Ալբերտիչ | հեղինակային ալիք – Telegram
Ալբերտիչ | հեղինակային ալիք
382 subscribers
357 photos
146 videos
3 files
800 links
Բարի գալուստ բերձորցու հեղինակային ալիք։

Ալիքում էքզիստենցիալ և աշխարհաքաղաքական իրողությունների մասին տնայնագործական հեղինակային մտքեր և վերլուծություններ են։
Download Telegram
Ապա խնդրեցի, որպեսզի կատարված փոքրիկ վերլուծության հիման վրա Chat-GPT-ն ներկայացնի առաջիկա երկու տարվա համար իրատեսական սցենար։

Հիմա հարց.
Ո՞ր դիտարկումն է ճիշտ.
ա) Արհեստական բանականությունը ցանկացած քպ-ականից խելացի է։
բ) ՔՊ-ի իրական կառավարիչները լավ գիտեն այս սցենարի մասին և գիտակցված տանում են Հայաստանը այս ուղիով (որը իրատեսական-լավատեսականն է):

Ճիշտ պատասխան՝ հարցը հռետորական էր…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Այս պահին ավելի անլուրջ բան, քան ներքաղաքական դատարկաբանական դիսկուրսն է, ինձ չի հանդիպել։

Առհասարակ, ինձ համար անհասկանալի է, երբ գոռում են, թե մարդը դավաճան է, Արցախը հանձնել է, Հայաստանը հանձնում է, 5000 կյանք զոհաբերեց պատերազմում, աղետաբեր է, պատուհաս է, բայց եկեք թողենք շարունակի մնալ իշխանության… մարդ ես, հաջորդ տարի էլի կկրենք ընտրություններով, դե բա մենք ժողովրդավար, հանդուրժող ազգ ենք։ Հետո ի՞նչ որ մեր գլխին հոգեկան խանգարումներով հիմար խեղկատակ է, կարևորը՝ արդար, ժողովրդավարական։

Բա որ չկրե՞նք։ Դե, կգոռանք, որ Նիկոլը դավաճան ա, բայց կգնանք ԱԺ, որ դրան ամեն օր հիշեցնենք, որ ինքը դավաճան ա։ Մի խոսքով, մարդկանց հիմարի տեղ դնելը լավ բանի չի բերում՝ լինես իշխանություն, թե, այսպես կոչված, ընդդիմություն։

Հ.Գ. Նիկոլականությունն իրականում ամենուր ա մտել։ Նրանք ազգային ինքնահռչակված բոլոր ուժերի մեջ էլ են վխտում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍41
Իդեալական պետության, պետական համակարգի և էլիտայի որոնումները հատուկ էին դեռևս միջնադարում, մասնավորապես՝ տարածաշրջանային լուրջ դերակատարմամբ երբեմնի հայկական պետականության վերականգնման երազանքի լաբիրինթոսյան փակուղիներում ելքեր որոնող մտավորականների շրջանում։

Ներկայիս պայմաններում սա պարապ զբաղմունք է։

Կարելի է բնականաբար պաթոսով քաշած օղու բաժակով ֆեյսբուքում ու թելեգրամում կենացներ գրել հայրենափրկչական կարևոր առաքելության, բաց թողնող շանսի և այլ բաների մասին, բայց...

Եթե խոսում ենք ի տարբերություն նախկինների և շուտով նախկինների ծածկադմփոց իշխանությունից՝ որպես ժողովրդի հետ երկխոսության չգնացողների, ապա պետք է անկեղծ լինենք նաև այստեղ։

Հայաստանը ո՛չ Իրան է, ո՛չ Թուրքիա, ո՛չ ատոմային զենք ունեցող Պակիստան, ո՛չ էլ Իսրայել։ Հայաստանը փոքր երկիր է, որն ունի դրածո իշխանություն (ինչ անուն ցանկանում եք հիմա կարող եք դնել, պատմությունը սրանց կոչելու է դրածո), չափազանց ոչ կայուն տնտեսություն, չունի որևէ ռեսուրս՝ աշխարհաքաղաքական կշիռ ցուցաբերելու համար, չունի բանակ. շատ կարճ ժամանակ անց Հայաստանի բանակը առաջին իսկ լուրջ վտանգի ժամանակ վերածվելու է կամավորական ջոկատներից բաղկացած անկանոն զորքերի (չխառնեք բանակի պոտենցիալը առաջին իսկ սպառնալիքի դեպքում կանոնավոր և համակարգային գործելու ընդունակ բանակ ունենալու հետ)։

Բայց իսկական քաոսը սկսվելու է գերագույն դրածոյից հետո։ 1-3 տարի՝ լավագույն դեպքում։ Այդ ժամանակահատվածում Հայաստանն ունի բոլոր շանսերը Սիրիայի պես երկիր դառնալու։ Ի՞նչ է պետք դրա կանխարգելման համար։

ա/ Ինտելեկտուալ էլիտա,
բ/ բարենպաստ արտաքին պայմաններ (օրինակ՝ խորը վատթարացած ռուս-թուրք-ադրբեջանական հարաբերություններ, ուժեղ հակաիրանական իրավիճակի պայմաններում ռուս-իրանական հարաբերությունների սերտացում),
գ/ չնեղացկոտ, հասուն սփյուռք։

Սրանք ամենակարևոր երեք գործոններն են, որոնք պետք է միաժամանակ համընկնեն։ Ցավոք, ըստ իս, դա անհնար է...

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Վայ ամա՜ն, չգիտեի՞ք՝ ով է Հայաստանում վարչապետի պաշտոնը զբաղեցնողը, թե էնքան հոգսաշատ եք ամեն անգամ մոռանում եք։

Լավ է, գոնե ինքն է հաճախ հիշեցնում։

Իսկ եթե մի կողմ դնենք հեգնանքը, ապա պետք է արձանագրենք, որ մեր հասարակությունը փաստացի չունի որևէ ռեսուրս չարիքի դեմն ինքնուրույն առնելու։ Եվ, օ՜, զարմանք, ինչպես 300 տարի առաջ Վիլհելմն ու Պետրոսը որևէ ցանկություն չունեին հայերի համար երկրորդ Քրիստոսը դառնալու, այնպես էլ հիմա այդ ցանկությունն ունեցող չկա։

Քանի դեռ ներքին ռեսուրսներին տիրապետողները, որ փորձի և կամ ցանկության պակասից դրդված, երկրի ճակատագիրը որոշելու փոխարեն՝ զբաղված են, ինչպես կասեր միջին վիճակագրական հայաստանցի գործատուն՝ գործի իմիտացիա ստեղծելով, ո՛չ իմփիչմենթն է ելքը, ո՛չ ընտրությունները։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍5
Հայաստանի ներքաղաքական դաշտում «թող Նիկոլն էլ մնա, մենակ թե Սերժը հետ չգա» բացարձակ մանկական վարքը ամրացնում է Էրդողանի հիմքերը Հարավային Կովկասում ռուսներից հնարավորինս մեծ կտոր պոկելու հավակնությունը։

Բայց ինչպես ասել եմ՝ Հայաստանի ներքաղաքական քաշքշուկը գրեթե ոչինչ չի որոշելու։

Փոխարենը՝ փակուղում են իրանա-ամերիկյան բանակցությունները։

Հենց հիմա դրանք մեր համար ավելի որոշիչ են, քան ռուս-ուկրաինական պատերազմը։

Ռուսները վստահ են, որ վերադառնալու են մեր տարածաշրջան և ամբողջ ուշադրությունը շարունակում են պահել Արևելյան Եվրոպայի ուղղությամբ։

Ինչպես կասեր մի ռուս՝ и ежу понятно (իմա՝ ոզնիի համար էլ պարզ է), որ Արևմուտքի գործակատարը մեր տարածաշրջանում Թուրքիան է։

Եթե կա մեկը, ում պարզ չէ, ապա կարող է նայել կադրերը, թե ինչպես է Մակրոնի թուշը «let’s do պաչիկ» անողը Էրդողանին «Bir öpeyim» անում, բայց ոչ թուշը (դե, լավ, հա… թուշը, բայց դեմքինը չէ)։

Իհարկե, մեզ՝ հայերիս, առաջին հերթին, հետաքրքրում է մեր ճակատագիրն ու անելիքները, բայց ներեցեք նվաստիս. անընդհատ նույն աղիողորմ մոնոտոնայնությամբ նույն բանի մասին նույն երգը երգելը իմ չէ։

Ուղղակի անտեղին եմ համարում «քար ծակող կաթիլի» տրամաբանությամբ փորձել իրար բերել մի հասարակության, որի սկզբունքները խիստ հեղհեղուկ են և երկիմաստ.

այն հասարակության, որը պետությունը զավթելիս ասում է՝ «ով ուզում ա լինի՝ մենակ Սերժը չլինի, Նիկոլն էլ լինի՝ եթե լավ չպահեց, Նիկոլին էլ կհանենք», ապա հանդուրժում է էքզիստենցիալ աղետի ու հազարավոր զոհերի պատճառ դարձած Նիկոլին։

այն հասարակության, որը «հողը հանձնողին կհանձնենք հողին» մոտեցումը մտցնում էր աչքդ, բայց հանձնելուց հետո արդարացնում էր հանձնողին, թե՝ բա իրենից առաջ արդեն հանձնել էին, ինքը մեղք ա, խեղճ ա, կապ չունի։

այն հասարակության, որը ասում էր՝ չպիտի թողնենք, որ բանակը քանդի, այն մեր պետության հենասյունն է։ Բանակը կազմաքանդելուց հետո ասում էր՝ չպիտի թողնենք, որ Արցախը հանձնի։ Արցախի հանձնումից հետո պարզվեց, որ պիտի չթողնենք, որ Հայաստանը հանձնի։ Հիմա էլ, փաստորեն, չպիտի թողնենք, որ ՀԱԵ-ն կազմաքանդի։ Կարծեմ, այս տրամաբանությամբ արդեն պարզ է ելքը, չէ՞։

այն հասարակության, որի ստվար զանգվածը վախենում է քաղաքական թեմաներով կարծիք հայտնելուց, բայց 2018-ին էյֆորիայի մեջ ամենաագրեսիվ վարքով կհարձակվեր էյֆորիկ վիճակը չկիսողների վրա։

Ցանկը կարող եմ երկար շարունակել, բայց այսքանով էլ կարծես ակներև է, թե ինչ հասարակության ենք մենք վերածվել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
1👍1😢1
Իսրայելն ի վերջո հարվածեց Իրանին։

Չգիտես ինչու, կասկածներ ունեմ, որ Հայաստանում բանը դիվանբաշուն այդպես էլ չի հասնի՝ ո՛չ իմփիչմենթին, ո՛չ էլ առավել ևս ընտրություններին։ Թեև խուճապի էլ մատնվելու կարիք չկա։

Ինչպես կասեր Մոնտե Քրիստոն՝ սպասենք և հուսանք…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՄԱԿ գլխավոր քարտուղարը «մտահոգություն է հայտնել» Իրանի վրա իսրայելական հարվածների հետ կապված և կոչ է արել երկու կողմերին առավելագույն զսպվածություն ցուցաբերել։

Առավելագույն անզորության, երկերեսանիության ու երեսպաշտության համաշխարհային այս շքերթը պարզապես զավեշտալի է։

0՝ իրական քայլ, լիքը՝ դատարկ խոսք։ Մարդիկ կարծես իրենք իրենցից հոգնել են…

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
ՈՒՐԲԱԹ 13. ինչպես ասում են

Հավանաբար բանն անպայման պիտի հասնի իրական միջուկային պատերազմի, որ մարդկությունը ահասարսուռ իրականությանն առերեսվելուց հետո միայն վերջապես կանգ առնի։

Համաճարակի վերածված տգիտության ախտի,

փոխադարձ ատելության, դիմացինի, հարևանի ֆիզիկական ոչնչացումը՝ որպես սեփական գոյության, մասնավորապես՝ իշխանության պահման միակ ընկալելի պայմանի,

բարոյականության սահմանները լղոզած և կեղծ արժեքների ներքո բացարձակ ցինիկ վարքի,

այսպիսի դրսևորումները չեն վերջանալու, քանի դեռ իրական վտանգը շրխկացնելով չի մտել մարդկանց տները։

Թեև… եթե իրական վտանգի ռեալիզացումը օգտակար լիներ, Հայաստանում արդեն առնվազն մեկ տարի այլ իշխանություն կլիներ, այլ ոչ թե «բոշա-փչացած» սկզբունքով «իմփիչմենթ-ընտրություններ» մանկական խաղերով կշարունակեին լվանալ մարդկանց ուղեղը, ինչպես ծաղրածուներն են զբաղեցնում ամբոխին՝ մանեժում հիմար ծամածռություններ անելով։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Իրանցիների գործողությունները ուշագրավ են այն առումով, որ Իրանի իշխանությունները մեդիադաշտում չեն փորձել փակել տեղեկատվական հոսքը՝ ի՞նչ օբյեկտների է հարվածել Իսրայելը, ովքե՞ր են զոհվել և այլն։ Փոխարենը՝ դա անում է Իսրայելը։

Ի դեպ, ինչ վերաբերում է Իրանի կողմից ուղարկված 100-200 ԱԹՍ-ներին։ Ըստ էության, դա Իրանի պատասխանը չէ։ Այն ավելի շատ հետախուզական նպատակ հետապնդող նախաբան է՝ ո՞ր երկրներից են խոցում անօդաչուները, ինչ լոկացիաներից... մի խոսքով, ակնհայտ է, որ Իրանը պատրաստ էր հարձակմանը (պատրաստ լինել՝ չի նշանակում, որ անխոցելի ես դառնում):

Ինչևէ, Մերձավոր Արևելքը երբեք չի դադարում եռալ և կարծես հիմա մոտենում է եռման ամենաբարձր ջերմաստիճանին։

Հ.Գ. Այս ամենին դիտորդի կարգավիճակով հետևելիս չմոռանանք, որ մեր տներին են մոտենում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
«24 ժամվա ընթացքում» ռուս-ուկրաինական պատերազմին վերջ տվող Թրամփը հիմա էլ սպառնում է, թե Իրանը պետք է վերադառնա բանակցությունների սեղանին, թե չէ «այ-այ-այ՝ հողին կհավասարեցնենք»։

Հենց էս պահին բանակցելու տեղ հենց Արևմուտքը չի թողել, ավելին՝ ուժի լեզվով աշխարհը հպատակեցնելու հավակնություններն արագացնելու են բազմաբևեռ աշխարհի ձևավորումը (եթե ինչ՝ բազմաբևեռը տասնյակ ուժային կենտրոնների առաջացման մասին չէ, այլ 4-6):

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Մեկ՝ Թրամփն էր 24 ժամում խոշոր կոնֆլիկտին վերջ դնում, մեկ էլ՝ Հայաստանում ու աշխարհում տարբեր շրջանակներ, նախ, Ռուսաստանի վերջն էին գուժում, հիմա էլ՝ Իրանի։

Բարդ ու բազմաշերտ աշխարհին պրիմիտիվ պրիզմայով նայողները կարող են այդպես էլ մնալ դիտորդի կարգավիճակում։ Մենք դեռ շարունակում ենք մեր դավադրապաշտական՝ բոլորի մեջ օտարերկրյա գործակալ տեսնելու մոլուցքից տուժել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
Առավոտվանից շատերը հիացած էին իսրայելական հարձակման ռազմավարական և մարտավարական գործողություններից, բայց օրվա ավարտին իրանցիները վերադասավորում են ՀՕՊ-ը և շարքից հանում մի քանի իսրայելական ռազմական ինքնաթիռ, ապա հարյուրավոր բալիստիկ հրթիռներ արձակում Իսրայելի ուղղությամբ։

Այս տեմպերով հավանաբար չի կարելի բացառել նույնիսկ միջուկային զենքի կիրառումը Իրանի դեմ։ Ամեն դեպքում իրավիճակը, ինչպես ասում են, անցել է անդառնալիության կետը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍31
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Իրանն Իսրայելի ուղղությամբ 3-րդ ալիքն է ուղարկում հրթիռների։ Իսկ «Երկաթե գմբեթը» չի հասցնում առաջին երկու ալիքի բոլոր հրթիռները չեզոքացնել։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
3
Երկու տարբեր աղբյուրներ են։ Ռուսալեզու աղբյուրը իրանցի լրագրողի թելեգրամյան ալիքն է։

Հնարավոր է, որ սա սովորական ապատեղեկատվություն է։ Հնարավոր է, որ ճշգրիտ է։

Երկու դեպքում էլ միջուկային պատերազմի իրական casus belli է։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
Իրանը բնականաբար հրաժարվել է տեղի տալ Թրամփի հերթական ուլտիմատումին և, ամենայն հավանականությամբ, գոնե այս փուլում միջուկային ծրագրի հարցի շուրջ բանակցությունները կդադարեցվեն։

❗️Սա նշանակում է, որ պատերազմը մի քանի օրում չի ավարտվելու։

Ինչպես տեսանք երեկ, Իրանի Իսլամական Հանրապետությունն ունի բոլոր ռեսուրսները Իսրայելի դեմ պատերազմելու։

Այսուհանդերձ, եթե պատերազմի մեջ պաշտոնապես ներքաշվեց ՆԱՏՕ-ն, ապա Իրանի համար խիստ դժվար է լինելու։

Ինչպես ՆԱՏՕ-ն անխոչընդոտ ռմբակոծում էր Բելգրադը, ինչպես գոյություն չունեցող քիմիական զենքը որպես casus belli հայտարարելով ներխուժեց Իրաք, այնպես էլ աշխարհում ոչ մի ուժ չի կարողանալու կանխել մեծ աղետը, եթե մունետիկ Թրամփի թիկունքում կանգնած ուժերը խնդիր դնեն Իրանը ոչնչացնելու։

🪤 Իսկ հուսալ, թե Արևմուտքում մարդկային կյանքերն ու խաղաղությունն արժեք ունեն, նույնն է, թե հավատալ, որ Փաշինյան Նիկոլը հայրենասեր է ու ազգային-պետական շահով է առաջնորդվում։

Վերջում լիրիկական զեղում.

Այստեղ կարող էր լինել բարոյախրատական հուզական տեքստ մեր կորցրած շանսի, հերթական շանսը չկորցնելու, իշխանությունների անարձագանք վարքի մասին, բայց չնայած փիլիսոփայամետ գրելաձևիս, հուզականությունը նման հարցերում անտեղի ինքնախաբեություն եմ համարում։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ադրբեջանի ԱԳՆ Բայրամովը Իրանի իր պաշտոնակցի հետ հեռախոսազրույցի ժամանակ ասել է, որ Ադրբեջանը թույլ չի տա իր օդային տարածքն օգտագործել Իրանի կամ այլ երկրի դեմ հարձակման համար։

[Ադրբեջանցիները լավագույնս յուրացրել են «մի բան ասելու, հակառակն անելու» հինավուրց դիվանագիտական հնարքը]

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4
Ուղղակի համեմատական

Իսրայելի հրթիռակոծությունից օրեր առաջ իսրայելա-ամերիկյան հռետորաբանությունից պարզ էր, թե ինչ է սպասվում։

Այսպես.

▪️Իսրայելի կողմից Իրանի տարածքի հրթիռակոծության առաջին իսկ օրը Նեթյանահուի օդանավը թռավ Հունաստան։

▪️Իրանցի բարձրաստիճան սպաները սպանվեցին իրենց բնակարաններում քնած։

▪️ԱՄՆ-ը նախաձեռնեց Իրանի հետ բանակցություններ, բայց վերջին շաբաթների ուլտիմատիվ հռետորաբանությունից պարզ էր, որ փակուղի են տանում։

▪️Իրանը, բնական է, չէր ընդունելու այդ պայմանները։

▪️Իրանի դիրքորոշումը առիթ էր Իսրայելի համար հարձակում սկսելու։

▪️Քանի որ Իրանում Փաշինյան չկա, ապա ոչ մեկ Իսրայելի հարձակումից հետո Քաջ Նազարի պես վիզը ծռած ու սպիտակ դրոշով չվազեց հրեաների մոտ, թե՝ կապ չունի, որ դուք մեր երկրին սպառնում եք, հարձակվել եք մեր վրա, մենք ուզում ենք ձեր հետ «լեթսդուպաչիկ» ապրենք։

▪️Այն, ինչ անում է Իրանը՝ կոչվում է «ինքնապաշտանություն»։ Այն, ինչ անում է Նեթյանահուի Իսրայելը՝ Իրաքում արել է Բուշ Կրտսերը. էքսպանսիա։

Այսքանից հետո իսրայելա-ամերիկյան ցանկացած հայտարարություն ոչ այլ ինչ է, եթե ոչ ցինիզմի, երկերեսանիության և անբարոյականության դասագրքային ցուցիչ։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍8
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ

[
1️⃣ ՀՕԳՈՒՏ ԻՐԱՆԻ ]

Եթե Իրանն իսկապես տիրապետում է բավարար ռեսուրսների Իսրայելին նույն ինտենսիվությամբ հարվածներ հասցնելու, ապա ունի բոլոր շանսերը 2-3 շաբաթից հակառակ կողմին իր պայմաններով (իհարկե, ժամանակավորապես) նստեցնելու։

Այս սցենարի պարագայում Մերձավոր Արևելքում Իրանի դերը կամրապնդվի։ Ամենայն հավանականությամբ, ի վերջո Իրանը կունենա միջուկային զենք։

Դեպքերի այսպիսի զարգացումը ձեռնտու է Չինաստանին, քանի որ Իրանի ուժեղացումը ձգելու է ԱՄՆ-ի կողմից խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում ակտիվացումը. դա, վաղ թե ուշ տեղի ունենալու է, բայց որքան ուշ, այնքան լավ ՉԺՀ համար։

Մասամբ ձեռնտու է նաև Ռուսաստանին։ Եթե Ռուսաստանը ըստ իրավիճակի կարող է համադիր շահեր ունենալ Մերձավոր Արևելքում Թուրքիայի հետ, ապա իր հարավային սահմաններում դրանք միայն հակադրվում են, իսկ Իրանի դիրքերի ամրապնդումը որոշ չափով թուլացնելու է Թուրքիայի դիրքերը։ Եվ, իհարկե, Մերձավոր Արևելքում՝ Թուրքային հակակշիռ։

Նման սցենարը հավանական է, բայց հաշվի առնելով երկարաժամկետում ռեսուրսների անհամատեղելիությունը և այն փաստը, որ եթե Իսրայելի թիկունքում վստահաբար կանգնելու է մի քանի երկիր, մինչդեռ Իրանին ո՛չ ՌԴ, ո՛չ ՉԺՀ չեն պահելու։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍21
Գոնե տեղեկատվական դաշտում հենց այս պահին Իսրայելը խիստ ձախողել է։

Հայֆայի հրթիռակոծման կադրերը, ուր երևում է, թե ինչպես են բալիստիկ հրթիռները և հիպերձայնային մեկ-երկու հրթիռ անխոչընդոտ խոցում թիրախները։

Մյուս կողմից, Եմենի բարձրաստիճան սպային չեզոքացնելու ձախողված փորձը։

Դա էլ բավարար չէ՝ ըստ լուրերի՝ իսրայելական ՇԱԲԱԿԻ ղեկավարը հրաժարական է տվել։

Թեև, ինչպես մեզ հայտնի դեպքում է՝ ինչքան էլ ցույց տաս, թե «հաղթելու ես», պատերազմում հաղթում է ոչ թե խոսքը և աուդիո-վիդեո էֆֆեկտները, այլ զենքը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍3
ՀՆԱՐԱՎՈՐ ԶԱՐԳԱՑՈՒՄՆԵՐԻ ՍՑԵՆԱՐՆԵՐ

[
2️⃣ԻՐԱՆԻ ՋԱԽՋԱԽՄԱՄԲ ]

Օբյեկտիվորեն, Իրանը չունի այն տեխնոլոգիական և ֆինանսական ռեսուրսները, որին տիրապետում է Իսրայելի թիկունքը պահող Արևմուտքը։

Հայտնի էլ չէ, թե որքան կկարողանա դիմակայել ԻԻՀ, հատկապես եթե ԱՄՆ-ը/ՆԱՏՕ-ն պաշտոնապես ներքաշվի պատերազմի մեջ։

Կարելի է թույլ տալ տեսություն, ըստ որի՝ Չինաստանը կարող է շարունակել խիստ գաղտնիության պայմաններում նյութատեխնիկական և ռադիոլոկացիոն-նավիգացիոն հարցերում որոշակի աջակցություն ապահովել։

Չմոռանանք, որ Չինաստանն իր ներուժով միակ ուժային կենտրոնն է, որն իր տեխնոլոգիական հնարավորություններով չի զիջում ԱՄՆ-ին։ Իսկ ՉԺՀ-ին միանշանակ ձեռնտու է ԱՄՆ-ի ներքաշումը Մերձավոր Արևելքում։

Առավել ևս, ինչպես համոզվեցինք, Չինաստանին ճնշելու մի գործիք ուներ Թրամփը՝ մաքսատուրքերը, սակայն այդ մի գործն էլ փառահեղ կերպով տապալեց։

Մյուս կողմից, իսկ որքանո՞վ է Չինաստանը պատրաստ իր ներուժը մսխել Մերձավոր Արևելքում, երբ ունի ներքին և մերձակա՝ խաղաղօվկիանոսյան տարածաշրջանում բազմաթիվ մարտահրավերներ։

Արդյոք դրանք միջնաժամկետում և երկարաժամկետում չեն ունենա բացասական ազդեցություն, որոնց համար ռեսուրսները կարող են չբավարարել, եթե ծախսվեն Մերձավոր Արևելքում։

Եթե դիտարկենք երկարաժամկետում և Արևմուտքի լիարժեք ներգրավվածությամբ, ապա տնտեսական և աշխարհաքաղաքական գործոնների ռեալ գնահատման պարագայում Իրանի հաջողությունը ամենաքիչ հավանականն է, միայն եթե…

Հաջորդիվ, կդիտարկենք սցենար, որը ենթադրում է Իրանի՝ միջուկային տերություն դառնալու և իրանա-իսրայելական պատերազմի սառեցման հավանականությունը։

🤩 Ալբերտիչ | հեղինակային ալիք
@albertich_notes
Please open Telegram to view this post
VIEW IN TELEGRAM
👍4