեզ վախեցնում է նոր պատերազմով։

Մենք էլ մուկ ենք տշում ազգովի՝

— ազգային կոչվող էլիտայում այդպես էլ չեն կարողանում կողմնորոշվել.

— «նախկինները» մինչ օրս այդպես էլ ընդունակ չեղան լիարժեքորեն գիտակցելու սեփական սխալները,

— «ո՛չ նախկին, ո՛չ ներկա» արհեստածին ծիրի մեջ մնացածները խելքի պակասից ունեցած ձախողումները շարունակում են հիմարաբար բարդել ուրիշների վրա՝ «Սերժն ա մեղավոր, Քոչարյանն ա մեղավոր» ոճի մեջ,

— ներսի փանջունիները շարունակում են «իմաստուն», համա թե մոլորված ժողովրդի ականջներին բրնձի լապշայի անվան տակ պլաստիկից սպագետտի կախել և ամեն անգամ նույն հաջողությամբ նույն կուտը ստացվում է կերակրել,

— հազարամյա կյանք ունեցող, բայց արագ զարգացող դեմենցիայի նշաններով մի բուռ ժողովուրդը վերջին 150 տարվա սեփական սխալները, արաբների, վրացիների ու ուկրաինացիների սխալներն աչքի առաջ գերադասում է շարունակել հիմարանալ։

Եվ այսքանով հանդերձ, գալու է օրը, երբ մենք էլ ինքնամաքրված դուրս կգանք։ Թեև ափսոս է, որ հենց հիմա՝ այս անցումային փուլում լիքը հնարավորություններից օգտվելու փոխարեն՝ մտել ենք քավարան։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Նոր լուր հանդիպեցի, որ բանակում հերթական ինքնասպանության դեպքն է արձանագրել։

Չգիտեմ՝ դուք էլ ֆիքսե՞լ եք, թե՞ ոչ, բայց բանակում ինքնասպանությունների թիվը կրկին աճում է։ Դանդաղ, բայց հաստատուն։

Շատ խաղաղ կյանքից է։ 2018-ի հունիսի 1-ին ԱԺ ամբիոնից «կախարդական փայտիկ կա» ասողն էստեղ էլ է կախարդել՝

— հիմա էլ առաջվա պես թալան չկա,
— կյանքը հրաշալի է,
— տնտեսությունը տիեզերք թռած առաջին հայկական արբանյակի բարձրությանն է հասել,
— «նախկինների» թալանից հոգնած ու հեղաշրջումը գովերգող ժողովուրդին, ըստ էության, թալանը չէր խանգարում, այլ թալանողները, հենա՝ հիմա «ժողովրդից դուրս եկած մեկն է»,
— ազգային էլիտան էլ վախերով տապակված և ամուլ է։

Մի խոսքով, ի՞նչ ես էսքան բողոքում, Ալբերտիչ, նայի՝ ինչքան բան է փոխվել, մի քիչ պոզիտիվ եղի էլի…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍63
Տևական ժամանակ անձնական պատճառներով ու նաև անընդհատ չկրկնվելու ցանկությամբ պայմանավորված՝ սոց.ցանցերում ապակտիվ էի։ Շատ թույլ էի հետևում Հայաստանում և աշխարհում տեղի ունեցող իրադարձություններին։

Առանձնապես նոր բան հիմա էլ չկա ասելու, թեև մի քանի կարևոր բան կընդգծեմ։

1️⃣ Որքան էլ Հայաստանում իրենց նեգատիվ չհաղորդելու նվնվոցով, բայց հիմար թեմաների մեջ սեփական տափակ հումորը ի ցույց դնող բացարձակ մեծամասնությունը շարունակի ապրել սեփական «բաբլի» մեջ՝ Հայաստանը հաստատուն քայլերով գնում է կրկնելու Ուկրաինայի և Սիրիայի ճակատագիրը։ Ինչո՞ւ, որովհետև էլիտա չունենալու արդյունքում դարձել ենք ամուլ և վախկոտ՝ թույլ տալով, որ մեզ օգտագործեն։

2️⃣ Մի քանի տեղ հանդիպեցի ընդհանրական կարծիքի, թե Սիրիան ընկավ սիրիական բանակի պատճառով։ Իրականում Սիրիան ընկել է ռուս-իրանա-թուրքական կուլիսային պայմանավորվածությունների պատճառով, քանի որ Իրանն ու Ռուսաստանը ռեսուրս չունեն խոշոր պատերազմի մեջ ներքաշվելու (մինչդեռ որքան դրանից երկուսն էլ խուսափեն, այնքան ավելի շատ է օղակը նրանց շուրջ սեղմվելու և խոշոր կոնֆլիկտում ներգրավվածությունն անխուսափելի է դառնալու)։ Իզուր չէ, որ դեռ երեկ թաքֆիրական «ահաբեկիչներին» նույն Իրանում աստիճանաբար սկսում են կոչել «ընդդիմություն»։

3️⃣ Մենք ապրում ենք այնպիսի ժամանակներում, երբ դիվանագիտության միակ գործառույթը հասարակությունների ականջներից հնարավորինս երկար սպագետտի կախելն է, որպեսզի ականջներից բացի՝ աչքերն էլ փակվեն։ Բոլոր խոսակցություններն ու շոուները, թե բանակցում են, համաձայնվում են և այլն՝ ժամանակ ձգելու համար են, մինչդեռ ամբողջ աշխարհում պատերազմները պարզապես անխուսափելի են։ Մոտակա 10-15 տարում ինչ-որ պահի պայթելու են բոլոր սառեցված կոնֆլիկտները։ Հետևաբար կեղծ հույսով սնվելը կամ «ես ու իմ կյանքը» բաբլի մեջ փակվելը անօգուտ են։

— — —

Դուք կարող եք հանգիստ ապաբաժանորդագրվել իմ ալիքից, հագնել միայն վարդագույն ակնոցներ։ Մինչդեռ աշխարհում գաղջը, կեղծիքը, չարությունն ու ատելությունը միայն շատանում են։ Վաղը ադրբեջանցին Հայաստանի տարածք մտնելիս վարվելու է նույն դաժանությամբ, որով Սիրիայում ահաբեկիչները սպանում են մարդկանց։

— — —

4️⃣ Երբ 2018-ին քանիցս պնդում էի, որ ք**ը նոր է դուրս գալու ջրի երես, հստակ պատկերացնում էի, որ պղտորվածությունը մաքրելու համար շատ ջրեր պետք է հոսեն։ Եվ 2024-ին էլ, երբ հոգևորականը որոշեց կանգնել չարիքի ճամփին՝ պնդեցի, որ ոչինչ չի փոխվի, որովհետև չարության և ատելության մեջ խեղդվող երկրում ինքնամաքրումը քաղաքական պայքարով պայմանավորող զանգվածը ձախողելու է։ Եվ ինչպես ցույց տվեց այդ վերջին շարժումն էլ՝ մեր երկրում այլևս զղջացողներ և ինքնամաքրվողներ չեն լինելու։ Ով զղջացել է՝ զղջացել է, ով հասկացել է՝ հասկացել է…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍103
Բազային մասնագիտությունս ինձ ընձեռել է միջազգային հարաբերություններն ու աշխարհաքաղաքական իրողությունները ոչ միագծորեն հասկանալու կարողությամբ։

[մաս I]

Եթե ավելի պարզ, ապա, օրինակ՝ բազմաշերտ և բարդ Մերձավոր Արևելքում տեղի ունեցած վերջին իրադարձությունը՝ «Էրդողանը կրեց, Իրանն ու ռուսները թքեցին փայտիկին» ոճի մեջ վերլուծելը՝ նույնն է, ինչ վերլուծական հարց տաս ChatGPT-ին, որի պատասխանը վերլուծության իմիտիացիա է լինելու՝ տարբեր աղբյուրներից պրիմիտիվ ծաղկաքաղ։

Նախ, Մերձավոր Արևելքում իրավիճակը արագ և շատ կտրուկ բազմիցս է փոխվել և դեռ էլի է փոխվելու։

Երկրորդ, շատերը լավ չեն պատկերացնում գերտերությունների տեղաշարժերը։

Երրորդ, լավ եմ հասկանում, որ հայկական մեդիադաշտում ամեն ինչ իջեցվել է պարզամիտ քարոզչության մակարդակի, երբ, օրինակ, ոչ փոքր լսարան ունեցող մարդիկ կարող են իրենց լսարանի մոտ դժգոհել տարբեր երկրների պաշտոնյաների արձագանքից կամ քաղաքականությունից՝ «այ դուք հիմար եք, ինչպես չեք հասկանում, հասկացեք էլի վերջապես»։ Մյուս կողմից, ինձ համար ընկալելի կլիներ, եթե դա արվեր իշխանություններին հարող(ներ)ի կողմից, իսկ այս դեպքում սա վերագրում եմ կա՛մ գիտակցված մանիպուլացիա անելուն, կա՛մ ոչ վերլուծական, առավելապես էմոցիոնալ մղմամբ առաջնորդվելուն։

Այդ թվում՝ երբ խոսվում է ռուս-թուրքական փոխհարաբերությունների մասին։ Հայաստանում մինչ օրս ո՛չ փորձագիտական մակարդակում (եթե էդպիսին կա էլ), ո՛չ էլ հանրային ընկալման մեջ այդպես էլ չի կաղապարվել վերոնշյալ հարաբերությունների էությունը, որը հետևյալն է։ ՌԴ և Թուրքիայի միջև արդեն ավանդույթ են իրավիճակային հարաբերությունները։ Կախված շահից՝ դրանք կա՛մ հարվում են, կա՛մ հակադրվում։ Մենք մեր բնում նստել ենք ու 300 տարի է ռուսներից պահանջում ենք, որ մեզ փրկեն։ Ռուսը մեր հարազատ եղբայրը չէ և ոչինչ էլ մեզ պարտավոր չէ։ Բայց մեզ թվում է մենք մեր մեկհարկանի խրճիթից ավելի շատ բան ենք տեսնում, քան մի քանի աշտարակից ներքև նայող հյուսիսային մարդիկ։

Կարևոր. ամենևին չեմ փորձում արդարացնել ռուսների գործողությունները, նրանք դրա համար բազմաթիվ քարոզչական ալիքներ ու անհատներ ունեն, ում համար դա պրոֆեսիոնալ աշխատանք է։ Պարզապես ատում եմ պրիմիտիվիզմն ու այլ մարդկանց պրիմատի տեղ դնելու որոշ մարդկանց ձգտումը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
Եթե առաջ տարածված էր փոքր կամ միջին կշռով որևէ պետության ձախողման համար մեղադրել ամերիկացիներին կամ ռուսներին, ապա հիմա ռուսները, օրինակ, նոր բան են սովորել՝ «հասարակությունն ինքն է ընտրել», «դա այդ երկրի քաղաքացիների որոշումն է» և այլն։

Նույն պրիզմայի մեջ ռուսական ու իրանական քարոզչությունը Սիրիայում Ասադի ձախողումը կախեց սիրիացիների վզից։

Հայաստանում էլ, որքան հասկանում եմ, շատերն են այս ուղեծրի մեջ։

Իրականությունը, ինչպես միշտ, փոքր-ինչ մեջտեղում է։ Սիրիան, Հայաստանը-Ուկրաինան-Վրաստանը (վերջինս՝ 2004-2012թթ) ունեն համընդհանուր մի խնդիր։

Այս երկրներում գործել և գործում են այլ երկրների հատուկ ծառայություններ։ Ավելի խորքային են այն ծառայությունները, որոնք աշխատում են «փափուկ ուժի» տրամաբանությամբ։ Կարճ ասած՝ Արևմուտքի հետ կապված ծառայությունները։ Մի կողմից, տարատեսակ «յուէսայդիները» լվանում են հասարակության ուղեղը, մյուս կողմից՝ կախյալ տնտեսություն, երրորդ կողմից՝ տնտեսական կամ անձնական ֆինանսական միջոցների հանդեպ պատժամիջոցների սպառնալիքներ։

Նշյալ երկրներն ինքնուրույն ռեսուրս բնականաբար չունեն լիարժեքորեն հակազդելու։ Այդ ռեսուրսներն ու տեխնոլոգիաները չեն կիրառվում նաև Արևմուտքին հակադրվող ուժերի կողմից (Ռուսաստան, Իրան ևն)։

Ըստ այդմ՝ ունենք իրավիճակ, երբ ազդեցության գոտիների կորուստը ոչ միայն այդ գոտիներում բնակվող հասարակությունների ոչ բավարար ինտելեկտուալ մակարդակի հետևանքով «հավի կտերով միամտաբար խաբվելու», այլև «խաբողներին» հակադրվող ուժերի կողմից այդ գոտիներում ոչ բավարար հակազդող մեխանիզմների կիրառման արդյունքն է։

Իհարկե, մենք ենք մեղավոր, որ շատ վաղուց չունենք սեփական կաշին ազգային շահից գերադասող էլիտա։ Բայց, մյուս կողմից, մեր ամենաազգային էլիտան էլ չէր կարող ոչինչ անել ռուս-թուրքական ոխերիմ բարեկամության հետ, եթե ունակ չլիներ անել այն, ինչ արել են ռուսաստանաբնակ ադրբեջանցի հրեաները (թաթերը) թուրք-ադրբեջանական լոբբինգի համար (Ժիրինովսու հաջորդ Լեոնիդ Սլուցկին՝ վկա)։

Հ.Գ. Բացի այն, որ տանել չեմ կարողանում պրիմիտիվիզմը, նաև չեմ մարսում միակողմանիությունը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Քաղաքական հայացքների մոդա գոյություն ունի։ Նախկինում մոդա էր ընդդիմադիր հայացքներ ունենալը։ Հետո այդ մոդայի առաջամարտիկները պահի բեկմամբ հանկարծակի հայտնվեցին իրենց դավանած մոդայի «հակառակ կողմում»։

Հիմա մոդան ընդդիմության ընդդիմություն լինելն է։

Մարդիկ իներցիայով դեռևս գոյություն ունեցող երկրում շարունակում են քաղաքական ակնկալիքներ ունենալ։

Մյուսները սին հույսեր են փորձում կախել մարդկանց ականջներին։

Իսկ իրականությունն այն է, որ առաջիկա մեկ-երկու տարում այն Հայաստանը, որը մենք գիտեինք որպես երրորդ հանրապետություն դադարելու է գոյություն ունենալ։

Մեր երկրում այս փաստի հետ շատ-շատերը չեն համակերպվում։ Մարդիկ ապրում են անցյալից կախված։ Իսկ աշխարհը շատ արագ տեմպերով գնում է առաջ։ Աշխարհում հնի ու նորի հանդուգն պայքար է։ Հինը՝ փտած, բարոյականի սահմանները լղոզած, նյութապաշտ համակարգն է։ Նորը… մենք՝ Հայաստանում ապրողներս նորը չենք ցանկանում։ Վախվորած կառչած ենք հնից՝ «վա՜յ մեր պատմական անցյալը, վա՜յ էս, վա՜յ էն»։ Անցյալը մի բանի համար է՝ այն կուտակված փորձն է, որի միակ նպատակը ճշգրիտ ներկա ունենալն է։

Մեր վախերի, բարդույթների ճահճից դուրս գալու ձգտում չունենք։

Իսկ վաղը գալու է։ Հարց է՝ ի՞նչ կարգավիճակում մենք այն կդիմավորենք՝ Արցախով, ինտելեկտով, պոտենցիալը ռեալիզացնող հասարակությամբ, թե ջարդված, այլ երկրների միջև հերթական անգամ բզկտված ու իրարից անջատ…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4😢1
Հաճախ ենք էլիտայի մասին գրելիս-խոսելիս ավելացնում «ազգային» ածականը։

Ինքս եմ պարբերաբար այն օգտագործել։ Բայց վերջերս ինձ համար մի կարևոր դիտողություն եմ ընդգծել։

Հայրենիքի, ազգայինի հանդեպ սերը շատ վերացական է։ Կա մեկ այլ բան, որ վերացական չէ՝ ինտելեկտը։

Կարճ ասած՝ էլիտան պետք է ինտելեկտուալ լինի։ Ազգային արժեքների կրող կարող է լինել նաև պարզամիտ գյուղացին կամ «Օպել» վարող տաքսիստը, բայց պետության կառավարման առաջին պայմանը պետք է լինի իչ թե ազգայինը, այլ ինտելեկտը։

Սա ամենևին չի նշանակում, որ պետության կառավարման վերնախավում կարող են լինել ապազգային տարրեր։

Ներկայիս վերին օղակում հենց տգետներ են։ Տգետ են, դրա համար էլ հեշտ կառավարվող են, հետևաբար՝ ունակ չեն ընկալելու ազգային-պետական շահերը։

Հ.Գ. Ադրբեջանի բողոքները ՌԴ և Իրանի ուղղությամբ շատ հետաքրքիր նախադրյալների մասին են հուշում։ Կատարյալ կլիներ, եթե հենց այս ժամանակահատվածում ռացիոնալ վերնախավ լիներ Հայաստանում, բայց, ցավոք, մոտ ապագայում մենք միմիայն տգետների արածների հետևանքներն ենք տեսնելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍53
«ՀԱՅԺՈՂԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՐԵԿԸ, ՃԱՀՃԱՅԻՆ ԱՅՍՕՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇ ՎԱՂԸ»

— — —

միջդիսցիպլինար, ոչ ակադեմիական բառամթերք պարունակող գեղարվեստական էսսե՝ նվիրված երկրագնդի գրավիտացիայի ողջ ծանրությունն իր ուսերին տանող Ատլանտի կոռան թոռի ծոռ Հայկի թոռան տղա Տորք Անգեղի սերունդների ազգային-ժողովրդական առանձնահատկություններին և դրանց դրսևորմանը։

— — —

Էսսեի խնդիրն է հորատել հայժողի կարծրացած հոգեմտածողության հանքապարային շերտերը՝ նպատակ ունենալով ընդերքից վերհանել և ճակատաթիրախային ճըպպացման գործողությամբ բացահայտել հայժողի չարչրկված դարդերն ու դրանց պատճառահետևանքային կապերը։

ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՐԵԿԸ

Շատերն են արծարծում Պապ թագավորի թեման և երիտասարդ ու անփորձ, արկածախնդիր այդ արքայի կերպարը որպես դերային մոդել ընդունածին՝ պալատում հեղաշրջում կազմակերպած ծաղրածուին։ Հսկայածավալ մերձգիտական աշխատություններ են գրվում նույնիսկ ազգի միջակավոր-ինտելեկտուալ շրջանակներում ամենագետ անհատականությունների կողմից։

Իսկ ես ցանկանում եմ ուշադրությունը հրավիրել մեկ այլ պատմական կերպարի վրա։

Տիգրան Մեծ. թվում է, արքայից արքան բոլոր դարերում հայժողի հպարտությունն է, գերագույն պարծանքը։ Մինչդեռ, հարգելի ընթերցող, Տիգրան Մեծը հայժողին արջի ծառայություն է մատուցել։

Եթե ընթերցողը սիրում է պատմական անալոգիաները, ապա դիպուկ կլիներ ասել, որ Տիգրան Մեծը ժամանակակից Սերժ Սարգսյանն էր։

Դու կարող ես լինել հիանալի զորավար կամ հիանալի դիվանագետ, պետական գործիչ, փայլուն ռազմագետ (ակադեմիական բառապաշար նախընտրողների համար՝ ստրատեգ), բայց… ցանկացած համակարգ՝ լինի հանրապետության թե միապետության ձևաչափում, հենվում է ուղղահայաց սյուների վրա։ Վերնախավը՝ իր բոլոր դրսևորումներով։

Տիգրանը լավ ռազմագետ էր, բայց ներքին հենարանը շատ թույլ էր։

Տիգրանի պալատականները և նրանց հաջորդները՝ ընդհուպ մինչև ծաղրածուի ու գարզուի շվիի տակ պար եկող օլիներ ու գարխիներ, պատվազուրկ մորթապաշտ պաշտոնացուներ էին օտար նվաճողների մոտ։

Սիրելի ընթերցող, էսսեի հեղինակն իր ալիքի նոթերում և հեղինակային պսևդոանալիտիկ ակնարկներում բազմիցս է մաստակել համակարգի կայունության թեման։ Ուստի ընթերցողիս աչքերի հոգնաձանձրույթային ֆունկցիոնալության համար պատասխանատու նեյրոնային ցանցում կարճ միացումը բացառելու համար փորձեմ էսսեի առաջին մասի ամփոփիչ գիրը կարճ կապել։

Ճգնաժամը, որի մեջ, ինչպես մեր ազգի փայլուն ուղեղներն են համոզում, կապված չէ մանուկ հասակում կկվի բնի վրայով թռչելիս գլխի հոգեխանգարվածք ստացած Փաշունու հետ, ավելին՝ ճգնաժամը հնարավորություն դարձնելու վիրահատական քայլերի համար պետք է շատ ավելի համալիր անալիզի ենթարկել ողջ հետտիգրանյան ժամանակաշրջանը՝ ներառելով մինչև մեր օրերը։

ՎԵՐՋ ԱՌԱՋԻՆ ՄԱՍԻ…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1🤔1
«ՀԱՅԺՈՂԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՐԵԿԸ, ՃԱՀՃԱՅԻՆ ԱՅՍՕՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇ ՎԱՂԸ»

— — —

Էսսեի երկրորդ մասը նվիրված է մեր օրերում սեփական կարծրության ճահճում հայժողի պնդաճակատ ինքնախեղդման հիմնահարցերին։ Կփորձենք հայժողի ուղեղի ակոսագալարային անալիզի միջոցով հասկանալ համառ ապատիկ ծուլության խորքային պատճառները։ Դրա շնորհիվ կունենանք գիտելիքների համակարգված բազա, ինչը թույլ կտա լավագույնս պարզաբանել էսսեի խնդիրն ու ամփոփել այն։

— — —

ՃԱՀՃԱՅԻՆ ԱՅՍՕՐԸ

Սիրելի ընթերցող, եթե Ձեր աչքերը կարողացել են ընկալել սույն էսսեի առաջին մասը, ուր մենք ամփոփ անդրադարձ էինք կատարել հետտիգրանմեծյան երկհազարամյա ճգնաժամին, ապա վստահաբար արձանագրել եք, որ հեղինակի հակագիտական համոզմամբ Հայժողի խնդիրները հիմքը դրվել է ո՛չ փաշուն-նիհիլիստական, ո՛չ էլ նույնիսկ երևանցի ու աբովյանցի Գագիկների, «ոչ մի մուկ, ոչ մի ձկների», թոխմախցու, աղվեսիկի և այլ հայաստանաբնակների «ղարաբաղյան կլանի» Հայաստանում։

Հայժողի դարդաչարչարանքային հոգեկերտվածքն ունի դարերի նստվածք։

Ի վերջո, դարերի այդ աղտը տրամաբանության և օրինաչափության բոլոր գիտական և կրոնական կանոններով նեխում է, փտում, իմա՝ ճահճանում։

Հեղինակի ապագիտական ուսումնասիրությունները մերօրյա քաղաքական մտքի զարգացումների շուրջ ի հայտ են բերել մի ֆենոմեն, որը լայն շրջանակներին հայտնի է «հեծանիվ հորինել» անվամբ։

Պորտաբույծների մասին ռուսական առածն ասում է՝ «надо решать проблемы по мере их поступления» («հարկավոր է լուծել խնդիրները՝ դրանց հայտնվելուն պես»։ Այլ կերպ ասած՝ եթե չկա խնդիր, պետք չէ հորինել (կանխատեսել) այն։

Մինչդեռ Հայժողի մտքի աժդահաները՝ ի հեճուկս կառավարման միջակ երևույթների կողմից հիմար թեզերն առաջ քաշելու և դրանց համազգային կարևորության օրակարգ դարձնելու նախանձելի արդյունավետ աշխատանքի, զբաղված են առկա խնդիրների լուծման վերաբերյալ մեկուկես ակնանի հեծանիվներ հորինելու, միջին վիճակագրական ինտելեկտուալ շրջանակներին գոյություն չունեցող խնդիրները որպես «ազգի կործանման մասին վկայող դառը իրողություն» ներկայացնելու գործով։

Ռեպլիկ

Հեղինակը բացարձակ մտադիր չէ վերոնշյալ կաստայի հարժարժան ներկայացուցիչներին պարսավանքի կախաղանից կախելու։ Հեղինակը չար չէ, երեխա տարիքում էլ հեծանիվ ունեցել է։

Ըստ այդմ, ամփոփելով էսսեի երկրորդ մասը՝ հեղինակը եզրակացնում է, որ Հայժողի ճահճային այսօրն ունի իր ելքերը։ Դրանք վաղուց են հայտնի։ Ավելին՝ դրանք ամրագրված են թղթի վրա։ Այսուհանդերձ, ըստ հեղինակի՝ ճահիճը որպես հարմարավետության գոտի ընկալող Հայժողի ներկա հոգեվիճակը նեղ մասնագիտական տերմինաբանության մեջ կոչվում է՝ «ապատիա»։

Ապատիայի հետևանքների մասին, սիրելի ընթերցողը, կարող է ծանոթանալ էսսեի հաջորդ մասում, ուր միջդիսցիպլինար սկզբունքով, այն է՝ հոգեբանության, փիլիսոփայության, քաղաքագիտության, գյուղագիտության, սոցիոլոգիայի, նեյրոկենսաբանության, կրոնագիտության և քվանտային ֆիզիկայի հարակից ուղղությունների միջոցով, հեղինակը կփորձի բացատրել անորոշ վաղվա միտումները Հայժողի ռազմավարական մարտավարությունների հեռանկարներում։


ՎԵՐՋ ԵՐԿՐՈՐԴ ՄԱՍԻ…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1
«ՀԱՅԺՈՂԻ ՃԳՆԱԺԱՄԱՅԻՆ ԵՐԵԿԸ, ՃԱՀՃԱՅԻՆ ԱՅՍՕՐՆ ՈՒ ԱՆՈՐՈՇ ՎԱՂԸ»

— — —


Միջդիսցիպլինար էսսեի եզրափակիչ մասում կանդրադառնանք նախորդ երկու մասերում բարձրացրած խնդիրների պատճառահետևանքային կապերին։ Կդիտարկենք Հայժողի գոյաբանական հիմնախնդրի մետաֆիզիկական կողմերը՝ ներկա ապատիկ ճգնաժամի կոնտեքստում։ Հեղինակի գրիչը դիպուկ հարվածներով շարադասական անալիզի կենթարկի համայն հայոց ամոթի արգասիք ոմն ծաղրածուի դատարկաբանությունները ազգային օրակարգի մաս դարձնող վայ-հայրենասերների լեզվամտածողության խեղումը։ Էսսեն կամփոփենք վաղվա օրվա մասին դիսկուրսի քննմամբ։

— — —

Մարդը սոցիալական էակ է, ում բնորոշ է նախանձի զգագողությունը։

Եթե պայմանական մեծահարուստի ամենօրյա ռացիոնում առկա է միս, իսկ պայմանական աղքատին նա ամեն ընթրիքի ավարտին նետում է մսի խղճուկ մնացորդներով ոսկորներ, ապա հետևանքը հայտնի է։

Պայմանական աղքատի մեջ նախանձն այն աստիճան է զարգանալու, որ մի օր անպայմանորեն ընդվզելու է՝ փորձելով տիրանալ հարուստի ունեցվածքին։

Ըստ որում, միջին վիճակագրական մարդուն հատուկ է միֆահավատությունը։ Ուստի երբ մի հասարակության մեջ բառացիորեն ամեն օր հասարակության լայն շերտերի ականջներից վերմիշելի թելիկներ են կախում, թե այդ շերտերը «վատ են ապրում, որովհետև այն էն փոքր շերտը նրանց թալանում է», դրանք հավատալու են. ի վերջո ջրի կաթիլն էլ անընդհատ քարի վրա կաթելիս ինչ-որ պահի ծակելու այն։

Արդյունքում, այդ լայն շերտերն ապստամբելու են։ Ինչպես պատմականորեն եղել է՝ Հին Հռոմից մինչև Ֆրանսիական հեղափոխություն, այդ շերտերից ամենաճարպիկները ստանալու են իրենց մսի կտորներն ու այդքանով ամբողջ պատմությունն ավարտվելու է։ Այդպես եղել է Հին Հռոմում՝ նոբիլիտետի հաստատմամբ, այդպես եղել է 1794-ից հետո Ֆրանսիայում, այդպես եղել է Հայաստանում 2018-ից հետո։

Իսկ մնացած զանգվածը շարունակելու է ապրել չբավարարվածության զգացումով։

Այդուհետ, այդ զանգվածը բախվում է պատերազմի, ուր պարտվում է։ Իր գոյության բնազդն ամեն օր խեղճանում է, քանի որ մսի չափաբաժինը հափշտակած խեղկատակ հիմարների կաստան առիթներ է ստեղծելու, որ այդ միջավայրում ապրող ցանկացած անհատ ապրի վախի, չբավարարվածության զգացողություններով։

Արդյունքում, ունենում ենք զանգված, որն ամենօրյա սթրեսային, վաղվա օրվա անորոշության պատճառով ընկղմվում է ապատիայի վիճակի մեջ։

Մարդը նախնադարում ընտանիք-տոհմ-ցեղ կազմել է միայն մեկ պարզ նպատակով՝ պաշտպանվածության։

Երբ քեզ զրկում են պաշտպանված լինելու զգացողությունից, քանդում են վաղվա հանդեպ վստահության հիմքերը, այլընտրանքային կարիծիքի համար ճաղերի հետևում մնալու սպառնալիք են ձևավորում…

Թվում է, բացարձակ անելանելի վիճակ՝ փակուղի։

Եթե ընթերցողն ակնկալում է, որ էսսեում հեղինակը փրկչական ծրագիրն է ներկայացնելու, ապա շտապենք կանխել սին հույսի դրսևորումը։

Հեղինակն իր նախորդ բոլոր հրապարակումներում հստակ ձևակերպել է ճգնաժամային այսօրվանից հնարավոր ելքերը։ Չկրկնվելու համար ընդգծենք միայն բանալի բառերը՝ ինքնամաքրում, օրինաչափություն, պատմական ցիկլ, ինտելեկտուալ էլիտա, ագրեսիվ վարք, անբավարարվածություն ևն։

Այսուհանդերձ, փորձենք ճգնաժամային այսօրվա ախտորոշման հիման վրա տանք չկանխարգելվող անորոշ վաղվա ընթացքը վերափոխելու որոշակի սցենար՝ վերևում նախնադարյան մարդու մասին ակնարկի պարզաբանման միջոցով։

Արտաքին թշնամին հազարամյակներով ստիպել է մարդուն հավաքվել խմբերի մեջ՝ լինի վայրի կենդանիներից եկող վտանգը, թե այլ խմբերի ծավալապաշտական հարձակումներից պաշտպանվելու անհրաժեշտությունը։

Մինչդեռ Հայժողի ինտելեկտուալ խմբերի արցախցու հաստակողությամբ մելիքական վարքը՝ «ես, իմ զորքն, իմ տարածքը», արտաքին թշնամու համար լայն հնարավորություններ է ստեղծում պարբերաբար և թիրախային օգտագործել հուստիանոսյան ռազմավարությունը՝ «divide et impera»։

Էսսեն խնդիր չի դնում աղաղակելու, թե՝ «ես ձեզ ասում եմ՝ ահա փրկությունը, բայց դուք չեք լսում»։ Էսսեն խնդիր է դնում ի ցույց դնելու այն իրողությունները, որոնք աղիողորմ աղմկում են։

Ամփոփելով՝ հարկ ենք համարում ընդգծելու, որ ջուր ծեծելու հայժողական սովորությունը թարգելու ժամանակն է (հեղինակը ջրին ասում է, ջուրն իր հետ տանում է)։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍1
Ինչ խոսք, զավեշտալի է հետևել, թե ինչպես է ժողովրդավարության բաստիոն ԱՄՆ-ը բացահայտ կերպով ուժի դիրքերից սպառնում մնացած աշխարհին։

Զավեշտալի է հետևել, թե ինչպես են ճռճռում «ռուս-թուրքական դաշինքի» ու «ռուս-ադրբեջանական բարեկամության» փոխկապակցված միֆերը։

Էլ դիմակներ չկան։ Թեև դեռ կան, իհարկե, անուղղելի հիմարներ, որոնք շարունակում են համառորեն չնկատել իրողությունները։

Ցավով եմ հետևում համառորեն իրենց կարծրությունը չճկող շատ մարդկանց։

Առհասարակ, վերջերս ինձ համար արձանագրել եմ, որ մեզանում թե՛ ազգային-պետական դաշտում, թե՛ անհատական մակարդակում ճգնաժամը հնարավորությունների չվերածելը գալիս է նույն երկու հարթության մեջ փոխվելու հանդեպ ոչ ճկուն, կարծրացած վերաբերմունքից։ Համատարած է այդպես…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Zaveshts, zaveshts everywhere…

Ինչ մեղքս թաքցնեմ, վերջին կես տարում ինֆորմացիայիս միակ աղբյուրը թելեգրամն է։

Այդ էլ միշտ չէ, որ հասցնում եմ տեղեկատվական հոսքի հետևից։

Այսուհանդերձ, եկել եմ ասեմ, որ ոչ մի հույս չտածեք, թե հեսա շատ արագ Ուկրաինայի հարցը կփակվի։

Ռազմականը՝ այո. այս տարի լայնածավալ գործողությունները կավարտվեն։ Մինչդեռ քաղաքական-տնտեսական հարցերը դեռ շատ են մաստակահարվելու։

Օրինակ, ամերիկացիները Զելենսկիից պահանջել են որոշ հանածոների պաշարներ։ Ուկրաինացիները մերժել են։ Դժվար եմ պատկերացնում, որ ռուսներն էլ կզիջեն։

Մի խոսքով, պատերազմը՝ այն իմաստով, որով ընկալվում է, հավանաբար 70-80%-ով այս տարի կավարտվի։ Փոխարենը՝ ԱՄՆ-ը կշարունակի ազդեցությունը պահել աշխարհում, միևնույն ժամանակ՝ կենտրոնանալով ներքին հարցերի ու մերձամերիկյան խնդիրների վրա։

Փաստ է Ուկրաինայի բաժանումը։ Ըստ ամենայնի՝ շուտով հերթը կհասնի Հարավային Կովկասի վերաբաժանմանը։ Ինչ ժամկետներում՝ կիմանար մի Նոստրադամուս, մի Վանգա, մեկ էլ ինչ-որ վայ աստղաբան։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
2018թ. ոմն խեղկատակ զավթեց Հայաստանում իշխանությունը։ Սկզբնական էյֆորիան շատ կարճ ժամկետում վերածվեց փոխադարձ ատելության մթնոլորտի։

2020թ. խեղկատակը առանց խոչընդոտի հանձնեց Արցախը։ Ազդեցիկ խմբերը, որոնք 2018-ից այս կողմ տեղավորվել էին «ազգային» (իրականում՝ պոպուլիստական) դաշտում չհամարձակվեցին նոյեմբերի 9-ի լույս 10-ի գիշերը վերցնել ասֆալտին փռված իշխանությունը՝ մեծիմասամբ այն պատճառով, որ վախենում էին մնալ քաղաքացիական պատերազմի բեռի ներքո։

2021թ. Հայաստանում գտնվեցին մարդիկ, ովքեր շանտաժով և դրսի ֆինանսական և հատուկ ծառայությունների աջակցությամբ գահազավթից իշխանությունը վերցնելու համար գնացին ընտրությունների։ Օ՜, զարմանք՝ չհաղթեցին։ Արդյո՞ւնքը. խեղկատակը Արցախից հետո հիմա էլ անխոչընդոտ տարածքներ զիջեց ՀՀ միջազգայնորեն ճանաչված սահմաններից։

2020-2025թթ. խեղկատակը մեկը մյուսի հետևից քանդում է պետականության սյուները։ «Ազգայինի» ներքո փափուկ տեղավորվածները հայտարարում են, թե «պատրաստ են ընտրությունների»։

Հիանալի առիթ է ևս մեկ անգամ խեղկատակին օրինականացնելու և սեփական ամլությունը դնելու ժողովրդի գրպանը, թե՝ «եթե չհաղթենք, ուրեմն՝ արժանի ենք պետություն կորցնելու… մենք էլի փորձեցինք, բայց էս ժողովուրդն անուղղելի ա, իրան հայրենիք պետք չի, պետություն պետք չի»։

Ընկերներ, բարեկամներ, հորաքույր-մորեղբայրներ, եկեք դեպի անդունդը 100կմ/ժ արագությամբ գահավիժող մեքենան փրկելու համար անդունդի վերևից գոռոցները դադարեցրեք։

Մեքենայի մեջ նստած մարդկանց թողած՝ մետաղաջարդոնի վերածվող մեքենան փրկելու ժեշտապաշտ ձեր գործելաոճը ոչնչով չի տարբերվում մի հայտնի նախագահի ու մի հայտնի գրողի քաղաքական ուժի հապավման բացումից (ժողովրդի մեջ տարածված տարբերակը)։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
7👍1
Տեսա, որ Գերմանիայում «Այլընտրանք Գերմանիայի համար» քաղաքական ուժը երկրորդ տեղն է զբաղեցրել Բունդեսթագի ընտրություններում։

Չգիտեմ՝ հետևել եք վերջին տարիներին Ֆրանսիայում և Գերմանիայում ներքաղաքական իրավիճակին, բայց տարեցտարի այս երկրներում իրենց ազգայնական հռչակած ուժերն ավելի ազդեցիկ դեր են ստանձնում։

Թրամփի գրեթե մեկուսացման քաղաքականությունը, ներգաղթյալների սուր խնդիրը, տնտեսությունների բևեռացումը, ՌԴ հարցում խորը տարաձայնությունները ի վերջո բերելու են ԵՄ փլուզմանը։ Ըստ ամենայնի, դա տեղի կունենա մոտակա 5 տարիների ընթացքում։

Այս ամենին զուգահեռ կթուլանան Թուրքիայի դիրքերը։ Կփոխվի ամբողջ Մերձավոր Արևելքի քարտեզը։ Հայաստանին կվերադառնա Արցախը (ոչ ամբողջությամբ): Իսկ Ադրբեջանի քրքջացող էլիտան ու Հայաստանը ներսից կրծող պորտաբույծ և դեգեներատ խեղկատակները կանցնեն հիշողության գիրկը…

[Ես բավականին ռացիոնալ եմ, հավատացեք, և վերջին գրածս ամենևին սին հույս կամ ինքնախաբեություն չէ, ոչ էլ հակասում է նախորդ գրառմանս]։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍81
Նայում ես՝ դեռ երեկ ուկրաինացիներին կտեր տված ամերիկացիները կանչել Զելենսկիին «на ковер» ու նվաստացնում և խղճում ես հայաստանաբնակ միամիտներին, որոնք հավատալով սեփական ռուսատյացությանը՝ Հայաստանի դաշնակից տեսնում էին Միացյալ Նահանգներին։ Այն Նահանգներին, որ իբր թե իր դաշնակիցներին չի դավաճանում։ Ահա, երևի ռուսներն իրենք էին Մայդանը կազմակերպել, մեզ էլ բոլորին խաբել էին, թե դա ամերիկացիների ձեռքի գործն է։

Ճղճիմ իրականություն… բայց այդպիսին է իրողությունը։ Աշխարհում, ուր վիքիպեձիկ ուղեղով ինստաբլոգերն ավելի մեծ լսարան ունի, քան գիտությունների թեկնածուն, հնարավոր չէ որևէ հասարակությունից ակնկալել ադեկվատ գնահատելու կարողության դրսևորում։ Մենք ապրում ենք ժամանակներում, երբ սերունդը կրթվում է ինստագրամով-տիկտոկով, առանց չաթ-ջիփիթիի նախադասություն կազմել չի կարող և որի համար ավելի ծանրակշիռ է ցանկացած դեգեներատ բլոգեր, որ կհայտարարի, թե երկիրը տափակ է, Թուրքիան էլ հայերի պուպուշիկ բարեկամը, քան իր ոլորտում ահռելի բեքգրաունդ ունեցող փորձագետը՝ իր հիմնավոր հետազոտական աշխատանքով և կամ վերլուծությամբ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8🤣1
Թրամփն էլ մի երևելի վիճակում չէ։ Խոսք էր տվել 24 ժամում լուծել կոնֆլիկտը։ Պարզվեց՝ չի ստացվում։ Հետո այլ ժամկետ էր նշել, դա էլ կարծես ձախողվում է։ Նույնն էր Գազայի մասով հայտարարությունների ժամանակ։

Ակնհայտ է, որ կան ուժեր, որոնք չեն ցանկանում, որպեսզի հեշտ և արագ լուծում ստանա ուկրաինական կոնֆլիկտը։ Ակնհայտ է նաև, որ Թրամփը նախագահում է մի երկրում, որն էքզիստենցիալ առումով չի կարող դաշնակցել ՌԴ հետ, բայց միևնույն ժամանակ՝ հեղինակությունը պահելու համար և Եվրոպայում իրավիճակ փոխելու համար հավանական եմ համարում, որ որոշակի հարցերում այս երկու գերտերությունները համագործակցության եզրեր կգտնեն։ Հետաքրքիր է, թե ո՞րն է լինելու Հարավային Կովկասի հարցում պայմանավորվածությունը՝ նկատի ունենալով այն, որ տարածաշրջանը մեծ առումով ԱՄՆ-ին հետաքրքիր է միայն մասամբ՝ որպես Իրանի դեմ ֆորպոստ, իսկ ՌԴ համար սա էքզիստենցիալ նշանակության ռեգիոն է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ուկրաինա-ամերիկյան կռվախնձորի մեջ միակ պայմանը, որին ի սկզբանե կարծես պատրաստակամություն էր հայտնել Զելենսկին՝ հազվագյուտ հողային տարրերի արդյունահանումը ԱՄՆ-ին հանձնելու մասին համաձայնագրի կնքումն էր։

Քանի որ այս մասին ոչ մի տեղ չհանդիպեց, թե ինչն է դրդում ԱՄՆ-ին հենց այդ պահանջել Ուկրաինայից, փոքրիկ հետազոտական աշխատանք կատարեցի չինական չատ-ջիփիթիի՝ դիփսիքի միջոցով։

Պարզվում է, ամեն ինչ շատ պրիմիտիվ բացատրություն ունի։ Կարո՞ղ եք գուշակել, թե աշխարհում վերոնշյալ տարրերի արդյունահանման և վերամշակման ամենամեծ չափաբաժինը ո՞ր երկրինն է… իհարկե՝ Չինաստանինը։

ՉԺՀ-ին բաժին է ընկնում ՀՀՏ համաշխարհային պաշարների 37%-ը, արդյունահանման՝ 60%-ը, վերամշակման՝ 85%-ը։

ԱՄՆ-ի չափաբաժինը՝ համապատասխանաբար 1.5%, 15%, սահմանափակ։

Ուղեղի միայն մեկ-երկու ակոս-գալար ունեցողին էլ պարզ է, որ փաստացի ԱՄՆ-ը կախյալ պետություն է այս առումով։

Իսկ հազվագյուտ հողային տարրերը շատ մեծ նշանակություն ունեն ժամանակակից տեխնոլոգիաների, էլեկտրոնիկայի, էլեկտրոմոբիլների և այլ արտադրության մեջ։

Այլ կերպ ասած, խնդիրը միայն Չինաստանից կախվածությունը թուլացնելն է։

Ես սխալվում էի, երբ պնդում էի, թե ռուսները դժվար տեղի տան այս հարցում, հատկապես որ Դոնեցկում, որը գտնվում է ՌԴ վերահսկողության ներքո, բավականաչափ պաշարներ կան։ Ռուսները վստահաբար կհամաձայնեն (այս մասին կարծեմ նույնիսկ ակնարկել են արդեն) այդ պաշարների համատեղ արդյունահանմանը և վերամշակմանը, քանի որ ՌԴ տնտեսությունն էլ է այս առումով խիստ կախյալ:

Իսկ Ուկրաինայի տարածքում ՀՀՏ համաշխարհային պաշարների 3-5%-ն է։

Ասանկ բաներ, ընկերներ…

Հա, ի դեպ, խոշոր հաշվով, ԱՄՆ-ի մեկուսացումը այս փուլում, բացի տեղական խնդիրների վրա կենտրոնանալուց՝ պայմանավորված է նաև Չինաստանի հետ ապագա անուղղակի ռազմական կոնֆլիկտով (ինչ-որ պահի Թայվանի հարցում ևս ռազմական գործոնը կպայթի):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
Արհեստական բանականությանը խնդրել էի չար դեմքով ծաղրածուի նկար գեներացնի, որը ձեռքերին պահում է խամաճիկների։

Ըստ էության, այսպիսին է մեր իրականությունը։ Իսկ խամաճիկներն են՝ Իսրայելը, թուրքերը, ահաբեկիչներն ու մնացյալ ցեղասպանողները, մարդկային ճակատագրեր խեղողները, ներառյալ՝ մեր խեղկատակն ու հարևան քթավորը…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍7