Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
ՄԱԿ գլխավոր քարտուղարը «մտահոգություն է հայտնել» Իրանի վրա իսրայելական հարվածների հետ կապված և կոչ է արել երկու կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Առավելագույն անզորության, երկերեսանիության ու երեսպաշտության համաշխարհային այս շքերթը պարզապես զավեշտալի է։

0՝ իրական քայլ, լիքը՝ դատարկ խոսք։ Մարդիկ կարծես իրենք իրենցից հոգնել են…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՈՒՐԲԱԹ 13. ինչպես ասում են

Հավանաբար բանն անպայման պիտի հասնի իրական միջուկային պատերազմի, որ մարդկությունը ահասարսուռ իրականությանն առերեսվելուց հետո միայն վերջապես կանգ առնի։

Համաճարակի վերածված տգիտության ախտի,

փոխադարձ ատելության, դիմացինի, հարևանի ֆիզիկական ոչնչացումը՝ որպես սեփական գոյության, մասնավորապես՝ իշխանության պահման միակ ընկալելի պայմանի,

բարոյականության սահմանները լղոզած և կեղծ արժեքների ներքո բացարձակ ցինիկ վարքի,

այսպիսի դրսևորումները չեն վերջանալու, քանի դեռ իրական վտանգը շրխկացնելով չի մտել մարդկանց տները։

Թեև… եթե իրական վտանգի ռեալիզացումը օգտակար լիներ, Հայաստանում արդեն առնվազն մեկ տարի այլ իշխանություն կլիներ, այլ ոչ թե «բոշա-փչացած» սկզբունքով «իմփիչմենթ-ընտրություններ» մանկական խաղերով կշարունակեին լվանալ մարդկանց ուղեղը, ինչպես ծաղրածուներն են զբաղեցնում ամբոխին՝ մանեժում հիմար ծամածռություններ անելով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Իրանցիների գործողությունները ուշագրավ են այն առումով, որ Իրանի իշխանությունները մեդիադաշտում չեն փորձել փակել տեղեկատվական հոսքը՝ ի՞նչ օբյեկտների է հարվածել Իսրայելը, ովքե՞ր են զոհվել և այլն։ Փոխարենը՝ դա անում է Իսրայելը։

Ի դեպ, ինչ վերաբերում է Իրանի կողմից ուղարկված 100-200 ԱԹՍ-ներին։ Ըստ էության, դա Իրանի պատասխանը չէ։ Այն ավելի շատ հետախուզական նպատակ հետապնդող նախաբան է՝ ո՞ր երկրներից են խոցում անօդաչուները, ինչ լոկացիաներից... մի խոսքով, ակնհայտ է, որ Իրանը պատրաստ էր հարձակմանը (պատրաստ լինել՝ չի նշանակում, որ անխոցելի ես դառնում):

Ինչևէ, Մերձավոր Արևելքը երբեք չի դադարում եռալ և կարծես հիմա մոտենում է եռման ամենաբարձր ջերմաստիճանին։

Հ.Գ. Այս ամենին դիտորդի կարգավիճակով հետևելիս չմոռանանք, որ մեր տներին են մոտենում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
«24 ժամվա ընթացքում» ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տվող Թրամփը հիմա էլ սպառնում է, թե Իրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, թե չէ «այ-այ-այ՝ հողին կհավասարեցնենք»։

Հենց էս պահին բանակցելու տեղ հենց Արևմուտքը չի թողել, ավելին՝ ուժի լեզվով աշխարհը հպատակեցնելու հավակնություններն արագացնելու են բազմաբևեռ աշխարհի ձևավորումը (եթե ինչ՝ բազմաբևեռը տասնյակ ուժային կենտրոնների առաջացման մասին չէ, այլ 4-6):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Մեկ՝ Թրամփն էր 24 ժամում խոշոր կոնֆլիկտին վերջ դնում, մեկ էլ՝ Հայաստանում ու աշխարհում տարբեր շրջանակներ, նախ, Ռուսաստանի վերջն էին գուժում, հիմա էլ՝ Իրանի։

Բարդ ու բազմաշերտ աշխարհին պրիմիտիվ պրիզմայով նայողները կարող են այդպես էլ մնալ դիտորդի կարգավիճակում։ Մենք դեռ շարունակում ենք մեր դավադրապաշտական՝ բոլորի մեջ օտարերկրյա գործակալ տեսնելու մոլուցքից տուժել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
Առավոտվանից շատերը հիացած էին իսրայելական հարձակման ռազմավարական և մարտավարական գործողություններից, բայց օրվա ավարտին իրանցիները վերադասավորում են ՀՕՊ-ը և շարքից հանում մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ, ապա հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակում Իսրայելի ուղղությամբ։

Այս տեմպերով հավանաբար չի կարելի բացառել նույնիսկ միջուկային զենքի կիրառումը Իրանի դեմ։ Ամեն դեպքում իրավիճակը, ինչպես ասում են, անցել է անդառնալիության կետը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանն Իսրայելի ուղղությամբ 3-րդ ալիքն է ուղարկում հրթիռների։ Իսկ «Երկաթե գմբեթը» չի հասցնում առաջին երկու ալիքի բոլոր հրթիռները չեզոքացնել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Երկու տարբեր աղբյուրներ են։ Ռուսալեզու աղբյուրը իրանցի լրագրողի թելեգրամյան ալիքն է։

Հնարավոր է, որ սա սովորական ապատեղեկատվություն է։ Հնարավոր է, որ ճշգրիտ է։

Երկու դեպքում էլ միջուկային պատերազմի իրական casus belli է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Իրանը բնականաբար հրաժարվել է տեղի տալ Թրամփի հերթական ուլտիմատումին և, ամենայն հավանականությամբ, գոնե այս փուլում միջուկային ծրագրի հարցի շուրջ բանակցությունները կդադարեցվեն։

❗️Սա նշանակում է, որ պատերազմը մի քանի օրում չի ավարտվելու։

Ինչպես տեսանք երեկ, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի բոլոր ռեսուրսները Իսրայելի դեմ պատերազմելու։

Այսուհանդերձ, եթե պատերազմի մեջ պաշտոնապես ներքաշվեց ՆԱՏՕ-ն, ապա Իրանի համար խիստ դժվար է լինելու։

Ինչպես ՆԱՏՕ-ն անխոչընդոտ ռմբակոծում էր Բելգրադը, ինչպես գոյություն չունեցող քիմիական զենքը որպես casus belli հայտարարելով ներխուժեց Իրաք, այնպես էլ աշխարհում ոչ մի ուժ չի կարողանալու կանխել մեծ աղետը, եթե մունետիկ Թրամփի թիկունքում կանգնած ուժերը խնդիր դնեն Իրանը ոչնչացնելու։

🪤 Իսկ հուսալ, թե Արևմուտքում մարդկային կյանքերն ու խաղաղությունն արժեք ունեն, նույնն է, թե հավատալ, որ Փաշինյան Նիկոլը հայրենասեր է ու ազգային-պետական շահով է առաջնորդվում։

Վերջում լիրիկական զեղում.

Այստեղ կարող էր լինել բարոյախրատական հուզական տեքստ մեր կորցրած շանսի, հերթական շանսը չկորցնելու, իշխանությունների անարձագանք վարքի մասին, բայց չնայած փիլիսոփայամետ գրելաձևիս, հուզականությունը նման հարցերում անտեղի ինքնախաբեություն եմ համարում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը Իրանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր օդային տարածքն օգտագործել Իրանի կամ այլ երկրի դեմ հարձակման համար։

[Ադրբեջանցիները լավագույնս յուրացրել են «մի բան ասելու, հակառակն անելու» հինավուրց դիվանագիտական հնարքը]

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ուղղակի համեմատական

Իսրայելի հրթիռակոծությունից օրեր առաջ իսրայելա-ամերիկյան հռետորաբանությունից պարզ էր, թե ինչ է սպասվում։

Այսպես.

▪️Իսրայելի կողմից Իրանի տարածքի հրթիռակոծության առաջին իսկ օրը Նեթյանահուի օդանավը թռավ Հունաստան։

▪️Իրանցի բարձրաստիճան սպաները սպանվեցին իրենց բնակարաններում քնած։

▪️ԱՄՆ-ը նախաձեռնեց Իրանի հետ բանակցություններ, բայց վերջին շաբաթների ուլտիմատիվ հռետորաբանությունից պարզ էր, որ փակուղի են տանում։

▪️Իրանը, բնական է, չէր ընդունելու այդ պայմանները։

▪️Իրանի դիրքորոշումը առիթ էր Իսրայելի համար հարձակում սկսելու։

▪️Քանի որ Իրանում Փաշինյան չկա, ապա ոչ մեկ Իսրայելի հարձակումից հետո Քաջ Նազարի պես վիզը ծռած ու սպիտակ դրոշով չվազեց հրեաների մոտ, թե՝ կապ չունի, որ դուք մեր երկրին սպառնում եք, հարձակվել եք մեր վրա, մենք ուզում ենք ձեր հետ «լեթսդուպաչիկ» ապրենք։

▪️Այն, ինչ անում է Իրանը՝ կոչվում է «ինքնապաշտանություն»։ Այն, ինչ անում է Նեթյանահուի Իսրայելը՝ Իրաքում արել է Բուշ Կրտսերը. էքսպանսիա։

Այսքանից հետո իսրայելա-ամերիկյան ցանկացած հայտարարություն ոչ այլ ինչ է, եթե ոչ ցինիզմի, երկերեսանիության և անբարոյականության դասագրքային ցուցիչ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ

[
1️⃣ ՀՕԳՈՒՏ ԻՐԱՆԻ ]

Եթե Իրանն իսկապես տիրապետում է բավարար ռեսուրսների Իսրայելին նույն ինտենսիվությամբ հարվածներ հասցնելու, ապա ունի բոլոր շանսերը 2-3 շաբաթից հակառակ կողմին իր պայմաններով (իհարկե, ժամանակավորապես) նստեցնելու։

Այս սցենարի պարագայում Մերձավոր Արևելքում Իրանի դերը կամրապնդվի։ Ամենայն հավանականությամբ, ի վերջո Իրանը կունենա միջուկային զենք։

Դեպքերի այսպիսի զարգացումը ձեռնտու է Չինաստանին, քանի որ Իրանի ուժեղացումը ձգելու է ԱՄՆ-ի կողմից խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվացումը. դա, վաղ թե ուշ տեղի ունենալու է, բայց որքան ուշ, այնքան լավ ՉԺՀ համար։

Մասամբ ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանը ըստ իրավիճակի կարող է համադիր շահեր ունենալ Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ, ապա իր հարավային սահմաններում դրանք միայն հակադրվում են, իսկ Իրանի դիրքերի ամրապնդումը որոշ չափով թուլացնելու է Թուրքիայի դիրքերը։ Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում՝ Թուրքային հակակշիռ։

Նման սցենարը հավանական է, բայց հաշվի առնելով երկարաժամկետում ռեսուրսների անհամատեղելիությունը և այն փաստը, որ եթե Իսրայելի թիկունքում վստահաբար կանգնելու է մի քանի երկիր, մինչդեռ Իրանին ո՛չ ՌԴ, ո՛չ ՉԺՀ չեն պահելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Գոնե տեղեկատվական դաշտում հենց այս պահին Իսրայելը խիստ ձախողել է։

Հայֆայի հրթիռակոծման կադրերը, ուր երևում է, թե ինչպես են բալիստիկ հրթիռները և հիպերձայնային մեկ-երկու հրթիռ անխոչընդոտ խոցում թիրախները։

Մյուս կողմից, Եմենի բարձրաստիճան սպային չեզոքացնելու ձախողված փորձը։

Դա էլ բավարար չէ՝ ըստ լուրերի՝ իսրայելական ՇԱԲԱԿԻ ղեկավարը հրաժարական է տվել։

Թեև, ինչպես մեզ հայտնի դեպքում է՝ ինչքան էլ ցույց տաս, թե «հաղթելու ես», պատերազմում հաղթում է ոչ թե խոսքը և աուդիո-վիդեո էֆֆեկտները, այլ զենքը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ

[
2️⃣ԻՐԱՆԻ ՋԱԽՋԱԽՄԱՄԲ ]

Օբյեկտիվորեն, Իրանը չունի այն տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները, որին տիրապետում է Իսրայելի թիկունքը պահող Արևմուտքը։

Հայտնի էլ չէ, թե որքան կկարողանա դիմակայել ԻԻՀ, հատկապես եթե ԱՄՆ-ը/ՆԱՏՕ-ն պաշտոնապես ներքաշվի պատերազմի մեջ։

Կարելի է թույլ տալ տեսություն, ըստ որի՝ Չինաստանը կարող է շարունակել խիստ գաղտնիության պայմաններում նյութատեխնիկական և ռադիոլոկացիոն-նավիգացիոն հարցերում որոշակի աջակցություն ապահովել։

Չմոռանանք, որ Չինաստանն իր ներուժով միակ ուժային կենտրոնն է, որն իր տեխնոլոգիական հնարավորություններով չի զիջում ԱՄՆ-ին։ Իսկ ՉԺՀ-ին միանշանակ ձեռնտու է ԱՄՆ-ի ներքաշումը Մերձավոր Արևելքում։

Առավել ևս, ինչպես համոզվեցինք, Չինաստանին ճնշելու մի գործիք ուներ Թրամփը՝ մաքսատուրքերը, սակայն այդ մի գործն էլ փառահեղ կերպով տապալեց։

Մյուս կողմից, իսկ որքանո՞վ է Չինաստանը պատրաստ իր ներուժը մսխել Մերձավոր Արևելքում, երբ ունի ներքին և մերձակա՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմաթիվ մարտահրավերներ։

Արդյոք դրանք միջնաժամկետում և երկարաժամկետում չեն ունենա բացասական ազդեցություն, որոնց համար ռեսուրսները կարող են չբավարարել, եթե ծախսվեն Մերձավոր Արևելքում։

Եթե դիտարկենք երկարաժամկետում և Արևմուտքի լիարժեք ներգրավվածությամբ, ապա տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների ռեալ գնահատման պարագայում Իրանի հաջողությունը ամենաքիչ հավանականն է, միայն եթե…

Հաջորդիվ, կդիտարկենք սցենար, որը ենթադրում է Իրանի՝ միջուկային տերություն դառնալու և իրանա-իսրայելական պատերազմի սառեցման հավանականությունը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ

[
3️⃣ ՄԶ-Ն՝ ՈՐՊԵՍ ԶՍՊՄԱՆ ԳՈՐԾԻՔ]

Միջազգային հարաբերություններում վերջին մեկ տասնամյակում այլևս ԱՄՆ-ի խոստումների հանդեպ վստահությունը հասել է զրոյի։

Հետևաբար Թրամփի հայտարարությունները, թե՝ «այ որ ձեզ խելոք պահեք, Իսրայելին չխփեք, գաք գլուխներդ կախ մեր պայմաններով համաձայնագիր կնքեք, ապա ձեր համար լավ կլինի, թե որ չէ՝ այ-այ-այ», ոչ մի ազդեցություն չունեն։

Միևնույն ժամանակ՝ Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչիի հայտարարությունը, թե Իրանը պատրաստ է երաշխավորել, որ միջուկային զենք չի ունենա, մեծ հաշվով սովորական դիվանագիտական հայտարարություն է։

Իրանի վերնախավում միամիտ չեն և վստահաբար գիտեն, որ քանի դեռ կա Իսրայել պետությունը, իսկ Իրանը չունի հակառակորդներին զսպող որևէ իրական միջոց, իր անվտանգությունը չի կարող երաշխավորվել ոչ մի համաձայնագրով։

Համաձայնագրերը ԱՄՆ-ի համար գրոշի արժեք ունեն։ Այսօր միանում են, վաղը դուրս կգան։ Այդպես քանիցս են արել։ Էլ չեմ խոսում ՌԴ-ին տված բանավոր խոստումը, թե ՆԱՏՕ-ն չի ընդարձակվի դեպի Ռուսաստանի սահմանները։ Ճիշտ այնպես, ինչպես հիմա արևմտյան շահագրգիռ ակտորները պնդում են, թե «ոչ մի կերպ ներգրավված չեն կոնֆլիկտում» (Ուկրաինայում էլ ներգրավված չեն, իհարկե):

Այս պայմաններում, անկախ հրապարակային ելույթներից, Իրանի համար էքզիստենցիալ նշանակություն ունի միջուկային զենքը։

Միակ պայմանը, որի դեպքում Իրանը կարող է չձգտել այդ քայլին՝ այս պատերազմի արդյունքում Իսրայելի լիարժեք կապիտուլացիան է և Գազայից զորքերի դուրսբերումը, ինչը քիչ հավանական եմ համարում։

Միջուկային զենքն Իրանին թույլ կտա լրջորեն զսպել իր հանդեպ սպառնալիքները, ամրապնդել իր դիրքերը արդեն ոչ որպես պարզապես տարածաշրջանային ակտոր, այլ միջուկային տերություն։

Մյուս կողմից, Իրանի կողմից ՄԶ յուրացումը աշխարհը դարձնելու է էլ ավելի ռազմականացված (Նիկոլ, ականջդ կանչի, խաղաղասեր տի նաշ նեդանօշեննիյ)՝ դրանից բխող հետևանքներով։

Այսպիսի սցենարի ռեալիզացումը աշխարհի տարբեր անկյուններում սրելու է կոնֆլիկտները և առնվազն մոտակա 10-15 տարում տեղի են ունենալու բազմաթիվ լոկալ կոնֆլիկտներ, իմա՝ երրորդ համաշխարհային պատերազմ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
🤣1
https://news.1rj.ru/str/rian_ru/299678

Սա արդեն հետաքրքիր է։

Իրանի սեյսմոլոգիական կենտրոնը հաղորդում է, որ Ֆորդոյի միջուկային կենտրոնի շրջանում գրանցվել են 2.5 բալ ուժգնությամբ ստորգետնյա ցնցումներ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Քանի դեռ Հայաստանում շարունակում է իշխանությունը զավթած պահել մառազմատիկ դրածոն, բոլոր տեսակի ակադեմիական հորդորները, իմա՝ «Հայաստանը պետք է հետևություններ անի», «Հայաստանի իշխանությունները պետք է գիտակցեն» և նման այլ խրատական կոչերը, ինչպես նաև իմփիչմենթի կամ ընտրությունների գործընթացներին լուրջ մոտենալու մասին ելույթները անտեղի են։

Դրսից նշանակված դրածոյին բոլոր հնարավոր միջոցներով պահելու են այնքան ժամանակ, քանի դեռ Հայաստանը վերջնականապես չի խզել ՌԴ հետ հարաբերություններն ու չի հանձնել Սյունիքը։

Ասել եմ ու կրկնեմ՝ այս պայմաններում «ժողովրդավարական մեթոդներով» պայքարելու մեթոդները անլուրջ են։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
ՀԱՆՈՒՆ ՈՉՆՉԻ

Արևմուտքը (ով նեղանում է հավաքական կիրառումից, կարող է «Արևմուտքը» կարդալ ԱՄՆ) տասնամյակներ շարունակ աշխարհում «ժողովրդավարություն է տարածում»։

Ինչի՞ն են բերել ժողովրդավարական արժեքները.

- Քանդված Լիբիա։

- Պերմանենտ պատերազմում գտնվող արաբական երկրներ։

- Քայքայված և պետականությունից զրկված Ուկրաինա։

Ցույց տվեք ոչ եվրոպական երկրներ, ուր մտել է ԱՄՆ-ը տնտեսական կամ ռազմական լծակներով և այնտեղ հիմա ժողովրդավարություն է, ամեն ինչ ծաղկում է։

Բայց խնդիրը Միացյալ Նահանգներն չեն, որոնք պարզապես էքսպանսիայի այլ գործիք չունեն, քան կեղծ արժեքներով կտեր բաժանելը, ապա այդ կտերը կուլ տված երկրները ներսից կազմաքանդելը։

Խնդիրը նաև այդ կտերը կուլ տվող ժողովուրդներն էլ չեն, որոնք հոգնել են մշտական կոնֆլիկտներից, գայթակղվում են կեղծ էլդորադոներով և այդ գայթակղության մեջ սկսում ատել սեփական երկիրն ու իշխանություններին։

Խնդիրն այդ երկրների էլիտաներն են, որոնք փողի, սեփական թուլակամությունից բխող կոմպրոմատների, ինչ-որ դատարկ գաղափարների ու սեփական ագահ էգոիզմի, փառասիրության բավարարման համար վաճառվում են, ինչի արդյունքում պառակտում են այդ երկրների մոնոէլիտային կառավարումը՝ նպաստելով ներսից այդ երկրների քայքայմանը։

Գիտե՞ք, թե ինչու է Իսրայելն այդքան հեշտորեն Իրանում (նաև բազմաթիվ այլ երկրներում) գործակալական մեծ ցանցեր կարողանում ստեղծել։ Այն պատճառով, որ հրեական սփյո՞ւռքն է մեծ. ո՛չ։

Իսրայելը կարողանում է մեծ ցանցեր ստեղծել պարզ և պրիմիտիվ մարդկային թուլությունները լավ իմանալու շնորհիվ.

Երբ դու շարունակ մարդկանց ականջները լցնում ես Արևմուտքի էլդորադոյական կենսակերպի մասին հեքիաթներով, մարդիկ սկսում են հավատալ դրան։ Հետո որքան էլ ցույց տաս Լոս Անջելոսի ու այլ խոշոր քաղաքների, ներեցեք արտահայտությանս, «բոմժանոցները», նրա ուղեղն այլևս ընդունակ չի լինելու ընկալելու. հենց սկզբից էլ վերլուծելու ընդունակություն չուներ։

Երբ դու մարդուն առաջարկում ես 10.000 ԱՄՆ դոլար մեքենան Ա կետից Բ կետ քշելու դիմաց, նա չի խորանալու, որ դա կարող է Բ կետում հավաքված տասնյակ, հարյուրավոր կամ հազարավոր մարդկանց մահվան պատճառ դառնալ։ ՏԱՍ ՀԱԶԱՐ։ ՏԱՍ ՀԱԶԱՐ, ՄԱԾЬ ԵԳՕ, ԴՈԼԱՐ։

Երբ դու իշխանությունից բխող արտոնություններն օգտագործում ես ցոփ ու շվայտ կյանք վայելելու համար, իսկ քեզ ինչ-որ պահի ցույց են տալիս քո քաղաքական կարիերային և կյանքին վերջ դնող իրեղեն ապացույցներ, ապա դու Ալիևը կողքը վիզը ծռածից էլ հեզիկ-նազիկ ես կատարելու ցանկացած առաջադրանք։

Այսպիսին է մարդու էությունը։ Դա պետության կառավարման հետ քիչ կապ ունի։ Ոչ էլ պետության զարգացվածության։ Պուպուշ և բավականին զարգացած ԱՄՆ-ում գտնվեցին մարդիկ, որոնք դրդապատճառներ գտան ԽՍՀՄ-ին ատոմային զենքի գաղտնի գծագրերը փոխանցելու համար։

Սարսափելի է, սակայն, երբ պետությանդ ամենավերևում, վերնախավի ազդեցիկ խմբերում են մարդիկ, որոնք առաջնորդվում են բանական մարդու ամենացածր բնազդներով։ Հենց այ այդ ժամանակ լինում են այնպիսի իրավիճակներ, ինչպիսին է հիմա Հայաստանում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31🤣1