Arm Checkpoint – Telegram
Arm Checkpoint
177 subscribers
1.25K photos
321 videos
233 links
Ժամանց, հումոր հետաքրքիր նորություններ
Download Telegram
🔢 Գյումրիում հարցումների պատկերը խուճապի է մատնել իշխանություններին

Գյումրիում մարտի 30-ին կայանալիք ՏԻՄ արտահերթ ընտրություններին ընդառաջ գործող իշխանությունները ներքին հարցումներ են իրականացնում, և դրանց արդյունքները խուճապի են մատնել «Քաղաքացիական պայմանագրին»։

ՔՊ մեր աղբյուրի փոխանցմամբ, այդ հարցումները վկայում են, որ ընտրություններին մասնակցող 9 ուժերից միայն չորսին է հաջողվում անցնել Գյումրիի ավագանի։ Իշխանության ներդրած «տրոյական ձիուկները» ընդհանրապես դուրս են մնում այդ ցանկից և չնչին քվեներ են ստանալու։ Իսկ հիմնական ընդդիմադիր թեկնածուները կարող են այնքան քվեներ ստանալ, որ Գյումրիում իշխանազրկեն «Քաղպայմանագրին»։

Ըստ այդ հարցումների, Սարիկ Մինասյանի գլխավորած ընտրացուցակը միայն երկրորդն է։ Թե ընդդիմադիրներից ով է առաջինը, մեր աղբյուրները չեն նշում, պնդում են, որ ՔՊ-ն որևէ շանս չունի հաղթանակ գրանցելու հանրապետության երկրորդ քաղաքում։

Այս հարցումներն են պատճառը, որ Փաշինյանն ու իր թիմն ընկել են ցնցումների մեջ, ուժայիններին հրահանգել շոուներ սկսել, ընդ որում, քրքրում են ընտրացուցակների վերին հորիզոնականներում ընդգրկված ընդդիմադիր թեկնածուների անցյալը, նրանց վրա լծակներ ստանալու, Գյումրիում իրենց ցանկալի արդյունքները ստանալու համար։

Առաջիկայում Փաշինյանը կրկին Գյումրիում է լինելու, անձամբ է իրականացնելու քարոզարշավը, իսկ մինչ այդ կառավարությանը հրահանգել է հսկայական գումարներ ներդնել, այս օրերին բուռն աշխատանքի իմիտացիա ստեղծել։
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Media is too big
VIEW IN TELEGRAM
❗️Իշխանությունները որևէ տեղից չեն կարողանում այլևս փող «քերել», մտնում են հասարակության գրպանը
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
#ԳտելեմԴոմուսում 🔥Ծալվող սեղան և աթոռներ 𝐃𝐎𝐌𝐔𝐒-ում։🤩

Այս ծալովի պլաստիկե սեղանն ու աթոռները կարող են բացօթյա հանգիստը դարձնել ավելի հարմարավետ և հաճելի:🌳

Սեղան - 244x75x74 սմ 35 900 դրամ
Աթոռ - 10 500 դրամ

Հավաքածու սեղան+8 աթոռ՝ 119 900 դրամ

❗️Շտապե՛ք քանակը սահմանափակ է։❗️

Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛
Forwarded from ՊԱՏԻՎ ՈՒՆԵՄ
Media is too big
VIEW IN TELEGRAM
Team Telecom Armenia-ն մեկնարկում է բջջային ցանցի լայնածավալ արդիականացման աշխատանքներ
Forwarded from ՕրաԹԵՐԹ
Գելլափը հրապարակել է Գյումրիի թեկնածուների վարկանիշները

🔹21.8 %- «Քաղաքացիական պայմանագիր կուսակցություն» (Սարիկ Մինասյան), 18. 3%-Հայաստանի կոմունիստական կուսակցություն (Վարդան Ղուկասյան), 8.9%-«Մեր քաղաքը» Կուսակցությունների դաշինք (Մարտուն Գրիգորյան), 6.4%-«Մայր Հայաստան» Կուսակցությունների դաշինք (Կարեն Սիմոնյան), 5.8 տոկոս՝ «Իմ հզոր համայնք» Կուսակցություն (Ռուբեն Մխիթարյան )

📌GALLUP-ը ներկայացրել է հարցումների արդյունքներ, թե որ կուսակցությանը կամ դաշինքին գյումրեցիները ձայն կտան առաջիկա կիրակի օրը, փոխանցում է Սպուտնիկ Արմենիան
1
Forwarded from InfoLur
❗️❗️❗️Արգելել են Արա Աբրահամյանի մուտքը Հայաստան

Past.am-ի տեղեկություններով, Երևան է ժամանել Ռուսաստանի հայերի միության ղեկավար Արա Աբրահամյանը, սակայն «Զվարթնոց» օդանավակայանում արգելել են նրա մուտքը Հայաստան:

Մանրամասները՝ քիչ ավելի ուշ:
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
⚡️🛍𝐃𝐎𝐌𝐔𝐒-ի գործող ակցիաները․👇🏼

Teka գնիջեցում՝ մինչև 08․04
Lg , Electrolux տեխնիկայի գնիջեցում ՝ 28.03 - 30.03
Samsung սաունդբարերի գնիջեցում՝ մինչև 08․04
Samsung հեռուստացույց + նվեր՝ մինչև 08․04
Մանր կենցաղային տեխնիկայի գնիջեցում ՝ մինչև 07․04
JBL գնիջեցում՝ մինչև 07.04
Hausberg լիկվիդացիա ՝ մինչև 07․04
Օդորակիչների գնիջեցում՝ մինչև 07․04
Bosch տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
Panasonic և Philips տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
Գազի կաթսայի գնիջեցում՝ մինչև 07․04
Կահույքի cashback` մինչև 13․04
DeLonghi, Braun տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07.04
Լամինատե հատակի գնիջեցում՝ մինչև 10․05
Korting տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 09․04
Սալիկների 10% cashback՝ մինչև 31․03
Rikon հեռուստացույցների գնիջեցում՝ մինչև 07․04
7% գնիջեցում ներքնակների ամբողջ տեսականու համար՝ մինչև 07․04
Գնիջեցում անկողնային պարագաների համար՝ մինչև 07․04
Սերմերի, տան դեկորի և խոհանոցային սպասքի գնիջեցում՝ մինչև 07․04
Hisense, Toshiba տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 07․04
System բռնակների գնիջեցում՝ մինչև 30․04
Winning Star տեխնիկայի գնիջեցում՝ մինչև 08.04

Արի՛ Դոմուս, գնի՛ր ԱՄԵՆ ԻՆՉ մեկ վայրից💙💛

Դոմուսի բոլոր ակցիաները Telegram-ում։
Գրանցվի՛ր հիմա😃


❗️ Ակցիաների ամբողջ տեսականին ❗️
Forwarded from ՕրաԹԵՐԹ
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Հանրահավաքը՝ թռչնի թռիչքից
Forwarded from ՕրաԹԵՐԹ
❗️Մարտուն Գրիգորյանն ապտակե՞լ է Սարիկ Մինասյանին

Մամուլում շրջանառվող տեղեկությունների համաձայն` Գյումրիի թատրոնում Մարտուն Գրիգորյանն ապտակել է Սարիկ Մինասյանին։
👍2
Forwarded from InfoLur
ՔՊ-ն պարտվում է Փարաքար համայնքի բոլոր 9 գյուղերում՝ Նորակերտում, Բաղրամյանում, Այգեկում, Մերձավանում, Պտղունքում, Արևաշատում, Մուսալեռում, Թաիրովում և Փարաքարում։
❤‍🔥1
Forwarded from ՕրաԹԵՐԹ
ՔՊ-ն Գյումրիում խայտառակ պարտություն է կրում
Forwarded from InfoLur
Բաժանորդագրվեք «Փաստ» օրաթերթի տելեգրամյան ալիքին

https://news.1rj.ru/str/pastlratvakan
Forwarded from Փաստ
❗️Մարտուն Գրիգորյանը վաղը հայտարարություն կանի

Որոշումը շատ բարդ է եղել, երկար բանակցություններ են ընթացել և ի վերջո, գտել են կոմպրոմիսային լուծում:

Մարտուն Գրիգորյանի ավագանու անդամներից մի քանիսը կողմ կքվեարկեն Ղուկասյանի թեկնածությանը, բայց կոալիցիա չի կազմվի:
Media is too big
VIEW IN TELEGRAM
Նիկոլին սիգնալ տալու համար փռում են ասֆալտին
Forwarded from Փաստ
Վարդան Ղուկասյանը կընտրվի Գյումրիի քաղաքապետ

🔹‹‹Մեր քաղաքը›› դաշինքը հայտարարում է, որ կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության,֊ գրել է Մարտուն Գրիգորյանը

📌«Եվ հետագա ամբողջ պատասխանատվությունը՝ քաղաքի հետագա ճակատագիրը՝ ՔՊ-ին տալու, չտալու մասով, այսուհետ թեև վերցնում են իրենց վրա երեք ուժերը՝ Վարդան Ղուկասյանի գլխավորությամբ, այնուամենայնիվ, բոլորդ էլ գիտեք՝ ես ձեռքերս ծալած չեմ նստելու և շարունակելու եմ անել ամեն ինչ, որ ՔՊ-ն Գյումրիում քաղաքապետ չունենա»,-գրել է նա:
Forwarded from InfoLur
«Պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի». «Սպայկայի» ղեկավարի կարծիքով, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին

📍Օրեր առաջ տեղեկացրել էինք, որ 2024 թվականին Հայաստանը եղել է ծաղիկների հիմնական մատակարարներից մեկը Ռուսաստանի համար։
Ավելին, այդ ցանկում Հայաստանը երկրորդն է՝ 32,1 մլն դոլարի չափով ծաղիկների մատակարարմամբ: Նշել էինք նաև, որ այս տարի արդեն Հայաստանից Ռուսաստան արտահանվող ծաղիկների քանակը կրկնապատկվել է. պատճառը «Սպայկա» ընկերության կողմից աննախադեպ ծավալի կակաչի արտահանումն է ՌԴ:

«Սպայկա» ընկերության ղեկավար Դավիթ Ղազարյանն ասում է,
«Մենք փնտրում էինք բարձր ավելացված արժեքով արտադրանք, որը կարող ենք մշակել մեր գործող և տարիներով ստեղծված բարդ ենթակառուցվածքներում»։


Իսկ, ընդհանրապես, հայտնի գործարարն ինչպե՞ս է գնահատում Հայաստանի տնտեսության ներկա վիճակը մասնավոր հատվածի զարգացման տեսանկյունից։
«Հայկական բիզնեսը այսօր գործում է բարդ, բայց կառավարելի միջավայրում։ Հիմնական առանձնահատկությունն այն է, որ մենք փոքր շուկա ենք, և մեր մասշտաբային հնարավորությունները խիստ կախված են արտահանումից»

-ասում է Դավիթ Ղազարյանը:

Ինչ վերաբերում է նրան, թե որ ոլորտները պետք է առաջնահերթ լինեն տնտեսական զարգացման համար, «Սպայկայի» ղեկավարն ասում է.
«Արտահանման տեսանկյունից՝ առաջին հերթին՝ գյուղատնտեսություն, վերամշակում, սննդի արդյունաբերություն, թեթև արդյունաբերություն, ՏՏ ոլորտ»:


Այսօր ավելի ու ավելի է արծարծվում Հայաստանի արտաքին տնտեսական ուղղության հնարավոր փոփոխության թեման։

«Արտաքին տնտեսական ուղղությունը փոխելու հարցը պետք է դիտարկել բացառապես Հայաստանի տնտեսության և ազգային շահերի տեսանկյունից: Հայաստանը փոքր պետություն է՝ սահմանափակ ռեսուրսներով, և մեր արտահանման ներուժն իրացվում է առաջին հերթին ռուսական և ԵԱՏՄ շուկայում»

-նշում է Դավիթ Ղազարյանը՝ հավելելով.
«Այսօր ԵԱՏՄ-ն Հայաստանի առանցքային արտահանման շուկան է. ռուսական շուկան հայկական արտահանման ամենամեծ սպառողն է»


📍Հարցնում ենք՝ այդուամենայնիվ, ԵԱՏՄ-ին անդամակցությունը կոնկրետ ի՞նչ առավելություններ է տալիս Հայաստանի տնտեսությանը։
«ԵԱՏՄ-ին անդամակցության շնորհիվ մենք աշխատում ենք մեկ մաքսային տարածքում, ապրանքները կրկնակի հավաստագրման կարիք չունեն, մաքսատուրքը զրո է, ապրանքների տեղաշարժի կանոնները պարզեցված են։

Երկրորդ կարևոր կետը էներգիան է: Հայաստանը Ռուսաստանից ստանում է բնական գազ արտոնյալ գներով»

-ասում է Դավիթ Ղազարյանը:

Ինչպե՞ս կարող է ազդել արտաքին տնտեսական քաղաքականության՝ դեպի ԵՄ հնարավոր փոփոխությունը Հայաստանի տնտեսության զարգացման վրա:

Դավիթ Ղազարյանը նախ նշում է, որ ԵԱՏՄ-ն և ԵՄ-ն անհամատեղելի ինտեգրացիոն միություններ են.
«ԵՄ-ին անդամակցելը երկարաժամկետ և ծախսատար գործընթաց է: Անհասկանալի է նաև, թե այդ ընթացքում ո՞ւր է մատակարարվելու հայկական արտադրանքը, եթե կորցնենք մուտքը ԵԱՏՄ շուկա, իսկ եվրոպական շուկա մուտքը դեռ անցումային շրջանում լինի»


Արդյո՞ք առանց ԵՄ անդամակցության անհնար է ապրանք արտահանել ԵՄ երկրներ:
«Մինչև Հայաստանի ԵԱՏՄ անդամ դառնալը հայկական ապրանքների հիմնական շուկան ևս Ռուսաստանն էր, իսկ ԵՄ երկրներ արտահանվում էին ոչ նշանակալի քանակներով, ինչպես այժմ, իսկ Հայաստանի կողմից ԵԱՏՄ-ին անդամակցելով՝ դեպի Ռուսաստան և այլ ԵԱՏՄ երկրներ արտահանելը դարձավ առավել շահավետ:

Որևէ միավորին անդամակցելիս առաջնային անհրաժեշտ է դիտարկել երեք խնդիր:
🔺 Նախ՝ դա լոգիստիկան է՝ իր ուղղություններով ՝ Թուրքիայով, Վրաստանով՝ լաստանավով:

🔺Երկրորդը ԵՄ ներմուծման բարձր մաքսատուրքերն են, որոնք անմրցունակ են դարձնում հայկական ապրանքները:

🔺Երրորդ՝ հայկական ընկերությունների գերակշիռ մասը չի անցել որակի համապատասխանության սերտիֆիկացումներ ԵՄ արտահանելու նպատակով»,

-նշում է մեր զրուցակիցը:

📌Ստացվում է՝ Դավիթ Ղազարյանը դե՞մ է ԵՄ անդամակցման գործընթաց սկսելու մասին օրենքին:
«Այո, իմ մոտեցումը բացասական է, ԵՄ-ն այլընտրանք չէ ԵԱՏՄ-ին, այն պետք է լինի լրացում մեր գործող արտահանման շուկային՝ երկկողմանի առևտրային համաձայնագրերով»


Ինչ վերաբերում է լուծումներին, ելքերին, հեռանկարներին, ապա Դավիթ Ղազարյանն ամփոփում է.
«Բիզնեսը քրտնաջան աշխատում է, պետությունը պետք է աջակցի արտահանող բիզնեսին և չխանգարի: Հայաստանին պետք է հզոր արտահանող տնտեսություն և վերջ»:
Forwarded from Առաջին Լուրեր
Ի՞նչ է փնտրում Փաշինյանն Էստոնիայում

Մինչ Ադրբեջանի նախագահն ակտիվ հանդիպումներ է ունենում գերտերությունների, այդ թվում Չինաստանի նախագահի հետ առաջ մղելով Ադրբեջանի շահերը, Նիկոլ Փաշինյանի այցերը և հանդիպումները կարող են տարակուսանքի տեղիք տալ։

📌Փաշինյանը պաշտոնական այցով մեկնել է Էստոնիա, որտեղ հանդիպում է ունենալու Էստոնիայի նախագահ Ալար Կարիսի հետ, ինչպես նաև առանձնազրույց կունենա Էստոնիայի վարչապետ Քրիստեն Միխալի հետ։

Առաջին հայացքից կարող է սովորական այց թվալ, բայց բանն այն է, որ այսօր ԵՄ դիվանագիտության ղեկավարը հենց Էստոնիայի նախկին վարչապետ Կայա Կալասն է, ով բավականին լուրջ դիրք է զբաղեցնում եվրոպական կառավարման համակարգում, և հենց Կալասն էր, որ Հայաստանից և այլ երկրներից պահանջել էր չմեկնել մայիսի 9-ին Մոսկվա՝ մասնակցելու Հաղթանակի շքերթին։

Թեպետ Եվրահանձնաժողովն ավելի ուշ մեղմացրեց այդ ձևակերպումները, բայց Փաշինյանից դեռ շարունակում են պահանջել, չմասնակցել Մոսկվայում կայանալիք միջոցառմանը, և Փաշինյանն այժմ ինքն է մեկնել Էստոնիա՝ հասկանալու իր հետագա անելիքները։

Թեպետ ավելի վաղ Նիկոլ Փաշինյանը հաստատել էր, որ մեկնելու է Մոսկվա, բայց մեկնումից առաջ, օրերս, հրաժարվել էր մեկնաբանել լուրերը, թե մայիսին Մոսկվայում հնարավոր է ստորագրվի խաղաղության պայմանագիրը։

Հրաժարվել էր նաև հայտնել, թե արդյոք ինքը մեկնելու է Մոսկվա՝ մասնակցելու Հայրենական պատերազմի 80-ամյակի միջոցառումներին։ Այս ամենը վկայում է, որ Փաշինյանը դեռևս տատանվում է և կարիք ունի համոզելու արևմտյան կառույցներին, որ չի կարող հրաժարվել Մոսկվա մեկնելուց։

⛔️ Իսկ Եվրամիությունը, որը չի կարողանում Հունգարիայի և Սլովակիայի վարչապետների սանձերը քաշել, ողջ զայրույթը թափելու է իրեն անդամության կեղծ թեկնածու հռչակած Հայաստանի կառավարիչների վրա։
Forwarded from DOMUS / ԴՈՄՈՒՍ
Երազու՞մ եք վերջապես ավարտել վերանորոգումը․

👉🏼Դոմուսի հատուկ առաջարկը Ձեզ համար է։

😍𝟏𝟐𝟎𝟎 տեսակի սալիկներից գնում եք 𝟐𝟎𝟎 𝟎𝟎𝟎 դրամի սալիկ և ստանում 𝟐𝟓 𝟎𝟎𝟎 դրամին համարժեք այլ շինարարական ապրանքներ՝ սանկերամիկա, ծորակներ, լամինատե հատակներ, ներկեր, պաստառներ, դռներ։

Ինչքան շատ սալիկ, այնքան շատ նվերներ🎁, որպեսզի դուք ավելի արագ ավարտեք վերանորոգումը։

❗️Գործում են նաև 𝟏𝟔 ամիս անտոկոս ապառիկի պայմանները։

Սիրով սպասում ենք Ձեզ հենց այսօր։💛

Վերանորոգման համար ամեն ինչ 𝟏 վայրից՝ Դոմուսից🤩
Forwarded from Փաստ
Media is too big
VIEW IN TELEGRAM
«Հնչեղ ապագա» համերգը միավորեց Հայաստանի և Ռուսաստանի պատանի երաժիշտներին
Forwarded from Փաստ
Նոր «ընդդիմություն» են «թրծում»՝ ընտրություններին ընդառաջ

❗️Վարկանիշային ցածրունքում գտնվող ու գահավիժել շարունակող Փաշինյանն ու նրա ՔՊ-ն իրենց ողջ էությամբ ու պահվածքով ցույց են տալիս, որ ամեն ինչ անելու են, ոչնչի առջև կանգ չեն առնելու, միայն թե «վերարտադրվեն» առաջիկա ընտրություններում, լինեն դրանք հերթական, թե արտահերթ:

Հասկանալի է՝ այդ նպատակով նրանք շարունակում են զանազան տարբերակներ փնտրել: Տարբերակներից մեկը, այսպես ասած, «սատելիտներն» են: Այսինքն՝ գրանցված մի քանի տասնյակ մարդ-կուսակցություններից ընտրվում կամ «զրոյից» ստեղծվում են նոր կուսակցություններ, որոնք առերևույթ իբր ընդդիմադիր, բոլորին մերժող դիրքերից են հանդես գալիս, բայց իրականում դրանք «կեղծ բադիկի» դերում են, որոնք նպատակ ունեն «հանել» բողոքավոր ընտրազանգվածի ձայների մի մասը: Մյուս կողմից՝ եթե իրենց հաջողվում է շատ ավելի նկատելի «ձայներ տանել», ապա ավագանի կամ ԱԺ անցնելուց հետո կտրուկ միանում են իշխանությանը: Մի խոսքով՝ «սատելիտ» են, ավելի պարզ ասած՝ իշխանության կցորդ:

Մեր իրականության մեջ սա ոչ միայն տեսություն է, այլև պրակտիկա, որի օրինակները քիչ չեն: Սակայն, ինչպես երևում է, եղածներից Նիկոլ Փաշինյանը հույսը կտրել է՝ հասկանալով, որ նրանք որևէ կերպ անցողիկ շեմ հաղթահարելու շանս չունեն, առավել ևս՝ Գյումրու ընտրություններից, Նոր Նորքի թաղապետի հետ կապված խայտառակությունից հետո: Ըստ այդմ, նորերի փնտրտուքի մեջ է:

✔️Օրերս էլ պարզվեց, որ համարյա արդեն 1 տարի է, ինչ հիմնադրվել է, իսկ ընդամենը մեկ ամիս առաջ էլ պետական գրանցում է ստացել բավականին բանաստեղծական անվանումով՝ Հայաստանի շնորհապետական կուսակցություն (մարդիկ, ըստ երևույթին, այդպես թարգմանել են մերիտոկրատիան՝ «արժանիների իշխանությունը»), որը գլխավորում է Գուրգեն Սիմոնյանը: Իսկ դա պարզվեց նրանից, որ հանրության լայն շրջանակներին անհայտ այս միավորի ղեկավարը վերջերս առանձնահատուկ արժանանում է իշխանական քարոզչամիջոցների, այդ թվում՝ Հ1-ի մեծ ուշադրությանը: Ավելին, ինչ-որ «հարցումներով» այդ կուսակցությանը վերագրվում է նույնիսկ «ռեյտինգներ»՝ ամբողջ 1,5 տոկոս:

Նորահայտ «մերիտոկրատներն» էլ հանդես են գալիս նախկինների ու ներկաների (իբր թե) դեմ, Ռուսաստանը համարում են թշնամի, դիրքավորվում են որպես ԵՄ-ամետ: Բայց բուն հարցը դա չէ:

Բուն հարցն այն է, որ հնարավոր է՝ գործ ունենք հերթական նիկոլական, այսինքն՝ Փաշինյանի ու նրա իշխանության կողմից «թրծվող» «ընդդիմության» հետ: Ի վերջո, պարզ է, չէ՞, որ հենց այնպես, առանց Փաշինյանի հրահանգի ու իշխանական հովանավորության այդպես չեն քարոզի Հ1-ով:

Կարծում ենք՝ սա միակ օրինակը չէ ու չի լինի, դե՝ վերը նշված հին «սատելիտներին» չհաշված: Գործնականում իշխանությունը փորձելու է որոշակի «փուչիկներ» փչել՝ ընտրություններին ընդառաջ: Նպատակը՝ փոշիացնել իշխանության դեմ տրամադրված, բայց դեռ լիարժեք չկողմնորոշված, նաև «նոր դեմք» փնտրող ընտրազանգվածի ձայները: Մյուս կողմից՝ եթե հաջողվի, փոշիացնելուց բացի, նաև անցողիկ շեմը «հաղթահարեցնել», ապա այդ կցորդների օգնությամբ պահել իշխանությունը:

Դժվար է ասել՝ ինչ կլինի, բայց տպավորություն է, որ Փաշինյանը ձեռքը փրփուրներին է գցում արդեն: