ՀԱՅԻԶՄ – Telegram
ՀԱՅԻԶՄ
6.78K subscribers
305 photos
244 videos
54 links
Download Telegram
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Վաշինգտոնում անցկացվել է «Անմահ գունդ» ակցիան

Ավելի քան 100 մասնակիցները հարգանքի տուրք են մատուցել Հայրենական մեծ պատերազմի տարիներին զոհվածների հիշատակին։

Սա վերջին վեց տարվա ընթացքում առաջին համաձայնեցված ակցիան էր։ ՌԻԱ Նովոստին հայտնում է, որ իշխանությունները 300 մարդու ներկայություն են արտոնել։
👍122
Սերժ Սարգսյանը Ռոբերտ Քոչարյանին թշնամի չի համարում

Ուսանողները ՀՀ 3-րդ նախագահին հարցրել են` Ձեր և 2-րդ նախագահի միջև կայի՞ն կամ կա՞ն անձնական, գաղափարական, քաղաքական և կամ այլ հակասություններ։

«Հիմա խնդրում եմ` հանգիստ թողեք Քոչարյանին։ Համենայնդեպս, ես իրեն թշնամի չեմ համարում։ Իմ կռիվը ոչ թե Հայաստանում հեղինակություն ունենալու համար է, իմ կռիվը Հայաստանում իշխանափոխության համար է։ Արդար կլիներ` հարցը նաև իրեն տաք, հետո համեմատեք»,– պատասխանել է Սերժ Սարգսյանը։
👍7😁6🤡51
Գլխավոր դատախազության պահանջում է Արարատի մարզի Վեդի համայնքի նախկին ղեկավար Վարուժան Հակոբի Բարսեղյանից և նրան փոխկապակցված անձանցից հօգուտ ՀՀ բռնագանձել

✔️Արարատի մարզի, Վեդի քաղաքում գտնվող 10 անշարժ գույք.

✔️3 իրավաբանական անձում մասնակցություն.

✔️40 միլիոն 836 հազար դրամ` որպես ստացված ապօրինի եկամուտների մնացորդ:
10👍4🤔1
Մոսկվայում Փալինյանի անվտանգության հետ կապված խնդիր Ալեն Սիմոնյանը չի տեսնում

ԱԺ խոսնակը պատասխանել է լրագրողի հարցին՝ Մոսկվայում Մեծ հաղթանակի միջոցառումների հետ կապված Զելենսկու վերջին սպառնալիքների մասին։

«Մի երկրի առաջնորդը ինչ-որ բան է ասում մեկ այլ պետության ղեկավարին... Մենք կարծում ենք, որ անվտանգության հետ կապված խնդիրներ չկան, եթե վարչապետը վերջապես որոշի մասնակցել»։
👎3👍2
2254 գործարք է կնքվել ՀՀ սահմանամերձ բնակավայրերում ընտանիքների բնակարանային մատչելիության ապահովման պետական աջակցության ծրագրով

Փաշինյանի գլխավորությամբ տեղի է ունեցած խորհրդակցության ընթացքում քննարկվել է ծրագրին մասնակցության նոր չափանիշների սահմանումը, թիրախների որոշումը, բնակարանային խնդիր ունեցող այլ խմբերին ծրագրում ինտեգրելու հնարավորությունը:

Նշենք, որ սուբսիդավորման ծրագիրն ընդլայնվել է միայն Տավուշի Բաղանիս, Բերքաբեր, Կիրանց և Ոսկեպար գյուղերի, ինչպես նաև Վայոց Ձորի Գոմք գյուղի համար: Սուբսիդավորման առավելագույն չափը կազմում է 16 մլն դրամ։
👍82🤔1
Թրամփը բացառել է Ռուսաստանի ներգրավվածությունը «Հյուսիսային հոսք»-ի պայթեցմանը

ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մեկնաբանել է Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինի կողմից մայիսին առաջարկված եռօրյա հրադադարը։
Սպիտակ տան ղեկավարը բարձր է գնահատել որոշումը։ Ըստ նրա` «սա արդեն մեծ բան է՝ հաշվի առնելով այն, թե որ կետից էինք ստիպված սկսել հակամարտության կարգավորումը»։
Թրամփը նաև նշել է, որ Ռուսաստանը և Ուկրաինան հանձնառու են հասնելու շարունակվող հակամարտության կարգավորմանը, երկու կողմերն էլ ձգտում են խաղաղության։
Բացի այդ, ԱՄՆ-ի նախագահը նշել է, որ կարող է ասել, թե ով է պայթեցրել «Հյուսիսային հոսքը» և հերքել է Ռուսաստանի որևէ ներգրավվածություն պայթյուններին։
👍53🌚2
ԵՄ-ին անհրաժեշտ է 2 տրիլիոն եվրո՝ էլեկտրաէներգիայի ցանցը վերանորոգելու համար. Reuters

Իսպանիայում էլեկտրաէներգիայի զանգվածային անջատումները ցույց են տվել, որ Եվրոմիությանը մինչև 2050 թվականն անհրաժեշտ է 2 տրիլիոն եվրո՝ էլեկտրաէներգիայի ցանցը վերանորոգելու համար, հաղորդում է Reuters-ը։ Չնայած Իսպանիայում համաշխարհային էլեկտրաէներգիայի անջատման ճշգրիտ պատճառները դեռևս պաշտոնապես չեն հաստատվել, այնուամենայնիվ, այն տեղի է ունեցել «կանաչ էներգիայի օգտագործման ավելացումից հետո»։ «Կանաչ էներգիայի» արագ աճը գրանցվել է «Ուկրաինայում հակամարտության բռնկումից և նավթի ու գազի մատակարարման հետագա խափանումներից» հետո:
Ընդհանուր առմամբ, ԵՄ-ի վերականգնվող էներգիայի բաժինը 2024 թվականին կազմել է 47%, մինչդեռ Իսպանիան հասել է ռեկորդային 56%-ի։
Սակայն, քամուց և արևային էներգիայից արտադրվող կայանների կառուցման պարզությունը խաբուսիկ է, քանի որ դրանք պահանջում են «հսկայական գումարներ և գոյություն ունեցող էլեկտրացանցի բարդ վերակառուցում»: «Կանաչ էներգիայի» հիմնական խնդիրներից մեկն այն է, որ, ի տարբերություն ավանդական էլեկտրակայանների, մարդը չի վերահսկում էներգիայի արտադրության ծավալը, որը կարող է մեծապես տարբերվել՝ կախված եղանակից: Ավելին, որքան մեծ է այս աղբյուրների բաժինն էներգետիկ հաշվեկշռում, այնքան ավելի բարդ գործողություններ պետք է իրականացվեն ցանցային օպերատորների կողմից՝ դրա կայունությունը պահպանելու համար:
😢4👍2🤔1
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը, հայտնում է նույն խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը

Դեպքը եղել է Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում գիշերը 4։30–ի սահմաններում։ Գևորգ Ստեփանյանն ու նրա ընտանիքի անդամներն արթնացել են հարվածի ձայնից. մեքենայի ապակին կոտրել ու հրկիզել են մեքենայի սրահը։ Տուժածներ չկան։ Կատարվածի մեջ Սուքիասյանը մեղադրում է գործող իշխանությանը։
👍8😡43😁2💯1
«Սա այն ԱԺ-ն է, որն Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետո հանգիստ աշխատում էր». Վահե Հովհաննիսյան

«Այլընտրանքային նախագծեր» խմբի անդամ Վահե Հովհաննիսյանի ֆեյսբուքյան գրառումը․ «Ինքն իր համար խորհրդարան, ինքն իրեն հանձնված հասարակություն Իմփիչմենթի պրոցեսի շուրջ բանավեճը շատ ավելի խոր պրոբլեմ է ձևակերպում, քան՝ ստորագրություններ հավաքել-չհավաքելու դիլեման։ Այս խորհրդարանը վաղուց սպառված է, ինչն իրենով արդեն մեծ ռիսկ է, որովհետև այն իր գոյությունը չի դադարեցնում, բայց իշխանության այս որակի և արտաքին այս վտանգների պայմաններում դեռ մեկ տարի պետք է աշխատի։ Հայաստանի կենսական անհրաժեշտությունն է պահանջում, որ երեք խմբակցությունների քաղաքական ստատուս քվոն փոխվի։ Նոր քաղաքական իրականության հաստատումը երկրում նոր մթնոլորտ կստեղծի և հետպատերազմյան վերականգնման նոր, իրական հնարավորություն։ - Սա այն ԱԺ-ն է, որը Արցախի շրջափակման 9 ամիսների ընթացքում ոչ մի բան չարեց պրոցեսներ գեներացնելու համար, չարեց որևէ փորձ՝ երկրում իրավիճակ փոխելու համար, ինչը միակ շանսն էր՝ Արցախում պլանավորված հայաթափման սցենարը կասեցնելու։ - Այն ԱԺ-ն է, որն Արցախի կորստից մեկ շաբաթ առաջ ու մեկ շաբաթ հետո հանգիստ աշխատում էր։ - Այս խորհրդարանը ձևավորվել է պատմական ա՛յլ իրավիճակում, երբ կար հայկական Արցախ, և հանգիստ շարունակել է աշխատել բոլորովին այլ պատմական պայմաններում, երբ Արցախն այլևս չկար։ Սա պատմական անոմալիա է, որը շատ երկար է հիշվելու։ Այսինքն կարելի է կորցնել հայրենիքի հատվածներ ու երկրում բան չփոխվի՞, շարունակել հանգիստ, «կառուցողական» օրենսդիր աշխատա՞նքը։ 2021թ-ից հետո բոլոր խոշոր շարժումների անհաջողության հիմնական պատճառներից մեկը եղել է միտինգային հարթակի, հրապարակի և ԱԺ-ի աններդաշնակությունը։ Հարթակն այլ բան էր ասում, հրապարակն այլ բան էր ակնկալում, իսկ ԱԺ-ն աշխատում էր իր հանդարտ օրակարգով։ Սա թույլ չտվեց ունենալ անհրաժեշտ ծավալի հասարակական կոնսոլիդացիա։ Հետևանքն այն է, որ այս խորհրդարանը վաղուց կապ չունի լայն հասարակության, նրա տարբեր շերտերի հետ։ Ինքն իր համար խորհրդարան է։ Իշխանություններն ակնհայտ սպառված են, բայց փոփոխություններ տեղի չեն ունենում։ Սա ուղղակի գոռում է այն մասին, որ պետք է ավարտել «երեք խմբակցության» քաղաքական իրականությունը Հայաստանում։ Մեր երկրին պետք է, պայմանական ասած, 4-րդ խմբակցությունը, որը նոր ալիքն է՝ նոր ասելիքով, ունի այդ ասելիքը կրողներ, և որի առաքելությունն է՝ գնալ դեպի ներքին համերաշխություն, Հայաստանի հետպատերազմյան վերականգնում։ Իսկ հիմա հարց. արդյոք հասարակությունը ներգրավվա՞ծ է որևէ հանրային-քաղաքական պրոցեսում։ Միանշանակ՝ ոչ։ Մենք հասարակությանը հեռացրել ենք իրական պրոցեսներից, ասել ենք՝ մնա մի տեղ ու սպասիր կա՛մ նոր ողբերգության, կամ, եթե բախտներս բերի, փրկության։ Մենք քեզ չենք լսում, քեզնից միայն ակնկալում ենք հոծ զանգվածներ մի իքս օր, երբ քեզ ասենք։ Այդպես լուրջ գործ հնարավոր չէ անել։ Այդ պատճառով էլ հասարակությունը ո՛չ իմպիչմենտի հնարավորությունից է տեղյակ, ոչ՝ արտահերթի, ոչ էլ գիտի, թե հերթական ընտրությունները երբ են լինելու։ Իրականում, իր այս վիճակով ու որակով այս խորհրդարանն իմպիչմենտի է ենթարկել հասարակությանը»
👍84
ՀԱՅԻԶՄ
Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը, հայտնում է նույն խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Դեպքը եղել է Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում գիշերը 4։30–ի սահմաններում։ Գևորգ Ստեփանյանն ու…
«Սա Գևորգ Ստեփանյանի գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում». Անդրանիկ Թևանյան

«Մայր Հայաստան» դաշինքի առաջնորդ Անդրանիկ Թևանյանը գրում է. «Քիչ առաջ այրել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի ավտոմեքենան, որը կայանված էր նրա տան բակում։ Հրշեջներն ու ոստիկաններն արդեն ավարտել են իրենց աշխատանքը։ Գևորգը միջանձնային հարաբերություններում կոնֆլիկտային չէ և չունի անձնական թշնամիներ։ Սա նրա հանրային կարգավիճակից բխող գործունեությանն ի պատասխան արված քայլ ենք գնահատում։ Առայժմ այսքանը»:
👍62🤔2💩1
ՀԱՅԻԶՄ
Գիշերը հրկիզել են Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ էլեկտրամոբիլը, հայտնում է նույն խմբակցության ղեկավար Մանուկ Սուքիասյանը Դեպքը եղել է Երևանի Մկրտիչ Սեդրակյան փողոցում գիշերը 4։30–ի սահմաններում։ Գևորգ Ստեփանյանն ու…
Երևանի ավագանու «Մայր Հայաստան» խմբակցության անդամ Գևորգ Ստեփանյանի կնոջ մեքենան հրկիզելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 264-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ և 6-րդ կետերով (գույքը ոչնչացնելը կամ վնասելը), հայտնեց ՀՀ ՔԿ խոսնակ Կիմա Ավդալյանը։
👍51
This media is not supported in your browser
VIEW IN TELEGRAM
Քաշվանք, քաշվա՜նք... բա հիմա ի՞նչ ենք անելու. Ալեն Սիմոնյանը հեգնանքով ու քամահրանքով արձագանքեց «Պատիվ ունեմ» խմբակցության հայտարարության վերաբերյալ հարցին։
🤡6🤬3
Հայաստանը վերջին տարիներին անտառային կառավարման բարելավումը դարձրել է գերակա ուղղություն. ՄԱԿ-ի ֆորումում Արամ Մեյմարյանը կարևորել է էկոպարեկային ծառայության ստեղծումը

Նյու Յորքում ընթացող Անտառներին նվիրված ՄԱԿ-ի ֆորումի 20-րդ նստաշրջանի ժամանակ շրջակա միջավայրի նախարարի տեղակալ Արամ Մեյմարյանը հանդես է եկել Հայաստանի Հանրապետության անունից ելույթով։ Իր խոսքում նախարարի տեղակալը բարձր գնահատել անտառների նշանակությունը՝ որպես կլիմայական կայունության, կենսաբազմազանության պահպանման և կայուն զարգացման հիմնարար բաղադրիչ։ Նա ընդգծել է, որ Հայաստանում անտառներն ունեն ոչ միայն էկոլոգիական, այլև մշակութային, սոցիալ-տնտեսական կարևորություն, ինչի հիման վրա պետությունը վերջին տարիներին անտառային կառավարման բարելավումը դարձրել է գերակա ուղղություն։ Նախարարի տեղակալը ներկայացրել է Հայաստանի կողմից իրականացվող լայնածավալ բարեփոխումները՝ այդ թվում՝ 14 անտառտնտեսությունների համար անտառային կառավարման պլանների ընդունումը, անտառապատման և վերականգնման ընթացակարգերի արդիականացումը, ինչպես նաև կայուն անտառային կառավարման նոր չափանիշների և ցուցիչների հաստատումը։ Անդրադառնալով ինստիտուցիոնալ բարեփոխումներին՝ Արամ Մեյմարյանը առանձնակի կարևորել է Էկոպարեկայինծառայության ստեղծումը, որը կոչված է ապահովելու շուրջօրյա բնապահպանական վերահսկողություն ողջ հանրապետության տարածքում՝ 24/7 ռեժիմով արձագանքելով իրավախախտումներին և կանխելով դրանք։ Ծառայությունն ուղղված է կենսաբազմազանության և բնական էկոհամակարգերի պահպանմանը՝ հատկապես արգելոցային և անտառային տարածքներում։

Բացի այդ, նախարարի տեղակալը նշել է, որ ընթացքի մեջ է նաև մի շարք կարևոր օրենքների՝ այդ թվում՝ «Կլիմայի մասին» և «Բուսական աշխարհի մասին» օրենքների, ինչպես նաև «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» օրենքի արդիականացումը՝ անտառների և կենսաբազմազանության պաշտպանության իրավական դաշտի ամրապնդման նպատակով։ Նախարարի տեղակալն իր ելույթում անդրադարձել է Հայաստանի կողմից ՄԱԿ-ի Կենսաբազմազանության հաջորդ՝ COP17 համաժողովի հյուրընկալմանը և նշել, որ մեր երկիրը պատրաստ է առաջիկա տարիներին հանդես գալ որպես ակտիվ և օրինակելի մասնակից՝ ներգրավվելով գլոբալ բնապահպանական օրակարգի իրականացման մեջ։ Ելույթի ավարտին Արամ Մեյմարյանը վերահաստատել է Հայաստանի հանձնառությունը՝ պաշտպանել անտառներն ու կենսաբազմազանությունը՝ ինչպես ազգային, այնպես էլ միջազգային մակարդակներում։
👍4
🇷🇺🇮🇷Ռուսաստանի և Իրանի նախագահները պայմանավորվել են ակտիվացնել արտաքին քաղաքականության համակարգման և գործնական համագործակցության ուղղությամբ համատեղ աշխատանքը

Վլադիմիր Պուտինն ու Մասուդ Փեզեշքիանը քննարկել են նաև Իրանի և ԱՄՆ-ի միջև իրանական միջուկային ծրագրի շուրջ բանակցությունների ընթացքը:
👍5🤔1
Ի՞նչ է կատարվում Գյումրիում․ փորձում են իշխանափոխություն անե՞լ՝ զավթելով ընդդիմադիր ուժի մանդատը

ԱԺ պատգամավոր Մարտուն Գրիգորյանի գլխավորած «Մեր քաղաքը» դաշինքի ավագանու անդամներից մեկը՝ գործարար Կարեն Բադալյանն, ավագանու մանդատից հրաժարվելու դիմում է ներկայացրել, սակայն փոշմանել է՝ հաշվի չառնելով այն հանգամանքը, որ օրենքով սահմանված ժամկետն արդեն լրացել է․ իր լիազորությունները դադարեցվել են։ Նա հաշվի չի նստել նաև դաշինքի հետ ու որոշել հրաժարականի մասին դիմումը հետ վերցնել։

Այսօր աղմուկ էր բարձրացել այս թեմայի շուրջ․ «Մեր քաղաքը» դաշինքի անդամները փաստաբան Սոս Հակոբյանի հետ եկել էին թիվ 31 ընտրատարածքային ընտրական հանձնաժողով՝ պարզաբանում ստանալու, թե ինչո՞ւ հանձնաժողովը չի արձանագրել Կարեն Բադալյանի լիազորությունները դադարեցնելու փաստը։
😱41😁1
ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն գործարկել են ծրագրեր, որոնք ուղղված են ՌԴ-ի հետ ուղղակի ռազմակшն հակամարտության նախապատրաստվելուն. Շոյգու


ՌԴ Անվտանգության խորհրդի քարտուղար Սերգեյ Շոյգուն հայտարարել է, որ ՆԱՏՕ-ն և ԵՄ-ն ծրագրեր են գործարկել Ռուսաստանի հետ ռազմական հակամարտությանը նախապատրաստվելու համար։ Նա հավելել է, որ Ռուսաստանը պետք է բոլոր ջանքերը գործադրի «Արևմուտքում վերածնվող նացիզմին» հաղթելու համար։ 

Շոյգուն նշել է, որ եվրոպական վերնախավերը, որոնց «գրգռում և հովանավորում» են Մեծ Բրիտանիան և Ֆրանսիան, շարունակում են հայտարարել Ռուսաստանի Դաշնությանը ռազմավարական պարտության մատնելու անհրաժեշտության մասին։
«Այս թափ հավաքող աղմուկի ուղեկցությամբ ՆԱՏՕ-ն և Եվրամիությունը ծրագրեր են սկսել, որոնք ուղղված են հավաքական Արևմուտքին Ռուսաստանի հետ ուղղակի ռազմական հակամարտության նախապատրաստելուն»,- գրել է Շոյգուն «Ռոսիյսկայա գազետա»-ի հոդվածում։ Շոյգուն նշել է, որ այդ քայլերը, «գեբելսյան քարոզչության լավագույն ավանդույթներով՝ արդարացված են ռուսատյաց կեղծիքներով»։

Նա հավելել է, որ «աննախադեպ» տնտեսական պատժամիջոցներ են մտցվում նաև ռուսաստանցիների շրջանում բողոքի տրամադրությունների սրման ակնկալիքով։
👍5👎2🤔1
«Պատիվ ունեմ»-ը չունի վարչապետի թեկնածու, բայց պատրաստ է նախաձեռնել Փաշինյանին անվստահության գործընթաց․ հայտարարություն


Ի պատասխան ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորներին ուղղված նամակների՝ ՀՀ Աժ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավորները հայտարարել են.

*վերահաստատում ենք, որ այս պահին իշխանափոխության հասնելու ամենահավանական եղանակը վարչապետին անվստահություն հայտնելու գործընթացն է
*գործընթացն ավելորդ քաղաքական նկրտումներով չբարդացնելու համար հայտարարում ենք, որ այս պահին չունենք վարչապետի թեկնածու

*մեր պատրաստակամությունն ենք հայտնում առանց որևէ նախապայմանի քննարկել թեկնածուի հարցը ու նախաձեռնել վարչապետին անվստահություն հայտնելու գործընթաց:
🤡6👍51
ԱԺ-ում քննարկվում է Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը


Ազգային ժողովում մայիսի 6-ին մեկնարկած հերթական նիստի ընթացքում քննարկվում է պատգամավոր Անդրանիկ Քոչարյանի վարքագծի վերաբերյալ ժամանակավոր էթիկայի հանձնաժողով ստեղծելու հարցը։ Նախաձեռնությունը ներկայացրել են «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները։

Նախաձեռնող խմբակցությունների ներկայացրած հիմնավորման մեջ նշվում է, որ հարցը ծագել է 2025 թվականի մարտի 20-ին Ազգային ժողովի միջանցքում տեղի ունեցած միջադեպի պատճառով, երբ Անդրանիկ Քոչարյանը, ըստ հաղորդման, լրագրող Հռիփսիմե Ջեբեջյանի նկատմամբ դրսևորել է ակնհայտ անհարգալից և խտրական վերաբերմունք՝ ասելով «շուրթերդ մաքրիր» և արգելելով կանգնել իր կողքին՝ նշելով, թե «դուք լրագրող չեք»։
👍6😁2😈1
4 հայ վետերաններ կմասնակցեն մայիսի 9-ին Մոսկվայում կայանալիք Հաղթանակի հոբելյանական շքերթին, կենտրոնում հայտնել է Հայ վետերանների ասոցիացիայի նախագահ Սիմոն Եսայանը։ Նրանք են՝ Ռոզալիա Աբգարյանը, Ներսես Սիմոնյանը, Խաչիկ Օվակիմյանը և Վոլոդյա Գսպոյանը։

Պաշարումից փրկված ևս երկու վետերան՝ Գալինա Ֆեդորովան և Գալինա Պետուխովան, կմեկնեն Սանկտ Պետերբուրգ։ Իսկ 103-ամյա Աղվան Պողոսյանը և Մեխակ Ավետիսյանը չինական կողմից հրավիրվել էին մասնակցելու հիշատակի միջոցառումներին։ Սակայն տարիքի և ֆիզիկական սահմանափակումների պատճառով նրանք չեն կարողանա մասնակցել. Չինաստանում վետերաններին կներկայացնեն իրենց հարազատները։
4👍2
Ռուսաստանի դատարանը դատապարտել է Ուկրաինայի ԶՈւ կողմից կռված վարձկաններին Ադրբեջանից, Բելգիայից և Շվեդիայից, ճեպազրույցի ժամանակ հայտնել է Ռուսաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Մարիա Զախարովան։

Հասան Անար օղլու Մամեդովը, Մաքսիմ Ռոջեր Հենրի Բարատը և Թոբիաս Էնկվիստը մեղադրվում են ռազմական և այլ հանցագործություններ կատարելու համար. նրանք դատապարտվել են 14 տարվա ազատազրկման։
🥰42👍1